ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի նոյեմբերի 22-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2002 թվականի հունիսի 4-ի Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածը «կրկնակի (երկրորդային) ջրօգտագործում» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացությունով.
«հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգ` ջրախնայող համակարգ, որը կապահովի ձկնաբուծարանի ելքային ջրերի առնվազն 40 տոկոսի մաքրումից հետո կրկին օգտագործումը նույն ձկնաբուծարանի նույն ավազաններում՝ հորատանցքից իրականացնելով ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրառի ծավալի առավելագույնը 60 տոկոսի չափով ջրառ և ապահովելով ձկնաբուծարանի մուտքային ջրերի առնվազն 40 տոկոս ջրախնայողություն.»։
Հոդված 2. Օրենսգրքի 33.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի նախաձեռնությամբ ջրօգտագործման թույլտվությամբ տրված ջրառի ծավալների նվազեցում նախատեսվելու դեպքում՝ ջրօգտագործման թույլտվությամբ տրված ջրառի ծավալները տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի միջոցով ստացված ջրառի փաստացի ծավալներին համապատասխանեցնելու նպատակով։»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. դեկտեմբերի 6
Երևան
ՀՕ-377-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 դեկտեմբերի 2023 թվական: