Համարը 
N 32-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2005.02.23/4.1  Հոդ.65.12
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
29.12.2004
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
29.12.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
25.12.2005

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 հունվարի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60305029

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

29 դեկտեմբերի 2004 թ.
ք. Երևան

N 32-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Մատուցված ծառայությունների ծավալի մասին» Ձև թիվ 1-ծառայություններ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի «Մատուցված ծառայությունների ծավալի մասին» Ձև թիվ 1-ծառայություններ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 161-Ն որոշումը:


Նախագահ

Ս. Մնացականյան

 


Հավելված

 


Հաստատված է

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

29 դեկտեմբերի 2004 թ.

թիվ 32-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ամսական) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Մատուցված ծառայությունների ծավալի մասին» ձև թիվ 1-ծառայություններ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են կենցաղային, մշակույթի, բուժիչ-առողջարարական, իրավական, կրթության և այլ ծառայությունների մատուցման ոլորտում մասնագիտացված կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնց համար ծառայությունների մատուցումը չի հանդիսանում հիմնական գործունեություն (արդյունաբերական, գյուղատնտեսական և վերը չնշված գործունեության տեսակներով զբաղվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Մատուցված ծառայությունների հաշվառումն իրականացվում է հաշվետու ժամանակաշրջանի համար` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա:

6. Բոլոր տեսակի ծառայությունների հաշվառումն իրականացվում է դրանց մատուցման պահին ստացված փաստացի վճարի չափով (անկախ վճարման ձևից):

7. Մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը գոյանում է մատուցված ծառայությունների դիմաց բնակչության, կազմակերպությունների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի վճարներից, ներառյալ ավելացված արժեքի հարկը:

8. Մատուցված ծառայությունների ծավալի մեջ չեն ներառվում այն տոկոսադրույքները, տույժերն ու տուգանքները, որոնք առաջացել են ծառայությունների դիմաց չվճարման կամ վճարումները ժամանակին չկատարելու հետևանքով:

9. Հաշվետվությունը ներառում է ծառայությունների հետևյալ հիմնական տեսակները.

1) Կենցաղային

2) Մարդատար տրանսպորտի

3) Փոստային և հեռահաղորդակցության

4) Բնակարանային տնտեսության

5) Կոմունալ ծառայությունների

6) Մշակույթի

7) Զբոսաշրջության և էքսկուրսային

8) Ֆիզկուլտուրայի և սպորտի

9) Բժշկական

10) Անասնաբուժական

11) Առողջարանների և հանգստյան տների

12) Իրավական

13) Բանկային

14) Կրթության

15) Այլ ծառայություններ

Ծառայությունների վերը չթվարկված տեսակները ներառվում են «այլ ծառայություններ» խմբում:

Այլ ծառայությունների տողի (28) լրացման դեպքում անհրաժեշտ է լրացնել նաև 29-36 տողերը, նշելով ծառայության տեսակը, եթե այն նշված չէ (34-36):

10. Հաշվետվությունը կազմված է 2 բաժիններից՝

Բաժին 1 - Մատուցված ծառայությունների ծավալը

Բաժին 2 - Մատուցված կենցաղային ծառայությունների ծավալը

Հաշվետվության առաջին բաժնի, 1-ին (ընդամենը) և 2-րդ (այդ թվում՝ մատուցված է բնակչությանը) սյունակներում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի տվյալները, իսկ 3-րդ և 4-րդ սյունակներում՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նույն ցուցանիշները: Սյունակ ≥ 1 սյունակ 2 (01 տողից մինչև 32 տողը): Տող 01 = 02-ից մինչև 05, 08, 16-ից մինչև 24, 28 տողերի գումարին, տող 05 = տող 06 + տող 07, տող 08 = 09-ից մինչև 15 տողերի գումարին, տող 24 = 25-ից 27 տողերի գումարին, տող 28 ≥ 29-ից մինչև 32 տողերի գումարից: Նույն օրինաչափությունը պահպանվում է սյունակ 3-ի և 4-ի համապատասխան տողերի համար:

Հաշվետվության 2-րդ բաժնի 1-ին և 2-րդ սյունակների համար տող 37 = 38-ից մինչև 40, 44, 46-ից մինչև 57 տողերի գումարին, տող 40 = 41-ից մինչև 43 տողերի գումարին, տող 44 տող ≥ 45: 2-րդ բաժնի 37-րդ տողի սյունակ 1-ի և սյունակ 2-ի տվյալները պետք է հավասար լինեն 1-ին բաժնի 02 տողի համապատասխանաբար 2-րդ և 4-րդ սյունակների տվյալներին:

Հաշվետվության 2-րդ բաժնի 3-րդ սյունակում ցույց է տրված կենցաղային ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի թիվը (արհեստանոցներ, սրահներ, ընդունման կետեր, բաղնիքներ և այլն): Հաշվառման ենթակա են հաշվետու ժամանակաշրջանում գործող՝ կենցաղսպասարկման ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը:

11. Գործող է կոչվում կենցաղսպասարկման այն կազմակերպությունը, որը փաստացի մատուցում է ծառայություններ հաշվետու ժամանակաշրջանում, ինչպես նաև այն կազմակերպությունը, որը ժամանակավորապես չի գործում նորոգման, գույքագրման, սանիտարական մաքրման և այլ պատճառներով:

12. Ընդունման կետերի կազմի մեջ ներառվում են բոլոր կետերը, որոնք իրականացնում են պատվերների ընդունում և հանձնում: Որպես ընդունման կետեր հաշվառվում են՝ հացահատիկի փոխանակումը ալյուրի և ձավարի հետ, գործվածքի ձևումը, լվացքատները և քիմմաքրման կետերը, բնակավայրերում շարժական ընդունման կետերը, որոնք իրականացնում են պատվերների ընդունումը և հանձնումը:

13. Հաշվետվության I բաժնի 5-րդ սյունակում և II բաժնի 4-րդ սյունակում ցույց է տրվում աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (մարդ): Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար` 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով:

14. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակի մեջ ներառվում են՝ կազմակերպություններում միայն ծառայությունների ոլորտում զբաղված աշխատողները, ներառյալ վարչակազմը:

 

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ (ՏՈՂ 02)

 

15. Կենցաղային ծառայությունների ընդհանուր ծավալի (հասույթի) մեջ ներառվում են բնակչության, կազմակերպությունների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի պատվերով կատարված բոլոր տեսակի աշխատանքների դիմաց փաստացի վճարված գումարները:

16. Մի քանի կենցաղային ծառայությունների մատուցման դեպքում, յուրաքանչյուրի համար պետք է իրականացվի առանձնացված հաշվառում:

17. Ստորև նշված կազմակերպությունների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի պատվերներով կատարված կենցաղային ծառայությունները հաշվառվում են որպես բնակչությանը մատուցված ծառայություններ: Օրինակ՝ բուժական-պրոֆիլակտիկ, սոցիալ-կենցաղային, առողջարարական հիմնարկների պատվերներով կատարված կոշիկի, հագուստի, տրիկոտաժե իրերի, կահույքի, ռադիոէլեկտրոնային սարքավորանքների, կենցաղային մեքենաների և սարքերի, մետաղյա իրերի նորոգման ծառայությունները, ինչպես նաև ծիսակատարությունների կազմակերպման, լվացքատների, քիմմաքրման և ներկման, տրանսպորտային ծառայությունները, ուսումնական հաստատությունների հանրակացարանների, հյուրանոցային, զբոսաշրջության, երկաթուղային կազմակերպությունների, օդանավակայանների, զինվորական ստորաբաժանումների պատվերներով կատարված լվացքատների (բացի պատվիրատուի հաշվեկշռում գտնվող լվացքատների), քիմմաքրման և ներկման ծառայությունները, զինվորական ստորաբաժանումներին սպասարկող բաղնիքների և այլ կենցաղային ծառայությունների արժեքները:

18. Կենցաղային ծառայությունների շարքին են դասվում հետևյալ հիմնական տեսակները.

1) Կոշիկի ներկում, նորոգում, մաքրում (տող 38) - ներառվում են բոլոր տեսակի կոշիկների ներկման, նորոգման, մաքրման, առանձին բաղադրատարրերի կարման աշխատանքները:

2) Կարի, մորթե և կաշվե արտադրանքի, գլխարկների, մանածագործական իրերի, տրիկոտաժե արտադրանքի նորոգում (տող 39) - ներառվում են մորթե և կաշվե իրերի, գլխարկների, տրիկոտաժե, մանածագործական արտադրանքի, հագուստի նորոգման և վերափոխման աշխատանքները, հագուստի նմուշների ցուցադրումը, նկարիչ-մոդելագործների խորհուրդները և այլն:

3) Կենցաղային ռադիոէլեկտրոնային սարքավորանքների, մեքենաների և սարքերի նորոգում, մետաղյա իրերի պատրաստում և նորոգում (տող 40).

այդ թվում՝

ա) ռադիոէլեկտրոնային սարքավորանքների նորոգում և տեխսպասարկում (տող 41) - ներառվում են հեռուստացույցների, մագնիտոֆոնների, տեսամագնիտոֆոնների, ռադիոընդունիչների նորոգումը, դրանց տեղադրումը,

բ) կենցաղային մեքենաների և սարքերի նորոգում (տող 42) - ներառվում են սառնարանների, լվացքի մեքենաների, հատակփայլիչների, փոշեկուլների, կարի և գործելու մեքենաների, էլեկտրասալիկների, էլեկտրաջեռուցիչների, էլեկտրաբուխարիների և նման սարքերի նորոգումը, էլեկտրատաքացուցիչների (տեների) տեղադրումը, ձեռքի և այլ ժամացույցների նորոգումը,

գ) մետաղյա իրերի պատրաստում և նորոգում (տող 43) - ներառվում են ոսկերչական իրերի նորոգումը և վերականգնումը, փորագրման աշխատանքները, բանալիների պատրաստումը, կենցաղային մետաղյա իրերի, երաժշտական, այգեգործական գործիքների նորոգումը:

 4) Տրանսպորտային միջոցների նորոգում և տեխնիկական սպասարկում (տող 44) - ներառվում են տրանսպորտային միջոցների նորոգումը, լվացումը և տեխստուգումը (բացի Պետավտոտեսչության տեխստուգատեսը), ազդանշանային համակարգերի տեղադրումը, անվախցերի (կամերաների) վուլկանացումը, ավտոդողերի նորոգումը, մարտկոցների նորոգումն ու լիցքավորումը և այլն.

դրանցից՝

ա) մարդատար ավտոմեքենաների նորոգում և տեխսպասարկում (տող 45)։

5) Կահույքի նորոգում և վերականգնում (տող 46) - ներառվում են կահույքի (ներառյալ փափուկ կահույքի) նորոգումը և վերականգնումը։

6) Քիմիական մաքրում և ներկում (տող 47) - ներառվում են տարբեր տեսակի հագուստների (ներառյալ մորթե), գորգերի, վարագույրների և այլնի քիմիական մաքրումը, ներկումը:

7) Լվացքատների ծառայություններ (տող 48) - ներառվում են լվացքի համար սպիտակեղենի ընդունումը և լվացված սպիտակեղենի առաքումը պատվիրատուին, գորգերի, վարագույրների մաքրումը, բոլոր տեսակի հագուստների (ներառյալ մորթե) լվացումը, չոր մաքրումը, արդուկումը, ինչպես բնակչության, այնպես էլ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի պատվերներով:

8) Բնակարանների (տների), այլ շինությունների նորոգում և մաքրում (տող49) - ներառվում են բնակարանների, տների, բոլոր տիպի շենքերի, այդ թվում՝ գրասենյակների, հիմնարկների, բազմաբնակարանային շենքերի նորոգումը, դրանց առևտրային և այլ ներքին տարածքների մաքրումը, պատուհանների մաքրումը, հատակների փայլեցումը, վառարանային ծխնելույզների, բուխարիների, վառարանների, ջրաջեռուցիչների, օդափոխման հորանների, արտամղող օդափոխիչների մաքրումը և այլն:

9) Կինոտեսաֆիլմերի բնագավառի գործունեություն (տող 50) - ներառվում են պատվերներով տեսաֆիլմերի, կինոտեսաֆիլմերի պատրաստման, մոնտաժման, տեսաերիզների ձայնագրման ծառայությունները և այլն:

10) Լուսանկարչատների և լուսանկարչալաբորատորիաների ծառայություններ (տող 51) - ներառվում են տարբեր լուսանկարների պատրաստումը, լուսաժապավենների մշակումը՝ հաճախորդների լուսաժապավենների երևակում, լուսանկարների տպում, մեծացում, վերալուսանկարում, լուսանկարների վերականգնում կամ ռետուշում և այլն:

11) Բաղնիքների, սաունաների և շոգեբաղնիքների ծառայություններ (տող 52) - ներառվում են բաղնիքների, սաունաների, շոգեբաղնիքների ծառայությունները և վճարները՝ դրանց հարակից ծառայությունների մատուցման համար (ավելների, սպունգների, օճառի, ոչ ալկոհոլային խմիչքների, թեյի, սուրճի, հրուշակեղենի և այլնի համար):

12) Վարսավիրանոցների և գեղեցկության այլ սրահների ծառայություններ (տող 53) - ներառվում են մազերի լվացումը, կտրումը, հարդարումը, ներկումը, գանգրացումը և նմանատիպ աշխատանքները, ինչպես նաև սափրումը և մորուքի հարթումը, դեմքի մերսումը, մանիկյուրը, պեդիկյուրը, դիմահարդարումը և այլն:

13) Վարձով տրվող իրերի և հանդիսությունների հետ կապված ծառայություններ (տող 54) - ներառվում են տնային գործածության իրերի, տրանսպորտային միջոցների, վրանների, ամառային տնակների վարձույթը, ինչպես նաև զբոսանավակների, նավակների վարձույթը լողափերում, հարսանյաց և այլ ընտանեկան հանդիսությունների ծառայություններ:

14) Տրանսպորտային առաքչական ծառայություններ (տող 55) - ներառվում են կահույքի, գազի բալոնների, բեռների փոխադրման, ուղեբեռների և բեռների փաթեթավորման, պահասենյակների, բեռնակիրների ծառայությունները:

15) Թաղումների կազմակերպում և դրա հետ կապված ծառայություններ (տող 56) - ներառվում են թաղման բյուրոների ծառայությունները, սրահների վարձակալումը, գերեզմանատներում տեղերի հատկացումը, գերեզմանների խնամումը, մասնագիտացված խանութների կողմից վաճառված թաղման պարագաների արժեքը և այլն:

16) Կենցաղային ծառայությունների այլ տեսակներ (տող 57) - ներառվում են գազաֆիկացման (առանց գազի արժեքի), գորգերի նորոգման և վերականգնման, ապակու և հայելու կտրման, ակնոցների նորոգման, էլեկտրոնային սարքերի սնուցման էլեմենտների տեղադրման, հիվանդների, ծերերի, երեխաների խնամքի ծառայությունները, ինչպես նաև այն ծառայությունները, որոնք չեն ներառվում կենցաղային ծառայությունների վերը նշված խմբերում: Կենցաղային ծառայությունների այլ տեսակների տողի (57) լրացման դեպքում անհրաժեշտ է լրացնել նաև 58-60 տողերը, նշելով ծառայության տեսակը:

19. Կենցաղային ծառայությունների ծավալի մեջ չեն ներառվում.

1) պատվիրատուի կողմից տրված նյութերի, իրերի, պահեստամասերի և բաղադրատարրերի արժեքը,

2) կատարողի կողմից ձեռք բերված նյութերի, իրերի, պահեստամասերի և բաղադրատարրերի արժեքը,

3) գազի լցման և տեղափոխման ժամանակ սեղմված գազի արժեքը, որը ներառվել է կոմունալ ծառայությունների մեջ (գազամատակարարում),

4) ռադիոէլեկտրոնային սարքավորանքների, կենցաղային մեքենաների և սարքերի, տրանսպորտային միջոցների երաշխավորված նորոգման արժեքը,

5) կենցաղային սպասարկման, բնակկոմունալ տնտեսությունների, այգեգործական, ինչպես նաև ծաղկաբուծական տնտեսությունների (կազմակերպությունների) մասնագիտացված խանութների կողմից վաճառված ծաղիկների, ծաղկի սածիլների և սերմերի արժեքը, որը ներառված է մանրածախ ապրանքաշրջանառությունում:

 

ՄԱՐԴԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ (ՏՈՂ 03)

 

20. Մարդատար տրանսպորտի ծառայությունները ներառում են.

1) ուղևորափոխադրման վճարները ընդհանուր օգտագործման տրանսպորտով (երկաթուղային, ծովային, օդային, ավտոմոբիլային), էլեկտրական տրանսպորտով (տրամվայ, տրոլեյբուս, մետրո),

2) ուղեբեռների և բեռների տեղափոխման վճարները:

Մարդատար տրանսպորտի ծառայություններում ներառվում են նաև տոմսերի նախնական վաճառքից առաջացած կոմիսիոն գանձումների գումարը, տոմսերի վերապահման ծառայության արժեքը՝ տրանսպորտի բոլոր տեսակների համար:

21. Մարդատար տրանսպորտի ծառայություններում չեն ներառվում ավտոմոբիլային տրանսպորտով իրականացվող կահույքի, այլ բեռների տեղափոխման, գազի բալոնների առաքման, բեռնակիրների, ուղեբեռների պահասենյակների ծառայությունները (որոնք հաշվառվում են կենցաղային ծառայություններում):

 

ՓՈՍՏԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ (ՏՈՂ 04)

 

22. Կապի ծառայությունների ծավալի մեջ ներառվում են հետևյալ ծառայությունների դիմաց (առանց դեբիտորական պարտքերի, ներառյալ ավելացված արժեքի հարկը) կատարված վճարումները.

1) նամակների, խաչկապերի (ծանրոցածրարների), ծանրոցների, դրամական փոխանցումների, հեռագրերի ուղարկում,

2) փոստային բաժանմունքներում փաթեթների և խաչկապերի (ծանրոցածրարների) ընդունման ժամանակ դրանց փաթեթավորում,

3) հեռախոսային կապի, շարժական կապի (բջջային, փեյջերային) բաժանորդային վարձ, հեռախոսային խոսակցությունների վարձ, ֆաքսիմիլային հաղորդագրությունների ծառայությունների վարձ և այլն,

4) տելեմատիկ ծառայություններ (էլեկտրոնային կապ, ինտերնետ),

5) ռադիոհեռարձակում, ռադիոգծային ապահովում (ռադիո և ձայնալարային կետերի օգտագործում),

6) հեռախոսների և ռադիոկետերի տեղադրում, վերատեղադրում, վերագրանցում, լրացուցիչ վարդակների տեղադրում,

7) հեռուստաալեհավաքների տեղադրում,

8) կաբելային տեսահեռուստատեսություն,

9) կապի կազմակերպություններում դրոշմավորված ծրարների և բացիկների, փոստային դրոշմանիշերի տրամադրում:

 

 ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ (ՏՈՂ 05)

 

23. Բնակարանային տնտեսության ծառայությունների ծավալի մեջ ներառվում են փաստացի վճարումները բնակարանային տնտեսության ծառայությունների համար.

այդ թվում՝

1) բնակարանների սպասարկման վարձը (տող 06),

2) հյուրանոցներում, մոթելներում, հանրակացարաններում բնակվելու վարձը (տող 07)։

24. Բնակարանների սպասարկման վարձը տողում ներառվում են.

1) վճարումները բնակարաններում ապրելու, վերելակից օգտվելու համար,

2) բնակարանների հանձնման (վարձման), փոխանակման հետ կապված միջնորդական ծառայությունները:

25. Հյուրանոցներում, մոթելներում, հանրակացարաններում բնակվելու վարձը տողում ներառվում են փաստացի վճարները հյուրանոցներում, մոթելներում, հանրակացարաններում ապրելու համար:

26. Բնակարանային տնտեսության ծառայությունների ծավալի մեջ չեն ներառվում.

1) հյուրանոցներում, մոթելներում և հանրակացարաններում զբոսաշրջիկների և էքսկուրսանտների` ուղեգրերի արժեքի մեջ ներառված, ապրելու վարձը, որը հաշվառվում է զբոսաշրջային և էքսկուրսային ծառայությունների մեջ,

2) հյուրանոցների, մոթելների, հանրակացարանների համարների արժեքի մեջ չներառված հետևյալ ծառայությունները՝ հեռուստացույցի, սառնարանի, թեյնիկի, ամանեղենի, արդուկի և այլ կենցաղային իրերի և սարքերի տրամադրումը, թեյի, ծխախոտի, ջրի մատուցումը, տաքսի պատվիրելը, հագուստի, կոշիկի նորոգումը, մաքրումը և այլն, որոնք ներառված են կենցաղային ծառայությունների կազմում:

 

ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ (ՏՈՂ 08)

 

27. Կոմունալ տնտեսության ծառայություններ տողում ներառվում են փաստացի վճարները ծառայությունների հետևյալ տեսակների համար.

1) էլեկտրաէներգիայի օգտագործում (տող 09)

2) ջրամատակարարում (տող 10)

3) գազամատակարարում (տող 11)

4) կենտրոնական ջեռուցում (տող 12)

5) տաք ջրամատակարարում (տող 13)

6) կոյուղի (տող 14)

7) սանմաքրում (տող 15)։

ա) Սանմաքրումը ներառում է բնակելի շենքերի, տների, կազմակերպությունների համար կատարված աղբահանությունը և տեղափոխումը, աղբահանությունը հասարակական վայրերում տեղադրված աղբարկղերից, փողոցների, ճանապարհների, ավտոկանգառների և այլ վայրերի ավլումը, ջրումը, մաքրումը ձյունից և սառույցից, աղի և ավազի ցանումը:

բ) Կոմունալ ծառայությունների հաշվառման ժամանակ (բնակչության մասով) անհրաժեշտ է վճարման կտրոնի առկայությունը:

 

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ (ՏՈՂ 16)

 

28. Մշակույթի ծառայություններ տողում ներառվում են կատարված հետևյալ վճարները.

1) կինոֆիլմերի, տեսածրագրերի, ներկայացումների, համերգների, կրկեսային ներկայացումների, թանգարանների, ցուցահանդեսների, ստեղծագործական երեկոների մուտքի տոմսերի (բաժանորդագրերի) համար,

2) զբոսայգիների (քաղաքային այգիների), պարահրապարակների, տոնահանդեսների, դիմակահանդեսների, երեկույթների, դիսկոտեկների և այլ զանգվածային մշակութային միջոցառումների մուտքի տոմսերի համար, զվարճահարմարանքների (ատրակցիոն) և խաղային ավտոմատների օգտագործման համար,

3) բուսաբանական, կենդանաբանական այգիների, աստղադիտարանների մուտքի տոմսերի համար,

4) երաժշտական, գեղարվեստական և պարարվեստի դպրոցներում ու ստուդիաներում, արվեստի դպրոցներում ուսուցման համար:

29. Մշակույթի ծառայությունների ծավալի մեջ չեն ներառվում զբոսաշրջային-էքսկուրսային ուղեգրերի արժեքի մեջ մտած էքսկուրսային սպասարկման ծախսերը (այցելություններ թանգարաններ, ցուցահանդեսներ):

 

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՔՍԿՈՒՐՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ (ՏՈՂ 17)

 

30. Զբոսաշրջություն և էքսկուրսային ծառայություններ տողում ներառվում են.

1) վճարումները զբոսաշրջության ուղեգրերի և էքսկուրսային սպասարկումների համար (տրանսպորտային ծախսեր, հյուրանոցներում, բազաներում, պանսիոնատներում ապրելու և սնվելու ծախսեր),

2) էքսկուրսային-զբոսաշրջային սպասարկումները (առողջարարական, մշակութային), էքսկուրսավարների (գիդերի) ծառայությունները,

3) զբոսաշրջիկների լրացուցիչ վճարները ուղեգրի արժեքից դուրս (արտերկրյա ուղևորությունների ժամանակ վճարումները թույլտվությունների, անձնագրերի և այլ փաստաթղթերի ձևակերպման համար):

31. Զբոսաշրջության և էքսկուրսային ծառայությունների ծավալի մեջ չեն ներառվում ուղեգրի արժեքից դուրս հետևյալ լրացուցիչ վճարները, այն է՝

1) զբոսաշրջական գույքի և հանդերձանքի վարձույթը, լուսանկարչատների, վարսավիրանոցների և գեղեցկության այլ սրահների, բաղնիքների, սաունաների ծառայությունները, որոնք հաշվառված են կենցաղային ծառայությունների կազմում,

2) դիսկոտեկների, խաղային ավտոմատների, կինոդահլիճների ծառայությունները, որոնք հաշվառված են մշակույթի ծառայությունների կազմում,

3) սպորտային կառույցների ծառայությունները, որոնք հաշվառված են ֆիզկուլտուրայի և սպորտի ծառայությունների կազմում,

4) մերսման, ատամնաբուժական և այլ բուժական կաբինետների ծառայությունները, որոնք հաշվառված են բժշկական բնույթի ծառայությունների կազմում,

5) զբոսաշրջիկների և էքսկուրսանտների սպասարկումից ստացված (ուղեգրի արժեքի մեջ չներառված) ռեստորանների, սրճարանների, բարերի, ճաշարանների հասույթները, որոնք հաշվառվում են հանրային սննդի ապրանքաշրջանառության կազմում:

 

ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ (ՏՈՂ 18)

 

32. Ֆիզկուլտուրայի և սպորտի ծառայություններ տողում ներառվում են վճարումները.

1) սպորտային կառույցներում անցկացվող սպորտային մրցույթների, տոների, սպորտային հանդիսավոր միջոցառումների, օրացուցային և մրցախաղային հանդիպումների տոմսերի, աբոնեմենտների համար, ընդհանուր ֆիզիկական նախապատրաստման ուսումնական խմբերում և սպորտային թիմերում, մարզադպրոցներում, առողջարարական ակումբներում ֆիզկուլտուրայի և սպորտի պարապմունքների համար,

2) սպորտի հմտությունների ուսուցման և ֆիզիկական որակավորման բարձրացման, ֆիզկուլտուրայի և սպորտի հրահանգիչների պատրաստման դասընթացների, սպորտային-տեխնոլոգիական սարքավորանքների, գույքի օգտագործման համար:

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ (ՏՈՂ 19)

 

33. Բժշկական ծառայություններ տողում հաշվառվում են այն գումարները, որոնք ստացվում են բնակչությունից և կազմակերպություններից՝ առողջապահական հիմնարկների կամ նրանց ստորաբաժանումների կողմից ցույց տրված տարբեր տեսակի բժշկական օգնությունների և սանիտարական սպասարկումների համար.

քաղաքային, ատամնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, հոմեոպաթիկ պոլիկլինիկաների, դիմահարդարային բուժարանների, ատամնապրոթեզավորման բաժանմունքների և կաբինետների, նարկոլոգիական ամբուլատորիաների, բժշկական վարորդական հանձնաժողովների, ախտահանման կայանների, հակահամաճարակային բաժանմունքների և լաբորատորիաների, ինչպես նաև այդ հաստատությունների բժշկաառողջարարական բուժագործության, մերսման և այլ մասնագետների նախապատրաստման վճարովի դասընթացների ծառայությունները:

Բժշկական ծառայությունների մեջ մտնում են նաև այն գումարները, որոնք բնակչությունը վճարել է անհատական նախաձեռնական գործունեության կարգով բժշկական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց (մասնավոր գործունեությամբ զբաղվող բժիշկներ, բուսաբույժներ, բուժքույրեր և այլն):

34. Բժշկական ծառայությունների ծավալի մեջ չեն ներառվում հիվանդանոցների և այլ բուժական հիմնարկների աշխատողների վճարումները սննդի համար:

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ (ՏՈՂ 20)

 

35. Անասնաբուժական ծառայություններ տողում ներառվում են տնտեսություններում կենդանիների, ինչպես նաև տնային կենդանիների առողջական վիճակի հսկման, բուժման և ախտորոշման հետ կապված վճարները:

 

ԱՌՈՂՋԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ (ՏՈՂ 21)

 

36. Առողջարանների և հանգստյան տների ծառայություններ տողում ներառվում են.

1) առողջարանների և հանգստյան տների ուղեգրերի արժեքը (ներառյալ մանկական հանգստի ճամբարների ուղեգրերը): Հաշվառումն իրականացվում է ըստ այն կազմակերպությունների, որոնց հաշվեկշռում գտնվում են առողջարանները և հանգստյան տները,

2) վճարումներն այն լրացուցիչ ծառայությունների դիմաց, որոնք հատկացվում են հանգստացողներին՝ ուղեգրի արժեքից դուրս լրացուցիչ վճարման դեպքում (ատամնաբուժական, դիմահարդարման, մերսման և այլ բուժական կաբինետների ծառայությունները, բաղնիքների, սաունաների, լողավազանների ծառայությունները, հանգստացողի ցանկությամբ համարում հեռուստացույցի, սառնարանի և այլ սարքավորումների տեղադրում՝ հանգստի համար լրացուցիչ հարմարավետություն ստեղծելու համար):

Այդ ծառայությունների հաշվառումը, ինչպես նաև ուղեգրերի վճարումն անմիջապես հանգստի վայրերում իրականացվում է ըստ առողջարանների և հանգստյան տների գտնվելու վայրի:

37. Առողջարանների և հանգստյան տների ծառայությունների ծավալի մեջ չեն ներառվում.

1) առանց ուղեգրերի հանգստյան վայր եկածներին մասնավոր տներում բնակտարածության տրամադրման ծառայությունները, որոնք հաշվառված են բնակարանային տնտեսության ծառայությունների կազմում,

2) առողջարանների և հանգստյան տների աշխատողների վճարումները սննդի համար:

 

ԻՐԱՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ (ՏՈՂ 22)

 

38. Իրավական ծառայություններ տողում հաշվառվում են.

1) նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու և դրանցից քաղվածքներ տալու համար,

2) քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումների փոփոխություններ, լրացումներ, ուղղումներ և վերականգնման կապակցությամբ վկայականներ տալու համար,

3) փաստաբանների մատուցած ծառայությունները:

 

ԲԱՆԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ (ՏՈՂ 23)

 

39. Բանկային ծառայություններ տողում ներառվում են.

1) հաշվարկային չեկերի և չեկային գրքույկների, վարկային քարտերի տրամադրումը, ավանդների կամ կանխիկ դրամի փոխանցումը, հավատարմագրերի (ակրեդիտիվների) տրամադրումը, արժեթղթերի (պետական փոխառության պարտատոմսերի, սերտիֆիկատների և այլն) պահպանության ընդունումը, անձնական օգտագործման համար չհրկիզվող պահարանների տրամադրումը, քաղաքացիների (ավանդատուների և ժառանգների) խնդրանքով ավանդների որոնումը և այլն,

2) ֆինանսական գործակալական և խորհրդատվական ծառայություններ, բանկերի մուրհակային գրասենյակների գործունեություն:

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ (ՏՈՂ 24)

 

40. Կրթության ծառայություններ տողում ներառվում են հետևյալ ծառայությունները.

1) նախադպրոցական կրթության (տող 25),

2) բարձրագույն և միջնակարգ կրթության (տող 26),

3) վճարովի դասընթացներում բնակչության ուսուցման (տող 27)։

41. Նախադպրոցական կրթության տողում ներառվում են փաստացի վճարները նախադպրոցական դաստիարակության համակարգում երեխաների խնամքի ծառայությունների համար (մանկամսուրներում, մսուր-մանկապարտեզներում, մանկապարտեզներում, մասնավոր անձանց կողմից ստեղծված նախադպրոցական խմբերում): Այս տողում ներառվում են նաև երեխաներին ցուցաբերած լրացուցիչ ծառայությունների համար (խոսելախանգարման (լոգոպեդիա) պարապմունքները, ռիթմիկայի, օտար լեզուների ուսուցումը և այլն) փաստացի վճարները։

42. Բարձրագույն և միջնակարգ կրթության տողում ներառվում են.

1) ընդունելության, ուսուցման և լրացուցիչ ծառայությունների վարձը համալսարաններում, ինստիտուտներում, ակադեմիաներում, կոնսերվատորիաներում, հանրակրթական հաստատություններում, քոլեջներում, ճեմարաններում, հետբուհական մասնագիտական հաստատություններում,

2) գիշերօթիկ դպրոցներում երեխաների խնամքի ծառայությունները։

43. Վճարովի դասընթացներում բնակչության ուսուցումը տողում ներառվում են.

1) ԲՈՒՀ-երի, տեխնիկումների, ուսումնարանների վճարովի նախապատրաստական դասընթացների ծառայությունները, ուսուցումը օտար լեզուների դասընթացներում,

2) ավտոմեքենաների, մոտոցիկլների վարման, տեղեկատվության և հաշվողական տեխնիկայի հիմունքների ուսուցման և համակարգչային դասընթացների, կառավարման դասընթացների և մասնագիտական գիտելիքների ձեռքբերման, այլ դասընթացների (կար ու ձևի, ձեռագործի, խոհարարության, սղագրման, խորհրդականների, հաշվապահների և այլն) ծառայությունները:

44. Կրթության համակարգի ծառայությունների ծավալի մեջ չեն ներառվում նախադպրոցական հիմնարկների աշխատողների վճարները՝ այդ հիմնարկներում հատկացված սննդի համար:

 

ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ (ՏՈՂ 28)

 

45. Այլ ծառայություններ տողում հաշվառվում են.

1) հրաձգարանների ծառայությունները,

2) տպագրական և տպագրական բազա ունեցող կազմակերպությունների ծառայությունները (անվանական թղթապանակների, շնորհավորական և հոբելյանական բացիկների, այցետոմսերի պատրաստում, պատճենահանում, գրքերի, ամսագրերի, թերթերի կազմում, գրքային հրատարակությունների վերանորոգում, անձնական հայտարարությունների հրապարակում, տեքստերի խմբագրում, տեղեկատու գրականության ընտրություն, տեքստերի թարգմանություն, գովազդներ և այլ ծառայություններ),

3) շուկաների ծառայությունները (քաղաքացիներից գանձվող գումարները մուտքի, առևտրական տեղերի, վճարովի ավտոկանգառի, կշեռքների և այլ գույքի տրամադրման, մթերքների սանիտարական մշակման, ապրանքների պահման և պահպանման, շուկաներին կից հյուրանոցներում ապրելու համար և շուկայում առևտուր կատարող անձանց հատկացված այլ ծառայություններ),

4) գիտական ասպարեզի ծառայությունները, փաստաթղթերի վերականգնման և միկրոֆոտոպատճենահանման լաբորատորիաների ծառայությունները,

5) համակարգչային տեխնիկայի ծառայությունները,

6) վճարները հեռուստատեսությամբ և ռադիոյով հայտարարությունների հեռարձակման համար,

7) թույլտվությունները որսորդության և ձկնորսության համար,

8) խաղատների, գրավատների, վիճակախաղերի կազմակերպման ծառայությունները,

9) վարկի ձևակերպման, միջնորդական, աուդիտորական, տեղեկատվական-լրատվական կազմակերպությունների ծառայությունները,

10) տնային տնտեսության վարման ծառայությունները՝ վարձու սպասարկող աշխատողներով, ինչպիսիք են՝ խոհարարները, սպասուհիները, մատուցողները, լվացարարուհիները, այգեպանները, դռնապանները, վարորդները, պահակները, տնային դաստիարակչուհիները, տնային ուսուցիչները և այլն։

11) Խաղատներ և շահումով խաղեր (տող 29) - ներառում է խաղատների և շահումով խաղային ավտոմատներ ունեցող խաղասրահների, դրամական շահումով խաղային ավտոմատների, լոտոտրոնների, բինգոների ծառայությունները:

12) Գովազդ (տող 30) - ներառում է գովազդային նյութերի ստեղծումը և զետեղումը, օրինակ՝ գովազդային վահանակների, ցուցափեղկերի, տրանսպորտային միջոցների վրա, զանգվածային լրատվամիջոցների գովազդային գործունեություն՝ հաղորդումներում վճարովի եթերի տրամադրումը, զանգվածային լրատվամիջոցների տպագրական հրատարակություններում վճարովի տեղի հատկացումը, գովազդային նյութերի և օրինակների տարածումը և առաքումը:

13) Աուդիտ (տող 31) - ներառում է. կազմակերպությունների հաշվետվությունների ստուգումը, դրանց ճշտության մասին եզրակացությունների (ամփոփագրերի), գնահատականների կազմումը, խորհրդատվությունը հաշվապահական հաշվառման, հարկային հարցերով, հարկային հայտարարագրերի կազմումը կազմակերպությունների և առանձին անձանց համար:

14) Անշարժ գույքի հետ կապված գործառնություններ (տող 32)- ներառում է անշարժ գույքի առք ու վաճառքի հետ կապված միջնորդական ծառայությունները:

46. Ծառայությունների ծավալի մեջ չեն հաշվառվում.

1) բոլոր տեսակի ապրանքների (բացառությամբ մասնագիտացված խանութների կողմից վաճառված թաղման պարագաների) վաճառքը,

2) քաղաքացիների վճարները հաստատված կանոնադրությունների, օրենքների, ինչպես նաև դատարանների որոշումների խախտումների համար (ալիմենտներ, տույժ-տուգանքներ, հափշտակված արժեքի փոխհատուցում և այլն),

3) հասարակական ֆոնդերի կամավոր անդամավճարների մուծումները,

4) ավտոտեսչության գանձումները տրանսպորտային միջոցների հաշվառման, քաղաքացիներին պատկանող պետական և մասնավոր ավտոտրանսպորտային միջոցների (ներառյալ մակույկները և կատերները) պետհամարանիշերի տրման և այդ տրանսպորտի տեխստուգման համար,

5) ապահովագրական վճարները, հարկերը և այլ միանվագ գանձումները:

 

Ներմուծեք նկարագրությունը_5040

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգի»

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ 

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հաշվետվության
ներկայացման ժամկետը

1. Ազգային վիճակագրական ծառայություն

2. Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն (տարածքային բաժին)

իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-ը

 

Ով է ներկայացնում ___________________________________________

(անվանումը)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________________

______________________________________

Գտնվելու վայրը ______________________________________________

______________________________________

I  I  I  I  I  I  I 

 

 (փոստային դասիչ)

Մարզը________________________________ Համայնքը _______________


Պետական ռեգիստրում գրանցման համարը


I  I  I  I  I  I  I  I  I  I  I  I
 


Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը


 I  I  I  I  I  I  I  I  I

Հարկ վճարողի հաշվարկման համարը


 I  I  I  I  I  I  I  I  I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ

1-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(ամսական)

 

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի

29 դեկտեմբերի 2004 թ.

թիվ 32-Ն որոշմամբ

 

Չլրացնել

ՏԳՏԴ I   I   I   I   I   I

 

Մարզը  I  I  I

 

Համայնքը  I  I  I  I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախատումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ

200_թ. ______________ ամսվա համար

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ

 

(տարեսկզբից աճողական կարգով) հազ. դրամ

Մատուցված ծառայությունների տեսակները Տողի համարը Ծառայությունների ծավալը հաշվետու ժամանակաշրջանում Ծառայութ-
յունների ծավալը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանում
Աշխատող-
ների միջին ցուցակային թվաքանակը
(մարդ)հաշվետու ժամանակա-
շրջանում
ընդամենը

այդ թվում` մատուց-
ված է բնակ-
չության

ընդամենը

այդ թվում` մատուց-
ված է բնակ-
չության

Ա Բ 1 2 3 4 5

ԸՆԴԱՄԵՆԸ

(02-05,08,16-24,28

սաղերի գումարը)

այդ թվում՝

01          

Կենցաղային

02          

Մարդատար տրանսպորտի

03          

Փոստային և հեռահաղորդակ-
ցության

04          

Բնակարանային

տնտեսության

այդ թվում`

05        

բնակարանների

սպասարկման

վարձը

06          

հյուրանոցներում,

մոթելներում,

հանրակացարաններում

բնակվելու վարձը

07          

Կոմունալ տնտեսության

այդ թվում`

08          

էլեկտրաէներգիայի

օգտագործում

09        

ջրամատակարարում

10        

գազամատակարարում

11          

կենտրոնական

ջեռուցում

12          

տաք

ջրամատակարարում

13          

կոյուղի

14          

սանմաքրում

15          

Մշակույթի

16          

Զբոսաշրջության և էքսկուրսային

17          

Ֆիզկուլտուրայի և սպորտի

18          

Բժշկական

19          

Անասնաբուժական

20          

Առողջարանների և հանգստյան տների

21          

Իրավական

22          

Բանկային

23        

Կրթության

այդ թվում`

24          

նախադպրոցական

կրթության

25          

բարձրագույն և

միջնակարգ կրթության

26          

վճարովի

դասընթացներում

բնակչության

ուսուցումը

27          

Այլ ծառայություններ

որից՝

28           

խաղատներ և շահումով

խաղեր

29          

գովազդ

30          

աուդիտ

31          

անշարժ գույքի հետ

կապված

գործառնություններ

32        

համակարգչային

ծառայություններ

33          
  34          
  35          
  36          

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ՄԱՏՈՒՑՎԱԾ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ

 

(տարեսկզբից աճողական կարգով) հազ. դրամ

Մատուցված ծառայությունների տեսակները Տողի համարը Կենցաղային ծառայութ-
յունների ծավալը հաշվետու ժամանակա-
շրջանում
Նախորդ
տարվա համապա-
տասխան ժամանակա-
շրջանում
Կենցաղ-
սպասարկման կազմակեր-
պությունների քանակը (արհեստա-
նոցներ, սրահներ, ընդունման կետեր և այլն), (միավոր)
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, (մարդ)
Ա Բ 1 2 3 4

ԸՆԴԱՄԵՆԸ

(38-40, 44,46-57 տողերի գումարը)

այդ թվում՝

37        
Կոշիկի ներկում, նորոգում, մաքրում 38        
Կարի, մորթե և կաշվե արտադրանքի, գլխարկների, տրիկոտաժե արտադրանքի, մանածագործական իրերի նորոգում 39        

Կենցաղային ոադիոէլեկտրոնային սարքավորանքների, սարքերի և մեքենաների նորոգում, մետաղյա իրերի պատրաստում և նորոգում

այդ թվում՝

40        

ռադիոէլեկտրոնային

սարքավորանքների

նորոգում և

տեխսպասարկում

41      

կենցաղային

մեքենաների և

սարքերի նորոգում

42        

մետաղյա իրերի

նորոգում և

պատրաստում

43        

Տրանսպորտային

միջոցների նորոգում,

տեխսպասարկում, լվացում,

դրանցից՝

44        

մարդատար

մեքենաների

45        
Կահույքի նորոգում և վերականգնում 46        
Քիմիական մաքրում և ներկում 47        
Լվացքատների ծառայություններ 48        
Բնակարանների (տների), այլ շինությունների նորոգում և մաքրում 49        
Կինո-տեսաֆիլմերի բնագավառի գործունեություն 50        
Լուսանկարչատների և լուսանկարչալաբորա-տորիաների ծառայություններ 51        
Բաղնիքների, սաունաների և շոգեբաղնիքների ծառայություններ 52        
Վարսավիրանոցների և գեղեցկության այլ սրահների ծառայություններ 53        
Վարձով տրվող իրերի և հանդիսությունների հետ կապված ծառայություններ 54        
Տրանսպորտային-առաքչական ծառայութ. 55        
Թաղումների կազմակերպում և դրա հետ կապված ծառայություններ 56        

Կենցաղային ծառայությունների այլ տեսակներ

որից՝

57      
  58        
  59        
  60        

 

Ղեկավար

________________

(Ազգանուն, անուն)

_________________

(ստորագրություն)

Լրացնող

_________________ 

(Ազգանուն, անուն)

________________ 

(ստորագրություն)

(գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

_________________ 

(Հեռախոսահամար(ներ))

__ _______200__թ.

(լրացման ամսաթիվը)

Էլեկտրոնային փոստ ______________@_____________