ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի մայիսի 3-ին
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹ
|
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը սահմանում է բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագները և դրա հաշվարկման ու գանձման կարգը:
Գ Լ ՈՒ Խ 2
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ
|
Հոդված 2. |
Կենդանական աշխարհի պահպանության և օգտագործման գծով բնապահպանական իրավախախտումները |
Սույն օրենքի իմաստով կենդանական աշխարհի պահպանության և օգտագործման գծով բնապահպանական իրավախախտումներ են համարվում իրավաբանական և ֆիզիկական անձանց հետևյալ գործողությունները`
1) առանց սահմանված կարգով տրամադրված լիցենզիաների (թույլտվությունների), կնքված պայմանագրերի և դրանցով սահմանված պայմանների խախտմամբ իրականացվող կենսապաշարների օգտագործումը.
2) պարարտանյութերի և այլ պատրաստուկների, թունանյութերի չկանոնակարգված օգտագործումը, որի հետևանքով վնաս է հասցվում կենդանական աշխարհին.
3) հազվագյուտ, անհետացող և Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց ձվերի, բնակատեղերի (բնադրավայրերի, ձվադրավայրերի) ոչնչացումը և (կամ) այնպիսի գործողությունների կատարումը, որոնք հանգեցնում են այդ կենդանիների թվաքանակի կրճատմանը և ապրելավայրերի վատթարացմանը.
4) օրենսդրությամբ սահմանված որսի և ձկնորսության կատարման կանոնների խախտումները.
5) կենդանական աշխարհի օգտագործման և պահպանության գծով օրենսդրության այլ խախտումներ, որոնց հետևանքով վնաս է հասցվում կենդանական աշխարհին:
|
Հոդված 3. |
Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագները |
Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագներն են`
1) Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար՝
| ա) կաթնասուններ` | |
| լայնականջ ոզնի | 25 000 դրամ |
| հարավային պայտաքիթ | 25 000 դրամ |
| մեհելիի պայտաքիթ | 25 000 դրամ |
| նատերերի գիշերային չղջիկ | 25 000 դրամ |
| ասիական լայնականջ չղջիկ | 25 000 դրամ |
| սովորական երկարաթև չղջիկ | 25 000 դրամ |
| ծալքաշրթունք լայնականջ չղջիկ | 25 000 դրամ |
| հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ | 25 000 դրամ |
| կովկասյան մկնիկ | 25 000 դրամ |
| հարավային ավազամուկ | 25 000 դրամ |
| անդրկովկասյան գորշ արջ | 1 000 000 դրամ |
| հարավռուսական խայտաքիս | 100 000 դրամ |
| կովկասյան ջրասամույր | 500 000 դրամ |
| կովկասյան անտառակատու | 200 000 դրամ |
| առաջավորասիական ընձառյուծ | 3 000 000 դրամ |
| մանուլ | 200 000 դրամ |
| բեզոարյան այծ | 3 000 000 դրամ |
| հայկական մուֆլոն | 3 000 000 դրամ |
| բ) թռչուններ` | |
| վարդագույն հավալուսն | 100 000 դրամ |
| գանգրափետուր հավալուսն | 100 000 դրամ |
| մեծ ձկնկուլ | 75 000 դրամ |
| մեծ սպիտակ տառեխ | 20 000 դրամ |
| փոքր ձկնկուլ | 75 000 դրամ |
| տարգալկտուց | 100 000 դրամ |
| քաջահավ | 75 000 դրամ |
| սովորական ֆլամինգո | 200 000 դրամ |
| մոխրագույն սագ | 100 000 դրամ |
