ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 136-Ա
«ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՀՕ-398-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը՝
1. Հաստատել «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-398-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
|
14.02.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված
ՀՀ վարչապետի
N 136-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՀՕ-398-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ |
Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ընդունման ենթակա իրավական ակտի տեսակն ու վերնագիրը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու կամ ընդունելու
համար պատասխանատու պետական կառավարման համակարգի
մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետները |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման
աղբյուրը |
Իրավական ակտի ընդունման իրավական հիմքը |
1. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N 1368-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի
աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ շրջակա միջավայրի
նախարարություն |
2024 թ.
հունիսի 1-ին
տասնօրյակ |
Ֆինանսավորում չի
պահանջվում |
«Օզոնային շերտի
պահպանության մասին» օրենքում լրացումներ և
փոփոխություններ
կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-398-Ն օրենքի հոդված 1 |
2. |
«Կարգավորող նյութերի գործածման բնագավառում
հոսակորուստների դիտանցման
կարգը, դիտանցման
արդյունքների հաշվառման
գրանցամատյանի վարման կարգը և ձևը հաստատելու
մասին» ՀՀ կառավարության
որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ
ներկայացնելը |
ՀՀ շրջակա միջավայրի
նախարարություն |
2024 թ.
մայիսի 2-րդ
տասնօրյակ |
Ֆինանսավորում չի
պահանջվում |
«Օզոնային շերտի
պահպանության մասին» օրենքում լրացումներ և
փոփոխություններ
կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-398-Ն օրենքի հոդված 2 |
3. |
«Հայաստանի
Հանրապետության
կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 754-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ
կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի
աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ շրջակա միջավայրի
նախարարություն |
2024 թ.
օգոստոսի 3-րդ
տասնօրյակ |
Ֆինանսավորում չի
պահանջվում |
«Օզոնային շերտի
պահպանության մասին» օրենքում լրացումներ և
փոփոխություններ
կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-398-Ն օրենքի հոդված 4, մաս 1 |
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
14.02.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |