Համարը 
թիվ 198
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Ընդունման վայրը 
Մոսկվա
Ընդունող մարմինը 
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվը 
20.12.2022
Ստորագրող մարմինը 
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
20.12.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.01.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 293 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2022 թվականի

թիվ 198

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 293 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 5-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 9-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Փոփոխություններ կատարել «Համապատասխանության սերտիֆիկատի և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության հայտարարագրի միասնական ձևերի և դրանց ձևակերպման կանոնների մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 293 որոշման մեջ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ՝

նախքան սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրված և գրանցված՝ համապատասխանության սերտիֆիկատները և Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության հայտարարագրերը, որոնք տրված և գրանցված են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, վավերական են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը.

թղթային կրիչով համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի ձևակերպումը պարտադիր է։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ փոփոխությունների (սույն որոշման հավելված) 2-րդ կետի, 3-րդ կետի երկրորդից հինգերորդ պարբերությունների, 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի, «գ» ենթակետի չորրորդից տասնմեկերորդ պարբերությունների, 5-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի, «գ» ենթակետի վեցից տասնհինգերորդ պարբերությունների։

Փոփոխությունների (սույն որոշման հավելված) 2-րդ կետը, 3-րդ կետի երկրորդ պարբերությունը, 4-րդ կետի «ա» ենթակետը և 5-րդ կետի «ա» ենթակետն ուժի մեջ են մտնում 2022 թվականի մարտի 31-ին ստորագրված ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն դրանց իրագործման համար անհրաժեշտ՝ «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ տրված կամ ընդունված փաստաթղթերի միասնական ռեեստրների ձևավորում և վարում» ընդհանուր գործընթացի նոր տարբերակը՝ տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրին վերաբերող մասով, գործողության մեջ դնելու օրվանից։

Փոփոխությունների (սույն որոշման հավելված) 3-րդ կետի երրորդից հինգերորդ պարբերությունները, 4-րդ կետի «բ» ենթակետը և «գ» ենթակետի չորրորդից տասնմեկերորդ պարբերությունները, 5-րդ կետի «բ» ենթակետը և «գ» ենթակետի վեցից տասնհինգերորդ պարբերություններն ուժի մեջ են մտնում «Տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրը ձևավորելու և վարելու կարգի մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2022 թվականի դեկտեմբերի 20-ի

թիվ 198 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 293 որոշման մեջ կատարվող

 

1. Նախաբանում «5-րդ կետի ութերորդ պարբերությամբ» բառերը փոխարինել «5-րդ կետով» բառերով։

2. 1-ին կետի երկրորդ և երրորդ պարբերությունները լրացնել «թղթային կրիչով» բառերով։

3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 3 - 34 կետեր.

«31. Սահմանել, որ տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրում՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատի (այսուհետ՝ սերտիֆիկատ) կամ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագրի (այսուհետ՝ հայտարարագիր) մասին էլեկտրոնային գրառումը համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի էլեկտրոնային տարբերակն է։

32. Սերտիֆիկատի կամ հայտարարագրի փոխարինումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 44 որոշմամբ հաստատված՝ համապատասխանության գնահատման տիպային սխեմաներին համապատասխան՝ հաշվի առնելով սույն որոշման 33 կետը։

33. Սերտիֆիկատի կամ հայտարարագրի փոխարինման դեպքում փոխարինման ենթակա սերտիֆիկատի կամ հայտարարագրի փոխարեն ձևակերպվող սերտիֆիկատի կամ հայտարարագրի մասին էլեկտրոնային գրառման մեջ կատարվում է «տրված է ___ -ի փոխարեն» (սերտիֆիկատի համար) կամ «ընդունված է ___ -ի փոխարեն» (հայտարարագրի համար) գրառումը, ինչպես նաև նշվում են փոխարինման ենթակա սերտիֆիկատի կամ հայտարարագրի գրանցման համարը և ամսաթիվը։

34. Սերտիֆիկատի կամ հայտարարագրի և դրանց հավելվածների փոխարինման դեպքում Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտադրանքի շրջանառությունը այդպիսի փոխարինման համար անհրաժեշտ ժամանակով չի կասեցվում։»։

4. Նշված որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատի միասնական ձևի և դրա ձևակերպման կանոնների մեջ՝

ա) անվանումը լրացնել «թղթային կրիչով» բառերով.

բ) I բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ դաշտով.

 

«QR-ծածկագիր (16)».

 

գ) II բաժնում՝

2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3-րդ կետի առաջին պարբերությունում «անդամ պետություններում» բառերը փոխարինել «Միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ)» բառերով.

4-րդ կետի երրորդ պարբերությունում «և արտադրանքի նշագիրը (տեսակ, մակնիշ, մոդել, արտադրանքի ապրանքատեսակ (արտիկուլ) և այլն) կարող են նշվել լատինական այբուբենի տառերի օգտագործմամբ» բառերը փոխարինել «, արտադրանքի նշագիրը (տեսակ, մակնիշ, մոդել, արտադրանքի ապրանքատեսակ (արտիկուլ) և այլն) և ապրանքաուղեկից փաստաթղթերը կարող են նշվել լատինական այբուբենի տառերի, այդ թվում՝ լատինական այբուբենի ձևափոխված տառերի (լատինական այբուբենի՝ տարբերիչ նշանների ավելացմամբ տառերի) օգտագործմամբ».

6-րդ կետում՝

«ը» ենթակետի հինգերորդ պարբերությունում «անվանումը և նշագիրը» բառերը փոխարինել «նշագիրը և անվանումը» բառերով.

«ժա» և «ժբ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժա) 11-րդ դաշտում՝ տեղեկություններ տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի մասին (հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրություններ) (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում)՝ նշելով համարը, ամսաթիվը, փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը (հավատարմագրման մասին գրառման եզակի համարը), տեղեկություններ արտադրության վիճակի վերլուծության ակտի մասին (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում)՝ նշելով համարը, ամսաթիվը, սերտիֆիկացման մարմնի անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը (հավատարմագրման մասին գրառման եզակի համարը), ինչպես նաև այն ստորագրած փորձագետի (փորձագետ-աուդիտորի) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), տեղեկություններ կառավարման համակարգի սերտիֆիկատի մասին (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում)՝ նշելով համարը, ամսաթիվը, կառավարման համակարգի սերտիֆիկատը տրամադրած՝ կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը (հավատարմագրման մասին գրառման եզակի համարը), տեղեկություններ արտադրանքի նախագծի հետազոտության վերաբերյալ եզրակացության մասին (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում)՝ նշելով համարը, ամսաթիվը, արտադրանքի նախագծի հետազոտության վերաբերյալ եզրակացությունը տրամադրած կազմակերպության անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը, տեղեկություններ արտադրանքի տեսակի հետազոտության վերաբերյալ եզրակացության մասին (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում)՝ նշելով համարը, ամսաթիվը, արտադրանքի տեսակի հետազոտության վերաբերյալ եզրակացությունը տրամադրած կազմակերպության անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը (հավատարմագրման մասին գրառման եզակի համարը), տեղեկություններ այլ փաստաթղթերի մասին, որոնք հայտատուի կողմից ներկայացվել են որպես տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանության ապացույց (առկայության դեպքում), ինչպես նաև տեղեկություններ կիրառված սերտիֆիկացման սխեմայի մասին.

ժբ) 12-րդ դաշտում՝ միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ այն ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառված ստանդարտի նշագիրն ու անվանումը, որոնց կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ապահովվում է տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջների պահպանումը, կամ բաժինների (կետերի, ենթակետերի) նշագիրը, այդ ստանդարտի (ստանդարտների) նշագիրը և անվանումը, եթե տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջների պահպանումը կարող է ապահովվել այդ ստանդարտի (ստանդարտների) առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ամբողջական ստանդարտի (ստանդարտների) (դրանց կիրառման դեպքում) կիրառմամբ, այլ ստանդարտների ու փաստաթղթերի (դրանց կիրառման դեպքում) նշագրերն ու անվանումները, տեղեկություններ արտադրանքի պահպանման պայմանների ու ժամկետի (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում), ծառայության (վաղեմության) ժամկետի և (կամ) ռեսուրսի (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) վերաբերյալ, փոխարինման ենթակա սերտիֆիկատի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը՝ «տրված է ___ -ի փոխարեն» (սերտիֆիկատի փոխարինման դեպքում) գրառման կատարմամբ, ինչպես նաև հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցած՝ արտադրանքի վերցված նմուշների (փորձանմուշների) արտադրման ամսաթվից հետո արտադրված սերիական թողարկման արտադրանքի սերտիֆիկատի տարածման վերաբերյալ տեղեկատվությունը՝ նշելով տեղեկություններ արտադրանքի այդպիսի նմուշների (փորձանմուշների) արտադրման ամսաթվի վերաբերյալ (առկայության դեպքում), տեղեկություններ տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին Միության մաքսային տարածք մատակարարվող արտադրանքի համապատասխանության ապահովում և նշված պահանջներին այդ արտադրանքի անհամապատասխանության համար պատասխանատվություն (արտադրողների կողմից լիազորված անձանց համար) նախատեսող՝ արտադրողի (այդ թվում՝ օտարերկրյա արտադրողի) հետ պայմանագրի վերաբերյալ և այլ տեղեկատվություն (առկայության դեպքում).».

լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժզ» ենթակետ.

«ժզ) 16-րդ դաշտում՝ օպտիկապես ընթերցվող մատրիցային ծածկագիր (QR-ծածկագիր)՝ նախատեսված տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի ազգային մասում համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի մասին էլեկտրոնային գրառմանն արագ անցնելու համար (այն դեպքում, երբ միասնական ռեեստրի ազգային մասում նախատեսված է QR-ծածկագրի ձևավորումը)։»։

5. Նշված որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագրի միասնական ձևի և դրա ձևակերպման կանոնների մեջ՝

ա) անվանումը լրացնել «թղթային կրիչով» բառերով.

բ) I բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ դաշտով.

 

«QR-ծածկագիր (13)».

 

գ) II բաժնում՝

1-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2-րդ կետում «Միության կանոնակարգի (այսուհետ՝ հայտարարագիր)» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության կանոնակարգի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, հայտարարագիր)» բառերով.

3-րդ կետում՝

1-ին կետի առաջին պարբերությունում «պետության օրենսդրության մեջ» բառերը փոխարինել «Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրության մեջ» բառերով.

երրորդ պարբերությունում «և արտադրանքի նշագիրը (տեսակ, մակնիշ, մոդել, արտադրանքի ապրանքատեսակ (արտիկուլ) և այլն) կարող են նշվել լատինական այբուբենի տառերի օգտագործմամբ» բառերը փոխարինել «, արտադրանքի նշագիրը (տեսակ, մակնիշ, մոդել, արտադրանքի ապրանքատեսակ (արտիկուլ) և այլն) և ապրանքաուղեկից փաստաթղթերը կարող են նշվել լատինական այբուբենի տառերի, այդ թվում՝ լատինական այբուբենի ձևափոխված տառերի (լատինական այբուբենի՝ տարբերիչ նշանների ավելացմամբ տառերի) օգտագործմամբ».

5-րդ կետում՝

«ե» ենթակետի վեցերորդ պարբերությունում «անվանումը և նշագիրը» բառերը փոխարինել «նշագիրը և անվանումը» բառերով.

«է» ենթակետում՝

«հավատարմագրման վկայագրի (առկայության դեպքում)» բառերը փոխարինել «հավատարմագրման վկայագրի (հավատարմագրման մասին գրառման եզակի համարի) (առկայության դեպքում)» բառերով, «հավատարմագրման վկայագրի, այլ փաստաթղթերի մասին» բառերը փոխարինել «հավատարմագրման վկայագրի (հավատարմագրման մասին գրառման եզակի համարի), տեղեկություններ այլ փաստաթղթերի վերաբերյալ» բառերով.

«տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանության ապացույց» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերը.

«ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

ը) 8-րդ դաշտում՝ միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ այն ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառված ստանդարտի նշագիրն ու անվանումը, որոնց կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ապահովվում է տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջների պահպանումը, կամ բաժինների (կետերի, ենթակետերի) նշագիրը, այդ ստանդարտի (ստանդարտների) նշագիրը և անվանումը, եթե տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջների պահպանումը կարող է ապահովվել այդ ստանդարտի (ստանդարտների) առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ամբողջական ստանդարտի (ստանդարտների) (դրանց կիրառման դեպքում) կիրառմամբ, այլ ստանդարտների ու փաստաթղթերի (դրանց կիրառման դեպքում) նշագրերն ու անվանումները, տեղեկություններ արտադրանքի պահպանման պայմանների ու ժամկետի (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում), ծառայության (վաղեմության) ժամկետի և (կամ) ռեսուրսի (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) վերաբերյալ, փոխարինման ենթակա հայտարարագրի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը՝ «ընդունված է ___ -ի փոխարեն» (հայտարարագրի փոխարինման դեպքում) գրառման կատարմամբ, ինչպես նաև հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցած՝ արտադրանքի վերցված նմուշների (փորձանմուշների) արտադրման ամսաթվից հետո արտադրված սերիական թողարկման արտադրանքի հայտարարագրի տարածման վերաբերյալ տեղեկատվությունը՝ նշելով տեղեկություններ արտադրանքի այդպիսի նմուշների (փորձանմուշների) արտադրման ամսաթվի վերաբերյալ (առկայության դեպքում), տեղեկություններ տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին Միության մաքսային տարածք մատակարարվող արտադրանքի համապատասխանության ապահովում և նշված պահանջներին այդ արտադրանքի անհամապատասխանության համար պատասխանատվություն (արտադրողների կողմից լիազորված անձանց համար) նախատեսող՝ արտադրողի (այդ թվում՝ օտարերկրյա արտադրողի) հետ պայմանագրի վերաբերյալ և այլ տեղեկատվություն (առկայության դեպքում).».

լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժգ» ենթակետ.

«ժգ) 13-րդ դաշտում՝ օպտիկապես ընթերցվող մատրիցային ծածկագիր (QR-ծածկագիր)՝ նախատեսված տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի ազգային մասում համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի մասին էլեկտրոնային գրառմանն արագ անցնելու համար (այն դեպքում, երբ միասնական ռեեստրի ազգային մասում նախատեսված է QR-ծածկագրի ձևավորումը)։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: