Համարը 
N 15-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2004.09.01/19(167) Հոդ.261
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
26.07.2004
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
26.07.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.09.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.03.2014

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 9-ՆԵՐԴՐՈՒՄ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 օգոստոսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60304216

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

26 հուլիսի 2004 թ.
ք. Երևան

N 15-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 9-ՆԵՐԴՐՈՒՄ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Օտարերկրյա ներդրումների մասին» Ձև թիվ 9-ներդրում (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 9 օգոստոսի 2002 թվականի «Օտարերկրյա ներդրումների մասին» Ձև թիվ 9-Ինվեստիցիա պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 141-Ն որոշումը:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի 2004 թվականի հուլիսի 26-ի
թիվ 15-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 9-ՆԵՐԴՐՈՒՄ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Օտարերկրյա ներդրումների մասին» ձև թիվ 9-ներդրում (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են օտարերկրյա ներդրումով իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություն), որոնք այդ մասին տեղեկացվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ սահմանված կարգով: Առևտրային բանկերը օտարերկրյա ներդրումների մասին հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, վերջինիս կողմից սահմանված ձևերով և ժամկետներում:

3. Ներկայացման ժամկետը: Հաշվետվությունը ներկայացվում է յուրաքանչյուր եռամսյակի համար: Առաջին, երկրորդ և երրորդ եռամսյակների համար հաշվետվությունը ներկայացվում է մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը, իսկ չորրորդ եռամսյակի համար՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 25-ը: Հաշվետու տարվա կտրվածքով մինչև 25 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումներ ունեցող կազմակերպությունները հաշվետվությունը ներկայացնում են տարեկան մեկ անգամ՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 25-ը, իսկ 25 հազարից ավել (հաշվետու տարվա սկզբից՝ աճողական կարգով) ներդրում ունեցողները՝ յուրաքանչյուր եռամսյակ:

4. Չափի միավորը: Բոլոր տվյալները ներկայացվում են միլիոն դրամով և դրա համարժեքը` հաշվարկված հազար ԱՄՆ դոլարով (տասնորդական նիշի ճշտությամբ): Արտարժույթի վերահաշվարկը Հայաստանի Հանրապետության դրամի և ԱՄՆ-ի դոլարի կատարվում է գործարքի իրականացման պահին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով:

5. Գործառնությունների գրանցման ժամանակը: Համաձայն վճարային հաշվեկշռի վիճակագրության մեթոդաբանության, օտարերկրյա ներդրումների վերաբերյալ բոլոր տվյալները, որոնք արտացոլվելու են հաշվետվության մեջ, վերաբերում են միայն հաշվետու եռամսյակում փաստացի կատարված գործառնություններին, երբ գործարքն իրականացնող երկու կողմերն էլ հաշվապահական փաստաթղթերում փաստացի վճարումների (հատուցման) վերաբերյալ կատարում են համապատասխան գրանցումներ: Այսպես, օրինակ, եթե 2002 թվականի 4-րդ եռամսյակի շահաբաժինները օտարերկրյա ներդրողներին վճարվել են 2003 թվականի մայիս ամսին, ապա այն արտացոլվելու է 2003 թվականի 2-րդ եռամսյակի հաշվետվությունում: Կամ, եթե 2-րդ եռամսյակում վճարման ենթակա շահութահարկը (հունիս ամսվա կանխավճարը) վճարվել է 3-րդ եռամսյակում, ապա այն արտացոլվելու է 3-րդ եռամսյակի հաշվետվությունում:

6. Ներդրումների գնահատումը: Ներդրումների գնահատումն իրականացվում է շուկայական գներով: Շուկայական գներն օգտագործվում են արժեթղթերի՝ ներառյալ ոչ ռեզիդենտների կողմից թողարկված և ռեզիդենտ կազմակերպությանը պատկանող բաժնետոմսերի (որպես ներդրում այլ երկրներում, հաշվետվության Բ մաս) գնահատման համար, ինչպես նաև, ռեզիդենտ կազմակերպության կողմից թողարկված և ոչ ռեզիդենտներին պատկանող բաժնետոմսերի (հաշվետվության Ա մաս) գնահատման համար: Այն դեպքում, երբ արժեթղթերը՝ բացառությամբ բաժնետոմսերի, չեն վաճառվում կազմակերպված շուկայում, գնահատումը կատարվում է հաշվապահական հաշվառման փաստաթղթերում արտացոլված գներով:

7. Բաժնետիրական կապիտալում կատարված ներդրումների արժեքի գնահատումը շուկայական գներով իրականացնելու համար կարելի է կիրառել (միջազգային պրակտիկայում կիրառվող) հետևյալ ձևերը` նախապատվությունը տալով հետևյալ հերթականությանը.

ա) հաշվետու ժամանակաշրջանի որոշակի պահի դրությամբ ֆոնդային բորսայում բաժնետոմսերի գնման և վաճառքի միջինացված արժեքով,

բ) վերջին գործարքի արժեքով,

գ) ընկերության բաժնետերերի ժողովի կողմից սահմանված արժեքով,

դ) մաքուր ակտիվների արժեքով:

Մաքուր ակտիվների արժեքը հավասար է բոլոր ակտիվների արժեքին (ներառյալ ոչ նյութական ակտիվները), հանած պարտավորությունների և ձայնի իրավունք չտվող վաճառված բաժնետոմսերի արժեքները: Ակտիվների և պարտավորությունների արժեքը ցույց է տրվում ընթացիկ գնով, այլ ոչ թե նրանց ձեռք բերման գնով (սկզբնական գնով):

8. Հաշվարկների կիրառումը: Հաշվետվության ներկայացման ժամկետին, որոշ ցուցանիշների գծով ստույգ տվյալների բացակայության դեպքում կարելի է ներկայացնել առավելագույն ճշտությամբ հաշվարկային մոտավոր տվյալներ` հետագայում ճշտելու պայմանով (հաշվետվության ձևում այդ ցուցանիշներին համապատասխան վանդակները մգացված են): Մասնավորապես «վերաներդրված շահույթ» ցուցանիշի հաշվարկման համար կարելի է հիմք ընդունել նախորդ եռամսյակի համամասնական ցուցանիշները: «Եկամուտներ կապիտալի մասնակցությունից» ցուցանիշի հաշվարկման համար մասնաբաժինների գծով՝ նախորդ տարվա համար բաշխված շահութաբաժինները, իսկ տոկոսադրույքների գծով՝ նախորդ եռամսյակի տվյալները: Չբաշխված շահույթի մասով հաշվարկների համար հիմք կարող է հանդիսանալ հաշվետու եռամսյակում զուտ շահույթի և կապիտալի մասնակցությունից ստացված եկամուտներից բաշխված եկամուտների տարբերությունը:

9. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Սույն հրահանգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.

1. Օտարերկրյա ներդրում: Գույքի ցանկացած տեսակ, այդ թվում՝ ֆինանսական միջոցներ և մտավոր արժեքներ (ոչ նյութական ակտիվներ), որն օտարերկրյա ներդրողի կողմից անմիջականորեն (կամ լիազորված անձի միջոցով) ներդրվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող ձեռնարկատիրական կամ այլ գործունեության ոլորտում՝ շահույթի (եկամտի) ստացման կամ այլ օգտակար արդյունքի հասնելու նպատակով: Օտարերկրյա ներդրողները ներդրումները իրականացնում են հետևյալ ձևերով.

ա) օտարերկրյա ներդրողներին ամբողջությամբ պատկանող կազմակերպությունների, ինչպես նաև, օտարերկրյա իրավաբանական անձանց պատկանող առանձնացված ստորաբաժանումներ (բաժանմունքներ, մասնաճյուղեր և ներկայացուցչություններ) ստեղծելու կամ գործող կազմակերպությունները, որպես սեփականություն ձեռք բերելու միջոցով,

բ) Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասնակցությամբ նոր կազմակերպություններ հիմնադրելու կամ գործող կազմակերպություններում բաժնեմաս ձեռք բերելու միջոցով,

գ) բաժնետոմսեր, պարտատոմսեր և այլ արժեթղթեր ձեռք բերելու միջոցով,

դ) գույքային այլ իրավունքներ ձեռք բերելու միջոցով,

ե) համապատասխան պայմանագրերով վարկերի ու փոխառությունների տրամադրման և այլ ձևերով:

Օտարերկրյա ներդրումներն ըստ տեսակի լինում են՝ ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումներ:

2. Օտարերկրյա ներդրումով կազմակերպություն: Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստեղծված կազմակերպություն (ընկերություն), որի բաժնետիրական կապիտալում ոչ ռեզիդենտն ունի մասնակցություն:

3. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է համարվում ֆիզիկական անձը, տնային տնտեսությունը, ցանկացած կազմակերպությունը (ընկերությունը), որի մշտական գտվելու վայրը (ֆիզիկական անձանց համար բնակության վայրը) կամ տնտեսական գործունեության շրջանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձանց արտասահմանում՝ երկարատև ժամանակով գտնվող (մեկ տարուց ավել կամ երկարաժամկետ տնտեսական գործունեություն իրականացնող) մասնաճյուղերը և բաժանմունքները դիտվում են որպես ոչ ռեզիդենտներ (ըստ ազգային հաշիվների համակարգի և վճարային հաշվեկշռի մեթոդաբանության): Նույն սկզբունքով, ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց մասնաճյուղերը և բաժանմունքները (մեկ տարուց ավել կամ տնտեսական գործունեություն իրականացնող), որոնք գտնվում են Հայաստանում, դիտվում են որպես Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներ:

4. Ուղղակի ներդրում` կատարվում են օտարերկրյա ուղղակի ներդրողների կողմից, որոնք ձգտում են ձեռք բերել ուղղակի ներդրումով կազմակերպության գործունեության վրա կայուն, տևական ազդեցություն: Ուղղակի ներդրող է համարվում ոչ ռեզիդենտ միավորը, նրա հետ կապված կամ համագործակցող ոչ ռեզիդենտ կազմակերպություն (ընկերություն), որին պատկանում է տվյալ երկրի ռեզիդենտ միավորի բաժնետիրական կապիտալի ոչ պակաս, քան 10%-ը (բաժնետիրական կապիտալի օտարերկրյա մասնաբաժինը համարվում է ուղղակի ներդրում): Ուղղակի ներդրումները լինում են բաժնետիրական կապիտալի, վերաներդրված շահույթի և այլ կապիտալի տեսքով:

4.1 Բաժնետիրական կապիտալ` ներառում է կազմակերպության սեփական կապիտալը, դուստր (երբ մեկ այլ ընկերություն տնօրինում է նրան ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի ոչ պակաս, քան 50 տոկոսը) և կախյալ (երբ մեկ այլ ընկերություն տնօրինում է նրան ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 20-50 տոկոսը) կազմակերպությունների բաժնետոմսերը:

4.2 Վերաներդրված շահույթ (եկամուտ)` օտարերկրյա ներդրողի կողմից կապիտալի մասնակցությունից ստացված շահույթի չբաշխված մասն է, որը վերաներդրվում է օտարերկրյա ներդրումով կազմակերպությունում:

4.3 Այլ կապիտալ` ներառում է բոլոր տեսակի գործառնությունները ուղղակի ներդրողի և մասնաճյուղերի, դուստր ընկերությունների միջև` վարկի ստացման և տրամադրման, այդ թվում առևտրային վարկի ձևով, ինչպես նաև, պարտքի արժեթղթերի և արտոնյալ բաժնետոմսերի (առանց շահութաբաժինների(դիվիդենդների) ստացման և/կամ առանց ձայնի իրավունքի) տեսքով:

5. Պորտֆելային ներդրում: Օտարերկրյա ներդրողների այն կապիտալ ներդրումներն են, որոնք թույլ են տալիս օտարերկրյա ներդրումով կազմակերպությունում ունենալ սահմանափակ ազդեցություն և ստանալ որոշակի շահույթ, որը կարգավորվում է կողմերի միջև կնքվող պայմանագրով: Դրանց թվին է դասվում բաժնետիրական ընկերությունների համար` բաժնետոմսերի, իսկ կոոպերատիվների համար` փայավճարների մինչև 10%-ի ձեռք բերումը:

Պորտֆելային ներդրումները լինում են` Կապիտալի մասնակցության արժեթղթերի և պարտքի արժեթղթերի տեսքով:

5.1 Կապիտալի մասնակցության արժեթղթեր` գլխավորապես բաժնետիրական ընկերությունների կողմից թողարկվող բաժնետոմսերն են:

5.2 Պարտքի արժեթղթեր` լինում են 1) պարտատոմսերի և պարտամուրհակների (մեկ տարուց ավել սկզբնական մարման ժամկետով` երկարաժամկետ), 2) դրամի շուկայի գործիքների (մինչև մեկ տարի սկզբնական մարման ժամկետով` կարճաժամկետ) և 3) ֆինանսական ածանցյալների (օպցիոններ, վարանտներ) տեսքով:

6. Այլ ներդրում` ներառում է բոլոր տեսակի ֆինանսական գործառնությունները, որոնք չեն ընդգրկվել ուղղակի և պորտֆելային ներդրումներում: Այլ ներդրումները լինում են առևտրային վարկերի (բացի օտարերկրյա ներդրումով կազմակերպության ստացվածը իր անմիջական ներդրող կազմակերպությունից, որն ուղղակի ներդրում է), վարկերի, կանխիկ դրամական միջոցների, ավանդների և այլ պարտավորությունների/ակտիվների տեսքով:

6.1 Առևտրային վարկերը` ներառում են պահանջներ և պարտավորություններ, որոնք առաջ են եկել մատակարարների կողմից ապրանքների և ծառայությունների ուղղակի տրամադրման կամ ապրանքների և ծառայությունների համար գնորդի կողմից կանխավճարների դեպքում: Այն վարկերը, որոնք կապված են առևտրային գործարքների հետ, և տրամադրված են երրորդ կողմից, օրինակ` բանկերի, ներառվում են ոչ թե առևտրային վարկերի, այլ` վարկերի մեջ:

6.2 Վարկեր` այն ֆինանսական ակտիվներն են, որոնք վարկատուն տրամադրում է վարկառուին համաձայնագրի միջոցով: Այս խմբում ընդգրկվում են վարկերը (ներառյալ առևտրային գործառնությունների ֆինանսավորման համար վերցրած վարկերը), հիպոթեքային վարկերը, փոխառությունները, ինչպես նաև ֆինանսական վարձակալության (լիզինգի) վերաբերյալ համաձայնագրերը:

6.3 Կանխիկ դրամական միջոցներ և ավանդներ` ներառում են շրջանառության մեջ գտնվող թղթադրամները և մետաղադրամները, ինչպես նաև իրացվելի (լիկվիդային) և այլ ավանդներ:

7. Այլ ակտիվներ/պարտավորություններ` ընդգրկում են ժամկետանց պարտքերը և դեբիտորական/կրեդիտորական պարտքերը կապված հարկերի, հայտարարված և դեռևս չվճարված շահութաբաժինների, արժեթղթերի գնման և վաճառքի, ինչպես նաև աշխատողների աշխատանքի վարձատրության հետ:

Երբ պարտքի կամ տոկոսի վճարը, օրինակ` վարկի գծով, չի կատարվում ժամանակին, առաջանում է ժամկետանց պարտք` կարճաժամկետ պարտավորություն:

Կապված մարման ժամկետների հետ տարբերվում են կարճաժամկետ և երկարաժամկետ պարտավորություններ: Երկարաժամկետ պարտավորություններն ունեն մեկ տարուց ավելի մարման ժամկետ կամ լինում են անժամկետ: Կարճաժամկետ պարտավորությունները (ներառյալ կանխիկ դրամական միջոցները) ունեն մեկ տարուց ոչ ավել մարման ժամկետ:

 

3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Հաշվետվությունը բաղկացած է 4 բաժիններից. Ա` «Պարտավորություններ Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներին», Բ` «Պահանջներ Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենդներից», Գ` «Տվյալներ օտարերկրյա ուղղակի ներդրումներով իրավաբանական անձանց վճարած շահութահարկի, կապիտալի մասնակցությունից եկամուտների և չբաշխված շահույթի մասին» և Դ` «Պորտֆելային և այլ ներդրումներով կազմակերպությունների կողմից օտարերկրյա ներդրողներին վճարված տոկոսավճարները և շահութաբաժինները»:

Ա մասում (պարտավորություններ Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներին) արտացոլվում են Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ միավորների ստացած օտարերկրյա ներդրումները ոչ ռեզիդենտ միավորներից, իսկ Բ մասում՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ միավորների կողմից ոչ ռեզիդենտ միավորների մոտ կատարած ներդրումները:

2. Հաշվետվության Ա մասի առաջին և երկրորդ սյունակներում արտացոլվում է ներդրումների ընդհանուր գումարը (միլիոն դրամով և դրան համարժեքը հազար ԱՄՆ դոլարով) հաշվետու ժամանակաշրջանի սկզբին, այսինքն, այն օտարերկրյա կապիտալը, որը ստացել է կազմակերպությունը իր գործունեության ողջ ժամանակաշրջանում, հանած այդ ընթացքում կատարված վճարումները (մարումները):

Երրորդ և չորրորդ սյունակներում արտացոլվում են հաշվետու եռամսյակում կատարված նոր ներդրումները, հինգերորդ և վեցերորդ սյունակներում՝ հաշվետու եռամսյակում կատարված վճարումները (առևտրային և դրամական վարկերի, փոխառությունների հիմնական գումարների մարումները, արժեթղթերի հետ գնումը, կազմակերպության կանոնադիր կապիտալի օտարերկրյա մասնակցի բաժնեմասի նվազեցումը և այլն), յոթերորդ և ութերորդ սյունակներում` եռամսյակի ընթացքում կատարված փոփոխությունները՝ կապված վերագնահատման, ազգային դրամի փոխարժեքի, շուկայական գնի, պարտքերի դուրս գրման, ինչպես նաև, մեխանիկական սխալների հետ: Իններորդ և տասներորդ սյունակներում արտացոլվում է ներդրումների ընդհանուր գումարը (միլիոն դրամով և դրան համարժեք հազար ԱՄՆ դոլարով) հաշվետու ժամանակաշրջանի (եռամսյակի) վերջում: Տասնմեկերորդ և տասներկուերորդ սյունակներում բերվում է հաշվետու եռամսյակի համար հաշվարկված, գալիք ժամանակաշրջանում վճարման ենթակա, բայց դեռևս չվճարված տոկոսավճարները:

3. Բ մասում (պահանջներ Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներից) արտացոլվում են Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ միավորների կողմից կատարված ներդրումներն այլ երկրներում:

4. Գ մասում արտացոլվում են օտարերկրյա ուղղակի ներդրումներով կազմակերպությունների կողմից հաշվետու եռամսյակում փաստացի վճարված շահութահարկի (կանխավճարների), ուղղակի ներդրումներից եկամուտների (շահութաբաժիններ, տոկոսավճարներ), չբաշխված շահույթի և սեփական կապիտալում օտարերկրյա ուղղակի ներդրողների մասնաբաժինների վերաբերյալ:

5. «Եռամսյակում վճարված շահութահարկ/եկամտահարկ» տողը ներառում է հաշվետու եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումով կազմակերպության կողմից` որպես հարկային գործակալ, ոչ ռեզիդենտ-հիմնադրի փաստացի վճարված շահութահարկը/եկամտահարկը (որպես տնտեսական գործունեության արդյունքում ներդրված կապիտալի դիմաց ստացված շահույթից/եկամտից) օրենքով սահմանված կարգով գանձվող հարկ):

«Եռամսյակում վճարված շահույթ (եկամուտ) կապիտալի մասնակցությունից» տողը ներառում է եռամսյակում ուղղակի ներդրողներին փաստացի վճարված շահութաբաժինները, բաժնետիրական կապիտալում կատարված ներդրումների, և այլ կապիտալի տեսքով տրամադրված վարկերի ու այլ փոխառությունների համար վճարված տոկոսները:

«Չբաշխված շահույթ» տողում արտացոլվում են այն միջոցները, որոնք ձևավորվել են եռամսյակի ընթացքում կազմակերպության տնտեսական գործունեության արդյունքում` հարկային բոլոր պարտավորություններն իրականացնելուց հետո և ուղղվել են կազմակերպության կապիտալ ծախսերի իրականացմանը (սեփական կապիտալի համալրմանը): Այն արտացոլվելու է նաև հաշվետվության պարտավորությունների մասի «վերաներդրված շահույթ» ցուցանիշում (տող 120):

6. Դ մասում` «Պորտֆելային և այլ ներդրումներով իրավաբանական անձանց կողմից օտարերկրյա ներդրողներին վճարված տոկոսավճարները և շահութաբաժինները» լրացվում է հաշվետու եռամսյակում պորտֆելային և այլ ներդրումների գծով օտարերկրյա ներդրողներին վճարված տոկոսավճարները և շահութաբաժինները: Այն գործիքների դեպքում, երբ տոկոսների վճարումները կատարվում են մարման ժամկետին, պետք է ներկայացնել տոկոսների աճը հաշվետու եռամսյակի համար: Զրոյական կտրոնով բաժնետոմսերի և այլ դիսկոնտային (զեղչերով) գործիքների դեպքում թողարկման գնի և մարման ժամանակ գնի տարբերությունը պետք է դիտարկվի որպես տոկոս և ներկայացվի նրա աճը տվյալ ժամանակաշրջանում:

7. «Տեղեկանք-ծանուցում» մասում` «կազմակերպության կողմից ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց աշխատանքի, մատուցված ծառայությունների դիմաց վճարված եկամուտ» ցուցանիշում արտացոլվում են հաշվետու եռամսյակում ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց վճարված եկամուտը` աշխատանքի վարձատրությունը (ներառյալ եկամտահարկը) մատուցված ծառայությունների կամ կատարված աշխատանքների դիմաց: Իսկ 009 տողում առանձնացվում է կազմակերպության կողմից` որպես հարկային գործակալ, ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանցից գանձված և պետական բյուջե վճարված եկամտահարկը:

010 տողում արտացոլվում է հաշվետու եռամսյակում կազմակերպության աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, իսկ 011 տողում արտադրանքի, ապրանքների, աշխատանքի, ծառայությունների իրացումից ստացված զուտ հասույթը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկի):

 

4. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿՈՆԿՐԵՏ ՕՐԻՆԱԿՆԵՐ

 

Օրինակ 1: Հայաստանի Հանրապետության տարածքում 2002 թվականին համատեղ սեփականության իրավունքով ստեղծվել է Ա համատեղ ընկերությունը, որի բաժնետիրական կապիտալի (500 մլն դրամ) 60 տոկոսը պատկանում է հայկական կողմին (300 մլն դրամ), 38 տոկոսը (Գ մասի 3-րդ սյունակի 006 տողում` նշելով երկիրը) Ամերիկյան ՍՍՍ ընկերությանը և 2 տոկոսը` կանադական ՕՕՕ ընկերությանը: Հաշվետվության Ա մասի 1 սյունակի 110 տողում՝ բաժնետիրական կապիտալ, կարտացոլվի 190 մլն դրամը =500*38/100, իսկ 10 մլն դրամը (2 տոկոսը)՝ Ա մասի 1 սյունակի 210 տողում: 2003 թվականի I եռամսյակում կատարվում են հետևյալ գործարքները, Ա ընկերությունը թողարկում է 100 մլն դրամի բաժնետոմսեր, որը համամասնորեն բաշխվում է հիմնադիրների միջև (ՍՍՍ ընկերության մասը՝ 38 մլն դրամը կարտացոլվի Ա մասի 3-րդ սյունակի 110 տողում, ՕՕՕ ընկերության մասը՝ 2 մլն դրամը 3-րդ սյունակի 210 տողում): ՍՍՍ ընկերությունը տրամադրում է Ա-ին 20 մլն դրամի սարքավորումներ, որը հաշվապահական փաստաթղթերում ձևակերպվում է որպես ձայնի իրավունք չտվող կապիտալ (արտացոլվում է 3-րդ սյունակի 130 տողում), վաճառում է 40 մլն դրամի ապրանքներ, որից 15 մլն դրամի ապրանքների դիմաց վճարումը չի կատարվում Ա-ի կողմից և ձևակերպվում է որպես առևտրային վարկ (15 մլն դրամը արտացոլվում է 3-րդ սյունակի 310 տողում): Ա ընկերությունն իր հերթին 2003 թ. Վրաստանում կազմավորում է իր ԱՎ մասնաճյուղը: Ա ընկերության կողմից ԱՎ մասնաճյուղին տրամադրվում է 25 մլն դրամի սարքավորումներ և շրջանառու միջոցներ արտադրության կազմակերպման համար (արտացոլվում է Բ մասի 3-րդ սյունակի 410 տողում): ՍՍՍ ընկերությունը հանդես գալով որպես երաշխավոր, առևտրային բանկից տրամադրում է Ա-ին 50 մլն դրամի վարկ 5 տարի մարման ժամկետով (արտացոլվում է Ա մասի 3-րդ սյունակի 321 տողում): Եռամսյակի ընթացքում Ա ընկերությունը ոչ ռեզիդենտների փոխարեն, որպես միջնորդ, վճարել է շահութահարկ (եկամտահարկ) 6 մլն դրամ (արտացոլվում է Գ մասի 003 տողում), շահաբաժինը` 10 մլն դրամ (9.8 մլն դրամը արտացոլվում է Գ մասի 1-ին սյունակի 004 տողում, իսկ 0.2 մլն դրամը Դ մասի 3-րդ և 4-րդ սյունակներում): Եռամսյակում չբաշխված շահույթը կազմել է 4 մլն դրամը (արտացոլվում է Գ մասի 005 տողում):

Օրինակ 2: Հայաստանի Հանրապետության տարածքում 2000 թվականին համատեղ սեփականության իրավունքով ստեղծվել է Ա համատեղ ընկերությունը, որի բաժնետիրական կապիտալի (800 մլն դրամ) 50 տոկոսը պատկանում է հայկական կողմին (400 մլն դրամ), 50 տոկոսը գերմանական ՌՌՌ ընկերությանը (400 մլն դրամ-պետք է արտացոլվի 2000 թ. հաշվետվության Ա մասի 110 տողի 3-րդ սյունակում և համարժեքը ԱՄՆ-ի դոլարով 4-րդ սյունակում: 2001 թ. և հետագա տարիների համար 1-ին և 2-րդ սյունակներում): Ա ընկերությունը ՌՌՌ ընկերությունից 2001 թվականի հունվարին ստացել է 100 մլն դրամի փոխառություն (2001 թ. առաջին եռամսյակի հաշվետվությամբ արտացոլվելու է Ա մասի 231 տողի 3-րդ և 4-րդ սյունակներում, իսկ հաջորդ եռամսյակների համար` 1-ին և 2-րդ սյունակներում) 2 տարի մարման ժամկետով, տարեկան 16 միավոր տոկոսադրույքով: Հիմնական գումարից 60 մլն դրամը և տոկոսները ժամկետին (ընդունենք 2003 թվականի հունվարի 1-ին) վճարվել են, իսկ 40 մլն դրամը (100-60)` ոչ: 2003 թվականի առաջին եռամսյակի հաշվետվությունով պետք է ցույց տրվի Ա մասի 5-րդ և 6-րդ սյունակների 231 տողում որպես նվազում (60 մլն դրամ): Միաժամանակ 4 տոկոսի (16%: 4 եռամսյակների) համապատասխան տոկոսավճարը՝ 2 մլն դրամ, որը վճարվել է 2003 թ. հունվարին, պետք է արտացոլվի Դ մասի 007 տողում: Ա ընկերությունը 2002 թվականին թողարկում է բաժնետոմսեր 100 մլն դրամի չափով, որը 48 տոկոս (48 մլն դրամը որպես օտարերկրյա կապիտալ, 2002 թ. հաշվետվությամբ կարտացոլվի Ա մասի 110 տողի 3-4 սյունակներում, հետագա ժամանակաշրջաններում` 110 տողի 1-2 սյունակներում) համամասնությամբ բաշխվում է հիմնադիրների միջև, իսկ 4 տոկոսը ձեռք է բերում ֆրանսիական ՖՖՖ ընկերությունը (2002 թ. հաշվետվությամբ 4 մլն դրամ կարտացոլվի Ա մասի 210 տողում` 3-4 սյունակներում, իսկ հետագայում 1-2 սյունակներում), վերջինս 2003 թվականի հունվարին վաճառում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Բ ընկերությանը (2003 թվականի առաջին եռամսյակի հաշվետվությունով 4 մլն դրամը ցույց է տրվելու 210 տողի 5-6 սյունակներում):

Ա ընկերությունը 2002 թվականին ՖՖՖ ընկերությունից 5 տարի վարձակալության պայմանով (պայմանագրի վերջում սարքավորումը գնելու պայմանով) ձեռք է բերել 50 մլն դրամի սարքավորումներ տարեկան 40 տոկոս տոկոսադրույքով (եռամսյակում 10 տոկոս) և 10 մլն դրամ հիմնական գումարի մարման պայմանով (ընդունենք, որ վճարման պայմանները կատարվել են): 2003 թ. առաջին եռամսյակի հաշվետվությամբ Ա մասի 323 և 323-1 տողերի 1-ին սյունակում ցույց է տրվելու 50 մլն դրամ հանած 2002 թ. համար 10 մլն դրամ հիմնական գումարի մարումը, իսկ 10% տոկոսադրույքը՝ այսինքն 5 մլն դրամը արտացոլվելու է Դ մասի 5-րդ սյունակում:

Նույն ՖՖՖ ընկերությունը Ա ընկերությանը 2003 թ. հունվարին տրամադրում է 60 մլն դրամի դրամական վարկ 6 տարի մարման ժամկետով և տարեկան 8% տոկոսադրույքով յուրաքանչյուր կիսամյակում վճարման պայմանով: 2003 թ. առաջին եռամսյակի հաշվետվությամբ Ա մասի 320 և 321 տողերի 1-ին սյունակներում պետք է արտացոլվի 60 մլն դրամը, իսկ 11-րդ սյունակում` 1.2 մլն դրամը (60*0.08/4) որպես գալիք ժամանակաշջանում (հունիսի վերջին) վճարման ենթակա, հաշվարկված, բայց դեռևս չվճարված տոկոսավճար:

 

Ներմուծեք նկարագրությունը_5040

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
 

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

 

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հաշվետվության
ներկայացման ժամկետը`

Ազգային վիճակագրական 
ծառայություն

Օտարերկրյա ներդրումով իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը

 

Ով է ներկայացնում  _________________________________

(անվանումը)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________ ______________________________________________

Գտնվելու վայրը  ___________________________________

 

____________________________________  I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)  

Մարզը ____________________ Համայնքը ______________

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը   I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

 

Հարկ վճարողի հաշվառման համարը                     I_I_I_I_I_I_I_I_I

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

Ձև թիվ 9-ՆԵՐԴՐՈՒՄ

(եռամսյակային)

 

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 26.07.2004 թ.

թիվ 15-Ն որոշմամբ

 

 
Չլրացնել


ՏԳՏԴ   I__I__I__I__I__I

    Ներմուծեք նկարագրությունը_2407 

Մարզը                  I__I__I

 

Համայնքը    I__I__I__I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

200__ թվականի եռամսյակի համար

 

Մ Ա Ս  Ա

 

Պարտավորություններ Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներին    

  Տողի համա-
րը
Հաշվետու եռամսյակի սկզբում Փոփոխություններ հաշվետու եռամսյակում Ընդամենը հաշվետու եռամսյակի վերջում Հաշվետու եռամսյակի վերջում հաշվարկված, բայց չվճարված տոկոսավճարներ
Գործարքներ Այլ փոփոխու-
թյուններ
Ավելացում Նվազում
Մլն դրամ Համար-
ժեքը հազ. ԱՄՆ դոլար
Մլն դրամ Համար-
ժեքը հազ. ԱՄՆ դոլար
Մլն դրամ Համար-
ժեքը հազ. ԱՄՆ դոլար
Մլն դրամ Համար-
ժեքը
հազ.
ԱՄՆ դոլար
Մլն դրամ Համար-
ժեքը հազ. ԱՄՆ դոլար
Մլն դրամ Համար-
ժեքը
հազ.
ԱՄՆ դոլար
Ա Բ 1 2 3 4 5 6 7 8 9=1+3-5+7 10=2+4-6+8 11 12
ԸՆԴԱՄԵՆԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ=I+II+III
001                        
I. Ուղղակի ներդրումներ
= 110+120+130
100                     X X
Բաժնետիրական կապիտալ 110                     X X
Վերաներդրված շահույթ (եկամուտ) 120                     X X
Այլ կապիտալ 130                        
II. Պորտֆելային
ներդրումներ=210+220
200                        
Կապիտալի մասնակցության
արժեթղթեր
210                     X X
Պարտքի արժեթղթեր = 231+232+233 220                        
Պարտատոմսեր և
պարտամուրհակներ
231                        
Դրամի շուկայի գործիքներ 232                        
Ֆինանսական 233                        
ածանցյալներ                          
III. Այլ ներդրումներ
=300+320+330+340
300                        
Առևտրային վարկեր 310                        
Երկարաժամկետ 311                        
Կարճաժամկետ 312                        
Վարկեր 320                        
երկարաժամկետ 321                        
կարճաժամկետ 322                        
320 տողից` Ֆինանսական
վարձակալություն (լիզինգ)
323                        
երկարաժամկետ 323-1                        
կարճաժամկետ 323-2                        
Կանխիկ դրամական
միջոցներ և ավանդներ
330                        
Այլ պարտավորություններ 340                        
երկարաժամկետ 341                        
կարճաժամկետ 342                        
340 տողից` Ժամկետանց
կրեդիտորական պարտքեր
343                     X X

Մ Ա Ս  Բ

 

Պահանջներ Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներից  

  Տողի համա-
րը
Հաշվետու եռամսյակի սկզբում Փոփոխություններ հաշվետու եռամսյակում Ընդամենը հաշվետու եռամսյակի վերջում Հաշվետու եռամսյակի վերջում հաշվարկված, բայց չվճարված տոկոսավճարներ
Գործարքներ Այլ փոփոխություններ
Ավելացում Նվազում
Մլն դրամ Համար-
ժեքը հազ. ԱՄՆ դոլար
Մլն դրամ Համար-
ժեքը հազ. ԱՄՆ դոլար
Մլն դրամ Համար-
ժեքը հազ. ԱՄՆ դոլար
Մլն դրամ Համար-
ժեքը
հազ.
ԱՄՆ
դոլար
Մլն դրամ Համար-
ժեքը հազ.
ԱՄՆ դոլար
Մլն դրամ Համար-
ժեքը
հազ.
ԱՄՆ
դոլար
Ա Բ 1 2 3 4 5 6 7 8 9=1+3-5+7 10=2+4-6+8 11 12
ԸՆԴԱՄԵՆԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ= I+II+III
002                        
I. Ուղղակի ներդրումներ =
410+420+430
400                        
Բաժնետիրական կապիտալ 410                        
Վերաներդրված շահույթ (եկամուտ) 420                        
Այլ կապիտալ 430                        
II. Պորտֆելային ներդրումներ =
510+520
500                        
Կապիտալի մասնակցության
արժեթղթեր
510                        
Պարտքի արժեթղթեր =
521+522+523
520                        
Պարտատոմսեր և
պարտամուրհակներ
521                        
Դրամի շուկայի գործիքներ 522                        
Ֆինանսական ածանցյալներ 523                        
III. Այլ ներդրումներ =
610+620+630+640
600                        
Առևտրային վարկեր 610                        
Երկարաժամկետ 611                        
Կարճաժամկետ 612                        
Վարկեր 620                        
երկարաժամկետ 621                        
կարճաժամկետ 622                        
620 տողից` Ֆինանսական
վարձակալություն (լիզինգ)
623                        
երկարաժամկետ 623-1                        
կարճաժամկետ 623-2                        
Կանխիկ դրամական միջոցներ
և ավանդներ
630                        
Այլ ակտիվներ 640                        
երկարաժամկետ 641                        
կարճաժամկետ 642                        
630 տողից` Ժամկետանց
դեբիտորական պարտքեր
643                     X X

 Մ Ա Ս  Գ

 

Տվյալներ օտարերկրյա ուղղակի ներդրումով իրավաբանական անձանց վճարած շահութահարկի/եկամտահարկի, կապիտալի մասնակցությունից եկամուտների ԵՎ չբաշխված շահույթի մասին  

  Տողի համարը Ընդամենը Օտարերկրյա ուղղակի ներդրողներ (նշել երկիրը)
Մլն դրամ համարժեքը հազ. ԱՄՆ դոլար        
Ա Բ 1 2 3 4 5 6
Եռամսյակում վճարված շահութահարկ/եկամտահարկ 003     X X X X
Եռամսյակում վճարված շահույթ (շահութաբաժին, տոկոսավճար) կապիտալի մասնակցությունից 004     X X X X
Չբաշխված շահույթներ 005     X X X X
Ուղղակի ներդրողների մասնաբաժինը կապիտալում, հաշվետու եռամսյակի վերջում (%) 006 X X        

Մ Ա Ս  Դ

 

Պորտֆելային ԵՎ այլ ներդրումով իրավաբանական անձանց կողմից օտարերկրյա ներդրողներին վճարված տոկոսավճարները ԵՎ շահութաբաժինները

  Տողի համարը Պորտֆելային ներդրումների գծով Այլ ներդրումների գծով
Տոկոսավճարներ Շահութաբաժիններ (դիվիդենտներ) Տոկոսավճարներ
Մլն դրամ Համար-
ժեքը
հազ. ԱՄՆ դոլար
Մլն դրամ Համար-
ժեքը
հազ.
ԱՄՆ դոլար
Մլն դրամ Համար-
ժեքը
հազ. ԱՄՆ դոլար
Ա Բ 1 2 3 4 5 6
Եռամսյակում օտարերկրյա ներդրողներին վճարված տոկոսավճարներ և շահութաբաժիններ 007            

1. Կազմակերպության կողմից ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց աշխատանքի, մատուցված ծառայությունների դիմաց վճարված եկամուտ (008) ___ հազ. դրամ

2. որից` գանձված եկամտահարկ (009) ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------___ հազ. դրամ

3. Կազմակերպության աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվետու եռամսյակում (010) --------------------------------------------------------- _______մարդ

4. Արտադրանքի, ապրանքների, աշխատանքի, ծառայությունների իրացումից ստացված --------------------------------------------------------------------------___ հազ. դրամ

Շնորհակալություն համագործակցության համար: Ճշտակատար վիճակագրությունը կախված է այնպիսի կազմակերպությունների համագործակցությունից, ինչպիսին Ձերն է:

Ղեկավար

__________________

(ազգանուն, անուն)

______________________

 (ստորագրություն)

     
Լրացնող (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

___  ______________

(ազգանուն, անուն)

____  _________________

(ստորագրություն, պաշտոն) 

     

____________________
(Հեռախոսահամար(ներ))

___ ________200_ թ.
  (լրացման ամսաթիվը)
 

Էլեկտրոնային փոստ ________________@_____________