Համարը 
N 08-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2004.05.03/10(158) Հոդ.126
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
23.02.2004
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
23.02.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.05.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.12.2018

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 ապրիլի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 60304075

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

23 փետրվարի 2004 թ.
ք. Երևան
N 08-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

հաստատել «Բնակարանային ֆոնդի մասին» Ձև թիվ 2-բնակֆոնդ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1
 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
23 փետրվարի 2004 թ. թիվ 08-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԲՆԱԿՖՈՆԴ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Բնակարանային ֆոնդի մասին» ձև թիվ 2-ԲՆԱԿՖՈՆԴ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացնում են շենքերի կառավարման մարմինները (համատիրությունները, լիազորագրային կառավարիչները և հավատարմագրային կառավարիչները), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային վիճակագրության բաժին` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ապրիլի 1-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐ

 

5. Այս բաժնում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի քանակն ըստ հարկայնության, ըստ արտաքին պատերի նյութերի և տանիքի ձևի: Տող 101-ը հավասար է 101.1-ից 101.7 տողերի հանրագումարին:

6. Քարե են համարվում քարի կամ աղյուսի շարվածքից կրող պատերով շենքերը:

7. Երկաթբետոնե են համարվում խոշորաբլոկային, պանելային և խոշորապանելային, կարկասային և կարկասապանելային, ծածկերի և հարկերի բարձրացման եղանակով կառուցված շենքերը:

8. Միաձույլ են համարվում միաձույլ երկաթբետոնյա կրող պատերով շենքերը:

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ

 

9. Տող 201-ում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր քանակը (սյունակ 1) և ընդհանուր մակերեսը տարեսկզբին (սյունակ 2), տարեվերջին (սյունակ 3), իսկ 201.1-201.6 տողերում` դրանց բաշխվածությունն ըստ սենյակների քանակի: Բնակարան է համարվում շենքում գտնվող առանձին տարածքը` բաղկացած բնակելի և օժանդակ մասերից, կահավորված կոմունալ հարմարություններով: Բնակելի սենյակը դա բնակելի տան, բնակարանի, հանրակացարանի մի մասն է, որը մյուս մասերից անջատված է խուլ պատերով կամ միջնորմներով և նախատեսված է բնակվելու ու հանգստի համար:

10. Ընդհանուր մակերեսը որոշվում է բնակելի և օժանդակ մակերեսների (խոհանոց, միջանցք, բաղնիք, զուգարան, պահարան, խորդանոց, տաքացվող և բնակության համար պիտանի ձեղնահարկ, կիսավերնահարկ և այլն) հանրագումարով:

11. Ընդհանուր մակերեսի մեջ չեն հաշվառվում՝ աստիճանավանդակների, նախամուտքերի, վերելակի զբաղեցրած մակերեսները, չջեռուցվող ծածկապատ պատշգամբների, ձեղնահարկերի, կիսավերնահարկերի, առանձին կառուցված ամառային խոհանոցների, բաղնիքների, խորդանոցների մակերեսները:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՆ ԸՍՏ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԻ

 

12. Այս բաժնում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի քանակն ըստ շահագործման հանձնման տարեթվերի: Տող 301-ը հավասար է 301.1 -ից 301.6 տողերի հանրագումարին:

 

Բ Ա Ժ Ի Ն  4

 

ՎԵՐԵԼԱԿ ԵՎ ՎԵՐԵԼԱԿՈՎ ՄՈՒՏՔԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐ

 

13. Այս բաժնում արտացոլվում է վերելակ ունեցող բազմաբնակարան շենքերի քանակը` անկախ այն բանից, վերելակն աշխատում է, թե ոչ (տող 401), վերելակով բազմաբնակարան շենքերի մուտքերի քանակը (տող 402) և վերելակների քանակը (տող 403):

 

Բ Ա Ժ Ի Ն  5

 

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՆ ԸՍՏ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ

 

14. Այս բաժնում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի քանակն ըստ նրանցում եղած բնակարանների քանակի:

 

Բ Ա Ժ Ի Ն  6

 

ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՆ ԸՍՏ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ

 

15. Այս բաժնում արտացոլվում է կառավարման մարմնի կազմում ընդգրկված ոչ բնակելի շինություններ ունեցող բազմաբնակարան շենքերի բնակարանների քանակը (սյունակ 1) և դրանց ընդհանուր մակերեսը (սյունակ 2), ոչ բնակելի շինությունների քանակը (սյունակ 3) և դրանց ընդհանուր մակերեսը (սյունակ 4), ըստ դրանց սեփականության ձևերի:

16. Պետական սեփականություն են հանդիսանում Հայաստանի Հանրապետությանը սեփականությանը իրավունքով պատկանող բնակարանները և ոչ բնակելի շինությունները:

17. Ոչ բնակելի տարածքը դա շենքում բնակարան չհանդիսացող` իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածք է:

 

Բ Ա Ժ Ի Ն  7

 

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՊԻՏԱԼ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ

 

18. Տող 701-ում արտացոլվում է կապիտալ վերանորոգված բազմաբնակարան շենքերի քանակը, իսկ տող 702-ում` կապիտալ վերանորոգման ընդհանուր ծախսերը: Տող 702-ը հավասար է 702.1-ից 702.6 տողերի հանրագումարին:

 

Բ Ա Ժ Ի Ն  8

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՐԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

19. Տող 801-ում արտացոլվում է բազմաբնակարան շենքերը կառավարող մարմինների կողմից սպասարկվող բնակարանային ֆոնդի հաշվեկշռային արժեքը տարեսկզբին, իսկ 802 տողում ՝ տարեվերջին:

20. Տող 803-ում արտացոլվում են ծառայությունների (արտադրանքի աշխատանքների) իրացումից ընդհանուր հասույթը: Տող 803-ը հավասար է 803.1-ից 803.3 տողերի հանրագումարին:

21. Տող 803.1-ում արտացոլվում են պետական և համայնքային բյուջեներից հատկացումների հաշվին մատուցված ծառայությունների ծավալը` դրամական արտահայտությամբ:

22. Տող 803.2-ում արտացոլվում են շենքի վերանորոգման և պահպանման նպատակով փաստացի վճարումները (բնակվարձ):

23. Տող 803.3-ում արտացոլվում են այն եկամուտները, որոնք նախորդ տողերում առանձնացված չեն:

24. Տող 804-ում արտացոլվում են շենքի վերանորոգման և պահպանման համար հաշվարկային վճարումները:

25. Տող 805-ում արտացոլվում են բնակարանային ֆոնդը շահագործող տարեկան ծախսերը: Տող 805-ը հավասար է 805.1 և 805.2-ից 805.7 տողերի հանրագումարին:

26. Տող 805.1-ում արտացոլվում է նյութական ծախսերը, որից առանձնացվում են ընթացիկ նորոգման նպատակով կատարված ծախսերը (տող 805.1.1): Նյութական ծախսերում ներառվում են ընթացիկ նորոգման համար ծախսված նյութերի, աշխատողների արտահագուստի արժեքները, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, ընթացիկ նորոգմամբ զբաղված աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները և այլն:

27. Տող 805.2-ում արտացոլվում են ոչ նյութական ծառայությունների վճարումները (գրասենյակային, կապի, տնատիրության պահպանության ծախսերը` շենքերի տանիքների մաքրման, ձյան, աղբի տեղափոխման, մուտքերի, բակերի մաքրման, էլեկտրական լուսավորման և այլն):

28. Տող 805.3-ում արտացոլվում են գործուղման հետ կապված ծախսերը, տող 805.4-ում` ցուցակային անձնակազմի (որոնք հիմնականում զբաղվում են միայն բնակարանային ֆոնդի ծառայությունում) աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները և դրան հավասարեցված վճարումները, իսկ տող 805.5-ում՝ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները:

29. Տող 805.6-ում արտացոլվում են կապիտալ ներդրումների, կապիտալ վերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռքբերման ծախսերը, շենքերի, շինությունների, մեքենաների, սարքավորումների ամորտիզացիոն հատկացումները:

30. Տող 805.7-ում արտացոլվում են այլ ծախսերը, որոնք նախորդ տողերում չեն արտացոլվել:

31. Տող 806-ում արտացոլվում է չվճարված բնակվարձից գոյացած պարտքերի ընդհանուր գումարը:

32. Տեղեկանքի տող 1-ում արտացոլվում է սպասարկվող բնակարանային ֆոնդի միջին տարեկան ընդհանուր մակերեսը, որը հաշվարկվում է հաշվետու ժամանակահատվածին նախորդող տարվա բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսի և հաշվետու ժամանակաշրջանի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսի գումարը բաժանելով 2-ի:

33. Տեղեկանքի տող 2-ում արտացոլվում է բազմաբնակարան շենքերի կառավարման մարմնի աշխատողների միջին ցուցակային թվաքանակը: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվարկվում է հաշվետու տարվա ամիսների միջին ցուցակային թվաքանակների գումարը բաժանելով 12-ի:

 

Ներմուծեք նկարագրությունը_5040

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է

Ներկայացնում են 

Հաշվետվության
ներկայացման ժամկետը`

Ազգային վիճակագրական
ծառայություն մարզային
գործակալություն (տարածքային բաժին)

Շենքերի կառավարման մարմինները (համատիրություններ, լիազորագրային կառավարիչ, հավատարմագրային կառավարիչ)

մինչև հաշվետու ժամանակաշրջանին
հաջորդող ապրիլի 1-ը

 

Ով է ներկայացնում  _________________________________

(անվանումը)


Փաստացի գործունեության հիմնական տեսակը  _______________ ______________________________________________


Գտնվելու վայրը  ___________________________________

 

____________________________________  I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)  

Մարզը ____________________ Համայնքը ______________

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը   I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

 

Հարկ վճարողի հաշվառման համարը                     I_I_I_I_I_I_I_I_I 

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից


ՁԵՎ ԹԻՎ

2-ԲՆԱԿՖՈՆԴ
(տարեկան)

 

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի 23 փետրվարի 2004 թ.

թիվ 08-Ն որոշմամբ

 

 
Չլրացնել ß

 ՏԳՏԴ   I_I_I_I_I_I_I


 Մարզը       I_I_I_I_I


 Համայնքը   I_I_I_I_I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

 

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ

 

200_ թ. համար

 

1. Բազմաբնակարան շենքեր

 

(միավոր)

Տողի համարը   Ընդա-
մենը
այդ թվում ըստ արտաքին պատերի նյութերի՝ Տանիքի ձևը
քարից երկաթբետոնից այլ թեք հարթ
ընդա-
մենը
այդ թվում
պանե-
լային
մոնո-
լիտ
Ա Բ 1 2 3 4 5 6 7 8
101 Շենքերի քանակը,
ընդամենը
               
101.1

այդ թվում՝

մեկ հարկանի

               
101.2

երկու հարկանի

               
101.3

երեք հարկանի

               
101.4

չորս հարկանի

               
101.5

հինգ հարկանի

               
101.6

վեցից-ութ հարկանի

               
101.7

ինը և ավելի հարկանի

               

 

2. Բազմաբնակարան շենքերի բնակարաններ

 

Տողի համարը   Քանակը, միավոր Ընդհանուր մակերեսը, քառ. մետր
տարե-
սկզբին
տարե-
վերջին
Ա Բ 1 2 3
201 Բազմաբնակարան շենքերի բնակարաններ, ընդամենը      
201.1

այդ թվում ըստ սենյակների քանակի՝

մեկ սենյականոց

     
201.2

երկու սենյականոց

     
201.3

երեք սենյականոց

     
201.4

չորս սենյականոց

     
201.5

հինգ սենյականոց

     
201.6

վեց և ավելի սենյականոց

     

 

3. Բազմաբնակարան շենքերն ըստ շահագործման հանձնման տարեթվերի

 

Տողի
համարը
  Բազմաբնակարան շենքերի քանակը, միավոր
Ա Բ 1
301 Ընդամենը  
301.1

այդ թվում` հանձնվել են շահագործման

մինչև 1950 թ.

 
301.2

1951-1970 թթ.

 
301.3

1971-1980 թթ.

 
301.4

1981-1990 թթ.

 
301.5

1991-2000 թթ.

 
301.6

2001 թ. հետո

 

 

4. Վերելակ եվ վերելակով մուտքեր ունեցող բազմաբնակարան շենքեր

 

Տողի
համարը
  Ընդամենը, միավոր
Ա Բ 1
401 Վերելակով շենքերի քանակը  
402 Վերելակով շենքերի մուտքերի քանակը  
403 Վերելակների քանակը  

 

5. Բազմաբնակարան շենքերն ըստ բնակարանների քանակի

 

Տողի
համարը
Բնակարանների քանակը Բազմաբնակարան շենքերի քանակը, միավոր
Ա Բ 1
501 Մինչև 5  
502 6-20  
503 21-40  
504 41 և ավելի  

 

6. Ոչ բնակելի շինություններ ունեցող բազմաբնակարան շենքերն ըստ սեփականության ձեվերի

 

Տողի
համարը
Սեփականությունը Կառավարման մարմնի կազմում ընդգրկված շենքերը
բնակարաններ ոչ բնակելի շինություններ
քանակը,
միավոր
ընդհանուր
մակերեսը,
քառ. մ
քանակը,
միավոր
ընդհանուր
մակերեսը,
քառ. մ
Ա Բ 1 2 3 4
601 Համայնքային        
602 Պետական        
603 Իրավաբանական անձանց        
604 Քաղաքացիների        

 

7. Բազմաբնակարան շենքերի կապիտալ վերանորոգում

 

Տողի
համարը
  Ընդամենը
Ա Բ 1
701 Կապիտալ վերանորոգված բազմաբնակարան շենքերի քանակը, միավոր  
702 Կապիտալ վերանորոգման ընդհանուր ծախսերը, հազ. դրամ  

702.1

 այդ թվում՝ ըստ կոնստրուկցիոն տարրերի

տանիք

 
702.2

ջրագծի և կոյուղու ներքին ցանցեր

 
702.3

ջերմատակարարման ներքին ցանցեր

 
702.4

վերելակներ

 
702.5

մուտքեր

 
702.6

այլ

 

 

8. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները

 

(հազ. դրամ)

Տողի համարը   Ընդամենը
  Բ 1
801 Սպասարկվող բնակարանային ֆոնդի հաշվեկշռային արժեքը տարեսկզբին  
802 Սպասարկվող բնակարանային ֆոնդի հաշվեկշռային արժեքը տարեվերջին  
803 Հասույթ ծառայությունների (արտադրանքի աշխատանքների) իրացումից, ընդամենը (803.1+803.2+803.3)  
 
803.1

այդ թվում՝

պետական և համայնքային բյուջեներից հատկացումների հաշվին մատուցված ծառայություններից

 
803.2

շենքի վերանորոգման և պահպանման նպատակով փաստացի վճարումներ (բնակվարձ)

 
803.3

այլ եկամուտներ

 
804 Շենքի վերանորոգման և պահպանման համար հաշվարկային վճարումներ  
805 Ծախսեր, ընդամենը (805.1+805.2+805.3+805.4+805.5+805.6+805.7)  
805.1

այդ թվում՝

նյութական ծախսեր

 
805.1.1

որից՝ ընթացիկ նորոգման համար

 
805.2

ոչ նյութական ծառայությունների վճարումներ

 
805.3

գործուղման ծախսեր

 
805.4

աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ

 
805.5

պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ

 
805.6

կապիտալ ներդրումներ, հիմնավերանորոգում, սարքավորումների և գույքի ձեռքբերում

 
805.7

այլ ծախսեր

 
806 Չվճարված բնակվարձից գոյացած պարտքեր, ընդամենը  
806.1

որից՝ հաշվետու տարում

 

 

Տեղեկանք   1. Սպասարկվող բնակարանային ֆոնդի միջին տարեկան ընդհանուր մակերեսը, հազ. քառ. մ

___________

2. Բազմաբնակարան շենքերի կառավարման մարմնի աշխատողների միջին ցուցակային
թվաքանակը, մարդ

___________

 

Ղեկավար

 

_____________________
(Ազգանուն, անուն)

 

____________________
(Ստորագրություն)

Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

 



_____________________
(Ազգանուն, անուն)

 


 
_____________________
(Ստորագրություն, պաշտոն)

 


_____________________
(Հեռախոսահամար(ներ))

 


___ ________200__թ.
(լրացման ամսաթիվը)

  

Էլեկտրոնային փոստ _______________@________________