| թշշան կարապ | 200 000 դրամ |
| կանչող կարապ | 200 000 դրամ |
| խայտաբղետ բադ | 25 000 դրամ |
| մոխրագույն բադ | 25 000 դրամ |
| լայնաքիթ բադ | 25 000 դրամ |
| մարմարյա մրտիմն | 50 000 դրամ |
| տուրպան | 25 000 դրամ |
| սավկա | 50 000 դրամ |
| սովորական ջրարծիվ | 100 000 դրամ |
| սովորական կարմիր ցին | 100 000 դրամ |
| սովորական դաշտային մկնաբազե | 50 000 դրամ |
| տափաստանային մկնաբազե | 50 000 դրամ |
| մարգագետնային մկնաբազե | 50 000 դրամ |
| եվրոպական տյուվիկ | 50 000 դրամ |
| եվրոպական օձակեր | 75 000 դրամ |
| եվրոպական տափաստանային արծիվ | 75 000 դրամ |
| սովորական բլրային արծիվ | 75 000 դրամ |
| հարավեվրոպական բերկուտ | 150 000 դրամ |
| սովորական սպիտակապոչ արծիվ | 150 000 դրամ |
| նախասիական մորուքավոր արծիվ | 250 000 դրամ |
| սև անգղ | 250 000 դրամ |
| սովորական սպիտակագլուխ անգղ | 250 000 դրամ |
| սովորական բալոբան | 250 000 դրամ |
| եվրոպական միջերկրածովային բազե | 250 000 դրամ |
| կովկասյան սապսան | 250 000 դրամ |
| սովորական աղավնաբազե | 50 000 դրամ |
| սովորական մանրաբազե | 50 000 դրամ |
| կովկասյան մարեհավ | 50 000 դրամ |
| կասպիական հնդկահավ | 125 000 դրամ |
| մոխրագույն կռունկ | 125 000 դրամ |
| ճախրուկ | 25 000 դրամ |
| կտցար ոտնացուպիկ | 25 000 դրամ |
| բզակտուց | 25 000 դրամ |
| կտցար կաչաղակ | 25 000 դրամ |
| հայկական արծաթափայլ որոր | 25 000 դրամ |
| կովկասյան թավոտն բվիկ | 25 000 դրամ |
| պարսկական կանաչ մեղվակեր | 25 000 դրամ |
| արևմտյան սև փայտփոր | 25 000 դրամ |
| արևելյան կարմրագլուխ շամփրուկ | 25 000 դրամ |
| եվրոպական ալպիական ճայ | 25 000 դրամ |
| եվրոպական սև ագռավ | 25 000 դրամ |
| եվրոպական ճուռականման շահրիկ | 25 000 դրամ |
| երգող շահրիկ | 25 000 դրամ |
| սևավիզ քարաթռչնիկ | 15 000 դրամ |
| ասիական շիկապոչ քարաթռչնիկ | 15 000 դրամ |
| խայտաբղետ ժայռային կեռնեխ | 15 000 դրամ |
| եվրոպական կապույտ ժայռային կեռնեխ | 15 000 դրամ |
| իրանական կապտափող | 15 000 դրամ |
| իրանական սովորական ճոճհավ | 15 000 դրամ |
| սպիտակափող սոխակ | 15 000 դրամ |
| միջերկրածովային երաշտահավ | 15 000 դրամ |
| հայկական մեծ ժայռասիտեղ | 25 000 դրամ |
| կարմրաթև պատասող | 25 000 դրամ |
| ալպիական սերինոս | 15 000 դրամ |
| կարճամատ ճնճղուկ | 15 000 դրամ |
| նախասիական անապատային խածկտիկ | 15 000 դրամ |
| ժայռային վարսակուկ | 15 000 դրամ |
| կարմրակտուց վարսակուկ | 15 000 դրամ |
| գ) սողուններ` | |
| միջերկրածովային կրիա | 20 000 դրամ |
| անդրկովկասյան տակիրային կլորագլուխ | 15 000 դրամ |
| խայտաբղետ մողեսիկ | 15 000 դրամ |
| երկարաոտ սցինկ | 15 000 դրամ |
| ոսկեգույն մաբույա | 15 000 դրամ |
| չեռնովի մերկաչք | 15 000 դրամ |
| փոքրասիական մողես | 15 000 դրամ |
| անդրկովկասյան սահնօձ | 30 000 դրամ |
| սևագլուխ ռինխոկալամուս | 30 000 դրամ |
| կովկասյան կատվաօձ | 30 000 դրամ |
| հայկական իժ | 30 000 դրամ |
| դ) երկկենցաղներ և ձկներ` | |
| սիրիական սխտորագորտ | 10 000 դրամ |
| իշխան Սևանի | 50 000 դրամ |
| Սևանի բեղլու | 25 000 դրամ. |
| 2) այլ կենդանատեսակների ապօրինի որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար՝ | |
| ա) կաթնասուններ` | |
| ոզնի | 2 000 դրամ |
| չղջիկներ | 2 000 դրամ |
| նապաստակ | 8 000 դրամ |
| մշկամուկ, ճահճակուղբ | 5 000 դրամ |
| սկյուռ | 8 000 դրամ |
| զոլավոր բորենի | 250 000 դրամ |
| լուսան, տափաստանային կատու, եղեգնակատու | 200 000 դրամ |
| աքիսազգիներ | 25 000 դրամ |
| վայրի խոզ | 200 000 դրամ |
| ազնվացեղ եղջերու | 1 000 000 դրամ |
| այծյամ | 250 000 դրամ |
| այլ կաթնասունների տեսակներ (բացի վնասակար | |
| կրծողներից՝ առնետներ, մկներ, համստեր, դաշտամուկ) | 1 000 դրամ |
| բ) թռչուններ` | |
| տառեխներ | 8 000 դրամ |
| բադեր | 5 000 դրամ |
| սագեր | 10 000 դրամ |
| ցերեկային և գիշերային գիշատիչներ | 20 000 դրամ |
| փասիան, թուրաջ | 20 000 դրամ |
| կաքավներ | 5 000 դրամ |
| լոր | 2 000 դրամ |
| սև փարփար | 3 000 դրամ |
| ջրածիծառներ և որորներ | 5 000 դրամ |
| արոսներ | 100 000 դրամ |
| աղավնիներ | 3 000 դրամ |
| կկու | 2 000 դրամ |
| մանգաղաթևեր | 3 000 դրամ |
| այլ թռչունների տեսակներ (բացի կաչաղակից, | |
| մոխրագույն ագռավից) | 1 000 դրամ |
| գ) սողուններ, երկկենցաղներ և ձկներ | |
| գյուրզա | 15 000 դրամ |
| այլ տեսակի օձեր | 5 000 դրամ |
| այլ տեսակի մողեսներ | 1 000 դրամ |
| գետի իշխան կարմրախայտ | 5 000 դրամ |
| այլ տեսակի ձկներ | 1 000 դրամ |
| այլ տեսակի երկկենցաղներ |
2 000 դրամ: |
|
Հոդված 4. |
Բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության և օգտագործման բնապահպանական իրավախախտումները |
Սույն օրենքի իմաստով բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության և օգտագործման գծով բնապահպանական իրավախախտումներ են համարվում իրավաբանական և ֆիզիկական անձանց հետևյալ գործողությունները`
1) բուսական աշխարհի օբյեկտների (վայրի բուսատեսակների, համակեցությունների, դրանց աճելավայրերի, բնության հուշարձանների, բուսաբանական այգիների, դենդրոպարկերի, անտառտնկարկների), ինչպես նաև բուսական ծածկույթի ջրապահպան, հողապաշտպան, կլիմայակարգավորիչ և ռեկրեացիոն հատկությունների խաթարումը.
2) ծառերի և թփերի (այդ թվում` բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում տնկված և (կամ) աճող) ապօրինի հատումը և (կամ) մասնակի վնասումը.
3) հրկիզելու և (կամ) կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով բուսական աշխարհի ոչնչացումը և (կամ) աճի դադարեցման աստիճանի վնասումը.
4) Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերի, նրանց մասերի ոչնչացումը և (կամ) այնպիսի գործողությունների կատարումը, որոնք հանգեցնում են դրանց թվաքանակի կրճատմանը և աճելավայրերի վատթարացմանը.
5) հանքային պարարտանյութերի և թունաքիմիկատների չկանոնակարգված օգտագործմամբ, աղտոտված ջրերով, քիմիական նյութերով, արդյունաբերական և կոմունալ-կենցաղային արտանետումներով և թափոններով բուսական աշխարհի ոչնչացումը և (կամ) վնասումը.
6) բնական արոտավայրերում, անտառներում և պետական անտառային ֆոնդի ոչ անտառածածկ տարածքներում ինքնակամ խոտհունձի կատարումը և անասունների արածեցումը.
7) անտառային կուլտուրաների, անտառային պլանտացիաներում և տնկարաններում աճեցված տնկիների կամ ցանքսի, ինչպես նաև անտառվերականգնման համար նախատեսված տարածքներում բնական վերաճի կամ ինքնացանի ոչնչացումը և (կամ) վնասումը.
8) բույսերի և դրանց առանձին մասերի ապօրինի հավաքումը.
9) բուսական աշխարհի օգտագործման և պահպանության գծով օրենսդրության այլ խախտումներ, որոնց հետևանքով վնաս է հասցվում բուսական աշխարհին:
|
Հոդված 5. |
Բնապահպանական իրավախախտումների հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագները |
Բնապահպանական իրավախախտումների հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագներն են`
1) ծառերի և թփերի հատման, ոչնչացման և մինչև աճի դադարեցման աստիճանը վնասման դեպքում` յուրաքանչյուր միավորի համար`
ա) արժեքավոր և հազվագյուտ տեսակներ` ըստ ծառի կոճղի տրամագծի (սանտիմետրերով)՝
|
մինչև 4 |
4 500 դրամ |
|
4.1 - 8.0 |
6 000 դրամ |
| 8.1 -12.0 | 7 500 դրամ |
| 12.1 -16.0 | 10 000 դրամ |
| 16.1 - 20.0 | 15 000 դրամ |
| 20.1 - 24.0 | 17 500 դրամ |
| 24.1 - 28.0 | 20 000 դրամ |
| 28.1 - 30 | 22 500 դրամ |
|
30-ից ավելի յուրաքանչյուր սմ-ի համար 1 500 դրամ | |
|
մինչև 4 |
1000 դրամ |
|
4.1 - 8.0 |
2000 դրամ |
|
8.1 - 12.0 |
3000 դրամ |
|
12.1 - 16.0 |
4000 դրամ |
|
16.1 - 20.0 |
5000 դրամ |
|
20.1 - 24.0 |
6000 դրամ |
|
24.1 - 28.0 |
7500 դրամ |
|
28.1 - 30 |
10000 դրամ |
|
30-ից ավելի յուրաքանչյուր սմ-ի համար |
500 դրամ: |
Բնության հատուկ պահպանվող տարածքներում, դենդրոպարկերում և անտառպուրակներում ծառատեսակների և թփերի ապօրինի հատման կամ ոչնչացման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա» և «բ» ենթակետերում բերված սակագների հնգապատիկի չափով։
Արհեստական անտառներում, բնակավայրերի ընդհանուր օգտագործման վայրերի ծառատեսակների և թփերի ապօրինի հատման կամ ոչնչացման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա» և «բ» ենթակետերում բերված սակագների`
Երևան քաղաքում` տասնապատիկի չափով,
այլ բնակավայրերում` եռապատիկի չափով։
Սույն օրենքի իմաստով հազվագյուտ տեսակներ են համարվում հունական ընկուզենին, արջատխլին, սոսին, գիհին, կարմրածառ և պտղատու ծառատեսակները:
Սույն օրենքի իմաստով արժեքավոր տեսակներ են համարվում կաղնին, հաճարենին, հացենին, լորենին, թխկին և սոճենին:
Արմատից կտրված, ինչպես նաև հողմատապալ կամ ապօրինի հատված ցցաչոր ծառերի հափշտակման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա» և «բ» ենթակետերում բերված սակագների հիսուն տոկոսի չափով.
2) անտառային կուլտուրաների, անտառվերականգնման նպատակով բնական ծագում ունեցող մատղաշ ծառերի, ինքնացանի ոչնչացման և մինչև աճի դադարեցման աստիճանի վնասման դեպքում` յուրաքանչյուր հեկտարի համար` ըստ վնասված կամ ոչնչացված անտառային կուլտուրաների բնական ծագում ունեցող մատղաշ ծառերի և ինքնացանի տարիքի`
|
մինչև 5 տարեկան` |
450 000 դրամ | |
|
6 - 10 տարեկան` |
575 000 դրամ | |
|
10 տարեկանից բարձր` |
սույն հոդվածի 1-ին կետում բերված սակագներով. |
|
հունական ընկույզ |
3 000 դրամ | |
|
հաճար, կաղին |
2 000 դրամ | |
|
տանձ, խնձոր |
1 000 դրամ | |
|
այլ պտուղներ, հատապտուղներ, սերմեր, |
500 դրամ. |
4) անտառային ֆոնդի հողերում և բնական արոտավայրերում ապօրինի խոտհունձի հետևանքով վնասված յուրաքանչյուր հեկտարի համար`
|
մշակված հողեր |
300 000 դրամ |
|
բնական արոտավայրեր` բարելավված |
100 000 դրամ |
|
բնական արոտավայրեր` առանց բարելավման |
75 000 դրամ |
|
խոտհարքներից և արոտավայրերից դուրս տարածքներ |
100 000 դրամ. |
|
5) կենդանիների ապօրինի արածեցման համար յուրաքանչյուր գլխի համար` ա) արոտային հանդակներում՝ |
|
|
խոշոր եղջերավոր անասուններ և ձիեր |
150 դրամ |
|
մատղաշ տարիքի խոշոր եղջերավոր անասուններ և ձիեր, |
|
|
ինչպես նաև մանր եղջերավոր անասուններ, այծեր |
100 դրամ |
|
բ) ոչ արոտային հանդակներում` |
|
|
խոշոր եղջերավոր անասուններ և ձիեր |
200 դրամ |
|
մատղաշ տարիքի խոշոր եղջերավոր անասուններ և ձիեր, |
|
|
ինչպես նաև մանր եղջերավոր անասուններ, այծեր |
150 դրամ |
Եթե անասունների ապօրինի արածեցման կամ ապօրինի խոտհունձի դեպքում վնասվել կամ ոչնչացվել են անտառային կուլտուրաներ, բնական ծագումով մատղաշ ծառեր կամ ինքնացան, ապա վնասի հատուցման չափը հաշվարկվում է որպես սույն հոդվածի 1-5-րդ կետերում նշված խախտումների համար սույն օրենքով սահմանված կարգով և սակագներով հաշվարկված առանձին վնասի հատուցման չափերի հանրագումար.
|
6) անտառային տնկարաններում` ա) ցանքսի ոչնչացված կամ վնասված |
|
|
յուրաքանչյուր հեկտարի համար` |
3 000 000 դրամ |
|
բ) տնկիների ոչնչացված կամ վնասված յուրաքանչյուր հատի համար` |
|
|
տնկիներ՝ մինչև 5 տարեկան |
250 դրամ |
|
5-ից բարձր տարիքի անտառկազմող տնկիներ |
500 դրամ |
|
5-ից բարձր տարիքի դեկորատիվ և տեխնիկական տնկիներ |
5000 դրամ |
|
7) անտառային պլանտացիաներում բոլոր տեսակի տնկիների գծով` |
|
|
ոչնչացված կամ վնասված յուրաքանչյուր միավորի համար` |
1000 դրամ. |
|
8) անտառային ֆոնդի հողերի և բնական արոտավայրերի, ինչպես նաև բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների աղտոտման դեպքում յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` | |
|
կենցաղային և սննդի աղբով աղտոտելու համար |
2000 դրամ |
|
կենցաղային աղբի, շինարարական և արդյունաբերական թափոնների ինքնակամ տեղադրման համար |
10 000 դրամ. |
|
9) անտառային ֆոնդի հողերի, ինչպես նաև բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների | |
|
զավթված տարածքների յուրաքանչյուր հեկտարի համար |
200 000 դրամ |
|
ապօրինի շինություններով զբաղեցրած յուրաքանչյուր |
|
|
քառակուսի մետրի համար |
5 000 դրամ |
|
հողի ապօրինի դուրսբերման յուրաքանչյուր |
|
|
խորանարդ մետրի համար |
10 000 դրամ: |
Գ Լ ՈՒ Խ 3
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ Հոդված 6.
Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման կարգը
1. Սույն օրենքի 2-րդ և 4-րդ հոդվածներում նշված բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը հաշվարկվում է` ելնելով բուսական և կենդանական աշխարհի վնասված (ոչնչացված) օբյեկտների քանակից և (կամ) ծավալից և սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագներից:
2. Կենդանիների բնակատեղերի (բնադրավայրերի, ձվադրավայրերի) ոչնչացման յուրաքանչյուր դեպքի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի և (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների եռապատիկի չափով:
3. Կենդանիների վնասման դեպքում, եթե դա չի հանգեցնում դրանց ոչնչացմանը, վնասման յուրաքանչյուր դեպքի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի և (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների 50 տոկոսի չափով:
4. Թռչունների կամ սողունների յուրաքանչյուր ձվի ապօրինի հավաքման և (կամ) ոչնչացման համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի և (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների 50 տոկոսի չափով:
5. Կեղծված, չհիմնավորված, ակնհայտ սուտ տեղեկատվության հիման վրա տրամադրված լիցենզիաների (թույլտվությունների) և կնքված պայմանագրերի հիման վրա իրականացված որսի հետևանքով սպանված (որսված) կենդանատեսակների յուրաքանչյուր միավորի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի և (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների եռապատիկի չափով:
6. Այլ անձին տրված լիցենզիաների (թույլտվությունների) հիման վրա կատարված որսի (բացառությամբ կոլեկտիվ որսի դեպքերի) հետևանքով սպանված (որսված) կենդանատեսակների յուրաքանչյուր միավորի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի և (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների կրկնապատիկի չափով:
7. Բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսապաշարների ապօրինի օգտագործման հետևանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը սպանված (որսված, ոչնչացված) կենդանատեսակների յուրաքանչյուր միավորի համար հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի և (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների հնգապատիկի չափով:
8. Ապօրինի որսված, հավաքված և (կամ) մթերված` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների և բույսերի տեսակների վաճառքի, գնման, ձեռքբերման, փոխանակման, արտահանման և ներմուծման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան տեսակի ապօրինի օգտագործման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների հնգապատիկի չափով:
9. Ապօրինի մթերված փայտանյութը և դրանցից արտադրված արտադրատեսակներն անտառից դուրս ընկած տարածքներում կամ տեղափոխման ժամանակ հայտնաբերելու դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառի կառավարման լիազոր մարմնի կողմից ծառի համապատասխան տեսակների ներքևի պահեստից բացթողնման և փայտանյութի վերամշակումից ստացվող արտադրատեսակների համար սահմանված գների կրկնապատիկի չափով:
10. Ապօրինի ծառահատումների փաստը հատված ծառերի (կոճղերի) տեսքով հայտնաբերելու դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է ծառի համապատասխան տեսակի ապօրինի օգտագործման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների եռապատիկի չափով:
11. Սույն հոդվածի 1-10-րդ մասերի համաձայն` հաշվարկված բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը ներառում է վնասված գույքի արժեքը, ինչպես նաև օրենսդրության համաձայն հաշվարկված կենսապաշարների օգտագործման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի գումարը:
|
Հոդված 7. |
Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկը |
Սույն օրենքի համաձայն` բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկը կատարում են բնապահպանական պետական տեսուչները` օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանական օրենսդրության խախտման վերաբերյալ արձանագրության կազմման շրջանակներում` որպես արձանագրության անբաժանելի հավելված:
|
Հոդված 8. |
Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարի գանձման կարգը |
1. Սույն օրենքի համաձայն` բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարի պետական բյուջե գանձումը կատարվում է բնապահպանական տեսչական մարմնի կողմից իրավախախտման դեպքի վերաբերյալ կազմված արձանագրության հիման վրա:
2. Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ արձանագրությունն ստանալուց հետո` իրավախախտողի կողմից 10-օրյա ժամկետում, բանկային համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վնասի հատուցման գումարն ինքնակամ չվճարելու դեպքում գումարի վճարումն ապահովվում է դատական կարգով` տեսչական մարմնի ներկայացրած հայցի հիման վրա:
Գ Լ ՈՒ Խ 4
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
|
Հոդված 9. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
|