ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1109-Ա
«ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերին համապատասխան`
1. Հաստատել`
1) «Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 2-ի N ՀՕ-363-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները` համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
|
03.12.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված
ՀՀ վարչապետի
N 1109-Ա որոշման |
«ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
NN
ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման
մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի նախագիծը ընդունելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական աղբյուրը |
Իրավական հիմքը |
1. |
«Կադաստրի կոմիտեում
գնահատողների ինքնա-
կարգավորվող կազմակեր-
պությունների հաշվառման և
հաշվառումից հանելու կարգը
սահմանելու մասին»
Կադաստրի կոմիտեի
ղեկավարի հրաման |
Կադաստրի
կոմիտե |
2025 թ.
հունվարի 5 |
2025 թ.
հունվարի 24 |
Ֆինանսա- վորում
չի պահանջվում: |
«Գնահատման
գործունեության մասին»
օրենքում լրացումներ և
փոփոխու-թյուններ
կատարելու մասին» 2024
թվականի հոկտեմբերի 2-ի
N ՀՕ-363-Ն օրենքի 7-րդ
հոդվածով լրացվող 24․1-ին
հոդվածի 1-ին մաս |
2. |
«Գնահատողների ինքնա-
կարգավորվող կազմակեր-
պությունների կողմից
ամենամյա հաշվետվություն-
ները Կադաստրի կոմիտե
ներկայացնելու կարգը սահ-
մանելու մասին» Կադաստրի
կոմիտեի ղեկավարի
հրաման |
Կադաստրի
կոմիտե |
2025 թ.
հունվարի 5 |
2025 թ.
հունվարի 24 |
Ֆինանսա- վորում
չի պահանջվում: |
«Գնահատման
գործու-նեության մասին»
օրենքում լրացումներ և
փոփոխու-թյուններ
կատարելու մասին» 2024
թվականի հոկտեմբերի 2-ի
N ՀՕ-363-Ն օրենքի 8-րդ
հոդվածով լրացվող 27-րդ
հոդվածի 2-րդ մաս |
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
03.12.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |