Համարը 
N 14-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 13.07.2022
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվը 
29.06.2022
Ստորագրող մարմինը 
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
29.06.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.07.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀՇՆ 31-03.03-2022 «ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

29 հունիսի 2022 թ.
ք. Երևան

  N 14-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀՇՆ 31-03.03-2022 «ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերը, 16-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել ՀՀՇՆ 31-03.03-2022 «Վարչական և կենցաղային շենքեր» շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել՝

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տեղայնացման ենթակա մի շարք նորմատիվատեխնիկական փաստաթղթեր հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 11-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի 44-րդ՝ «ՍՆիՊ 2.09.04-87. «Ադմինիստրատիվ և կենցաղային շենքեր» կետը:

3. Սույն հրամանի պահանջները չեն տարածվում մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի

նախագահի 2022 թվականի հունիսի 29-ի 

N 14-Ն հրամանով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հուլիսի 2022 թվական: