Համարը 
թիվ 82-Ա
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
28.08.2020
Ստորագրող մարմինը 
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.08.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.08.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՍՈՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ, ՖԻԼՄԵՐ ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՎՈՎ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՀԱՅԵՐԵՆ ԵՆԹԱԳՐՈՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԵԹԵՐԱՅԻՆ ԺԱՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

28 օգոստոսի 2020 թվականի

ք. Երևան

թիվ 82-Ա

 

ԼՍՈՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ, ՖԻԼՄԵՐ ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՎՈՎ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՀԱՅԵՐԵՆ ԵՆԹԱԳՐՈՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԵԹԵՐԱՅԻՆ ԺԱՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 23.12.22 թիվ 149-Ա)

 

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և 32-րդ հոդվածի 7-րդ մասով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել լսողական խնդիրներ ունեցող սպառողների համար օրվա ընթացքում համապատասխանաբար առնվազն մեկական մանկական և լրատվական տեսալսողական հաղորդումներ, ֆիլմեր ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն ենթագրով հեռարձակման եթերային ժամերը:

(1-ին կետը լրաց. 23.12.22 թիվ 149-Ա)

2․ Տեսալսողական մեդիածառայություններ մատուցողները, որոնք եթեր են հեռարձակում նաև մանկական կամ լրատվական տեսալսողական հաղորդումներ և ֆիլմեր, պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել լսողության խնդիրներ ունեցող սպառողների համար տեղեկատվության մատչելիությունը` օրվա ընթացքում՝ համապատասխանաբար առնվազն մեկական մանկական հաղորդում ներկայացնելով հայերեն ժեստերի լեզվով թարգմանությամբ, և լրատվական տեսալսողական հաղորդում և ֆիլմ՝ ներկայացնելով ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն ենթագրով՝ հետևյալ ձևով և եթերային ժամերին.

1) մանկական տեսալսողական հաղորդումները պետք է եթեր հեռարձակվեն աշխատանքային օրերին ժամը՝ 16:00-ից մինչև 21:00-ն, իսկ հանգստյան օրերին՝ 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, ընդ որում հայերեն ժեստերի լեզվով տեսանելի թարգմանությունը պարտադիր է,

2) լրատվական տեսալսողական հաղորդումները և ֆիլմերը ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն ենթագրով պետք է եթեր հեռարձակվեն ժամը՝ 17:00-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում, ընդ որում ժեստերի լեզվով տեսանելի թարգմանությունը կամ հայերեն ենթագիրը պարտադիր տեսանելի ձևով:

(2-րդ կետը խմբ. 23.12.22 թիվ 149-Ա)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

Տ. Հակոբյան

   

2020 թ. օգոստոսի 28

ք. Երևան