Համարը 
N 39-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2005.02.23/4.1  Հոդ.65.19
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
29.12.2004
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
29.12.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2013

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՌԱՑԻՈՆԱԼ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 18-ԿՇ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 փետրվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305074

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

29 դեկտեմբերի 2004 թ.
ք. Երևան

N 39-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՌԱՑԻՈՆԱԼ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 18-ԿՇ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հաշվետվություն շրջակա միջավայրի պահպանման և ռեսուրսների ռացիոնալ օգտագործման համար իրականացված կապիտալ ներդրումների մասին» Ձև թիվ 18-կշ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման մեթոդական ցուցումները` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 9-ի «Շրջակա միջավայրի պահպանման և ռեսուրսների ռացիոնալ օգտագործման համար իրականացված կապիտալ ներդրումների մասին» Ձև թիվ -18ԿՇ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 136-Ն որոշումը:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
29 դեկտեմբերի 2004 թ.
թիվ 39-Ն որոշմամբ

 

Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն  Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 18-ԿՇ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն մեթոդական ցուցումները սահմանում են «Շրջակա միջավայրի պահպանման և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար իրականացված շինարարության մասին» ձև թիվ 18-կշ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացնում են Հայաստանի Հանրապետությունում շինարարական աշխատանքները ֆինանսավորող պատվիրատուները` առևտրային կազմակերպությունները, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, մարզպետարանները, քաղաքապետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թ. «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տեղական բաժանմունք` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ: Նոր ստեղծված կազմակերպությունները վիճակագրական տեղեկությունը ներկայացնում են սկսած գրանցման օրից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների համար:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

5. Հաշվետվությունում արտացոլվում են ինչպես նոր կառուցվող, այնպես էլ գործող օբյեկտների համար իրականացվող միջոցառումները:

Շինարարական, այդ թվում` շինմոնտաժային աշխատանքների վերաբերյալ տվյալները լրացվում են ինչպես ընթացիկ տարում գործարկման ենթակա, այնպես էլ հաջորդ տարի փոխանցվող օբյեկտների շինարարության գծով:

6. 01-42 տողերում արտացոլվում են պատվիրատուի կապիտալ ներդրումների հաշվին իրականացվող միջոցառումների վերաբերյալ տվյալները:

01 տողում լրացվում են շրջակա միջավայրի պահպանման և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման միջոցառումների համար կատարված ընդհանուր շինարարությունը և շինմոնտաժային աշխատանքները, որոնք 02-42 տողերում բաշխվում են ըստ առանձին ուղղությունների և ծախսերի:

7. 02 տողում լրացվում են ջրային ռեսուրսների պահպանման և արդյունավետ օգտագործման միջոցառումների գծով իրականացված շինարարությունը, որոնց շարքին են դասվում.

ա) արտադրական և կոմունալ կեղտաջրերի մաքրման կայանները (03 տող),

բ) կայանների համալիրների մեջ չմտնող կեղտաջրերի մաքրման նախնական փուլի այլ կառույցները (12 տող),

գ) բալաստային և միջշերտային ջրերի մաքրման ափային կայանները (13 տող),

դ) մազութի ավելցուկների հավաքման սարքերը (14 տող),

ե) շրջանառու ջրամատակարարման համակարգերը (15 տող),

զ) ջրային ռեսուրսների պահպանման և ռացիոնալ օգտագործման այլ միջոցառումները:

02 տողում լրացված շինարարական աշխատանքների տվյալները պետք է մեծ կամ հավասար լինեն հաշվետվության 03, 12, 13, 14 և 15 տողերի համապատասխան ցուցանիշներին:

Հաշվետվության մեջ չեն ներառվում ջրի աղբյուրների սանիտարական պաշտպանիչ գոտիների ստեղծման, ինչպես նաև կեղտաջրերն առանց մաքրելու ջրային ավազաններ, գետեր տեղափոխելու համար կառուցվող կոյուղիների համակարգերի վրա կատարված ծախսերը:

03 տողում լրացվում են արտադրական կոմունալ կեղտաջրերի մաքրման համար բոլոր կայանների գումարային տվյալները (կենսաբանական, ֆիզիկաքիմիական և մեխանիկական), որոնք իրենց նշանակությամբ բաշխվում են 04, 05, 06, 07, 08 տողերում:

«Կայան» հասկացողության տակ անհրաժեշտ է հասկանալ կենսաբանական, ֆիզիկաքիմիական կամ մեխանիկական մաքրման կառույցների համալիրը, որոնք անհրաժեշտ են կեղտաջրերի մաքրման համար` մինչև նորմատիվներով հաստատված մաքրման աստիճանի հասնելը:

Կայանի հզորությունը որոշվում է մեկ օրում մաքրման կառույցներով անցնող կեղտաջրերի ծավալով, որոնք իրականացնում են մաքրման վերջին փուլը (բոլոր կառույցներով մաքրման փուլերն անցած ջրի ծավալը հաշվի է առնվում միայն մեկ անգամ):

Հաշվետվություններում յուրաքանչյուր կայանի հզորությունը պետք է ցույց տրվի համաձայն դրանում վերջնական մաքրված ջրի ծավալի: Օրինակ. կենսաբանական կայանի հզորությունը որոշվում է միայն կենսաբանական մաքրում կատարող կառուցվածքների հզորությամբ:

Մաքրման կայանների վրա կատարված շինարարությունը պետք է արտացոլվի նախագծով նախատեսված համալիրի կազմի մեջ մտնող բոլոր կառույցների շինարարության համար, որոնք ապահովում են մաքրման բոլոր փուլերը:

Եթե ընդարձակման և վերափոխման հետևանքով ավելանում է կայանի նախագծային հզորությունը, ապա դրա ավելացումը և իրականացված շինարարությունը նույնպես պետք է արտացոլվեն հաշվետվության համապատասխան տողերում:

Ֆիզիկաքիմիական մաքրման կայանների մեջ մտնող մեխանիկական մաքրման կառույցները 07 տողում չեն արտացոլվում:

03 -10 տողերում չեն արտացոլվում.

ա) կայանների համալիրների կազմի մեջ չմտնող կենսաբանական, ֆիզիկաքիմիական և մեխանիկական մաքրման առանձին կառույցները: Դրանց վերաբերյալ տվյալները արտացոլում են 12 տողերում,

բ) շրջանառու ջրամատակարարման համակարգերի մեջ մտնող մաքրման սարքերը: Դրանց վերաբերյալ տվյալներն արտացոլվում են 15, 16 տողերում:

8. 03 տողից 09 տողում առանձնացնում են կեղտաջրերի մաքրման կենսաբանական, ֆիզիկաքիմիական և մեխանիկական կայանների վերաբերյալ տվյալները, որոնք կառուցվում են մաքրման կայաններ չունեցող կազմակերպություններում:

9. 12 տողում արտացոլվում են կենսաբանական, ֆիզիկաքիմիական և մեխանիկական մաքրման կայանների առանձին կառույցների վերաբերյալ տվյալները (պարզարաններ, նավթաորսիչներ, յուղաորսիչներ, չեզոքացման կայաններ, խարամի (շլամի) վնասազերծման սարքավորումներ և այլն):

10. 15 տողում հաշվի են առնվում փակ ցիկլով ջրամատակարարման համակարգերի վերաբերյալ տվյալները: Շրջանառու ջրի նախապատրաստումն ապահովող սարքավորումները մտնում են այդ համալիրի կազմում, որպես դրանց բաղկացուցիչներ:

16 տողում առանձնացվում են գործող կազմակերպություններում շրջանառու ջրամատակարարման համակարգերի վերաբերյալ տվյալները:

11. 17 տողում արտացոլվում են մթնոլորտային օդն աղտոտումից պաշտպանող կառույցների շինարարության վերաբերյալ տվյալները:

Այդ կառույցների թվին են դասվում.

ա) անշարժ աղբյուրներից անջատվող գազերից վնասակար նյութերի մաքրման կայանները և սարքերը (18-21տողեր): Արտանետվող գազերը վնասակար նյութերից մաքրման մեթոդների մշակման փորձնական արդյունաբերական կայանները և արտադրամասերը,

բ) կեղտաջրերի, ավտոմեքենաների կողմից արտանետված գազերի վնասակարության աստիճանի ստուգիչ կարգավորող կետերը,

գ) մթնոլորտային օդի աղտոտման վերահսկման ավտոմատ համակարգերի ստեղծման, մթնոլորտային օդի աղտոտման վերահսկման լաբորատորիաների կառուցման և սարքավորումների ձեռքբերման համար կատարված ծախսերը,

դ) մթնոլորտ արտանետումից անմիջապես առաջ մնացորդային գազերի վերամաքրման և այրման սարքավորումների ձեռք բերման և տեղադրման, ինչպես նաև ծխնելույզների շինարարության վրա կատարված ծախսերը,

ե) հեռացվող գազերի և նյութերի ուտիլավորման համար նախատեսված սարքավորումները (արտադրությունները),

զ) ատոմային էլեկտրակայանների և ջերմակայանների տարածքում մթնոլորտային օդի պահպանման միջոցառումների վրա կատարված ծախսերը,

է) օդային ավազանի պահպանման այլ կառույցները:

17 տողում լրացված շինարարական, այդ թվում շինմոնտաժային աշխատանքների վերաբերյալ տվյալները պետք է մեծ կամ հավասար լինեն 19 և 22 տողերի համապատասխան սյունակներում արտացոլված ցուցանիշներից:

17 տողում ներառված չեն հետևյալ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները.

ա) վնասակար նյութերի որսման սարքերը և սարքավորումները, որոնք համարվում են հանքային հումքից պլանավորված արտադրանքի ստացմանը ծառայող տեխնոլոգիական սխեմաների բաղադրատարրեր,

բ) ծծմբաթթվի և այլ արտադրամասերը, որոնք ծառայում են գունավոր և սև մետալուրգիայի, քիմիայի և նավթաքիմիայի, էներգետիկայի և այլ ճյուղերի գործարաններից արտանետվող գազերից արտադրանքի ստացման համար մոխրի հավաքման արտադրամասերը,

գ) աշխատատեղերում նորմալ սանիտարական-հիգիենիկ պայմանների ապահովմանը ծառայող գազատարները, օդափոխիչները, օդափոխանակման և խտացման համակարգերը, սանիտարական պաշտպանիչ գոտին, գազերի լրացուցիչ այրման կառույցները և այլն:

17-21 տողերում արտացոլվում են գազամաքրման և փոշեորսման կայանների վերաբերյալ տվյալները:

Իրականացված շինարարության ծավալը արտացոլվում է ինչպես առանձին նախահաշիվներով նախատեսված, այնպես էլ կառուցվող արտադրամասի կամ օբյեկտի համալիրում նախատեսված կայանների համար:

Արտանետվող գազերից վնասակար նյութերի որսման և վնասազերծման սարքերը (18-21 տողեր) կարող է կազմված լինել մեկ կամ մի խումբ հաջորդաբար (զուգահեռ) միացված սարքավորումներից, ինչպես նաև օժանդակող սարքավորումներից և կոմունիկացիաներից, որոնք համարվում են տվյալ կայանքի անբաժանելի մասը:

Գազափոշեորսման սարքավորում է համարվում գազամաքրման կայանքի այն բաղադրիչը, որում կատարվում է հեռացվող գազերում և օդափոխանակման օդում պարունակվող կարծր, հեղուկ կամ գազային վնասակար նյութերի որսման գործընթաց:

Գազափոշեորսման սարքավորումների թվին են դասվում փոշեստացման խցիկները, շերտավարագույրային (ժալյուզային) փոշեորսիչները, ցիկլոնները, մարտկոցային ցիկլոնները, թելային, կտորից, կարկասային, հատիկային, կերամիկական, մետաղակերամիկական, էլեկտրական խոնավ և խոշոր ֆիլտրերը և այլն:

Առանձնահատուկ դեպքերում, եթե օդ փչող մեքենայի ընտրությունն ուղղակիորեն կապված է գազափոշեորսման ապարատի կողմից ստեղծվող դիմադրության հետ, այդ մեքենայի ձեռք բերման հետ կապված ծախսերը վերագրվում են նաև մթնոլորտային օդի պահպանմանը:

Եթե օդափոխման համակարգում տեղադրվում է գազափոշեորսման սարքավորում, ապա միայն այդ սարքավորումն է վերագրվում (նրա նորմալ աշխատանքն ապահովող բաղադրիչներով) մթնոլորտային օդի պահպանմանը, այլ ոչ թե օդափոխության ամբողջ համակարգը կամ օդափոխիչը:

20-21 տողերում առանձնացնում են հեռացվող գազերից վնասակար նյութերի որսման և վնասազերծման համար նախատեսված կայանների վերաբերյալ տվյալները:

12. 23 տողում արտացոլում են հողերի պահպանման և ռացիոնալ օգտագործման համար (բացի հողերի մելիորացիայից) կատարված կապիտալ ներդրումները, այդ թվում.

ա) ափերի ամրացման հակաէրոզիոն հիդրոտեխնիկական, հակահեղեղային, հակափլուզումային կառույցների (բացի ոռոգման և մելիորացիոն համակարգերից) շինարարությունը (24-26 տողեր),

բ) թեք լանջերի փուլ առ փուլ տեռասավորումը (27 տող),

գ) պաշտպանական անտառաշերտերի, ներառյալ դաշտապաշտպան անտառաշերտերի ստեղծումը (28 տող),

դ) խախտված հողերի վերականգնումը (30),

ե) հողերի պահպանմանը և ռացիոնալ օգտագործմանը վերաբերող այլ ծախսերը:

23 տողում բերված շինարարական աշխատանքների տվյալները պետք է մեծ կամ հավասար լինեն 24, 25, 26, 27, 28 և 30 տողերի համապատասխան սյունակներում լրացված տվյալների ընդհանուր գումարից:

23, 24, 25 տողերում չեն արտացոլվում ոռոգման մելիորատիվ համակարգերի նախագծերում նախատեսված հակաէրոզիոն հիդրոտեխնիկական և հակահեղեղային կառույցների շինարարության վերաբերյալ տվյալները:

30 տողում բերվում են վերափխրեցված հողերը և իրականացված շինարարությունը:

13. 31 տողում լրացվում են անտառային ռեսուրսների պահպանման և արդյունավետ օգտագործման նպատակով կատարված շինարարությունը, հակահրդեհային օբյեկտների (հակահրդեհային-քիմիական կայաններ և այլն), ավիացիոն բազաների և դրանց համար հակահրդեհային տեխնիկայի ձեռք բերման, կենսաբանական կայանների և լաբորատորիաների շինարարության, անտառների, առողջարանների, քաղաքների, բնակավայրերի շուրջը կանաչ զանգվածների ստեղծման և բարեկարգման համար իրականացված կապիտալ ներդրումները:

14. 32 տողում արտացոլվում են հետևյալ նպատակների համար իրականացված շինարարությունը.

ա) ձկնաբուծական կազմակերպությունների շինարարության,

բ) ձկնաբուծական-մելիորատիվ միջոցառումների իրականացման,

գ) գյուղատնտեսական, արդյունաբերական, կոմունալ նշանակության ջրաբաշխիչներում, որոնք նախատեսված են ջրավազաններից ձկնային տնտեսության կարիքների համար ջուրը բաշխելուն, հիդրավլիկ, մեխանիկական կամ ֆիզիոլոգիական ձկնապաշտպանիչ համակարգերի շինարարության,

դ) ձկնային պահպանության մարմինների համար արագընթաց նավակների, նավակայանի շարժիչների, հատուկ բեռնատար և մարդատար ավտոմեքենաների, մոտոցիկլետների, ռադիոկայանների, ռադիոէլեկտրոնային սարքավորումների և տեխնիկական հագեցվածության այլ միջոցների ձեռք բերում, ինչպես նաև ծառայողական շենքերի և շինությունների շինարարության:

32-35 տողերում բերվում են նաև ձկան պաշարներին հասցված վնասների փոխհատուցման միջոցներով ձկնաբուծական կազմակերպությունների և ձկնաբուծական-մելիորատիվ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները:

32 տողում չեն լրացվում ձկնորսական տնտեսությունների և կազմակերպությունների կողմից հետագա վաճառքի նպատակով ջրամբարներ և լճեր բաց թողնված ձկնկիթների աճեցման համար կատարված ծախսերը:

35 տողում լրացվում են ինչպես առանձին, այնպես էլ այլ ձկնապաշտպանիչ կառույցների կազմի մեջ ներառվող սարքավորումները (առանձին նախահաշիվներ ունեցող ձկնապաշտպանիչ սարքավորումների գծով):

Ջրաբաշխիչներում ձկնապաշտպանիչ սարքավորումներ են համարվում (35 տող) մեխանիկական, հիդրավլիկական, ֆիզիոլոգիական և այլ տեսակի սարքավորումները, որոնք նախատեսված են ձկնկիթների` ջրատնտեսական ցանցեր և ոռոգվող հողատարածքներ դրանց թափանցումն արգելակելուն:

Ձկնապաշտպանիչ սարքավորումներով անհրաժեշտ է սարքավորել ձկնատնտեսական նշանակություն ունեցող ջրավազաններից ջրի բաց թողնման արդյունաբերական, կոմունալ և գյուղատնտեսական նշանակության ջրաբաշխիչները:

15. 36 և 37 տողերում լրացվում են արտադրական թափոնների վերամշակումից հումքի կամ պատրաստի արտադրանքի ստացման կայանքների արտադրությունների և արտադրամասերի շինարարության վերաբերյալ տվյալները:

16. 38 և 39 տողերում արտացոլվում են հեղուկ և պինդ վնասակար արդյունաբերական կենցաղային և այլ թափոնների (բացի ռադիոակտիվ թափոններից) պահեստավորման ուտիլացման, վնասազերծման օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները: Այստեղ լրացվում են նաև վերը նշված օբյեկտների համար նախատեսված սարքավորումների, արդյունաբերական և կենցաղային թափոնների տեղափոխման համար հատուկ մեքենաների ձեռք բերման վրա կատարված ծախսերը: Հաշվետվությունում չեն ներառվում չվնասազերծված և չմշակված թունավոր թափոնների թաղման վայրերի (պոլիգոնների) ստեղծումը:

17. 40 տողում արտացոլվում են.

ա) բնական արգելավայրերում գիտահետազոտական աշխատանքներ կատարելու համար շենքերի և շինությունների, օժանդակ օբյեկտների, ճանապարհների, արգելապատնեշների շինարարության և սարքավորումների ձեռք բերման համար իրականացված աշխատանքները,

բ) արգելավայրերում, ազգային պարկերում, կենսաբանական և կենդանաբանական այգիներում բնական էկոլոգիական համակարգերի պահպանմանը և վերականգնմանը ծառայող կառույցների շինարարության համար իրականացված շինարարությունը,

գ) արգելավայրերի և այլ բնապաշտպանական տարածքների կազմակերպման համար հատուկ սարքավորումների, տրանսպորտային միջոցների ձեռք բերման համար և այլ միջոցառումների իրականացման նպատակով իրականացված շինարարությունը:

18. 41 տողում արտացոլվում են.

ա) ընդերքից օգտակար հանածոների արդյունահանման բարելավման, հարստացման գործընթացում հիմնական բաղադրատարրերի անջատման և մետալուրգիական բաժանման ընթացքում բարելավման միջոցառումների (նախորդ տարիներին կուտակված թափոններից հիմնական բաղադրատարրերի լրացուցիչ անջատման համար նախատեսված կայանքներ, օգտակար բաղադրատարրեր պարունակող արտադրական թափոնների պահեստավորում, հիմնական բաղադրատարրերի անջատման բարելավման նպատակով օբյեկտների վերափոխում և տեխնիկական վերազինում, նոր տեխնոլոգիական սխեմաների մշակման համար նախատեսված փորձնական արդյունաբերական կայանքներ) համար իրականացված շինարարությունը,

բ) հանքային հումքի համալիր օգտագործման նպատակով կատարված միջոցառումների (խառը հանածոներից թանկարժեք բաղադրատարրերի որսման կայանքներ, ներկայումս չօգտագործվող զուգահեռ արդյունահանվող օգտակար հանածոների պահեստավորում և այլն) համար իրականացված շինարարությունը:

Վերը նշված միջոցառումների համար կատարված շինարարական աշխատանքները և գործարկված հզորությունները հաշվետվությունում ներառվում են միայն այն դեպքում, եթե դրանց շինարարությունն իրականացվում է հանքահումքում եղած օգտակար բաղադրատարրերի անջատման համար նախագծով նախկինում չնախատեսված գործող օբյեկտներում:

Նույնանման կառույցների շինարարությունը, որոնք նախատեսված են նոր կառուցվող օբյեկտների համար հաշվետվությունում չեն ներառվում:

Գործող և նոր կառուցվող օբյեկտների սպասարկման համար նախատեսված կառույցների շինարարության դեպքում հաշվետվությունում ներառվում է միայն դրա այն մասը, որը սպասարկում է գործող օբյեկտներին:

Հանքային ռեսուրսների համալիր օգտագործման համար նախատեսված կառույցների թվին են դասվում գործող օբյեկտներում ստեղծվող կառույցները, համալիրները և արտադրամասերը, որոնք նախատեսված են.

ա) ընդերքից օգտակար հանածոների արդյունահանման ավելացման, հարստացման ու մետալուրգիական վերամշակման գործընթացում նախագծային ժամանակահատվածի փոքրացման համար,

բ) հանքահումքի համալիր օգտագործման և զուգահեռաբար հանդես եկող բաղադրատարրերի անջատման համար,

գ) արտադրության թափոնների պահեստավորման համար:

41 տողում արտացոլվում են ընդերքի պահպանման և հանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար կառուցվող բոլոր օբյեկտների գծով հզորությունները և շինարարությունը:

Այս տողում արտացոլվում են նաև հետևյալ միջոցառումների իրականացման համար իրականացված շինարարությունը.

ա) հիվանդությունների բուժման նպատակով հանքային և ստորերկրյա ջրերի օգտագործման ավելացման համար իրականացված շինարարությունը,

բ) օգտակար հանածոների հանքավայրերը հրդեհներից պաշտպանելու և այդ նպատակով ձեռք բերված սարքավորումների վրա կատարված ծախսերը:

19. 42 տողում արտացոլվում են.

ա) վայրի կենդանիների բուծարանների և ֆերմաների շինարարության համար իրականացված շինարարությունը,

բ) ավտոտնակների, արհեստանոցների, հիդրոտեխնիկական և այլ կառույցների շինարարության համար իրականացված շինարարությունը,

գ) տրանսպորտային և կապի միջոցների ձեռք բերման համար իրականացված շինարարությունը:

 

Ներմուծեք նկարագրությունը_5040

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
 

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության  մարզային գործակալության տեղական  բաժանմունքին

Պատվիրատու կազմակերպությունները

մինչև հաշվետու
ժամանակաշրջանին հաջորդող
տարվա մարտի 5-ին:

Ով է ներկայացնում  _________________________________

(անվանումը)

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը  ________________

 

Գտնվելու վայրը  _________________________  I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Մարզը ____________________ Համայնքը ______________

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը   I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

 

Հարկ վճարողի հաշվառման համարը                     I_I_I_I_I_I_I_I_I

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ
18-կշ
(տարեկան)

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական
խորհրդի
29 դեկտեմբերի 
2004 թ.

թիվ 39-Ն որոշմամբ

 

 
Չլրացնել ò


ՏԳՏԴ    I_I_I_I_I_I

Մարզը           I_I_I

Համայնքը    I_I_I_I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ  200  թ.

 

Անվանումը

Տողի դասա-կար-
գիչը

Չափի
միավորը

Հզորու-
թյուն-
ների գոր-
ծար-
կումը

Իրականացվել Է շինարարություն,
հազար դրամ

այդ թվում՝
շինմոնտա-
ժային աշխա-
տանքներ

Ընդա-
մենը

այդ թվում՝
ըստ
ֆինան-
սավոր-
ման
աղբյուր-
ների

Ընդա-
մենը

այդ թվում՝
ըստ
ֆինան-
սավոր-
ման
աղբյուր-
ների

Ա

Բ

Գ

1

2

3

4

5

6

7

8

9

Շրջակա միջավայրի պահպանում և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման միջոցառումներ, ընդամենը (02, 17, 23, 31, 32, 37, 39, 40, 41 և 42 տողերի հանրագումարները)

01

x

x

 

 

 

 

 

 

 

 

այդ թվում՝

ջրային ռեսուրսների պահպանում և ռացիոնալ օգտագործում, ընդամենը

(03, 12, 13, 14 և 15)

02

x

x

 

 

 

 

 

 

 

 

որից՝

կեղտաջրերի մաքրման կայաններ, ընդամենը

(04, 05, 06, 07, 08 տողերի հանրագումարը)

03

հազար մ3 օրում (կեղտաջրեր)

1325

 

 

 

 

 

 

 

 

դրանցից՝

կենսաբանական մաքրման կայաններ

04

-“-

1325

 

 

 

 

 

 

 

 

ֆիզիկաքիմիական մաքրման կայաններ

05

-“-

1325

 

 

 

 

 

 

 

 

մեխանիկական մաքրման կայաններ

06

-“-

1325

 

 

 

 

 

 

 

 

կոյուղագծեր

07

մետր

 

 

 

 

 

 

 

 

 

գետերի ափապահպան կառույցներ

08

մետր

 

 

 

 

 

 

 

 

 

03 տողից.

 

գործող կազմակերպությունում

կեղտաջրերի մաքրման կայաններ

09

հազար մ3 օրում (կեղտաջրեր)

1325

 

 

 

 

 

 

 

 

կենցաղային կեղտաջրերի մաքրման

կայաններ, ընդամենը

10

-“-

1325

 

 

 

 

 

 

 

 

դրանցից՝

կենսաբանական մաքրման կայաններ

11

-“-

1325

 

 

 

 

 

 

 

 

կեղտաջրերի մաքրման այլ կառույցներ

12

-“-

1325

 

 

 

 

 

 

 

 

բալաստային և շերտային ջրերի մաքրման ափային կայաններ

13

հազար մ3 օրում

0928

 

 

 

 

 

 

 

 

նավթանյութերի, ավելցուկների, հավաքման սարքեր

14

միավոր

0642

 

 

 

 

 

 

 

 

շրջանառու ջրամատակարարման համակարգեր, ընդամենը

15

հազար մ3 օրում

1326

 

 

 

 

 

 

 

 

դրանցից՝

գործող կազմակերպություններում

16

-“-

1326

 

 

 

 

 

 

 

 

մթնոլորտային օդի պահպանում

17

x

x

 

 

 

 

 

 

 

 

այդ թվում՝

 

արտանետվող գազերից վնասակար

նյութերի մաքրման կայաններ

18

տոննա վնասակ. նյութեր տարում

1327

 

 

 

 

 

 

 

 

19

հազար մ3 գազ մեկ ժամում

1324

 

 

 

 

 

 

 

 

դրանցից՝

 

գործող կազմակերպություններում

20

տոննա վնասակ. նյութեր տարում

1327

 

 

 

 

 

 

 

 

21

հազար մ3 գազ մեկ ժամում

1324

 

 

 

 

 

 

 

 

կեղտաջրերի, ավտոմեքենաների կողմից

արտանետված գազերի վնասակարության

աստիճանի ստուգիչ կարգավորող կետեր

22

միավոր

0642

 

 

 

 

 

 

 

 

հողերի պահպանում և արդյունավետ օգտագործում

23

x

x

 

 

 

 

 

 

 

 

այդ թվում՝

հակաէռոզիոն հիդրոտեխնիկական կառույցներ

24

-

-

 

 

 

 

 

 

 

 

հակահեղեղային, հակափլուզումային կառույցներ

25

-

-

 

 

 

 

 

 

 

 

ափերի ամրացման կառույցներ

26

կմ

0008

 

 

 

 

 

 

 

 

թեք լանջերի փուլ առ փուլ տեռասավորում

27

հեկտար

0059

 

 

 

 

 

 

 

 

պաշտպանական անտառաշերտերի ստեղծում

28

հեկտար

0059

 

 

 

 

 

 

 

 

դրանցից՝

դաշտապաշտման անտառաշերտերի ստեղծում

29

հեկտար

0059

 

 

 

 

 

 

 

 

հողերի ռեկուլտիվացիա

30

հեկտար

0059

 

 

 

 

 

 

 

 

անտառների պահպանում և ռացիոնալ օգտագործում

31

x

 

 

 

 

 

 

 

 

 

ձկնային պաշարների պահպանում և վերարտադրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

այդ թվում՝

ձկնաբուծական կազմակերպություններ

33

միավոր

0642

 

 

 

 

 

 

 

 

34

մլն.հատ ձկնկիթ

0789

 

 

 

 

 

 

 

 

ձկնապաշտպանական կառույցներ

35

միավոր

0642

 

 

 

 

 

 

 

 

արտադրական ավելցուկների

վերամշակման և հեռացման

սարքավորումներ

36

միավոր

0642

 

 

 

 

 

 

 

 

37

հազար տոննա տարում

0919

 

 

 

 

 

 

 

 

արդյունաբերական կենցաղային թափոնների

վնասազերծման կազմակերպություններ

38

միավոր

0642

 

 

 

 

 

 

 

 

39

հազար տոննա տարում

0919

 

 

 

 

 

 

 

 

արգելավայրերի, բնապահպանական և այլ օբյեկտների կազմակերպում

40

x

-

 

 

 

 

 

 

 

 

♦ ընդերքի պահպանում և հանքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործում

41

միավոր

0642

 

 

 

 

 

 

 

 

♦ վայրի կենդանիների, թռչունների պահպանում և վերարտադրություն

42

x

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ղեկավար

________________
(Ազգանուն, անուն)

___________________
(Ստորագրություն)

     
Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

________________
(Ազգանուն, անուն)

___________________
(Պաշտոն)

 

________________
(Հեռախոսահամար(ներ))

__ ______200__թ.
(լրացման ամսաթիվը)


Էլեկտրոնային փոստ __________@____________