Համարը 
N 15-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2004.05.03/10(158) Հոդ.132
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Քաղաքաշինության նախարար
Ընդունման ամսաթիվը 
03.03.2004
Ստորագրող մարմինը 
Քաղաքաշինության նախարար
Ստորագրման ամսաթիվը 
03.03.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.05.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀՇՆ IV-11.03.02-04 (ՄՍՆ 3.02.02-2002) «ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 ապրիլի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 11704086

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

3 մարտի 2004 թ.
ք. Երևան
N 15-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀՇՆ IV-11.03.02-04 (ՄՍՆ 3.02.02-2002) «ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 101 հոդվածի և ՀՀ կառավարության 2003 թ. փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» N 156-Ն որոշման համաձայն

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել և 2004 թ. մայիսի 10-ից Հայաստանի Հանրապետության տարածքում գործողության մեջ դնել ՀՀՇՆ IV-11.03.02-04 (ՄՍՆ 3.02.02-2002) «Պահեստային շենքեր» շինարարական նորմերը՝ համաձայն հավելվածի:

2. 2004 թ. մայիսի 10-ից Հայաստանի Հանրապետության տարածքում ուժը կորցրած ճանաչել ՍՆիՊ 2.11.01-85* «Պահեստային շենքեր» շինարարական նորմերը:

 

Նախարար՝

Ա. Արամյան

 

 

ՀՀՇՆ IV-11.03.02-04
(ՄՍՆ 3.02.02.02.)
 

 

Հավելված
ՀՀ քաղաքաշինության նախարարի
առ 03 մարտի 2004 թ. թիվ 15-Ն
հրամանի

 

ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

ՀՀՇՆ IV-11.03.02-04

(ՄՍՆ 3.02.02.02.)

 

Գործարկման թվականը 2004-05-10

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1.1 Սույն նորմերը տարածվում են Գ 5.2 (ըստ ՀՀՇՆ II-8.04.01) հրդեհային վտանգավորության դասի պահեստային շենքերի ու սենքերի նախագծման, շինարարության և շահագործման բոլոր փուլերի վրա, որոնք նախատեսված են նյութերի, արտադրանքի և հումքի պահման համար, այդ թվում՝ տեղաբաշխված այլ գործառական հրդեհային վտանգավորությամբ շենքերում և որոնք ներքին միջավայրում տրված հարաչափերի պահպանման համար չեն պահանջում առանձնակի շինարարական միջոցառումներ:

Սույն նորմերը չեն տարածվում հանքային չոր պարարտանյութերի և բույսերի պաշտպանության քիմիական միջոցների, պայթուցիկ, ճառագայթաակտիվ և ուժեղ գործող թունավոր նյութերի, այրվող գազերի, 70 կՊա (0,7 կգ/սմ3) և ավելի ճնշմամբ տարաներով չայրվող գազերի, կաուչուկի, ցելուլոիդի, այրվող պլաստմասայի, կինոժապավենի, ցեմենտի, բամբակի, ալյուրի, համակցված կերի, մորթու, մորթեղենի և մորթյա իրերի, գյուղատնտեսական արտադրանքի պահեստների և սենքերի, ինչպես նաև սառնարանների և հացահատիկի պահեստային շենքերի և սենքերի նախագծման վրա:

1.2 Այն դեպքում, երբ պահեստներում նախատեսվում է հաշմանդամների աշխատանքն օգտագործելու հնարավորություն, կախված հաշմանդամության տեսակից, անհրաժեշտ է պահպանել ՀՀՇՆ IV-11.03.01 համապատասխան կետերում նշված լրացուցիչ պայմանները:

 

2. ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ

 

Սույն շինարարական նորմերում կատարված են հղումներ հետևյալ նորմատիվային փաստաթղթերին.

ՀՀՇՆ II-8.04-01-97 Շենքերի և կառուցվածքների հրդեհային անվտանգություն:

ՀՀՇՆ II-8.03-96 Արհեստական և բնական լուսավորում:

ՀՀՇՆ IV-11.03.01-04 (ՄՍՆ 3.02-01-2002) Արտադրական շենքեր:

ՀՀՇՆ IV-12.02.01-00 Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում:

ՍՆիՊ 2.03.13-88 Հատակներ:

ՍՆիՊ 2.04.09-84 Շենքերի և կառուցվածքների հրդեհային ավտոմատիկա:

ՍՆիՊ 2.09.04-87 Ադմինիստրատիվ և կենցաղային շենքեր

«Հրդեհային անվտանգության կանոններ», հաստատված ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության 27.05.2003 թ. թիվ 524-Ն հրամանով:

 

3. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն նորմերում ընդունված են հետևյալ տերմիններն ու սահմանումները.

Թեքահարթակ` բեռնման-բեռնաթափման աշխատանքների իրականացման համար նախատեսված շինություն, որը մեկ կողմից հարակցում է պահեստի պատին, իսկ մյուս կողմից տեղադրված է երկաթգծի (երկաթուղային թեքահարթակ) կամ ավտոմոտեցման (ավտոմոբիլային թեքահարթակ) երկայնքով:

Կառամատույց` թեքահարթակի նմանությամբ շինություն, որն ի տարբերություն թեքահարթակի, նախագծվում է երկկողմանի և տեղադրվում է մեկ կողմից՝ երկաթգծի, մյուս կողմից՝ ավտոճանապարհի երկայնքով:

Բարձրաբերձ դարակաշարային պահում` պահեստավորում 5,5 մ ավելի բարձրությամբ դարակաշարերի վրա:

 

4 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4.1 Սույն նորմերի և հրդեհային անվտանգության պահանջները հիմնված են ՀՀՇՆ II-8.04.01 ընդունված դրույթների և դասակարգման վրա:

4.2 Ըստ պայթունահրդեհային և հրդեհային վտանգավորության պահեստների շենքերն ու սենքերը, կախված պահվող նյութերից, արտադրանքից, հումքից և նրանց փաթեթավորումից, ստորաբաժանվում են Ա, Բ, Վ1-Վ4, Գ և Դ կարգերի:

Այսուհետև «նյութ, արտադրանք և հումք» տերմինները միավորվում են «բեռներ» տերմինով:

Շենքերի և սենքերի կարգը սահմանվում է համաձայն «Հրդեհային անվտանգության կանոնների», հաստատված ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության 27.05.2003 թ. թիվ 524-Ն հրամանով:

4.3 Վարչական, կենցաղային շենքերն ու սենքերը, նախատեսված պահեստներում աշխատող անձանց համար, անհրաժեշտ է նախագծել ըստ ՍՆԻՊ 2.09.04:

4.4 Պահեստային շենքերի ընդհանուր մակերեսի հաշվարկը անհրաժեշտ է կատարել ըստ ՀՀՇՆ IV-11.03.01:

4.5 Արտադրական շենքերում անընդհատ տեխնոլոգիական գործընթացի ապահովման նպատակով, տեխնոլոգիական նախագծման նորմերով սահմանված քանակի հումքի և կիսապատրաստուկների ծախսային ու միջանկյալ պահեստները կարող են անմիջականորեն տեղադրվել արտադրական սենքերում, բաց կամ ցանցապատ պաշտպանակով: Տեխնոլոգիական նախագծման նորմերում այդպիսի տվյալների բացակայության դեպքում նշված բեռների քանակն ընդունվում է հերթափոխում դրանց պահանջմունքից ոչ ավելի:

4.6 Շենքերում տարբեր կարգի սենքերի տեղաբաշխումը և դրանց մեկը մյուսից տարանջատումը, տարահանման ուղիներին և ելքերին ներկայացվող պահանջները, ծխահեռացման, անցախցերի, նախամուտք-անցախցերի, սանդղավանդակների և սանդուղքների ու տանիքի ելքերի նախագծային լուծումներն անհրաժեշտ է ընդունել ըստ ՀՀՇՆ II-8.04-01, ՀՀՇՆ IV-11.03.01 և ՀՀՇՆ IV-12.02.01:

4.7 Հրդեհի հայտնաբերման և մարման ինքնաշխատ կայանքների հրդեհի ազդարարման հա մակարգերը նախատեսվում են ըստ ՍՆիՊ 2.04.09 և «Հրդեհային անվտանգության կանոնների»:

 

5. ԾԱՎԱԼԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԵՎ ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ

 

5.1 Պահեստային շենքերի ծավալահատակագծային լուծումները պետք է ապահովեն նրանց վերակառուցումը, բեռների պահեստավորման տեխնոլոգիայի փոփոխումը առանց շենքի նշանակալի վերակառուցման:

5.2 Պահեստային շենքերը բնակավայրերի տարածքում տեղաբաշխելու դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել շրջապատող կառուցապատման ճարտարապետական լուծումները:

5.3 Պահեստային շենքերի երկրաչափական հարաչափերը՝ հենամեջերի չափերը, սյուների քայլերը և հարկերի բարձրությունը, որոշվում են տեխնոլոգիական պահանջներից ելնելով, իսկ շարժունակ (գույքային) շենքերինը՝ ըստ ԳՕՍՏ 228.53։

5.4 Մեկ շենքում անհրաժեշտ է միավորել պահեստարանի, առաքման, ընդունման, տեսակավորման և բեռների կոմպլեկտավորման սենքերը, ինչպես նաև վարչական, կենցաղային և այլ սենքեր, եթե նրանք չեն հակասում տեխնոլոգիական, սանիտարական և հակահրդեհային պահանջներին:

5.5 Էներգետիկ և սանիտարատեխնիկական սարքավորանքը, շահագործման պայմաններից ելնելով, անհրաժեշտ է տեղադրել բաց հարթակների վրա, անհրաժեշտության դեպքում նախատեսելով տեղական ծածկ: Պահոցների և առաքման սենքերի հատակների մակերեսները չպետք է զբաղեցվեն ինժեներական սարքավորանքով:

5.6 Շենքի հարկերի քանակը և բարձրությունը (սույն նորմերի 1 աղյուսակում նշված սահմաններում) անհրաժեշտ է ընդունել պահեստային սենքերը տարբեր հարկայնության շենքերում տեղաբաշխման տարբերակների տեխնիկատնտեսական ցուցանիշների համեմատության արդյունքների հիման վրա:

5.7 Պահեստային սենքերի բարձրությունը նշանակվում է պահեստային գործընթացում կիրառվող մեքենայացմանը համապատասխան: Հատակից մինչև կոնստրուկցիաների տակի և հաղորդակցուղիների ու սարքավորանքի ելուստված տարրերի բարձրությունը մարդկանց մշտական անցման և տարանցման ուղիների վրա պետք է լինի 2 մ ոչ պակաս:

5.8 Բարձրաբերձ դարակաշարային պահմամբ պահեստային միահարկ շենքերում, հիմնավորման դեպքում դարակաշարերի կոնստրուկցիան կարող է օգտագործվել ծածկերի հենարանների և արտաքին պատերի պատող կոնստրուկցիաների ամրացման համար:

5.9 Ա և Բ կարգի պահեստային շենքերի արտաքին պատող կոնստրուկցիաներն անհրաժեշտ է նախագծել դյուրանետվող՝ ըստ ՀՀՇՆ IV-11.03.01:

5.10 Սննդամթերքի պահման պահեստային սենքերում անհրաժեշտ է նախատեսել կրծող կենդանիների կողմից չքայքայվող նյութերից անսնամեջ պատող կոնստրուկցիաներ, արտաքին դռների, դարպասների և ելանցքների կափարիչների հոծ և անսնամեջ փեղկեր, օդափոխության համակարգի օդատար խուղակների անցքերի փակման կայանքներ, պողպատյա ցանցով (12+12 մմ չափի բջիջներով) ցանցապատերի տեղադրում հատակի մակարդակից 0,6 մ բարձրության սահմաններում տեղադրված օդատարների անցքերի և նկուղային հարկի պատուհանների վրա (պողպատյա ցանցով պաշտպանված կոնստրուկցիան պետք է լինի բացվող կամ հանվող):

Նման պահեստային շենքերի նախագծերում անհրաժեշտ է նախատեսել խողովակաշարերի անցումների (պատերում, միջնորմներում և ծածկերում) և սենքերի պատող կոնստրուկցիաների կցորդումների լցափակում:

Սննդամթերքի պահման համար նախատեսված սենքերում հատակների ծածկույթի համար ձյութ և ձյութային մածուկներ չեն օգտագործվում:

5.11 Պահեստային շենքերի սյուները և բացվածքների եզրակալերը հատակատրանսպորտի լարված շարժման դեպքում անհրաժեշտ է պաշտպանել մեխանիկական վնասվածքներից:

5.12 Բեռնման-բեռնաթափման թեքահարթակները և բեռնահարթակներն անհրաժեշտ է նախագծել հաշվի առնելով բեռները և բեռնման-բեռնաթափման մեխանիզմները մթնոլորտային տեղումներից պաշտպանելու պահանջները:

Երկաթուղային բեռնման-բեռնաթափման թեքահարթակի և կառամատույցի վրա տեղադրված ծածկարանը պետք է ծածկի երկաթգծի առանցքը 0,5 մ ոչ պակաս չափով, իսկ ավտոմոբիլային թեքահարթակի վրա տեղադրված ծածկարանը պետք է թեքահարթակի եզրից ոչ պակաս 1,5 մետրով ծածկի ավտոմոբիլային երթանցը:

5.13 Բեռնման-բեռնաթափման թեքահարթակի երկարությունն անհրաժեշտ է որոշել ելնելով պահեստի բեռնաշրջանառությունից և տարողությունից, ինչպես նաև շենքի ծավալահատակագծային լուծումներից:

Բեռնման-բեռնաթափման թեքահարթակի և կառամատույցի լայնությունը անհրաժեշտ է ընդունել տեխնոլոգիայի և բեռնման-բեռնաթափման աշխատանքների անվտանգության տեխնիկայի պահանջներին համապատասխան՝ ըստ 5.17 կետի:

5.14 Բեռնման-բեռնաթափման թեքահարթակների և կառամատույցների համար անհրաժեշտ է նախատեսել տարակենտրոնացված երկու սանդուղք կամ թեքամուտք:

5.15 Բեռնման-բեռնաթափման թեքահարթակի եզրի նիշն ավտոմոբիլային տրանսպորտի մոտեցման կողմից անհրաժեշտ է նախատեսել ճանապարհի երթևեկելի մասի մակերևույթից կամ բեռնման-բեռնաթափման հրապարակից 1,2 մ բարձր:

5.16 Բեռնման-բեռնաթափման թեքահարթակները և կառամատույցները երկաթուղային շարժակազմի համար անհրաժեշտ է նախագծել 1520 մմ ռելսամիջով երկաթուղիների կառուցվածքների և շարժակազմի մոտեցման եզրաչափերի վերաբերյալ ստանդարտին համապատասխան:

5.17 Հատակատրանսպորտային միջոցների անցման համար թեքամուտքի լայնությունը պետք է գերազանցի բեռնված տրանսպորտի միջոցների առավելագույն լայնությունը 0,6 մ ոչ պակաս: Փակ սենքում գտնվելու դեպքում թեքամուտքի թեքությունն անհրաժեշտ է ընդունել 16% ոչ ավելի, և 10% ոչ ավելի շենքից դուրս գտնվելու դեպքում:

5.18 Դարպասների, երկաթուղիների ներանցումների, երդիկների, ներքին ջրտարների, քիվապատերի և պատուհանների, երդիկների մաքրման ու նորոգման հարմարանքների տեղակայումը անհրաժեշտ է իրականացնել ըստ ՀՀՇՆ IV-11.03.01:

5.19 Պահեստային շենքերի ջերմաստիճանը, հարաբերական խոնավությունը և օդի շարժման արագությունն անհրաժեշտ է ընդունել ըստ բեռների պահպանման տեխնոլոգիայի, համաձայն ՀՀՇՆ IV-12.02.01:

5.20 Պահեստային շենքերի և սենքերի հատակների հիմքերի և ծածկույթի կոնստրուկցիան և նյութերն անհրաժեշտ է ընդունել հաշվի առնելով պահեստավորվող բեռների ընկալումը, հատակատրանսպորտրի տեսակը և նրա մեխանիկական ազդեցության ուժգնությունը և փոշեանջատողականությունն ըստ ՍՆիՊ 2.03.13:

 

6. ՀՐԴԵՀԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽՈՒՄԸ

 

6.1 Հրակայունության աստիճանը և կոնստրուկցիաների հրդեհային վտանգավորության դասը, պահեստային շենքի բարձրությունը և շենքի հարկի մակերեսը հրդեհային հատվածամասի սահմաններում անհրաժեշտ է ընդունել ըստ 1 աղյուսակի:

Հարակից հարկերի ծածկերի մեջ բաց տեխնոլոգիական անցքերի առկայության դեպքում, այդ հարկերի մակերեսների գումարը չպետք է գերազանցի 1 աղյուսակում նշված հարկի մակերեսը:

Պահեստային սենքերը ինքնաշխատ հրդեհաշիջման կայանքներով սարքավորման դեպքում, 1 աղյուսակում նշված հարկերի մակերեսները կարելի է ավելացնել 100%, բացառությամբ հրդեհային վտանգավորության բոլոր դասերի IV աստիճանի հրակայունության շենքերի:

Արտադրական շենքերում պահեստների տեղաբաշխման դեպքում պահեստային սենքերի հարկի մակերեսները (հարկերի քանակը) հրդեհային հատվածամասի սահմաններում և դրանց բարձրությունը չպետք է գերազանցի 1 աղյուսակում բերված մեծություններին:

1 աղյուսակում սահմանված են նորմեր՝ շենքերի կարգերի և հրդեհային հատվածամասերի համար՝ նախատեսված շենքերի հրակայունության աստիճանի և հրդեհային վտանգավորության դասի տարբեր զուգորդումներով: Այլ զուգորդումների դեպքում, որոնք նախատեսված չեն սույն աղյուսակում, շենքի հարկի մակերեսը և բարձրությունն ընդունվում են տվյալ շենքի համար այդ կարգի ցուցանիշներից վատագույնը ըստ ՀՀՇՆ II-8.04.01 1.6-ի:

 

Աղյուսակ 1

Պահեստի կարգը Շենքի բարձրու-
թյունը*,
մ
Շենքի հրակայու-
նության աստիճանը
Շենքի կոնստրուկտիվ հրդեհային վտանգա-
վորությունը
Հարկի մակերեսը, մ2, շենքի հրդեհային հատվածակողմի սահմաններում
միահարկ երկհարկ բազմա-
հարկ
Ա - I, II CO 5200 - -
- III CO 4400 - -
- IV CO 3600 - -
- IV C2, C3 75** - -
Բ 18 I, II CO 7800 5200 3500
- III CO 6500 - -
- IV CO 5200 - -
- IV C2, C3 75** - -
Վ 36 I, II CO 10400 7800 5200
24 III CO 10400 - -
- IV CO, C1 7800 - -
- IV C2, C3 2600 - -
- V Չի
նորմավորվում
1200 - -
Դ Չի սահմանվում I, II CO Չի սահմանվում 10400 7800
36 III CO, C1 Չի սահմանվում 7800 5200
12 IV CO, C1 Չի սահմանվում 2200 -
- IV C2, C3 5200 - -
- V Չի
նորմավորվում
2200 1200 -
* Սույն աղյուսակում շենքի բարձրությունը չափվում է 1-ին հարկի հատակից մինչև վերին հարկի առաստաղը, ներառյալ տեխնիկական հարկը. առաստաղի փոփոխական բարձրության դեպքում ընդունվում է հարկի միջին բարձրությունը:
I, II, III հրակայունության աստիճանի CO դասի շենքերի բարձրությունը չի նորմավորվում:
IV աստիճանի հրակայունության CO և C1 դասի միահարկ շենքերի բարձրությունն ընդունել 25 մ ոչ ավել, C2 և C3 դասինը՝ 18 մ ոչ ավելի (հատակից մինչև հենարանների վրա դրված ծածկի կրող կոնստրուկցիաների տակը):
** Շարժունակ շենքեր:

6.2 Բ և Վ կարգի բազմահարկ պահեստային շենքերն անհրաժեշտ է նախագծել 60 մ ոչ ավելի լայնությամբ:

6.3 Բազմահարկ շենքի առաջին հարկի մակերեսը կարելի է ընդունել միահարկ շենքի նորմերով, եթե առաջին հարկի ծածկը առաջին տիպի հակահրդեհային է:

6.4 Վ1-Վ3 արտադրական շենքերի պահեստային սենքերն անհրաժեշտ է անջատել այլ սենքերից առաջին տիպի հակահրդեհային միջնորմներով և երրորդ տիպի ծածկերով, իսկ արտադրանքը բարձր դարակաշարերում պահելու դեպքում առաջին տիպի հակահրդեհային պատերով և առաջին տիպի ծածկերով: Ընդ որում, արտադրական շենքերում տեղաբաշխված Վ1-Վ3 կարգի պատրաստի արտադրանքի պահեստներն անհրաժեշտ է տեղադրել արտաքին պատերին կից:

6.5 Բարձրաբերձ դարակաշարային պահման Վ կարգի պահեստային շենքերն անհրաժեշտ է նախագծել միահարկ, CO դասի I-IV աստիճանի հրակայունությամբ և ծխահեռացման համար ծածկի վրա տեղադրված երդիկներով և արտաձգման հորաններով:

Դարակաշարերը պետք է ունենան չայրվող նյութերից պատրաստված՝ վերձիգ ուղղությամբ 4 մ ոչ ավելի քայլով տեղադրված հորիզոնական էկրաններ:

Էկրանները պետք է ծածկեն դարակաշարի հորիզոնական ամբողջ կտրվածքը, այդ թվում նաև զույգված դարակաշարերի միջև եղած բացակները և չպետք է խոչընդոտեն բեռնման-բեռնաթափման աշխատանքների կատարմանը: Էկրանները, տարաների հատակները և տակդիրները պետք է ունենան 150 մմ քառակուսու կողմերով հավասարապես տեղադրված 10 մմ տրամագծով անցքեր:

Դարակաշարերի միջև յուրաքանչյուր 40 մ մեկ անհրաժեշտ է նախատեսել 2 մ ոչ պակաս բարձրությամբ և 1,5 մ ոչ պակաս լայնությամբ անցումներ: Դարակաշարի սահմաններում անցումներն անհրաժեշտ է անջատել դարակաշարի կոնստրուկցիաներից հակահրդեհային միջնորմներով: Արտաքին պատերի մեջ, դարակաշարերում թողնված լայնական անցումների տեղերում անհրաժեշտ է նախատեսել դռնատեղեր:

Ծխահեռացման հորանները (ելանցքերը) անհրաժեշտ է տեղադրել դարակաշարերի միջև թողնված բացվածքների վերևից:

Դարակաշարերի խողովակավոր կրող կոնստրուկցիաները կարող են օգտագործվել հրդեհաշիջող նյութերի փոխադրման համար, եթե ապահովված են այդ կոնստրուկցիաների ամրության, թողունակության և հերմետիկության պայմանները:

6.6 Միևնույն հրդեհային վտանգավորությամբ բեռներով պահեստային սենքերի տեխնոլոգիական և սանիտարական պայմաններով միջնապատերով բաժանման դեպքում, միջնապատերի նկատմամբ պահանջները որոշվում են նախագծի տեխնոլոգիական մասում:

Բեռների պահման տեխնոլոգիական պահանջներով, բեռների առաքումը, ընդունումը, տեսակավորումը և կոմպլեկտավորումը թույլատրվում է տեղավորել անմիջապես պահեստարաններում, առանց նրանց միմյանցից բաժանելու: Ընդ որում, ապրանքագետների, փորձագետների, պահեստապետների, խոտանողների, հաշվառողների և օպերատորների աշխատանքային տեղերը կարելի է անջատել չնորմավորված սահմաններով հրակայունության և հրդեհային վտանգավորության դասի միջնորմներով (ոչ ավելի 1,2 մ մասով խուլ, ապակեպատ կամ ցանցե, հավաքովի-քանդովի և տարաշարժուն):

6.7 Պահեստային շենքերի պահման սենքերի պատուհանների բացվածքների մակերեսը պետք է լինի հրդեհի դեպքում ծխահեռացման հաշվարկների մակերեսից ոչ պակաս, իսկ մյուս սենքերում ըստ ՀՀՇՆ IV-12.02.01:

Պահեստային սենքերը կարելի է նախագծել առանց պատուհանների՝ ծխահեռացման նախատեսման պայմանով:

Պատուհանների բացվածքներում ապակեբլոկների օգտագործման դեպքում, անհրաժեշտ է նախատեսել բացվող վերնափեղկեր, որոնց ընդհանուր մակերեսը որոշվում է հրդեհի ժամանակ ծխահեռացման հաշվարկով:

6.8 I, II, III, IV աստիճանի հրակայունության CO և C1 դասի հրդեհային վտանգավորության շենքերին կից թեքահարթակների և ծածկարանների կոնստրուկցիաներն անհրաժեշտ է ընդունել չայրվող նյութերից: