Համարը 
N 47-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2004.02.02/3(151) Հոդ.52
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
07.11.2003
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
07.11.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.02.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.04.2019

Ծանուցում
Սույն որոշումն ուժը կկորցնի 01.04.2019 թ-ին` համաձայն 25.01.19 թիվ 03-Ն որոշման 3-րդ կետի:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՁՈՒԿ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 հունվարի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 60304005

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

7 նոյեմբերի 2003 թ.
ք. Երևան

 N 47-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՁՈՒԿ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Ձկնորսության և ձկնաբուծության մասին» Ձև թիվ 1-Ձուկ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

Հավելված 1

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
7 նոյեմբերի 2003 թ. թիվ 47-Ն որոշմամբ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՁՈՒԿ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Ձկնորսության և ձկնաբուծության մասին» ՁԵՎ ԹԻՎ 1- ՁՈՒԿ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են ձկնորսություն, ձկնաբուծություն գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Հրահանգը կազմված է հաշվետվության սյունակների ու տողերի հերթականությանը համապատասխան:

5. «Կատարվել է որս` ընդամենը» թիվ 001 տողով լրացվում է բաց ծովում, առափնյա կամ ներքին քաղցրահամ ջրերում ապրող ձկների, խեցեմորթերի (խեցգետին, ծովախեցգետին, օմար, մանր ծովախեցգետին (կրեվետկա), լանգուստ) և կակղամորթերի, կրիաների, իժերի, ծովային ոզնիների, բնական մարգարտի, սպունգերի ջրիմուռների և այլ նմանատիպ ծովամթերքի ընդամենը կատարված որսը: Այս բաժնում ներառվում են նաև ձկների առաջնային մշակման, բացի ձկնագործարաններում մշակումից, ինչպես նաև ձկնորսության հետ կապված ծառայությունների` ձկնապաշտպանության և հսկողության վրա կատարված ծախսերը:

6. 001 տողից` 002, 003 և 004 տողերում առանձնացվում են համապատասխանաբար ձկան, խեցեմորթերի և այլ ձկնամթերքի վերաբերյալ համապատասխան տվյալները:

7. «Այդ թվում իրացվել է, ընդամենը» թիվ 005 տողով լրացվում են թիվ 001 տողում` «Կատարվել է որս, ընդամենը», բերված ցուցանիշների միայն իրացված ձկան, խեցեմորթերի և այլ ձկնամթերքի ծավալների վերաբերյալ համապատասխան տվյալները:

8. 005 տողից` 006, 007 և 008 տողերում առանձնացվում են համապատասխանաբար ձկան, խեցեմորթերի և այլ ձկնամթերքի իրացման վերաբերյալ համապատասխան տվյալները:

9. «Բուծվել է, ընդամենը» թիվ 009 տողի առաջին և երկրորդ սյունակներում լրացվում է ձկնաբուծարանների և ձկների կլիմայավարժեցման, ձկնամելիորատիվ աշխատանքների, նորածին մանրաձկների, մանր ծովախեցգետինների արտադրության, ջրիմուռների, ոստրեաբուծման և ուրիշ ուտելի ծովաբույսերի աճեցման գործունեության հետ կապված ծառայությունների ընդամենը արժեքը:

10. 009 տողից` 010, 011 և 012 տողերում առանձնացվում են համապատասխանաբար ձկան, խեցեմորթերի և այլ ձկնամթերքի վերաբերյալ համապատասխան տվյալները:

11. «Այդ թվում իրացվել է, ընդամենը» թիվ 013 տողով լրացվում են բուծված ձկան, խեցեմորթերի և այլ ձկնամթերքի միայն իրացված ծավալների վերաբերյալ համապատասխան տվյալները:

12. 013 տողից` 014, 015 և 016 տողերում առանձնացվում են համապատասխանաբար` ձկան, խեցեմորթերի և այլ ձկնամթերքի իրացմանը վերաբերող համապատասխան տվյալները:

13. Աշխատողների ցուցակային թվաքանակը տարվա վերջի դրությամբ` կազմակերպության ցուցակային կազմի աշխատողների թվաքանակն է հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, ներառյալ այդ օրն աշխատանքի ընդունվածների և աշխատանքից դուրս եկածների թվաքանակի տարբերությունը:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_5040

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
 

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հաշվետվության
ներկայացման ժամկետը`

1. Ազգային վիճակագրական ծառայություն
2.Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն (տարածքային բաժին)

Ձկնաբուծության, ձկնորսության գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-ը

Ով է ներկայացնում  _________________________________

(անվանումը)

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը  ________________ ______________________________________________

 

Գտնվելու վայրը  ___________________________________

 

____________________________________  I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Մարզը ____________________ Համայնքը ______________

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը   I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

 

Հարկ վճարողի հաշվառման համարը                     I_I_I_I_I_I_I_I_I

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ

1-ՁՈՒԿ

(ամսական)

 

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական 
խորհրդի 7 նոյեմբերի 2003 թ.
թիվ 47-Ն որոշմամբ

 

 

 
Չլրացնել ò

       

ՏԳՏԴ 

 I_I_I_I_I_I

 

 

Մարզը

I_I_I

 

Համայնքը

I_I_I_I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

200 թ. __________________ ամիս

Ցուցանիշի անվանումը

 

Տողի
հա-
մարը

Հաշվետու
ամսում,
հազ. դրամ

Նախորդ տարվա
համապատասխան
ամսում, հազ. դրամ

Հաշվետու
ամսում,
ցենտներ

Նախորդ տարվա
համապատասխան
ամսում,     ցենտներ

Ա

Բ

1

2

3

4

 

 

 

 

 

 

Կատարվել է որս` ընդամենը

001

 

 

 

 

այդ թվում` ձկան

002

 

 

 

 

խեցեմորթերի

003

 

 

 

 

այլ

004

 

 

 

 

Այդ թվում իրացվել է, ընդամենը

005

 

 

 

 

այդ թվում` ձուկ

006

 

 

 

 

խեցեմորթեր

007

 

 

 

 

այլ

008

 

 

 

 

Բուծվել է` ընդամենը

009

 

 

X

X

այդ թվում` ձուկ

010

 

 

X

X

խեցեմորթեր

011

 

 

X

X

այլ

012

 

 

X

X

Այդ թվում իրացվել է, ընդամենը

013

 

 

 

 

այդ թվում` ձուկ

014

 

 

 

 

խեցեմորթեր

015

 

 

 

 

այլ

016

 

 

 

 

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը ________ մարդ

Ղեկավար

________________
(Ազգանուն, անուն)

___________________
(Ստորագրություն)

     
Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

________________
(Ազգանուն, անուն)

___________________
(Պաշտոն)

 

________________
(Հեռախոսահամար(ներ))

__ ______200__թ.
(լրացման ամսաթիվը)