Համարը 
ՀՕ-296-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.10.16-2023.10.29 Պաշտոնական հրապարակման օրը 16.10.2023
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
03.10.2023
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
13.10.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.10.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՕՐԵՆՔԸ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՀՌՈՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ՀԻՄՔՈՎ «ՀՀ-Ի ԿՈՂՄԻՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱԴԱՐՁՈՐԵՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 3-ին

 

1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՀՌՈՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ՀԻՄՔՈՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱԴԱՐՁՈՐԵՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վավերացնել 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը:

 

Հոդված 2. Ընդունել 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով նախատեսված՝ ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունների նկատմամբ 2021 թվականի մայիսի 10-ի ժամը 00:00-ից ի վեր հետադարձորեն ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության հայտարարությունը՝ համաձայն հավելվածի:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2023 թ. հոկտեմբերի 13

Երևան

ՀՕ-296-Ն

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱԴԱՐՁՈՐԵՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունը հետադարձորեն ճանաչում է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով նախատեսված՝ ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունների նկատմամբ 2021 թվականի մայիսի 10-ի ժամը 00:00-ից ի վեր։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հոկտեմբերի 2023 թվական: