ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
04 դեկտեմբերի 2023 թ. |
N 14-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀՇՆ 42-01-2023 «ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 29-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5.1-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել ՀՀՇՆ 42-01-2023 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերը»՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 26-ի ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերը հաստատելու մասին» N 29-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի
նախագահի 2023 թվականի
դեկտեմբերի 4-ի N 14-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ
ՀՀՇՆ 42-01-2023 ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն նորմերը կիրառելի են նոր, վերակառուցվող, վերականգնվող, վերազինվող, արդիականացվող գազաբաշխիչ համակարգերի նախագծման ու կառուցման համար՝ սպառողներին բնական և հեղուկացված ածխաջրածնային գազամատակարարում ապահովելու նպատակով: Նորմերը կիրառելի են նաև արտաքին, ներքին և գազասպառման համակարգերի գազատարների, գազակարգավորիչ կետերի և կայանքների, հեղուկացված ածխաջրածնային գազերի գազամբարային և բալոնային կայանքների, հեղուկացված ածխաջրածնային գազերի գազալցման կայանների/կետերի (ԳԼԿ) նախագծման, կառուցման, վերակառուցման, արդիականացման, վերականգնման, վերազինման գործընթացներում, սահմանում են պահանջներ դրանց անվտանգության, շահագործման (սպասարկման) նկատմամբ, ենթակա են պարտադիր կատարման քաղաքաշինական գործունեության սուբյեկտների կողմից:
2. ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ
2. Սույն շինարարական նորմերում հղումներ են կատարված հետևյալ նորմատիվատեխնիկական փաստաթղթերին՝
1) |
Մաքսային Միության Հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 875 որոշում |
«Գազանման վառելիքով աշխատող սարքավորումների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՄՄ ՏԿ 016/2011 |
2) |
ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2024-Ն որոշում |
«Բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգերի վերականգնման (վերակառուցման) և վերահսկողության իրականացման ժամանակավոր կարգը հաստատելու մասին» |
3) |
ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի N 129-Ն որոշում |
«ՀՀ-ում բնակելի շենքերի գազաֆիկացման կարգը հաստատելու մասին» |
4) |
ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 592-Ն որոշում |
«Էլեկտրատեղակայանքների սարքվածքի կանոնները հաստատելու մասին» |
5) |
ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի N 787-Ն որոշում |
«Գազի տնտեսությունում գազատարների և դրանց վրա գտնվող ինժեներական կառույցների անվտանգության գոտիների չափերն ու դրանց օգտագործման կարգը հաստատելու մասին» |
6) |
ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 538-Ն որոշում |
«Գազասպառման համակարգերի անվտանգության և շահագործման կանոնները հաստատելու մասին» |
7) |
ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 539-Ն որոշում |
«Գազասպառման համակարգերի անվտանգության և շահագործման կանոնները հաստատելու մասին» |
8) |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի N95-Ն որոշում |
«Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» |
9) |
ՀՀ քաղաքաշինության նախարարի 2003 թվականի մայիսի 23-ի N 32-Ն հրաման |
ՀՀՇՆ III-9.02-02-03 «Արդյունաբերական կազմակերպությունների գլխավոր հատակագծեր» |
10) |
ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 3-ի N 16-Ն հրաման |
ՀՀՇՆ IV-11.03.01-04 «Արտադրական շենքեր» |
11) |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N11-Ն հրաման |
ՀՀՇՆ IV-11.05.01-96 «Երկաթուղիներ 1520 մմ ռելսամիջի» |
12) |
ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004թվականի օգոստոսի 4-ի N 83-Ն հրաման |
ՀՀՇՆ IV-12.02.01-04 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» |
13) |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 102-Ն հրաման |
ՀՀՇՆ 20-04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» |
14) |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 17-ի N 18-Ն հրաման |
ՀՀՇՆ 20-05-2022 «Շինարարական կոնստրուկցիաների պաշտպանությունը կոռոզիայից» |
15) |
ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրաման |
ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» |
16) |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրաման |
ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» |
17) |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 21-ի N 12-Ն հրաման |
ՀՀՇՆ 30-02-2022 «Տարածքի բարեկարգում» |
18) |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N95-Ն հրաման |
ՀՀՇՆ 31-03-2020 «Հասարակական շենքեր և շինություններ» |
19) |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 12-ի N 28-Ն հրաման |
ՀՀՇՆ 32-01-2022 «Ավտոմոբիլային ճանապարհներ» |
20) |
ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014թվականի մարտի 17-ի N 80-Ն հրաման |
ՀՀՇՆ 40-01.01-2014 «Շենքերի ներքին ջրամատակարարում և ջրահեռացում» |
21) |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N103-Ն հրաման |
ՀՀՇՆ 40-01.02-2020 Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ |
22) |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 19-ի N 22-Ն հրաման |
ՀՀՇՆ 13-03-2022 «Կրող և պատող կոնստրուկցիաներ» |
23) |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրաման |
ՍՆԻՊ 2.01.07-85 «Բեռնվածքներ և ազդեցություններ» |
24) |
ԳՕՍՏ 9.602-2016 |
Հնացումից և քայքայումից պաշտպանության միասնական համակարգ. Ստորգետնյա կառույցներ. Քայքայումից պաշտպանության նկատմամբ ընդհանուր պահանջներ |
25) |
ԳՕՍՏ 1050-2013 |
Մետաղաարտադրանք չլեգիրված կառուցվածքային որակյալ և հատուկ պողպատից. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
26) |
ԳՕՍՏ 5542-2022 |
Բնական գազ արդյունաբերական և կոմունալ-կենցաղային նշանակության. Տեխնիկական պայմաններ |
27) |
ԳՕՍՏ 9544-2015 |
Խողովակաշարային ամրան. Փականների հերմետիկության նորմեր |
28) |
ՀՍՏ ԻՍՕ 10806-2005 |
Խողովակաշարեր. Մետաղական ծալքավոր ճկախողովակների կցամասեր |
29) |
ՀՍՏ ԻՍՕ 10380-2005 |
Խողովակաշարեր. Մետաղական ծալքավոր ճկախողովակներ և ճկախողովակային միացումներ |
30) |
ԳՕՍՏ 34858-2022 |
Հեղուկացված ածխաջրածնային վառելիքային գազեր.
Տեխնիկական պայմաններ |
31) |
ԳՕՍՏ 27751-2014 |
Շինարարական կառույցների և հիմնատակերի հուսալիություն. Հիմնական դրույթներ |
32) |
ՀՍՏ ԻՍՕ 10806-2005 |
Խողովակաշարեր. Մետաղական ծալքավոր ճկախողովակների կցամասեր |
33) |
ՀՀ արտակարգ իրավիվակների նախարարի 2021 թվականի մարտի 31-ի N372-Ն հրաման |
ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի քարտեզը, Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ գոտիավորման քարտեզը և ըստ սեյսմիկ գոտիների համայնքների ու բնակավայրերի ցանկը |
3. ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ
1) |
ԱԱԿ |
ապահովիչ-արտանետող կափույր |
2) |
ԱԳԼԿ |
ավտոմոբիլային գազալցակայան |
3) |
ԱՃԿ |
անհատական ճնշման կարգավորիչ |
4) |
ԱՊԳ |
ամրության պաշարի գործակից |
5) |
ԱՓԿ |
ապահովիչ-փակող կափույր |
6) |
ԲԲՇ |
բազմաբնակարան շենքեր |
7) |
ԲԳԿԿ |
բլոկային գազակարգավորիչ կայան |
8) |
ԲԵ |
բաշխիչ ենթակայաններ |
9) |
ԳԲԿ |
գազաբաշխիչ կայան |
10) |
ԳԼԿ |
գազալցակայան / կետ |
11) |
ԳԿ |
գազակարգավորիչ կայանք |
12) |
ԳԿԿ |
գազակարգավորիչ կետ |
13) |
ԳԿՏ |
գազակարգավորիչ տեղակայանքներ |
14) |
ԳՄՕԿ |
գազամատակարարման և օգտագործման կանոններ |
15) |
ԳՏԳ ՀԱՀ |
գազաբաշխման տեխնոլոգիական գործընթացի հեռակառավարման ավտոմատացված համակարգ |
16) |
ԷՀԳ |
Էլեկտրահաղորդագծեր |
17) |
ԷՍԿ |
էլեկտրակայանքների սարքվածքի կանոններ |
18) |
ԷՔՊ |
էլեկտրաքիմիական պաշտպանություն |
19) |
ՀԱԳ |
Հեղուկացված (այդ թվում սեղմված) ածխաջրածնային գազ |
20) |
ՆՏ |
ներդիր տաքացուցիչ |
21) |
ՉՀՍ |
չափիչ-հսկիչ սարքեր |
22) |
ՊԳԿԿ |
պահարանային գազակարգավորիչ կետ |
23) |
ՋՄԲ |
ջրերի բարձր մակարդակ |
24) |
ՍԴՌ (SDR) |
պոլիէթիլենային խողովակների արտաքին տրամագծի հարաբերությունը պատի հաստությանը |
25) |
ՏԵ |
տրանսֆորմատորային ենթակայան(ներ) |
4. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
3. Սույն նորմերում կիրառվել են հետևյալ հասկացությունները.
1) Գազաբաշխման համակարգ՝ գազաբաշխման կայաններից (ԳԲԿ) մինչև բաժանորդների սահմանազատման կետը տեղակայված արտաքին գազատարներ, գազակարգավորիչ կետեր և գազակարգավորիչ տեղակայանքներ, շենքերի, բնակչության կենցաղային սպասարկման ոչ արտադրական և արտադրական կազմակերպությունների գազի սարքավորումներ, արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրական կազմակերպությունների գազի սարքավորումներ, ավտոմատիկայի, հեռուստամեխանիկայի և գազաբաշխման տեխնոլոգիական գործընթացի ավտոմատացված կառավարման համակարգի սարքեր, գազի որակի վերահսկման, ճնշման և նոսրացման հսկման չափիչ սարքեր, էլեկտրաքիմիական պաշտպանության կայաններ և տեղակայանքներ:
2) Գազաբաշխիչ ցանց` արտաքին գազատարների և դրանց վրա կառուցված ինժեներական կառուցվածքների ու տեխնիկական կայանքների համակարգ, գազաբաշխման կայաններից մինչև ներանցումը սպառողների սահմանազատման կետ:
3) Գազամատակարարման աղբյուր` գազաբաշխման համակարգի տարր (օրինակ գազաբաշխման կայանի ելքի փականը կամ խողովակը), որը ծառայում է վառելանյութը (գազը) գազաբաշխման ցանց մատակարարելու համար:
4) Արտաքին գազատար (գազամատակարարման խողովակաշար)` շենքից դուրս, մինչև շենքի արտաքին կոնստրուկցիան կառուցված ստորգետնյա, գետներեսյա, վերգետնյա (այդ թվում՝ շենքի արտաքին կոնստրուկցիայի վրայով անցնող) գազամատակարարման խողովակաշար՝ գազատար:
5) Ներքին գազատար (գազամատակարարման խողովակաշար)` շենքի արտաքին կոնստրուկցիայից մինչև շենքի ներսում տեղակայված գազի հաշվառման հանգույցների հետ միացման տեղը կառուցված գազամատակարարման խողովակաշար՝ գազատար:
6) Գազասպառման համակարգ` սահմանազատման կետից հետո կառուցված/տեղադրված գազատարները, գազակարգավորիչ կետերը, գազօգտագործող տեղակայանքները, հսկման-չափման սարքավորումները, օդատար և ծխատար ուղիները, ներառյալ խողովակները, ու դրանց սարքավորումները:
7) Գազօգտագործող սարք` գազը որպես վառելիք օգտագործող սարքավորում:
8) Գազային սարքավորում` որպես գազատարների բաղկացուցիչ տարրեր օգտագործվող, ամբողջապես գործարանային արտադրության տեխնիկական սարքեր և սարքավորումներ (կոմպենսատոր, կոնդենսատահավաքիչ, խողովակաշարային փակիչ արմատուր և այլն):
9) Գազատարի (գազամատակարարման խողովակաշարի) պահպանման գոտի` հատուկ պայմաններով օգտագործվող տարածք` սահմանված գազատարի ուղեգծի երկայնքով և գազաբաշխիչ ցանցի այլ օբյեկտների շուրջ, դրանց շահագործման նորմատիվային պայմանների ապահովման և վնասվելու հնարավորության բացառման նպատակով:
5. ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
4. Նոր գազաբաշխման համակարգերի նախագծումն ու շինարարությունը, գործող համակարգերի վերակառուցումն ու զարգացումը իրականացվում է համաձայն հաստատված նախագծային լուծումների՝ որոնք պետք է մշակվեն ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի:
5. Գոյություն ունեցող բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգերի վերականգնումը (վերակառուցումը) իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2024-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի N 129-Ն որոշումներով հաստատված կարգերի:
6. Գազաբաշխման համակարգերը պետք է ապահովեն մատակարարվող գազի անհրաժեշտ ծավալները և պահանջվող հարաչափերը:
7. Գազը որպես վառելիք օգտագործելու առաջնահերթության իրավունք ունեցող սպառողների համար, որոնց գազամատակարարումը ենթակա չէ սահմանափակման կամ դադարեցման, պետք է ապահովվի գազի անխափան մատուցում` գազատարների օղակավորման ճանապարհով կամ պահուստային սնուցման համար նախատեսվող խողովակաշարերով:
8. Գազատարների (գազամատակարարման խողովակաշարերի) ներքին տրամագծերը պետք է որոշվեն հաշվարկով` ելնելով առավելագույն գազօգտագործման ժամերին բոլոր սպառողների գազամատակարարման ապահովման պայմանից: Բնական գազի որակը պետք է համապատասխանի արդյունաբերական ու կոմունալ-կենցաղային նշանակության բնական այրվող գազերի տեխնիկական պայմանների վերաբերյալ ստանդարտին՝ ԳՕՍՏ 5542-2022 և ՀԱԳ-երի ու ՀԱԳ ավտոմոբիլային տրանսպորտի համար տեխնիկական պայմանների վերաբերյալ ստանդարտներին՝ ԳՕՍՏ 20448-90 ու ԳՕՍՏ 27578-87:
9. Ըստ բաշխվող գազի աշխատանքային ճնշման` գազատարները դասակարգվում են` I և II կարգի, որպես բարձր ճնշման, ինչպես նաև միջին և ցածր ճնշման` աղյուսակ 1-ին համապատասխան.
Աղյուսակ 1
Գազատարների դասակարգումն ըստ ճնշումների |
Բաշխվող գազի տեսակը |
Աշխատանքային ճնշումը գազատարում, ՄՊա |
1. Բարձր |
I կարգի |
Բնական |
0.6 մինչև 1.2 ներառյալ |
ՀԱԳ |
0.6 մինչև 1.6 ներառյալ |
II կարգի |
Բնական և ՀԱԳ |
0.3 մինչև 0.6 ներառյալ |
2. Միջին |
Նույնը |
0.005 մինչև 0.3 ներառյալ |
3. Ցածր |
Նույնը |
0.005 ներառյալ |
10. Գազի ճնշումը ներքին գազասպառման համակարգում և գազօգտագործող սարքերը պետք է համապատասխանեն այդ սարքերի անխափան աշխատանքն ապահովող արտադրող գործարանի տեխնիկական անձնագրերի պահանջներին՝ համապատասխան ճնշման ցուցանիշներին՝ համաձայն Մաքսային Միության Հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Գազանման վառելիքով աշխատող սարքավորումների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՄՄ ՏԿ 016/2011 N 875 որոշմամբ հաստատված պահանջների՝ չգերազանցելով աղյուսակ 2-ի ցուցանիշները:
Աղյուսակ 2
|
Գազօգտագործողներ |
Գազի ճնշումը ՄՊա |
1. |
Արտադրական շենքեր, որոնցում գազի ճնշման մեծությունը պայմանավորված է տեխնոլոգիական/արտադրական պահանջներով |
1.2 |
2. |
Այլ արտադրական շենքեր |
0.6 |
3. |
Արտադրական նշանակության մասնաշենքեր առանձին տեղակայված կամ կցակառուցված (ներկառուցված) արտադրական շենքերին, Առանձին տեղակայված արտադրական նշանակության հասարակական/վարչական շենքեր |
0.3 |
4. |
Վարչական և կենցաղային շենքեր, որոնք չեն ներառվում 3-րդ կետում |
0.005 |
5. |
Կաթսայատներ. 1) արտադրական կազմակերպությունների տարածքում առանձին տեղակայված շինություններ, երբ գազի ճնշման մեծությունը պայմանավորված է արտադրական պահանջներով |
1.2 |
2) բնակավայրերի տարածքում առանձին տեղակայված շինություններ |
0.6 |
3)արտադրական շենքերին կցակառույց, ներկառուցված և տանիքային |
0.6 |
4)բնակելի շենքերին կցակառույց, ներկառուցված և տանիքային |
0.005 |
6. |
Հասարակական (հասարակական և վարչական շենքերին կցակառույց, ներկառուցված և տանիքային) շենքեր (բացի այն շենքերից, որտեղ ՀՀՇՆ 31-03-2020 «Հասարակական շենքեր և շինություններ» պահանջներով գազի սարքավորումների տեղակայումը չի թույլատրվում) և պահեստներ |
0.005 |
7. |
Բնակելի շենքեր` ճնշման կարգավորիչից հետո |
0.003 |
11. Չի թույլատրվում գազատարների ջերմաստիճանային և այլ ձևափոխությունները (այդ թվում նաև տեղափոխություններ), որոնք կարող են բերել դրանց ամբողջականության և հերմետիկության խաթարումների:
12. Գազաբաշխիչ կայանից (այսուհետև` ԳԲԿ) դուրս եկող գազատարի համար տեղադրման եղանակի և խողովակների նյութի ընտրությունն անհրաժեշտ է նախատեսել հաշվի առնելով բնահողի փքվածությունն ու կարգը և այլ հիդրոերկրաբանական պայմանները, ինչպես նաև հաշվի առնելով ԳԲԿ-ից դուրս եկող գազի ջերմաստիճանը:
13. Գազատարների ամրության հաշվարկը պետք է ընդգրկի խողովակների և միացման մասերի պատերի հաստության որոշումն ու լարվածությունը դրանցում: Ընդ որում, ստորգետնյա և գետներեսյա պողպատյա գազատարների համար անհրաժեշտ է կիրառել առնվազն 3 մմ պատի հաստությամբ խողովակներ (միացման մասեր), վերգետնյա և ներքին գազատարների համար՝ առնվազն 2մմ: Իմպուլսային գազամատակարարման խողովակաշարերի համար կարելի է կիրառել խողովակներ առնվազն 1,2 մմ հաստությամբ:
14. Գազատարների հուսալիության գործակիցներն ըստ պատասխանատվության, բեռնվածքների և ազդեցությունների նորմատիվ և հաշվարկային արժեքներն ու նրանց զուգորդությունները, ինչպես նաև նյութերի բնութագրերի նորմատիվ ու հաշվարկային արժեքներն անհրաժեշտ է սահմանել ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված և տեղայնացման (արդիականացման) ենթակա ՍՆԻՊ 2.01.07-85 շինարարական նորմերի և ԳՕՍՏ 27751-2014 շինարարական կոնստրուկցիաների և հիմնատակերի հուսալիության հաշվարկի ստանդարտի (հիմնական դրույթների):
15. Երկրաբանական բարդ պայմաններով և սեյսմիկ ակտիվ ազդեցություններով տարածքներում շինարարության ընթացքում պետք է հաշվի առնվեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 102-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20-04-2020 շինարարական նորմերի պահանջները և նախատեսվեն գազատարների ամրությունը, ամբողջականությունն ու հերմետիկությունն ապահովող միջոցառումներ:
16. Պողպատյա խողովակները պետք է պաշտպանված լինեն կոռոզիայից և մթնոլորտային վնասակար ազդեցությունից:
17. Ստորգետնյա և գետներեսյա թմբապատված պողպատե գազատարները, ՀԱԳ ամբարները, գազատարների պողպատե ներդիրներն ու պողպատե պատյանները անհրաժեշտ է պաշտպանել բնահողային և թափառող հոսանքներից առաջացող կոռոզիայից` ըստ ստորգետնյա կառուցվածքների կոռոզիայից պաշտպանության ընդհանուր պահանջների վերաբերյալ ստանդարտի՝ ԳՕՍՏ 9.602-2016:
18. Ավտոմոբիլային ճանապարհների և երկաթուղային գծերի տակ, ոչ խրամուղային անցնող գազատարների պողպատե պատյանները պետք է պաշտպանված լինեն ԷՔՊ միջոցներով, բաց եղանակով տեղադրման դեպքում` ԷՔՊ և մեկուսիչ ծածկույթներով՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 12-ի N 28-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 32-01-2022 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:
19. Վերգետնյա արտաքին և ներքին պողպատե խողովակները անհրաժեշտ է պաշտպանել մթնոլորտային կոռոզիայից` ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 17-ի N 18-Ն հրամանով հաստատված ՀՀ ՇՆ 20-05-2022 շինարարական նորմերի:
20. Գազաբաշխիչ համակարգերի կառուցման համար կիրառվող նյութերը, շինվածքները, գազօգտագործող և գազի սարքավորումները պետք է համապատասխանեն գործող ստանդարտներին:
21. Գազաբաշխիչ համակարգերի կառուցումը, ինչպես նաև ֆիզիկապես մաշված պողպատե խողովակաշարերի վերակառուցումը պետք է իրականացվի գլխավորապես պոլիմերային խողովակների և դրանց միացման տարրերի կիրառմամբ (պոլիէթիլենային նյութերից, դրանց վերափոխված տարբերակներից, պոլիամիդից):
22. Գազատարների պոլիէթիլենային խողովակները կիրառվում են ստորգետնյա գազամատակարարման համակարգերի կառուցման համար՝ բնական գազի մինչև 0.6 ՄՊա ճնշման (ներառյալ) պարագայում, այդ թվում բնակավայրերի ներսում, մինչև 1.2 ՄՊա ճնշմամբ (ներառյալ)՝ գյուղական համայնքների ներսում և մինչև 0.005 ՄՊա ճնշմամբ(ներառյալ)` սեղմված ածխաջրածնային գազի գոլորշու փուլի պարագայում: Առանձին դեպքերում ցածր ճնշման ներքին (գազասպառման) գազատարների համար կարող են կիրառվել ջրագազային, պողպատե ծալքավոր մետաղական և պղնձե խողովակներ (սերտիֆիկատի և հաստատված ու համաձայնեցված նախագծային լուծումների առկայությամբ):
23. Գազատարների պողպատե խողովակաշարերը և դրանց միացման տարրերը կարող են կիրառվել արտաքին և ներքին գազատարներում՝ բնական գազի բոլոր ճնշումային դասակարգերի (այդ թվում՝ սեղմված ածխաջրածնային գազի (сжиженный углеводородный газ-СУГ) մինչև 1.6 ՄՊա ճնշման համար ներառյալ) համար, իսկ պղնձե խողովակաշարերը և դրանց միացման տարրերը կարող են կիրառվել արտաքին և ներքին գազատարներում բնական գազի (այդ թվում՝ սեղմված ածխաջրածնային գազի (сжиженный углеводородный газ-СУГ) մինչև 0.1 ՄՊա ճնշման համար ներառյալ:
24. Գազաբաշխիչ համակարգերի համար պողպատե անկար, եռակցված (ուղղակար և պարույրակար) խողովակները և միացման տարրերը/մասերը պետք է պատրաստված լինեն առավելագույնը 0.25% ածխածին, 0.056% ծծումբ և 0.046% ֆոսֆոր պարունակող պողպատից:
25. Բազմաշերտ պոլիմերային նյոթերից գազատարները և դրանց միացման տարրերը կարող են կիրառվել ներքին խողովակաշարերում բնական գազի մինչև 0.1ՄՊա ճնշման համար ներառյալ:
26. Ստորգետնյա, վերգետնյա կամ գետներեսյա գազատար խողովակաշարերի տեղադրման տարբերակների և այդ խողովակաշարերի նյութի ընտրությունը պետք է կատարվի գրունտի/բնահողի փքվածության և հիդրոերկրաբանական պայմանների հաշվառմամբ:
27. Գազատարների նախագման ընթացքում անհրաժեշտ է կատարել ամրության հաշվարկներ.
1) խողովակների պատի հաստության որոշման և միացման տարրերի համար,
2) երկայնական լարվածության, որոնց ցուցանիշները չպետք է գերազանցեն թուլատրելիի սահմանը:
28. Պոլիէթիլենային խողովակները և միացման տարրերը պետք է պատրաստվեն ՊԷ 80 և ՊԷ 100 անվանումով (մակնիշով) պոլիէթիլեններից` համապատասխանաբար 8.0 և 10.0 ՄՊա նվազագույն (երկարաձգված) ամրությամբ (MRS): Ընդ որում՝ խողովակի արտաքին տրամագծի ստանդարտային (չափային) հարաբերությունը խողովակի պատի հաստությանը (SDR) և միացման տարրերին, և պոլիէթիլենի անվանումն անհրաժեշտ է որոշել /ընտրել հաշվի առնելով առավելագույն աշխատանքային ճնշումը (MOP) նախագծվող գազատարում և շահագործման պայմանների հաշվառմամբ ընդունված պահեստային ամրության գործակցի (коэффициент запаса прочности): Պոլիէթիլենային խողովակները (առանց պաշտպանիչ պատյանի (թաղանթի), կամ պաշտպանիչ պատյանով, սոէքստրուզիոն շերտերով) պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 50838 ստանդարտին, իսկ միացման տարրերը՝ ԳՕՍՏ Ռ 52779 ստանդարտին:
29. Բազմաշերտ պոլիմերային գազատար խողովակները (մետաղապոլիմերային՝ պարունակում են մեկ մետաղական շերտ, և ամրանավորված սինթետիկ թելքերով) և միացման մետաղական տարրերը պետք է համապատասխանեն արտադրանքի նորմատիվային պահանջներին:
30. Պղնձե խողովակները, որոնք օգտագործվում են գազատարների կառուցման համար պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 52318 ստանդարտի պահանջներին, պղնձից և պղնձե ձուլվածքներից միացման տարրերը ՝ ԳՕՍՏ Ռ 52922, ԳՕՍՏ Ռ 52948 և ԳՕՍՏ Ռ 52949 ստանդարտների պահանջներին:
31. Պղնձե մտից-գազատարների համար (газопровод-ввод, գազատարի արտաքին հատված՝ բաշխիչ գազատարի միացումից մինչև անջատիչ սարք՝ դեպի շենք-շինություն մուտք գործելու համար) անհրաժեշտ է կիրառել առնվազն 1.5մմ պատի հաստությամբ խողովակներ, իսկ ներքին գազատարների համար՝ առնվազն 1մմ պատի հաստությամբ:
32. Պողպատե գազատարների համար անհրաժեշտ է կիրառել խողովակներ և միացման տարրեր՝ առնվազն 3մմ պատի հաստությամբ ստորգետնյա և առնվազն 2մմ պատի հաստությամբ վերգետնյա ու ներքին խողովակաշարերի համար: Իմպուլսային գազատարների համար պետք է կիրառել առնվազն 1.2մմ պատի հաստությամբ խողովակներ:
33. Սահմանային վիճակների բնութագրերը, պատասխանատվության հուսալիության գործակիցները, բեռնվածքների և ազդեցությունների նորմատիվային և հաշվարկային ցուցանիշները և դրանց համադրումը, ինչպես նաև նյութերի բնութագրերի ցուցանիշները պետք է սահմանվեն ԳՕՍՏ 27751 ստանդարտի և սույն նորմերի պահանջների համաձայն: Գազատարների ամրության հաշվարկը պետք է իրականացվի գործող նորմատիվ պահանջներին համապատասխան:
34. Բնակլիմայական և գրունտային առանձնահատուկ կամ բարդ պայմաններում գազաբաշխման և գազասպառման ցանցերի նախագծումը պետք է իրականացվի հատուկ միջոցառումների նախատեսմամբ, որոնք կապահովեն գազատարի կայունությունը, ամրությունը և հերմետիկությունը:
35. Մետաղական գազատար խողովակաշարերը պետք է պաշտպանված լինեն կոռոզիայից: Թմբապատումով (с обвалованием) ստորգետնյա և վերգետնյա գազատար պողպատե խողովակաշարերի, սեղմված ածխաջրածնային գազի ամբարտակների/պահեստների, պոլիէթիլենային գազատարների պողպատե մտոցների, պողպատե պատյանների պաշտպանությունը բնահողի կոռոզիայից և <թափառող> հոսանքի կոռոզիայից պետք է իրականացվի ԳՕՍՏ 9.602: Վերգետնյա և ներքին պողպատե գազատար խողովակաշարերը պետք պաշտպանվեն մթնոլորտի կոռոզիայից սուն նորմերի պահանջներին համապատասխան:
36. 100հազ. և ավելի բնակչությամբ բնակավայրերի գազաբաշխիչ ցանցերը պետք է համալրված լինեն գազի բաշխման տեխնոլոգիական և գազի սպառման կոմերցիոն (առևտրային) հաշվառման գործընթացների հեռավար կառավարման ավտոմատացված համակարգերով: Մինչև 100հազ. բնակչությամբ բնակավայրերի համար գազաբաշխիչ ցանցերի հեռավար կառավարման ավտոմատացված համակարգերով համալրման անհրաժեշտության վերաբերյալ որոշումն ընդունվում է պատվիրատու հանդիսացող իրավաբանական անձի կողմից:
37. Գազաբաշխիչ և գազասպառման ցանցերի և սեղմված ածխաջրածնային գազերի օբյեկտների համար պետք է կիրառվեն նյութեր, սարքավորանք, գազօգտագործման սարքեր և տեխնիկական միջոցներ գործող ստանդարտներին և այլ նորմատիվային փաստաթղթերին համապատասխան՝ ըստ դրանց պատրաստման, մատակարարման, շահագործման ժամկետի, բնութագրերի, հատկանիշների և նշանակության (կիրառման ոլորտի) նկատմամբ սահմանված շահագործման պահանջների: Գազաբաշխիչ և գազասպառման ցանցերի համար օգտագործվող նոր նութերը, սարքավորանքը, գազօգտագործման սարքերը և տեխնիկական միջոցները նորմատիվ կարգավորող փաստաթղթերի բացակայությամբ կարող են կիրառվել միայն հանրային ծառայությունների կարգավորման ոլորտի պետական մարմնի համաձայնեցմամբ:
38. Ստորգետնյա գազատար խողովակաշարերի համար թույլատրվում է օգտագործել պոլիէթիլենային խողովակներ, ցանցային մետաղական ամրանավորմամբ (մետաղապլաստե) կամ սինթետիկ թելքերով:
39. Պոլիէթիլենային խողովակները և միացման տարրերը գազատարներում պետք է պատրաստվեն նույն անվանում-պոլիէթիլենից, թույլատրվում է տարրերի և խողովակների միացումների իրականացում տարբեր անվանում- պոլիէթիլենների կիրառմամբ՝ ՊԷ80 և ՊԷ100:
40. Պղնձե խողովակները (պինդ և կիսապինդ վիճակի) և միացման տարրերը պետք է պատրաստված լինեն M1ф և M1р մակնիշի պղնձից՝ ԳՕՍՏ 859 ստանդարտին համապատասխան՝ պղնձի կամ պղնձի ձուլվածքի Cu և արծաթի Ag առնվազն 99.9% , ֆոսֆորի առավելագույնը 0.04% պարունակությամբ: M1р մակնիշի խողովակները թույլատրվում է օգտագործել մամլման (прессованием) միջոցով իրականացվող միացումների համար: Փափուկ վիճակի (ԳՕՍՏ 859) պղնձե խողովակները թույլատրվում է կիրառել գազօգտագործող սարքերին միացումների իրականացման դեպքում:
41. Խողովակների նյութի, խողովակային փակող արմատուրի (սարքի), միացման տարրերի եռակցման նյութերի, ամրակման տարրերի և այլնի ընտրությունը անհրաժեշտ է կատարել հաշվի առնելով գազի ճնշումը, արտաքին օդի հաշվարկային ջերմաստիճանը կառուցապատման տարածքում, շահագործման ժամանակ խողովակի պատի ջերմաստիճանը, բնահողային/գրունտային և հիդրոերկրաբանական պայմանները, գազատարի տրամագիծը և գազատար խողովակի պատի հաստությունը, թրթռումային բեռնվածքների առկայությունը և այլն:
42. Անկախ կառուցապատման տարածքից՝ 5 մմ և ավելի պատի հաստությամբ պողպատե խողովակների և միացման տարրերի հարվածային մածուցիկության մեծությունը պետք է սահմանվի առնվազն 0.3 Ջ/քմ (30Ջ/սմ2)
1) 0.6 ՄՊա և ավելի ճնշմամբ, 620 մմ և ավել տրամագծով գազատարներ,
2) 2-րդ և 3-րդ սեյսմիկ գոտիներում (0.4g-0.5g գրունտի արագացմամբ) ստորգետնյա գազատարներ,
3) թրթռումային բեռնվածքների ենթարկվող գազատարներ,
4) հատուկ/բարդ բնահողային պայմաններում (բացի թույլ փքվածության, թույլ ուռչող, I տեսակի նստվածքային բնահողերից) տեղադրվող/կառուցվող ստորգետնյա գազատարներ,
5) բնական արգելքներ հաղթահարող, IА, IB, IC, II և III կարգի ավտոմոբիլային ճանապարհների և երկաթգծերի, մայրուղային ճանապարհների ու փողոցների հետ հատվող ստորգետնյա գազատարների:
43. Գազատար խողովակի հիմնական մետաղի և միացման տարրերի հարվածային մածուցիկության մեծությունը պետք է որոշվի շահագործման նվազագույն ջերմաստիճանի պայմաններում:
44. Գազատար խողովակների եռակցված միացումներն իրենց ֆիզիկամեխանիկական հատկություններով և հերմետիկությամբ պետք է համապատասխանեն եռակցվող խողովակների հիմնական նյութի բնութագրերին: Եռակցված միացումների տեսակները, կոնստրուկտիվ տարրերը և եռակցված միացումների չափերը պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 1050-2013 ստանդարտի պահանջներին:
45. Ստորգետնյա պողպատե գազատարների համար պետք է կիրառվեն կցվանքային և անկյունային միացումներ, պոլիէթիլենային խողովակների դեպքում՝ բացառապես ներդիր էլեկտրատաքացուցիչ (այսուհետ' ՆՏ) դետալներով, ստորգետնյա և վերգետնյա պղնձե գազատարների դեպքում՝ միացումներ եռակցմամբ կամ բարձր ջերմաստիճանային կապիլյար զոդմամբ: Պղնձե վերգետնյա գազատարների միացումները (վերգետնյա մտից գազատարի) համար թույլատրվում է իրականացնել մամլմամբ (прессование):
46. Ներքին գազատարների համար միացումները կարող են իրականացվել.
1) մամլմամբ կամ զոդմամբ՝ օգտագործելով պղնձե մամլիչ-ֆիթինգ (պղնձե խողովակների միացումների համար) կամ պղնձե ձուլվածք,
2) բազմաշերտ պոլիմերային (մետաղապոլիմերային և սինթետիկ թելքերով ամրանավորված) խողովակաշարերի համար՝ մամլիչի սեղմման միջոցով :
47. Արտաքին ստորգետնյա գազատարի (այդ թվում միջին և բարձր ճնշման) եռակցված յուրաքանչյուր միացումը պետք է ունենա համարակալում և դրոշմ՝ եռակցողի կողմից: Միացումների տեղակայումը շենքերի ու շինությունների պատերում, ծածկի սալերում կամ վերնածածկում, ինչպես նաև կոնստրուկտիվ այլ տարրերում չի թույլատրվում:
48. Փակող արմատուրի կոնստրուկտիվ կառուցվածքը պետք է ապահովի կայունություն տեղափոխության միջավայրի և փորձարկային ճնշման նկատմամբ: Փակող և կարգավորող արմատուրը պետք է ապահովի փականի հերմետիկությունը՝ ըստ սահմանված թույլատրելի դասի: Փականների հերմետիկության դասերը սահմանված են ԳՕՍՏ 9544 ստանդարտով:
49. Գազաբաշխիչ և գազասպառման (գազօգտագործման) համակարգերի/ցանցերի կառուցումը, վերակառուցումը, հիմնանորոգումը, ընդլայնումը և տեխնիկական վերազինումը պետք է իրականացվի հաստատված նախագծային փաստաթղթերի լուծումներին համապատասխան:
50. Գազաբաշխիչ ցանցերի (կայանքների) պաշտպանական գոտիների սահմանները որոշվում են ըստ գործող օրենսդրության՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված և տեղայնացման (արդիականացման) ենթակա ՍՆ 245-71 սանիտարական նորմերի:
51. Գազաբաշխիչ և գազասպառող համակարգերի/ցանցերի, սեղմված ածխաջրածնային գազերի օբյեկտների աշխատունակությունը և անվտանգությունը պետք է կառավարվի և ապահովվի տեխնիկական սպասարկման և նորոգման միջոցով՝ շահագործման փաստաթղթերի, տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների պահանջներին համապատասխան:
52. Գազատարների կարանները չպետք է ունենան ճաքեր, հալքանցքեր, չեռալցված խառնարաններ, խողովակների տարառանցքայնություն և եռակցված միացումների մեխանիկական հատկությունները նվազեցնող այլ թերություններ: Եռակցված միացումները չի թույլատրվում տեղակայել պատերի, ծածկերի և շենքերի ու շինությունների մեջ և հենարանների վրա:
53. Բնական գազի գազատարների վրա տեղադրվող մինչև 80 մմ պայմանական տրամագծով փակիչ և կարգավորիչ արմատուրի հերմետիկությունը պետք է լինի ոչ ցածր Բ դասից, բարձր 80 մմ` ոչ ցածր Ց դասից, իսկ ՀԱԳ հեղուկ ֆազի վրա տեղադրված արմատուրի հերմետիկությունը պետք է լինի ոչ ցածր Ա-Բ դասերից՝ ԳՕՍՏ 9544-2015 ստանդարտին համապատասխան:
54. Նոր կառուցապատվող քաղաքաշինական միջավայրում գազաբաշխիչ համակարգերի շինարարությունը և վերակառուցումն իրականացվում է ստորգետնյա տարբերակով, համաձայն սույն նորմերի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 26-ի N 21-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 13-02-2022 շինարարական նորմերի:
55. Գազաբաշխիչ համակարգերի նախագծման և շինարարության ժամանակ անհրաժեշտ Է նախատեսել շրջակա միջավայրի պահպանության միջոցառումներ` գործող օրենսդրությանը համապատասխան, իսկ մշակույթի և պատմության, բնության հուշարձաններ համարվող, հատուկ կարգավորման ենթակա օբյեկտների պարագայում գազատարների նախագծային տեխնիկական առաջադրանքն ու լուծումները պետք է համաձայնեցվեն շրջակա միջավայրի և մշակույթի ոլորտների լիազորված պետական մարմինների հետ՝ ստորգետնյա խողովակաշարեր տեղակայելու առաջարկով՝ համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքների:
56. Գազաբաշխիչ ցանցերի պահպանման գոտիների սահմանները և նրանց սահմաններում գտնվող հողատարածքների օգտագործման պայմանները պետք է համապատասխանեն ՀՀ կառավարության 2015թվականի հուլիսի 5-ի N 787 որոշմամբ հաստատված կարգին:
6. ԱՐՏԱՔԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
57. Արտաքին գազատարների տեղադրումը բնակելի, հասարակական և արտադրական շենքերի և շինությունների հարևանությամբ՝ գոյություն ունեցող ինժեներական հաղորդակցուղիների ցանցերին զուգահեռ, անհրաժեշտ է կատարել հաշվի առնելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2003 թվականի մայիսի 23-ի N 32-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ III-09.02-02-03 շինարարական նորմերի:
58. Մինչև 0.6 ՄՊա ճնշմամբ ստորգետնյա գազատարների տեղադրումը գոյություն ունեցող կառուցապատման նեղվածքի կամ բարդ պայմաններում, երբ նորմատիվ փաստաթղթերով կանոնակարգված հեռավորությունները հնարավոր չէ ապահովել, ուղեգծի առանձին հատվածներում, շենքերի միջև և շենքերի կամարների տակ, ինչպես նաև 0.6 ՄՊա-ից բարձր ճնշմամբ գազատարների առանձին կանգնած օժանդակ կառույցներին (առանց մարդկանց մշտական ներկայության շենքերով) մոտեցման դեպքում թույլատրվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2003 թվականի մայիսի 23-ի N 32-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ III-09.02-02-03 շինարարական նորմերով ամրագրված հեռավորությունների կրճատում առավելագույնը 50%-ով և ոչ ավելի քան 25%-ով՝ բնութայն հատուկ պայմաններույմ՝ հաստատված նախագծային լուծումների և շահագրգիռ պետական մարմինների համաձայնեցումների առկայությամբ (տեղական ինքնակառավարման մարմին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ ներքին գործերի նախարարություն, ՀՀ քաղաքաշինության կոմիտե): Ընդ որում՝ մոտեցման տեղամասերում և դրանցից 5 մ-ից ոչ պակաս հեռավորությամբ յուրաքանչյուր կողմից անհրաժեշտ է կիրառել.
1) գործարանային եռակցվանքների 100% ֆիզիկական մեթոդներով ստուգում անցած, պաշտպանիչ պատյանում տեղադրված անկար և էլեկտրաեռակցված պողպատե խողովակներ, որոնց եռակցման միացումները պետք է անցնեն 100% ֆիզիկական մեթոդներով հսկում,
2) 100% ֆիզիկական մեթոդներով ստուգում անցած, պաշտպանիչ պատյաններում տեղադրված, առանց եռակցվանքների կամ ներդիր տաքացուցիչներ (ՆՏ) ունեցող մասերով (դետալներով) միացված պոլիէթիլենային խողովակներ,
3) պատյանի բարձր մասում անհրաժեշտ է տեղադրել արտահոսքերի ստուգման համար դուրս եկող ստուգիչ փողակ (մոմ):
59. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի հեռավորությունների ապահովմամբ տեղադրված գազատարների, ընդհանուր օգտագործման երկաթուղիներից մինչև 50մ մոտեցումների տեղամասերում և 5-ական մետր յուրաքանչյուր կողմից` գազատար խողովակաշարի տեղադրման խորությունը պետք է լինի 2.0 մ-ից ոչ պակաս: Եռակցվանքները պետք է անցնեն 100% ֆիզիկական մեթոդներով հսկում: Ընդ որում՝ պոլիէթիլենային խողովակները պետք է պատրաստված լինեն ՊԷ 100 մակնիշի պոլիէթիլենից՝ պաշարի ամրության 2.8 գործակցով՝ գյուղական և քաղաքային բնակավայրերի ներսում՝ դրանց տարածքներում կառուցվող գազատարների համար և առնվազն 2.0 գործակցով՝ բնակավայրերի միջև կառուցվող գազատարների համար:
60. Պողպատե խողովակների պատի հաստությունը պետք է լինի 2-3 անգամ ավել հաշվարկայինից: Քաղաքային և գյուղական բնակավայրերից դուրս տարածքներում գազատարների համար թույլատրվում է պոլիէթիլենային խողովակների կիրառում ՊԷ 80 մակնիշի պոլիէթիլենից՝ առնվազն 2.5 ամրության պաշարի գործակցով: Մինչև 1.2 ՄՊա ճնշմամբ գազատարի տեղակայումը թույլատրվում է բնակավայրերի արտադրական գոտում:
61. Գազատարների տեղադրումն անհրաժեշտ է իրականացնել ստորգետնյա: Բացառիկ դեպքերում թույլատրվում է վերգետնյա (գետներեսյա) գազատար խողովակաշարի իրականացում բնակելի թաղամասերում և բակերում շենքերի պատերի վրայով, ինչպես նաև ուղեգծի առանձին տեղամասերում, այդ թվում` արհեստական և բնական խոչընդոտների հատվածներում` ստորգետնյա հաղորդակցուղիների հատման պարագայում՝ հաշվի առնելով ՀՀ կառավարությոան 2015թվականի հուլիսի 16-ի N 787-Ն որոշման պահանջները: Գազատարների նմանատիպ՝ վերգետնյա (գետներեսյա) տեղակայումը պետք է իրականացվի համապատասխան հիմնավորման առկայությամբ՝ օտար անձանց մուտքը կամ ներթափանցումը տվյալ տարածք սահմանափակված լինելու պայմանով: Պոլիէթիլենային խողովակների վերգետնյա տեղադրում չի թույլատրվում: Գետներեսյա թմբապատված գազատարների տեղակայումը կարող է իրականացվել հատուկ գրունտային և հիդրոլոգիական պայմաններում:
62. Վերգետնյա և գետներեսյա թմբապատված գազատարները կարող են տեղակայվել ժայռային, ճահճային և այլ բարդ բնահողային պայմաններում: Թմբապատման նյութը և չափերն անհրաժեշտ է ընդունել ելնելով ջերմատեխնիկական հաշվարկից, ինչպես նաև գազատարի և թմբապատման կայունության ապահովումից:
63. Վերգետնյա գազատարների բարձրությունը և սեղմված ածխաջրածնային գազերի ստորգետնյա խողովակաշարերի տեղադրման խորությունը պետք է սահմանվի բնական գազի գազաբաշխիչ և գազասպառման ցանցերի համար սահմանված ցուցանիշներին համապատասխան:
64. Գազատարների տեղադրումը թունելներում, գետնուղիներում և ջրանցքներում չի թույլատրվում: Բացառություն է կազմում մինչև 0.6 ՄՊա ճնշմամբ պողպատե գազատարների տեղադրումը արտադրական կազմակերպությունների տարածքներում՝ ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2003 թվականի մայիսի 23-ի N 32-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ III-9.02-02-03 շինարարական նորմերի:
65. Խողովակների միացումները անհրաժեշտ է նախատեսել չկազմատվող: Կազմատվող կարող են լինել պողպատե և պոլիէթիլենային խողովակների փականների միացումները, սարքավորումների և ՉՀՍ տեղադրման մասերը:
66. Գազատարները գետնից դուրս եկող և մտնող մասերում, ինչպես նաև գազատարի ներանցումը դեպի շենք/շինություն հատվածներում պետք է անցկացվեն պատյանով: Բնահողի հատվածում մուտքի և ելքի մասերում պատյանի ծայրահատվածները, գազատար խողովակի և պատյանի միջև եղած տարածությունը պատյանի ամբողջ երկարությամբ (դեպի շենք ներանցման հատվածում) անհրաժեշտ է խտացնել, լցափակել էլաստիկ նյութով: Պատյանի և շենքի պատի միջև տարածությունը պետք է լցափակվի, օրինակ՝ ցեմենտային շաղախով, բետոնով և այլն՝ ըստ հնարավորության հատվող կոնստրուկցիայի հաստության չափով:
67. Գազատարների ներանցումները դեպի շենքեր անհրաժեշտ է նախատեսել անմիջապես այն սենքեր, որոնցում տեղադրված են գազօգտագործման սարքերն ու սարքավորումները, կամ բաց որմնախորշով այդ սենքերին միացած հարակից այլ սենքեր:
68. Չի թույլատրվում գազատարների ներանցումներ շենքերի նկուղային և կիսանկուղային (ցոկոլային, որմնախարսխային) հարկաբաժիններ, բացի բնական գազի գազատարի ներանցումները միաբնակարան և բլոկավորված տներ, շենքեր:
69. Սեյսմիկ բարձր ակտիվությամբ տարածքներում ոչ սեյսմակայուն շենքերում գազատարների ներանցումը պետք է իրականացվի միայն ստորգետնյա:
70. Գազատարների վրա անջատիչ սարքերն (փականները) անհրաժեշտ է նախատեսել`
1) առանձին տեղակայված, միաբնակարան կամ բլոկավորված շենքերից առաջ,
2) շենքերի փականի (կանգնակի, стояк) անջատման համար
3) գազօգտագործող սարքավորումներից առաջ,
4) գազակարգավորիչ կետերից առաջ,
5) գազակարգավորիչ կայաններից առաջ և հետո,
6) գազատարներից դեպի բնակավայրեր, թաղամասեր, բնակելի շենքերի խմբեր, ինչպես նաև արտադրական կազմակերպություններ և կաթսայատներ գնացող ճյուղավորումների վրա,
7) ջրային արգելքները երկու և ավելի գծերով հատելու դեպքում,
8) ընդհանուր ցանցի երկաթգծերը և IA, IB, IC, II-III կարգի ավտոմոբիլային ճանապարհները հատելու դեպքում, եթե նախորդ անջատիչ սարքը դրված է տվյալ հատումից 1000 մ և ավել հեռավորության վրա:
71. Շենքերի պատերի և հենարանների վրայով անցկացված վերգետնյա գազատարների պարագայում՝ անջատիչ սարքերը անհրաժեշտ է տեղադրել դռներից և բացվող պատուհաններից առնվազն հետևյալ հեռավորություններով` նախատեսելով սպասարկման հարթակներ,
1) IV կարգի ցածր ճնշման գազատարների համար` 0.5 մ,
2) III կարգի միջին ճնշման գազատարների համար՝ 1.0 մ,
3) II կարգի բարձր ճնշման գազատարների համար՝ 3.0 մ,
4) I կարգի բարձր ճնշման գազատարների համար՝ 5.0 մ:
72. Շենքերի պատերի վրայով տեղադրվող տարանցիկ գազատարների տեղամասերի վրա, ինչպես նաև պատշգամբների տակ անջատիչ սարքերի տեղադրում չի թույլատրվում:
6.1 ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԳԱԶԱՏԱՐՆԵՐ
73. Պողպատե գազատարների ստորգետնյա տեղադրումն անհրաժեշտ է իրականացնել առնվազն 0.8մ խորությամբ, իսկ պոլիէթիլենային գազատարներինը՝ առնվազն 1.0մ խորությամբ, մինչև գազատարի վերին հատվածը կամ պատյանը: Այն տեղերում, որտեղ չի նախատեսված տրանսպորտի կամ գյուղատնտեսական մեքենաների շարժ, պողպատե խողովակների տեղադրման խորությունը կարող է սահմանվել 0.6 մ-ից ոչ պակաս:
74. Սողանքավտանգ և էրոզիայի հակված տեղամասերում/տարածքներում ստորգետնյա գազատարների տեղակայումը պետք է իրականացվի հողաշերտի սահքից և փլուզման ենթակա կանխատեսվող տարածքի սահմանագծից առնվազն 0.5մ-ով ավելի ցածր խորությամբ:
75. Գազատարի (պատյանի) և ստորգետնյա ինժեներական հաղորդակցուղիների ու կառուցվածքների միջև եղած ուղղահայաց հեռավորությունը (լուսանցային կամ առլույս) նրանց հատման տեղերում անհրաժեշտ է սահմանել առնվազն 0.2 մ:
76. Ստորգետնյա հաղորդակցուղային կոլեկտորների, զանազան անցուղիների հետ հատման տեղերում, ինչպես նաև գազային դիտահորերի պատերի միջով անցման տեղերում գազատարը պետք է տեղադրվի պատյանի մեջ: Ջերմային ցանցերի հետ հատման տեղամասերում տեղակայվող գազատար խողովակաշարը պետք է անցկացվի պողպատե պատյանով:
77. Պատյանի ծայրահատվածները շինությունների ու հաղորդակցուղիների արտաքին պատերի երկու կողմերից պետք է դուրս հանվեն առնվազն 2 մ: Գազահորերի պատերի հետ հատման դեպքում` 0.02 մ -ից ոչ պակաս հեռավորության վրա: Պատյանի ծայրերը անհրաժեշտ է լցափակել էլաստիկ և ջրամեկուսիչ նյութով: Պատյանի մի ծայրում, թեքության վերին կետում (բացի դիտահորերի պատերի հատման տեղերից) անհրաժեշտ է նախատեսել պաշտպանիչ սարքվածքի տակ դուրս եկող հսկիչ փողակ (մոմ):
78. Պատյանի և գազատարի միջխողովակային տարածքով թույլատրվում է անցկացնել գազաբաշխիչ համակարգի սպասարկման համար նախատեսված, մինչև 60Վ լարման մալուխ (կապի, հեռուստամեխանիկայի և էլեկտրապաշտպանության):
79. Թույլատրվում է պոլիէթիլենային գազատարները տեղադրել`
1) բնակավայրերի տարածքներում` մինչև 0.6 ՄՊա ճնշման և 2.8 ամրության պաշարի գործակցով (ԱՊԳ),
2) բնակավայրերից դուրս` 1.0 ՄՊա ճնշման և 2.5 ամրության պաշարի գործակցով (ԱՊԳ):
80. Չի թույլատրվում պոլիէթիլենային գազատարների օգտագործումը`
1) հոտավորված և քլորացված ածխաջրածին պարունակող գազերի, ինչպես նաև ՀԱԳ-ի հեղուկ (գոլորշու փուլի) ֆազի տեղափոխման համար,
2) երբ գազատարի պատի ջերմաստիճանը շահագործման պայմաններում ցածր է մինուս 15օC-ից:
81. Ոչ պակաս 2.8 ամրության պաշարի գործակցով պոլիէթիլենային խողովակների կիրառման դեպքում թույլատրվում է 0.3-ից ավել մինչև 0.6 ՄՊա ճնշմամբ (ներառյալ) գազատարների տեղադրում առավելապես 1-2 հարկանի կառուցապատում ունեցող բնակավայրերում: Փոքր գյուղական բնակավայրերում թույլատրվում է տեղադրել մինչև 0.6 ՄՊա ճնշմամբ, ոչ պակաս 2.5 ամրության պաշարի գործակից ունեցող պոլիէթիլենային գազատարներ: Ընդ որում տեղադրման խորությունը պետք է լինի 0.9 մ-ից ոչ պակաս ` մինչև խողովակի վերնամասը: Քաղաքային և գյուղական բնակավայրերում գազատարների կառուցման, վերակառուցման աշխատանքների ավարտից հետո պետք է կատարել բարեկարգման աշխատանքներ՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 21-ի N 12-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-02-2022 շինարարական նորմերի:
82. Գյուղական բնակավայրերում տեղակայվող 0.6-ից ավել մինչև 1.2ՄՊա ճնշմամբ ստորգետնյա գազատարները պետք է պատրաստվեն ՊԷ100 մակնիշի պոլիէթիլենից, տեղադրվեն առնվազն 1.0մ խորությամբ, ընդ որում՝ վարելահողերով և ոռոգվող հողատարածքներով անցնող գազատարների տեղակայումը պետք է իրականացվի առնվազն 1.2մ խորությամբ՝ մինչև խողովակի վերին հատվածը: ՊԷ80 մակնիշի պոլիէթիլենից խողովակների կիրառումը թույլատրվում է 0.1մ-ով խողովակաշարի տեղակայման խորությունը ավելացնելու պայմանով:
83. 0.6ՄՊա ճնշմամբ գազատարների կառուցման համար կարող են կիրառվել ամրանավորված պոլիէթիլենային խողովակներ և միացման տարրեր: Ընդ որում՝ ստորգետնյա գազատարները պետք է տեղադրվեն առնվազն 1.0մ խորությամբ, իսկ վարելահողերով և ոռոգվող հողատարածքներով անցնելու դեպքում՝ 1.2մ խորությամբ՝ հողի մակերեսից մինչև խողովակի վերին հատվածը:
6.2 ՎԵՐԳԵՏՆՅԱ ԳԱԶԱՏԱՐՆԵՐ
84. Վերգետնյա գազատարները կախված ճնշումից անհրաժեշտ է տեղակայել չայրվող նյութերից պատրաստված հենարանների կամ շենքերի ու կառույցների կոնստրուկցիաների վրայով` համապատասխան աղյուսակ 3-ի:
85. Շենքերի կոնստրուկցիաներով անցնող գազատարի մեջ ճնշումը չպետք է գերազանցի աղյուսակ 2-ում համապատասխան սպառողների համար նշված մեծությունները:
Աղյուսակ 3
|
Վերգետնյա գազատարների տեղադրումը |
Գազի ճնշումը գազատարում ՄՊա, ոչ ավել |
1. |
Առանձին կանգնած հենարանների, սյուների, էստակադաների ու հարկաշարերի վրա |
1.2 (բնական գազի համար), 1.6 (ՀԱԳ համար) |
2. |
Կաթսայատներ, արտադրական շենքեր Վ, Գ և Դ կարգի սենքերով և ԳԼԿ շենքեր, արտադրական նշանակության օբյեկտների հասարակական և կենցաղային շենքեր, ինչպես նաև դրանց ներկառուցված, կցակառուցված և տանիքային կաթսայատներ |
|
1) |
I և II աստիճանի հրակայուն CO (ՑՕ) դասի հրդեհավտանգ (ըստ ՀՀՇՆ 21-01-2014) |
1.2 |
ա. |
II աստիճանի հրակայուն C1 դասի և III աստիճանի հրակայուն CO (ՑՕ) դասի շենքերի պատերի և տանիքների վրայով |
0.6 |
2) |
III աստիճանի հրակայուն C1 դասի. ա. IV աստիճանի հրակայուն CO (ՑՕ) դասի |
0.3 |
|
բ. IV աստիճանի հրակայուն C1 և C2 դասերի շենքերի պատերով |
0.005 |
3. |
Բնակելի, վարչական, հասարակական և կենցաղային շենքեր, ինչպես նաև նրանց ներկառույց, կցակառույց և տանիքային կաթսայատներ` հրակայունության բոլոր աստիճանների |
0.005 |
4. |
Շենքերի արտաքին պատերին ՊԳԿԿ և ԱՃԿ տեղադրման դեպքում (միայն մինչև ՊԳԿԿև ԱՃԿ) |
0.3 |
86. Չի թույլատրվում բոլոր ճնշումների գազատարների տարանցիկ տեղադրումը մարդկանց զանգվածային կուտակման (ներկայությամբ՝) մանկական/նախադպրոցական հաստատությունների, հիվանդանոցների, դպրոցների, առողջարանների, հասարակական, վարչական և կենցաղային շենքերի, տանիքների վրայով:
87. Արգելվում է բոլոր ճնշումների գազատարների տեղադրումը Ա և Բ կարգի սենքերի պատերով, վերնամասով և տակով, բացառությամբ ԳԿԿ շենքերի՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03-2023 շինարարական նորմերի:
88. Հիմնավորված դեպքերում թույլատրվում է մինչև 100 մմ տրամագծով, միջինից ոչ ավել ճնշմամբ գազատարների տարանցիկ տեղադրումը CO (ՑՕ) դասի վտանգավորության և հրավտանգության III աստիճանից ոչ պակաս հրակայունության բնակելի շենքերի և առանձնատների պատերով, մինչև տանիքածածկը 0.2 մ-ից ոչ պակաս հեռավորությամբ:
89. Ցածր և միջին ճնշման գազատարները կարող են տեղադրվել չբացվող լուսամուտների շրջանակների երկայնքով և հատվել արտադրական շենքերի և կաթսայատների ապակեբլոկներով լցված լուսամուտների բացվածքների հետ:
90. Բարձր ճնշման գազատարները անհրաժեշտ է տեղադրել արտադրական, նրանց հետ բլոկացված վարչական և կենցաղային շենքերի խուլ պատերով կամ դրանց վերին հարկերի լուսամուտների ու դռների որմնախորշերից 0.5 մ բարձրությամբ, տանիքից ցածր 0.2 մ:
91. Վերգետնյա գազատարների տեղադրման բարձրությունն անհրաժեշտ է ընդունել ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2003 թվականի մայիսի 23-ի N 32-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ III-9.02-02-03 շինարարական նորմերի, իսկ մեքենա-մեխանիզմների անցումներում ապահովել առնվազն 4.5 մ բարձրություն:
92. Թույլատրվում է մինչև 0.6 ՄՊա ճնշման անկար կամ էլեկտրաեռակցված, գործարանային եռակցվանքները ֆիզիկական մեթոդներով 100%-ով ստուգում անցած գազատարների տեղադրումը, չայրվող նյութերից կառուցված, հետիոտնային և ավտոմոբիլային կամուրջների վրայով: Կամուրջով անցնող գազատարի տեղակայումը պետք է բացառի գազի ներթափանցումը կամուրջի տակ՝ փակ տարածքներ:
93. Գազատարների տեղադրումը հրավտանգ նյութերից կառուցված կամուրջների վրայով` արգելվում է:
6.3 ՋՐԱՅԻՆ ԱՐԳԵԼՔՆԵՐԻ ԵՎ ՀԵՂԵՂԱՏՆԵՐԻ ՀԱՏՈՒՄԸ ԳԱԶԱՏԱՐՆԵՐՈՎ
94. Ջրային արգելքների (գետեր, առվակներ, ջրամբարներ, վտակներ և այլն) հետ հատվելիս ստորջրյա և վերջրյա գազատարների հեռավորությունը կամուրջներից հորիզոնական դիրքով անհրաժեշտ է սահմանել ըստ աղյուսակ 4-ի:
Աղյուսակ 4
|
Ջրային արգելքներ |
Կամրջի տեսակը |
Գազատարի և կամրջի միջև նվազագույն հորիզոնական հեռավորությունը (մ)` գազատարի տեղադրման դեպքում, (ջրի հոսքի ուղղությամբ) |
Կամրջից վերև |
Կամրջից ներքև |
Վերջրյա գազատարից (տրամագծով, մմ) |
Ստորջրյա գազատարից(տրամագծով, մմ) |
Վերջրյա գազատարից |
Ստորջրյա գազատարից |
մինչև 300մմ ներառյալ |
300մմ-ից ավել |
մինչև 300մմ ներառյալ |
300մմ-ից ավել |
բոլոր տրամագծերի համար |
1. |
Սառչող |
բազմաթռիչք |
50 |
100 |
50 |
100 |
30 |
30 |
2. |
Չսառչող |
բազմաթռիչք |
15 |
15 |
15 |
15 |
15 |
15 |
3. |
Ցածր ճնշման գազատարներ |
միաթռիչք, երկթռիչք |
2 |
2 |
20 |
20 |
2 |
10 |
4. |
Միջին և բարձր ճնշման գազատարների |
միաթռիչք, երկթռիչք |
5 |
5 |
20 |
20 |
5 |
20 |
5. |
1-4 կետերով սահմանված հեռավորությունները հաշվարկվում են կամուրջների ելուստային մասերից |
95. Ստորջրյա անցումներում անհրաժեշտ է կիրառել.
1) պողպատե խողովակներ, որոնց պատերի հաստությունը պետք է 2 մմ-ով ավել լինի հաշվարկայինից, բայց 5 մմ-ից ոչ պակաս,
2) պոլիէթիլենային խողովակներ և միացման տարրեր՝ ՊԷ 100 մակնիշից, որոնք ունեն առավելագույնը ՍԴՌ 11 (SDR)՝ առնվազն 2.8 ԱՊԳ-ով:
96. Գազատարի վերջրյա անցման տեղադրման բարձրությունը ջրի բարձրացման հաշվարկային մակարդակից մինչև խողովակի ստորին արտաքին հատվածը անհրաժեշտ է սահմանել.
1) ձորակների կամ հեղեղատների հատման դեպքում առնվազն 0.5 մ՝ բարձր ջրերի հորիզոնից (ԲՋՀ) 5% ապահովվածության դեպքում:
97. Փականներն անհրաժեշտ է տեղադրել էրոզիայի կամ սողանքի ենթարկված անցման (հատման) տեղամասի սահմանագծից առնվազն 7 մ հեռավորությամբ:
6.4 ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ ԵՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԱՏՈՒՄԸ ԳԱԶԱՏԱՐՆԵՐՈՎ
98. Ստորգետնյա գազատարների հորիզոնական հեռավորությունը երկաթուղիների և ավտոմոբիլային ճանապարհների հատման տեղերից պետք է լինի առնվազն.
1) մինչև ընդհանուր օգտագործման երկաթուղիների, IA, IB, IC, II և III կարգի ավտոմոբիլային ճանապարհների կամուրջներն ու թունելները, ինչպես նաև դրանցով անցնող հետիոտնային կամուրջներն ու թունելները` 20 մ, իսկ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղիների, IV կարգի ավտոմոբիլային ճանապարհների և խողովակների համար` 10մ,
2) մինչև երկաթգծի սլաքային փոխադրիչը` 15 մ,
3) մինչև կոնտակտային ցանցի հենարանները` 3 մ:
99. Բացառիկ դեպքերում թույլատրվում է նշված հեռավորությունների կրճատում ոչ ավելի քան 30%` գազատարներով հատվող շինությունները (ենթակառուցվածքները) շահագործող կազմակերպությունների, ինչպես նաև շրջակա միջավայրի, տարածքային կառավարման, քաղաքաշինության, ներքին գործերի նախարարությունների գրավոր համաձայնեցումների ու սահմանված կարգով հաստատված նախագծային լուծումների առկայությամբ:
100. Բոլոր ճնշումների ստորգետնյա պողպատե և պոլիէթիլենային գազատարները` երկաթուղիների, IA, IB, IC և II-IV կարգի ավտոմոբիլային ճանապարհների ու քաղաքային նշանակության մայրուղիների հետ հատման տեղերում, գազատար խողովակաշարը պետք է անցկացվի պողպատե պատյանով: Պոլիէթիլենային խողովակները պետք է լինեն երկարաչափ, միջին խտության, առանց եռակցված և այլ միացումների: Մնացած դեպքերում պատյանավորման նպատակահարմարությունը որոշվում է նախագծային կազմակերպության կողմից՝ գրավոր հիմնավորմամբ:
101. Պատյանները պետք է բավարարեն ամրության և երկարակեցության պայմաններին և լինեն կոռոզիայից պաշտպանված՝ ԳՕՍՏ 9.602-2016:
102. Պատյանի բարձր մասում անհրաժեշտ է տեղադրել արտահոսքերի ստուգման համար դուրս եկող ստուգիչ փողակ (մոմ):
103. Ընդհանուր օգտագործման երկաթուղիների հետ գազատարների հատման տեղերում պատյանների ծայրահատվածները դուրս են բերվում դրանցից ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 12-ի N 28-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 32-01-2022 շինարարական նորմերին համապատասխան՝ նախազգուշացնող ցուցանակների առկայությամբ:
104. Նեղվածքի պայմաններում գյուղական բնակավայրերում և գյուղական բնակավայրերի միջև կառուցվող գազատարների դեպքում թույլատրվում է նորմատիվային հեռավորության կրճատում մինչև 10 մ, պայմանով, որ պատյանի մի ծայրահատվածում տեղադրվի նմուշառման սարքով արտածող փողակ (մոմ), որի (փողակի) հեռավորությունը հողալիցքի ստորոտից (ներբան, подошва), հողային պաստառի փորվածքից պետք է կազմի առնվազն 50մ:
105. Այլ դեպքերում՝ ստորգետնյա գազատարների հատման պարագայում պատյանների ծայրահատվածները պետք է դուրս բերվեն հետևյալ հեռավորությունների.
1) առնվազն 2մ՝ եզրաքարերից, ավտոմոբիլային ճանապարհների (այդ թվում մայրուղային) և փողոցների շեպերի ներբանից, փողոցի երթևեկելի մասի եզրից,
2) առնվազն 3մ` ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղու եզրի ռելսից և ճանապարհների ջրահեռացման կառուցվածքի եզրից (առու), բայց 2 մ-ից ոչ պակաս հողալիցքերի ստորոտից:
106. Ընդհանուր օգտագործման 1520 մմ ռելսամիջով երկաթուղիները գազատարнերով հատելիս գազատարի տեղադրման խորությունը պետք է սահմանել ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված և արդիականացման ենթակա ՀՀՇՆ IV-11.05.01-96 շինարարական նորմերի:
107. Մնացած դեպքերում գազատարի տեղադրման խորությունը ռելսի հատակի կամ ճանապարհածածկի վերնամասից, իսկ լիցքի առկայության դեպքում` նրա ստորոտից մինչև պատյանի վերնամասը պետք է բավարարի անվտանգության պահանջներին.
1) առնվազն 1մ` աշխատանքները բաց եղանակով նախագծված/նախատեսված լինելու պարագայում,
2) առնվազն 1.5մ` աշխատանքները ճզմանցման, կամ թեք ուղղվածության և վահանային հորատանցման եղանակով նախագծված/նախատեսված լինելու պարագայում,
3) առնվազն 2.5մ` աշխատանքները ծակման մեթոդով նախագծված/նախատեսված լինելու պարագայում:
108. Պողպատյա գազատարների պատերի հաստությունն ընդհանուր օգտագործման երկաթուղիների հետ հատվելիս պետք է լինի 2-3 մմ ավելի հաշվարկայինից, բայց ոչ պակաս, քան 5 մմ` պաստառի եզրից յուրաքանչյուր կողմից 40-ական մետր հեռավորության վրա: Այդ տեղամասերում և IA, IB, IC և II-III կարգի ավտոմոբիլային ճանապարհների հատման տեղերում պոլիէթիլենային խողովակների կիրառման դեպքում ՍԴՌ-ն (SDR) պետք է լինի ոչ ավելի, քան 11, ամրության պաշարի` ոչ պակաս 2.8 գործակցով:
109. Մեկ միլիոնից ավել բնակչությամբ` 2-րդ սեյսմիկ գոտում A-0.4g գրունտի սպասվելիք արագացման տեղանքում, ինչպես նաև 100 հազ.-ից ավել բնակչությամբ` 3-րդ սեյսմիկ գոտում A-0.5g գրունտի արագացմամբ տեղանքում գտնվող բնակավայրերի գազամատակարարումը պետք է նախատեսվի երկու կամ ավել աղբյուրներից (փոխադրման համակարգի գազաբաշխիչ կայան, ԳԲԿ) բնակավայրի հակադիր մասերում: Ընդ որում՝ բարձր և միջին ճնշման գազատարերը պետք է նախագծվեն օղակավորված, փականային հարմարանքներով բաժանված հատվածների՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 102-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20.04-2020 շինարարական նորմերի:
110. Համաձայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2021թվականի մարտի 31-ի N 372-Ն հրամանի՝ 3-րդ սեյսմիկ գոտում գազատարների անցումները գետերի, ձորերի, փորվածքներով անցնող երկաթուղիների վրայով տեղադրելիս պետք է նախատեսվեն վերգետնյա: Հենարանների կոնստրուկցիաները պետք է ապահովեն գազատարների` երկրաշարժի ժամանակ առաջացող տեղաշարժերի հնարավորությունը:
111. Սեյսմիկ ակտիվ գոտում կառուցվող ստորգետնյա գազատարների այլ ստորգետնյա հաղորդակցուղիների հետ հատման տեղերում, գազատարների տրամագծից 5 անգամ փոքր ծռման շառավիղ ունեցող դարձման անկյուններում, ցանցի ճյուղավորման մասերում, ստորգետնյա տեղադրումից վերգետնյա անցման, պողպատ-պոլիէթիլենային չկազմատվող միացման տեղերում, ինչպես նաև բնակավայրերի սահմաններում գազատարների գծային տեղամասերում 50 մ պարբերությամբ տեղադրվում են ստուգիչ փողակներ (մոմեր):
112. 2-րդ և 3-րդ սեյսմիկ գոտում, պոլիէթիլենային գազատարների համար պետք է օգտագործվեն գլխավորապես երկարաչափ (длинномерная) խողովակներ (պատյանով) ոչ պակաս 2.8 ԱՊԳ` քաղաքներում և 2.5 ԱՊԳ միջբնակավայրային տեղամասերում ՆՏ միացման դետալներով/տարրերով: Եռակցվանքային միացումները պետք է անցնեն 100% ֆիզիկական մեթոդներով ստուգում:
113. Պոլիէթիլենային խողովակներով գազատարների տեկտոնական ակտիվ խզումներով տեղամասերի հատումները անհրաժեշտ է կատարել պողպատյա խողովակներով` վերգետնյա տեղադրմամբ:
6.5 ՄԱՇՎԱԾ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՊՈՂՊԱՏԵ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԵՎ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՆՈՐՈԳՈՒՄԸ
114. Քաղաքային ու գյուղական բնակավայրերի տարածքներում և դրանցից դուրս տեղադրված և ֆիզիկապես մաշված ստորգետնյա պողպատե խողովակների վերականգնման (վերակառուցման) համար անհրաժեշտ է կիրառել.
1) մինչև 0.3 ՄՊա ճնշման դեպքում գազատարի միջով ոչ պակաս 2.5 ամրության պաշարի գործակից ունեցող, առանց եռակցված միացումների կամ միացված ՆՏ, կամ բարձրաստիճան ավտոմատացված եռակցման տեխնիկայի օգտագործմամբ եռակցվանքային միացումներով պոլիէթիլենային խողովակների կորզանում (միջաձգում),
2) 0.3-ից 0.6 ՄՊա ճնշման դեպքում ներառյալ սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված կարգով, միայն բնակավայրերի տարածքներում ամրության պաշարի ոչ պակաս 2.8 ԱՊԳ, իսկ բնակավայրերից դուրս` 2.5 ԱՊԳ,
3) մինչև 1.2 ՄՊա ճնշման դեպքում` գազատարների ներքին մաքրված մակերեսների երեսպատում արհեստական գործվածքով ճկափողով` հատուկ երկբաղադրիչ սոսնձով, որի կիրառման տիրույթում է գտնվում տվյալ ճնշումը:
115. Մաշված գազատարների վերականգնումը կատարում են առանց ճնշման փոփոխության, գործող գազատարի համեմատ բարձրացնելով կամ իջեցնելով ճնշումը:
116. Վերականգնման/հիմնանորոգման աշխատանքների ժամանակ թույլատրվում է պահպանել.
1) վերականգնվող մասերի հատումները ստորգետնյա հաղորդակցուղիների հետ առանց լրացուցիչ պատյանների տեղադրման,
2) վերականգնվող գազատարների տեղադրման խորությունը,
3) վերականգնվող գազատարների հեռավորությունը մինչև շենքերը, շինությունները և ինժեներական հաղորդակցուղիները, եթե չի փոխվում վերականգնվող գազատարում ճնշումը, կամ ճնշման մեծացումը կազմում է առավելագույնը մինչև 0.3 ՄՊա:
117. Մաշված պողպատե գազատարների վերականգնումը` ճնշման բարձրացմամբ մինչև բարձր ճնշումը թույլատրվում է, եթե հեռավորությունը մինչև շենքերը, շինությունները և ինժեներական հաղորդակցուղիները համապատասխանում է բարձր ճնշման գազատարներին ներկայացվող պահանջներին:
118. Պոլիէթիլենային և պողպատե խողովակների հարաչափերի հարաբերությունը խողովակների միջաձգման մեթոդով վերակառուցման դեպքում, պետք է ընտրվի` ելնելով պոլիէթիլենային խողովակների և մասերի (դետալների, տարրերի) պողպատե խողովակների միջով ազատ անցման հնարավորություններից: Վերակառուցված տեղամասերի ծայրահատվածները` պոլիէթիլենային և պողպատե խողովակների միջև պետք է խտացվեն խտուցքով:
119. Բնակավայրերում գազատար խողովակաշարերի կառուցման կամ վերակառուցման շինարարական աշխատանքների ավարտից հետո պետք է պահպանվեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 21-ի N 12-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-02-2022 շինարարական նորմերի պահանջները:
7. ԳԱԶԱԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԿԵՏԵՐ. ԿԱՅԱՆՔՆԵՐ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
120. Գազի ճնշման նվազեցման և կարգավորման համար գազաբաշխիչ ցանցերում նախատեսվում են ԳԿԿ-ներ, ԱՃԿ-ներ և ԳԿՏ-ներ: Կարող են կիրառվել գործարանային պատրաստված ԲԳԿԿ-ներ և ՊԳԿԿ-ներ:
7.1 ԳԿԿ ԵՎ ԲԳԿԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
121. ԳԿԿ-ն (ГРП) անհրաժեշտ է տեղակայել`
1) առանձին , որպես առանձնակառույց,
2) կցակառուցված` արտադրական շենքերին, կաթսայատներին և արտադրական բնույթի սենքեր ունեցող հասարակական շենքերին,
3) ներկառուցված` գազիֆիկացվող միահարկ արտադրական շենքերում և կաթսայատներում (բացի նկուղային և ցոկոլային հարկերում տեղադրված սենքերից),
4) CO (ՑՕ) դասի I և II աստիճանի հրակայունության արտադրական շենքերի ծածկերի վրա,
5) շենքերից դուրս` արդյունաբերական կազմակերպությունների տարածքներում ցանկապատված, շվաքածածկ բաց հարթակների վրա,
6) ԲԳԿԿ-ներն անհրաժեշտ է տեղադրել առանձին կանգնած (առանձնակառույց):
122. Բնակավայրերում առանձին կանգնած (առանձնակառույց) գազակարգավորիչ կետերի հեռավորությունը շենքերից և շինություններից պետք է լինի առնվազն աղյուսակ 5-ում բերված չափերին համապատասխան, իսկ արդյունաբերական/արտադրական կազմակերպությունների տարածքներում` համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2003 թվականի մայիսի 23-ի N 32-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ III-9.02-02-03 շինարարական նորմերի:
123. Աղյուսակ 5-ում նշված հեռավորությունները անհրաժեշտ է հաշվարկել ԳԿԿ, ԲԳԿԿ և ՊԳԿԿ շենքերի արտաքին պատերից, իսկ բաց հարթակների վրա տեղակայված սարքավորումների դեպքում` ցանկապատից: Աղյուսակ 5-ի պահանջները տարածվում են նաև գազի ծախսի հաշվառման հանգույցների ծախսաչափերի վրա:
Աղյուսակ 5
N |
Գազի ճնշումը ԳԿԿ-ի ներանցիչում, ՄՊա |
Նվազագույն հեռավորությունը առանձնակառույց ԳԿԿ-ից (հորիզոնականով) մ |
մինչև շենքեր և շինություններ |
մինչև երկաթուղային ճանապարհները |
մինչև ավտոմոբիլային ճանապարհները (մինչև եզրը) |
մինչև էլեկտրահաղորդման օդային գծերը |
1. |
Մինչև 0,3 |
չի նորմավորվում |
չի նորմավորվում |
չի նորմավորվում |
Հենասյան 1,5 բարձրությունից ոչ քիչ |
2. |
0.3-0.6 |
10 |
10 |
5 |
նույնը |
3. |
0.6-1.2 |
15 |
15 |
8 |
նույնը |
124. Առանձնակառույց ԳԿԿ և ԲԳԿԿ-ները պետք է լինեն միահարկ, առանց նկուղի, ըստ հրդեհային անվտանգության ոչ ցածր CO (ՑՕ) դասի և II աստիճանի հրակայունությամբ: Թույլատրվում է ԲԳԿԿ-ները տեղակայել կոնտեյներային տիպի շենքերում (չայրվող ջերմապահպանիչով և մետաղական կառուցվածքով):
125. ԳԿԿ-ները կարող են կցակառուցվել առնվազն CO (ՑՕ) դասի II աստիճանի հրակայունությամբ, Գ և Դ կարգի սենքեր ունեցող շենքերին, իսկ ԱՃԿ նույնատիպ հրակայունություն ունեցող շենքերի՝ արտաքին պատերին:
126. 0.6 ՄՊա բարձր մուտքային ճնշում ունեցող ԳԿԿ-ները կարող են կցակառուցվել այդ նույն շենքերին, եթե նշված ճնշմամբ գազի օգտագործումը պայմանավորված է տեխնոլոգիական անհրաժեշտությամբ:
127. Կցակառույցները պետք է հարեն այդ շենքերին հակահրդեհային խուլ պատերի կողմից, իսկ հարման մակերեսը լինի գազաանթափանց:
128. Հեռավորությունը կցակառույց ԳԿԿ-ների պատերից և ծածկից մինչև պատի մեջ ամենամոտ բացվածքը պետք է լինի առնվազն 3 մ:
129. Ներկառուցված ԳԿԿ-ները թույլատրվում է կառուցել գազի առավելագույնը 0.6 ՄՊա մուտքային ճնշման դեպքում, ոչ ցածր՝ II աստիճանի հրակայունության CO (ՑՕ) դասի Գ և Դ կարգի սենքեր ունեցող շենքերում: Ներկառուցված ԳԿԿ-ների սենքը պետք է ունենա հակահրդեհային գազաանթափանց պատող կոնստրուկցիաներ և շենքերից դուրս գալու ինքնուրույն ելք:
130. ԳԿԿ-ների և ԲԳԿԿ-ների սենքերը բաժանող պատերը պետք է լինեն հակահրդեհային I տիպի` ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01-2014 շինարարական նորմերին համապատասխան և գազանթափանց: Ծխնելույզների և օդափոխիչ խողովակների տեղադրումը սենքերը բաժանող պատերում, ինչպես նաև շենքերի այն պատերում, որոնց կցակառուցվում են ԳԿԿ-ներին (նրանց հպման սահմաններում)՝ չի թույլատրվում:
131. Օժանդակ սենքերը պետք է ունենան շենքից դուրս տանող տեխնոլոգիական սենքերի հետ առնչություն չունեցող ինքնուրույն ելք: ԳԿԿ-ների և ԲԳԿԿ-ների դռները պետք է լինեն հակահրդեհային և բացվեն դեպի դուրս:
132. Սենքերը, որոնցում տեղադրված են ճնշման կարգավորիչ հանգույցները պետք է բավարարեն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 3-ի N 16-Ն ՀՀՇՆ IV-11.03.01-04 և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01-2014 պահանջներին:
7.2 ՊԳԿԿ ԵՎ ԱՃԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
133. ՊԳԿԿ-ները տեղադրվում են առանձին հենարանների վրա կամ այն շենքերի արտաքին պատերին, որոնց գազամատակարարման համար դրանք կոչված են:
134. Հեռավորությունները առանձնակառույց ՊԳԿԿ-ներից մինչև շենքեր և շինություններ պետք է սահմանվեն առնվազն աղյուսակ 5-ում նշված ցուցանիշներին համապատասխան:
135. Ընդ որում մուտքում մինչև 0.3 ՄՊա ճնշում ունեցող ԱՃԿ-ների և ՊԳԿԿ-ների հեռավորությունները շենքերից և շինություններից չի սահմանափակվում և նորմավորվում:
136. Մուտքում մինչև 0.3 ՄՊա գազի ճնշում ունեցող ՊԳԿԿ-ները և ԱՃԿ-ները տեղադրվում են`
1) բնակելի, հասարակական (այդ թվում՝ վարչական և կենցաղային) շենքերի արտաքին պատերի վրա անկախ դրանց հրակայունության աստիճանից և հրդեհավտանգավորության դասից.
2) ՊԳԿԿ տեղադրվում են նաև բնակելի, հասարակական (այդ թվում՝ վարչական և կենցաղային) շենքերի արտաքին պատերի վրա ոչ ցածր III աստիճանի հրակայունության C1 դասի դեպքում` մինչև 400խմ/ժ գազի ծախսի դեպքում:
137. Մուտքում 0.6 ՄՊա ճնշում ունեցող ՊԳԿԿ-ները տեղադրվում են կաթսայատների, արտադրական (այդ թվում արտադրական նշանակության կենցաղային շենքերի), հասարակական շենքերի արտաքին պատերի վրա, ինչպես նաև ոչ ցածր CO (ՑՕ) դասի III կարգի հրակայունության գործող ԳԿԿ-ների արտաքին պատերի վրա:
138. Մուտքում 0.6-ից մինչև 1.2 ՄՊա ճնշում ունեցող ՊԳԿԿ-ների տեղադրումը շենքերի արտաքին պատերի վրա չի թույլատրվում:
139. Մուտքում մինչև 0.3 ՄՊա ճնշում ունեցող, շենքերի արտաքին պատերի վրա տեղադրվող ՊԳԿԿ-ների և ԱՃԿ-ների պատից մինչև լուսամուտների, դռների և այլ բացվածքները եղած հեռավորությունը պետք է լինի առնվազն 1մ, իսկ 0.3-ից մինչև 0.6 ՄՊա դեպքում` առնվազն 3 մ:
140. Թույլատրվում է ՊԳԿԿ-ների տեղադրումը I և II աստիճանի հրակայունությամբ CO (ՑՕ) դասի արտադրական շենքերի չայրվող ջերմապաշտպանիչով ծածկերի վրա, դեպի ծածկ տանող ելքի կողմից, ելքից առնվազն 5 մ հեռավորությամբ:
7.3 ԳԱԶԱԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԿԱՅԱՆՔՆԵՐԻՆ (ԳԿ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
141. ԳԿ-ները կարող են տեղադրվել գազօգտագործող սարքավորումների հետ համատեղ, նույն սենքում, ինչպես նաև անմիջապես ջերմային ագրեգատների մոտ` դրանց այրիչներին գազ մատակարարելու համար:
142. Թույլատրվում է մեկ ԳԿ-ից գազ մատակարարել նույն շենքի այլ սենքերում տեղադրված ջերմային ագրեգատներ, պայմանով, որ դրանք աշխատեն գազի ճնշման նույնանման ռեժիմներում և այն սենքերում, որտեղ ապահովված է գազասարքավորումների անվտանգ աշխատանքն ապահովող շահագործող անձնակազմի շուրջօրյա մուտքը:
143. ԳԿ-ների քանակը մեկ սենքում չի սահմանափակվում: Ընդ որում յուրաքանչյուր ԳԿ չպետք է ունենա երկուսից ավել կարգավորման գիծ:
144. ԳԿ-ները կարող են տեղակայվել ոչ ավել 0.6 ՄՊա մուտքային ճնշման դեպքում:
145. Ընդ որում ԳԿ տեղաբաշխվում են` Գ և Դ կարգի այն սենքերում, որտեղ
1) տեղադրված են գազօգտագործող սարքավորումներ կամ բաց բացվածքներով նրանց միացած նույն կարգի կից սենքերում, որտեղ գործում է արտադրության համար անհրաժեշտ օդափոխության համակարգը,
2) Վ1-Վ4 կարգի սենքերում, եթե նրանցում տեղակայված գազօգտագործող սարքավորումները հավաքակցված են արտադրության տեխնոլոգիական ագրեգատների մեջ:
146. Ա և Բ կարգի սենքերում ԳԿ-ներ տեղադրել չի թույլատրվում:
7.4 ԳԱԶԱԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐ. ԳԱԶԱԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԿԵՏԵՐԻ (ԳԿԿ), ԲԼՈԿԱՅԻՆ ԳԱԶԱԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԿԱՅԱՆՆԵՐԻ (ԲԳԿԿ), ՊԱՀԱՐԱՆԱՅԻՆ ԳԱԶԱԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԿԵՏԵՐԻ (ՊԳԿԿ), ԳԱԶԱԿԱՐԳԱՎՈՐԻՉ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ (ԳԿՏ) ԵՎ ԳԱԶԱԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ (ԳԿ) ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
147. ԳԿԿ-ները, ԲԳԿԿ-ները, ՊԳԿԿ-ները և ԳԿ-ները պետք է սարքավորված լինեն զտիչով, ապահովիչ փակման կափույրով (ԱՓԿ), գազի ճնշման կարգավորիչով, ապահովիչ արտանետիչ կափույրով (ԱԱԿ), փակման արմատուրով (փակոցով), չափիչ-հսկիչ սարքերով (ՉՀՍ)` անհրաժեշտության դեպքում ծախսաչափիչ հանգույցով, ինչպես նաև շրջանցիկ գազատարով (բայպաս)` երկու հաջորդաբար տեղադրված անջատիչ սարքերով, ջեռուցող սարքով, որը կապահովի նվազագույնը +50C ջերմաստիճան սարքերի աշխատանքի կամ նորոգման ժամանակ:
148. Մեկ անհատական բնակելի տան (այդ թվում առանձնատան) գազամատակարարման համար նախատեսված ՊԳԿԿ-ն կամ ԳԿԿ-ն թույլատրվում է առանց շրջանցիկ գազատարի:
149. ԳԿԿ կամ ԳԿ մուտքային 0.6 ՄՊա բարձր ճնշման և գազի ավելի, քան 5000 խմ/ժ ծախսի, իսկ ՊԳԿԿ ավելի, քան 100 խմ/ժ ծախսի դեպքում, շրջանցիկ գազատարի փոխարեն պետք է սարքավորվեն երկու ճնշման կարգավորման գծերով:
150. Փակող արմատուրի, սարքերի և սարքավորումների մի քանիսի ԳԿԿ, ԲԳԿԿ շենքերից կամ ՊԳԿԿ պահարանից դուրս տեղադրման դեպքում պետք է ապահովված լինեն դրանք արտադրող գործարանների անձնագրերում նշված շահագործման պայմանները:
151. ԳԿԿ, ԲԳԿԿ շենքերի և ՊԳԿԿ պահարանի սահմաններից դուրս տեղադրված սարքավորումները պետք է լինեն ցանկապատված կողմնակի մարդկանց և կենդանիների մուտքը բացառելու նպատակով:
152. ԳԿԿ, ԲԳԿԿ, ՊԳԿԿ և ԳԿ տեղադրված զտիչները պետք է ունենան ճնշման անկումը որոշող սարք, որով բնութագրվում է զտիչ պարկուճի կեղտոտվածության աստիճանը` գազի առավելագույն ծախսի դեպքում:
153. Գազօգտագործող և գազային սարքավորումների անվտանգ ու կանոնավոր աշխատանքի համար գազատարում գազի ճնշման անթույլատրելի փոփոխության դեպքում ԱՓԿ և ԱԱԿ պետք է ապահովեն համապատասխանաբար` գազամատակարարման ավտոմատ դադարեցումը կամ գազի արտանետումը մթնոլորտ:
154. ԳԿԿ-ները, ԲԳԿԿ-ները, ՊԳԿԿ-ները և ԳԿ-ներն անհրաժեշտ է նախատեսել արտափչման և արտանետման խողովակների գազատարերի փչամաքրման և ԱԱԿ գազի արտանետման համար, որոնք դուրս են բերվում այնպիսի տեղերում, որտեղ ապահովվում է գազի անվտանգ ցրման պայմանները:
155. ԳԿԿ-ները, ԲԳԿԿ-ները, ՊԳԿԿ-ները և ԳԿ-ներն անհրաժեշտ է տեղադրել կամ ներառել ԳՏԳ ՀԱՀ կազմում գազի մուտքի և ելքի ճնշումների, ինչպես նաև ջերմաստիճանի ցուցիչ և գրանցող սարքեր:
156. ՊԳԿԿ-ներում կարող են կիրառվել շարժական սարքեր:
157. ԳԿԿ-ների և ԲԳԿԿ-ների սենքերի պայթունավտանգ գոտիներում տեղակայվող հսկիչ-չափիչ սարքերը, որոնք ունեն ելքային էլեկտրական ազդանշաններ և էլեկտրասարքավորումներ, անհրաժեշտ է նախատեսել պայթյունապաշտպանված տարբերակով:
158. Էլեկտրական ելքային ազդանշանով ՉՀՍ պետք է տեղակայվեն արտաքինից, պայթյունավտանգ գոտուց դուրս, չայրվող նյութերից պաշտպանված փակվող պահարանում կամ կցակառուցված ԳԿԿ և ԲԳԿԿ հակահրդեհային գազաանթափանց պատին (հպման սահմաններում):
159. Իմպուլսային գազատարերի մուտքը այդ սենք` սարքերին գազի ճնշման իմպուլս հաղորդելու համար անհրաժեշտ է իրականացնել այնպես, որ բացառվի գազի թափանցումը ՉՀՍ սենք:
160. ԳԿԿ և ԲԳԿԿ էկեկտրասարքավորումները պետք է համապատասխանեն ՀՀ կառավարության 2023թվականի ապրիլի 21-ի «Էլեկտրատեղակայանքների սարքվածքի կանոնները հաստատելու մասին» N 592-Ն որոշման պահանջներին:
161. Հուսալիության տեսակետից բնակավայրերի ԳԿԿ և ԲԳԿԿ էլեկտրամատակարարումը անհրաժեշտ է դասել 3-րդ կարգին, իսկ արդյունաբերական կազմակերպությունների ԳԿԿ և ԲԳԿԿ` հիմնական արտադրությանը: ԳԿԿ և ԲԳԿԿ շանթապաշտպանվածությունը պետք է համապատասխանի II կարգի շանթապաշտպանվածությամբ օբյեկտներին՝ համաձայն ՀՀ կառավարության 2023թվականի ապրիլի 21-ի «Էլեկտրատեղակայանքների սարքվածքի կանոնները հաստատելու մասին» N 592-Ն որոշման պահանջների:
8. ՆԵՐՔԻՆ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ. ԳԱԶԱՏԱՐՆԵՐ
162. Գազօգտագործող սարքավորումների տեղաբաշխման հնարավորությունը տարբեր նշանակության շենքերի սենքերում և պահանջները այդ սենքերի նկատմամբ` սահմանվում են դրանց նախագծման և կառուցման համապատասխան շինարարական նորմերով, հաշվի առնելով այդ սարքավորումների վերաբերյալ գործող ՄՄ ՏԿ 016/2011 հաստատված կանոնակարգի, ստանդարտների, դրանց կիրառման գործարանային անձնագրերի և հրահանգների պահանջները:
163. Արգելվում է գազօգտագործող սարքավորումների (բնական գազի և ՀԱԳ) տեղակայումը շենքերի նկուղային և գետնահատակային (ցոկոլային) սենքերում (բացի միաբնակարան և բլոկացված բնակելի շենքերից), եթե տեղակայման նման հնարավորությունը չի սահմանված համապատասխան շինարարական նորմերով, բացառությամբ գազի հոսքի ավտոմատ անջատման համակարգ ունեցող գազօջախներ:
164. Բոլոր նշանակության շենքերի սենքերը (բացի առանձնատներից և ԲԲՇ բնակարաններից) և ԲԲՇ-ներում տեղակայված կենցաղային սպառում ունեցող կազմակերպություններից, որտեղ տեղադրվում են ավտոմատացված` շահագործող անձնակազմի մշտական ներկայությունը չպահանջող գազօգտագործող սարքավորումներ, անհրաժեշտ է սարքավորել գազոտվածության հսկողության համակարգերով, գազամատակարարման ավտոմատ անջատմամբ և գազոտվածության ազդանշանի դուրս բերմամբ դեպի կարգավարական կետ կամ սենք, որտեղ կա սպասարկող անձնակազմի մշտական ներկայություն:
165. Բնակելի շենքերում անկախ գազօգտագործող սարքավորանքների տեղադրման տեղից, անհրաժեշտ է նախատեսել գազոտվածության հսկողության համակարգ՝ գազամատակարարման ավտոմատ անջատմամբ՝ վթարային անջատիչ կափույր միացված այրվող գազերի ազդանշանային սարքին:
166. Գազատարները անհրաժեշտ է հավաքակցել մետաղական խողովակներից, ինչպես նաև ծալքավոր մետաղական ճկախողովակներից: Կենցաղային գազային սարքավորումները, ՉՀՍ, ՀԱԳ տարողությունները, տեղափոխվող և շարժական գազօգտագործող սարքավորումները գազատարերին միացնելիս թույլատրվում է նախատեսել տեղափոխվող գազի ճնշման և ջերմաստիճանի նկատմամբ կայուն՝ սույն նորմերի 22. կետում նշված նյութերի խողովակներով, ինչպես նաև մետալոպլաստե (սերտեֆիկատի առկայության դեպքում) խողովակներով:
167. Մետաղական ծալքավոր ճկախողովակների և կցամասերի անվտանգության պահանջները պետք է համապատասխանի ՀՍՏ ԻՍՕ 10380-2005 և ՀՍՏ ԻՍՕ 10806-2005 միջազգային ստանդարտների պահանջներին:
168. Խողովակների միացումները պետք է լինեն չկազմատվող: Կազմատվող միացումներ թույլատրվում է նախատեսել գազային և գազօգտագործող սարքավորումների և ՉՀՍ միացման տեղերում, ինչպես նաև մետաղական ծալքավոր ճկախողովակների օգտագործման դեպքում՝ գազատարերի ճյուղավորման և գազասարքավորումների միացման տեղերում:
169. Գազատարի տեղադրումն անհրաժեշտ է նախատեսել բաց կամ թաքնված:
170. Թաքնված տեղադրման դեպքում անհրաժեշտ է նախատեսել լրացուցիչ միջոցառումներ գազատարերը կոռոզիայից պաշտպանելու համար և ստեղծել հնարավորություն դրանց զննման սպասարկման ու նորոգման համար:
171. Շենքերի կոնստրուկցիաների հետ հատման մասերում գազատարները անհրաժեշտ է տեղադրել պատյանի մեջ:
172. ՀԱԳ գազատարների թաքնված տեղադրում չի թույլատրվում:
173. Գազատարերի տարանցիկ տեղադրումը նոր կառուցվող բնակելի շենքերում անհրաժեշտ է նախատեսել ոչ բնակելի սենքերով: Անհրաժեշտության դեպքում կարելի է իրականացնել գազատարերի տարանցիկ բաց տեղադրում, այդ թվում` գոյություն ունեցող և վերականգնվող բնակելի սենքերում, հասարակական նշանակության սենքերում և բոլոր նշանակության շենքերի արտադրական սենքերում, հաշվի առնելով աղյուսակ 2-ի պահանջները ճնշման նկատմամբ, եթե գազատարերի վրա չկան կազմատվող միացումներ և ապահովված է նրանց զննման հնարավորությունը:
174. Արտադրական շենքերի, կաթսայատների, հասարակական և կենցաղային նշանակության արտադրական շենքերի գազատարների վրա անհրաժեշտ է նախատեսել փչամաքրման խողովակներ:
175. Չի թույլատրվում գազատարների տեղադրումը` Ա և Բ կարգի պայթյունավտանգ և պայթյունահրդեհավտանգ սենքերում, բոլոր սենքերի պայթյունավտանգ գոտիներում, նկուղներում, պայթյունավտանգ և այրվող նյութերի պահեստային շենքերում, էլեկտրաենթակայանների և բաժանարար սարքավորումների սենքերում, օդափոխման անցուղիներով, խցերով և հորաններով, վերելակների հորաններով և սանդղավանդակներով, աղբահավաքման սենքերով, ծխնելույզներով, այնպիսի սենքերով, որտեղ գազատարը կարող է ենթարկվել կոռոզիայի, ինչպես նաև ագրեսիվ նյութերի հնարավոր ազդեցության տեղերով և այնպիսի տեղերով, որտեղ գազատարը կարող է ողողվել այրման թեժ արգասիքներով կամ շփվել շատ տաքացրած կամ հալված մետաղի հետ:
Գոյություն ունեցող բազմաբնակարան շենքերի գազամատակարարումը վերականգնելիս գազականգնակների տեղակայումը սանդղավանդակներում թույլատրվում է իրականացնել համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերի:
176. Անջատիչ սարքերն անհրաժեշտ է նախատեսել`
1) գազահաշվիչներից առաջ (եթե չի կարելի օգտագործել մուտքագծի վրա տեղադրված անջատիչ սարքը).
2) գազօգտագործող սարքերից և ՉՀՍ-երից առաջ.
3) գազօգտագործող սարքերի այրիչներից և բռնկիչներից առաջ.
4) փչամաքրման խողովակների վրա.
5) այն սենքի ներանցման գազատարի վրա, որտեղ տեղակայված է ԳԿ կամ գազահաշվիչ` ներանցման տեղից 10 մ-ից ավել հեռավորության վրա տեղադրված անջատիչ սարքով:
177. Գազատարերի թաքնված և տարանցիկ տեղամասերի վրա անջատիչ սարքերի տեղադրումն արգելվում է:
178. Յուրաքանչյուր օբյեկտ, որտեղ տեղադրվում է գազօգտագործող սարքավորում պետք է սարքավորված լինի գազի ծախսի հաշվիչով` ըստ ԳՄՕԿ-ի:
9. ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ԳԱԶԱՄԲԱՐԱՅԻՆ ԵՎ ԲԱԼՈՆԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ
9.1 ԳԱԶԱՄԲԱՐԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ
179. Սույն ենթաբաժնի պահանջները տարածվում են բնակելի, ԲԲՇ և առանձնատների վարչական, հասարակական, արտադրական և կենցաղային շենքերի համար որպես գազամատակարարման աղբյուր ծառայող ՀԱԳ գազամբարային կայանքների վրա:
180. Գազամբարային կայանքներից սպառողներին գազ մատակարարող գազաբաշխիչ ցանցերը պետք է համապատասխանեն սույն շինարարական նորմերի պահանջներին:
181. Գազամբարային կայանքի կազմում անհրաժեշտ է նախատեսել` գործարանային արտադրության գազի ճնշման կարգավորիչներ, ԱՓԿ և ԱԱԿ, ՉՀՍ գազամբարներում ճնշումը և մակարդակը հսկելու համար, փակող արմատուր, ամբարներ, ինչպես նաև հեղուկ և գոլորշային ֆազերի խողովակաշարեր:
182. Տեխնիկական անհրաժեշտության դեպքում գազամբարային կայանքի կազմում նախատեսվում է գործարանային արտադրության ՀԱԳ գոլորշիացման կայանքներ:
183. Գազամբարների քանակը կայանքում պետք է լինի ոչ պակաս երկուսից: Թույլատրվում է նախատեսել մեկ գազամբարի տեղադրում, եթե գազօգտագործման ռեժիմի տեխնոլոգիայի և առանձնահատկության պայմաններով թույլատրվում է ընդմիջումներ:
184. Երկուսից ավել քանակի գազամբարների դեպքում կայանքը պետք է բաժանվի խմբերի, ընդ որում յուրաքանչյուր խմբի գազամբարներն անհրաժեշտ է միմյանց միացնել հեղուկ և գոլորշի ֆազերի խողովակաշարերով, որոնց վրա անհրաժեշտ է նախատեսել փակիչ սարքերի տեղադրում:
185. Առանձին խմբերի գազամբարների միասնական աշխատանքի համար անհրաժեշտ է դրանք իրար միացնել գոլորշային ֆազի խողովակաշարերով, որոնց վրա անհրաժեշտ է նախատեսել անջատիչ սարքեր:
186. Գազամբարային կայանքի ընդհանուր տարողությունը և մեկ գազամբարի տարողությունը անհրաժեշտ է սահմանել ըստ աղյուսակ 6-ում նշվածից ոչ ավելի:
Աղյուսակ 6
N |
Գազային կայանքի նշանակությունը |
Գազամբարային կայանքի ընդհանուր տարողությունը, խմ |
Մեկ գազամբարի առավելագույն տարողությունը, խմ |
Վերգետնյա |
Ստորգետնյա |
Վերգետնյա |
Ստորգետնյա |
1. |
Բազմաբնակարան/բազմաֆունկցիոնալ և անհատական բնակելի վարչական և հասարակական շենքերի գազամատակարարում |
5 |
300 |
5 |
50 |
2. |
Արտադրական շենքերի, արդյունաբերական կազմակերպությունների, կենցաղային շենքերի և կաթսայատների գազամատակարարում |
20 |
300 |
10 |
10 |
187. Ստորգետնյա գազամբարները անհրաժեշտ է տեղակայել բնահողի սեզոնային սառչումների դեպքում հողի մակերեսից մինչև գազատարի վերին մակերեսը 0.6 մ-ից ոչ պակաս խորությամբ և 0.2 մ` առանց բնահողի սառչումի շրջաններում:
188. Գազամբարների տեղադրման ժամանակ անհրաժեշտ է նախատեսել դրանց կայունությունն ապահովող միջոցառումներ:
189. Ստորգետնյա գազամբարների միջև լուսանցային հեռավորությունը պետք է լինի 1 մ-ից ոչ պակաս, իսկ վերգետնյա գազամբարների միջև` հավասար հարակից մեծ գազամբարի տրամագծին, բայց 1 մ-ից ոչ պակաս:
190. Մինչև 50 խմ ընդհանուր տարողությամբ գազամբարների հեռավորությունը հաշված եզրային գազամբարից մինչև տարբեր նշանակության շենքերը, կառուցվածքները և հաղորդակցուղիներն անհրաժեշտ է սահմանել առնվազն աղյուսակ 7-ում նշված ցուցանիշներին համապատասխան:
191. Հեռավորությունը գազատարերից ընդունվում է համապատասխան ՀՇՆ III - 9.02.02-03:
192. 50 խմ-ից ավել ընդհանուր տարողություն ունեցող գազամբարների հեռավորությունները ընդունվում են ըստ աղյուսակ 9-ի:
193. Գոյություն ունեցող օբյեկտների վերակառուցման դեպքում, ինչպես նաև սահմանափակ պայմաններում (նոր նախագծման ժամանակ), համապատասխան հիմնավորման և շահագործման անվտանգությունն ապահովող միջոցառումների իրականացման դեպքում թույլատրվում է աղյուսակ 7-ում նշված հեռավորությունները փոքրացնել մինչև 50 % (բացառությամբ հեռավորությունները ջրատարներից և այլ անկանալ հաղորդակցուղիներից, ինչպես նաև ընդհանուր ցանցի երկաթուղիներից): Աղյուսակ 7-ում նշված հեռավորությունները բալոնային և գոլորշիացման կայանքներից ընդունվել են IV աստիճանի հրակայունության բնակելի և արտադրական շենքերի համար: III աստիճանի հրակայունության շենքերի համար թույլատրվում է դրանք պակասեցնել մինչև 10 մ, իսկ I և II աստիճանի հրակայունության շենքերի համար` մինչև 8 մ:
194. Հեռավորությունը մինչև այն բնակելի շենքերը, որտեղ տեղավորված են հասարակական նշանակության կազմակերպություններ, անհրաժեշտ է ընդունել ինչպես բնակելի շենքերի համար:
195. Գազաբալոնային կայանքները պետք է ունենան չայրվող նյութերից կառուցված, 1.6 մետրից ոչ պակաս բարձրությամբ, քամապաշտպան ցանկապատ: Գազամբարների հեռավորությունը մինչև ցանկապատ անհրաժեշտ է սահմանել առնվազն 1մ, ընդ որում, ցանկապատից մինչև պարփակ թմբապատման եզրը կամ չայրվող նյութերից պատրաստված ցանկապատի հեռավորությունը (գազամբարների վերգետնյա տեղադրման դեպքում) անհրաժեշտ է սահմանել առնվազն 0.7 մ:
196. Գոլորշիացման կայանքները անհրաժեշտ է տեղակայել բաց հարթակների վրա կամ այնպիսի առանձին շենքերում, սենքերում (կցակառուցված կամ ներկառուցված արտադրական շենքերին), որոնց հատակի մակարդակը բարձր է հողի հատակագծային նիշից, հեռավորությունը գազամբարային կայանքից 10 մ-ից ոչ պակաս և հեռավորությունը շենքերից, կառուցվածքներից ու հաղորդակցուղիներից ոչ պակաս աղյուսակ 7-ում նշված չափերից:
Աղյուսակ 7
|
Շենքեր, կառուցվածքներ և հաղորդակցուղիներ |
Հեռավորությունը գազամբարներից լուսանցով, մ |
Հեռավորությունը գոլորշիացման կամ խմբային բալոնային կայանքից լուսանցով, մ |
|
|
Վերգետնյա |
Ստորգետնյա |
|
|
|
Կայանքի գազամբարների ընդհանուր տարողության դեպքում, խմ |
|
Մինչև 5 |
5-10 |
10-20 |
Մինչև 10 |
10-20 |
20-50 |
1. |
Հասարակական շենքեր և կառուցվածքներ |
40 |
50 |
60 |
15 |
20 |
30 |
25 |
2. |
Բազմաբնակարան և անհատական բնակելի և առանձնատներ |
20 |
30 |
40 |
10 |
15 |
20 |
12 |
3. |
Մանկական և սպորտային հրապարակներ,ավտոտնակներ,(գազամբարային կայանքի ցանկապատից) |
20 |
25 |
30 |
10 |
10 |
10 |
10 |
4. |
Արտադրական շենքեր (արդյունաբերական, գյուղատնտեսական կազմակերպությունների) և արտադրական բնույթի կենցաղային սպասարկման կազմակերպություններ |
15 |
20 |
25 |
8 |
10 |
15 |
12 |
5. |
Կոյուղի, ջերմային ցանցեր (ստորգետնյա) |
3.5 |
3.5 |
3.5 |
3.5 |
3.5 |
3.5 |
3.5 |
6. |
Վերգետնյա կառուցվածքներ և հաղորդակցուղիներ (էստակադա, ջերմագիծ) գազամբարներին չվերաբերող |
5 |
5 |
5 |
5 |
5 |
5 |
5 |
7. |
Ջրատար և այլ անկանալային հաղորդակցուղիներ |
2 |
2 |
2 |
2 |
2 |
2 |
2 |
8. |
Ստորգետնյա հաղորդակցուղիների դիտահորեր |
5 |
5 |
5 |
5 |
5 |
5 |
5 |
9. |
Ընդհանուր ցանցի երկաթուղիներ (մինչև լիցքի ստորոտը կամ գազամբարի կողմից փորվածքի եզերքը) |
25 |
30 |
40 |
20 |
25 |
30 |
20 |
10. |
Արդյունաբերական կազմակերպությունների մերձատար երկաթուղիներ (մինչև ուղու առանցքը), IA, IB, IC և II-III կարգի ավտոմոբիլային ճանապարհներ (մինչև երթևեկելի մասի եզրը) |
20 |
20 |
20 |
10 |
10 |
10 |
10 |
11. |
IV կարգի ավտոմոբիլային ճանապարհներ (մինչև երթևեկելի մասի եզրը) |
10 |
10 |
10 |
5 |
5 |
5 |
5 |
12. |
ԷՀԳ, ՏԵ, ԲԵ |
համաձայն ՀՀ կառավարության 2023թվականի ապրիլի 21-ի «Էլեկտրատեղակայանքների սարքվածքի կանոնները հաստատելու մասին» N 592-Ն որոշման պահանջների: |
197. Մինչև 100 խմ/ժ (200 կգ/ժ) արտադրողականություն ունեցող գոլորշիացման կայանքները թույլատրվում է տեղադրել անմիջապես գազամբարների բկանցքների կափարիչների վրա, վերգետնյա կամ ստորգետնյա գազամբարներից առնվազն 1 մ հեռավորությամբ, ինչպես նաև անմիջապես սպառող ագրեգատների մոտ, եթե դրանք տեղադրված են առանձին սենքերում կամ բաց հարթակների վրա:
198. Գոլորշացուցիչների խմբային տեղակայման դեպքում նրանց միջև հեռավորությունը անհրաժեշտ է սահմանել առնվազն 1 մ:
9.2 ԽՄԲԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲԱԼՈՆԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ
199. Բազմաբնակարան և անհատական բնակելի, վարչական, հասարակական, արտադրական և կենցաղային շենքերի համար որպես գազամատակարարման աղբյուր ծառայող ՀԱԳ բալոնային կայանքները բաժանվում են`
1) խմբային, որոնց կազմում մտնում են երկուսից ավել բալոններ.
2) անհատական, որոնց կազմում մտնում են երկուսից ոչ ավել բալոններ:
200. Խմբային բալոնային կայանքի կազմում անհրաժեշտ է նախատեսել` բալոններ ՀԱԳ համար, փակող արմատուր, գազի ճնշման կարգավորիչ, ԱԱԿ, ճնշաչափ և բարձր ու ցածր ճնշման խողովակաշարեր: Բալոնների քանակը խմբային կայանքում անհրաժեշտ է որոշել հաշվարկով:
201. Խմբային բալոնային կայանքի առավելագույն ընդհանուր տարողությունը անհրաժեշտ է ընդունել ըստ աղյուսակ 8-ի, իսկ ՀԱԳ պարունակության հայտանիշերը՝ համաձայն ԳՕՍՏ 20448-2018:
Աղյուսակ 8
Խմբային բալոնային կայանքի նշանակությունը |
Խմբային բալոնային կայանքի բոլոր բալոնների տարողությունը լ (խմ) |
շենքի պատի մոտ տեղադրման դեպքում |
շենքից հեռավորության վրա |
1. Բազմաբնակարան և անհատական բնակելի, վարչական, հասարակական և կենցաղային սպասարկման շենքերի գազամատակարարում |
600/(0.6) |
1000/(1) |
2. Կենցաղային սպասարկման, արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպություններ |
1000/(1) |
1500/(1.5) |
202. Խմբային բալոնային կայանքների տեղակայումն անհրաժեշտ է նախատեսել շենքերից ու կառուցվածքներից աղյուսակ 7-ում նշված հեռավորությունների վրա, կամ գազիֆիկացվող CO (ՑՕ) դասից ոչ պակաս III աստիճանի հրակայունության շենքերի պատերի մոտ լուսամուտների ու դռների որմնախորշերից ոչ պակաս աղյուսակ 7-ում նշված հեռավորությունների վրա:
203. Հասարակական կամ արտադրական շենքերի մոտ չի թույլատրվում մեկից ավել խմբային կայանքի նախատեսում: Բնակելի տան մոտ թույլատրվում է երեքից ոչ ավել բալոնային կայանք` մեկը մյուսից 15 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:
204. Անհատական բալոնային կայանքներն անհրաժեշտ է նախատեսել շենքերի արտաքին մասում: Թույլատրվում է բալոնների տեղադրումը երկուսից ոչ ավել հարկեր ունեցող բնակելի շենքերի բնակարաններում (մեկից ոչ ավել բալոն բնակարանում):
205. Արտաքինից տեղադրվող բալոնային կայանքներն անհրաժեշտ է նախատեսել առաջին հարկի լուսամուտների բացվածքներից 0.5 մ-ից ոչ պակաս և դռների բացվածքներից 1 մ լուսանցային հեռավորության վրա, իսկ ցոկոլային և նկուղային հարկերի դռների ու լուսամուտների բացվածքներից, ինչպես նաև կոյուղու դիտահորերից ոչ պակաս 3 մ լուսանցային հեռավորության վրա:
206. ՀԱԳ բալոնը անհրաժեշտ է տեղադրել գազասալիկից 0.5 մ-ից ոչ պակաս և ջեռուցման սարքերից 1 մ հեռավորության վրա: Բալոնի և ջեռուցման սարքի միջև էկրանի տեղադրման դեպքում հեռավորությունը թույլատրվում է փոքրացնել մինչև 0.5 մ: Էկրանը պետք է պատրաստված լինի չայրվող նյութից և ապահովի բալոնի պաշտպանությունը ջեռուցման սարքի ջերմային ազդեցությունից: ՀԱԳ բալոնը սենքից դուրս տեղադրման դեպքում անհրաժեշտ է պաշտպանել տրանսպորտային վնասումներից և 450 C բարձր տաքացումից:
207. ՀԱԳ բալոնների տեղադրումը չի թույլատրվում.
1) բնակելի սենյակներում և միջանցքներում,
2) գետնահատակային և նկուղային հարկերում և տանիքներում,
3) հասարակական սննդի օբյեկտների ճաշասրահների, լսարանների ու դասասենյակների, շենքերի հանդիսասրահների, հիվանդասենյակների տակ և այլ նման սենքերի ձեռնահարկերում,
4) վթարային ելքերի մոտ,
5) շենքերի գլխավոր ճակատային հատվածներում:
10. ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐ/ԿԵՏԵՐ (ԳԼԿ)
10.1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
208. ՀԱԳ ընդունելու, պահեստավորելու և սպառողներին ավտոցիստեռններով ու կենցաղային բալոններով առաքելու, բալոնները նորոգելու ու վերազննելու համար նախատեսվող ԳԼԿ անհրաժեշտ է տեղադրել բնակավայրերից, բնակվելու տարածքներից դուրս, բնակելի շրջանների նկատմամբ գերակշռող քամիների ուղղության հակառակ կողմում:
209. ԱԳԼԿ-երը տեղադրվում են համաձայն ՀԱԳ ԳԼԿ ներկայացվող պահանջների:
Աղյուսակ 9
հ/հ ը/կ |
Շենքեր, սենքեր և հաղորդա-կցուղիներ |
Լուսանցային հեռավորությունը ՀԱԳ գազամբարներից, մ |
Հեռավո-րությունը ՀԱԳ օգտա-գործող սենքե-րից, կայան-ներից,մ |
Հեռավորությունը լիցքավորված բալոնների պահեստից ընդհանուր տարողությամբ, խմ |
Վերգետնյա գազամբարներ |
Ստորգետնյա գազամբարներ |
Ընդհանուր տարողության դեպքում, խմ |
20-ից ավել մինչև 50 ներառ. |
բարձր 50- մինչև 200 |
բարձր 50 մինչև 500 |
բարձր 200 մինչև 8000 |
բարձր 50 մինչև 200 |
բարձր 50 մինչև 500 |
բարձր 200 մինչև 8000 |
Մեկ գազամբար, առավելագույն տարողությունը, խմ |
պակաս 25 |
25 |
50 |
100 |
մեծ 100 մինչև 600 |
25 |
50 |
100 |
մեծ 100 մինչև 600 |
մինչև 20 |
բարձր 20 |
1. |
Բնակելի, հասարակական, վարչական, կենցաղային, արտադրական շենքեր, ավտոտնակներ և բաց կանգառներ* |
70 /30/ |
80 /50/ |
150 /100/** |
200 |
300 |
40 /25/ |
75
/55/** |
100 |
150 |
50 |
50 (20) |
100 (30) |
2. |
Վերգետնյա կառուցվածքներ և հաղորդա-կցուղիներ (էստակադներ, ջերմատարներ և այլն) բնակելի շենքերի օժանդակ կառույցներ |
30 /15/ |
30 /20/ |
40 /30/ |
40 /30/ |
40 /30/ |
20 /15/ |
25 /15/ |
25 /15/ |
25 /15/ |
30 |
20 /15/ |
20 /20/ |
3. |
Ստորգետնյա հա-ղորդակցուղիներ (բացի ԳԼԿ տարածքի գազատարերը) |
Ցանկապատի սահմաններից դուրս, ըստ համապատասխան գործող շինարարական նորմերի |
4. |
ԷՀԳ, ՏԵ, բաժանարար սարքեր |
Ըստ ՀՀ կառավարության 21.04.2023թ. Էլեկտրատեղակայանքների սարքվածքի կանոնները հաստատելու մասին N 592-Ն որոշման |
5. |
Վերգետնյա կառուցվածքներ և հաղորդա-կցուղիներ (էստակադներ, ջերմատարներ և այլն) բնակելի շենքերի օժանդակ կառույցներ |
50 |
75 |
100*** |
100 |
100 |
50 |
75*** |
75 |
75 |
50 |
50 |
50 |
6. |
Մերձատար երկաթուղիներ, կազմակերպու-թյունների ճանապարհներ, երկաթուղիներ, I կարգի ավտոմոբիլային ճանապարհներ |
30 /20/ |
30*** /20/ |
40*** /30/ |
40 /30/ |
40 /30/ |
20*** /15/*** |
25*** /15/*** |
25 /15/ |
25 /15/ |
30 |
20 /20/ |
20 /20/ |
1. |
* Հեռավորությունը բնակելի և հասարակական շենքերից անհարժեշտ է ընդունել ինքնուրույն հարթակի վրա տեղադրված ՀԱԳ և այլ օբյեկտների համար` նշվածից ոչ պակաս, իսկ վարչական, կենցաղային, արտադրական շենքերից, կաթսայատներից, ավտոտնակներից - ըստ փակագծերում բերված տվյալների, բայց ոչ պակաս համապատասխան շենքերի ու կառուցվածքների համար աղյուսակ 10-ում նշվածներից: |
2. |
** Թույլատրվում է մինչև 200 խմ ընդհանուր տարողությամբ ԳԼԿ գազամբարից հեռավորությունը կրճատել մինչև 70 մ` վերգետնյա կատարման դեպքում, ստորգետնյա` մինչև 35 մ, իսկ մինչև 300 խմ տարողության դեպքում - համապատասխանաբար 90 և 45 մ: |
3. |
*** Թույլատրվում է երկաթգծերից և ավտոմոբիլային ճանապարհներից (տող 5) հեռավորությունը մինչև 200 խմ ընդհանուր տարողությամբ, վերգետնյա ՀԱԳ գազամբարները կրճատել մինչև 75 մ, ստորգետնյա գազամբարները` մինչև 50 մ: Հեռավորությունը կազմակերպության տարածքից դուրս անցնող մերձատար, ուղիներից և այլն (տող 6) մինչև ոչ ավել 100 խմ ընդհանուր տարողությամբ ՀԱԳ գազամբարները թույլատրվում է կրճատել` վերգետնյա կատարման դեպքում մինչև 20 մ և ստորգետնյա կատարման` մինչև 15 մ, իսկ ուղիների և ճանապարհների կազմակերպությունների տարածքներով անցման դեպքում (կետ 6) այդ հեռավորությունները կրճատվում են մինչև 10 մ գազամբարների ստորգետնյա կատարման դեպքում: |
4. |
Փակագծերում նշված հեռավորությունները տրված են արդյունաբերական կազմակերպությունների տարածքում տեղավորված ՀԱԳ գազամբարների և լիցքավորված բալոնների պահեստների համար: |
5. |
Լ իցքավորված բալոնների պահեստից մինչև արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպությունների շենքերը, ինչպես նաև արտադրական բնույթի կենցաղային սպասարկման կազմակերպություններն անհրաժեշտ է ընդունել ըստ փակագծերում բերված տվյալների: |
6. |
Յուրաքանչյուրը 50 խմ միավոր տարողությամբ երկու գազամբարների տեղադրման դեպքում հեռավորությունը մինչև ԳԼԿ չվերաբերող շենքերը (բնակելի, հասարակական, արտադրական և այլն) թույլատրվում է կրճատել` վերգետնյա գազամբարների համար մինչև 100 մ (համապատասխան համաձայնեցումների և հիմնավորում-հաշվարկների առկայությամբ), ստորգետնյաների համար` մինչև 50 մ: |
7. |
Հեռավորությունը գազամբարներից մինչև այն տեղերը, որտեղ միաժամանակ կարող են 800 մարդուց ավել գտնվել (մարզադաշտեր, շուկաներ, զբոսայգիներ, բնակելի տներ և այլն), ինչպես նաև մինչև դպրոցական և նախադպրոցական, սանատոր-բուժման կազմակերպությունները անհրաժեշտ է ավելացնել 2 անգամ: |
8. |
ԳԼԿ վառելիքալիցքավորման կետից նվազագույն հեռավորությունն անհրաժեշտ է սահմանել ըստ քաղաքաշինության բնագավառի օրենսդրական ակտերի պահանջների՝ այդ թվում դիտարկելով հրդեհային անվտանգության նորմերը : | |
Աղյուսակ 10
Հ/Հ ը/կ |
Շենքեր և կառուցվածքներ |
Հեռավորությունը ԳԼԿ շենքերի և կառուցվածքի միջև, մ |
1 սյունակում բերված շենքերի և կառուցվածքների հերթական համարները |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
1. |
Վերգետնյա գազամբարներ և երկաթուղային դատարկման էստակադներ |
Աղյ.12
Կ.200 |
10 |
15 |
30 |
40 |
15 |
30 |
40 |
10 |
10 |
40 |
40 |
2. |
Ստորգետնյա գազամբարներ |
10 |
Կ.195 |
10 |
20 |
30 |
10 |
20 |
20 |
5 |
5 |
40 |
30 |
3. |
Ա կարգի սենքեր և բալոնների բեռնման և բեռնաթափման հարթակներ |
15 |
10 |
10 |
15 |
40 |
15 |
30 |
40 |
10 |
10 |
40 |
40 |
4. |
ՀԱԳ լցասյունակներ ավտոցիստեռնների համար և լցավորման աշտարակներ |
30 |
20 |
15 |
7 |
30 |
15 |
15 |
30 |
10 |
10 |
15 |
30 |
5. |
ՀԱԳ չօգտագործող կաթսայատուն, նորոգման արհեստանոց, ավտոմոբիլների տեխսպասարկամն շենքեր, ավտոտնակներ |
40 |
30 |
40 |
30 |
● |
Աղ.9 |
● |
● |
● |
● |
● |
● |
6. |
Բալոնների պահեստ |
15 |
10 |
15 |
15 |
Աղ.9 |
-- |
Աղ.9 |
40 |
5 |
● |
40 |
Աղ.9 |
7. |
Բաց կրակ չօգտագործող (այդ թվում նաև Ա կարգի), առանց նկուղային մասի օժանդակ շենքեր և կառուցվածքներ |
30 |
20 |
30 |
15 |
● |
Աղ.9 |
-- |
● |
● |
● |
●● |
● |
8. |
Նկուղային մասով օժանդակ շենքեր (ավտոկշեռք, ջրամատակարարման պոմպակայան և այլն) |
40 |
30 |
40 |
30 |
● |
40 |
● |
-- |
● |
● |
●● |
● |
9. |
Ավտոճանապարհներ, բացի տեղական մերձատարուղիներից (մինչև երթևեկելի մասի եզրը) |
10 |
5 |
10 |
10 |
● |
5 |
● |
● |
-- |
1.5 |
● |
-- |
10. |
Տարածքի ցանկապատը |
10 |
5 |
10 |
10 |
● |
● |
● |
● |
1.5 |
-- |
● |
10 |
11. |
Հրդեհաշիջման ջրամբարներ (մինչև ջրագծերի դիտահորերը) |
40 |
40 |
40 |
15 |
●● |
40 |
●● |
●● |
● |
● |
-- |
●● |
12. |
Ավտոմեքենաների բաց կանգառ (բենզին, ՀԱԳ) |
40 |
30 |
40 |
30 |
● |
Աղ.9 |
● |
● |
-- |
10 |
●● |
-- |
13. «--» նշանը նշանակում է, որ հեռավորությունը չի նորմավորվում, 14. «●»նշանը նշանակում է, որ հեռավորությունը ընդունվում է ըստ ՀՀՇՆ III-9.02-02-03, 15. «●●» նշանը նշանակում է, որ հեռավորությունը ընդունվում է ըստ ՀՀՇՆ 40-01.02: 16. Հեռավորությունը անմիջապես արտադրական անպայթյունավտանգ սենքերում տեղադրված էլեկտրաբաժանարար սարքերից հարկավոր է որոշել սույն աղյուսակի 7-րդ տողով: |
210. ԳԼԿ-ների շինարարության հարթակի ընտրությունը անհրաժեշտ է նախատեսել հաշվի առնելով մինչև դրան շրջապատող շենքերի և կառուցվածքների հեռավորությունները, ինչպես նաև այդ տարածաշրջանում երկաթուղիների և ավտոմոբիլային ճանապարհների առկայությունը:
211. ԳԼԿ-ների կառուցման հարթակը հարկավոր է նախատեսել հաշվի առնելով ցանկապատի արտաքինից 10 մ լայնությամբ հակահրդեհային գոտու ապահովումը և մինչև անտառային զանգվածները եղած նվազագույն հեռավորությունները` փշատերև ծառերի համար 40 մ, սաղարթավորի համար` 20 մ, խառի դեպքում` 30 մ:
212. ԳԼԿ տարածքում եղած շենքերում չի թույլատրվում բնակելի սենքեր նախատեսել: Գազային տնտեսության շահագործող ծառայությունների տեղակայումը թույլատրվում է նախատեսել ԳԼԿ-ին կից օժանդակ գոտու կողմից:
10.2 ԳԼԿ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ
213. ՀԱԳ պահեստավորման գազամբարներից և ԳԼԿ տարածքում տեղակայվող ՀԱԳ օգտագործող կայանքների սենքերից մինչև ԳԼԿ չվերաբերվող շենքերը ու կառուցվածքները եղած նվազագույն հեռավորությունները հարկավոր է ընդունել ըստ աղյուսակ 9-ի: Վերգետնյա մինչև 20 խմ և ստորգետնյա մինչև 50 խմ տարողությամբ գազամբարների հեռավորությունները ընդունվում են ըստ աղյուսակ 7-ի:
214. ԳԼԿ տարածքում կամ արդյունաբերական կազմակերպությունների տարածքում, որտեղ տեղակայված է ԳԼԿ, շենքերի և կառուցվածքների նվազագույն հեռավորությունը ՀԱԳ գազամբարներից հարկավոր է ընդունել ըստ աղյուսակ 10-ի:
215. Նվազագույն հեռավորությունը բալոնների (հեղուկացված գազի) պահեստից և բեռնման-բեռնաթափման հարթակներից մինչև տարբեր նշանակության շենքերն ու կառուցվածքները հարկավոր է ընդունել ըստ աղյուսակներ 9-ի և 10-ի: Ընդ որում, աղյուսակ 9-ի 1 տողում բերված հեռավորությունները` բալոնների պահեստից մինչև այգեգործական և ամառանոցային ավանների շենքերն ու կառուցվածքները թույլատրվում է փոքրացնել ոչ ավել քան 2 անգամ, պայմանով, որ պահեստում տեղադրվի 50 լիտրանոց 150 բալոններ (7.5 խմ): Արդյունաբերական կազմակերպությունների տարածքներում հեղուկացված գազի բալոնների պահեստների տեղակայումը հարկավոր է նախատեսել համապատասխան ՀՀ քաղաքաշինության նախարարի 2003 թվականի մայիսի 23-ի N 32-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ III-9.02-02-03 շինարարական նորմերի պահանջների:
216. ՀԱԳ օբյեկտների վերակառուցումն առանց գազամբարների ընդհանուր տարողության մեծացման գոյություն ունեցող կառուցապատման մեջ թույլատրվում է կատարել պահպանելով փաստացի հեռավորությունները: Հիմնավորված դեպքերում գազամբարների ընդհանուր տարողության մեծացման ժամանակ, պահանջվում է անվտանգ շահագործման միջոցառումների մշակում:
10.3 ԳԱԶԱՄԲԱՐՆԵՐ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ
217. Հեղուկացված գազերի համար գործարանային արտադրության գազամբարները գազալցման կայաններում կարող են տեղադրվել վերգետնյա և ստորգետնյա:
218. ԱԳԼԿ գազամբարները տեղադրվում են ստորգետնյա` յուրաքանչյուրը 25 խմ տարողությամբ, բայց ոչ ավել 100 խմ ընդհանուր ծավալում: Տեխնիկատնտեսական հիմնավորման դեպքում թույլատրվում է գազամբարները տեղադրել վերգետնյա` յուրաքանչյուրը 5 խմ տարողությամբ, բայց ոչ ավել 50 խմ ընդհանուր ծավալով:
219. Ստորգետնյա առանձին գազամբարների միջև լուսանցային հեռավորությունները պետք է հավասար լինեն կից մեծ գազամբարի տրամագծի կեսին, բայց 1 մ-ից ոչ պակաս:
220. Վերգետնյա գազամբարները հարկավոր է դասավորել խմբերով, ԳԼԿ հարթակի ցածր հատակագծային նիշերի շրջանում: Վերգետնյա գազամբարների առավելագույն ընդհանուր տարողությունը խմբում անհրաժեշտ է ընդունել համապատասխան աղյուսակ 11-ի:
Աղյուսակ 11
N |
ԳԼԿ գազամբարների ընդհանուր ծավալը, [խմ] |
Գազամբարների ընդհանուր ծավալը խմբում, [խմ] |
1. |
Մինչև 2000 |
1000 |
2. |
Մեծ 2000-ից մինչև 8000 |
2000 |
221. Խմբերի միջև նվազագույն լուսանցային հեռավորությունը անհրաժեշտ է ընդունել ըստ աղյուսակ 12-ի:
Աղյուսակ 12
N |
Գազամբարների ընդհանուր տարողությունը խմբում, [խմ] |
Լուսանցային հեռավորությունը վերգետնյա տեղադրված խմբերի եզրային գազամբարների արտաքին ծնորդների միջև, մ |
1. |
Մինչև 200 |
5 |
2. |
Մեծ 200 մինչև 700 |
10 |
3. |
Մեծ 700 մինչև 2000 |
20 |
222. Վերգետնյա գազամբարների ներխմբային լուսանցային հեռավորությունները պետք է լինեն կից տեղադրված գազամբարներից ամենամեծի տրամագծից ոչ պակաս:
223. Վերգետնյա երկշարք և ավելի շարքերով տեղադրված գազամբարների միջև հեռավորությունը հարկավոր է ընդունել ամենամեծ գազամբարի երկարությանը հավասար, սակայն 10 մ-ից ոչ պակաս:
224. Վերգետնյա գազամբարների յուրաքանչյուր խմբի համար ամբողջ պարագծով պետք է նախատեսվի պարփակված թմբապատում կամ առնվազն 1 մ բարձրությամբ, չայրվող նյութերից պատրաստված գազաանթափանց ցանկապատ, հաշվարկած խմբի գազամբարների տարողության 85% համար:
225. Հողաթմբի վերնամասի լայնությունը պետք է լինի առնվազն 0.5մ: Հեռավորությունը գազատարներից մինչև թմբապատի ստորոտը կամ ցանկապատը պետք է հավասար լինի մոտակա գազամբարի տրամագծի կեսին, բայց 1 մ-ից ոչ պակաս: Թմբապատումը (ցանկապատը) պետք է հաշվարկվի ըստ ամրության, ելնելով թմբապատման (ցանկապատի) ներքին տարածությունը ջրով լիքը լցնելու պայմանից: Ջրի հեռացումը պահման բազայի թմբապատված տարածքից հարկավոր է նախատեսել բազայի տարածքի հատակագծման հաշվին, հիդրոփական ունեցող անձրևաընդունիչով:
226. Գազամբարային հավաքակայանի տարածք մտնելու համար թմբապատման կամ ցանկապատի երկու կողմերից պետք է նախատեսել 0.7 մ լայնությամբ անցում - աստիճաններ, ոչ պակաս երկուսից յուրաքանչյուր խմբի համար, դասավորված թմբապատման (ցանկապատի) հակառակ կողմերից:
10.4 ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
227. ԳԼԿ խողովակաշարերով ՀԱԳ հեղուկ և գոլորշային ֆազերի տեղափոխման համար հարկավոր է նախատեսել պոմպեր, ճնշակներ կամ գոլորշիացման (ջերմափոխանակիչ) կայանքներ:
228. ՀԱԳ լցման և դատարկման համար թույլատրվում է օգտագործել բնական գազի էներգիան, որոնց հագեցած գոլորշիների ճնշումը 450C ջերմաստիճանի դեպքում չի գերազանցում 1.2 ՄՊա:
229. Ճնշակները հարկավոր է տեղակայել ջեռուցվող սենքերում: Պոմպերի և ճնշակների տեղակայման սենքի հատակը պետք է 0.15 մ բարձր լինի մերձակա տարածքի հատակագծային նիշերից: Օդային սառեցմամբ ճնշակները թույլատրվում է տեղադրել ծածկի տակ բաց հարթակների վրա:
230. Պոմպերը և ճնշակները հարկավոր է տեղադրել առանձին հիմքերի վրա, այնպես որ կապ չունենան այլ սարքավորումների հիմքերի և շենքի պատերի հետ: Մեկ շարքով երկու և ավել պոմպերի կամ ճնշակների տեղակայման դեպքում անհրաժեշտ է նախատեսել (լուսանցային) ոչ պակաս հեռավորության (մ).
1) սպասարկման ճակատով անցման լայնությունը՝ 1.5
2) պոմպերի միջև հեռավորությունը՝ 0.8
3) ճնշակների միջև հեռավորությունը՝ 1.5
4) հեռավորությունը պոմպերի և ճնշակների միջև՝ 1.0
5) հեռավորությունը պոմպերից և ճնշակներից մինչև սենքերի պատերը՝ 1.0
231. Գերլեցուն բալոններից գազի և չգոլորշիացած գազի դատարկման համար հարկավոր է նախատեսել գազամբարներ, դրանք տեղադրելով`
1) պահպանման բազայի տարածքում, 10 խմ ավել գազամբարների ընդհանուր տարողության դեպքում,
2) լցավորման արտադրամասի շենքից 3 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա (չերթևեկելի տարածքի վրա), մինչև 10 խմ գազամբարների ընդհանուր տարողության դեպքում:
232. ՀԱԳ ավտոցիստեռնները լցավորելու համար հարկավոր է նախատեսել լցավորման աշտարակներ:
233. Ավտոցիստեռնների լցավորման աստիճանը հսկելու համար հարկավոր է նախատեսել ավտոկշեռքներ իսկ ավտոցիստեռններում և երկաթուղային ցիստեռներում գազի զանգվածի (լցավորման աստիճանի) որոշման սարքվածքներ և սարքավորումներ:
234. Տաքացրած գազի օգտագործման դեպքում հարկավոր է հսկել նրա ջերմաստիճանը, որը չպետք է գերազանցի 450C:
235. Դեպի լցավորման աշտարակները գնացող հեղուկ և գոլորշի ֆազերի խողովակաշարերի վրա, աշտարակներից 10 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա հարկավոր է նախատեսել փակիչ սարքեր (արմատուր):
236. Սենքերում տեղադրվող գոլորշիացման կայանքները, հարկավոր է տեղակայել լցավորման արտադրամասի շենքում կամ այն շենքի առանձին սենքում, որտեղ կան գազօգտագործող կայանքներ, կամ Ա կարգի շենքերի համար սահմանված պահանջները բավարարող առանձին շենքերում:
237. ԳԼԿ-ի արտադրական գոտում չի թույլատրվում նախատեսել բաց կրակի կիրառմամբ գոլորշիացման կայանքներ:
238. ԳԼԿ-ների ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրամատակարարման, ջեռուցման և օդափոխման, հրդեհաշիջման համակարգերի նախագծման դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել համապատասխան շինարարական նորմերի, էլեկտրակայանքների սարքվածքի կանոնների (ԷՍԿ) և սույն բաժնի պահանջներով ու ինժեներական ենթակառուցվածքների մատակարար կազմակերպությունների տեխնիկական պայմաններով:
239. Ա կարգի վտանգավորությամբ հրդեհապայթյուն շենքերից 50 մ շառավղով գոտում տեղավորված ջրամատակարարման և կոյուղու դիտահորերի վրա անհրաժեշտ է նախատեսել երկու (իրար վրա տեղադրված) կափարիչ: Կափարիչների միջի տարածությունը պետք է խտացվի գազի հոսակորստի դեպքում ներթափանցումը դիտահոր բացառող նյութով:
240. ԳԼԿ-ներում հարկավոր է նախատեսել՝ ջրի պաշարի հակահրդեհային ջրամբար, պոմպակայան և հրդեհային հիդրանտ ունեցող բարձր ճնշման օղակային ջրատարով արտաքին հրդեհաշիջման համակարգ:
241. Պահպանման բազայում 200խմ և պակաս ընդհանուր տարողությամբ գազամբարների դեպքում հրդեհաշիջման համար հարկավոր է նախատեսել ցածր ճնշման ջրատարի համակարգ կամ հրդեհաշիջման հնարավորություն ջրավազաններից:
242. ԳԼԿ արտաքին հրդեհաշիջման ջրի ծախսը հարկավոր է ընդունել ըստ աղյուսակ 13-ի:
Աղյուսակ 13
N |
Հեղուկացված գազերի գազամբարների ընդհանուր տարողությունը պահպանման բազայում, խմ |
Ջրի ծախսը, լ/վ ջրամբարներով |
վերգետնյա |
ստորգետնյա |
1 |
Մինչև 200 ներառյալ |
15 |
15 |
2 |
201-1000 ներառյալ |
20 |
15 |
3 |
1001-2000 ներառյալ |
40 |
20 |
4 |
2001- 8000 ներառյալ՝ ոչ ավելի |
80 |
40 |
243. ԳԼԿ վերգետնյա ջրամբարներով հակահրդեհային պոմպակայանները ըստ էլեկտրամատակարարման հուսալիության հարկավոր է դասել I կարգի:
244. ԳԼԿ մեկ աղբյուրից էլեկտրամատակարարման դեպքում անհրաժեշտ է նախատեսել դիզելային շարժաբերմամբ պահուստային հակահրդեհային պոմպերի տեղակայում:
245. Գազամբարների ավելի քան 200 խմ ընդհանուր տարողությամբ ՀԱԳ պահպանման վերգետնյա գազամբարներով գազալցման կայանքներում հարկավոր է նախատեսել գազամբարների ջրային սառեցման մշտական համակարգ, որը 75 րոպեի ընթացքում պետք է ապահովի գազամբարների ոռոգման ինտենսիվությունը`
1) 0.1 լ/վրկ մ2 ՝ կողային և ճակատային մակերեսների համար,
2) 0.5 լ/վրկ մ2 ՝ արմատուր ունեցող ճակատային մակերեսների համար:
246. Գազամբարների ջրային սառեցման (ոռոգման) կայանքները պետք է սարքավորված լինեն հրդեհային շարժական տեխնիկայի միացման սարքավորումներով:
247. Ջրի ծախսը հարկավոր է ընդունել մեկ շարքով դասավորված երեքից ոչ պակաս գազամբարների մեկ խմբում և մեկ խմբում երկշարք դասավորված վեց գազամբարների միաժամանակյա ոռոգման հաշվարկից` լրացուցիչ հաշվի առնելով աղյուսակ 13-ում բերված մեծությունները:
248. Դատարկման էստակադի հրդեհաշիջումը հարկավոր է ապահովել ԳԼԿ համար նախատեսված հակահրդեհային ջրամատակարարման համակարգից` շարժական միջոցներով:
249. Ա կարգի փակ սենքերի համար անհրաժեշտ է նախատեսել ներածման-արտածման օդափոխման արհեստական համակարգեր ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի N 83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.02.01-04 շինարարական նորմերի: Սենքերի վերին գոտիների հաշվարկային օդափոխանակության ապահովման համար թույլատրվում է բնական օդափոխում` դեֆլեկտորների կիրառմամբ: Այդ սենքերում, ոչ աշխատանքային ժամերին, թույլատրվում է բնական կամ խառը օդափոխում: Չտաքացվող արտադրական սենքերում, որտեղ սպասարկող անձնակազմը գտնվում է 2ժ-ից ոչ ավելի, թույլատրվում է բնական օդափոխություն արտաքին պատերի ներքևի մասերում տեղակայված շերտափեղկային ցանցերի միջոցով, որոնց չափերը որոշվում են հաշվարկով, ըստ ՀՀՇՆ IV-12.02.01-04:
250. Հեղուկացված գազերի առկայությամբ Ա կարգի արտադրական սենքերից արտածումը հարկավոր է նախատեսել սենքերի ներքևի և վերին գոտիներից: Ընդ որում, ներքևի գոտուց անհրաժեշտ է վերցնել հեռացվող օդի նորմավորվող ծախսի ոչ պակաս 2/3, հաշվի առնելով տեղական արտածծմամբ հեռացող օդաքանակը: Ընդհանուր փոխանակման արտածման օդափոխման համակարգերի բացվածքները հարկավոր է նախատեսել հատակից 0.3 մ մակարդակի (բարձրության) վրա:
251. Ա կարգի արտադրական սենքերում տեղադրվող պոմպերի, ճնշակների և այլ սարքավորումների էլեկտրաշարժաբերները հարկավոր է բլոկավորել արտածման օդափոխության համակարգերի օդամուղների հետ այնպես, որ դրանք չկարողանան աշխատել օդափոխման անջատման դեպքում:
252. Սենքերում և արտաքին կայանքների մոտ պայթյունավտանգ գոտու դասը, որին համապատասխան պետք է կատարվի ԳԼԿ, ԱԳԼԿ համար էլեկտրասարքավորման ընտրությունը, անհրաժեշտ է ընդունել ՀՀ կառավարության 2023 թվակնի ապրիլի 21-ի N 592-Ն որոշման պահանջներին համապատասխան:
253. Էլեկտրամատակարարման հուսալիության ապահովման տեսակետից շենքերի և կառուցվածքների էլեկտրաընդունիչները, որոնց վրա տարածվում են սույն բաժնի նորմերը, հարկավոր է դասել III կարգին, բացառությամբ հակահրդեհային պոմպակայանների վթարային օդափոխման և մինչ` պայթյունավտանգ խտության ազդարարիչների էլեկտրաընդունիչների, որոնք հարկավոր է դասել I կարգին: Հրդեհային պոմպերի էլեկտրամատակարարումը երկու անկախ աղբյուրներից հնարավոր չլինելու դեպքում թույլատրվում է նախատեսել դրանց միացումը ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 14-ի N 80-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.01-2014 շինարարական նորմերի կամ նախատեսել դիզելային շարժաբերով պահեստային պոմպի տեղակայում:
254. Պոմպաճնշակային լցավորման, գոլորշիացման և ներկման բաժինների սենքերում աշխատանքային լուսավորումից բացի հարկավոր է նախատեսել լրացուցիչ անկախ վթարային լուսավորություն:
255. Թույլատրվում է կիրառել կուտակիչային պայթյունապաշտպանված լապտերներ ոչ ավել 12Վ լարմամբ:
256. Հրդեհի առաջացման դեպքում, պայթյունավտանգ գոտիներով սենքերի օդում գազի վտանգավոր խտության պարագայում էլեկտրամատակարարման սխեման պետք է նախատեսի տեխնոլոգիական սարքավորման ավտոմատ անջատում և օդափոխման սարքավորումների կենտրոնացված անջատում ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի N 83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.02.01-04:
257. ԳԼԿ-ների տարածքում հարկավոր է նախատեսել արտաքին և վթարային լուսավորություն:
258. Արտաքին և վթարային լուսավորության կառավարումը հարկավոր է նախատեսել անձնակազմի մշտական ներկայության տեղերից (օրինակ` անցակետի սենքից):
259. ԳԼԿ-ների տարածքի վրայով էլեկտրահաղորդման օդային գծերի անցկացում չի թույլատրվում:
260. Շենքերի, շինությունների, արտաքին տեխնոլոգիական կայանքների ու հաղորդակցուղիների համար պայթունավտանգ գոտիների դասից կախված անհրաժեշտ է նախատեսել շանթապաշտպանություն՝ համաձայն ՀՀ կառավարության 2023թվականի ապրիլի 21-ի N 592-Ն որոշման:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 դեկտեմբերի 2023 թվական: