Համարը 
N 29-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2004.02.02/3(151) Հոդ.34
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
07.11.2003
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
07.11.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.02.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2010

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՁԵՎ ԹԻՎ 18-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) «ԿԱՊԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 դեկտեմբերի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 60303407

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

7 նոյեմբերի 2003 թ.
ք. Երևան

 N 29-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՁԵՎ ԹԻՎ 18-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) «ԿԱՊԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել Ձև թիվ 18-Կապ (տարեկան) «Կապի կազմակերպությունների մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

Հավելված 1

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
7 նոյեմբերի 2003 թ. թիվ 29-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԿԱՊԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 18-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն հրահանգը սահմանում է «ԿԱՊԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 18-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

1.2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները, հիմնարկները և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

1.3. Հաշվետվությունը լրացվում է տվյալ տարվա համար:

1.4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հաշվետվությունը կազմված է 4 բաժնից. Կազմակերպությունների քանակը տարվա վերջի դրությամբ (բաժին 1), Հեռագրային գործառույթներ իրականացնող կապի կազմակերպությունների և բաժանմունքների քանակը տարվա վերջի դրությամբ (բաժին 2), Միջքաղաքային հեռախոսային խոսակցություններ ներկայացնող կազմակերպությունների խոսակցական կետերի, կապի բաժանմունքների և կետերի քանակը տարվա վերջի դրությամբ (բաժին 3), Գյուղական համայնքի կապի կազմակերպություններով և բաժանմունքներով ապահովվածությունը տարվա վերջի դրությամբ (բաժին 4):

2.1. 1-ին բաժնում լրացվում են կազմակերպությունների քանակը (հաշվետվության ձևում նշված կազմակերպությունների և կառուցվածքային միավորումների անվանումներին համապատասխան)` դրանցից առանձնացնելով մասնաճյուղերը, ինչպես նաև աշխատողների միջին ցուցակային թվաքանակը:

100-210 տողերում ցույց են տրվում այն կազմակերպությունների քանակը, որոնց համար կապի ծառայությունը հանդիսանում է հիմնական գործունեություն, իսկ 220-225 տողերում` որոնց համար կապի ծառայությունը հանդիսանում է ոչ հիմնական գործունեություն:

2.2. 2-րդ բաժնում լրացվում է հեռագրային և հեռախոսային ապարատներով (լարային և ռադիո) հեռագրեր ընդունող և հաղորդող բոլոր կազմակերպությունների քանակը, ներառյալ այդ գործառնության համար այլ կազմակերպությունների հեռախոսային ապարատներից օգտվող կապի կազմակերպությունները:

2.3. Հաշվետվության 3-րդ բաժնում լրացվում է միջքաղաքային հեռախոսային կապի ծառայություններ մատուցող կազմակերպության խոսակցական կետերի, ինչպես նաև կապի բաժանմունքների և կետերի քանակը (ներառյալ այդ գործառնության համար այլ կազմակերպությունների հեռախոսային ապարատներից օգտվող կապի կազմակերպությունները):

2.4. Հաշվետվության 4-րդ բաժնի 510 տողում լրացվում է գյուղական բնակավայրերի քանակը, որտեղ գտնվում են կապի կազմակերպությունները կամ բաժանմունքները: Այդ ցուցանիշը պետք է համապատասխանի գյուղական բնակավայրերի կապի կազմակերպությունների և բաժանմունքների ընդհանուր քանակին, բացառությամբ այն դեպքերի, երբ միևնույն բնակավայրում առկա են մի քանի կապի բաժանմունք:
 

 

Ներմուծեք նկարագրությունը_5040

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
 

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հաշվետվության
ներկայացման ժամկետը`

Ազգային վիճակագրական ծառայություն.

Կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները, հիմնարկները և անհատ ձեռնարկատերերը

մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը

Ով է ներկայացնում  _________________________________

(անվանումը)

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը  ________________ ______________________________________________

 

Գտնվելու վայրը  ___________________________________

 

____________________________________  I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Մարզը ____________________ Համայնքը ______________

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը   I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

 

Հարկ վճարողի հաշվառման համարը                     I_I_I_I_I_I_I_I_I

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ

18-ԿԱՊ

(տարեկան)

 

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական 
խորհրդի 7 նոյեմբերի 2003 թ.
թիվ 29-Ն որոշմամբ

 

 

 
Չլրացնել ò


       

ՏԳՏԴ 

Մարզը

Համայնքը 

 I_I_I_I_I_I

I_I_I

I_I_I_I

 

   

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

ԿԱՊԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
200___ թ.  համար

1. Կազմակերպությունների քանակը տարեվերջի դրությամբ, միավոր

Կազմակերպությունների, կառուցվածքային միավորումների անվանումը

Տողի համարը

Ընդամենը միավոր,

այդ թվում` մասնաճյուղեր

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը

Ա

Բ

1

2

3

Հիմնական գործունեությամբ, ընդամենը

110

 

 

 

փոստատներ (չհաշված մերձերկաթուղայինը)

120

 

 

 

մերձերկաթուղային փոստատներ

130

 

 

 

փոստի բաժանմունքներ

140

 

 

 

հեռագրատներ

150

 

 

 

տիեզերական կապի կայաններ

160

 

 

 

միջազգային և միջքաղաքային հեռախոսային կայաններ

170

 

 

 

ռադիոհաղորդումներ և ռադիոկապի հանգույցներ, ռադիոկենտրոններ

180

 

 

 

ռադիոհաճախականության հսկիչ կենտրոններ

190

 

 

 

ռադիոհեռուստատեսային հաղորդիչ

 

 

 

 

կենտրոններ

200

 

 

 

այլ կազմակերպություններ

210

 

 

 

Ոչ հիմնական գործունեությամբ, ընդամենը

220

 

 

 

այդ թվում` վերանորոգման-շինարարական վարչություններ (տեղամասեր)

221

 

 

 

մատակարարման կազմակերպություններ

222

 

 

 

արդյունաբերական կազմակերպություններ (ներառյալ արհեստանոցները)

223

 

 

 

ուսումնական հաստատություններ, կոմբինատներ, կուրսեր

224

 

 

 

այլ կազմակերպություններ

225

 

 

 

2. Հեռագրային գործառույթներ իրականացնող կապի կազմակերպությունների և բաժանմունքների քանակը տարեվերջի դրությամբ, միավոր

Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

Հեռագրային գործառույթներ իրականացնող կապի կազմակերպությունների և բաժանմունքների քանակը

որից`
հեռագրային ապարատ- ներով սար- քավորված`
 

1 սյունից`
կապի բա-ժանմունքների- ընդամենը (4,5,6 սյունակների գումարը)

այդ թվում`
ըստ աշխատաժամանակի

8.0 ժամ և պակաս

8.1 - 23.9 ժամ

24 ժամ

Ա

Բ

1

2

3

4

5

6

Քաղաքային և գյուղական բնակավայր, ընդամենը

310

 

 

 

 

 

 

այդ թվում` գյուղական բնակավայր

311

 

 

 

 

 

 

3. Միջքաղաքային հեռախոսային խոսակցություններ ներկայացնող կազմակերպությունների խոսակցական կետերի, բաժանմունքների և կետերի քանակը տարեվերջի դրությամբ, միավոր

 

Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

Միջքաղաքային հեռախոսային
խոսակցություններ ներկայացնող
կազմակերպության խոսակցական
կետերի և կապի
բաժանմունքների քանակը

որից`
կապի բաժան-
մունքներ-
ընդամենը
(3,4,5 սյունակների
գումարը)`

4-րդ սյունակից`
ըստ աշխատաժամանակի

8.0 ժամ և պակաս

8.1 - 23.9 ժամ

24 ժամ

Ա

Բ

1

2

3

4

5

Քաղաքային և գյուղական բնակավայր, ընդամենը

410

 

 

 

 

 

այդ թվում` գյուղական բնակավայր

411

 

 

 

 

 

 

4. Գյուղական համայնքի կապի կազմակերպություններով և բաժանմունքներով ապահովվածությունը տարեվերջի դրությամբ, միավոր

Ցուցանիշի անվանում

Տողի համարը

Ցուցանիշը

Գյուղական համայնքների քանակը, որտեղ գտնվում են կապի կազմակերպությունները կամ բաժանմունքները

510

 

Ղեկավար

________________
(Ազգանուն, անուն)

___________________
(Ստորագրություն)

     
Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

________________
(Ազգանուն, անուն)

___________________
(Ստորագրություն, պաշտոն)

 

________________
(Հեռախոսահամար(ներ))

__ ______200__թ.
(լրացման ամսաթիվը)


Էլեկտրոնային փոստ __________@____________