Համարը 
N 849-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.08.08-2022.08.21 Պաշտոնական հրապարակման օրը 17.08.2022
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվը 
17.08.2022
Ստորագրող մարմինը 
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.08.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.08.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԱՑՆՈՂ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՎԱՆՑՎՈՂ (ՊԱԿԱՍԵՑՎՈՂ) ԳՈՒՄԱՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՃՇՏՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ) ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

17 օգոստոսի 2022 թ.

N 849-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԱՑՆՈՂ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՎԱՆՑՎՈՂ (ՊԱԿԱՍԵՑՎՈՂ) ԳՈՒՄԱՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՃՇՏՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ) ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածի 10.1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 702-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1․ Սահմանել «Հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկների (այդ թվում՝ ճշտված հարկային հաշվարկների) ներկայացման կարգը» համաձայն՝ հավելվածի։

2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  Ռ. Բադասյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2022 թ. օգոստոսի 17-ի

N 849-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

Հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկների (այդ թվում՝ ճշտված հարկային հաշվարկների) ներկայացման

 

1․ Սույն կարգով կարգավորվում են հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացվող այն հարկային հաշվարկների (այդ թվում՝ ճշտված հարկային հաշվարկների) ներկայացման հետ կապված հարաբերությունները, որոնք վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին՝

1) որը տվյալ հարկատեսակի գծով ստուգվել է հարկային մարմնի (իսկ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում՝ հարկային հաշվարկները այլ լիազոր մարմիններին ներկայացնելու դեպքում՝ այդ մարմնի) կողմից, բացառությամբ տրանսֆերային գնագոյացման հարկային հաշվարկների,

2) որի վերջին օրվանից անցել է երեք տարի, իսկ տրանսֆերային գնագոյացման հաշվարկի դեպքում՝ հինգ տարի:

2. Սույն կարգի 1-ին կետում նշված դեպքերին վերաբերող՝ հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկն (այդ թվում՝ ճշտված հարկային հաշվարկը) ընդունելու նպատակով, հարկ վճարողը՝ մինչև նշված հարկային հաշվարկի ներկայացումը՝ հարկային մարմին ներկայացնում է դիմում՝ սույն հավելվածի ձևին համապատասխան։ Մինչև հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում դիմումի էլեկտրոնային տարբերակի տեղադրումը՝ դիմումը ներկայացվում է թղթային եղանակով։

3. Հարկ վճարողի դիմումում նշվում են այն հաշվետու ժամանակաշրջանը և հարկատեսակը, որոնց գծով նախատեսվում է հարկային մարմին ներկայացնել հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկ (այդ թվում՝ ճշտված հարկային հաշվարկ)։ Ընդ որում, հարկ վճարողի դիմումում նշվում են այն հաշվետու ժամանակաշրջանի և հարկատեսակի գծով հարկային հաշվարկները, որոնց էլեկտրոնային տարբերակները առկա են հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում։

4․ Հարկ վճարողի դիմումը հարկային մարմնում ստացվելու օրվանից երկու ամսվա ընթացքում հարկային մարմինը ճշտում է դիմումում նշված տեղեկատվության համապատասխանությունը սույն կարգի 1-ին և 3-րդ կետերում նշված պահանջներին, և, համապատասխանության դեպքում, կազմակերպում է ներկայացման ենթակա՝ հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկի էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ընդունման ծրագրային ապահովումը։ Սույն կարգի 1-ին կամ 3-րդ կետերում նշված որևէ պահանջին անհամապատասխանության դեպքում հարկ վճարողի դիմումը գրավոր հիմնավորմամբ մերժվում է հարկային մարմնի կողմից:

5․ Հարկային հաշվարկի էլեկտրոնային եղանակով ընդունման ծրագրային ապահովումը պատրաստ լինելու և հարկային հաշվարկը էլեկտրոնային եղանակով ընդունելու հնարավորության առկայության վերաբերյալ հարկային մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է հարկ վճարողին։

6․ Սույն կարգի 5-րդ կետում նշված ծանուցումը ստանալուց հետո հարկ վճարողը կարող է ներկայացնել հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկ (այդ թվում՝ ճշտված հարկային հաշվարկ), որի տվյալները ինքնաշխատ կերպով արտացոլվում են հարկ վճարողի անձնական հաշվի քարտում:

7. Որևէ հարկատեսակի գծով հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկի (այդ թվում՝ ճշտված հարկային հաշվարկի) սույն կարգին համապատասխան էլեկտրոնային եղանակով ընդունման ծրագրային ապահովման առկայության մասին հարկ վճարողներին իրազեկումն իրականացվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում տեղեկատվություն հրապարակելու միջոցով:

8․ Հարկ վճարողներին սույն կարգի 7-րդ կետում նշված իրազեկումից հետո իրազեկմամբ նշված հարկատեսակին վերաբերող՝ հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկները (այդ թվում՝ ճշտված հարկային հաշվարկները) հարկային մարմին կարող են ներկայացվել առանց սույն կարգի 2-րդ կետում նշված դիմումի ներկայացման։

 

Ձև

 

ԴԻՄՈՒՄ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԱՑՆՈՂ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՎԱՆՑՎՈՂ (ՊԱԿԱՍԵՑՎՈՂ) ԳՈՒՄԱՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՃՇՏՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿԻ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

Փաստաթղթի հերթական համարը

______________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

2. Հարկ վճարողի անվանումը

 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը

 

4. Հարկ վճարողի հեռախոսահամարը

 

Խնդրում եմ ընդունել ______________________________________________________________

(լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար նախատեսվում է ներկայացնել հարկային հաշվարկը)

 

հաշվետու ժամանակաշրջանի ______________________________________________ գծով՝

(լրացվում է հաշվարկի և հարկատեսակի անվանումը)

 

հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկ(ներ)ը (այդ թվում՝ ճշտված հարկային հաշվարկ(ներ)ը):

 

Պաշտոնատար անձ

_______________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 օգոստոսի 2022 թվական: