Համարը 
N 523-Կ
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2001.11.02/18(81) Հոդ.154
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվը 
14.08.2001
Ստորագրող մարմինը 
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.08.2001
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.11.2001
Ուժը կորցնելու ամսաթիվը 
25.08.2014

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀՐԱՄԱՆԸ «ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

322.0523-Կ.14.08.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

 14 օգոստոսի 2001 թ.
ք. Երևան

N 523-Կ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. «Հաստատել պետության կամ համայնքի կարիքների համար վերցվող հողամասերի և այլ անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումներ և պետական գրանցման մասին» հրահանգը (կցվում է):

2. Հրահանգը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանի վրա:

 

Կոմիտեի նախագահ

Մ. Վարդանյան

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 14.08.2001 թ. N 523-Կ հրամանով

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 106 հոդվածի պահանջների համաձայն պետության կամ համայնքի կարիքների ծագման դեպքերում հողամասերի սեփականատերերի, օգտագործողների իրավունքները սահմանափակվում են Հողային օրենսգրքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում ու կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 218 հոդվածի պահանջների համաձայն պետության կամ համայնքի կարիքների համար հողամասը վերցնելու մասին որոշում ընդունելու լիազորություն ունեցող պետական մարմնի կողմից կայացված որոշումը ենթակա է գրանցման գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնող մարմնում` ընդ որում հողամասը վերցնելու մասին որոշում ընդունած պետական մարմինը պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել հողամասի սեփականատիրոջը:

ՀՀ հողային օրենսգրքի 104 հոդվածի պահանջների համաձայն տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները (Երևանում` Երևանի քաղաքապետը), կառուցապատման համար հողամասեր տրամադրելու մրցույթ կամ աճուրդ կարող են հայտարարել ոչ շուտ, քան կհաստատվի և անշարժ գույքի պետական միասնական կադաստրում կգրանցվի պետության կամ համայնքի կարիքների համար վերցվող հողամասի և այլ անշարժ գույքի օտարման գոտին ու ոչ շուտ, քան օտարման գոտում գտնվող անշարժ գույքն օրենքով սահմանված կարգով վերցնելը:

Սահմանված կարգով հաստատված` պետության կամ համայնքի կարիքների համար վերցվող հողամասերի և այլ անշարժ գույքի օտարման գոտին որպես սահմանափակում գրանցվում է ՀՀ կառավարության որոշման հիման վրա, համայնքների վարչական սահմաններում համայնքների (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի) ղեկավարների, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում մարզպետների գրությունների հիման վրա, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից` ըստ գույքի գտնվելու վայրի, հետևյալ կարգով.

հաստատված օտարման գոտում գրանցված Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի (հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի, Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի, Գրավի, հիփոթեքի իրավունքի, Անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականների ձևերը հաստատելու մասին» 22.10.1997 թ. թիվ 466 որոշմամբ) միավորների գրանցման բոլոր թերթիկներում «Սահմանափակումներ: Իրավունքի ձեռքբերում և դադարում» ենթաբաժնում` ըստ սյունակների լրացնելով`

Սեփականատիրոջ (օգտագործողի) անունը (անվանումը), ում օգտին է ձեռք բերվել սահմանափակումը-սյունակում լրացնել` «Հայաստանի Հանրապետություն կամ համայնքի անվանումը` ում կարիքների համար վերցվում է հողամասը և այլ անշարժ գույքը»:

Սահմանափակման իրավունքը հաստատող փաստաթղթի անվանումը, ամիսը, ամսաթիվը - սյունակում լրացնել` «օտարման գոտին հաստատելու լիազորություն ունեցող պետական մարմնի անվանումը, որոշման համարը ամիս, ամսաթիվ, տարեթիվ»:

Սահմանափակման ժամկետը - սյունակում լրացնել «մեկ տարի»:

Սահմանափակման պայմանները - սյունակում լրացնել, «Գույքը պետական մարմնի որոշման պահանջների համաձայն գտնվում է պետության կամ համայնքի կարիքների համար վերցվող օտարման գոտում: Հողամասը և այլ անշարժ գույքը վերցնելու մասին սահմանված կարգով ծանուցելուց հետո, մինչև այն վերցնելը, սեփականատիրոջ, օգտագործողի կողմից կատարված գույքի անբաժանելի բարելավումների համար կատարված ծախսերը հատուցման ենթակա չեն»:

Պետության կամ համայնքի կարիքների համար վերցվող հողամասի և այլ անշարժ գույքի օտարման գոտու սահմանափակումների պետական գրանցումները կատարվում են սահմանված կարգով` հետևյալ համապատասխան վճարումները կատարելու դեպքում`

1. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 36-րդ կետի «ժթ» ենթակետի «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման, այդ թվում սերվիտուտի պայմանագրի պետական գրանցում կատարելու համար», պետական տուրք` բազային տուրքի (1000 դրամ) չափով,

2. «Պետական գրանցման համար գանձվող վճարների ցանկի» 3, 4 կետերին համապատասխան Սահմանափակման իրավունքի պետական գրանցումից հետո դիմողին անհրաժեշտ է գրավոր տեղեկացնել որոշման պետական գրանցման վերաբերյալ:

Սահմանափակման պետական գրանցումից հետո, օտարման գոտում գտնվող անշարժ գույքի (այդ թվում նաև մինչև 1998 թ. մարտի 1 գրանցված) վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելիս, տեղեկատվության վերաբերյալ տեղեկանքում անհրաժեշտ է նշել պետական մարմնի որոշմամբ նախատեսված սահմանափակման վերաբերյալ տվյալներ, նշելով`

«Պետության կամ համայնքի կարիքների համար հողամասը և այլ անշարժ գույքը վերցնելու մասին որոշում ընդունելու լիազորություն ունեցող պետական մարմնի որոշմամբ (նշվում է որոշում ընդունող մարմնի անվանումը) գույքը գտնվում է պետության (կամ համայնքի) կարիքների համար վերցվող հողամասի և այլ անշարժ գույքի օտարման գոտում»:

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
10 հոկտեմբերի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 32201163