Համարը 
թիվ 200
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Ընդունման վայրը 
Մոսկվա
Ընդունող մարմինը 
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվը 
20.12.2022
Ստորագրող մարմինը 
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
20.12.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.01.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ, ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՈՒ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2022 թվականի

թիվ 200

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ, ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՈՒ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 5-րդ կետի տասնմեկերորդ պարբերությանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 18 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների փաստացի ազդեցության գնահատման պիլոտային նախագծի իրագործմանն ուղղված միջոցառումների պլանի 3-րդ կետի «ե» ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մարտի 20-ի թիվ 41 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության հայտարարագրերը գրանցելու, դրանց գործողությունը կասեցնելու, վերսկսելու ու դադարեցնելու կարգում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուն պես՝ բացառությամբ փոփոխությունների (սույն որոշման հավելված) 2-րդ և 4-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում «Տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրը ձևավորելու և վարելու կարգում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2022 թվականի դեկտեմբերի 20-ի

 թիվ 200 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության հայտարարագրերը գրանցելու, դրանց գործողությունը կասեցնելու, վերսկսելու ու դադարեցնելու կարգում կատարվող

 

1. 4-րդ կետը «կրիչով փաստաթղթերի տեսքով՝» բառերից հետո լրացնել «անմիջականորեն կամ սուրհանդակային ծառայությամբ (սուրհանդակի կողմից) կամ» բառերով։

2. 5-րդ կետի «ա» ենթակետը հինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«արտադրանքի պահպանման պայմաններն ու ժամկետը (տեխնիկական կանոնակարգերով, նորմատիվ փաստաթղթերով, ստանդարտացման փաստաթղթերով և արտադրողի տեխնիկական փաստաթղթերով նախատեսված դեպքերում).

«արտադրանքի ծառայության (վաղեմության) ժամկետը կամ ռեսուրսը (տեխնիկական կանոնակարգերով, նորմատիվ փաստաթղթերով, ստանդարտացման փաստաթղթերով և արտադրողի տեխնիկական փաստաթղթերով նախատեսված դեպքերում).»։

3. 8-րդ կետում՝

ա) «5 աշխատանքային օր» բառերը փոխարինել «3 աշխատանքային օր» բառերով.

բ) լրացնել «, եթե տեխնիկական կանոնակարգով այլ բան սահմանված չէ» բառերով։

4. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«15. Համապատասխանության հայտարարագրի (դրա հավելվածների) փոխարինումը, առանց արտադրանքի լրացուցիչ կամ կրկնակի հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների անցկացման, իրականացվում է՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 44 որոշմամբ հաստատված՝ համապատասխանության գնահատման տիպային սխեմաների 114-րդ կետով սահմանված դեպքերում։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: