Համարը 
ՀՕ-151-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 30.05.2023
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
03.05.2023
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
29.05.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.06.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի մայիսի 3-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2011 թվականի նոյեմբերի 28-ի Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին oրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 32-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«33) բնապահպանական կառավարման պլան` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետով սահմանված փաստաթուղթ».

3) 46-րդ կետի «շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը» բառերը փոխարինել ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի փաթեթը» բառերով։

 

Հոդված 2. Օրենսգրքի 17-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) ընդերքօգտագործման նախագծերի, ծրագրերի, հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժման, հանքավայրերի կոնսերվացման, փակման և հրաժարման նախագծերի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացումը, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փորձաքննական եզրակացության հաստատումը.».

2) 2.1-ին մասի 3-րդ կետի «բնապահպանության բնագավառի» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի ոլորտի» բառերով։

 

Հոդված 3. Օրենսգրքի 20.2-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերում «շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը» բառերը փոխարինել ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի փաթեթը» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 30-րդ հոդվածում`

1) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրել է կամ ուժը կորցրած է ճանաչվել:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 36-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի փաթեթը:».

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցված կամ առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացություն ստացած երկրաբանական ուսումնասիրության ծրագրի՝ երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործումն արգելվում է:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 39-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի փաթեթը».

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցված կամ առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացություն ստացած՝ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ծրագրի՝ երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործումն արգելվում է:»։

 

Հոդված 7. Օրենսգրքի 40-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Դիմումի գրանցումից հետո` 20-օրյա ժամկետում, լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը և այն սույն օրենսգրքի 39-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերի հետ ներկայացնում է սույն օրենսգրքով սահմանված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: Շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը ծրագիրն ստանալուց հետո` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, տրամադրում է եզրակացություն:».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում լիազոր մարմինը փաթեթը 3-օրյա ժամկետում վերադարձնում է դիմումատուին, իսկ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքում տեղեկությունն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, այդ մասին ծանուցում է դիմումատուին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված ժամկետում, վերացնում է նշված թերությունները: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված ծանուցումն ստանալու դեպքում լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը.».

3) 4-րդ մասի «նախնական գնահատման» բառերը փոխարինել «փորձաքննական» բառով».

4) 7-րդ մասի 7-րդ կետը «3-5-րդ» բառերից հետո լրացնել «և 9-րդ» բառերով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 48.1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 9. Օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասը «ենթարկված» բառից հետո լրացնել «և դրական եզրակացություն ստացած» բառերով:

 

Հոդված 10. Օրենսգրքի 51-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը՝ կից փաստաթղթերով» բառերը փոխարինել ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված փաստաթղթերի փաթեթը» բառերով.

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետում, տրամադրում է համապատասխան փորձաքննական եզրակացություն:».

3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«6. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում լիազոր մարմինը փաթեթը 3-օրյա ժամկետում վերադարձնում է դիմումատուին, իսկ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքում տեղեկությունն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, այդ մասին ծանուցում է դիմումատուին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված ժամկետում, վերացնում է նշված թերությունները: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված ծանուցումն ստանալու դեպքում լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը։».

5) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

6) 8-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Փորձաքննական դրական եզրակացություններն ստանալուց հետո՝ լիազոր մարմինը մինչև 20-օրյա ժամկետում, որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մասին գրավոր ծանուցում է դիմումատուին:».

7) 14-րդ մասը «ենթարկված» բառից հետո լրացնել «և դրական եզրակացություն ստացած» բառերով:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. մայիսի 29

Երևան

ՀՕ-151-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2023 թվական: