«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 հուլիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11703218
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 մայիսի 2003 թ. ք. Երևան |
N 32-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀՇՆ III-9.02-02-03 «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 101 հոդվածի և ՀՀ կառավարության 2003 թ. փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» N156-Ն որոշման համաձայն
Հրամայում եմ՝
1. Հաստատել և 2003թ. օգոստոսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում գործողության մեջ դնել ՀՀՇՆ III-9.02.02-03 «Արդյունաբերական կազմակերպությունների գլխավոր հատակագծեր» շինարարական նորմերը:
2. 2003թ. օգոստոսի 1-ից ՀՀ տարածքում ուժը կորցրած ճանաչել ՍՆիՊ II-89-80 «Գլխավոր հատակագծեր արդյունաբերական ձեռնարկությունների» շինարարական նորմերը:
|
|
ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ |
|
|
|
ՀՀՇՆ III-9.02.02-03 |
|
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ
|
|
|
|
|
|
Հայաստանի Հանրապետության
քաղաքաշինության նախարարություն
ք. ԵՐԵՎԱՆ
| |
ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ
ՀՀՇՆ III-9.02.02-03
Հայաստանի Հանրապետության
քաղաքաշինության նախարարություն
ք. ԵՐԵՎԱՆ
Հանգուցային բառեր. արդյունաբերական կազմակերպություն, արտադրություն, տեղաբաշխում, շենքեր, շինություններ, պահեստներ, սարքավորանք, հրակայունության աստիճան, հարթակ, տարածք, ինժեներական ցանցեր |
Ն Ա Խ Ա Բ Ա Ն
1. ՄՇԱԿՎԵԼ ԵՆ «Հայարդնախագիծ» ՓԲԸ կողմից
2. ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԵՆ ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական քաղաքականության վարչության կողմից
3. ԸՆԴՈՒՆՎԵԼ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ԴՐՎԵԼ ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից: Հրաման հմ. 32-Ն առ 23.05.2003թ.
4. Գրանցվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից
……………………… Պետական գրանցամատյան………………………..
5. ՓՈԽԱՐԵՆ ՍՆիՊ II- 89 - 80
Նորմատիվ փաստաթղթից օգտվելիս պետք է հաշվի առնել շինարարական նորմերի և ստանդարտների հաստատված փոփոխությունները:
Խմբագիրներ՝ ինժեներ-տնտեսագետ Ա. Վարդապետյան («Հայարդնախագիծ» ՓԲԸ),
ինժեներ Է. Յադոյան («Հայարդնախագիծ» ՓԲԸ), ճարտարապետ Վ. Տոնիկյան («Հայարդնախագիծ» ՓԲԸ)
Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
1 Կիրառման ոլորտը
2 Նորմատիվ հղումներ
3 Տերմիններ և սահմանումներ
4 Ընդհանուր դրույթներ
5 Տարածքի հատակագծում
Շենքերի ու շինությունների տեղաբաշխում, հատակագծում
Ճանապարհներ, մուտքեր և երթանցներ
Ուղղաձիգ հատակագծում
6 Բարեկարգում
7 Ինժեներական ցանցերի տեղադրում
Ընդհանուր դրույթներ
Ստորգետնյա ցանցեր
Գետներեսային ցանցեր
Վերգետնյա ցանցեր
Հավելված Ա Տերմիններ և սահմանումներ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ
_________________________________________________
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ
ГЕНЕРАЛЬНЫЕ ПЛАНЫ
ПРОМЫШЛЕННЫX ОРГАНИЗАЦИЙ
INDUSTRIAL ORGANIZATIONS
GENERAL LAYOUT
________________________________________________
Գործարկման թվականը …2003-01-08………
1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
Սույն շինարարական նորմերը տարածվում են նոր, ընդլայնվող և վերակառուցվող արդյունաբերական կազմակերպությունների գլխավոր հատակագծերի նախագծման վրա:
2. ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ
Սույն նորմերում վկայակոչված են հետևյալ նորմատիվային փաստաթղթերը.
ՀՀՇՆ II-2.02-94-Սեյսմակայուն շինարարություն: Նախագծման նորմեր
ՀՀՇՆ II-7.01-96 - Շինարարական կլիմայաբանություն
ՀՀՇՆ II-8-04-01-97- Շենքերի և կառուցվածքների հրդեհային անվտանգություն
ՀՀՇՆ II-8.03-96- Բնական և արհեստական լուսավորում
ՀՀՇՆ IV-11.05.01-96 - Երկաթուղային ճանապարհներ 1520մմ ռելսամիջի
ՀՀՇՆ IV-11.05.02-99- Ավտոմոբիլային ճանապարհներ
ՍՆիՊ II-12-77-Պաշտպանություն աղմուկից
ՍՆիՊ 2.01.07-85 - Բեռնվածքներ և ազդեցություններ
ՍՆիՊ 2.04.02-84* - Ջրամատակարարում: Արտաքին ցանցեր և շինություններ
ՍՆիՊ 2.04.08-87 - Գազամատակարարում
ՍՆիՊ 2.05.07-91 - Արդյունաբերական տրանսպորտ
ՍՆիՊ 2.06.04-82 - Հիդրոտեխնիկական շինությունների վրա ազդող բեռնվածքներ և ազդեցություններ
ՍՆիՊ 2.07-01-89 - Քաղաքաշինություն: Քաղաքների և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում
ՍՆիՊ 2.09.04-87- Վարչական և կենցաղային շենքեր
ՍՆիՊ III-10-75- Տարածքների բարեկարգում
ՍՆ 245-71-Արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման սանիտարական նորմեր
ՍՆ 387-78 - Ընդհանուր օբյեկտներով ձեռնարկությունների խմբերի (արդյունաբերական հանգույցների) գլխավոր հատակագծերի ուրվագծերի մշակման հրահանգներ
ՍՆ-441-72*- Ցուցումներ ձեռնարկությունների, շենքերի և կառուցվածքների հարթակների և տեղամասերի ցանկապատերի նախագծման:
ԷՍԿ-Էլեկտրակայանքների սարքվածքի կանոններ /հաստատված ՀՀ էներգետիկայի նախարարության 24.06.98 թ. N 189-ԳՄ հրամանով:
ՀՍՏ. ԳՕՍՏ 21.508-95-Կանոններ ձեռնարկությունների կառուցվածքների և բնակարանային-քաղաքացիական օբյեկտների գլխավոր հատակագծերի աշխատանքային գծագրերի կատարման
ԳՕՍՏ 9238-83-Կառուցվածքների և երկաթուղային ճանապարհների 1520/1524մմ ռելսամիջի մոտեցման եզրաչափքեր
ԳՕՍՏ 9720-76-Կառուցվածքների և երկաթուղային ճանապարհների 750մմ ռելսամիջի մոտեցման եզրաչափքեր
3. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Սույն նորմերում կիրառված տերմինները և նրանց սահմանումները բերված են Ա հավելվածում:
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
4.1 Կազմակերպությունները պետք է տեղաբաշխել տարածքային (շրջանային) հատակագծման նախագծով կամ ուրվագծով, բնակավայրի գլխավոր հատակագծով, արդյունաբերական շրջանի հատակագծման նախագծով և արդյունաբերական հանգույցի գլխավոր հատակագծի ուրվագծով նախատեսված տարածքներում:
Կազմակերպությունների տեղադրումն արդյունաբերական հանգույցներից դուրս իրականացվում է տեխնիկատնտեսական հիմնավորման դեպքում:
4.2 Կազմակերպության տեղաբաշխման տարածքը պետք է ընտրել գյուղատնտեսության համար ոչ պիտանի կամ կադաստրային արժեքի միջին մակարդակը չգերազանցող ցածրորակ և բնապահպանության տեսանկյունից արժեք չներկայացնող հողերից:
Կազմակերպությունների տեղաբաշխումն անտառապատ տարածքներում, մերձքաղաքային կանաչ գոտիներում և այն հողերում, որոնց մակարդակը ըստ կադաստրային արժեքի բարձր է միջինից, իրականացվում է ըստ ՀՀ «Հողային օրենսգրքի»:
4.3 Արդյունաբերական կազմակերպությունների տեղաբաշխումը չի իրականացվում.
● քաղաքների կանաչ գոտիներում, ըստ ՍՆիՊ 2.07.01,
● հատուկ պահպանվող տարածքների հողերում և նրանց պահպանության գոտիներում,
● պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գոտիներում, առանց համապատասխան պետական կառավարման մարմինների թույլատրության՝ ըստ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի,
● հանքաքարերի և ածխային հանքահորերի կամ հարստացնող գործարանների թափոնակույտերի վտանգավոր գոտիներում,
● ակտիվ կարստի, սողանքների, նստվածքների կամ լեռնային մշակումների ազդեցությունից փլված մակերևույթների, հեղեղների և ձնահյուսերի գոտիներում, որոնք կարող են սպառնալ կազմակերպությունների կառուցապատմանը և շահագործմանը,
● միջուկային և ռադիոակտիվ կայանքների, ռադիոակտիվ նյութերի պահեստարանների սանպահպանական գոտիներում,
● ռադիոակտիվ, արտադրական և սպառման թափոններով աղտոտված տեղամասերում, մինչև սանիտարահամաճարակային ծառայության մարմինների կողմից սահմանված ժամկետի ավարտը,
● ամբարտակների կամ պատնեշների ավերման հետևանքով հնարավոր աղետային հեղեղման գոտիներում:
Ծանոթություն: Աղետային հեղեղման գոտի է հանդիսանում այն տարածքը, որի վրա հեղեղումն ունի 1.5մ և ավելի խորություն և կարող է հանգեցնել շենքերի և շինությունների ավերման, մարդկային զոհերի, կազմակերպությունների սարքավորանքի շարքից դուրս գալուն:
4.4 Կազմակերպությունների տեղաբաշխումը պետք է իրականացվի, հաշվի առնելով տարածքների սեյսմիկ պայմանները՝ ըստ ՀՀՇՆ II-2.02:
4.5 Մթնոլորտային օդի վիճակի վրա ազդող կազմակերպությունների տեղադրման դեպքում պետք է պահպանվի «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքը:
4.6 Կենդանիների բազմացման և բնակության պայմանների վրա ազդող կազմակերպությունների տեղաբաշխման դեպքում պետք է պահպանվի «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը:
4.7 Բույսերի տեսակների պահպանման, նրանց համատեղելիությունների այլազանության, բույսերի աճի և բնապահպանական համակարգերի հավասարակշռության վրա ազդող կազմակերպությունների տեղաբաշխման դեպքում պետք է պահպանվի «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքը:
4.8 Բնակչության առողջության և բնակության պայմանների վրա ազդող կազմակերպությունների տեղաբաշխման դեպքում պետք է պահպանվի «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջները:
4.9 Առաջին և երկրորդ դասի վտանգավորության վնասակար նյութերով մթնոլորտային օդի աղտոտման աղբյուր ունեցող կազմակերպությունները չպետք է տեղաբաշխել մինչև 1մ/վրկ արագությամբ գերակշռող քամիներով և երկարատև կամ հաճախակի կրկնվող անհողմություններով, կարգափոխումներով և մառախուղներով շրջաններում (տարվա ընթացքում 30% օրերից ավելի, ձմռան ընթացքում 50% օրերից ավելի):
4.10 Մթնոլորտային օդի աղտոտման աղբյուր ունեցող կազմակերպությունները բնակելի կառուցապատման նկատմամբ պետք է տեղաբաշխվեն, հաշվի առնելով քամիների գերակշռող ուղղությունը:
Մթնոլորտային օդի հատուկ մաքրություն պահանջող կազմակերպությունները չպետք է տեղաբաշխել մթնոլորտային օդի աղտոտման աղբյուր ունեցող հարևան կազմակերպությունների նկատմամբ գերակշռող ուղղությամբ քամիների հողմահակառակ կողմից:
4.11 Արդյունաբերական և բնակվելու տարածքների միջև անհրաժեշտ է նախատեսել սանիտարապաշտպանական գոտի՝ ըստ ՍՆ 245:
4.12 Արդյունաբերական կազմակերպությունները բնակվելու գոտու նկատմամբ պետք է տեղաբաշխվեն՝ ըստ ՍՆիՊ II-12 և հմ. 2-III-11.3 սանիտարական նորմերի:
4.13 Էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուր ունեցող կազմակերպությունների, օբյեկտների և սարքվածքների տեղաբաշխումն այլ արդյունաբերական օբյեկտների և բնակավայրերի բնակելի շրջանների նկատմամբ պետք է իրականացվի՝ ըստ համապատասխան սանիտարական նորմերի:
4.14 Ջրերի վիճակի վրա ազդող կազմակերպությունների տեղաբաշխման դեպքում պետք է պահպանվի ՀՀ «Ջրային օրենսգրքի» պահանջները:
4.15 Ջրամբարների ափամերձ գոտիներում կազմակերպությունների տեղաբաշխումը թույլատրվում է միայն ջրամբարի հետ կազմակերպության հարթակի անմիջական սահմանակցման անհրաժեշտության դեպքում, համապատասխան պետական կառավարման մարմինների համաձայնությամբ: Ջրամբարների հետ կազմակերպությունների հարթակների սահմանակցման քանակը և ձգվածությունը պետք է լինի նվազագույնը:
4.16 Գետերի և այլ ջրամբարների ափամերձ տեղամասերում կազմակերպությունների տեղաբաշխման դեպքում, նրանց հարթակների հատակագծային նիշերը պետք է ընդունվեն ոչ պակաս 0.5մ բարձր ջրի ամենաբարձր հաշվարկային հորիզոնից, հաշվի առնելով ստորերկրյա գործոնների ազդեցությամբ ջրի բարձրացումը, ջրահոսքի թեքությունը, ինչպես նաև քամու ազդեցությունից ալիքի հաշվարկային բարձրացումը:
Որպես հաշվարկային հորիզոն անհրաժեշտ է ընդունել ջրի ամենաբարձր մակարդակը, նրա գերազանցման հավանականությամբ՝ ժողովրդատնտեսական և պաշտպանական նշանակություն ունեցող կազմակերպությունների համար 100 տարին մեկ անգամ, մնացած կազմակերպությունների համար` 50 տարին մեկ անգամ, իսկ մինչև 10 տարի շահագործման ժամկետ ունեցող կազմակերպությունների համար՝ 10 տարին մեկ անգամ:
Ծանոթություն: Կազմակերպությունների տեղաբաշխումը ջրի մակարդակի հաճախակի գերազանցմամբ տեղամասերում, թույլատրվում է համապատասխան տեխնիկատնտեսական հիմնավորման և հեղեղումից կազմակերպության պաշտպանման համար անհրաժեշտ շինությունների իրականացման պայմանների դեպքում:
4.17 Շենքերի և շինությունների տեղաբաշխումն օդանավակայանների նկատմամբ պետք է իրականացվի ըստ ՍՆիՊ 2.07.01-ի և «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանման դեպքում:
4.18 Հատուկ նշանակության օբյեկտների և ուժեղ ներգործության թունավոր նյութերի պահեստների շրջանում, կազմակերպությունների տեղաբաշխման դեպքում հեռավորությունը նշված օբյեկտներից մինչև նախագծվող կազմակերպությունները պետք է ընդունել՝ ըստ հատուկ նորմերի:
4.19 Կազմակերպությունների տեղաբաշխումը պայթուցիկ նյութերի և նրանց հիման վրա պատրաստվող ու պահպանվող նյութերի և իրերի օբյեկտների մոտակայքում պետք է իրականացվի հաշվի առնելով այդ շրջանների արգելված (վտանգավոր) գոտիների սահմանները:
4.20 Կազմակերպությունների թափոնակուտակիչների, խարամակուտակիչների, հանքամնացուկների պահեստարանների կազմակերպումը, ինչպես նաև մնացուկների պահեստավորումը թույլատրվում է միայն նրանց օգտահանման անհնարինության հիմնավորման և համապատասխան սանիտարապահպանական գոտու ապահովման դեպքում:
Ծանր մետաղներ, մկնդեղ, կապար, սնդիկ, ածուխ և այլ բռնկվող ու թունավոր նյութեր պարունակող արտադրական թափոնակուտակիչները պետք է անջատվեն բնակելի և հասարակական շենքերից ու շինություններից սանիտարապաշտպանական գոտով:
5. ՏԱՐԱԾՔԻ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ
Շենքերի ու շինությունների տեղաբաշխում, հատակագծում
5.1 Կազմակերպությունների հարթակների հատակագծումը պետք է ապահովի առավել բարենպաստ պայմաններ կազմակերպություններում արտադրական գործընթացի ու աշխատանքի, հողամասերի նպատակահարմար ու տնտեսավար օգտագործման և կապիտալ ներդրումների ավելի բարձր արդյունավետության համար:
Վերակառուցվող արդյունաբերական կազմակերպությունների գլխավոր հատակագծերում պետք է նախատեսել գործառական գոտիավորան կարգավորում և ինժեներական ցանցերի տեղաբաշխում:
5.2 Շենքերի, շինությունների, այդ թվում նաև ինժեներական ցանցերի միջև հեռավորությունները պետք է ընդունել ըստ 9 և 10 աղյուսակների: Ընդ որում, արդյունաբերական կազմակերպությունների հարթակների կառուցապատման խտությունը պետք է ապահովի արտադրական գործընթացի առավել նպատակահարմար կազմակերպումը և տարածքի խնայողական օգտագործումը, հաշվի առնելով հարթակների ինժեներաերկրաբանական պայմաններն ու թեքությունները:
Ծանոթություն: Արդյունաբերական կազմակերպության կառուցապատման խտությունը որոշվում է կառուցապատման մակերեսի և ցանկապատում (կամ պայմանական սահմաններում) կազմակերպության մակերեսի հարաբերությամբ:
5.3 Կազմակերպությունների գլխավոր հատակագծերում պետք է նախատեսել.
● տարածքի գործառական գոտիավորում՝ տեխնոլոգիական կապերի, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային պահանջների, բեռնաշրջանառության և տրանսպորտի տեսակների հաշվառմամբ,
● նպատակահարմար արտադրական, տրանսպորտային և ինժեներական կապեր,
● հիմնական և օժանդակ արտադրությունների և տնտեսությունների կոոպերացում,
● տարածքների ինտենսիվ օգտագործում, ներառելով վերգետնյա և ստորգետնյա տարածությունները,
● աշխատավորների սպասարկման միասնական ցանցի կազմակերպում,
● թողարկման համալիրների և հերթերի շինարարության և շահագործման հնարավորության իրականացում,
● տարածքի (հարթակի) բարեկարգում,
● սանիտարական պահպանման գոտի, դրա բարեկարգում և կանաչապատում,
●հարող բնակելի կառուցապատման և կազմակերպությունների ճարտարապետության հետ կապված ճարտարապետական միասնական համալիրի ստեղծում,
● հարող տարածքների պաշտպանություն էռոզիայից, ճահճացումից, աղակալումից և ստորերկրյա ջրերի և բաց ջրամբարների պահպանությունը աղտոտումից՝ կազմակերպությունների թափոններով, արտանետումներով և կեղտաջրերով,
● շինարարության ընթացքում խախտված ժամանակավոր օգտագործման համար հատկացված հողերի վերակուլտիվացում:
5.4 Կազմակերպության գլխավոր հատակագծում պետք է հաշվի առնել տեղանքի բնական առանձնահատկությունները՝
● օդի ջերմաստիճանը, ինչպես նաև քամու գերակշռող ուղղությունը,
● նախատեսվող կառուցապատման հողմահակառակ կողմից, ռելիեֆի բարձրացման կամ բլուրների առկայության պատճառով, մեծ ձյունակուտակումների հնարավորությունը,
● գրունտային ջրերի մակարդակի բարձրությունը:
5.5 Վնասակար նյութերի արտանետումներ ունեցող արտադրությունները կազմակերպության հարթակում պետք է տեղաբաշխել բացառելով վնասակար ներգործությունը՝ աշխատողների, բնակչության առողջության և սանիտարահիգիենիկ պայմանների, ինչպես նաև տեխնոլոգիական գործընթացների, հումքի, սարքավորանքների և մոտ գտնվող այլ կազմակերպությունների արտադրանքի վրա:
Հարթակում 1-ին և 2-րդ դասի վտանգավորության վնասակար նյութերի արտանետումների աղբյուրների առկայության դեպքում օժանդակ շենքերն ու շինությունները պետք է տեղադրվեն այլ շենքերից ու շինություններից գոյացող շրջանառության գոտուց (աէրոդինամիկական ստվերից) դուրս:
5.6 Կազմակերպությունների ավտոհավաքակայանների կառուցման անհրաժեշտությունը, բացի մասնագիտացված ավտոմեքենաների (վթարային տեխնիկական օգնության, տարածքի մաքրման և պահպանման տեխնիկական միջոցների, փրկարարական և հրդեհային ծառայությունների) պետք է հիմնավորվի:
5.7 Կազմակերպության գլխավոր հատակագծով պետք է նախատեսել տարածքի գործառական գոտիավորում.
● նախագործարանային (կազմակերպության ցանկապատից կամ պայմանական սահմանից դուրս),
● արտադրական,
● օժանդակ,
● պահեստային:
Շինարարության կոնկրետ պայմաններից ելնելով, թույլատրվում է գոտիավորման ճշգրտում:
5.8 Կազմակերպության նախագործարանային գոտին պետք է տեղադրվի հիմնական մուտքերի և կազմակերպության աշխատողների մոտեցումների կողմից (քաղաքաշինական պահանջներին համապատասխան):
Կազմակերպությունների նախագործարանային գոտիների չափերը պետք է ընդունել հաշվարկով (հա՝ 1000 աշխատողի համար).
0,6 - մինչև հազար աշխատողների դեպքում,
0,5 - հազարից մինչև 5 հազար աշխատողների դեպքում,
0,4 - 5 հազարից մինչև 10 հազար աշխատողների դեպքում,
0,3 - 10 հազարից ավելի աշխատողների դեպքում:
Ծանոթություն: Կազմակերպության եռահերթափոխային աշխատանքի դեպքում, պետք է հաշվի առնել առաջին և երկրորդ հերթափոխների աշխատողների թվաքանակը:
5.9 Կազմակերպությունների նախագործարանային գոտիներում պետք է նախատեսել բաց հարթակներ մարդատար ավտոմեքենաների կայանատեղերի համար՝ ըստ ՍՆիՊ 2.07.01:
Բաց հարթակներ հաշմանդամների ավտոմեքենաների կայանատեղի համար թույլատրվում է տեղադրել կազմակերպության տարածքում:
Հետիոտն ճանապարհներն ավտոկայանատեղերից դեպի կազմակերպության անցարանները, չպետք է հատեն նույն հարթությունում ինտենսիվ շարժման մայրուղիները և ճանապարհները:
Արդյունաբերական կազմակերպության անցարանից կամ վարչական շենքի նախասրահից մինչև ավտոկայանատեղերը, հետիոտն մատչելիությունը պետք է ընդունել 250մ ոչ ավելի:
5.10 Կազմակերպության անցարանները պետք է տեղադրել միմյանցից 1.5կմ ոչ ավելի հեռավորության վրա, իսկ III կլիմայական շրջանում՝ 1.0կմ ոչ ավելի հեռավորության վրա:
5.11 Հեռավորությունն անցարաններից մինչև հիմնական արտադրամասերի սանիտարակենցաղային սենքերի մուտքը չպետք է գերազանցի 400մ:
Մեծ հեռավորությունների դեպքում, անցարաններից մինչև ամենահեռավոր սանիտարակենցաղային սենքերը, կազմակերպության հարթակում անհրաժեշտ է նախատեսել ներգործարանային մարդատար տրանսպորտ:
5.12 Հեռավորությունը կազմակերպության հարթակի աշխատատեղերից մինչև սանիտարակենցաղային սենքերը պետք է ընդունել՝ ըստ ՍՆիՊ 2.09.04:
5.13 Առավել բազմաքանակ հերթափոխի համար անցարանների և սանիտարակենցաղային սենքերի, ճաշարանների ու վարչական շենքերի մուտքերի առջև պետք է նախատեսել հարթակներ մեկ մարդու համար 0,15մ2 ոչ ավելի մեծաթիվ հերթափոխի հաշվարկով:
Այն կազմակերպություններում, որտեղ նախատեսվում է հենասայլակներից օգտվող հաշմանդամների աշխատանքի օգտագործման հնարավորություն, արտադրական, վարչական, կենցաղային և օժանդակ շենքերի մուտքերը պետք է սարքավորել ոչ ավել 1:12 թեքությամբ թեքահարթակներով:
5.14 Կազմակերպությունների ընդլայնման համար տարածքները պետք է նախատեսվեն նրանց հարթակների սահմաններից դուրս:
Առանձին արտադրամասերի կամ արտադրությունների համար կազմակերպության հարթակում պահուստային տարածքներ թույլատրվում է նախատեսել միայն տեխնիկատնտեսական հիմնավորման դեպքում:
5.15 Ընդլայնվող, վերակառուցվող և վերապրոֆիլավորվող կազմակերպության գլխավոր հատակագծում պետք է նախատեսել.
● սանիտարապաշտպանական գոտիների կազմակերպում կամ վերանայում (անհրաժեշտության դեպքում),
● հատակագծման ու կառուցապատման ներդաշնակություն բնակավայրի բնակվելու և այլ գործառական գոտիներին հարող տարածքների միջև,
● գործառական գոտիավորման և կազմակերպության հարթակի առանձին գոտիների հատակագծային լուծումների ըստ հերթերի կատարելագործում և նրանց բարեկարգում՝ առանց կազմակերպության հիմնական արտադրության դադարեցման,
● տարածքի օգտագործման արդյունավետության բարձրացում,
● իրարից անջատ արտադրական և օժանդակ օբյեկտների միավորում,
● կառուցապատման ճարտարապետական արտահայտչականության բարձրացում:
5.16 Արդյունաբերական կազմակերպությունների հարթակներում պետք է նախատեսել արտադրական, օժանդակ և պահեստային սենքերի առավելագույն բլոկավորում:
Առանձին կանգնած շենքերի տեղաբաշխումը թույլատրվում է միայն տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնոլոգիական անհրաժեշտության դեպքում:
Ծանոթություն: III կլիմայական շրջանում, 50 սմ-ից ավել ձյան ծածկույթով կամ տարվա ընթացքում 1մ ճակատի վրա 200մ3 և ավելի տեղափոխվող ձյան քանակության դեպքում պետք է նախատեսել արտադրությունների և տնտեսությունների միավորում մեկ շենքում ուղղանկյուն ուրվագծով, առանց բարձրությունների անկման:
5.17 Կախված արտադրության առանձնահատկություններից և բնական պայմաններից, շենքերն ու շինությունները պետք է տեղաբաշխել պահպանելով հետևյալ պահանջները.
● շենքերի ու լուսանցների երկայնական առանցքները պետք է կողմնորոշել միջօրեականի նկատմամբ 450 - 1100 սահմաններում,
● օդավորման երդիկների երկայնական առանցքները և օդավորման համար օգտագործվող բացվածքներով շենքերի պատերը հատակագծում պետք է կողմնորոշել տարվա ամառային ժամանակաշրջանի քամիների գերակշռող ողղությանն ուղղահայաց կամ ոչ պակաս 450 անկյան տակ:
5.18 Կիսափակ բակեր ձևավորող շենքեր թույլատրվում է կիրառել այն դեպքերում, երբ տեխնոլոգիայի կամ վերակառուցման պայմաններից կախված այլ հատակագծային լուծում չի կարող ընդունվել:
Կիսափակ բակերը երկար կողմով պետք է տեղադրել քամիների գերակշռող ուղղությանը զուգահեռ կամ ոչ ավելի 450 շեղումով, ընդ որում բակի բաց կողմը պետք է ուղղված լինի քամիների գերակշռող ուղղությամբ:
Պատուհանների բացվածքներով լուսավորվող շենքերին կից կիսափակ բակերի լայնությունը պետք է լինի ոչ պակաս, քան բակ ձևավորող դիմացի շենքերի մինչև քիվագլուխը բարձրությունների կիսագումարը, բայց 15մ ոչ պակաս:
Վնասակար արտադրական և պայթյունահրդեհավտանգ խառնուրդների դեպի բակ արտանետումների բացակայության դեպքում, բակի լայնությունը կարող է փոքրացվի մինչև 12մ:
Ծանոթություններ:
1. Կիսափակ է համարվում երեք կողմից միմյանց կից շենքերով կառուցապատված և հատակագծում խորության և լայնության մեկից ավել հարաբերություն ունեցող բակը:
2. Բակի խորության և լայնության երեքից ավելի հարաբերության, պայթյունահրդեհավտանգ խառնուրդների և արտադրական վնասակարությունների կուտակման հնարավորության դեպքում, բակը պարփակող շենքի մասում անհրաժեշտ է նախատեսել օդափոխության համար բացվածք՝ ոչ պակաս 4մ լայնությամբ և ոչ պակաս 4,5մ բարձրությամբ: Բացվածքի ներքևի նիշը պետք է համընկնի հարակից տարածքի հատակագծային նիշին: Բացվածքի գործառական նշանակությունը խաթարող դարպասների, ցանկապատերի և այլ շինությունների սարքավորումը բացվածքներում չի թույլատրվում:
3. Կիսափակ բակի բաց կողմը պետք է ուղղված լինի քամիների գերակշռող ուղղության հողմահակառակ կողմը: Բակի այլ կողմնորոշման դեպքում նրա բաց մասի դիմաց անհրաժեշտ է տեղադրել շենքեր կամ ցանկապատեր:
5.19 Բոլոր կողմերից փակ բակեր ձևավորող շենքերի կիրառումը թույլատրվում է միայն տեխնոլոգիական կամ հատակագծային հիմնավորումների առկայության դեպքում, հետևյալ պայմանների պահպանմամբ.
● բակի լայնությունը պետք է լինի ոչ պակաս բակը ձևավորող շենքերի մինչև քիվագլուխը ամենամեծ բարձրությունից, բայց 18մ ոչ պակաս,‚
● վնասակար նյութերի և պայթյունահրդեհավտանգ խառնուրդների կուտակումների հնարավորության դեպքում, բակի միջանցիկ օդափոխությունը պետք է ապահովվի 4մ ոչ պակաս լայնության և 4,5մ ոչ պակաս բարձրության բացվածքով:
5.20 Փակ և կիսափակ բակերում շենքերի կցակառույցներ, ինչպես նաև առանձին կանգնած շենքերի կամ շինությունների տեղաբաշխում չի իրականացվում:
Ծանոթություն: Կիսափակ բակերում թույլատրվում է տեղաբաշխել առանձին կանգնած էներգիական և օդափոխիչ շինություններ: Ընդ որում‚ հեռավորությունը այդ շինություններից մինչև շենքերը պետք է բավարարի կիսափակ բակերի սարքավորանքներին ներկայացվող պահանջներին:
5.21 Պատուհանների բացվածքներով լուսավորվող շենքերի ու շինությունների միջև հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս հակառակ կողմում կանգնած շենքերի ու շինությունների մինչև քիվագլուխը ամենամեծ բարձրությունից և ոչ պակաս 1 աղյուսակում նշված մեծություններից:
Ծանոթություններ:
1. Եթե դիմացի շենքերից կամ շինություններից մեկը չունի լուսաբացվածքներ դեպի մյուսը ուղղված կողմի հնարավոր ստվերային գոտում, ապա նրանց միջև հեռավորությունը որոշվում է միայն առանց լուսաբացվածքների շենքի կամ շինության բարձրությունով:
2. Լուսաբացվածքներ չունեցող բարձրաբերձ շինությունները (խողովակներ, աշտարակներ, սյուներ, դարակաշարեր և այլն) թույլատրվում է տեղադրել լուսաբացվածքներ ունեցող շենքի պատից շինության տրամագծից կամ դեպի շենքը ուղղված կողմի չափից ոչ պակաս հեռավորության վրա: Եթե բարձրաբերձ շինությունների հնարավոր ստվերային գոտում գտնվող շենքի պատը չունի լուսաբացվածքներ, ապա նրանց միջև հեռավորությունը սույն նորմերով չի նորմավորվում:
3. Շենքի ճակատից ոչ պակաս, քան 3մ հեռավորության վրա տեղադրված երկայնական բացվածքներով շենքերի համար, որպես շենքի բարձրություն անհրաժեշտ է ընդունել մինչև լուսաբացվածքի քիվագլուխը բարձրությունը:
4. Նշված հեռավորությունները կարող են նվազեցվել, երբ, հաշվի առնելով հանդիպակաց շենքերի պատուհանների ստվերումը, հաշվարկով կարելի է ապահովել դիմակա շենքերի նորմերով պահանջվող բնական կամ համատեղված լուսավորությունը:
5.22 Կազմակերպությունների հարթակներում տեղադրվող դիմացի շենքերի կոորդինատային առանցքները պետք է համընկնեն:
5.23 Զգալի դինամիկական բեռնվածքներ և գրունտի տատանում առաջացնող շենքերն ու շինությունները պետք է տեղաբաշխել տատանումների նկատմամբ հատուկ զգայունություն ունեցող արտադրություններով շենքերից ու շինություններից հաշվարկով որոշված հեռավորության վրա՝ հաշվի առնելով տարածքի ինժեներաերկրաբանական պայմանները, հիմքերի հիմնատակի գրունտի ֆիզիկամեխանիկական հատկությունները, ինչպես նաև գրունտների վրա դինամիկական բեռնվածքների և տատանումների վերացման միջոցառումները՝ ըստ ՍՆիՊ 2.01.07:
5.24 Առանձնապես վնասակար գործընթացներով արտադրություններն ու փորձարկման կայանները, պայթյունավտանգ ու հրդեհավտանգ օբյեկտները, ինչպես նաև այրվող ու դյուրաբոցավառվող թունավոր և պայթյունավտանգ նյութերի բազային պահեստները պետք է տեղաբաշխվեն բնակելի շենքերից, այլ արտադրություններից, ավտոճանապարհներից և երկաթուղիներից անվտանգ հեռավորության վրա:
5.25 Գազ, ծուխ և փոշի մթնոլորտ արտանետող արտադրական գործընթացով շենքերը, շինությունները, բաց կայանքները, պայթյունավտանգ ու հրդեհավտանգ օբյեկտները՝ ըստ հնարավորության, չպետք է տեղաբաշխվեն այլ արտադրական շենքերի ու շինությունների նկատմամբ քամիների գերակշռող ուղղության հողմակողմից:
5.26 Զովացնող լճակները, ջրավազանները, նստվածքային զտարանները և այլն պետք է տեղաբաշխել այնպես, որ վթարի դեպքում հեղուկի տարածումը չսպառնա կազմակերպության կամ այլ արդյունաբերական, բնակելի և հասարակական շենքերին ու շինություններին հեղեղմամբ:
5.27 Ցողիչ ջրավազանները երկար կողմով պետք է տեղաբաշխել ամառային ժամանակաշրջանի քամիների գերակշռող ուղղությանը ուղղահայաց:
5.28 Արտադրության կարգից և հրակայունության աստիճանից կախված, հեռավորությունները շենքերի ու շինությունների միջև պետք է ընդունել 1 աղյուսակում նշվածից ոչ պակաս:
Շենքերի կամ շինությունների հրակայունության աստիճանը |
Շենքերի ու շինությունների միջև հեռավորությունը մետրերով՝ շենքերի կամ շինությունների հրակայունության աստիճանի դեպքում |
I, II |
III |
IV, V |
I, II |
Չի նորմավորվում Г և Д կարգի արտադրություններով շենքերի և շինությունների համար: 9 - А, Б, В կարգի արտադրություններով շենքերի ու շինու-թյունների համար (տես ծանոթ. 3) |
9 |
12 |
III |
9 |
12 |
15 |
IV, V |
12 |
15 |
18 |
Ծանոթություններ:
1. Շենքերի ու շինությունների միջև նվազագույն հեռավորություն է համարվում արտաքին պատերի կամ կոնստրուկցիաների միջև եղած հեռավորությունը: Շենքերի կամ շինությունների 1մ ավելի և այրվող նյութերից իրականացված ցցված կոնստրուկցիաների առկայության դեպքում, նվազագույն հեռավորությունը համարվում է այդ կոնստրուկցիաների միջև հեռավորությունը:
2. Արտադրական շենքերի ու շինությունների միջև հեռավորությունը չի նորմավորվում.
● եթե III, IV, V հրակայունության աստիճանի երկու և ավելի շենքերի կամ շինությունների հատակների մակերեսների գումարը չի գերազանցում հակահրդեհային պատերի միջև հատակների թույլատրելի մակերեսը, հաշվի առնելով առավել հրդեհավտանգ արտադրության և հրակայունության ցածր աստիճան ունեցող շենքերն ու շինությունները,
● եթե դեպի այլ շենք դուրս եկող ավելի բարձր կամ լայն շենքի կամ շինության պատը հանդիսանում է հակահրդեհային,
● եթե II հրակայունության աստիճանի շենքերն ու շինությունները, անկախ նրանցում տեղադրված արտադրությունների հրդեհային վտանգից, ունեն իրար դիմաց խուլ պատեր կամ բացվածքներով պատեր լցված ապակե բլոկներով կամ ամրանավորված ապակիով՝ հրակայունության ոչ պակաս 0,75ժ սահմանով:
3. Նշված հեռավորությունը А, Б, В կարգի արտադրություններով, I, II հրակայունության աստիճանի շենքերի ու շինությունների համար նվազում է 9-ից մինչև 6մ, հետևյալ պայմաններից մեկի պահպանման դեպքում.
● շենքերն ու շինությունները սարքավորվում են հաստատուն հրդեհային մարման ավտոմատ համակարգերով,
● В կարգի արտադրություններով շենքերում հարկի 1մ2 մակերեսի վրա բռնկվող նյութերի տեսակարար բեռնվածքը փոքր է կամ հավասար է 10 կգ:
4. Հեռավորությունը կազմակերպությունների շենքերից ու շինություններից (անկախ նրանց հրակայունության աստիճանից) մինչև փշատերև ծառատեսակների անտառային զանգվածի և տորֆի մշակման կամ բաց տեղադիրքի սահմանը պետք է ընդունել 100 մ, խառը ծառատեսակների՝ 50 մ, սաղարթավոր ծառատեսակների՝ 20 մ: Հեռավորությունը կազմակերպությունների շենքերի ու շինությունների և տորֆի բաց տեղադիրքի միջև թույլատրվում է կրճատել երկու անգամ՝ տորֆի բաց տեղադիրքի վրա ոչ պակաս 0,5մ հողալցման շերտի պայմանով: |
Աղյուսակ 2
Պահեստներ |
Հեռավորությունը պահեստներից մինչև շենքերն ու շինությունները և պահեստների միջև, մ |
շենքերը և շինությունները` հրակայունության աստիճանի դեպքում |
Պահեստներ |
քարածխի |
ֆրեզված տորֆի |
Կտորավոր տորֆի |
անտառա-նյութերի (կլոր և սղոցված) և վառելա-փայտի |
տաշեղների և թեփի |
դյուրաբո-ցավառվող հեղուկների |
այրվող հեղուկների |
I, II
|
III
|
IV, V
|
տարողությունը, տ |
տարողությունը, մ3 |
1000 մինչև 100000 |
պակաս 1000
|
1000 մինչև 10000 |
պակաս 1000
|
1000 մինչև 10000 |
պակաս 1000
|
1000 մին- չև 10000
|
պակաս 1000
|
1000 մին- չև 5000
|
պակաս 1000
|
1000 մին- չև 2000
|
600 մին- չև չև 1000 |
պակաս 600
|
5000 մին- չև 10000
|
3000 մին- չև 5000
|
պակաս 3000
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
1. Քարածխի տարողությունը, տ
1000 և ավել
պակաս 1000 |
6 չի
նորմա- վորվում
|
6
6
|
12
12
|
---*
---*
|
---*
---*
|
12
12
|
12
12
|
6
6
|
6
6
|
24
24
|
18
18
|
24
24
|
18
18
|
18
18
|
12
12
|
6
6
|
18
2
|
12
6
|
6
6
|
2. Ֆրեզված տորֆի տարողությունը, տ 1000 մինչև 10000 պակաս 1000 |
24
18
|
30
24
|
36
30
|
12
12
|
12
12
|
---*
---*
|
---*
---*
|
---*
---*
|
---*
---*
|
42
42
|
36
36
|
42
42
|
36
36
|
42
42
|
36
36
|
30
30
|
42
42
|
36
36
|
30
30
|
3. Կտորավոր տորֆի տարողությունը, տ 1000 մինչև 10000 պակաս 1000 |
18
12
|
18
15
|
24
18
|
6
6
|
6
6
|
---*
---*
|
---*
---*
|
---*
---*
|
---*
---*
|
42
42
|
36
36
|
42
42
|
36
36
|
36
36
|
30
30
|
24
24
|
36
36
|
30
30
|
24
24
|
4. Անտառանյութերի (կլոր ու սղոցված) և վառելափայտի տարողությունը, մ3 1000 մինչև 10000 պակաս 1000 |
15
12
|
24
15
|
30
15
|
24
18
|
24
18
|
42
36
|
42
36
|
42
36
|
42
36
|
---*
---*
|
---*
---*
|
36
36
|
30
30
|
42
36
|
36
30
|
30
24
|
42
36
|
36
30
|
30
24
|
5. Տաշեղների և թեփի տարողությունը, մ3
1000 մինչև 5000 պակաս 1000 |
18
15
|
30
18
|
36
24
|
24
18
|
24
18
|
42
36
|
42
36
|
42
36
|
42
36
|
36
30
|
36
24 |
---*
---*
|
---*
---*
|
42
36
|
36
30 |
30
24
|
42
36
|
36
30
|
30
24
|
6. Դյուրա- բոցավառվող հեղուկների տարողությունը, մ3
1000 մինչև 2000 600 մինչև 1000 300 մինչև 600 պակաս 300 |
30 24 18 12
|
30 24 18 12
|
36 30 24 18
|
18 12 6 6
|
18 12 6 6
|
42 36 30 24
|
42 36 30 24
|
36 30 24 18
|
36 30 24 18
|
42 36 30 24
|
36 30 24 18
|
42 36 30 24
|
36 30 24 18
|
---* ---* ---* ---*
|
---* ---* ---* ---*
|
---* ---* ---* ---*
|
---* ---* ---* ---*
|
---* ---* ---* ---*
|
---* ---* ---* ---*
|
7. Այրվող հեղուկների տարողությունը, մ3
5000 մինչև 10000 3000 մինչև 5000 պակաս 300 |
30 24 18
|
30 24 18
|
36 30 24 |
18 12 6 |
18 12 6 |
42 36 30
|
42 36 30
|
36 30 24
|
36 30 24
|
42 36 30 |
36 30 24
|
42 36 30 |
36 30 24 |
---* ---* ---*
|
---* ---* ---*
|
---* ---* ---* |
---* ---* ---* |
---* ---* ---*
|
---* ---* ---*
|
* Միատեսակ նյութերի (այդ թվում ֆրեզված և կտորներով տորֆի կմա դյուրաբոցավառվող և այրվող հեղուկների) տեղավորումը երկու կամ մի քանի պահեստներում, չի թույլատրվում:
Ծանոթություններ.
1. Սղոցված անտառանյութի, ինչպես նաև ինքնավառվող ածուխների պահեստների համար, դարսակի 2,5 մ-ից ավելի բարձրության դեպքում III, IV հրակայունության աստիճանի շենքերի համար աղյուսակում բերված հեռավորություններ անհրաժշետ է ավելացնել 25%:
2. Տորֆի (ֆրեզված և կտորավոր), անտառանյութի, դյուրաբոցավառվող և այրվող հեղուկների պահեստներից մինչև А և Б կարգի արտադրություններով շենքերը, աղյուսակում բերված հեռավորությունները անհրաժշետ է ավելացնել 25%:
3. Դյուրաբոցավառվող և այրվող հեղուկների համատեղ պահման դեպքում, պահեստի բերված տարողությունը չպետք է գերազանցի աղյուսակում նշված քանակները, ընդ որում նշված տարողությունը որոշվում է հաշվարկով` այն է` 1 մ3 դյուրաբոցավառվող հեղուկը հավասարեցվում է 5 մ3 այրվող հեղուկին, իսկ 1 մ3 վերգետնյա պահման տարողությունը հավասարեցվում է 2 մ3 ստորգետնյա պահմանը: Դյուրաբոցավառվող հեղուկների ստորգետնյա պահման դեպքում, աղյուսակում նշված տարողությունները կարող են ավելացնել երկու անգամ, իսկ հեռավորությունները` կրճատվել 50%:
4. Հեռավորությունները շենքերից չեն նորմավորվում.
ա) մինչև 100 տ տարողությամբ քարածխի պահեստների,
բ) մինչև 100 մ3 տարողությամբ դյուրաբոցավառվող ու այրվող հեղուկների և մինչև 100 տ տարողությամբ քարածխի և տորֆի (ֆրեզված կամ կտորավոր) պահեստների, եթե այդ պահեստների կողմը ուղղված շենքի պատը խուլ է և հակահրդեհային;
5. Աղյուսակում նշված հեռավորությունները պետք է որոշել. ա) քարածխի կամ տորֆի (կտորավոր կմա ֆրեզված), անտառանյութի և վառելափայտի, տաշեղի և թեփի պահեստներից, նշված նյութերի տեղաբաշխման (պահեստավորման) համար նախատեսված հարթակների սահմանից: բ) դյուրաբոցավառվող և այրվող հեղուկների պահեստներից, հեղուկամբարների պատերից, դատարկվող կամ լցնող սարքվածքից կամ նշված նյութերը տարաներով տեղաբաշխման համար նախատեսված հարթակների սահմանից:
6. աղյուսակում նշված հեռավորությունները պահեստներից մինչև վառվող տարայում սարքավորանքի (պատրաստի արտադրանքի) համար նախատեսված բաց հարթակները, պետք է ընդունել III, IV, V հրակայունության աստիճանի շենքերի սյունակից:
Հեռավորությունը դյուրաբոցավառվող և այրվող հեղուկների փակ պահեստներից մինչև այլ շենքերն ու շինությունները, պետք է ընդունել` ըստ 1 աղյուսակի: |
5.29 Հեռավորությունները բաց վերգետնյա պահեստներից մինչև շենքերն ու շինությունները, ինչպես նաև նշված պահեստների միջև հեռավորությունները պետք է ընդունել ոչ պակաս 2 աղյուսակում նշվածներից:
5.30 Հեռավորություններն այրվող գազերի գազամբարներից մինչև շենքերն ու շինությունները պետք է ընդունել ոչ պակաս 3 աղյուսակում նշվածներից:
Շենքեր ու շինություններ |
Հեռավորությունները գազամբարներից, մ |
Մխոցային |
Հաստատուն ծավալով և
ջրավազանով |
1 |
2 |
3 |
1. Հասարակական շենքեր |
150 |
100 |
2. Քարածխի պահեստ |
|
|
տարողությամբ, տ, 10000 մինչև 100000
պակաս 10000 |
18 12 |
15 9 |
3. Տորֆի պահեստ, տարողությամբ, տ մինչև 10000 |
30 |
24 |
4. Անտառանյութի և վառելափայտի պահեստ‚ տարողությամբ, մ3 |
|
|
1000 մինչև 10000
պակաս 1000 |
48 36 |
42 30 |
5. Տաշեղների և թեփի պահեստ տարողությամբ, մ3 |
|
|
1000 մինչև 5000
պակաս 1000 |
48 36 |
42 30 |
6. Դյուրաբոցավառվող հեղուկների պահեստ‚ տարողությամբ, մ3 |
|
|
1000 մինչև 2000
500 մինչև 1000
պակաս 500 |
42 36 30 |
36 30 24 |
7. Այրվող հեղուկների պահեստ տարողությամբ, մ3 |
|
|
5000 մինչև 10000
2500 մինչև 5000
պակաս 2500 |
42 36 30 |
36 30 24 |
8. Արդյունաբերական կազմակերպությունների արտադրական և օժանդակ շենքեր
I և II հրակայունության աստիճանի
III և IV հրակայունության աստիճանի |
30
36 |
24
30 |
9. Գազամբարները սպասարկող շենքեր և շինություններ |
21 |
15 |
10. Արդյունաբերական վառարաններ բաց օդում և բաց կրակով կայանքներ |
100 |
100 |
11. Երկաթուղային ճանապարհների հատկացման գոտու սահմանը. կայարանամեջ հատվածներում տեսակավորման կայարաններում |
42 60 |
30 48 |
12. Ավտոմոբիլային ճանապարհների հատկացման գոտու սահմանը. |
|
|
I-III կարգերի
IV կարգի և միաշերտ |
30 21 |
21 15 |
13. Տրամվայի ուղիների առանցքը |
21 |
21 |
Ծանոթություններ: |
1. Բերված հեռավորությունները վերաբերում են 1000մ3 ավելի տարողությամբ գազամբարային կայաններին և առանձին կանգնած գազամբարներին: 1000մ3 և պակաս գումարային տարողությամբ գազամբարային կայանների կամ առանձին կանգնած գազամբարների դեպքում աղյուսակում նշված հեռավորություններն անհրաժեշտ է ընդունել գործակցով՝ ըստ տարողության՝ 250 մինչև 1000մ3 - 0,7, 250մ3-ից պակաս - 0,5:
2. Այրվող և դյուրաբոցավառվող հեղուկների ստորգետնյա պահման դեպքում 6 և 7 կետերում նշված հեռավորություններն անհրաժեշտ է պակասեցնել 2 անգամ:
3. Գազամբարների և ծխնելույզների խողովակների միջև հեռավորությունն անհրաժեշտ է ընդունել ծխնելույզի բարձրությանը հավասար:
4. Օդային էլեկտրացանցերի և գազամբարների միջև հեռավորությունն անհրաժեշտ է ընդունել այդ ցանցերի հենարանների 1,5 բարձրությունից ոչ պակաս:
5. Թթվածնի գազամբարների հեռավորությունները թույլատրվում է պակասեցնել 2 անգամ: Այլ չայրվող գազերի գազամբարների համար հեռավորությունները պետք է ընդունել ոչ պակաս 1 աղյուսակում նշված մեծություններից, ինչպես I և II հրակայունության աստիճանի շենքերից:
6. Գազամբարների և շենքերի կամ շինությունների միջև գտնվող տարածքներում թույլատրվում է տեղադրել չայրվող նյութերի բաց պահեստներ:
7. Գազամբարների տարողություն պետք է համարել նրանց երկրաչափական ծավալը: |
5.31 Հեռավորությունը ջրի հովացուցիչների, շենքերի ու շինությունների միջև պետք է ընդունել ոչ պակաս 4 աղյուսակում նշված մեծություններից:
Շենքեր ու շինություններ |
Հեռավորությունները՝ մ, մինչև |
ցողիչ ջրավազան-ներից |
աշտարակային ջրահովարան-ներ |
վերգետնյա օդափոխման սեկցիոն հովարաններից |
շենքերի ծածկերի վրա՝ օդափոխման սեկցիոն հովարաններից |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. Ցողիչ ջրավազաններ |
- |
30 |
30 |
- |
2. Աշտարակային ջրահովարաններ |
30 |
0,5Տ*, բայց ոչ պակաս 18 |
18 |
|
3. Վերերկրյա օդափոխման սեկցիոն հովարաններ |
30 |
15 |
9-24** |
- |
4. Շենքերի ծածկերի վրա օդափոխման սեկցիոն հովարաններ |
- |
- |
- |
12 |
5. Շենքեր 25-ից ոչ պակաս սառնակայունության մակնիշ ունեցող նյութերից պատերով |
42 |
21 |
21 |
9 |
6. Բաց էլեկտրական ենթակայաններ և էլեկտրահաղորդման գծեր |
80 |
30 |
42 |
42 |
7. Բաց վերգետնյա պահեստներ |
60 |
ըստ 2 աղյուսակի, բայց ոչ պակաս |
|
|
21 |
24 |
15 |
8. Գետներեսի և վերգետնյա ինժեներական ցանցեր և ցանկապատեր |
9 |
9 |
9 |
9 |
9. Արտաքին և տեսակավորման երկաթուղային ճանապարհների առանցք |
80 |
42 |
60 |
21 |
10. Մատույցային և ներքին երկաթուղային ճանապարհների առանցք |
30 |
12*** |
12*** |
9*** |
11. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի եզր |
60 |
21 |
39 |
9 |
12. Մատույցային և ներգործարանային ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի եզր |
21 |
9 |
9 |
9 |
Տ* - հովարանի տրամագիծը մուտքային պատուհանների մակարդակում: ** - սեկցիաների մինչև 20մ2 մակերեսի դեպքում - 9մ, 20մ2 մինչև 100մ2-15մ, 100 մինչև 200մ2 -21մ և 200մ2 ավելի - 24մ: *** - շոգեքարշի օգտագործման և հովանոցներում վառվող պարսպող կոնստրուկցիաներ կիրառելու դեպքում հեռավորությունն ընդունվում է հավասար 21մ: |
Ծանոթություններ: |
1. 1-4 կետերում նշված հեռավորությունները միատիպ հովացուցիչների շարքերի միջև պետք է ընդունվեն առլույս՝ ընդ որում ցողիչ ջրավազանները տեղադրվում են մեկ շարքով:
Շարքերում տեղադրված տարբեր մակերեսներով հովարանների դեպքում շարքերի միջև հեռավորությունները ընդունվում են մեծ մակերեսով հովարանների համար: |
2. Մեկ օդափոխիչով հովարանների շարքերի միջև հեռավորություններն անհրաժեշտ է որոշել, ելնելով կոմունիկացիաների տեղադրման պայմանից, բայց ոչ պակաս 15մ: Մեկ օդափոխիչով հովարանների հեռավորությունները շենքերից ու շինություններից ընդունվում են ինչպես աշտարակային հովարանների համար: |
3. Աշտարակային հովարանների հեռավորությունները շարքերի միջև բերված են դրանց 3200մ2 մակերեսի համար: Ավելի մեծ մակերեսի դեպքում հեռավորություններն անհրաժեշտ է ընդունել համապատասխան հիմնավորմամբ: |
4. Հեռավորություններն հովացուցիչների միջև մեկ շարքում անհրաժեշտ է ընդունել հավասար`
● աշտարակային հովարանների համար, հավասար նրա հիմքի 0,4 տրամագծին, բայց ոչ պակաս 12մ,
● վերգետնյա օդափոխման սեկցիոն հովարանների և շենքերի ծածկերի վրա - 3մ,
● մեկ օդափոխիչով հովարանի համար, օդի մուտքի պատուհանների կրկնակի բարձրության չափով, բայց ոչ պակաս 3մ: |
5. Նատրիումի, կալիումի, կարբիդի և այլ նյութերի, որոնք ջրի հետ փոխազդեցության դեպքում կազմավորում են պայթյունավտանգ նյութեր, պահեստների (ծածկարանների) հեռավորությունները, բացի 6 կետում նշված դեպքերի, թույլատրվում է պակասեցնել` մինչև 20մ2 մակերեսով հովացուցիչների համար՝ ոչ ավել 40%, 20-ից մինչև 100մ2 դեպքում՝ ոչ ավել 30%, բայց բոլոր դեպքերում 6մ ոչ պակաս: |
6. 25 սառնակայունության մակնիշ ունեցող նյութերից պատերով շենքերի համար անհրաժեշտ է նախատեսել պատերը խոնավացումից և սառցակալումից պաշտպանող միջոցառումներ: |
7. Վերակառուցվող կազմակերպություններում հեռավորությունները ջրի հովացուցիչների, ինչպես նաև ջրի հովացուցիչների և շենքերի ու շինությունների միջև թույլատրվում է պակասեցնել, բայց ոչ ավել 25%-ով: |
8. Ջրի հովացուցիչների սպասարկման համար նախատեսված ավտոճանապարհների, գետներեսի և վերգետնյա ինժեներական ցանցերի և ջրի հովացուցիչների միջև հեռավորությունները չեն նորմավորվում: |
9. 5-8 կետերում բերված հեռավորությունները թույլատրվում է պակասեցնել 25%-ով միայն ջրի հովացուցիչների արտաքին օդի դրական ջերմաստիճանների ժամանակաշրջանում աշխատելու պայմանների դեպքում: |
10. Շենքերի ծածկերի վրա տեղադրված օդափոխման սեկցիոն հովարանների և այդ շենքերի արտաքին պատերի միջև հեռավորությունները չեն նորմավորվում: |
11. 100մ3/ժամ արտադրողականությամբ հովարանների նվազագույն հեռավորությունները, մինչև`
● ոչ պակաս 25 սառնակայունության նյութերից պատերով շենքերը և շինությունները - 15մ,
● բաց տրանսֆորմատորային ենթակայանները - 30մ,
● ներքին երկաթուղային ճանապարհների առանցքները և մատույցային ու ներգործարանային ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի եզրը - 6մ: |
12. Ցողիչ ջրավազանների շուրջը պետք է նախատեսել անջրաթափանց ծածկույթ 2,5մ ոչ պակաս լայնությամբ, ջրի հեռացումը ապահովող թեքությամբ: |
13. Հեռավորությունները բաց պարզարաններից մինչև շենքերն ու շինությունները պետք է ընդունել ինչպես վերգետնյա օդափոխման սեկցիոն հովարանների համար: |
5.32 Հրշեջ մեքենաների դեպոները (հետագայում «հրշեջ դեպո») անհրաժեշտ է տեղաբաշխել ընդհանուր օգտագործման ճանապարհներին կից հողատարածքներում:
Հրշեջ դեպոների տեղաբաշխման վայրը պետք է ընտրել ելնելով նրա սպասարկման շառավղի հաշվարկից, այդ շառավղով որոշված սահմաններում գտնվող հրշեջ դեպոների (կետերի) հաշվառմամբ:
Հրշեջ դեպոների սպասարկման շառավիղները պետք է ընդունել՝ 2կմ - կառուցապատման ամբողջ մակերեսի 50% ավելին զբաղեցնող Ը, ը, և Թ կարգի արտադրություններով կազմակերպությունների համար, 4կմ - կառուցապատման ամբողջ մակերեսի մինչև 50% զբաղեցնող Ը, ը, և Թ կարգի արտադրություններով կազմակերպությունների և թ և Ժ կարգի արտադրություններով կազմակերպությունների համար:
Ծանոթություններ:
1. Հրշեջ դեպոների (կետերի) սպասարկման շառավիղը պետք է որոշվի մինչև առավել հեռացված շենքերն ու շինությունները, ընդհանուր օգտագործման ճանապարհներով կամ երթանցով անցած ուղու պայմանից: Նշված շառավիղի գերազանցման դեպքում, կազմակերպության հարթակում անհրաժեշտ է նախատեսել լրացուցիչ հրշեջ մեքենաների կետեր: Հրշեջ մեքենաների կետերի սպասարկման շառավիղները պետք է ընդունել նույնը, ինչ որ հրշեջ դեպոների համար:
2. Կազմակերպության հարթակում ամբողջ կառուցապատման մակերեսի 50% ավելին կազմող III, IV և V հրակայունության աստիճանի շենքերի ու շինությունների առկայության դեպքում, հրշեջ դեպոների և կետերի սպասարկման շառավիղները պետք է պակասեցնել 40%:
3. Հրշեջ մեքենաների կետերթույլատրվում է ներկառուցել B, Г և Д կարգի արտադրություններով արտադրական և օժանդակ շենքերում:
4. Ելքատեղերը հրշեջ դեպոներից և կետերից պետք է տեղադրվեն այնպես, որ դեպոյից դուրս եկող ավտոմեքենաները չհատեն տրանսպորտի և հետիոտների հիմնական հոսքերը:
5. Հրշեջ դեպոների (կետերի) անձնակազմի թվաքանակը և հրշեջ ավտոմեքենաների քանակը սահմանվում է պատվիրատուի կողմից նախագծային առաջադրանքում՝ շահագրգիռ կազմակերպությունների համաձայնությամբ: |
Ճանապարհներ, մուտքեր և երթանցներ
5.33 Արդյունաբերական կազմակերպությունների երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհները, փոխակրիչ տրանսպորտը և կախովի ճոպանուղիները պետք է նախագծել՝ ըստ ՍՆիՊ 2.05.07:
5.34 Արդյունաբերական կազմակերպությունների մատույցային երկաթուղային ճանապարհները պետք է նախագծել՝ ըստ ՀՀՇՆ IV-11.05.01, իսկ մատույցային ավտոմոբիլային ճանապարհները և հեծանվային արահետները՝ ըստ ՀՀՇՆ IV-11.05.02:
5.35 Կազմակերպություններն աշխատավորների տարաբնակեցման վայրի հետ կապող ավտոմոբիլային ճանապարհների երկայնքով, դրանց 2կմ ոչ ավելի ձգվելու դեպքում պետք է նախատեսել հեծանվային և հետիոտն արահետներ կամ մայթեր:
Հեծանվային արահետները պետք է նախագծել 200 միավ/օր և ավելի հեծանվային (մոպեդային) երթևեկության ինտենսիվության և ճանապարհի, որի երկայնքով նախագծվում է հեծանվային արահետը, 2000 ավտ/օր և ավելի երթևեկության ինտենսիվության դեպքում:
5.36 5հա ավելի չափերի հարթակներով կազմակերպությունները պետք է ունենան ոչ պակաս երկու մուտք:
Ավտոմոբիլային ճանապարհի կամ փողոցի երկայնքով տեղադրված կազմակերպության հարթակի կողմի ավելի քան 1000մ դեպքում, այդ կողմի վրա պետք է նախատեսել ոչ պակաս երկու մուտք դեպի հարթակ: Մուտքերի միջև հեռավորությունը չպետք է գերազանցի 1500մ:
Ծանոթություն: Կազմակերպության հարթակի ներսում 5հա ավելի ցանկապատված տեղամասերը (բաց տրանսֆորմատորային ենթակայաններ, պահեստներ և այլն) պետք է ունենան ոչ պակաս երկու մուտք:
5.37 Կազմակերպության հարթակի ավտոմոբիլային մուտքերի դարպասների լայնությունը անհրաժեշտ է ընդունել օգտագործվող ավտոմեքենաների ամենամեծ լայնությանը գումարած 1,5մ, բայց 4,5մ ոչ պակաս, իսկ երկաթուղային մուտքերի լայնությունը՝ 4,9մ ոչ պակաս:
5.38 Կազմակերպության համար ներգործարանային տրանսպորտի տեսակի ընտրությունը պետք է կատարվի զանազան տարբերակների տեխնիկատնտեսական արդյունքների համեմատության հիման վրա, հաշվի առնելով տրանսպորտային միասնական գործընթացի կազմակերպումը, վերամշակվող նյութերը պահեստավորման տեղերից սպառման տեղեր միևնույն տրանսպորտային միջոցներով փոխադրումը՝ շրջանցելով փոխբեռնումները միջարտադրամասային տրանսպորտից ներարտադրամասայինին:
5.39 Շենքերին ու շինություններին, իրենց ամբողջ երկարությամբ, պետք է ապահովվի հրշեջ ավտոմեքենաների մոտեցում. մեկ կողմից՝ շենքի կամ շինության մինչև 18մ լայնության դեպքում և երկու կողմից՝ 18մ ավելի լայնության, ինչպես նաև փակ կամ կիսափակ բակերի դեպքում:
10հա ավելի կառուցապատման մակերեսով կամ 100մ ավելի լայնությամբ շենքերին պետք է ապահովել հրշեջ ավտոմեքենաների մոտեցում բոլոր կողմերից:
Այն դեպքերում, երբ ըստ արտադրության պայմանների ճանապարհներ չեն պահանջվում, հրշեջ ավտոմեքենաների մոտեցման համար պետք է նախատեսվեն համահարթված մակերևույթներ, որոնց վրա 3,5մ լայնությամբ երթանցները կավային և ավազային (փոշենման) գրունտների դեպքում, պետք է ամրացված լինեն զանազան տեղական նյութերով, մակերևույթային ջրերի բնական հեռացումն ապահովող թեքությունների ստեղծմամբ:
Հրշեջ ավտոմեքենաների անցումն ապահովող հեռավորությունը երթևեկելի մասի եզրից կամ հարթեցված մակերևույթից մինչև 12մ բարձրության շենքի պատը պետք է լինի ոչ ավել 25մ, 12մ մինչև 28մ բարձրության դեպքում՝ 8մ ոչ ավել, 28մ ավել շենքի բարձրության դեպքում՝ 10մ ոչ ավել:
Անհրաժեշտ դեպքերում, հեռավորությունը ավտոճանապարհի երթևեկելի մասի եզրից մինչև արտադրական շենքերի ու շինությունների եզրային առանցքը թույլատրվում է մեծացնել մինչև 60մ` պայմանով, որ դեպի շենքերն ու շինությունները սարքավորվեն փակուղային ճանապարհներ հրշեջ ավտոմեքենաների շրջադարձի համար հրդեհային հիդրանտներով սարքավորված հարթակներով, ընդ որում‚ հեռավորությունը շենքերից ու շինություններից մինչև հրշեջ ավտոմեքենաների շրջադարձերի հարթակները պետք է լինի 5մ ոչ պակաս և 15մ ոչ ավել: Փակուղային ճանապարհների միջև հեռավորությունը չպետք է գերազանցի 100մ:
Ծանոթություններ:
1. Որպես շենքերի ու շինությունների լայնություն, պետք է ընդունել նրանց նշահարման առանցքների միջև եղած հեռավորությունը: Բեռնման և բեռնաթափման թեքանցների առկայության դեպքում դրանք շենքերի և շինությունների եզրաչափքերի մեջ չեն մտնում:
2. Հրդեհի մարման համար օգտագործվող ջրավազանների ուղղությամբ անհրաժեշտ է սարքավորել մոտեցումներ ոչ պակաս 12x12մ չափի հարթակներով:
3. Հրդեհային հիդրանտները պետք է տեղադրել ավտոմոբիլային ճանապարհների երկայնքով, երթևեկելի մասի եզրից 2,5մ ոչ ավել հեռավորության վրա, բայց շենքի պատերից 5մ ոչ պակաս:
4. Շենքերին և շինություններին, որոնց նյութերն ու կոնստրուկցիաները, ինչպես նաև տեխնոլոգիական գործընթացները բացառում են ինքնայրման հնարավորությունը, հրշեջ ավտոմեքենաների մոտեցումներ չեն նախատեսվում:
5.40 Կազմակերպության տարածքում երթանցների լայնությունն անհրաժեշտ է ընդունել ճանապարհների, ինժեներական ցանցերի և կանաչապատման շերտերի առավել հավաք տեղադրման հաշվարկով, բայց ոչ պակաս 1 աղյուսակում բերված շենքերի ու շինությունների միջև եղած և արդյունաբերական կազմակերպությունների նախագծման սանիտարական նորմերով պահանջվող հեռավորություններից:
Ծանոթություն: Երթանցի լայնություն համարվում է շենքերի արտաքին կոորդինատային առանցքների միջև երթանցը սահմանափակող հեռավորությունը:
5.41 Երթանցում պետք է նախատեսել մեկ ավտոմոբիլային ճանապարհ: Մեկ երթանցում երկու ավտոմոբիլային ճանապարհի կառուցում չի թույլատրվում՝
● մեկ ավտոմոբիլային ճանապարհի պատվածքի մակերեսի և երկու ավտոմոբիլային ճանապարհների պատվածքի մակերեսների հավասարության կամ գերազանցման դեպքում,
● կազմակերպության հարթակի բարդ ռելիեֆի դեպքում, որի պատճառով պահանջվում է, ոչ ռելսային տրանսպորտային միջոցների արտադրական շենքեր մուտք գործելու համար, տարբեր մակարդակների վրա ճանապարհների սարքում:
5.42 Հեռավորությունը ներգործարանային ավտոմոբիլային ճանապարհների ամրացված կողնակի եզրից կամ կողաքարից մինչև շենքերն ու շինությունները պետք է ընդունել ոչ պակաս 5 աղյուսակում բերված մեծություններից:
Շենքեր և շինություններ |
Հեռավորությունը, մ |
1. Շենքերի պատերի արտաքին կողեր, ներառյալ նախամուտքերը և կցակառույցները.
- շենքում ուղեմուտքի բացակայության և մինչև 20մ շենքի երկարության դեպքում
- նույնը, 20մ ավելի շենքի երկարության դեպքում
- շենքում երկլիսեռ ավտոմոբիլների և ավտոբարձիչների ուղեմուտքի առկայության դեպքում
- շենքում եռալիսեռ ավտոմոբիլների ուղեմուտքի առկայության դեպքում
- շենքում միայն էլեկտրասայլակների ուղեմուտքի առկայության դեպքում
2. Զուգահեռ տեղադրված երկաթուղային ճանապարհների առանցքներ.
1520մմ
750մմ
3. Կազմակերպության հարթակի ցանկապատ 4. Էստակադաների և ուղեկամուրջների հենարանների արտաքին կողեր, ծխնելույզներ, սյուներ, կայմասյուներ, շենքերի ցցված մասեր՝ որմնասյուներ, որմնանեցուկներ, արտաքին սանդուղքներ և այլն 5. Երկաթուղային ճանապարհի առանցք, որով տեղափոխվում է հեղուկ մետաղ, խարամ, ձուլվածքներով սայլակներ և կաղապարներով բովախառնման նյութերի տեղափոխման համար սայլակներ: |
1,5
3
8
12
5
3.75
3
1.5
0.5
5
|
Ծանոթություններ:
1. Երկարաչափ բեռներ (գերաններ, հեծաններ և այլն) տեղափոխող երկարասայլ քարշակների շարժման համար, ճանապարհների նախագծման դեպքում, կորացումների վրա և խաչմերուկներում աղյուսակում բերված հեռավորությունները պետք է ավելացվեն բեռի ցվիքի մեծությանը համապատասխան՝ ըստ ՍՆիՊ 2.05.07:
2. Հեռավորությունը կողաքարից, երթևեկելի մասի եզրից կամ կողնակի ամրացված շերտից մինչև ծառերի բունը կամ թփուտները պետք է որոշվի կախված ծառերի և թփուտների տեսակից (բայց ոչ պակաս 7 աղյուսակում բերված մեծություններից), այնպես որ ծառերի պսակը, հաշվի առնելով ծառերի և թփուտների էտումները, չկախվի երթևեկելի մասի կամ կողնակի վրա:
3. Երկշերտ ճանապարհի 3,75մ պակաս լայնության շարժման շերտի և կողաքարի կամ կողնակի ամրացված շերտի բացակայության դեպքում, 4 կետում բերված հեռավորությունը մինչև ճամապարհի առանցքը պետք է լինի ոչ պակաս 4,25մ: Ավտոմեքենայի 2,5մ ավելի լայնության դեպքում նշված հեռավորությունը պետք է մեծացվի համապատասխան չափով:
4. Կցասայլով ավտոմեքենաների արտադրամաս մտնելու դեպքում հեռավորությունն արտադրամասի պատից մինչև ճանապարհի առանցքն անհրաժեշտ է որոշել հաշվարկով:
5. Վերակառուցման դեպքում, սույն աղյուսակի 1 կետի երրորդ և չորրորդ պարբերություններում նշված հեռավորությունները թույլատրվում է կրճատել մինչև 5մ՝ պայմանով, որ ապահովվի ճանապարհային երթևեկության անվտանգությունը: |
5.43 Թունելների, կամուրջների, ուղեկամուրջների, էստակադների, վիադուկների, սրահների և այլնի շինարարական կոնստրուկցիաները պետք է տեղադրել կողաքարից կամ ջրահեռացվող սարքերի (առուներ, վաքեր) արտաքին եզրերից 0,5մ ոչ պակաս հեռավորության վրա:
Թվարկված շինությունների շինարարական կոնստրուկցիաների ներքևի մասի բարձրացումն ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի վրա, պետք է նշանակվի հավասար բեռնված ավտոմոբիլի հաշվարկային բարձրությանը գումարած 1մ, բայց 5մ ոչ պակաս:
5.44 Արտադրական շենքերում երկաթուղիների ներանցումները պետք է լինեն փակուղային, ռելսի գլխիկի նիշով՝ հատակի նիշի հետ նույն մակարդակում:
5.45 Հեռավորությունը ներգործարանային երկաթուղային ճանապարհներից (բացի ճանապարհներից, որոնցով տեղափոխվում են հեղուկ թուջ, խարամ, տաք ձուլուկներ) մինչև շենքերն ու շինությունները պետք է ընդունել` ըստ 6 աղյուսակի:
Շենքեր ու շինություններ |
Հեռավորությունը, մ ռելսամիջի դեպքում, մմ |
1520 |
750 |
1 |
2 |
3 |
1. Շենքերի պատերի արտաքին կողեր կամ ցցված մասեր` որմասյուներ, որմանեցուկներ, նախամուտքեր, սանդուղքներ և այլն
● շենքից ելքերի բացակայության դեպքում
● շենքից ելքերի առկայության դեպքում
● շենքից ելքերի առկայության և ելքերի ու շենքի պատերին
զուգահեռ երկաթուղային ճանապարհների միջև ցանկապատող
արգելափակոցների (երկարությամբ ոչ պակաս 10մ) սարքման
դեպքում |
3,1
6
4,1 |
2,3
5
3,5 |
2. Առանձին կանգնած սյուներ, արտադրական շենքերի դարպասների բացվածքների կանգնակներ, ինչպես նաև շենքերի ցցված մասեր (որմասյուներ, որմանեցուկներ, նախամուտքեր, սադուղքներ և այլն), ճանապարհի երկայնքով նրանց երկարության 1000մմ դեպքում՝ հեղուկաթափման և լցման, բեռնաթափման և բարձման, շարժակազմի վերանորոգման, հանդերձավորման և տեխնիկական սպասարկման սարքվածքներ, ինչպես նաև կայարանային (բացի գլխավոր և ընդունման ու առաքման) ուղիների վրա ոչ աշխատանքային դիրքով տեղադրված այլ տեխնոլոգիական սարքվածքներ |
ԳՕՍՏ 9238 |
ԳՕՍՏ 9720 |
3. Մինչև 10000մ3 տարողությամբ կլոր անտառանյութի պահեստ |
5 |
4,5 |
4. Մինչև 5000մ3 տարողությամբ սղոցված անտառանյութի, տաշեղի և թեփի պահեստ |
10 |
9,5 |
5. Մինչև 2000մ3 տարողությամբ դյուրաբոցավառվող հեղուկների պահեստ |
20 |
19,5 |
6. Մինչև 10000մ3 տարողությամբ այրվող հեղուկների պահեստ |
10 |
9,5 |
7. Մինչև 100000տ տարողությամբ քարածխի պահեստ |
5 |
4,5 |
8. Մինչև 10000տ տարողությամբ ֆրեզված և կտորավով տորֆի պահեստ |
10 |
9,5 |
Ծանոթություններ:
- Հեռավորությունները, նշված 3-8 կետերում պետք է նշանակել հաշվի առնելով 2 աղյուսակի, 5 ծանոթությունը:
- Պաշտպանություն պահանջող կազմակերպությունների և տարածքների արտաքին պարիսպները պետք է տեղադրել երկաթուղային ճանապարհների առանցքից 5մ ոչ պակաս հեռավորության վրա:
- Երկաթուղային ճանապարհների մոտեցումները կլոր անտառանյութի դարսակներին, 10000մ3 տարողությամբ պահեստներում, անհրաժեշտ է ընդունել անտառանյութերի պահեստների նախագծման նորմերին համապատասխան:
- Երկաթուղային ճանապարհների տեղաբաշխումն ավտոմոբիլային ճանապարհի և շենքի պատի միջև, որից նախատեսվում է ավտոտրանսպորտային միջոցների ելքեր դեպի այդ ճանապարհը, թույլատրվում է միայն տեխնոլոգիական պահանջներով, այդ դեպքում հեռավորությունը շենքի պատից մինչև երկաթուղու առանցքը պետք է լինի ոչ պակաս ավտոմեքենայի հաշվարկային երկարությանն ավելացրած ևս 5մ:
|
Ուղղաձիգ հատակագծում
5.46 Արդյունաբերական կազմակերպությունների տարածքների համատարած ուղղաձիգ հատակագծում պետք է կիրառել կառուցապատման 30% ավելի խտության, ինչպես նաև կազմակերպությունների հարթակների տրանսպորտային և ինժեներական ցանցերով մեծ հագեցվածության դեպքում:
Ընտրանքային ուղղաձիգ հատակագծումը պետք է կիրառել շենքերի ու շինությունների տարածքներում, ինչպես նաև ժայռային գրունտների առկայության, անտառի կամ այլ կանաչ ծառատունկերի պահպանման և անբարե-նպաստ ջրաերկրաբանական պայմանների դեպքերում:
Ուղղաձիգ հատակագծման դեպքում պետք է նախատեսել հողային աշխատանքների նվազագույն ծավալ և գետնի նվազագույն տեղափոխում իրացվող հողամասի սահմաններում:
5.47 Կազմակերպությունների հարթակներում անհրաժեշտ է նախատեսել արգավանդ հողի հանում (ինչպես լիրքում, այնպես էլ հանույթում): Պահումը և օգտագործումը կատարվում է ըստ ՀՀ «Հողային օրենսգրքի»:
5.48 Հարթակի մակերևույթի թեքություններն անհրաժեշտ է ընդունել 0,003-ից ոչ պակաս և 0,05-ից ոչ ավել կավային գետինների, 0,03 - ավազային գետինների, 0,01 դյուրաողողվող (լյոս, մանրահատիկ ավազներ) գետինների համար:
Նստվածքային գետնի պայմաններում հարթակի համահարթվող մակերևույթի թեքությունները պետք է ընդունել 0,005:
5.49 Կազմակերպությունները լանջի վրա կամ նրա ստորոտում տեղաբաշխելիս, լանջի վերին կողմից տարածքը ողողումից պաշտպանելու նպատակով պետք է սարքվեն լանջառուներ՝ տեղաբաշխելով դրանք տարածքի սահմանից 5մ ոչ մոտ: Առուների լայնական կտրվածքն ու դրանց քանակը պետք է որոշվեն հաշվարկով՝ ըստ ՍՆիՊ 2.04.02:
5.50 Կազմակերպությունների հարթակներում պետք է նախատեսել հեղեղատար փակ ցանց:
5.51 Կազմակերպությունների հարթակներում ջրահեռացման բաց ցանցի անհրաժեշտության դեպքում, ճամփեզրի և սեղանաձև կտրվածքով առուների նվազագույն չափերը պետք է ընդունել 0,3մ հատակի լայնությամբ և 0,4մ խորությամբ:
5.52 Կազմակերպության շենքերի ու շինությունների նկատմամբ հեղուկամբարների խմբերը կամ առանձին կանգնած դյուրաբոցավառվող և այրվող հեղուկների, հեղուկ գազերի և թունավոր նյութերի հեղուկամբարները, պետք է տեղաբաշխվեն ավելի ցածր նիշերի վրա և հակահրդեհային նորմերի պահանջներին համապատասխան (տեղանքի ռելիեֆի հաշվառմամբ) պետք է շրջապատվեն հոծ չայրվող պատերով կամ հողային պատնեշներով:
Ավելի բարձր նիշերի վրա այդ շինությունների տեղաբաշխման դեպքում պետք է նախատեսել լրացուցիչ միջոցառումներ, գետներեսի հեղուկամբարների վթարի դեպքում պարսպող շինություններից տարածվող հեղուկի դուրս թափանցումը կանխելու համար:
5.53 Արդյունաբերական կազմակերպությունների շենքերի ու շինությունների հատակագծային նիշերը պետք է նշանակել մշակված տարբերակների տեխնիկատնտեսական ցուցանիշների հիման վրա, ընդ որում‚ պետք է ապահովել հողային զանգվածների հաշվեկշիռը:
5.54 Արդյունաբերական կազմակերպությունների հարթակների ուղղաձիգ հատակագծման իրականացման ընթացքում, թույլատրվում է օգտագործել կայուն, չփտող և տրոհման չենթարկվող արտադրական թափոններ, եթե նրանք ագրեսիվ չեն ստորգետնյա շինությունների և ծառատնկարկների նկատմամբ:
5.55 Շենքերի առաջին հարկերի հատակների մակարդակը պետք է բարձր լինի շենքերին հարակից տարածքների հատակագծային նիշերից ոչ պակաս, քան 15սմ:
5.56 Նկուղային կամ այլ խորացված շինությունների հատակի նիշը գետնաջրերի մակարդակից պետք է բարձր լինի ոչ պակաս 0,5մ: ևետնաջրերի նշված մակարդակից ցածր հատակի նիշով շինությունների կառուցման անհրաժեշտության դեպքում պետք է նախատեսել շինությունների ջրամեկուսացում կամ գետնաջրերի մակարդակի իջեցում: Այս դեպքում պետք է հաշվի առնել կազմակերպության շահագործման ընթացքում գետնաջրերի մակարդակի բարձրացման հնարավորությունը:
5.57 Մայթեր չունեցող շենքերի երկայնքով ջրի հեռացման անհրաժեշտության դեպքում, պետք է նախատեսել վաքերի սարքում սալվածքի մոտով:
Բարեկարգում
5.58 Տարվա երեք ամենացուրտ ամիսներին, 5մ/վրկ և ավելի միջին արագությամբ քամիների ազդեցության շրջաններում տեղաբաշխված արդյունաբերական կազմակերպությունները պետք է քամիների գերակշռող ուղղության կողմից պաշտպանված լինեն ծառատունկի գոտիներով: ևոտիների լայնությունը պետք է լինի 20մ ոչ պակաս:
5.59 Կազմակերպությունների հարթակների կանաչապատման համար պետք է օգտագործել ծառաթփային բույսերի տեղական տեսակներ՝ հաշվի առնելով դրանց սանիտարապաշտպանական, դեկորատիվ հատկություններն ու կայունությունը կազմակերպությունների արտանետած վնասակար նյութերի նկատմամբ:
Գոյություն ունեցող ծառատունկերը պետք է ըստ հնարավորին պահպանել:
Ծանոթություններ:
1. Սննդի արդյունաբերության կազմակերպությունների, ճշգրիտ գործընթացով արտադրությունների արտադրամասերի, ինչպես նաև օդամուղ, ճնշակային և շարժիչափորձարկման կայանքների տեղադրման գոտում արգելվում է օգտագործել ծաղկման ժամանակ՝ փաթիլներ, թելանման նյութեր և աղվափետուր սերմեր անջատող ծառատունկեր:
2. Նորմատիվ հակահրդեհային հեռավորությունների սահմաններում փշատերևային ծառերի տունկ չի թույլատրվում:
5.60 Մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետող կազմակերպությունների հարթակներում չի թույլա-տրվում տեղաբաշխել վնասակարությունների կուտակումներ առաջացնող խիտ խմբերի կամ շերտերի ձևով ծառաթփային տնկարկներ:
5.61 Կազմակերպության ցանկապատի սահմաններում, կանաչապատման համար նախատեսված տարածքների մակերեսը պետք է որոշել հաշվարկով, ելնելով 3մ2 ոչ պակաս առավել մեծաթիվ հերթափոխի մեկ աշխատողին:
Ծանոթություններ:
1. I կլիմայական շրջանում, կազմակերպության կանաչապատման տեղամասերի համար պետք է նախատեսել ոռոգման համակարգ:
2. Կանաչապատում թույլատրվում է տեղադրել շենքերի տանիքների վրա:
3. Որպես կանաչապատում թույլատրվում է կիրառել «շարժական այգիներ»՝ ծառերն ու թփերը տեղադրելով արկղերի մեջ:
5.62 Հեռավորությունները շենքերից ու շինություններից մինչև ծառերն ու թփուտները պետք է ընդունել ոչ պակաս 7 աղյուսակում նշված մեծություններից:
Շենքերի ու շինությունների տարրեր |
Հեռավորությունը մինչև առանցքը, մ |
ծառի բնի |
թփուտի |
Շենքերի պատերի արտաքին կողեր |
5 |
1,5 |
Երկաթուղային ճանապարհների առանցքներ |
5 |
3,5 |
Լուսավորության ցանցի, տրամվայի, սյուների, սրահների և էստակադների կայմասյուներ և հենարաններ |
4 |
- |
Շեպերի ստորոտներ և այլն |
1 |
0,5 |
Հենապատի ստորոտի արտաքին կողեր |
3 |
1 |
Մայթերի և պարտեզների արահետների եզրեր |
0,7 |
0,5 |
Կողաքարեր կամ ճանապարհի կողնակի ամրացված շերտի եզրեր |
2 |
1,2 |
Ստորգետնյա ցանցեր. |
|
|
գազատարների, կոյուղու |
1,5 |
- |
ջերմային ցանցերի (խուղակի պատից) |
2 |
1 |
ջերմային ցանցերի խողովակաշարերի, ջրատարների և ցամաքուրդների՝ անխուղակ անցկացման դեպքում |
2 |
- |
ուժային և կապի մալուխների |
2 |
0,7 |
Ծանոթություններ: |
- Բերված նորմերը վերաբերում են 5մ ոչ ավել տրամագծով պսակ ունեցող ծառերին, իսկ ավելի մեծ տրամագծի պսակով ծառերի համար նորմերը համապատասխանաբար պետք է ավելացվեն:
- Հեռավորություններն օդային էլեկտրացանցերից մինչև ծառերը պետք է ընդունել ըստ ՀՀ էներգետիկայի նախարարության 24.06.98թ. N 189-ԳՄ հրամանով հաստատված ԷՍԿ-ի:
|
Տնկիների բնութագիրը |
Ծառերի և թփուտների առանցքների միջև նվազագույն հեռավորությունները, մ |
Լուսասեր ծառատեսակներ |
3 |
Ստվերադիմացկուն ծառերի տեսակներ |
2,5 |
Թփուտներ միչև 1մ բարձրությամբ |
0,4 |
Նույնը՝ մինչև 2մ |
0,6 |
Նույնը՝ 2մ ավելի |
1 |
5.63 Հեռավորությունները ծառերի և թփուտների միջև, շարքային տնկումների դեպքում պետք է ընդունել ոչ պակաս 8 աղյուսակում նշված մեծություններից:
5.64 Հեռավորությունները ծառատնկի սահմանների և հովացնող լճակների ու ցողիչ ջրավազանների միջև, ափերի եզրից հաշված, պետք է լինեն 40մ ոչ պակաս:
5.65 Արդյունաբերական կազմակերպությունների հարթակներում, որպես կանաչապատման հիմնական տարր, պետք է նախատեսել սիզամարգը:
5.66 Կազմակերպության տարածքում աշխատողների համար պետք է նախատեսել հանգստի և մարմնամարզական վարժությունների հրապարակներ:
Մթնոլորտ վնասակար նյութեր արտանետող արտադրություններով շենքերի նկատմամբ, հրապարակները պետք է տեղադրել քամիների հողմակողմից:
5.67 Աերոզոլ արտանետող արտադրություններով կազմակերպությունների համար չպետք է նախատեսել դեկորատիվ ջրավազաններ, շատրվաններ, անձրևացման կայանքներ, որոնք կարող են նպաստել կազմակերպության հարթակում վնասակար նյութերի խտության ավելացմանը:
5.68 Մայրուղային և արտադրական ճանապարհների երկայնքով մայթեր պետք է նախատեսել բոլոր դեպքերում, անկախ հետիոտն շարժման ինտենսիվությունից, իսկ մատույցների և երթանցների երկայնքով՝ մեկ հերթափոխում 100 մարդուց ոչ պակաս շարժման ինտենսիվության դեպքում:
5.69 Կազմակերպության հարթակում մայթերը պետք է տեղադրվեն 3,75մ ոչ մոտ նորմալ ռելսամիջով երկաթուղային ճանապարհից: Այս հեռավորության կրճատումը (բայց ոչ պակաս շինությունների մոտեցման եզրաչափքից) թույլատրվում է մայթերը ցանկապատող բազրիքների սարքավորման դեպքում:
Այն երկաթուղային ճանապարհի առանցքից, որով փոխադրվում են այրվող բեռներ, մայթերի հեռավորությունը պետք է լինի 5մ ոչ պակաս:
Շենքերի երկայնքով մայթերը պետք է տեղադրել.
● շենքերի տանիքներից ջրի կազմակերպված հեռացման դեպքում, կառուցապատման գծին կից, ավելացնելով մայթի լայնությունը 0.5մ (5.71 կետում բերված նորմերի նկատմամբ),
● տանիքներից ջրի անկազմակերպ հեռացման դեպքում, կառուցապատման գծից 1,5մ ոչ պակաս:
5.70 Մայթի լայնությունը անհրաժեշտ է ընդունել 0,75մ շարժման շերտի բազմապատիկի չափով: Մայթով շարժման շերտերի քանակը պետք է սահմանվի, կախված շենքում (կամ շենքերի խմբում) առավել մեծաթիվ հերթափոխում զբաղված աշխատողների քանակից՝ մեկ շարժման շերտի վրա 750 մարդ հերթափոխում հաշվարկով: Մայթի նվազագույն լայնությունը պետք է լինի 1,5մ ոչ պակաս:
Երկու ուղղությամբ, 100մարդ/ժ պակաս հետիոտն շարժման ինտենսիվության դեպքում թույլատրվում է սարքել 1մ լայնությամբ մայթեր, իսկ հենասայլակներով հաշմանդամների շարժման դեպքում՝ 1,2մ լայնությամբ:
Հենասայլակներով հաշմանդամների հնարավոր անցման համար մայթերի թեքությունները չպետք է գերազանցեն՝ երկայնականը 5%-ից, լայնականը 1%-ից: Կազմակերպության ավտոճանապարհների երթևեկելի մասի հետ այդպիսի մայթերի հատման տեղերում, կողաքարի բարձրությունը չպետք է գերազանցի 4սմ:
5.71 Ավտոմոբիլային ճանապարհին կից կամ ընդհանուր հողային պաստառի վրա մայթերի տեղադրման դեպքում, մայթերը ճանապարհից պետք է անջատվեն 0,8մ ոչ պակաս լայնությամբ բաժանիչ շերտով: Ավտոմոբիլային ճանապարհի երթևեկելի մասին անմիջապես կից մայթերի տեղադրումը թույլատրվում է միայն կազմակերպության վերակառուցման պայմաններում:
Երթևեկելի մասին հարելու դեպքում, մայթը պետք է լինի հավասար կողաքարի մակարդակին, բայց երթևեկելի մասից ոչ պակաս 15սմ բարձր:
5.72 Նեղվածք տարածքներում տեղադրված կազմակերպությունների վերակառուցման ժամանակ, համապատասխան հիմնավորման դեպքում, թույլատրվում է ավելացնել ավտոմոբիլային ճանապարհների լայնությունը ի հաշիվ մայթերից բաժանող կանաչապատման շերտերի, իսկ դրանց բացակայության դեպքում մայթերի հաշվին՝ վերջիններիս տեղափոխմամբ:
5.73 Կազմակերպությունների հարթակներում երկաթուղային ճանապարհների հետ հետիոտն շարժման հատումն աշխատողների զանգվածային անցման տեղերում չի թույլատրվում: Նշված հատումների հիմնավորման դեպքում անցումները պետք է սարքավորել լուսացույցներով և ձայնային ազդանշաններով, ապահովելով տեսանելիությունը՝ ըստ ՀՀՇՆ IV-11.05.01:
Տարբեր մակարդակներում հատումներ (առավելապես թունելներում) անհրաժեշտ է նախատեսել. կայարանային ուղիների հատման, ներառյալ արտաձիգ ուղիները, երկաթուղով հեղուկ մետաղների և խարամի փոխադրումների, հատվող ուղիների վրա մանևրային աշխատանքի և աշխատողների զանգվածային անցման տեղերում, աշխատանքի դադարեցման անհնարինության, երկաթուղիների վրա վագոնների կանգնած մնալու և ինտենսիվ երթևեկության (օրվա ընթացքում երկու ուղղությամբ 50-ից ավելի մատուցում) դեպքերում:
Կազմակերպության տարածքում հենասայլակներով հաշմանդամների շարժման դեպքում, հետիոտն թունելները պետք է սարքավորվեն թեքամուտքերով:
Ավտոմոբիլային ճանապարհների հատումները հետիոտն ուղիների հետ պետք է նախագծել՝ ըստ ՍՆիՊ 2.07.01:
5.74 Կազմակերպությունների հարթակների ցանկապատումը պետք է նախատեսել՝ ըստ ՍՆ 441-ի:
6 ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ
Ընդհանուր դրույթներ
6.1 Արդյունաբերական կազմակերպությունների համար պետք է նախագծել ինժեներական ցանցերի միասնական համակարգ՝ տեղաբաշխված տեխնիկական շերտերում՝ ապահովելով տարածքների հողամասերի նվազագույն զբաղեցում, կապելով շենքերի ու շինությունների հետ:
6.2 Կազմակերպությունների հարթակներում ցանցերի տեղաբաշխման ձևը (վերգետնյա կամ ստորգետնյա) պետք է հիմնավորվի տեխնիկատնտեսական հաշվարկով:
Կազմակերպությունների մերձգործարանային գոտիներում պետք է նախատեսել ինժեներական ցանցերի ստորգետնյա տեղադրում:
6.3 Տարբեր նշանակության ցանցերի համար պետք է նախատեսել համատեղ տեղաբաշխում ընդհանուր խրամուղիներում, թունելներում, խուղակներում, ցածր հենարանների, փայտակոճերի կամ էստակադների վրա՝ ապահովելով համապատասխան սանիտարական և հակահրդեհային նորմերն ու ցանցերի շահագործման անվտանգության կանոնները:
Թույլատրվում է շրջանառու ջրամատակարարման, ջերմատար խողովակաշարերի, գազատարների համատեղ ստորգետնյա տեղադրում տեխնոլոգիական խողովակաշարերի հետ՝ անկախ ջերմակիրի պարամետրերի և տեխնոլոգիական խողովակաշարերում միջավայրի պարամետրերի:
6.4 Հատուկ բնական և կլիմայական պայմաններում տեղաբաշխված կազմակերպությունների հարթակներում, ինժեներական ցանցեր նախագծելիս, պետք է նաև պահպանվեն ջրամատակարարման, կոյուղու, գազամատակարարման ու ջերմային ցանցերի նորմերի պահանջները:
6.5 Շենքերի ու շինությունների տակ չի թույլատրվում դյուրաբոցավառվող և այրվող հեղուկներով ու գազերով արտաքին ցանցերի տեղադրում:
6.6 Ուժային մալուխային գծերի տեղաբաշխման ձևի ընտրությունը պետք է նախատեսել՝ ըստ ՀՀ էներգետիկայի նախարարության 24.06.98թ. N 189-ԳՄ հրամանով հաստատված ԷՍԿի:
6.7 Ջերմային ցանցերը տեղաբաշխելիս թույլատրվում է հատում՝ կազմակերպությունների արտադրական և օժանդակ շենքերի հետ:
Ստորգետնյա ցանցեր
6.8 Ստորգետնյա ցանցերն անհրաժեշտ է տեղադրել ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի սահմաններից դուրս:
Վերակառուցվող կազմակերպությունների տարածքում թույլատրվում է ստորգետնյա ցանցերի տեղադրումը ավտոմոբիլային ճանապարհների տակ:
Ծանոթություն: Օդափոխման հորանները, մուտքերը, խուղակների և թունելների այլ սարքավորումները պետք է տեղադրել երթևեկելի մասից դուրս՝ կառուցապատումից ազատ տեղերում:
6.9 Խուղակներում և թունելներում թույլատրվում է այրվող գազերի (բնական, ուղեկցող, նավթային, արհեստական խառնված և հեղուկ ածխաջրածնային) մինչև 0,6ՄՊա (6կգու/սմ2) ճնշմամբ գազատարների համատեղ տեղաբաշխումն այլ խողովակաշարերի և կապի մալուխների հետ, օդափոխության և լուսավորության սարքավորման նորմերի ապահովման դեպքում:
Չի իրականացվում խուղակում և թունելում համատեղ տեղաբաշխում.
● այրվող գազերի գազատարները՝ ուժային և լուսավորման մալուխների հետ, բացառությամբ խուղակների և թունելների լուսավորման մալուխների,
● ջերմային ցանցերի խողովակաշարերը՝ հեղուկ գազի գազատարների, թթվածնի, ազոտի, ցրտատար, դյուրաբոցավառվող, քիմիական ցնդող, կծու և թունավոր նյութերի խողովակաշարերի ու կենցաղային կոյուղու հոսքերի հետ,
● դյուրաբոցավառվող և այրվող հեղուկների խողովակաշարերը՝ ուժային և կապի մալուխների, հակահրդեհային ջրատարների և ինքնահոս կոյուղու հետ,
● թթվածնի խողովակաշարերը՝ այրվող գազերի գազատարների, դյուրաբոցավառվող և այրվող հեղուկների, թունավոր հեղուկների խողովակաշարերի և ուժային մալուխների հետ:
Ծանոթություններ:
1. Թույլատրվում է դյուրաբոցավառվող և այրվող հեղուկների խողովակաշարերի համատեղ տեղաբաշխումն ընդհանուր խուղակներում և թունելներում՝ ջրի (բացի հակահրդեհային) և կոյուղու ճնշումային ցանցերի հետ:
2. Հրդեհապայթյունավտանգ և թունավոր նյութերի (հեղուկների) խողովակաշարերի տեղաբաշխման համար նախատեսված խուղակներն ու թունելները պետք է ունենան ելքեր առնվազն ամեն 60մ մեկ և իրենց վերջնամասերում:
6.10 Ստորգետնյա ինժեներական ցանցերն ընդհանուր խրամուղիներում պետք է տեղաբաշխել զուգահեռ, այդ դեպքում հեռավորությունն ինժեներական ցանցերի միջև, ինչպես նաև այդ ցանցերից մինչև շենքերի ու շինությունների հիմքերը պետք է ընդունել նվազագույն թույլատրելին, ելնելով խցիկների և հորանների, ցանցերի այլ սարքվածքների և ցանցերի մոնտաժի ու նորոգման պայմաններից:
Հեռավորությունները հորիզոնական ուղղությամբ (առլույս) մոտակա ստորգետնյա ինժեներական ցանցերից մինչև շենքերն ու շինությունները պետք է ընդունել ոչ պակաս 9 աղյուսակում նշված մեծություններից:
Հեռավորությունները հորիզոնական ուղղությամբ (առլույս) հարևան ստորգետնյա ինժեներական ցանցերի միջև, նրանց զուգահեռ տեղաբաշխման դեպքում, պետք է ընդունել ոչ պակաս 10 աղյուսակում նշված մեծություններից:
6.11 110կՎ և ավելի լարումով բարձրավոլտ գծերին զուգահեռ մալուխային գծերի տեղաբաշխման դեպքում, մալուխի հեռավորությունը հորիզոնական ուղղությամբ (առլույս) եզրային հաղորդալարից պետք է լինի ոչ պակաս 10մ:
Կազմակերպությունների վերակառուցման պայմաններում, մալուխային գծերից մինչև 1000Վ և ավելի լարման բարձրավոլտ գծերի հենարանների ստորգետնյա մասերը հողակցիչները թույլատրվում է ընդունել ոչ պակաս 2մ, այդ դեպքում հեռավորությունը հորիզոնական ուղղությամբ (առլույս) մինչև բարձրավոլտ գծերի եզրային հաղորդալարը չի նորմավորվում:
Ինժեներական ցանցեր
|
Հեռավորությունները ստորգետնյա ցանցերից հորիզոնական ուղղությամբ (առլույս), մ, մինչև |
շենքերի ու շինու- թյունների հիմքերը
|
սրահների էստակադների խողովակաշարերի, հպակային ցանցի, կապի հենարանների և ցանկապատի հիմքերը |
1520 մմ ռելսամեջով երկաթուղային ճանապարհների առանցքը, բայց խրամուղու խորությունից ոչ պակաս մինչև լիրքի և հանույթի ստորոտը |
տրամվայի գծերի առանցքը |
ավտոճանապարհներ
|
օդային էլեկտրահաղորդման գծերի հենարանների հիմքերը |
կողաքարը, երթևեկելի մասի եզրը, կողնակի ամրացված շերտը |
կողային առվի եզրը կամ լիրքի ստորոտը
|
մինչև 1կ և արտաքին լուսավորու- թյան
|
1 կՎ մինչև 35 կՎ
|
35 կՎ-ից բարձր
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
1. Ջրմուղ և ճնշումային կոյուղի |
5 |
3 |
4 |
2,75 |
2 |
1 |
1 |
2 |
3 |
2. Ինքնահոս կոյուղի և ջրհոսներ |
3 |
1,5 |
4 |
2,75 |
1,5 |
1 |
1 |
2 |
3 |
3. Ցամաքուրդներ |
3 |
1 |
4 |
2,75 |
1,5 |
1 |
1 |
2 |
3 |
4. Այրվող գազերի գազատարներ. |
|
|
|
|
|
|
|
|
|
● ցածր ճնշման մինչև 0.005 ՄՊա (0,05 կգու/սմ2) |
2 |
1 |
3,75 |
2,75 |
1,5 |
1 |
1 |
5 |
10 |
● միջին ճնշման 0,005 (0,05) մինչև 0,03 ՄՊա (3 կգու/սմ2) |
4 |
1 |
4,75 |
2,75 |
1,5 |
1 |
1 |
5 |
10 |
● բարձր ճնշման 0,3 (3) մինչև 0,6 ՄՊա (6 կգու/սմ2) |
7 |
1 |
7,75 |
3,75 |
2,5 |
1 |
1 |
5 |
10 |
● բարձր ճնշման 0,6 (6) մինչև 1,2 ՄՊա (12 կգու/սմ2) |
10 |
1 |
10,75 |
3,75 |
2,5 |
1 |
1 |
5 |
10 |
5. Ջերմային ցանցեր (խուղակի, թունելի արտաքին պատից կամ անխուղակ տեղադրման դեպքում` թաղանթից) |
2 (տես 2 ծանոթ.) |
1,5 |
4 |
2,75 |
1,5 |
1 |
1 |
2 |
3 |
6. Ուժային մալուխներ բոլոր լարումների և կապի մալուխներ |
0,6 |
0,5 |
3,25 |
2,75 |
1,6 |
1 |
0,5* |
5* |
10* |
7. Խուղակներ, թունելներ |
2 |
1,5 |
4 |
2,75 |
1,7 |
1 |
1 |
2 |
3 |
* Վերաբերվում է միայն ուժային մալուխների հեռավորություններին: Կապի մալուխներից հեռավորություններն անհրաժեշտ է ընդունել ըստ հատուկ նորմերի:
Ծանոթություններ.
1. Էլեկտրաֆիկացված երկաթուղային ճանապարհների համար, երկաթուղու առանցքից հեռավորությունը մինչև ուժային և կապի մալուխները անհրաժեշտ է ընդունել 10, 75մ-ից ոչ պակաս:
2. Ջերմային ցանցերի անխուղակ տեղադրման դեպքում, նրանց հեռավորությունը շենքերից և շինություններից պետք է ընդունել 5 մ:
3. Ստորգետնյա ինժեներական ցանցերի տեղադրումը, բացառությամբ հակահրդեհային ջրամատակարարման և այրվող ու թունավոր գազերի գազատարների, թույլատրվում է նախատեսել հենարանների և խողովակաշարերի, էստակադների, սրահների և հպման ցանցերի հիմքերի սահմաններում` միջոցառումների ձեռնարկման պայմանների դեպքում, որոնք բացառում են ցանցերի վնասվածքների հնարավորությունը հիմքերի նստվածքների դեպքում, ինչպես նաև հիմքերի վնասվածքները, այդ ցանցերի վթարի դեպքում: |
Ինժեներական ցանցեր |
Հեռավորություններ, հորիզոնական ուղղությամբ, մ, միջև |
ջրմուղի
|
կոյուղու
|
ցամա- քուրդի կամ ջրհոս- ների
|
այրվող գազերի գազատարների |
ուժային մալուխների բոլոր լարումների
|
կապի մալուխների
|
ջերմային ցանցերի |
խուղակ-ների, թունել-ների |
ցածր ճնշման մինչև 0,005 ՄՊա (0,05 կգու/ սմ2) |
միջին ճնշման 0,005 (0,05) մինչև 0,3ՄՊա (3կգու/ սմ2) |
բարձր ճնշման 0,3 (3) մինչև 0,6ՄՊԱ (6կգու/ սմ2)
|
բարձր ճնշման 0,6 (6) մինչև 1,2ՄՊԱ (12կգու /սմ2)
|
խուղակի արտաքին պատը
|
անխուղակ տեղադրման դեպքում թաղանթի |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
1. Ջրմուղ |
1,5 |
(տես ծանոթ.) |
1,5 |
1 |
1 |
1,5 |
2 |
0,5* |
0,5 |
1,5 |
|
1,5 |
2. Կոյուղի |
(տես ծանոթ.) |
0,4 |
0,4 |
1 |
1,5 |
2 |
5 |
0,5* |
0,5 |
1 |
1 |
1 |
3. Ցամաքուրդային և ջրահոսային |
1,5 |
0,4 |
0,4 |
1 |
1,5 |
2 |
5 |
|
|
|
|
|
4. Այրվող գազերի գազատարներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
● ցածր ճնշման մինչև 0,005ՄՊա (0,05կգու/սմ2) |
1 |
1 |
1 |
|
տես ծանոթ.2 |
|
- |
1 |
1 |
2 |
1 |
2 |
● միջին ճնշման 0,05 (0,05) մինչև0,03ՄՊա (3կգու/սմ2) |
1 |
1,5 |
1,5 |
|
տես ծանոթ.2 |
|
- |
1 |
1 |
2 |
1 |
2 |
● բարձր ճնշման 0,3(3) մինչև 0,6ՄՊա (6կգու/սմ2) |
1,5 |
2 |
2 |
|
տես ծանոթ.2 |
|
- |
1 |
1 |
2 |
1,5 |
|
● բարձր ճնշման 0,6(6) մինչև 1,2ՄՊա (12կգու/սմ2) |
2 |
5 |
5 |
|
տես ծանոթ.2 |
|
- |
|
|
|
|
|
5. ՈՒժային մալուխներ բոլոր լարումների |
0,5* |
0,5* |
0,5* |
1 |
1 |
1 |
2 |
0,1 մինչև 0,5* |
0,5 |
2 |
2 |
2 |
6. Կապի մալուխներ |
0,5 |
0,5 |
0,5 |
1 |
1 |
1 |
1 |
0,5 |
- |
1 |
1 |
1 |
7. Ջերմային ցանցեր |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
● խուղակի, թունելի արտաքին պատ |
1,5 |
1 |
1 |
2 |
2 |
2 |
4 |
2 |
1 |
- |
- |
2 |
● անխուղակ տեղադրման դեպքում` թաղանթից |
1,5 |
1 |
1 |
1 |
1 |
1,5 |
2 |
2 |
1 |
- |
- |
2 |
8. Խուղակներ, թունելներ |
1,5 |
1 |
1 |
2 |
2 |
2 |
4 |
2 |
1 |
2 |
2 |
- |
* ՀՀ էներգետիկայի նախարարության 24.06.98 թ. N 189-ԳՄ հրամանով հաստատված ԷՍԿ-ի պահանջներին համապատասխան:
Ծանոթություններ.
1. Հեռավորություններ կոյուղուց մինչև տնտեսական-խմելու ջրատարը պետք է ընդունվեն երկաթբետոնյա և ասբեստյա խողովակներով ջրատարներից, կավային գրունտներում տեղադրելու դեպքում-5 մ, խոշորաբեկորային և ավազային գրունտներում-10 մ, թուջե խողովակով ջրատարներից 200 մմ տրամագծի դեպքում-1,5 մ, 200 մմ ավելի տրամագծժով-3 մ, պլաստմասսայի խողովակներով ջրատարներից-1,5 մ:
2. Այրվող գազերի երկու և ավելի գազատարների մեկ խրամուղում համատեղ տեղադրման դեպքում, նրանց միջև հեռավորությունները պետք է լինեն 300 մմ տրամագծով խողովակների համար-0,4 մ, 33 մմ-ից ավել է-0,5 մ:
3. Աղյուսակում հեռավորությունները նշված են մինչև մետաղական խողովակներով գազատարները; Ոչ մետաղական խողովակներից գազատարների ստորգետնյա տեղադրումը, պետք է նախատեսել` ըստ ՍՆիՊ 2.04.08: |
6.12 Ինժեներական ցանցերի հատման դեպքում, հեռավորություններն ըստ ուղղաձիգի (առլույս) պետք է լինեն ոչ պակաս:
● խողովակաշարի կամ էլեկտրական ու կապի մալուխների և երկաթուղային ու տրամվայի գծերի միջև, հաշված ռելսի ներբանից կամ ավտոմոբիլային ճանապարհների պատվածքի վրայից մինչև խողովակի (կամ նրա պատյանի) կամ էլեկտրական մալուխի վերևը՝ ըստ ցանցերի ամրության հաշվարկի, բայց ոչ պակաս 1.0մ: Աշխատանքները փակ եղանակով իրականացնելիս (ճզմանցում, հորիզոնական հորատում և վահանային հորատանցում) ոչ պակաս 1,5մ,
● խուղակներում կամ թունելներում տեղաբաշխված խողովակաշարի կամ էլեկտրական մալուխների ու երկաթուղային ճանապարհների միջև, խուղակի կամ թունելի ծածկի վերևից հաշված մինչև երկաթուղու ռելսի ներբանը՝ 1մ, մինչև կողային առուների կամ ջրահեռացման այլ շինությունների և երկաթուղու լիրքի հիմնատակը՝ 0,5մ,
● խողովակաշարերի և մինչև 35կՎ լարումով ուժային մալուխների և կապի մալուխների միջև՝ 0,5մ‚
● խողովակաշարերի և 110-220կՎ լարումով ուժային մալուխների միջև՝ 1մ,
● կազմակերպությունների վերակառուցման պայմաններում և ՀՀ էներգետիկայի նախարարության 24.06.98թ. N 189-ԳՄ հրամանով հաստատված ԷՍԿ-ի պահանջները պահպանելու դեպքում, բոլոր լարումների մալուխների և խողովակաշարերի միջև հեռավորությունը թույլատրվում է նվազեցնել մինչև 0,25մ,
● տարբեր նշանակության խողովակաշարերի միջև (բացառությամբ ջրատարների, թունավոր և վատ հոտերով հեղուկների խողովակաշարերը հատող կոյուղիների)՝ 0,2մ‚
● խմելու որակի ջուր տեղափոխող խողովակաշարերը պետք է տեղադրել կոյուղու, թունավոր կամ վատ հոտերով հեղուկների խողովակաշարերից 0,4մ բարձր,
● խմելու որակի ջուր տեղափոխող, պատյանով ներառված մետաղական խողովակաշարերը թույլատրվում է տեղաբաշխել կոյուղուց ցածր, այդ դեպքում հեռավորությունը կոյուղու խողովակի պատից մինչև պատյանի շուրթը յուրաքանչյուր կողմում պետք է լինի ոչ պակաս 5մ՝ կավային գրունտներում և 10մ՝ խոշորաբեկոր և ավազային գրունտներում, իսկ կոյուղին պետք է նախատեսել թուջե խողովակներից,
● տնտեսական-խմելու ջրատարների ներանցումները, մինչև 150մմ տրամագծով խողովակի դեպքում թույլա-տրվում է նախատեսել կոյուղագծերից ցածր, առանց պատյանի սարքման, եթե հատվող խողովակների պատերի միջև հեռավորությունը 0,5մ,
● ջերմամատակարարման բաց համակարգի ջրային և ջերմային ցանցերի կամ տաք ջրամատակարարման անխուղակային տեղաբաշխման դեպքում, հեռավորությունն այդ խողովակներից մինչև ցածր կամ բարձր տեղադրված կոյուղու խողովակաշարերը պետք է ընդունել 0,4մ:
6.13 Արդյունաբերական կազմակերպությունների հարթակներում, ինժեներական ցանցերի ուղղաձիգ տեղաբաշխման դեպքում, պետք է պահպանվեն ջրամատակարարման, կոյուղու, գազամատակարարման, ջերմային ցանցերի համապատասխան նորմերի և ՀՀ էներգետիկայի նախարարության 24.06.98թ. N 189-ԳՄ հրամանով հաստատված ԷՍԿ-ի պահանջները:
6.14 Գազատարները, տարբեր նշանակության խուղակների կամ թունելների հետ հատման դեպքում, պետք է տեղաբաշխել այդ շինությունների վրա կամ տակ՝ պատյաններում, որոնք երկու կողմից 2մ պետք է դուրս գան խուղակի կամ թունելի արտաքին պատերից: Մինչև 0,6ՄՊա (6կգու/սմ2) ճնշմամբ, պատյանի մեջ ստորգետնյա գազատարները թույլատրվում է տարբեր նշանակության թունելներով տեղադրել միջանցիկ:
6.15 Խողովակաշարերի հատումները երկաթուղային և տրամվայի գծերի, ինչպես նաև ավտոճանապարհների հետ պետք է նախատեսվեն 900 անկյան տակ: Առանձին դեպքերում, համապատասխան հիմնավորմամբ, թույլա-տրվում է հատման անկյունը պակասեցնել մինչև 450:
Հեռավորությունը գազատարներից և ջերմային ցանցերից մինչև լեզվակի սկզբնամասն ու ուղեփոխիչի վերջամասը և արտածծող մալուխների ռելսերին միացման տեղերը պետք է ընդունել 3մ տրամվայի գծերի և 10մ երկաթուղային ճանապարհների համար:
6.16 Անմիջապես հողում տեղադրվող մալուխային գծերի հատումներն էլեկտրիֆիկացված ռելսային տրանսպորտի ուղիների հետ պետք է նախատեսել նրանց առանցքների նկատմամբ 75-900 անկյան տակ: Հատման տեղը պետք է հեռացնել լեզվակի սկզբնամասից ու ուղեփոխիչի վերջամասից և արտածծող մալուխների ռելսերին միացման տեղից՝ ոչ պակաս 10մ երկաթուղու համար և ոչ պակաս 3մ տրամվայի գծերի համար:
Մալուխային գծի օդայինի անցման դեպքում, մալուխը պետք է դուրս գա մակերևույթ ոչ պակաս 3,5մ հեռավորության վրա երկաթուղային կամ ավտոմոբիլային ճանապարհների լիրքի ստորոտից կամ պաստառի եզրից:
Գետներեսային ցանցեր
6.17 Գետներեսային ցանցերի տեղադրման դեպքում անհրաժեշտ է ապահովել դրանց պաշտպանությունը մեխանիկական վնասվածքներից և մթնոլորտային անբարենպաստ ազդեցություններից:
Գետներեսի ցանցերը պետք է տեղադրել բաց վաքերում դասավորված փայտակոճերի վրա՝ հարթակի (տարածքի) հատակագծային նիշերից ցածր: Թույլատրվում են գետներեսային ցանցերի տեղադրման այլ ձևեր (տարածքի մակերևույթի կամ համապատասխան լիրքի վրա տեղադրված խուղակներում և թունելներում, կիսախորացված խուղակներում և թունելներում, բաց խրամուղիներում և այլն):
6.18 Չի թույլատրվում տեղաբաշխել բաց խրամուղիներում և վաքերում այրվող գազերի, թունավոր նյութերի, թթուների և ալկալի տեղափոխող խողովակաշարեր, ինչպես նաև կենցաղային կոյուղու խողովակաշարեր:
6.19 Շահագործման ընթացքում պարբերաբար մոտեցումներ պահանջող խրամուղիներում և խուղակներում տեղաբաշխված ստորգետնյա ցանցերի համար հատկացված շերտի սահմաններում, գետներեսային ցանցերի տեղաբաշխում չի իրականացվում:
Վերգետնյա ցանցեր
6.20 Վերգետնյա ինժեներական ցանցերը պետք է տեղադրել հենարանների և էստակադների վրա, սրահներում կամ շենքերի ու շինությունների պատերի վրա:
6.21 Մալուխային էստակադների և սրահների հատումն էլեկտրահաղորդման օդային գծերի, ներգործարանային երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհների, ճոպանուղիների, կապի ու ռադիոյի օդային գծերի և խողովակալարերի հետ պետք է կատարել 300 ոչ պակաս անկյան տակ:
6.22 Վերգետնյա ցանցերի տեղաբաշխում չի իրականացվում.
● դյուրաբոցավառվող և այրվող հեղուկներով և գազերով ներհարթակային տարանցիկ խողովակաշարերի անցումն էստակադներով, այրվող նյութերից իրականացված առանձին կանգնած սյուներով և հենարաններով, ինչպես նաև շենքերի տանիքներով և պատերի վրայով, բացառությամբ В, Г և Д կարգի արտադրություններով I, II հրակայունության աստիճանի շենքերի,
● սրահներում՝ այրվող հեղուկներ և գազանման նյութեր տեղափոխող խողովակաշարերի, եթե այդ նյութերի խառնվելը կարող է առաջացնել պայթյուն կամ հրդեհ,
● դյուրաբոցավառվող և այրվող հեղուկներով ու գազերով խողովակաշարերի,
● այրվող նյութերից տանիքներով և պատերի վրայով,
● շենքերի տանիքներով և պատերի վրայով, որտեղ պահվում են պայթյունավտանգ նյութեր‚
● այրվող գազերի գազատարների,
● դյուրաբոցավառվող և այրվող հեղուկների ու նյութերի պահեստների տարածքներով:
Ծանոթություն: Ներհարթակային խողովակաշարը հանդիսանում է տարանցիկ այն շենքերի նկատմամբ, որոնց տեխնոլոգիական սարքերը նշված խողովակաշարերով տեղափոխվող հեղուկներ և գազեր չեն արտադրում և չեն օգտագործում:
6.23 Առանձին հենարանների, էստակադների և այլնի վրա տեղադրվող դյուրաբոցավառվող և այրվող հեղուկների վերգետնյա խողովակաշարերը պետք է տեղաբաշխել բացվածքով շենքերի պատերից ոչ պակաս 3մ հեռավորության վրա: Առանց բացվածքի պատերից այդ հեռավորությունը կարելի է պակասեցվել մինչև 0,5մ:
6.24 Հեղուկներով և գազերով ճնշումային խողովակաշարերը, ինչպես նաև ուժային և կապի մալուխները ցածր հենարանների վրա պետք է տեղաբաշխել.
● կազմակերպությունների հարթակներում այդ նպատակների համար հատուկ հատկացված տեխնիկական գոտիներում,
● հեղուկ նյութերի և հեղուկացված գազերի պահեստների տարածքներում:
6.25 Բարձրությունը գետնի մակարդակից մինչև ցածր հենարանների վրա տեղադրված խողովակների տակը (կամ նրանց մեկուսիչի մակերևույթը), տրանսպորտային միջոցների երթանցներից և մարդկանց անցումներից դուրս, ազատ տարածքներով պետք է ընդունել ոչ պակաս.
● խողովակների խմբի ոչ պակաս 1,5մ լայնության դեպքում՝ 0,35մ, 1,5մ և ավելի լայնության խողովակների խմբի դեպքում՝ 0,5մ‚
● 300մմ և պակաս տրամագծով խողովակաշարերի տեղադրումը ցածր հենարանների վրա պետք է նախատեսել ուղղաձգով՝ երկու կամ ավելի շարքով:
6.26 Բարձրությունը գետնի մակարդակից մինչև բարձր հենարանների վրա տեղադրված խողովակների տակը կամ մեկուսացման մակերևույթը պետք է ընդունել.
● հարթակի (տարածքի) ոչ երթևեկելի մասում և մարդկանց անցման տեղերում՝ 2.2մ,
● ավտոճանապարհների հետ հատման տեղերում (երթևեկելի մասի պատվածքի վրայից)՝ 5մ,
● ներգործարանային, մատույցային և ընդհանուր ցանցի երկաթուղային ճանապարհների հատման տեղերում՝ ըստ ԳՕՍՏ 9238,
● տրամվայի գծերի հատման տեղերում՝ 7,1մ ռելսի գլխիկից,
● տրոլեյբուսի հպակային ցանցի հատման տեղերում (ճանապարհի երթևեկելի մասի պատվածքի վերևից)՝ 7,3 մ‚
● դյուրաբոցավառվող և այրվող հեղուկներով ու գազերով խողովակաշարերի և հալված թուջ կամ տաք խարամ տեղափոխող ներգործարանային և մատույցային երկաթուղային ճանապարհների (մինչև ռելսի գլխիկը) հատման տեղերում՝ 10մ, իսկ խողովակաշարերի ջերմային պաշտպանության սարքավորման դեպքում՝ 6մ:
ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Հ/հ |
Տերմիններ |
Սահմանումներ |
1 |
2 |
3 |
1 |
Արդյունաբերական հանգույց |
Կազմակերպությունների խումբ՝ լուծված մեկ միասնական ճարտարապետահատակագծային մտահղացման հիմքի վրա, ընդհանուր հաղորդակցուղիներով, ինժեներական շինություններով և օժանդակ արտադրություններով, տեղաբաշխված մեկ կամ կից հարթակների վրա, սոցիալ-կենցաղային և սպասարկման այլ տեսակների մեկ միասնական համակարգով, իսկ համապատասխան պայմանների դեպքում՝ հիմնական արտադրությունների կոոպերացմամբ: |
2 |
Արդյունաբերական կազմակերպության գլխավոր հատակագիծ |
Նախագծի այն մասը, որը պարունակում է կազմակերպության տարածքի համահարթեցման ու բարեկարգման, շենքերի ու շինությունների, հաղորդակցուղիների, ինժեներական ցանցերի տեղաբաշխման, տնտեսական ու կենցաղսպասարկման համակարգերի կազմակերպման հարցերի համալիր լուծումը: |
3 |
Արդյունաբերական կազմակերպության տարածքի գործառական գոտիավորում |
Արդյունաբերական կազմակերպության տարածքի պայմանական բաժանումը հիմնական և օժանդակ արտադրությունների՝ տեխնոլոգիական, սանիտարահիգիենական, հակահրդեհային և այլ պահանջների հաշվառմամբ: |
4 |
Արտադրական շենք |
Շենք, որն ապահովում է անհրաժեշտ պայմաններ, արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությունների գործառույթն ապահովելու, նրանց տեխնոլոգիական սարքավորանքի տեղադրման ու շահագործման համար: |
5 |
Բնակվելու տարածք |
Բնակավայրի տարածքի այն մասը, որը նախանշանակված է բնակելի տների, հասարակական շենքերի և հանգստի գոտիների համար: |
6 |
Երթանց |
Փողոց կամ նրբանցք, որը միացնում է զուգահեռ փողոցները: |
7 |
Հողային աշխատանքների հաշվեկշիռ |
Բնահողի հանվածքի և լիրքի հաշվեկշիռը ուղղաձիգ համահարթման դեպքում: |
8 |
Հողային կադաստր |
Որևէ տարածքի հողերի վերաբերյալ որոշակի չափանիշներով գնահատված տեղեկությունների համակարգված ամբողջություն, որոնք ստացվում են հողերի պարբերական կամ անընդմեջ դիտարկումների միջոցով: |
9 |
Կազմակերպության ավտոճանապարհ |
Գերատեսչական ավտոճանապարհ, որը նախատեսված է կազմակերպության սպասարկման և նրա բեռների տեղափոխման համար և գտնվում է կազմակերպության հաշվեկշռում: |
10 |
Կազմակերպության երկաթուղի |
Ընդհանուր օգտագործման համար չնախատեսված երկաթուղի, որը ծառայում է կազմակերպության բեռները տեղափոխելուն: |
11 |
Նախագործարանային հրապարակ |
Գործարանների գլխավոր մուտքերի մոտ գտնվող տարածք, որը ծառայում է տրանսպորտի կայանատեղերի և հետիոտն շարժման կազմակերպմանը, վարչական, փորձարարական շենքերի և աշխատավորներին սպասարկԼող կազմակերպությունների տեղադրմանը: |
12 |
Շենք |
Շինարարական համակարգ՝ կազմված կրող, պատող կամ համատեղված կոնստրուկցիաներից, որոնք ստեղծում են վերգետնյա պարփակված ծավալային տարածություն՝ նախատեսված մարդկանց բնակվելու կամ տարբեր գործառական նպատակներով այնտեղ գտնվելու համար: |
13 |
Շինություն |
Ծավալային, հարթային կամ գծային՝ վերգետնյա, գետներեսի կամ ստորգետնյա շինարարական համակարգ՝ կազմված կրող, որոշ դեպքերում նաև պատող կոնստրուկցիաներից, որը նախատեսված է տարբեր արտադրական գործընթաց կատարելու, նյութերի և սարքավորումների պահեստավորման, մարդկանց ժամանակավոր գտնվելու, մարդկանց ու բեռների տեղաշարժման համար: |
14 |
Սանիտարական պահպանության գոտի |
Տարածք արդյունաբերական կազմակերպությունների և բնակվելու գոտու միջև, որը նախանշված է վնասակար գործոններից բնակչության պահպանության համար: |
15 |
Տարածքի բարեկարգում |
Աշխատանքների և միջոցառումների համալիր, որը կատարվում է տարածքի շինարարության և բնականոն օգտագործման, բնակչության առողջ, հարմարավետ և բարեկիրթ կենսապայմանների ստեղծման համար: |
16 |
Տարածքի լանդշաֆտային կազմակերպում |
Այն աշխատանքների և միջոցառումների ամբողջություն, որը տարածքի կառուցապատման ժամանակ հաշվի է առնում բնության գործոնը: |
17 |
Ուղղաձիգ համահարթում |
Նախագծին համապատասխան բնահողի հանվածքի և լիրքի միջոցով տեղանքի ռելիեֆի փոփոխում՝ օբյեկտի շինարարության և հետագա շահագործման համար: |