«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 մարտի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11703087
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 դեկտեմբերի 2002 թ. ք. Երևան |
N 91-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀՇՆ IV-11.02-02-02 «ԲԱՆԿԵՐԻ ՇԵՆՔԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության 2002 թ. հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1294-Ն որոշման 7-րդ կետի գ) ենթակետի և ՀՀ կառավարության 1999 թ. մայիսի 26-ի «Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը սահմանելու մասին» N 351 որոշման ա) կետի համաձայն
Հրամայում եմ՝
Հաստատել և 2003 թ. մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում գործողության մեջ դնել ՀՀՇՆ IV-11.02.02-02 «Բանկերի շենքեր» շինարարական նորմերը:
Հայաստանի Հանրապետության պետական դրոշմի լոգոտիպ
|
Նորմավորման փաստաթղթերի համակարգ շինարարությունում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ |
ՀՀՇՆ IV-11.02.02-02
|
ԲԱՆԿԵՐԻ ՇԵՆՔԵՐ |
|
Հայաստանի Հանրապետության
Քաղաքաշինության նախարարություն
ԵՐԵՎԱՆ
|
ՆՈՐՄԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ
ԲԱՆԿԵՐԻ ՇԵՆՔԵՐ
ՀՀՇՆ IV-11.02.02-02
Հայաստանի Հանրապետության
Քաղաքաշինության նախարարություն
Ե Ր Ե Վ Ա Ն
2 0 0 2
Հանգուցային բառեր` գլխավոր գրասենյակի շենք, դրամարկղային կենտրոն, ինքնուրույն մուտք, սահմանափակ մուտքի գոտի, շենքերի տեխնիկական ամրացվածություն, սերվերային սենքեր, դրամապահոց, նախադրամապահոց, գործառնական դրամարկղեր, գործառական գոտիներ, ինկասատորական մեքենաների բոքսեր, դրամարկղային սրահ, վաքեր:
Ն Ա Խ Ա Բ Ա Ն
1. ՄՇԱԿՎԵԼ ԵՆ` «Երևաննախագիծ» ՓԲԸ կողմից
2. ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԵՆ` ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
3. ԸՆԴՈՒՆՎԵԼ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ԴՐՎԵԼ`
ՀՀ Քաղաքաշինության նախարարության կողմից.
հրաման N 91-Ն առ 2002-12-29
4. ԳՐԱՆՑՎԵԼ ԵՆ ՀՀ Արդարադատության նախարարության
պետական գրանցամատյանում թիվ … առ ……
5. ԳՈՐԾԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
Սույն նորմերից օգտվելիս անհրաժեշտ է հաշվի առնել շինարարական նորմերի և ստանդարտների հաստատված փոփոխությունները:
Խմբագիրներ`
Ա. Աբրահամյան, Ս. Ամիրաղյան, Ա. Ավետիսյան,
Ա. Ասրիյան, Գ. Մուշեղյան, Հ. Մուրադյան, Պ. Սողոմոնյան
(«Երևաննախագիծ» ՊՓԲԸ)
Հայաստանի Հանրապետության շինարարական նորմեր
Բ Ա Ն Կ Ե Ր Ի Շ Ե Ն Ք Ե Ր
З Д А Н И Я Б А Н К О В
B A N K S ’’ B U I L D I N G S
Գործարկման թվականը 2003-05-01
1. Կիրառման ոլորտը
Սույն շինարարական նորմերը տարածվում են նոր կառուցվող և վերակառուցվող բանկերի, դրանց ստորաբաժանումների, մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, այդ թվում՝ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի շենքերի, ինչպես նաև բազմագործառական շենքերում տեղաբաշխվող բանկային կազմակերպությունների սենքերի նախագծման վրա:
2. Նորմատիվ վկայակոչումներ
Սույն շինարարական նորմերում վկայակոչված նորմատիվ փաստաթղթերը բերված են Ա Հավելվածում:
3. Ընդհանուր դրույթներ
3.1 Զբաղեցրած հողամասի և դրա կազմակերպման, շենքերի ներքին հատակագծագործառական կառուցվածքի, ինչպես նաև սենքերի նկատմամբ ներկայացվող պահանջների առումով բանկերը ստորաբաժանվում են՝
- ՀՀ Կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակի շենք, ՀՀ Պահուստային բանկի շենք, Կենտրոնական բանկի տարածքային դրամարկղային կենտրոնների (այսուհետ՝ ՏԴԿ), մասնաճյուղերի և ներկայացուցչությունների շենքեր կամ սենքեր,
- Առևտրային բանկերի գլխավոր գրասենյակների, ներկայացուցչությունների, մասնաճյուղերի շենքեր կամ սենքեր,
- Օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, ներկայացուցչությունների շենքեր կամ սենքեր:
Առևտրային բանկերի և դրանց մասնաճյուղերի, ինչպես նաև օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների (այսուհետ` Բանկեր) շենքերի կամ սենքերի, դրամարկղային հանգույցների անվտանգության ու պաշտպանության ապահովումը, հրդեհային անվտանգության, ինչպես նաև համակարգչային ցանցերին ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2002 թ. փետրվարի 19 N 49 որոշմամբ հաստատված 1 Կանոնակարգին և սույն նորմերին:
3.2 ՀՀ Կենտրոնական բանկի (այսուհետ՝ ԿԲ) գլխավոր գրասենյակը, ինչպես նաև Պահուստային բանկը (այսուհետ` ՊԲ) պետք է զբաղեցնեն ինքնուրույն առանձին շենքեր: ԿԲ գլխավոր գրասենյակի և ՊԲ շենքերը պետք է զբաղեցնեն անվտանգության գոտիով շրջապատված տարածքներ, որոնց սահմանները որոշվում են ԿԲ պաշտպանության և անվտանգության ծառայության կողմից:
3.3 ԿԲ մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները, ՏԴԿ, առևտրային բանկերն ու դրանց մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները պետք է տեղաբաշխվեն առանձին շենքերում կամ զբաղեցնեն տարածք (մակերես)` վարչական, հասարակական և այլ կարգի ու նշանակության կազմակերպությունների հետ նույն շենքում: Համատեղ տեղաբաշխման դեպքում բանկային կազմակերպությունները պետք է ունենան առանձնացված, հատակագծային մեկուսացմամբ և ինքնուրույն գործունեության հնարավորությամբ ապահովված տարածք:
Բանկերի, դրանց մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների, ինչպես նաև ՏԴԿ տեղադրումը թույլատրվում է բնակելի շենքերի առաջին և երկրորդ հարկերում կամ դրանց կցակառույց բլոկներում: Այս դեպքերում բանկերը պետք է ունենան առանձնացված ինքնուրույն մուտք, պետք է ապահովված լինի համապատասխան ձայնամեկուսացումը, բացառված լինի գերնորմատիվ աստիճանի աղմուկի ու մթնոլորտ վնասակար նյութերի արտանետվածքների աղբյուր հանդիսացող սարքավորանքի կիրառումը:
Բանկերի զբաղեցրած տարածքը պետք է բավարարի ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2002 թ. փետրվարի 19 N 49 որոշմամբ հաստատված 1 Կանոնակարգին և սույն նորմերին:
3.4 Բանկերի, դրանց ներկայացուցչությունների, ստորաբաժանումների և ՏԴԿ տեղաբաշխումը չի թույլատրվում`
-պայթյունավտանգ արտադրական կազմակերպությունների կամ պայթյունավտանգ սենքեր պարունակող կազմակերպությունների շենքերում,
-դպրոցների, մանկատների շենքերում, գիշերօթիկ տների և դրանց ննջարանային մասնաշենքերում,
-ստացիոնար բուժական և նախադպրոցական մանկական հիմնարկների շենքերում:
3.5 ԿԲ, ՊԲ, ՏԴԿ և բանկերի շենքերի պատասխանատվության աստիճանը պետք է ընդունել 2 կարգի ըստ ՍՆԻՊ 2.01.07:
3.6 ԿԲ, ՊԲ և բանկերի շենքերին ներկայացվող նորմատիվ պահանջները սահմանող աշխատողների հաշվարկային թվաքանակում չեն ընդգրկվում պահակախումբը և սպասարկող անձնակազմը (հասարակական սննդի, շենքը սպասարկող նորոգման արհեստանոցների և հանդերձարանի աշխատողներ, վարորդներ և հավաքարարներ):
3.7 Աշխատողների հաշվարկային թվաքանակը սույն նորմերում ներկայացված ցուցանիշներին չհամընկնելու դեպքում պետք է որոշվի միջարկման կամ արտարկման միջոցով:
3.8 Բանկերի շենքերի նախագծման ընթացքում նախագծային առաջադրանքին համապատասխան անհրաժեշտ է նախատեսել քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում ինժեներատեխնիկական միջոցառումներ՝ ըստ ՍՆիՊ 2.01.51 և ՍՆիՊ II-11:
3.9 Բանկերի շենքերը նախագծելիս անհրաժեշտ է նախատեսել հաշմանդամ աշխատողների և հաճախորդների համար մատչելիության բարենպաստ պայմանների ապահովման միջոցառումներ ըստ ՎՍՆ 62:
4. Հողամասին ներկայացվող պահանջներ
4.1 Բանկի (ներառյալ ԿԲ և ՊԲ) շենքի կառուցման համար ընտրվող հողամասը պետք է բավարարի՝
- շենքերի պաշտպանության, անվտանգության և հակահրդեհային ապահովման պայմաններին,
-հաճախորդների, աշխատողների և հատուկ ավտոմեքենաների համար մատչելիության պայմաններին:
4.2 Բանկերի տեղաբաշխման հողամասի նկատմամբ շրջակա միջավայրի վնասակար գործոնների ազդեցության աստիճանը բանկի աշխատակազմի վրա չպետք է գերազանցի բնակեցման գոտիների համար թույլատրելի սահմանները, իսկ տեխնոլոգիական սարքավորանքի համար դրանց շահագործային տեխնիկական պայմանների (քիմիական ագրեսիվություն, էլեկտրամագնիսական ազդեցություն, թրթռումներ, փոշոտվածություն և այլն) նորմատիվային չափանիշները:
4.3 ԿԲ և ՊԲ հողամասի սահմանափակ մուտքի գոտու սահմաններում տարանցիկ ինժեներատեխնիկական, այդ թվում ստորգետնյա, կոմունիկացիաների առկայություն չի թույլատրվում:
4.4 Քաղաքաշինական իրավիճակում, երբ կառուցապատման պայմաններից ելնելով ԿԲ և ՊԲ հողամասերի տարածքը կարող է դիտարկվել հարակից կողմնակի շենքերից` պահանջվում է առանձնացնել սահմանափակ մուտքի անհրաժեշտ գործառական գոտիներ, որոնց տեխնիկական անվտանգության ապահովման պահանջները պետք է սահմանվեն Կենտրոնական բանկի կողմից տրվող տեխնիկական առաջադրանքով:
4.5 Բանկերի (ներառյալ ԿԲ և ՊԲ) շենքերի շինարարության համար հողամասի նվազագույն մակերեսը պետք է ընդունել ըստ 1 աղյուսակում բերված ցուցանիշների:
Աղյուսակ 1
Օբյեկտի անվանումը |
Աշխատողների հաշվարկային քանակը |
Մեկ օբյեկտին անհրաժեշտ հողամասերի մակերեսները, ոչ պակաս, հա |
Մասնաճյուղեր, ներկայացուցչություններ, հաշվարկային և դրամարկղային կենտրոններ, Բանկերի գլխավոր գրասենյակներ, ԿԲ և ՊԲ |
15 25 35 50 100 150 200 300 400 500 700 |
0.15 0.20 0.30 0.40 0.50 - 0.54 0.60 - 0.65 0.75 - 0.80 0.85 - 0.90 0.95 - 1.01 1.05 - 1.12 1.15 - 1.24 |
Ծանոթություն. Բերված ցուցանիշները հաշվի չեն առնում առանձին տեղադրվող օժանդակ շենքերի և կառույցների համար պահանջվող հողատարածքները (պահեստներ, ավտոկայանատեղեր, տրանսֆորմատորային ենթակայան, դիզելային էլեկտրակայան, ջերմակարգավորման կետ, կաթսայատուն և այլն):
4.6 Բանկերի (ներառյալ ԿԲ ու ՊԲ) ծառայողական և հատուկ ավտոտրանսպորտի կայանատեղերի քանակը որոշվում է նախագծային առաջադրանքով:
4.7 Բանկերի (ներառյալ ԿԲ ու ՊԲ) ծառայողների և հաճախորդների անձնական օգտագործման ավտոմեքենաների կայանատեղերի ներկառուցումը բանկի ծառայողական շենքերում չի թույլատրվում: Բնակելի շենքում բանկի տեղաբաշխման, դրա ծառայողական ավտոմեքենաների, ինչպես նաև ծառայողների և հաճախորդների անձնական օգտագործման ավտոմեքենաների կայանատեղերը պետք է տեղաբաշխվեն փողոցի կամ շենքի կողապատի կողմից: Այս նպատակների համար բնակելի շենքերի բակերի տարածքի օգտագործումը չի թույլատրվում:
4.8 ԿԲ և ՊԲ շենքերի տարածքում շրջակա միջավայրի աղտոտման աղբյուր հանդիսացող ավտոկայանատեղերի, կաթսայատների, դիզելային էլեկտրակայանների և այլ նման օբյեկտների տեղադրման դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել ՍՆիՊ 2.07.01 և ՍՆ N 2.III-11.3 դրույթներով:
5. Շենքերի ծավալահատակագծային ԵՎ կոնստրուկտիվ լուծումներ
5.1 Ընդհանուր դրույթներ
5.1.1 Բանկերի (ներառյալ ԿԲ ու ՊԲ) ծառայողական սենքերի բարձրությունը (հատակից մինչև առաստաղը) պետք է լինի ոչ պակաս 3.3 մ, իսկ միջանցքների բարձրությունը ոչ պակաս 2.5 մ: Ինկասատորական ավտոմեքենաների բեռնավորման-բեռնաթափման բոքսերի բարձրությունը որոշվում է ըստ օգտագործվող ավտոմեքենաների եզրաչափքերի:
5.1.2 ԿԲ և ՊԲ շենքերն` անկախ դրանց հարկայնությունից պետք է կահավորված լինեն բեռնամարդատար վերելակներով արժեքների, տեխնոլոգիական սարքավորանքի և նյութերի փոխադրման համար, ինչպես նաև սույն նորմերի 3.9. կետի պահանջների հաշվառմամբ:
Վերելակների բեռնունակությունը և խցիկերի եզրաչափքերը սահմանվում են տեխնոլոգիական առաջադրանքով, իսկ դրանց քանակը որոշվում է հաշվարկներով:
5.1.3 Բանկերի (ներառյալ ԿԲ և ՊԲ) նոր կառուցվող շենքերում միջանցքների լայնությունը պետք է լինի ոչ պակաս 1.4 մ (վերակառուցվող շենքերում ոչ պակաս 1.2 մ): Միջանցքների լայնությունը պետք է բավարարի էվակուացիայի պահանջներին, ինչպես նաև արժեքների, կահույքի, նյութերի և սարքավորանքի փոխադրման պահանջներին:
5.1.4 Բանկերի (ներառյալ ԿԲ ու ՊԲ) ծառայողական սենքերի աղմուկից պաշտպանության միջոցառումները պետք է բավարարեն ՍՆիՊ II-12 դրույթներին:
5.2 Գլխավոր գրասենյակների շենքեր և ծառայողական շենքեր
5.2.1 Բանկերի (ներառյալ ԿԲ ու ՊԲ) գլխավոր գրասենյակների շենքերում սենքերն ըստ գործառական խմբերի ստորաբաժանվում են՝
- ծառայողական սենքեր (գրասենյակներ կամ օֆիսներ, ղեկավարների աշխատասենյակներ, կառուցվածքային ստորաբաժանումների ընդհանուր ծառայողական սենքեր),
- էլեկտրոնային հաշվիչ տեխնիկայի և կապի սարքավորանքի սենքեր,
- արխիվների և գործավարական նշանակության սենքեր,
- օժանդակ և սպասարկման նշանակության սենքեր,
- օբյեկտի պաշտպանության և անվտանգության ծառայության սենքեր,
- ինժեներատեխնիկական նշանակության սենքեր:
Բանկերի գլխավոր գրասենյակների շենքերում կամ սենքերում որպես ինքնուրույն գործառահատակագծային գոտի, տեղաբաշխվում է դրամարկղային հանգույցը, իսկ ԿԲ շենքում՝ ՏԴԿ:
5.2.2 ԿԲ գլխավոր գրասենյակի շենքում համատեղ տեղաբաշխվող ՏԴԿ սենքերի կազմը և դրանց ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն առանձին տեղաբաշխվող ՏԴԿ կամ դրամարկղային հանգույցների նախագծման պայմաններին:
5.2.3 Բանկերի (ներառյալ ԿԲ և ՊԲ) ղեկավարների և նրանց տեղակալների աշխատասենյակների և ընդունարանների մակերեսները պետք է ընդունվեն ըստ նախագծային առաջադրանքի:
5.2.4 Կառուցվածքային ստորաբաժանումների ընդհանուր աշխատասենյակների նվազագույն մակերեսները պետք է ընտրել 2 աղյուսակին համապատասխան:
Աղյուսակ 2
Գործունեության բնույթը |
Մեկ աշխատանքային տեղին հասանելիք մակերես, մ2 |
Ստորաբաժանման ղեկավար ընդհանուր աշխատասենյակում Մասնագետներ և ԷՀՄ օգտագործող կատարողներ, գանձապահներ Հաճախորդներին սպասարկող մասնագետներ Տեխնիկական կատարողներ (առանց ԷՀՄ օգտագործման, գրասենյակային բնույթի աշխատանքով զբաղված) |
8.5
6.0 7.5
4.5
|
5.3 Էլեկտրոնային տեղեկատվահաշվողական տեխնիկայի, կապի միջոցների և դրանց ցանցերի սենքեր
5.3.1 Տեղեկատվահաշվողական տեխնիկայի և կապի միջոցների համար հատուկ սենքերի կազմն ու մակերեսները սահմանվում են տեխնիկական առաջադրանքով և տեղեկատվական ստորաբաժանումների սենքերի վերաբերյալ ԿԲ տեղեկատվական համակարգերի բաժանմունքի կողմից մշակված գերատեսչական նորմատիվահրահանգչական փաստաթղթերի դրույթներով:
5.3.2 Հատուկ կապի ստորաբաժանման բլոկը պետք է զբաղեցնի առնվազն երեք սենք, որոնց մակերեսները որոշվում են ըստ տեղադրվող սարքավորանքին ներկայացվող պահանջների` ոչ պակաս 10 մ2 կատարողների համար, ոչ պակաս 15 մ2 գործավարության համար և ոչ պակաս 20 մ2 սարքավորանքի տեղադրման համար:
Տվյալ սենքերի խումբը այլ սենքերից, ինչպես նաև կատարողների սենքը ծառայողականներից բաժանող պատերն ու միջնորմները պետք է ապահովեն ոչ պակաս 40 դԲ ձայնամեկուսացում, իսկ օդափոխության անցուղիները պետք է կահավորվեն ձայնակլանիչ սարքերով:
5.3.3 Բանկերի (ներառյալ ԿԲ և ՊԲ) տեղային համակարգչային ցանցի սերվերային սենքերը փոշուց պաշտպանելու, անհրաժեշտ ջերմաստիճանի և խոնավության ապահովման և հակահրդեհային անվտանգության միջոցների արդյունավետ գործունեության համար պետք է նախատեսվեն հերմետիկության պայմաններն ապահովող կոնստրուկտիվ լուծումներ: Դրանք պետք է ապահովված լինեն անհրաժեշտ կլիմայական ռեժիմի պահպանման և հակահրդեհային ավտոմատ համակարգով՝ ըստ սույն նորմերի 7 բաժնի:
Սերվերային սենքերը պետք է կահավորված լինեն մուտքի և ելքի թույլատրման քարտային տիպի ավտոմատ համակարգով:
5.3.4 Միջբանկային համակարգչային ցանցի կառավարման կենտրոնում, ի լրումն միջբանկային համակարգչային ցանցի համար սույն նորմերի 5.14.6. կետում սահմանված պահանջների, ՀՀ Կենտրոնական բանկի ցանցի կառավարման կենտրոնի սենքում պետք է նախատեսվեն՝
- անհրաժեշտ ուղիներ՝ հեռախոսակայանների կապի գծերը մինչև կենտրոն հասցնելու համար,
- ցանցի օպերատորների կողմից ցանցային սարքավորանքի աշխատանքային վիճակի վերահսկման համար` պատերից մեկը ապակուց ըստ ԳՕՍՏ Ռ 51136-98,
- կեղծ հատակ և առաստաղ՝ սարքավորանքի մալուխային լարանցումների համար:
5.3.5 Ինտերնետ միջազգային համակարգչային ցանցի սերվերային սենքերին ներկայացվում են սույն նորմերի 5.3.3. կետում սահմանված պահանջները:
5.4 Գործավարական նշանակության և արխիվային սենքեր
5.4.1 Թղթակցություն ընդունող-առաքող ծառայությունների սենքերը պետք է տեղաբաշխված լինեն սահմանափակ մուտքով գոտում։
Հաճախորդներին հասցեագրված թղթակցության փոխանցման սենքերը պետք է անմիջական կապ ունենան սահմանափակ մուտքով գոտուց դուրս գտնվող սրահի հետ: Թղթակցության փոխանակումը պետք է կատարվի պաշտպանական միջոցներով օժտված պատուհանի ըստ` ԳՕՍՏ Ռ 51112, ԳՕՍՏ Ռ 51113, ԳՕՍՏ Ռ 51136 և վաքի միջոցով: Նշված սենքերի մակերեսները պետք է ընդունել ըստ 2 աղյուսակի:
5.4.2 Օպերատիվ պոլիգրաֆիայի ծառայության և փաստաթղթերի պատճենահանման սենքերի կազմն ու մակերեսները որոշվում են սարքավորման շահագործման տեխնիկական պայմաններով՝ մեկ աշխատատեղի հաշվարկով ոչ պակաս 6 մ2:
5.4.3 Արխիվային սենքերի նախագծումը պետք է իրականացվի արխիվացման համար էլեկտրոնային հաշվողական տեխնիկայի կիրառման հնարավորության ապահովման և համապատասխանի ՍՆԻՊ 2.01.50 և գերատեսչական արխիվների հիմնական կանոններին:
5.4.4 Արխիվների պահոցները պետք է տեղադրվեն շենքերի ստորին հարկերում և պաշտպանված լինեն խոնավությունից:
5.5 Գլխավոր գրասենյակների օժանդակ սենքեր
5.5.1 Օժանդակ և սպասարկման սենքերն են՝ դահլիճները, խորհդակցությունների և բանակցությունների սրահները, հասարակական սննդի, կենցաղային, սանիտարական, բուժական և շենքի մուտքի խմբի սենքերը, նորոգման արհեստանոցները, նյութերի և տնտեսական պահեստանոցները:
5.5.2 Դահլիճների տարողությունը պետք է կազմի աշխատողների ընդհանուր թվաքանակի մինչև 70%: Դահլիճի մակերեսը ընդունվում է` մեկ մարդուն ոչ պակաս 1.2 մ2 հաշվարկից:
5.5.3 Խորհրդակցությունների և բանակցությունների սենքերում տեղերի քանակը որոշվում է նախագծային առաջադրանքով:
5.5.4 Հասարակական սննդի սենքերի կազմն ու մակերեսները որոշվում են նախագծային առաջադրանքով և ըստ ՍՆԻՊ 2.08.02:
5.5.5 Արտադրական նշանակության նյութերի (կազմտեխնիկա, պահեստամասեր, ծախսանյութեր, փաթեթանյութեր և այլն) պահեստանոցների կահավորումը, կազմն ու մակերեսները որոշվում է համապատասխան տեխնոլոգիական առաջադրանքով և ըստ գործառնական պաշարների անհրաժեշտ ծավալների:
5.5.6 Շենքերի հարկերում հարկավոր է նախատեսել հավաքարարական գույքի պահեստանոցներ` ոչ պակաս 1.5 մ2 մակերեսով:
5.5.7 Սանհանգույցները պետք է տեղաբաշխվեն բոլոր հարկերում: Սարքերի քանակը որոշվում է` յուրաքանչյուր 50 տղամարդու մեկ միզարան և մեկ զուգարանակոնք, յուրաքանչյուր 30 կնոջ մեկ զուգարանակոնք հաշվարկով: Յուրաքանչյուր երեք սարքի համար պետք է նախատեսվի մեկ լվացարան:
5.5.8 Անձնական հիգիենայի սենյակները պետք է նախատեսվեն կանանց սանհանգույցներին կից, ոչ պակաս 4 մ2 մակերեսով, ընդսմին յուրաքանչյուր 50 կնոջ համար պետք է նախատեսել ոչ պակաս մեկ սենյակ:
5.5.9 Սպասարկող անձնակազմի հանդերձարանները հաշվարկվում են ըստ ինժեներական համակարգերը սպասարկողների և հավաքարարների գումարային թվաքանակի: Հանդերձարանները պետք է լինեն նախատեսված առանձին` տղամարդկանց և կանանց համար, և կահավորվեն անհատական պահարաններով: Հանդերձարանի մեկ պահարանին հարկավոր է տրամադրել 1.5 մ2 մակերես: Հանդերձարանը պետք է ունենա ցնցուղարան` 10 պահարանին մեկ ցնցուղի հարաբերությամբ:
5.5.10 Լարված և կենտրոնացած ուշադրություն պահանջող աշխատանքով զբաղված (ԷՀՄ-ի օպերատորներ և այլն) աշխատողների համար պետք է նախատեսել կարճատև հանգստի և հոգեբանական լիցքաթափման սենյակներ, ըստ տվյալ սենյակում սպասարկվող աշխատողների թվաքանակի՝ յուրաքանչյուր աշխատողի համար 0.7 մ2 մակերեսի հատկացմամբ, բայց ոչ պակաս 12 մ2 ընդհանուր մակերեսով:
5.5.11 Սպասարկող և շահագործող անձնակազմի (վարորդներ, հանդերձարանի և շենքի տեխնիկական սպասարկման աշխատողներ) հանգստի սենյակի մակերեսը որոշվում է` այդ սենյակում սպասարկվող յուրաքանչյուր աշխատողին հասնող ոչ պակաս 0.5 մ2 մակերեսի հաշվարկով:
5.5.12 Շենքի մուտքի սենքերն են՝ նախասրահը, որը գտնվում է մուտքի դռան և պահակակետի միջև, անցագրային բաժինը, նախամուտք-անցախցերով կահավորված պահակակետը, սրահը և հաճախորդների հանդերձարանը:
5.5.13 Նախասրահը ծառայում է որպես հաճախորդների անցագրերի ձևակերպման սպասասրահ, թղթակցության փոխանակման և բանկի աշխատողների հետ կարճատև շփման վայր: Նախասրահին հաջորդում է սահմանափակ մուտքի գոտին, որտեղ պետք է տեղաբաշխվի թղթակցական առաքումների փոխանակային հանգույցը: Նախասրահը պետք է կահավորված լինի ներքին հեռախոսակապով:
Նախասրահի մակերեսն ընդունվում է հետևյալ հաշվարկով. բանկի աշխատողների թիվը պետք է բազմապատկվի 0.06 մ2 մակերեսով և ստացված արդյունքին գումարվի 10 մ2:
Նախասրահին կից պետք է նախատեսվեն բանակցությունների սենյակներ ոչ պակաս 12 մ2 մակերեսով, որոնց թիվը սահմանվում է նախագծային առաջադրանքով:
5.5.14 Հաճախորդների հանդերձարանը տեղադրվում է սրահին կից՝ սահմանափակ մուտքի գոտում: Դրա մակերեսը որոշվում է ըստ շենքում միաժամանակ գտնվող հաճախորդների հաշվարկային թվաքանակի:
5.5.15 ԿԲ գլխավոր գրասենյակի շենքում հաճախորդների ուղեբեռի պահանոցի տեղաբաշխում չի թույլատրվում: Անհրաժեշտության դեպքում այն պետք է տեղաբաշխվի գլխավոր գրասենյակի շենքից դուրս գտնվող օժանդակ շենքերում:
5.5.16 Անցագրային բաժնի սենքերի կազմն ու մակերեսը որոշվում է տեխնոլոգիական առաջադրանքով և պայմանավորվում է աշխատողների թվաքանակով և կիրառվող տեխնիկական միջոցներով: Անցագրային բյուրոյի ծառայողական մուտքը պետք է նախատեսվի սահմանափակ մուտքի գոտուց:
5.5.17 Բանկերի շենքերի և կահավորման շահագործումն ապահովող նորոգման արհեստանոցների և տնտեսական պահեստանոցների մակերեսները պետք է լինեն 3 աղյուսակում բերված ցուցանիշներից ոչ պակաս:
Բանկերի շենքերի ընդհանուր մակերեսների սույն նորմերում ներկայացված ցուցանիշներին չհամընկնելու դեպքում նշված սենքերի մակերեսները պետք է որոշվեն միջարկման կամ արտարկման միջոցով:
Աղյուսակ 3
Սենքեր |
Սենքերի մակերեսը, մ2 |
Շենքի ընդհանուր մակերեսի դեպքում՝ հազար մ2 |
1.0 |
3.0 |
5.0 |
10.0 |
20.0 |
Նորոգման արհեստանոցներ՝ - էլեկտրատեխնիկական - փականագործական - հյուսնային Պահեստանոցներ՝ - տնտեսական գույքի - կահույքի և կահավորանքի - շինանյութերի Թղթաթափոնի կուտակման |
10 12 16
15 20 18 12 |
12 15 20
18 25 20 15 |
16 18 27
24 30 24 18 |
18 24 36
30 48 27 24 |
24 36 54
48 72 36 36 |
5.6 Տարածքային դրամարկղային կենտրոնների սենքեր
5.6.1 ՏԴԿ դրամարկղային հանգույցի նախագծային բնութագրերը և նախագծմանը ներկայացվող պահանջները ներկայացվում են նախագծային առաջադրանքով ըստ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի սահմանված պահանջների և պետք է բավարարեն`
ԳՕՍՏ Ռ 50862, ԳՕՍՏ Ռ 50941, ԳՕՍՏ Ռ 51072, ԳՕՏՍ Ռ 51110 և սույն նորմերի 5.7 բաժնի պահանջներին:
5.6.2 ՏԴԿ սենքերը ըստ գործառական խմբերի ստորաբաժանվում են՝
- դրամարկղային հանգույց և արժեքների փոխանցման բլոկ,
- դրամարկղային սրահ,
-հաշվարկագործառնական հանգույց (հաշվապահության, գործառնական սրահ, տեխնոլոգիական ապահովման խմբի, այդ թվում՝ էլեկտրոնային հաշվողական տեխնիկայի, կապի և գաղտնապաշտպանության սարքավորանքի, հրշեջ պաշտպանության և ազդարարային համակարգերի սենքեր),
- վարչակազմի և այլ ստորաբաժանումների աշխատասենյակներ,
- անվտանգության ծառայության և արտագերատեսչական պաշտպանության սենքեր,
- օժանդակ և սպասարկման նշանակության սենքեր,
- ինժեներատեխնիկական նշանակության սենքեր:
5.6.3 ՏԴԿ սենքերի գործառահատակագծային գոտևորումը պետք է նպաստի փաստա-թղթերի փոխադրման տեխնոլոգիական երթուղիների նվազեցմանը, արժեքների փոխանցման, պահպանման և մշակման գործընթացների խստիվ համապատասխանության ընդունված կարգին, ինչպես նաև սահմանափակ մուտքի գոտևորման պահանջներին:
5.6.4 Գործառնական սրահի և գործառնական դրամարկղերի աշխատանքային գոտիների դիրքը պետք է ապահովի դրանց միջև փոխադարձաբար հարմար հաղորդակցման կապը:
5.7 Դրամարկղային հանգույցի սենքեր
5.7.1 Դրամարկղային հանգույցը պետք է մեկուսացված լինի բանկի այլ ստորաբաժանումներից և ապահովի հանգույցի գործառահատակագծային միասնականությունը: Այն պետք է տեղաբաշխված լինի շենքի առաջին հարկում և անմիջական կապ ունենա հաշվապահության հետ:
Դրամարկղային հանգույցի կապը բանկի մյուս գործառական խմբի սենքերի հետ պետք է իրականացվի միակ հսկվող և ըստ ԳՕՍՏ Ռ 50072 պաշտպանական դռնով կահավորված փակվող մուտքի միջոցով:
Դրամարկղային հանգույցի հիմնական սենքերն են՝
- դրամական պահուստների ու շրջանառու դրամարկղի դրամապահոց՝ իր նախադրամապահոցով,
- երեկոյան դրամարկղ՝ իր դրամապահոցով,
- շրջանառու դրամարկղի գանձապահի խուց ըստ ԳՕՍՏ Ռ 50941,
- գործառնական դրամարկղերի խցեր,
- դրամի վերահաշվման սենք հաճախորդների համար,
- գանձապահների անձնական իրերի պահեստանոց,
- տնտեսական և կենցաղային սենքեր,
- դրամապահոցներ՝ իրենց նախադրամապահոցներով և դիտողական միջանցքներով,
- գործառնական դրամարկղեր, այդ թվում՝ ինկասատորական բոքսին կից,
- արժեքների մշակման սենքերի խումբ (թղթադրամի և մետաղադրամի վերահաշվման դրամարկղեր, փորձաքննության սենքեր, ռադիոակտիվ աղտոտվածքով դրամանշանների մշակման սենքեր),
- փաթեթավորման և սպառողական նյութերի պահեստանոցներ,
- ինկասատորական մեքենաներով բերվող և առաքվող արժեքների փոխանակման սենքեր,
- դրամարկղային բաժնի պետի աշխատասենյակ,
- սանիտարակենցաղային սենքեր հետևյալ կազմով՝ դրամարկղային աշխատողների անձնական իրերի պահեստանոց, հանգստի և սննդի ընդունման, անձնական հիգիենայի սենյակներ, ցնցուղարաններ, զուգարաններ,
- դրամարկղային տեխնիկայի նորոգման սենյակ:
Դրամարկղային հանգույցի անհրաժեշտ սենքերի ցանկը որոշվում է նախագծային առաջադրանքով:
5.7.2 Արժեքների պահպանման, փոխադրման և մշակման գոտիներում ծածկերի վրա հավասարաչափ բաշխված ժամանակավոր բեռնվածության նորմատիվ ցուցանիշները պետք է որոշվեն ըստ կիրառված տեխնոլոգիայի: Դրանք պետք է սահմանվեն տեխնոլոգիական առաջադրանքով: Կախված տեղադրվող սարքավորանքից՝ ծածկի բեռնվածությունը կարող է տատանվել 250 մինչև 700 կԳ/մ2 սահմաններում:
5.7.3 Դրամարկղային հանգույցի էվակուացիոն ելքերի քանակը չպետք է գերազանցի հակահրդեհային նվազագույն պահանջը: Չի թույլատրվում տարանցիկ էվակուացիոն անցում այն սենքերում, որոնցում արժեքներով աշխատանքներ են կատարվում:
Էվակուացիային ներկայացվող պահանջները բերված են սույն նորմերի 7 բաժնում:
5.7.4 Դրամարկղային հանգույցի հատակագծային լուծումները պետք է ապահովեն հետևյալ գործառական փոխադարձ կապը՝
- դրամական պահուստների արժեքների փոխանակման սենքը և ինկասատորական մեքենաների բոքսին կից գործառնական դրամարկղը պետք է հարմար կապ ունենան դրամապահոցի հետ,
- դրամապահոցի մուտքը պետք է իրականացվի միայն նախադրամապահոցից,
- թղթադրամի և մետաղադրամի վերահաշվման դրամարկղերի սենքերը պետք է կարճ ու հարմար կապ ունենան նախադրամապահոցի հետ,
- դրամանիշների փորձաքննության սենքերը պետք է գտնվեն գործառնական դրամարկղի բլոկում՝ դրամարկղային սրահին հարակից:
5.7.5 Դրամարկղային հանգույցի բոլոր սենքերը պետք է կազմեն պարփակ խումբ և բացառեն արժեքներով աշխատանքը և դրանց փոխադրումը կողմնակի անձանց կողմից դիտելու հնարավորությունը։
5.7.6 Դրամարկղային հանգույցի միջանցքների լայնությունը որոշվում է փոխադրամիջոցների երկկողմանի անխափան շարժման ապահովման անհրաժեշտությունից: Արժեքների փոխադրման ուղիներում դռների լայնությունը պետք է լինի ոչ պակաս 1 մ: Պետք է խուսափել շեմերից և հատակի մակարդակների անկումներից, միայն վերակառուցվող շենքերում կատարվող հարմարեցումների պայմաններում թույլ է տրվում մինչև 15% թեքությամբ հարթակներ (պանդուսներ):
5.7.7 Արժեքների ուղղաձիգ փոխադրման համար դրամարկղային հանգույցի սահմաններում պետք է նախատեսվեն մեկուսացված տեխնոլոգիական աստիճաններ և վերելակներ: Դրամարկղային հանգույցից տեխնոլոգիական աստիճանների և վերելակների միջոցով դեպի այլ գործառական սենքեր ելք չի թույլատրվում:
5.7.8 Դրամարկղային հանգույցի ներքին հարդարման ու հատակների ծածկույթի նյութերը պետք է բավարարեն երկարակեցության և սանիտարահիգիենիկ պահանջներին: Հատակների ծածկանյութը պետք է օժտված լինի բարձր մաշակայունությամբ և հարվածադիմացկունությամբ: Հաշվարկման դրամարկղերի հատակի ծածկանյութը պետք է օժտված լինի նաև հակաստատիկ հատկություններով:
5.7.9 Արժեքների պահպանման սենքերի խումբը պետք է նախագծվի միասնական կառուցվածքահատակագծային բլոկի տեսքով, որի մեջ ընդգրկվում են նախադրամապահոցները ու դրամապահոցները, ինչպես նաև դրամապահոցների պարագծով տեղադրված, պահպանման ազդանշանային միջոցների տեխնիկական սպասարկման և պարփակող կոնստրուկցիաների ամբողջականության հսկման համար նախատեսվող դիտողական միջանցքները: Դրանց լայնությունը պետք է լինի 0.7 մինչև 0.8 մ:
Միջանցքների, տամբուրների և դրամարկղային հանգույցի դռների բացվածքների չափերը պետք է ապահովեն սայլակներով արժեքների փոխադրման հնարավորությունը: Դրամարկղային հանգույցի սահմաններում հատակի մակարդակների անկումներ չեն թույլատրվում:
Արգելվում է տվյալ խմբի սենքերում նախատեսել պատուհանների բացվածքներ:
Դրամապահոցի տեղադրումը ինժեներատեխնիկական, պահեստային և այլ նշանակության (որոնց մշտական վերահսկման իրականացումը դժվար է) սենքերի պարփակող կոնստրուկցիաներին հարակից ձևով չի թույլատրվում:
5.7.10 Դրամապահոցը պատող կոնստրուկցիաների հիդրոմեկուսացումը պետք է բացառի խոնավության ներթափանցումը շենքի հաշվարկային շահագործման ողջ ժամանակահատվածում:
5.7.11 Շենքի տարբեր հարկերում տեղաբաշխված դրամապահոցներից յուրաքանչյուրը պետք է ունենա դիտողական միջանցքներից վերահսկվող ինքնուրույն ծածկ, որը պետք է իրականացվի երկաթբետոնից ըստ ՍՆԻՊ 2.03.01 և ՍՆԻՊ 3.03.01 կամ մետաղից, լինի հոծ կամ վանդակապատ: Ծածկերի նորմատիվ բեռնվածությունը պետք է ընդունել 150 կգ ուժ/մ2: Դրամապահոցի ծածկի և շենքի միջհարկային ծածկի միջև պետք է թողնել ոչ պակաս 250 մմ արանք:
5.7.12 Դրամապահոցը պետք է ունենա ըստ ԳՕՍՏ Ռ 51072 բանկային պաշտպանիչ դռնով մեկ մուտք: Դռան բացվածքի զուտ չափերը տրվում են տեխնոլոգիական առաջադրանքով և կախված են արժեքների փոխադրման կիրառվող միջոցների չափերից: Պաշտպանիչ դուռը բաց վիճակում չպետք է փոքրացնի միջանցքի և դռան բացվածքի լայնությունը:
5.7.13 Դրամապահոցի բարձրությունը սահմանվում է տեխնոլոգիական առաջադրանքով, ընդ որում՝ նվազագույն զուտ բարձրությունը պետք է լինի ոչ պակաս 2.4 մ, իսկ առավելագույնը՝ չգերազանցի երկու հարկի բարձրությունը:
5.7.14 Դրամապահոցների տեղադրումը արտաքին պատերին կամ այլ կազմակերպությունների սենքերին կից պատերին չի թույլատրվում: Դիտողական միջանցքների առկայությունը բոլոր դեպքերում պարտադիր է՝ ներառյալ վերակառուցման պայմանները:
5.7.15 Դրամապահոցների և դիտողական միջանցքների տակ տեխնիկական ընդհատակների ու նկուղների տեղադրում չի թույլատրվում:
5.7.16 Կախված պահվող արժեքների ծավալից, ինչպես նաև պահելու և փոխադրելու տեխնոլոգիայից՝ դրամապահոցների մակերեսները որոշվում են նախագծային առաջադրանքով և պետք է լինեն ոչ պակաս 20 մ2՝ մեկ գործառնական դրամարկղի հաշվարկով:
5.7.17 Դրամապահոցների մակերեսը մետաղյա վանդակավոր կոնստրուկցիաների միջոցով, թույլատրվում է պաշտպանիչ պատող կոնստրուկցիաների սահմաններում բաժանել տեխնոլոգիական հատվածամասերի:
5.7.18 Արժեքների փոխադրման և դասավորման մեխանիզացման միջոցների կիրառման դեպքում պետք է նախատեսվեն օժանդակ սենքեր` դրանց պահման, սպասարկման, ակումուլյատորների լիցքավորման և նորոգման համար, որոնք պետք է գտնվեն դրամապահոցներից, նախադրամապահոցներից, դիտողական միջանցքներից և արժեքների փոխադրման ուղղաձիգ կապի հանգույցից դուրս:
5.7.19 Դրամապահոցների տեխնոլոգիական կահավորումն իրականացվում է ըստ ՀՀ Կենտրոնական բանկի գործող հրահանգների:
5.8 Նախադրամապահոցներ
5.8.1 Նախադրամապահոցների մակերեսները որոշվում են տեխնոլոգիական առաջադրանքով և կախված են արժեքների ընդունման-հանձնման տեխնոլոգիայից, փաթեթավորման, փոխադրման տեսակից ու միջոցներից և պետք է լինեն ոչ պակաս 20 մ2:
5.8.2 Նախադրամապահոցը պետք է ունենա մեկ մուտք:
5.8.3 Նախադրամապահոցում անհրաժեշտ է նախատեսել տեղային արտածծման սարքավորումով տեղ զմուռս (կնքամոմ) տաքացնելու համար:
5.9 Գործառնական դրամարկղեր
5.9.1 Գործառնական դրամարկղերը պետք է տեղադրվեն դրամարկղային սրահին հարակից, որի տարածքում պետք է նախատեսվեն հաճախորդների սպասարկման համար անհատական խցեր:
Մեծ ծավալի արժեքներ հանձնող-ստացող և դրանց փոխադրման նպատակով ինկասատորական մեքենաներ օգտագործող հաճախորդների համար հատուկ գործառնական դրամարկղերը և հաճախորդների սպասարկման անհատական խցերը պետք է տեղաբաշխվեն ինկասատորական ավտոմեքենաների բոքսերին կից: Խցերի մուտքերը պետք է նախատեսվեն անմիջականորեն ինկասատորական մեքենաների բոքսից:
5.9.2 Դրամարկղային հանգույցի գործառնական դրամարկղերը պետք է նախագծվեն միասնական բլոկով: Դրամարկղերի մուտքը պետք է նախատեսվի դրանց թիկունքում նախատեսվող միջանցքից: Միջանցքը պետք է լինի ոչ պակաս 1.4 մ լայնությամբ (1.2 մ՝ վերակառուցման դեպքում), իսկ միջանցքի մուտքի դուռը պետք է փակվի ըստ ԳՕՍՏ Ռ 51053 կողպեքով:
Դրամարկղերից բացի միջանցքից կարող են մուտք ունենալ միայն դրամարկղի վարիչի և փորձագետի սենքերը: Երեքից պակաս դրամարկղերի տեղադրման դեպքում միջանցքի առկայությունը պարտադիր չէ:
Դրամարկղերի թիկունքում գտնվող միջանցքի տարանցիկ օգտագործումը, ինչպես նաև դրամարկղային հանգույցից ելք չի թույլատրվում նույնիսկ արտակարգ իրավիճակներում էվակուացման նպատակներով:
5.9.3 Գործառնական դրամարկղերի գոտին հաճախորդների սպասարկման գոտիներից պետք է անջատվի զրահապակյա պաշտպանիչ միջնորմով ըստ ԳՕՍՏ Ռ 51136 և կահավորված լինի արժեքների փոխանցման սարքերով:
Գործառնական դրամարկղերի և հաճախորդների անհատական խցերի միջև գտնվող պատուհանների դիրքը և չափերը պետք է ապահովեն հաճախորդի և գանձապահի կողմից դրամի հաշվարկման տեսողական հսկողություն իրականացնելու հնարավորությունը: Պատուհանի ներքնամասը պետք է գտնվի աշխատասեղանի մակարդակին, իսկ վերին մասը՝ հատակից 1.8 մ բարձրության վրա: Լայնությունը պետք է պահանջվող դիտանկյուն ապահովի գանձապահի աշխատատեղից դեպի հաճախորդի սեղանը: Գանձապահների և հաճախորդների միջև կապն իրականացվում է խոսակցակապի միջոցների տեղադրմամբ:
Գործառնական դրամարկղերի միջև տեղադրվող միջնորմերը հատակից առնվազն 0.75 մինչև 1.8 մ բարձրություն պետք է լինեն զրահապակյա ըստ ԳՕՍՏ Ռ 51136:
5.9.4 Գործառնական դրամարկղերի (ներառյալ ինկասատորական մեքենաների բոքսերին կից) մակերեսը կախված է օրական հաշվարկային դրամաշրջանառությունից և տրվում է տեխնոլոգիական առաջադրանքով: Այն պետք է լինի ոչ պակաս 8 մ2:
Գործառնական դրամարկղերում պետք է նախատեսվեն փոխանցասարքեր, որոնց չափերը նշվում են տեխնիկական առաջադրանքում: Արժեքների փոխանցման սարքերի գործառական բնութագրերը պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51223:
Գործառնական դրամարկղի և հաճախորդների անհատական խցերի դռների լայնությունը պայմանավորված է կիրառվող փոխադրամիջոցներով և պետք է լինի ոչ պակաս 1 մ:
5.10 Արժեքների մշակման սենքեր
5.10.1 Արժեթղթերի և մետաղադրամի հաշվարկման դրամարկղերի մակերեսները պայմանավորված են հիմնական և օժանդակ սարքավորանքի տեղադրման պահանջներով և ընդունվում են ըստ նախագծային առաջադրանքի:
Հաշվարկման դրամարկղների սենքերը պետք է աղմուկից պաշտպանված լինեն ՍՆ N 2.III-1.1.3 պահաջներին համապատասխան, իսկ ձայնակլանիչ հարդարումը պետք է իրականացվի փոշի չկուտակող և էկոլոգիապես մաքուր նյութերից:
Մետաղադրամի հաշվարկման դրամարկղի համար պետք է նախատեսվի առանձին ձայնամեկուսացված ոչ պակաս 10 մ2 մակերեսով սենք:
5.10.2 Դրամարկղի վարիչի աշխատասենյակի մակերեսը պետք է ընդունել ոչ պակաս 12 մ2:
Երեքից ավելի ստորաբաժանում (մուտքի, ելքի, մուտքի-ելքի, հաշվարկման դրամարկղեր) ունեցող դրամարկղային գործառնական բաժինների համար պետք է նախատեսվի բաժնի պետի աշխատասենյակ՝ ոչ պակաս 9 մ2 մակերեսով:
5.10.3 Դրամանիշերի իսկության փորձաքննության սենքերից յուրաքանչյուրի մակերեսը պետք է ընդունել ոչ պակաս 10 մ2:
Սենքերում պետք է առանձնացված լինեն հատուկ գոտիներ` փորձագիտական սարքավորանքի և վնասված դրամանիշերի հետ աշխատելու համար: Աշխատատեղերը պետք է ունենան բնական և արհեստական լուսավորում: Վնասված դրամանիշերի հետ աշխատելու տեղերը պետք է կահավորվեն տաք և սառը ջրով և կոյուղով:
5.10.4 Գանձապահների և փորձագետների աշխատատեղերի կահավորումը կատարվում է ԿԲ կողմից տրվող տեխնիկական առաջադրանքով:
5.10.5 Ռադիոակտիվ աղտոտմամբ արժեթղթերի հետ աշխատելու սենյակի մակերեսը որոշվում է տեխնոլոգիական առաջադրանքով, բայց ոչ պակաս 12մ2:
5.10.6 Ծախսվող և փաթեթանյութերի պահեստանոցի մակերեսը պետք է լինի ոչ պակաս 6 մ2:
5.10.7 Դրամարկղային տեխնիկայի նորոգման արհեստանոցի մակերեսը որոշվում է տեխնոլոգիական առաջադրանքով՝ 8 մ2 մեկ աշխատատեղի հաշվարկով, բայց ոչ պակաս 20 մ2, իսկ տեղեկատվապաշտպանիչ սարքերի համար՝ ոչ պակաս 4 մ2:
5.11 Արժեքների փոխանցման սենքեր
5.11.1 Դրամական պահուստների և հաճախորդների արժեքները տեղափոխող ինկասատորական մեքենաների բեռնման-բեռնաթափման համար անհրաժեշտ է նախատեսել բոքսեր, որոնց կից պետք է տեղադրված լինեն հաճախորդների սպասարկման գործառնական դրամարկղային խցեր:
Դրամական պահուստների փոխանցման համար պետք է նախատեսվի ըստ ԳՕՍՏ Ռ 51223 արժեքների փոխանցման սարքով առանձին սենք:
Փոքրածավալ կանխիկ դրամ ունեցող դրամարկղային կենտրոններում (ներառյալ ՏԴԿ) արժեքների փոխանցման սենքը թույլատրվում է օգտագործել գործառնական դրամարկղի հետ համատեղ, եթե այն օժտված է ԳՕՍՏ Ռ 51223 պահանջներին համապասասխանող արժեքների փոխանցման սարքով:
Մեծաքանակ արժեքների փոխանակման դեպքում, երբ փոխանակումը մեկ աշխատանքային օրից երկար է տևելու, փոխանակման սենքին հարակից պետք է նախատեսվի արժեքների կարճաժամկետ դրամապահոց:
Բոքսերի չափերը պետք է համապատասխանեն կիրառվող ավտոմեքենաների չափքերին:
5.11.2 Դրամարկղային հանգույցի դրամական պահուստների և արժեքների փոխանակման սենքերին ներկայացվող պահանջները շարադրված են սույն նորմերի 5.7 բաժնում:
5.11.3 Դրամական պահուստների արժեքների փոխանակման սենքերի մակերեսը որոշվում է տեխնոլոգիական առաջադրանքով և կախված է միանվագ փոխանցվող արժեքների ծավալից: Այն պետք է լինի ոչ պակաս 24 մ2:
Փոխանցվող արժեքների կարճաժամկետ դրամապահոցի մակերեսը որոշվում է միանվագ փոխանցվող արժեքների ծավալով և պահման ընդունված կարգով:
5.11.4 Արժեքների փոխանցման սենքը պետք է ունենան երկու մուտք`
- ինկասատորական մեքենաների բոքսից` ինկասատորների համար,
- դրամարկղային հանգույցից` դրամարկղային հանգույցի աշխատողների համար:
Դրամական պահուստների կարճաժամկետ դրամապահոցը պետք է ունենա միայն մեկ մուտք՝ արժեքների փոխանցման սենքից:
5.11.5 Պետք է բացառվի բեռնման-բեռնաթափման ընթացքում արժեքների փոխանցման մեկ բլոկի սենքերից աշխատակազմի մուտքի հնարավորությունը արժեքների փոխանցման այլ բլոկի տարածք:
5.11.6 Բեռնման-բեռնաթափման մեծածավալ աշխատանքների կատարման ընթացքում ինկասատորների համար բոքսերին կից պետք է նախատեսվեն սանիտարական հանգույցներ և ոչ պակաս 9 մ2 մակերեսով հանգստի սենյակներ:
5.11.7 Ավտոմեքենաների բոքսերի դարպասները պետք է պաշտպանիչ լինեն, իսկ բոքսերի ջեռուցման դեպքում՝ նաև ջերմամեկուսացված: Դարպասների փեղկերի բացումն ու փակումը պետք է կատարվի տեղական կառավարմամբ՝ բոքսում տեղադրված էլեկտրամեխանիկական սարքի միջոցով, իսկ դրա վթարման դեպքում՝ նաև ձեռքով:
Դարպասի կոնստրուկցիաները պետք է ապահովեն անձնակազմի հուսալի և անվտանգ աշխատանքը և համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51072: Ավտոմեքենաների բոքսից պետք է նախատեսվի վթարային ելք՝ ներսից փակվող դռնակով:
5.12 Դրամարկղային հանգույցի սանիտարակենցաղային սենքեր
5.12.1 Գործառնական և վերահաշվարկման դրամարկղերի գանձապահների անձնական իրերի պահեստանոցների մակերեսը որոշվում է մեկ գանձապահին 1.5 մ2, բայց ոչ պակաս 6 մ2:
5.12.2 Դրամարկղային հանգույցի կազմում գանձապահների համար պետք է նախատեսվեն՝ սանհանգույց, հանգստի և սննդի ընդունման սենյակ:
5.12.3 Դրամարկղային հանգույցի սանհանգույցները հաշվարկվում են համաձայն սույն նորմերի 5.5.7. կետի:
5.13 Դրամարկղային սրահ
5.13.1 Դրամարկղային սրահը ներառում է՝ սպասասրահի գոտի և փաստաթղթերի հետ աշխատելու համար նստատեղերով ու փոքրաչափ սեղաններով կահավորված յուրաքանչյուր գործառնական դրամարկղին հարակից հաճախորդների սպասարկման անհատական խցիկների գոտի:
5.13.2 Հաճախորդների սպասարկման անհատական խցերի մակերեսը պետք է լինի 4 մ2, վերակառուցման պայմաններում՝ 3.4 մ2:
5.13.3 Հաճախորդների սպասարկման անհատական խցերում սեղանի դիրքը պետք է ապահովի գանձապահի և հաճախորդի միջև տեսողական կապի հնարավորություն՝ դրամի հաշվարկման ընթացքի հսկման համար:
Խցերի պարփակող միջնորմերը պետք է ապահովեն կողմնակի անձանցից հաճախորդի մեկուսացման հնարավորությունը: Խցերի դռները պետք է փակվեն սևեռիչ չունեցող կողպեքով, որը ներսից բացվում է առանց բանալու, իսկ դրսից՝ բանալիով:
5.13.4 Դրամարկղային սրահի մակերեսը պետք է ընդունել 8 մ2 մեկ գործառնական դրամարկղի հաշվով, իսկ վերակառուցման պայմաններում՝ 6 մ2:
5.14 Հաշվարկագործառնական հանգույց
5.14.1 Հաշվարկագործառնական հանգույցը ներառում է՝ հաճախորդների սպասարկման և գործառնավարների ծառայողական գոտիների կազմի մեջ մտնող գործառնության սրահ, բանկային հաշվարկային գործառնույթներ կատարող ստորաբաժանումների սենքեր և էլեկտրոնահաշվողական տեխնիկայի, կապի և գաղտնապաշտպանության սարքավորանքի սենքեր:
5.14.2 Գործառնական սրահի ծառայողական գոտին հաճախորդների գոտուց պետք է անջատված լինի բազրիքով:
5.14.3 Գործառնական սրահի ծառայողական գոտու մակերեսը որոշվում է, այդ գոտում տեղաբաշխված յուրաքանչյուր ծառայողին 6 մ2 մակերեսի հաշվարկով:
5.14.4 Գործառնական սրահի սպասասրահի և հաճախորդների սպասարկման գոտիների մակերեսը որոշվում է գոտում տեղաբաշխված՝ հաճախորդներին սպասարկող յուրաքանչյուր ծառայողին 6 մ2 մակերեսի հաշվով:
5.14.5 Հաշվարկագործառնական հանգույցի ծառայողների աշխատասենյակների ընդհանուր մակերեսը ԷՀՄ կահավորման դեպքում հաշվարկվում է մեկ ծառայողին ոչ պակաս 6 մ2:
5.14.6 ԷՀՄ տեղային ցանցերի կենտրոնային սարքավորման, կապի միջոցների և գաղտնապաշտպանության սարքավորանքի տեղադրման համար սենքերի կազմն ու մակերեսները որոշվում են տեխնիկական առաջադրանքով: Այդ սենքերին ներկայացվող պահանջները որոշվում են ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվ հրահանգչական փաստաթղթերով և` ԳՕՍՏ Ռ 51112, ԳՕՍՏ Ռ 51113 և ԳՕՍՏ Ռ 51136 համապատասխան:
Սենքերի պահանջվող մակերեսները հաշվարկվում են սարքավորանքի մոնտաժման և շահագործման տեխնիկական պահանջներից ելնելով, ինչպես նաև մեկ աշխատատեղին հասանելիք հաշվարկային ցուցանիշներից՝ գործառնավարի աշխատատեղերին՝ 6 մ2, ծրագրավորողի՝ 8 մ2, տեխսպասարկող անձնակազմի՝ 9 մ2:
5.15 Դրամարկղային կենտրոնների ծառայողական, օժանդակ և սպասարկման սենքեր
5.15.1 Դրամարկղային կենտրոնների և ՏԴԿ ծառայողական սենքերի կազմում ընդգրկվում են՝ ղեկավարների աշխատասենյակներն ու ընդունարանները և ստորաբաժանումների ծառայողների ընդհանուր աշխատանքային սենքերը:
5.15.2 Դրամարկղային կենտրոնների և ՏԴԿ ղեկավարների աշխատասենյակներն ու ընդունարանները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների աշխատասենյակների մակերեսները որոշվում են նախագծային առաջադրանքով:
5.15.3 Բաժինների ընդհանուր աշխատասենյակների մակերեսները որոշվում են ըստ 3 աղյուսակի:
5.15.4 Ֆինանսական փաստաթղթերի արխիվները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 50862 և տեղաբաշխվեն առանձին սենքերում, արտակարգ իրավիճակում էվակուացման ուղիների նախատեսմամբ:
Աղյուսակ 4
Սենքերի նշանակությունը |
Մակերես, մ2, ծառայողների քանակությունից ելնելով, մարդ |
25 |
50 |
75 |
100 |
150 |
200 |
Գործավարական արխիվ Բլանկների պահեստանոց Տնտեսական գույքի պահեստանոց Սպասարկող անձնակազմի սենքեր Նորոգման արհեստանոցներ՝ - էլեկտրամեխանիկական - հյուսնի Թղթաթափոնի կուտակման սենք |
12 18 24 18
9 12 12 |
18 20 30 24
12 18 16 |
24 24 36 30
16 24 18 |
36 30 48 36
18 36 24 |
48 36 54 48
20 48 30 |
54 40 80 54
24 54 30 |
5.15.5 Արտադրական նշանակության նյութերի (կազմտեխնիկա, պահեստամասեր, սպառվող և փաթեթավորման նյութեր) պահեստանոցների կազմն ու մակերեսները, ինչպես նաև նրանց կահավորման տեսակը որոշվում են տեխնոլոգիական առաջադրանքով և կախված են հաշվարկային պահուստածավալներից: Գրասենյակային օգտագործման նյութերի և պարագաների պահեստանոցների մակերեսը հաշվարկվում է ըստ ծառայողների հաշվարկային թվաքանակի՝ մեկ ծառայողի հաշվով ոչ պակաս 0.1 մ2՝ գումարած 6 մ2 մակերես՝ նյութերի ընդունման և հանձնման համար:
5.15.6 Լարված և կենտրոնացած ուշադրություն պահանջող աշխատանք կատարող ծառայողների կարճատև հանգստի և հոգեբանական բեռնաթափման սենյակներին ներկայացվող պահանջները բերված են սույն նորմերի 5.6.10. կետում:
5.15.7 Դահլիճների, խորհրդակցությունների և բանակցությունների սենքերում տեղերի քանակը և դրանց մակերեսը որոշվում է համաձայն սույն նորմերի 5.5.2. և 5.5.3. կետերի:
5.15.8 Սանիտարական հանգույցներում տեղադրվող սարքերի քանակը հաշվարկվում է համաձայն սույն նորմերի 5.5.7. և 5.5.8. կետերին:
5.15.9 Օժանդակ և սպասարկման սենքերի մակերեսները պետք է ընտրվեն 4 աղյուսակում բերված ցուցանիշներից ոչ պակաս:
6. Բանկերի շենքերի պաշտպանության եվ անվտանգության ծառայության սենքեր
6.1 Բանկերի շենքերի պաշտպանության և անվտանգության ծառայության սենքերի պաշտպանվածությունը պետք է համապատասխանի ԳՕՍՏ Ռ 51110 և ԳՕՍՏ Ռ 51111 պահանջներին: Դրանց կազմում պետք է ընդգրկվեն՝
- պաշտպանության հերթապահ խմբի սենյակը՝ ոչ պակաս 12 մ2 մակերեսով, ԳՕՍՏ Ռ 50941 և ԳՕՍՏ Ռ 51113 պահանջներին համապատասխան,
- կառավարակետի վահանակի և հեռուստադիտողական վերահսկողության մոնիտորի սենյակը՝ ոչ պակաս 18 մ2, կահավորված պահպանման, հրդեհային և տագնապային ազդանշանման համակարգերի սարքավորումներով,
- պահակախմբի հանգստասենյակը՝ ոչ պակաս 12 մ2,
- զենքը և դրա փամփուշտների պահպանելու համար հատուկ սարքավորված, մեկուսացված զետեղարանը, ինչպես նաև զենքը լիցքավորելու-լիցքաթափելու համար նախապատրաստված սենյակը՝ յուրաքանչյուրը 6 մ2 մակերեսով, որոնք պետք է նախագծվեն ըստ ՀՀ կառավարության 1999 թ. 26 հոկտեմբերի թիվ 673 որոշման պահանջների և ՆԳՆ 2002 թ. 15 մարտի թիվ 101 հրամանով ընդունված հրահանգի:
Վերը նշված սենքերի քանակն ամեն կոնկրետ դեպքում պետք է ճշգրտվի նախագծային առաջադրանքով:
6.2 Շենքի մուտքում անհրաժեշտության դեպքում նախագծային առաջադրանքին համապատասխան պետք է տեղակայվեն գործարանային արտադրության ավտոմատ անցախցեր և մնայուն անշարժ մետաղաբացահայտիչներ:
6.3 Պաշտպանության և անվտանգության ծառայության սենքերի՝ դեպի փողոց բացվող պատուհանները պետք է պաշտպանված լինեն մետաղյա վանդակապատ ճաղերով կամ ԳՕՍՏ Ռ 51136 համապատասխան գնդադիմակայուն ապակիներով:
6.4 Բանկերի մասնաճյուղերում պետք է նախատեսվեն միայն զենքի պահման և լիցքավորման սենքեր սույն նորմերի 6.1 կետի պահանջներին համապատասխան` յուրաքանչյուրը 6 մ2 մակերեսով:
6.5 Բանկերի գլխավոր գրասենյակներում, մասնաճյուղերում և ներկայացուցչություններում պետք է ապահովվի գործառնական սրահից կամ նախասրահից դեպի անհատական սեյֆերի դրամապահոց, բանկի ղեկավարության աշխատասենյակներ, հաշվապահություն, վարկավորման բաժին, արտարժույթով գործառնության բաժին և իրավաբանական անձերի սպասարկման բաժին հաճախորդների վերահսկվող մուտք գործելու հնարավորություն:
6.6 Արտակարգ իրավիճակներում գործառնական դրամարկղի և արտարժույթի փոխանակման կետերի աշխատանքը կազմակերպելու համար շարժական մոդուլների (տաղավարների) օգտագործման դեպքում պետք է ապահովվեն հետևյալ պահանջները՝
- գործառնական դրամարկղի տարածքը պետք է բաժանված լինի գործառնագանձապահական աշխատանքային և խորհրդատվական գոտիների,
-գործառնագանձապահական աշխատանքային գոտին պատող կոնստրուկցիաները պետք է իրականացվեն ըստ ԳՕՍՏ Ռ 50941,
-հաճախորդների սպասարկումը պետք է նախատեսվի գործառնագանձապահական աշխատանքային գոտու պարագծով,
-հաճախորդների սպասարկման և գործառնագանձապահական աշխատանքային գոտիների միջև տեղադրվող դուռը պետք է համապատասխանի կոտրման դիմակայության 3 դասի և ԳՕՍՏ Ռ 51072 պահանջների:
6.7 Շենքից դուրս տեղակայվող արտարժույթի փոխանակման կետի գանձապահի խուցը պետք է համապատասխանի ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2002 թ. փետրվարի 19 N 49 որոշմամբ հաստատված 10 Կանոնակարգի պահանջներին և ԳՕՍՏ Ռ 50941:
6.8 Բանկի անվտանգության ծառայության և օբյեկտի պահպանման սենքերի կազմն ու մակերեսները ընդունվում են ըստ տեխնիկական առաջադրանքի, իսկ դրանց ամրացվածությունը պետք է համապատասխանի ԳՕՍՏ Ռ 50941 պահանջներին:
6.9 Անվտանգության ծառայության և օբյեկտի պահպանման սենքերի քանակը կախված է տեղաբաշխվող սարքավորումից, յուրաքանչյուրը ոչ պակաս 15 մ2 մակերեսով:
Այն կառավարակետի սենքերի պահանջվող մակերեսը, որտեղ ազդանշանային համակարգերի սարքավորանքի հետ մեկտեղ զետեղվում են նաև տեղեկատվության հավաքագրման և մշակման սարքավորանքի մոդուլները, մուտքի հսկողության և տեսադիտարկման սարքավորանքը ընդունվում է՝ 1000 մ2 պահպանվող տարածքների հաշվարկով 15 մ2 մակերես, գումարած 2 մ2 յուրաքանչյուր հաջորդող 1000 մ2 համար:
6.10 Շենքի մուտքի պահակակետի սենյակը պետք է ընդունվի մեկ պահակին ոչ պակաս 3 մ2 մակերեսի հաշվարկով: Պահակակետի մուտքը պետք է նախատեսվի պահպանվող շենքի սահմանափակ մուտքի գոտուց, իսկ դրա ամրացվածությունը պետք է համապատասխանի ԳՕՍՏ Ռ 50941:
Պահակին փաստաթղթերի փոխանցման վաքի առկայության անհրաժեշտությունը, նրա տեսակն ու դիրքը որոշվում է տեխնիկական առաջադրանքով նախատեսված ընթացակարգին և ԳՕՍՏ Ռ 51223 պահանջներին համապատասխան:
Պահակակետի խցերի և ստուգիչ նախամուտք-անցախուցերի տակ ընկնող ծածկերի նորմատիվ բեռնվածությունը պետք է ընդունվի կիրառվող սարքերի քաշային բնութագրերից ելնելով, սակայն ոչ պակաս 500 կգ/մ2:
6.11 Կիրառվող նախամուտք-անցախուցերի տեսակը սահմանվում է տեխնիկական առաջադրանքով: Նրանց քանակը առաջարկվում է ընդունել՝ մեկը 120 ծառայողների հաշվարկով:
6.12 Տեղադրվող նախամուտք-անցախուցերի լայնությունը տարահանման նկատմամբ հակահրդեհային պահանջներին չբավարարելու դեպքում, անհրաժեշտ է նախատեսել դեպի դուրս բացվող դռնով պահուստային ելք հաշվարկով պահանջվող անցունակությամբ և ԳՕՍՏ Ռ 51072 պահանջներին համապատասխան:
7. Հակահրդեհային պահանջներ
7.1 Սույն նորմերի 3.2, 3.3 և 3.4 կետերում նշված բանկերի և դրանց ստորաբաժանումների տեղաբաշխման համար նախատեսվող շենքերը կամ նրանց մասերը (սենքերը) պետք է լինեն հրակայունության II աստիճանից ոչ ցածր։
7.2 Սույն նորմերի և ՍՆիՊ 2.08.02. համաձայն նոր նախագծվող կամ վերակառուցվող շենքերի նկուղային հարկերում չի թույլատրվում տեղադրել՝
- գազային վառելիքով աշխատող ավտոմեքենաների կայանատեղեր (բոքսեր),
- ավտոմեքենաների նորոգման, տեխնիկական սպասարկման արհեստանոցներ և լվացման տեղամասեր,
- դյուրավառ և այրվող գազեր, հեղուկներ և նյութեր պարունակող սենքեր,
- լողավազաններ, շոգեբաղնիքներ:
Առաջին ստորգետնյա հարկից ցածր չի թույլատրվում տեղաբաշխել՝ ինկասատորների սենքերը, տնտեսական պահեստանոցները, ինչպես նաև բուֆետներ, ճաշարաններ, սրճարաններ և սպորտային դահլիճներ, զենքի պահման սենյակները, պոմպակայաններ, հրդեհաշիջման համակարգի սարքավորանքը և դիզելային էլեկտրակայաններ։
7.3 Բանկերի շենքերի (ներառյալ ԿԲ և ՊԲ) ցոկոլային հարկերում թույլատրվում է տեղադրել բոլոր այն սենքերը, որոնք թույլատրելի են նկուղային հարկերում, ինչպես նաև գործառնական և դրամարկղային դահլիճներ, դրամարկղային հանգույցներ, անցագրային և գրասենյակային սենքեր, լողավազաններ, շոգեբաղնիքներ և ծառայողական մեքենաների լվացման տեղամասեր:
7.4 Բանկերի շենքերի ու շինությունների և այլ շենքերի ու շինությունների (այդ թվում նաև պայթյունավտանգ) միջև հակահրդեհային հատվածամասերը պետք է համապատասխանեն ՍՆիՊ 2.07.01 և ՍՆիՊ II-89 պահանջներին։
7.5 Վերգետնյա հարկերում թույլատրվող առավելագույն մակերեսները՝ հակահրդեհային պատերի միջև գտնվող հրդեհային հատվածամասերը, անհրաժեշտ է նախատեսել համաձայն ՍՆիՊ 2.08.02 1 աղյուսակի:
Հրդեհային հատվածամասերի մակերեսները թույլատրվում է մեծացնել ոչ ավելի 2,2 անգամ, եթե նախատեսվում է հրդեհաշիջման ավտոմատ համակարգի և հրդեհի ահազանգման ավտոմատ համակարգի տեղակայումը, որի ահազանգը փոխանցվում է անմիջապես հրշեջ մաս կամ ՆԳ բաժին։
7.6 Բանկերի շենքերի նկուղային հարկերի հրդեհային հատվածամասերի առավելագույն մակերեսը անհրաժեշտ է նախատեսել ըստ ՍՆիՊ 2.08.02։
7.7 Դրամարկղային հանգույցները հարակից սենքերից պետք է բաժանվեն 1-ին տիպի հակահրդեհային պատերով և ծածկերով։
7.8 Այլ կազմակերպությունների հետ միևնույն շենքում բանկերի ստորաբաժանումների տեղակայման դեպքում պետք է նախատեսվի դրանց բաժանում 3-րդ տիպի հակահրդեհային ծածկերով և 2-րդ տիպի հակահրդեհային պատերով ըստ ՀՀՇՆ II-8.04-01 1 աղյուսակի: Առանձին հրդեհային հատվածամասերի են բաժանվում 2-րդ տիպի պատերով, 1-ին տիպի պատնեշներով, 2-րդ տիպի դռներով և 3-րդ տիպի ծածկերով հետևյալ խմբերի սենքերը`
- դրամարկղային հանգույցները,
-տեղեկատվահաշվողական կենտրոնների հիմնական տեխնոլոգիական նշանակության սենքերը,
- օժանդակ սարքերի, կապի և գաղտնապահպանման սարքավորանքի համար նախատեսված սենքերը,
- ֆինանսական փաստաթղթերի արխիվները,
- նորոգման արհեստանոցները և պահեստանոցները, որտեղ պահվում են այրվող նյութեր։
7.9 Դրամարկղային և գործառնական դահլիճների առանձնացման համար թույլատրվում է օգտագործել ապակեպատ կամ զրահապակյա պատնեշներ։ Դրամարկղային դահլիճների գործառնական դրամարկղերի ապակյա միջնորմերը պետք է համապատասխանեն սույն նորմերի 5.9.3. կետի և ԳՕՍՏ Ռ 51136 պահանջներին։
7.10 Բանկերի կամ դրանց ստորաբաժանումների շենքերում (սենքերում) հատակի, պատերի, առաստաղների, դռների և պատուհանների հարդարման նյութերի և երեսպատումների օգտագործման կարգը պետք է համապատասխանի ՍՆիՊ 2.08.02 պահանջներին։
7.11 Հակահրդեհային դռները, դարպասները և մտոցները պետք է համապատասխանեն ՀՀՇՆ II-8.04.01 պահանջներին, ընդ որում դրանց ծխագազաթափանցելիության դիմադրությունը պետք է լինի ոչ պակաս 5000 կգ/մ՝ 1 մ2 մակերեսին։
7.12 Էվակուացման ուղիները, ինչպես նաև դրանց ելքերի տեղաբաշխումը պետք է նախագծվեն ՀՀՇՆ II-8.04.01 և ՍՆիՊ 2.08.02 համաձայն` հաշվի առնելով նախագծային գոտիների և սենքերի բաժանումը սահմանափակ մուտքի գոտիների: Ավելի խիստ ռեժիմով գոտու միջով տարանցիկ անցում չի թույլատրվում։
Թույլատրվում է նախատեսել դրամապահոցներից և նախադրամապահոցներից տարահանման մեկական ելք` պայմանով, որ դրանցից յուրաքանչյուրում միաժամանակ աշխատողների թիվը չգերազանցի 5-ից, և դրամապահոցում տարահանման ուղու առավելագույն երկարությունը լինի ոչ ավելի 50 մ: Ընդ որում, տարահանման ժամանակը պետք է չգերազանցի 1,5 րոպեն՝ հաշվի առնելով առավել հեռավոր տեղամասում սպասարկող անձնակազմի գտնվելու հանգամանքը:
Երկու ստորգետնյա հարկերի առկայության դեպքում ներքին հարկում տեղակայված արժեքների պահման գոտուց տարահանման ելքերի քանակը պետք է լինի 2-ից ոչ պակաս։ Սանդղավանդակները պետք է մեկուսացված լինեն մեկը մյուսից։ Այդ դեպքում դրանցից ելքը թույլատրվում է իրականացնել դրամարկղային հանգույցի ընդհանուր միջանցքով, որն ունի անմիջականորեն դեպի դուրս բացվող մեկ ելք՝ նշված միջանցքում այլ սենքերից ելքերի բացակայության պայմանով։
7.13 Էվակուացման ելքեր են համարվում ստորգետնյա հարկերում տեղակայված նախադրամապահոցների, դրամապահոցների և մինչև 300 մ2 մակերեսով ավանդապահոցների սենքերի տեխնոլոգիական սանդուղքները (բացի պտուտակային և վազքուղային սանդուղքներից)։ Եթե դրամապահոցները տեղակայված են մեկ ստորգետնյա հարկում, ապա սանդղավանդակի մուտքի դիմաց սարքավորվում է օդի դիմհարով նախամուտք-անցախուց (3-րդ տիպի չծխապատվող սանդուղք)։ Եթե դրամապահոցները տեղակայված են երկու և ավելի ստորգետնյա հարկերում, ապա տեխնոլոգիական սանդուղքները պետք է համապատասխանեն 2-րդ տիպի չծխապատվող սանդղավանդակներին ներկայացվող պահանջներին։
Նշված տիպի սանդղավանդակներից ելքերը առաջին հարկի մակարդակում պետք է իրականացվեն դեպի դուրս տանող միջանցքով, որը կահավորված լինի հսկիչ անցուղով։ Դեպի միջանցք տանող դռները պետք է լինեն հակահրդեհային ծխագազաանթափանց կատարմամբ` հաշվի առնելով սույն նորմերի 7.11. կետի պահանջները։
7.14 Դրամարկղային հանգույցի տեխնոլոգիական վերելակի հորանը կամ առանձին սենքը, որտեղ այն տեղակայված է, պետք է ունենա 2-րդ տիպի հակահրդեհային պատեր և ծխագազաանթափանց կատարմամբ 1-ին տիպի հակահրդեհային դռներ։ Վերելակների հորանները պետք է սարքավորվեն օդի ավելցուկային ճնշում ապահովող համակարգով։
7.15 Վթարային հակածխային օդափոխությունը պետք է իրականացվի ըստ ՀՀՇՆ IV-12.02.01։
7.16 Ծխահեռացման համակարգ անհրաժեշտ է նախատեսել նախադրամապահոցներով և դիտողական միջանցքներով դրամապահոցներում, ինչպես նաև երեկոյան դրամարկղի դրամապահոցներում և հաճախորդների արժեքների պահման սենքերում, դրամարկղային և գործառնական դահլիճներում, ստորգետնյա հարկերում տեղակայված ինկասատորական ավտոմեքենաների բեռնման-բեռնաթափման բոքսերում։
Հրդեհից հետո ծխի և գազերի հեռացումը գազային հրդեհաշիջման համակարգերով պահպանվող սենքերից անհրաժեշտ է նախագծել ըստ ՀՀՇՆ IV-12.02.01 և ՍՆիՊ 2.04.09։
7.17 Դրամարկղային հանգույցի և ավտոմեքենաների կայանատեղի վթարային հակածխային օդափոխությունը անհրաժեշտ է կատարել ինքնավար համակարգով։
7.18 Վթարային հակածխային օդափոխության համակարգերում թույլատրվում է կիրառել միայն շարժիչի հետ միևնույն լիսեռի վրա սարքավորված այնպիսի օդափոխիչներ, որոնք ունակ լինեն 6000C ջերմաստիճան ունեցող գազերը տեղափոխելու մեկ ժամում, կամ 4000C ջերմաստիճան ունեցող գազերը՝ 2 ժամում։ Սովորական օդափոխիչներ թույլատրվում է կիրառել միայն տեղափոխվող գազի ջերմաստիճանը մինչև 800C-ի իջեցում ապահովող սարքերի հետ մեկտեղ։
7.19 Վթարային հակածխային օդափոխության օդափոխիչները պետք է տեղադրվեն այլ նշանակության օդափոխիչներից մեկուսացված սենքերում, որոնց պարփակող կառուցատարրերի հրակայունությունը պետք է լինի ոչ պակաս 0,75 ժ:
Այդպիսի սենքերի դռները պետք է լինեն ծխագազաանթափանց կատարմամբ, հակա-հրդեհային 0,5 ժ-ից ոչ պակաս հրակայունությամբ։
7.20 Տեղեկատվահաշվողական կենտրոնների և կապի սարքավորումների սենքերը պետք է կահավորված լինեն հրդեհաշիջման միջոցներով` համաձայն էլեկտրոնային հաշվիչ մեքենաների համար նախատեսված շենքերի և սենքերի նախագծման պահանջների։
7.21 Կեղծ հատակի առկայության դեպքում դրա տակի տարածությունները չայրվող դիաֆրագմաներով պետք է բաժանվեն ոչ ավելի 100 մ2 մակերեսով առանձին հատվածների և կահավորվեն հրդեհի ահազանգման ավտոմատ համակարգով։ Հրդեհաշիջման ավտոմատ համակարգի առկայության դեպքում առանձին հատվածամասերի մակերեսները թույլատրվում է մեծացնել մինչև 300 մ2։ Կեղծ հատակը հիմնական հատակի կողմից պետք է ունենա ոչ պակաս 1 ժ հրակայունություն և կրակի տարածման զրոյական սահման։ Թույլատրվում է կեղծ հատակի հրակայունության իջեցում մինչև 0,5 ժ դրա տակ հրդեհաշիջման ավտոմատ համակարգի տեղակայման դեպքում։
7.22 Բոլոր սենքերը (այդ թվում նաև միջանցքները և նախասրահները), բացի այն սենքերից, որտեղ տեղի են ունենում թաց տեխնոլոգիական գործընթացներ, պետք է կահավորվեն հրդեհի ահազանգման ավտոմատ համակարգերով։ Այդ համակարգերի նախագծումը անհրաժեշտ է կատարել գործող նորմերի պահանջներին համապատասխան։
7.23 Հրդեհի ահազանգման և հրդեհաշիջման ավտոմատ համակարգերով շենքերի կահավորումը անհրաժեշտ է իրականացնել գործող հիմնական նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Հրդեհաշիջման ավտոմատ համակարգի տեղադրման ձևը (սպրինկլերային, դրենչերային), դրա տեսակը (ծավալային, մակերեսային, տեղային) և հրդեհաշեջ նյութերի ընտրությունը (ջուր, փրփուր, գազ և այլն) որոշվում է տեխնոլոգիական առաջադրանքով և ըստ ՍՆիՊ 2.04.09։ Թույլատրվում է տեղադրել հրդեհաշիջման տեղային համակարգեր մինչև 15 մ2 մակերեսով և 0,75 ժ հրակայունությամբ պատող կոնստրուկցիաներ ունեցող առանձին սենքերում։
7.24 Դրամապահոցները, որպես կանոն, պետք է կահավորվեն գազային հրդեհաշիջման ավտոմատ համակարգերով։
Թույլատրվում է ցանկացած չափերի դրամապահոցները չկահավորել գազային հրդեհաշիջման համակարգերով, եթե արժեքները պահվում են միայն մետաղական պահարաններում և բեռնարկղներում։
Թույլատրվում է դրամապահոցների` մինչև 100 մ3 ծավալի սենքերը հրդեհաշիջման գազային համակարգով չկահավորել։
7.25 Հրդեհաշիջման ավտոմատ համակարգով կահավորելու ենթակա սենքերը ներկայացված են 5 աղյուսակում:
Աղյուսակ 5
հ/հ |
Սենքերի նշանակությունը |
Սենքերի ծավալը, մ3 |
1. |
Դրամապահոցներ |
100 և ավելի |
2. |
Արժեքների ժամանակավոր պահման դրամապահոցներ |
150 և ավելի |
3. |
Տեղեկատվահաշվողական համալիրների, ԷՀՄ-ների տեղային ցանցերի սերվերների, բանկային ընդհանուր հեռուստահաղորդակցման ցանցի հանգույցների, գաղտնապահպանության սարքերի սենքեր |
ծավալից անկախ |
4. |
Ֆինանսական փաստաթղթերի արխիվներ |
ծավալից անկախ |
5. |
Դիզելային էլեկտրակայաններ |
ծավալից անկախ |
7.26 Արգելվում է`
- դրամապահոցների, արխիվների, ԷՀՄ կենտրոնական սարքերի և դրանց պահման համար նախատեսված սենքերի հրդեհաշիջման համար կիրառել գազաաերոզոլային հրդեհաշեջ նյութեր։
- ԷՀՄ կենտրոնական սարքերի սենքերում, էլեկտրոնային հաշվիչ տեխնիկայի պահման համար նախատեսված սենքերում, ինչպես նաև թղթե, մագնիսական և օպտիկական կրող սարքերով փաստաթղթերի պահման համար նախատեսված արխիվներում կիրառել փոշիով հրդեհաշիջման կայանքներ։
7.27 Հրդեհաշիջման համակարգի գործարկումը պետք է լինի ավտոմատ՝ ոչ պակաս, քան հրդեհի ահազանգման երկու տվիչների ազդանշաններից։
Հրդեհաշեջ նյութի միանգամյա նորմատիվային զանգվածի մատուցման ժամանակը 120 վրկ է, իսկ եռակիի դեպքում՝ 360 վրկ։ Դռների բացվելը և վթարային օդափոխության գործարկումը պետք է տեղի ունենա ոչ շուտ, քան հրդեհաշեջ նյութի մատուցումից 20 րոպե անց։
7.28 Գազային հրդեհաշիջման ավտոմատ համակարգերով պահպանվող սենքերում աշխատողներից յուրաքանչյուրը պետք է ապահովվի ինքնափրկիչով, որը պահվում է այդ սենքերում տեղակայված հատուկ պահարաններում։ Դրամապահոցներում աշխատողների ինքնափրկիչները պահվում են նախադրամապահոցներում։
7.29 ԷՀՄ-ներով, աբոնենտային կետերով և այլ էլեկտրոնային հաշվիչ տեխնիկայով սարքավորված սենքերում, որոնք ենթակա չեն հրդեհաշիջման ավտոմատ համակարգով սարքավորման, անհրաժեշտ է նախատեսել ծխային տվիչներով հրդեհի ահազանգման ավտոմատ համակարգ և այդ սենքերը կահավորել հրդեհաշիջման սկզբնական միջոցներով՝ ըստ հետևյալ հաշվարկների. 1 կրակմարիչ սենքերի յուրաքանչյուր 100 մ2 մակերեսի համար, բայց ոչ պակաս 2 կրակմարիչ։
7.30 Բանկերի շենքերում կամ դրանց ստորաբաժանումների սենքերում անհրաժեշտ է նախատեսել հրդեհի, վթարային կամ այլ արտակարգ իրավիճակների մասին ահազանգման կենտրոնացված համակարգ։ Մեկ և երկու հարկանի շենքերում հրդեհի ահազանգման համար թույլատրվում է օգտագործել տոնայնությամբ այլ ազդանշաններից տարբերվող զանգեր, շչակներ և այլն։
7.31 Հրշեջ կետի սենքը, այդ թվում նաև պահպանության սենքի հետ համակցվածը, պետք է ունենա բնական լուսավորություն և տեղակայված լինի շենքի առաջին կամ պատվանդանային հարկում։
7.32 Հաճախորդային և ծառայողական հատվածների բաժանված գործառնական և դրամարկղային դահլիճներից տարահանումը պետք է ապահովվի յուրաքանչյուր հատվածի համար առանձին։
7.33 Սերվերների, արխիվների, զենքի պահման պահեստանոցների, տնտեսական պահեստանոցների, նախապահեստանոցների, օդափոխության խցերի, վերելակների էլեկտրավահանակային և մեխանիկական հատվածների սենքերի դռները պետք է լինեն հակահրդեհային 2-րդ տիպի։
7.34 Դրամապահոցների, նախադրամապահոցների, ինչպես նաև դրանց հարակից տեխնոլոգիական սանդուղքների և սպասասրահների սենքերում արգելվում է կիրառել կախովի առաստաղներ։ Այդ սենքերի բոլոր մալուխները պետք է անցկացվեն չայրվող պարուրակներով։ Լուսավորման սարքերը անհրաժեշտ է օգտագործել միայն հրդեհաանվտանգ կատարմամբ։
7.35 Էլեկտրատաքացուցիչ սարքերը անհրաժեշտ է տեղադրել չայրվող հիմքերի վրա։ Զմռսող սարքերը պետք է ապահովվեն տեղային օդափոխությամբ և անջատման ավտոմատ սարքերով։
7.36 Դրամապահոցներում արգելվում է զմռսող սարքերի, էլեկտրատաքացուցիչ սարքերի, էլեկտրական վարդակների, էլեկտրական անջատիչների և տեխնոլոգիական սարքերի միացման հարմարանքների տեղակայում։
7.37 Սենքերի ձայնամեկուսիչ հարդարումը պետք է կատարվի չայրվող կամ դժվար այրվող նյութերով։
7.38 Մարդկանց շուրջօրյա ներկայությամբ բոլոր սենքերը անհրաժեշտ է կահավորել հրդեհի ահազանգման սարքերով (տվիչներով)։
8. Ջրամատակարարում եվ կոյուղի
8.1 Բանկերի շենքերի, ինչպես նաև դրանց ստորաբաժանումների սենքերի տաք և սառը ջրամատակարարման, կոյուղացման և ջրահեռացման համակարգերը նախագծվում են ըստ ՍՆԻՊ 2.04.01 և սույն նորմերի պահանջների համաձայն։
8.2 Նախագծային առաջադրանքով կարող են առանձին սպառողների համար նախատեսվել տաք ջրամատակարարման ինքնուրույն աղբյուրներ։
8.3 Դրամապահոցներում, նախադրամապահոցներում և դիտողական միջանցքներում, զենքի պահման սենքերում, սերվերային սենքերում և ֆինանսական փաստաթղթերի արխիվային պահոցներում սույն նորմերի 8.1 կետում նշված խողովակաշարերի անցկացումն արգելվում է։
8.4 Ինկասատորական մեքենաների բոքսերում պետք է նախատեսվեն ձնհալից և ավտոմեքենայի վրա մակասառցաշերտերից առաջացող ջրահոսքերի հեռացման սարքավորում։
9. Ջերմամատակարարում, ջեռուցում, օդափոխութուն եվ օդի լավորակում
9.1 Բանկերի շենքերի, ինչպես նաև դրանց ստորաբաժանումների սենքերի ջերմամատակարարման, ջեռուցման, օդափոխության և օդի լավորակման համակարգերը պետք է նախագծվեն սույն նորմերի և այլ գործող շինարարական նորմերի և պահանջների համաձայն։
9.2 Ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման համակարգերի կառավարումը, որպես կանոն, պետք է իրականացվի դիսպետչերական կետից։
9.3 Բանկերի շենքերը, ինչպես նաև դրանց ստորաբաժանումների սենքերը ջերմամատակարարման հուսալիության տեսակետից պատկանում են երկրորդ կարգի սպառողներին։
9.4 Բանկերի շենքերի, ինչպես նաև դրանց ստորաբաժանումների սենքերի ջերմամատակարարումը պետք է նախատեսվի ջերմամատակարարման արտաքին ցանցերից կամ ջերմության ինքնուրույն աղբյուրներից ըստ տեղական ինքնակառավարմանան մարմինների կողմից տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի:
9.5 Առանձին սենքեր, որոնց ջեռուցման ընդհատումը խախտում է բանկային սարքավորանքի գործունեությունը, պետք է ջեռուցվեն ջերմության պահուստային աղբյուրից։ Երաշխավորված ջեռուցում պահանջող սենքերի ցանկը որոշվում է նախագծային առաջադրանքով։
9.6 Ջեռուցման համակարգերը պետք է նախագծվեն ոչ աշխատանքային ժամերին ջերմային հզորության նվազեցման հնարավորությամբ։
9.7 Արժեքների դրամապահոցներում, նախադրամապահոցներում և դիտողական միջանցքներում ջրալցված խողովակաշարերի անցկացումն արգելվում է։
Վերակառուցման և կապիտալ նորոգման պայմաններում տարանցիկ խողովակաշարերի անցկացումը, բացառության կարգով, թույլատրվում է զոդման տեղում փակիչ և կարգավորող ամրաններ չունեցող պողպատե խողովակների կիրառման պայմանով։
9.8 Գործառնական և դրամարկղային դահլիճների, ինչպես նաև ներկառուցված ճաշարանների ջեռուցումը պետք է իրականացվի առանձին ճյուղերով և, որպես կանոն, ջերմաստիճանի ավտոմատացված կարգավորմամբ։
9.9 Սենքերում օդի պարամետրերը (ջերմաստիճան, հարաբերական խոնավություն, շարժման արագություն) և օդափոխության բազմապատիկությունը հաշվվում են ըստ ՀՀՇՆ IV-12.02.01:
9.10 Օդի լավորակումն անհրաժեշտ է նախատեսել տեխնոլոգիական առաջադրանքում նշված սենքերում։ Օդի լավորակման համակարգի ընտրությունը պետք է կատարվի տեխնիկատնտեսական գնահատման հիման վրա։
9.11 Հաշվողական տեխնիկայի միջոցների սենքերի, ինչպես նաև գործառնական և դրամարկղային դահլիճների համար արհեստական դրդմամբ օդափոխանակության համակարգի տեղադրման դեպքում անհրաժեշտ է նախատեսել նաև ինքնուրույն օդաքաշման համակարգեր։
9.12 Զմուռսի (կնքամոմի) տաքացման սարքերի տեղակայման վայրերում (տես սույն նորմերի 5.9.3. կետը) և վնասակար գազերի արտադրման հետ կապված այլ դեպքերում անհրաժեշտ է նախատեսել տեղային արտածծում։
9.13 Միջանցքների, սրահների և դռներով բաժանված այլ սենքերի միջոցով, այն է՝ օդի անուղղակի մատուցմամբ, թույլատրվում է միայն նորմատիվ բազմապատիկությունը ժամում 1,5 անգամ չգերազանցելու և օդափոխման` այդ սենքերը միմյանց հետ միացնող հատուկ անցքերի նախատեսման դեպքում։
9.14 Դրամապահոցների, նախադրամապահոցների և դիտողական միջանցքների պարբերաբար օդափոխության համար պետք է նախատեսվի ներհոսման և օդաքաշման ինքնուրույն օդափոխիչի համակարգերի տեղակայում։
9.15 Դրամապոցներում օդի հարաբերական խոնավությունը չպետք է գերազանցի 80 %։
9.16 Արժեքների դրամապահոցներում օդի ներհոսքը պետք է կատարվի նախադրամապահոցների և դիտողական միջանցքների միջով, ինչի նպատակով ընդհանուր պատերի վերին մասում միջադրվում են հորիզոնական 200 մմ քայլով օդափոխիչ օդահավաքներ։ Անհրաժեշտության դեպքում տեղադրվում են ուղղահայաց 400 մմ քայլով մի քանի շարք արտուղմասարքեր։ Արտուղմասարքերի տեղաբաշխումը կատարվում է դարակաշարերի դասավորության և օդի շրջանառության օպտիմալ պայմանների հաշվառմամբ։ Արտուղմասարքերի թիվը որոշվում է հաշվարկային եղանակով։ Մատակարարվող օդի ծավալը պետք է համապատասխանի սենքերից ամենամեծին։
9.17 Օդահեռացման նպատակով արտուղմասարքերը պետք է տեղադրվեն ներհոսքային անցքերի տեղաբաշխման պատին հակառակ պատի մեջ՝ առաստաղի տակ և հատակի մոտ։
9.18 Օդահավաքները պատրաստվում են 200 մմ արտածքով, 76 x 3,5-ից մինչև 100 x 4,5 մմ պողպատյա խողովակներից և տեղադրվում են արժեքների դրամապահոցներում միմյանց հակադիր ուղղությամբ։
9.19 Հրդեհաշիջման ավտոմատ համակարգով կահավորված սենքերի օդափոխման համակարգերում անհրաժեշտ է նախատեսել՝
-հրդեհային ազդանշանման ոչ պակաս քան երկու ազդասարքերի գործարկման դեպքում օդափոխության անջատումը,
-օդահեռատարների վրա հրակասեցման և հերմետիկացնող սահափականների և կափույրների տեղադրումը և դրանց ավտոմատ փակումը հրդեհի դեպքում,
-հրդեհի մարման գազային միջոցների մատակարարման և մատակարարումից հետո հարակից սենքեր ծխի և գազերի արտամղման հնարավորության բացառումը,
-պաշտպանվող սենքերից հրդեհից հետո ծխի և գազի հեռացումը օդափոխության ոչ պակաս քան ժամում 3-պատիկ ծավալով։ Այդ նպատակով կարող են օգտագործվել ընդհանուր փոխանակմամբ կամ արհեստական դրդմամբ ինքնուրույն համակարգեր՝ նախատեսված անմիջապես պաշտպանվող սենքերից հրդեհի մարման ավտոմատ համակարգի գործարկման դեպքում այրման արգասիքների և գազի հեռացման համար։
Պահեստային սենքերում հրդեհի մարման գազային միջոցների օգտագործման դեպքում ծխագազերի հեռացումը չպետք է գերազանցի 1,5 ժամ։
9.20 Դրամապահոցների համար նախատեսված օդահեռատարների հրակասեցման (հրապաշտպան) կափույրները պետք է տեղադրել դրամարկղային հանգույցների սահմաններում՝ բացառությամբ նախադրամապահոցները և դիտման միջանցքները։ Կափույրների դիրքը պետք է կառավարվի դիսպետչերականում տեղադրված կենտրոնական կառավարակետից։
10. Բնական եվ արհեստական լուսավորություն
10.1 Բանկերի շենքերի բնական և արհեստական լուսավորության նախագծման ժամանակ անհրաժեշտ է պահպանել սույն նորմերի և ՀՀՇՆ II - 8.03 պահանջները։ Առանց բնական լուսավորության թույլ է տրվում նախատեսել գանձապահների անձնական իրերի պահման, ժողովների, խորհրդակցությունների և բանակցությունների սենքերը, ինկասատորական մեքենաների բեռնման-բեռնաթափման բոքսերը, արժեքների փոխանցման և հաճախորդների համար նախատեսված սենքերը։
Դրամապահոցների, նախադրամապահոցների, զենքի պահման, մաքրման և լիցքավորման սենքերը, ինչպես նաև դիտողական միջանցքները պետք է նախագծվեն միայն արհեստական լուսավորությամբ։
10.2 Լուսավորության նախագծման ընթացքում պետք է հիմնվել տեսողական աշխատանքի վերաբերյալ 6 աղյուսակում ըստ ՀՀՇՆ II - 8.03 2 աղյուսակի բերված բնութագրերի վրա։
10.3 Վերգետնյա հարկերի միջանցքները, որպես կանոն, պետք է լուսավորվեն լուսային գրպանների միջոցով՝ բնական լուսավորությամբ։
10.4 6 մ ավելի խորությամբ և 36 մ2 ավելի տարածքով դրամարկղային և գործառնային դահլիճներում պետք է նախատեսվի համատեղված լուսավորություն։
Աղյուսակ 6
Սենքերի նշանակությունը |
Տեսողական աշխատանքի տարակարգը |
Գրասենյակային բնույթի աշխատասենյակներ Գործառնական և դրամարկղային դահլիճներում հաճախորդների գոտի Դրամապահոց Նախադրամապահոց Շենքի շահագործման ծառայության արհեստանոցներ |
Բ1 |
Գործառնական և հաշվման դրամարկղեր, արժեքների փոխանցման, փորձաքննության սենյակներ և հաճախորդների խցեր Գործառնական դահլիճի գործավարների գոտի Դրամարկղային և կազմտեխնիկայի նորոգման սենյակներ |
Ա2 |
Դրամարկղային և կազմտեխնիկայի պահեստանոցներ Ծախսանյութերի և գույքի պահեստանոցներ Արխիվների պահոցներ Ինկասատորական մեքենաների բոքսեր Ժողովների, խորհրդակցությունների և բանակցությունների սենքեր Վերահսկվող մուտքի գոտի Զենքի պահման, մաքրման և լիցքավորման սենքեր |
Բ2 |
Հանգստի և սնունդի ընդունման սենքեր |
Վ2 |
Պահակախմբի անձնակազմի սենքեր |
Վ1 |
Հանդերձարան, սանիտարական և կենցաղային սենքեր |
Դ |
Նախասրահ, դիտման և ընդհանուր միջանցքներ Արժեքների տեղափոխման միջանցքներ Ինժեներատեխնիկական սենքեր |
Ե |
10.5 Հաշվողական տեխնիկայով և ջերմության լրացուցիչ աղբյուր հանդիսացող այլ սարքավորանքով հագեցած սենքերի պատուհանների բացվածքները` 130օ մինչև 135օ ազիմուտի սահմաններում կողմնորոշման դեպքում պետք է պաշտպանել կառավարվող արևապաշտպան սարքերով։
11 Էլեկտրամատակարարում եվ էլեկտրատեխնիկական սարքեր
11.1 Բանկերի շենքերի (սենքերի) էլեկտրամատակարարման և էլեկտրասարքավորման համակարգերը պետք է համապատասխանեն Էլեկտրասարքավորանքի տեղակայման և սպառիչների էլեկտրասարքերի շահագործման կանոններին, ՎՍՆ 59, ՌԴ 34.21.122 և սույն նորմերին:
11.2 Բանկերի շենքերում (սենքերում) գտնվող էլեկտրաէներգիայի սպառողների էլեկտրասարքավորանքի էլեկտրամատակարարման հուսալիության աստիճանը դասվում է 2-րդ կարգին։
Սպառողների ընդհանուր կազմից առանձնանում են 1 կարգի հուսալիության հատուկ խմբի էլեկտրաընդունիչները։
11.3 Հուսալիության 1-ին կարգի էլեկտրաընդունիչների թվին դասվում են՝
- տեխնոլոգիական սարքավորանքը և դրամարկղային հանգույցների աշխատանքային լուսավորությունը,
- հրդեհային (հրշեջ) պոմպերը,
- հրդեհի դեպքում ծխահեռացման և օդի էջքի օդափոխիչ սարքավորանքը,
- մինչև 2-րդ հարկ աշխատող տեխնոլոգիական վերելակները,
- ազդարարման միջոցները,
- արժեքների փոխադրման աշխատանքային լուսավորությունը,
- հերթապահ պահակախմբի սենքերի պաշտպանության ինժեներատեխնիկական միջոցների համալիրի կառավարման կենտրոնական կետի, ինժեներական համակարգի և շենքերի տեխնիկական միջոցների կառավարման դիսպետչերականների աշխատանքային լուսավորությունը։
11.4 Հուսալիության 1-ին կարգի հատուկ խմբի էլեկտրաընդունիչներն են՝
- ԿԲ գլխավոր գրասենյակի, ՊԲ, վարչությունների, ՏԴԿ, և դրամարկղային կենտրոնների ղեկավարների աշխատասենյակների վթարային լուսավորությունը,
- բանկերի վարչությունների, դրամարկղային կենտրոնների ղեկավարների աշխատասենյակների վթարային լուսավորությունը,
- էլեկտրոնային հաշվողական և համակարգչային տեխնիկայի միջոցները*), տեղեկատվության փոխանցման սարքավորանքը*),
- հեռահաղորդակցական համակարգերի*) և արբանյակային կապի համակարգերի*) սարքավորանքը,
- պաշտպանության ինժեներատեխնիկական միջոցները*), հրդեհի ազդանշանման համակարգերը*),
- դիրքային կապը*),
- ավտոմատ հրշեջ սարքավորանքը,
- անխափան սնուցմամբ սենքերի լավորակման և օդափոխության համակարգերը,
- կապի միջոցները,
- դրամարկղային հանգույցի, գործառնական և դրամարկղային դահլիճների վթարային լուսավորությունը,
- պաշտպանական լուսավորությունը,
- արժեքների փոխադրման ուղիների վթարային լուսավորությունը,
- ինժեներական համակարգերի և տեխնիկական միջոցների կառավարման դիսպետչերականների սենքերի վթարային լուսավորությունը,
- 2-րդ հարկից բարձր տեխնոլոգիական վերելակները։
11.5 1-ին կարգի հուսալիության էլեկտրաընդունիչները (այդ թվում նաև հատուկ խմբի էլեկտրաընդունիչները) լինում են հետևյալ տեսակների՝
- երաշխավորված էլեկտրամատակարարում պահանջող էլեկտրասպառիչներ, որոնք թույլ են տալիս էլեկտրամատակարարման ընդհատումներ, պահուստի ավտոմատ միացման սարքի (այսուհետ` ՊԱՄ) գործարկման ժամանակաընթացքում,
- անխափան էլեկտրամատակարարում պահանջող, առանց էլեկտրամատակարարման ընդհատման թույլտվածքի և էլեկտրասարքավորման աշխատանքի բոլոր ռեժիմներում էլեկտրաէներգիայի որակի նկատմամբ բարձր պահանջմունքով էլեկտրաընդունիչներ (նախորդ կետում նշված են *))։
1-ին կարգի հուսալիության սպառողների էլեկտրամատակարարման համար անհրաժեշտ է նախատեսել երաշխավորված էլեկտրամատակարարման համակարգ (այսուհետ` ԵԷՀ) և անխափան էլեկտրասնուցման համակարգ (այսուհետ` ԱԷՀ):
11.6 Երաշխավորված էլեկտրամատակարարման համակարգը նախատեսում է սպառողների սնուցում՝ նորմալ ռեժիմում արտաքին էլեկտրամատակարարման ՊԱՄ սարքով երկու անկախ աղբյուրներից, արտաքին մուտքերում լարման բացակայության դեպքում՝ ինքնավար ավտոմատացված դիզելային էլեկտրակայանից (այսուհետ` ԴԷԿ)։
11.7 Անխափան սնուցման համակարգում սպառողների էլեկտրամատակարարումը նորմալ ռեժիմում նախատեսվում է ԵԷՀ՝ անխափան սնուցման աղբյուրների (այսուհետ` ԱՍԱ) միջոցով, իսկ վթարային ռեժիմում, մուտքերում լարման բացակայության դեպքում՝ դրանցում նախատեսված ակումուլյատորային մարտկոցների հաշվին։ Ինքնավար ռեժիմում անխափան սնուցման աղբյուրների աշխատանքային ժամանակում անհրաժեշտ է մինչև դիզելային էլեկտրամատակարարման համակարգով սնուցմանն անցնելը նախատեսել սպառողների հուսալի սնուցումը կամ տվյալների ամբողջականության երաշխավորված պահպանումով տեղեկատվական համակարգի հուսալի փակումը (որոշվում է տեխնոլոգիական սարքավորման պահանջներով և նախագծային առաջադրանքով)։
11.8 Անխափան սնուցման աղբյուրների համակարգի կառուցվածքը կազմվում է կենտրոնացված, լոկալիզացված կամ համատեղ սկզբունքներով։ Անհրաժեշտ է նախատեսել ԱՍԱ պահուստավորում։ Քանակի և հզորության ընտրությունը կախված է էլեկտրաընդունիչների հզորությունից և տեխնոլոգիական պատկանելիությունից։
11.9 ԿԲ գլխավոր գրասենյակի և ՊԲ շենքերի, բանկերի վարչությունների, ՏԴԿ և դրամարկղային կենտրոնների էլեկտրամատակարարումն իրականացվում է արտաքին էլեկտրամատակարարման ոչ պակաս 2 անկախ աղբյուրներից էլեկտրահաղորդման փոխպահուստավորվող գծերով՝ ըստ էլետրամատակարարման կազմակերպման տեխնիկական պայմանների։ Մալուխային գծերն օգտագործվում են որպես մուտքեր։ Սնուցող տրանսֆորմատորային ենթակայանները պետք է տեղադրվեն որպես կանոն շենքի պաշտպանվող գոտում:
11.10 Արտակարգ իրավիճակներում բանկի աշխատանքի հնարավորության ապահովման համար որպես էլեկտրամատակարարման պահուստային աղբյուր նախատեսվում են ԴԷԿ, որոնք կարող են տեղադրվել վերգետնյա և ստորգետնյա հարկերում ներկառուցված և կցակառույց սենքերում կամ պաշտպանվող տարածքում գտնվող առանձին սենքերում և հատուկ բեռնարկղերում։ ԴԷԿ գազարտանետող ուղիները անհրաժեշտ է կահավորել հեռացվող գազերի չեզոքարարներով։
ԴԷԿ միացման նախագծային լուծումները պետք է համապատասխանեն ՊԷԷՊ Գլուխ 3.3. «Փոքր էլեկտրակայաններ» պահանջներին։
11.11 ԴԷԿ նախատեսվում է որպես էլեկտրամատակարարման անկախ 3 աղբյուր՝ ԵԷՀ և ԱԷՀ սպառողների համար ավտոմատ և ձեռքի միացման ռեժիմներում, արտակարգ իրավիճակներում, առանց հարմարավետ պայմանների ստեղծման, բանկի աշխատանքը ապահովող այլ սպառողների պահուստավորման համար։
11.12 Արտակարգ իրավիճակներում ԴԷԿ էլեկտրամատակարարվող սպառողների ցանկը որոշվում է նախագծով։ Դրանից ելնելով, դիզել-գեներատորների քանակը և հզորությունը ընտրվում են հիմնվելով տեխնիկատնտեսական հաշվարկների վրա։
Էլեկտրամատակարարման երկու աղբյուրների ապահովման անհնարինության դեպքում ավտոնոմ ԴԷԿ կարելի է դիտարկել որպես անկախ էլեկտրամատակարարման երկրորդ աղբյուր։ Այդ դեպքում ԴԷԿ հզորությունը պետք է ապահովի հաշվարկադրամարկղային կենտրոնի բոլոր էլեկտրաընդունիչների հաշվարկային բեռնվածությունը։
11.13 Վառելիքի և յուղի պաշարը պետք է ապահովի ԴԷԿ ոչ պակաս 8 ժամից անընդմեջ աշխատանքի հնարավորություն ավտոնոմ ռեժիմում (ժամանակը բավականաչափ է պաշարների լրացման համար)։
11.14 Գլխավոր վարչությունների, բանկերի և հաշվարկադրամարկղային կենտրոնների շենքերում անհրաժեշտ է նախատեսել հողակցող սարք ոչ ավելի՝ 4.0 Օհմ դիմադրությամբ։
11.15 Բանկերի շենքերի և շինությունների էլեկտրամատակարարման համակարգերի նոր նախագծման և վերակառուցման դեպքում պետք է նախատեսել էլեկտրական ցանցերի հողակցման TN-S և TN- C - S տիպի համակարգեր։ TN- C-S համակարգում TN-C համակարգից TN-S համակարգին անցման սահմանը, որպես կանոն, պետք է իրականացվի մուտքի սարքում։ Բաժանման տեղում անհրաժեշտ է նախատեսել զրոյական աշխատանքային (N) և պաշտպանիչ (PE) հաղորդակիցների առանձին հաղորդաձողեր։ PEN հաղորդակիցը պետք է միացվի PE հաղորդաձողին։
11.16 Յուրաքանչյուր էլեկտրասարքում պետք է նախատեսվի հողակցման գլխավոր սեղմակ կամ հաղորդաձող, որոնց միացվում են հողակցող հաղորդիչները, պաշտպանիչ հաղորդիչները, ներուժերի հավասարեցման գլխավոր համակարգի հաղորդիչները և աշխատանքային հողակցման հաղորդիչները։
11.17 Շենքերի էլեկտրամատակարարման համակարգերի հուսալիության և անվտանգության աստիճանի բարձրացման համար մինչև 16 մմ2 կտրվածքով լարերը և կաբելները պետք է լինեն պղնձից և կրկնակի մեկուսացմամբ։
11.18 Ֆազային հաղորդիչների, զրոյական աշխատանքային և պաշտպանիչ հաղորդիչների կտրվածքների ընտրությունը պետք է կատարվի ՊՈՒԷ պահանջներին համապատասխան։
11.19 Անհատական համակարգիչների, հաշվիչ մեքենաների, լուսավորող սարքերի և այլ էլեկտրասարքավորման միացման համար էլեկտրական վարդակների տեղադրումը պետք է կատարվի հողակցվող հպակներով։
11.20 Սարքավորանքի, լուսավորման, ազդանշանման և կապի միջոցների էլեկտրասնուցման մուտքերը պետք է տեղադրվեն դրամապահոցների պատերում դեպի դուրս ուղղված թեքությամբ, մինչև 76 մմ տրամագծով մետաղական խողովակներ: Դրանց ծայրերը պետք է լինեն պարուրակված և ճգված։
Էլեկտրասնուցման կաբելների մուտքերը պետք է նախատեսել թույլ հոսանքագծերի մուտքերից առանձին:
11.21 Դրամապահոցների էլեկտրասնուցման անջատիչները անհրաժեշտ է տեղադրել նախադրամապահոցներում։ Պահեստի էլեկտրահաղորդալարերը պետք է տեղադրվեն խողովակներում կամ մետաղաբազուկներում։
11.22 Անհրաժեշտ է նախատեսել էլեկտրասարքավորանքի պաշտպանիչ անջատումների սարքեր (այսուհետ` ՊԱՍ), որոնք արձագանքում են դիֆերենցված հոսանքին։ ՊԱՍ պարտադիր են խմբային գծերի, արտաքին սարքերը սնուցող վարդակների ցանցերի, հատուկ վտանգավոր և բարձր վտանգավորությամբ սենքերի համար:
11.23 Բանկերի և դրամարկղային կենտրոնների էլեկտրաընդունիչների մոնիտորինգի համակարգի անհրաժեշտությունը որոշվում է նախագծային առաջադրանքով։
12 Կապի, ազդանշանման, ազդարարման, դիսպետչերացման ավտոմատացված համակարգեր
12.1 Կապի, ազդանշանման, ազդարարման, դիսպետչերացման և ավտոմատ կառավարման համակարգերի նախագծումը պետք է կատարվի պետական և գերատեսչական նորմերին, ինչպես նաև բանկի ինֆորմացիոն ստորաբաժանման առաջադրանքին համապատասխան:
12.2 Կապի, ազդանշանման և ձայնավորման համակարգերի նախագծման պարամետրերը և նախատեսվող տեսակների ցանկը, ինչպես նաև կառուցվածքավորված մալուխային ցանցի նախագծման անհրաժեշտությունը և սարքավորանքի տեղադրման համար նախատեսված սենքերի նկատմամբ ներկայացվող պահանջները որոշվում են բանկի ինֆորմացիոն ծառայության տեխնիկական առաջադրանքով։
12.3 Պաշտպանական և հակահրդեհային ազդանշանման համակարգերի, պաշտպանական հեռուստատեսության, պահակակետային կապի և մուտքի հսկման համակարգի նախագծումը պետք է իրականացվի հատուկ տեխնիկական առաջադրանքով:
12.4 Տեղեկատվության պաշտպանության միջոցները պետք է նախագծվեն տեխնիկական առաջադրանքին համապատասխան:
12.5 Տեխնոլոգիական գործընթացներով ավտոմատացված կառավարման համակարգերի և տեխնոլոգիական հեռուստատեսության նախագծումը պետք է իրականացվի բանկի տեղեկատվության համակարգերի և սպառող պրոֆիլային ստորաբաժանումների հետ համաձայնեցված տեխնոլոգիական առաջադրանքին համապատասխան։
12.6 Բանկերի շենքերում կամ սենքերում քաղաքային ռադիոցանցի ներքին լարանցումը պետք է լինի միազույգ։
12.7 Տեղային կայանքների և ռադիոցանցերի տեղակայման դեպքում քաղաքային ռադիոցանցերի ռադիոկետերը պետք է նախատեսվեն միայն ղեկավարության աշխատասենյակներում և պահակային սենքերում:
Հավելված Ա
Նորմատիվ վկայակոչումներ
Սույն շինարարական նորմերում վկայակոչված են հետևյալ նորմատիվ փաստաթղթերը`
ՀՀՇՆ II-8.03-96 |
«Բնական և արհեստական լուսավորում» |
|
|
ՀՀՇՆ II-8.04.01-97 |
«Շենքերի և կառուցվածքների հրդեհային անվտանգություն» |
|
|
ՀՀՇՆ IV-12.02.01-00 |
«Ջեռուցում, օդափոխություն և օդի լավորակում» |
|
|
ՍՆ N 2.III-11.3 |
«Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» |
|
|
ՍՆիՊ 2.01.07-85 |
«Բեռնվածքներ և ազդեցություններ» |
|
|
ՍՆիՊ 2.01.50-83 |
«Գաղտնի փաստաթղթերի պահպանման և նրանց հետ աշխատելու սենքերի նախագծման նորմեր» |
|
|
ՍՆիՊ 2.01.51-90 |
«Քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական միջոցառումներ» |
|
|
ՍՆիՊ 2.03.01-84* |
«Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» |
|
|
ՍՆիՊ 2.04.01-85 |
«Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի» |
|
|
ՍՆԻՊ 2.04.09 |
|
|
|
ՍՆիՊ 2.07.01-89 |
«Քաղաքաշինություն: Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» |
|
|
ՍՆիՊ 2.08.02-89 |
«Հասարակական շենքեր և կառուցվածքներ» |
|
|
ՍՆիՊ II-89-80* |
«Արդյունաբերական ձեռնարկությունների գլխավոր հատակագծեր» |
|
|
ՍՆիՊ 3.03.01-87 |
«Կրող և պատող կոնստրուկցիաներ» |
|
|
ՍՆիՊ II-11-77* |
«Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ» |
|
|
ՍՆիՊ II-12-77 |
«Պաշտպանությունը աղմուկից» |
|
|
ՎՍՆ 59-8 |
«Բնակելի և հասարակական շենքերի էլեկտրասարքավորանք. Նախագծման նորմեր» |
|
|
ՎՍՆ 62-91 |
«Հաշմանդամների և ազգաբնակչության սակավաշարժուն խմբերի պահանջմունքներին համաձայն կենսագործունեության միջավայրի նախագծում» ՀՀ Կենտրոնական բանկի Կանոնակարգեր: ՆԳՆ 2002 թ. 15 մարտի թիվ 101 հրամանով ընդունված «Ներքին գործերի մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառության նկատմամբ իրականացվող վերահսկողության կազմի մասին» |
|
|
ՌԴ 34.21.122-87 |
«Շենքերի և կառուցվածքների շանթապաշտպան սարքի պատրաստման ցուցումներ» |
|
|
ԳՕՍՏ 9731-79 |
«Բալոններ պողպատյա անկար» |
|
|
ԳՕՍՏ 12.1.004-91* |
«Հրդեհային անվտանգություն: Ընդհանուր պահանջներ» |
|
|
ԳՕՍՏ 22011-90 |
«Վերելակներ մարդատար և բեռնատար: Տեխնիկական պահանջներ» |
|
|
ԳՕՍՏ 26633-91 |
«Բետոններ ծանր և մանրահատիկ: Տեխնիկական պահանջներ» |
|
|
ԳՕՍՏ 380-94 |
«Պողպատ ածխածնային սովորական որակի: Մակնիշներ» |
|
|
ԳՕՍՏ Ռ 50776-95 |
«Տագնապային ազդանշանման համակարգ. Մաս 1. Ընդհանուր պահանջներ. Բաժին 4. Նախագծման, մոնտաժման և տեխնիկական սպասարկման ձեռնարկ» |
|
|
ԳՕՍՏ Ռ 50862-96 |
«Սեյֆեր և արժեքների պահոցներ. Կոտրելուն դիմակայության և հրակայության փորձարկման մեթոդներ» |
|
|
ԳՕՍՏ Ռ 50941-96 |
«Խուց պաշտպանական. Ընդհանուր տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ» |
|
|
ԳՕՍՏ Ռ 510-53-97 |
«Փականներ սեյֆերի. Քրեական բացման և կոտրելուն դիմակայության պահանջներ և փորձարկման մեթոդներ» |
|
|
ԳՕՍՏ Ռ 51072-97 |
«Դռներ պաշտպանական. Կոտրելուն դիմակայության և գնդադիմակայության ընդհանուր տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ» |
|
|
ԳՕՍՏ Ռ 51110-97 |
«Միջոցներ պաշտպանական բանկային. Ընդհանուր տեխնիկական պահանջներ» |
|
|
ԳՕՍՏ Ռ 51111-97 |
«Միջոցներ պաշտպանական բանկային. Ընդունման կանոններ և փորձարկման մեթոդներ» |
|
|
ԳՕՍՏ Ռ 51112-97 |
«Միջոցներ պաշտպանական բանկային. Պահանջներ գնդադիմակայության և փորձարկման մեթոդներ» |
|
|
ԳՕՍՏ Ռ 51113-97 |
«Կոտրելուն դիմակայության պահանջներ և փորձարկման մեթոդներ» |
|
|
ԳՕՍՏ Ռ 51136-98 |
«Ապակիներ պաշտպանական բազմաշերտ. Ընդհանուր տեխնիկական պահանջներ» |
|
|
ԳՕՍՏ Ռ 51223-98 |
«Միջոցներ պաշտպանական բանկային. Անցախուցեր արժեքների փոխանցման համար. Ընդհանուր տեխնիկական պահանջներ» |