Համարը 
N 315-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.09.19-2022.10.02 Պաշտոնական հրապարակման օրը 20.09.2022
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Շրջակա միջավայրի նախարար
Ընդունման ամսաթիվը 
12.09.2022
Ստորագրող մարմինը 
Շրջակա միջավայրի նախարար
Ստորագրման ամսաթիվը 
12.09.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.09.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՎԻՃԱԿԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԵՎ ԱՌԱՆՑ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԿԱՄ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՓՈՓԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 442-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

12 սեպտեմբերի 2022 թ. 

ք. Երևան

N 315-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՎԻՃԱԿԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԵՎ ԱՌԱՆՑ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԿԱՄ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՓՈՓԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 442-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակի մոնիտորինգի և առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման կամ ջրօգտագործման թույլտվության պայմաններին կամ պահանջներին անհամապատասխան ջրօգտագործման վերաբերյալ ամփոփագրի ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Ջրային ռեսուրսների կառավարման վարչությանը.

1) մոնիտորինգի արդյունքում ամփոփագրի կազմման օրվանից 3-օրյա ժամկետում ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակի մոնիտորինգի և առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման կամ ջրօգտագործման թույլտվության պայմաններին կամ պահանջներին անհամապատասխան ջրօգտագործման մասին պատշաճ ծանուցել ջրօգտագործողին,

2) ջրօգտագործողի կողմից հետագա գործունեությունը Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի կամ ջրօգտագործման թույլտվության պահանջներին կամ պայմաններին ամփոփագրով համապատասխանեցնելուց հրաժարվելու դեպքում, ջրօգտագործողին ծանուցելուց հետո 3-օրյա ժամկետում ամփոփագրի պատճենը Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված ծանուցման հետ միասին ներկայացնել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:

3. Ջրօգտագործողի կողմից ամփոփագիրն ստորագրելուց հրաժարվելու դեպքում ամփոփագիր կազմողը դրանում նշում է «Ջրօգտագործողը հրաժարվել է ամփոփագիրն ստորագրել» և այդ հատվածում ստորագրում է, իսկ ամփոփագրի մեկ օրինակն ուղեկցող գրությամբ փոստով՝ պատվիրված ծանուցումով, ուղակվում է ջրօգտագործողին։

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2003 թվականի դեկտեմբերի 2-ի «Ջրառով նախատեսված ջրային ռեսուրսների օգտագործման, հաշվառման, ռեժիմի, ջրաչափական կառույցների, սարքերի աշխատանքի, ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակի, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մաս կազմող պայմանների կատարման ընթացքի վերաբերյալ արձանագրության ձևը հաստատելու մասին» N 442-Ն հրամանը։

 

12 սեպտեմբերի 2022 թ.

ք. Երևան

Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

 

Հավելված

Շրջակա միջավայրի նախարարի

2022 թվականի սեպտեմբերի «12»-ի

N 315-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_11338

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


0010, ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական 3-րդ տուն հեռ. (+37411) 818-546 և hեռ. (+37411) 818545

 

Ա Մ Փ Ո Փ Ա Գ Ի Ր  N

 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՎԻՃԱԿԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԵՎ ԱՌԱՆՑ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԿԱՄ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Շրջակա միջավայրի նախարարության

_____________________________________________________________________________________

(ստորաբաժանման անվանումը)

(զբաղեցրած պաշտոն, անուն, ազգանուն)

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

(ջրօգտագործողի անուն, ազգանուն, զբաղեցրած պաշտոն)

_____________________________________________________________________________________

(այլ մասնակիցների անուն, ազգանուն, զբաղեցրած պաշտոն)

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

______________________________________________________________________ մասնակցությամբ

 

իրականացրեցինք ջրային ռեսուրսների պահպանության փաստացի վիճակի մոնիտորինգ_________

_______________________________________________________________________________________

(ջրօգտագործողի անվանում, բնակության կամ գտնվելու վայրը, 

______________________________________________________________________________________

ջրօգտագործման թույլտվության պահանջներով և պայմաններով նախատեսված ջրային ռեսուրսների օգտագործման, հաշվառման,

______________________________________________________________________________________

ռեժիմի, ջրաչափական կառույցների, սարքերի աշխատանքի, ինչպես նաև կատարման ընթացքի)

 

արձանագրեցինք ______________________________________________________________________

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

 

Ջրօգտագործողի բացատրությունը ______________________________________________________

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

 

Պարտավորվում եմ 15 աշխատանքային օրում վերացնել անհամապատասխանությունները_______

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

(ջրօգտագործողի անուն, ազգանուն, ստորագրություն, ամսաթիվ)

 

Ամփոփագիր կազմողի ստորագրությունը,

______________

(անուն, ազգանուն)

Ջրօգտագործողի ստորագրությունը

______________

(անուն, ազգանուն)

Այլ մասնակիցների ստորագրությունները

 

 

______________

(անուն, ազգանուն)

______________

(անուն, ազգանուն)

______________

(անուն, ազգանուն)

Ամփոփագիրը կազմված է 2 օրինակից
Ստացա ամփոփագրի մեկ օրինակը

Ամփոփագրի կազմման վայրը

________________________________
(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն, ամսաթիվ)

 

________________________________

 

«    » _____________ 202_թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 սեպտեմբերի 2022 թվական: