Համարը 
N 34-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2006.01.16/3(212) Հոդ.25
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
25.11.2005
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.11.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2019

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՔԱՂԱՔՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԲԱՐԵԿԱՐԳՎԱԾՈՒԹՅՈՒՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 179-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305500

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

25 նոյեմբերի 2005 թ.
ք. Երևան

N 34-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՔԱՂԱՔՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԲԱՐԵԿԱՐԳՎԱԾՈՒԹՅՈՒՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 179-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Քաղաքների ճանապարհային տնտեսության մասին» ձև թիվ 1-բարեկարգվածություն (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի ««Հաշվետվություն քաղաքների ճանապարհային տնտեսության մասին» ձև թիվ 1-բարեկարգվածություն պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 179-Ն որոշումը:

Նախագահ

Ս. Մնացականյան

 

Հավելված

 


Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
25 նոյեմբերի 2005 թ.
թիվ 34-Ն որոշմամբ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ՔԱՂԱՔՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԲԱՐԵԿԱՐԳՎԱԾՈՒԹՅՈՒՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հրահանգը սահմանում է «Քաղաքների ճանապարհային տնտեսության մասին» ձև թիվ 1-բարեկարգվածություն (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում են քաղաքապետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին՝ մինչև
փետրվարի 15-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Բաժին 1. Ճանապարհային տնտեսություն

 

5. Քաղաքային «Բոլոր փողոցների, անցումների ընդհանուր երկարությունը տարեվերջին» տողում (101) ներկայացվում են բոլոր կարգի փողոցների ինչպես բարեկարգված, այնպես էլ չբարեկարգված մասերի ընդհանուր երկարությունը, ներառյալ քաղաքների տարածքների մեջ մտնող կամուրջների, ուղեկամուրջների երկարությունը: Բարեկարգված են համարվում այն փողոցները, որոնց երթևեկելի մասը ծածկված է ինչպես կատարելագործված, այնպես էլ չկատարելագործված որևէ տեսակի ծածկույթով:

Եթե փողոցի բանուկ մասը բաժանվում է երկայնական բաժանարար կառույցով կամ ունի բաժանարար գիծ, ապա այդպիսի փողոցի երկարությունը հաշվարկվում է նրա կենտրոնով, անկախ երթևեկության շարքերի քանակից: Հրապարակների երկարությունը հաշվարկելիս դիտարկվում է որպես երկու ուղղություններով փողոցների խաչմերուկ:

6. Քաղաքային փողոցների, անցումների ընդհանուր երկարությունից առանձնացվում է բնահողային (տող 102) և բարեկարգված մասերի երկարությունները (տող 103): Տող 103-ից առանձնացվում են ցեմենտբետոնե, ասֆալտբետոնե, խճից և կոպիճից մշակված կապակցող նյութերից ծածկույթով մասերի երկարությունները, համապատասխանաբար` 104, 105 և 106 տողերում:

7. Տող 107-ում ներկայացվում են այն փողոցների երկարությունները, որոնց կից կան անտառաշերտեր:

8. «Բոլոր փողոցների, անցումների և հրապարակների (ներառյալ մայթերի) ընդհանուր մակերեսը» տողում (109) ներկայացվում են տվյալներ շենքերի ճակատային մասերում տեղաբաշխված բոլոր փողոցների և անցումների (պողոտաներ, մայրուղիներ, նրբանցքներ, փակուղիներ, հրապարակներ՝ ներառյալ կայարանամերձ, մարզահրապարակներին կից և այլն) ընդհանուր մակերեսը, ինչպես նաև կամուրջների, ուղեկամուրջների և դրանց մատույցների ընդհանուր մակերեսը: Գետափնյա փողոցների մակերեսը սահմանափակվում է շենքերի ճակատային մասերի (կարմիր գծի) և գետափնյա փողոցի հանդիպակաց մասի սահմանով (ճաղաշարեր և այլ գետափնյա ցանկապատեր կամ գետափնյա իջվածքի սկիզբը):

9. Հաշվարկային այդ մակերեսից առանձնացվում է բարեկարգվածը (տող 110):

Բաժին 2. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշներ

10. Բաժնում ներկայացվող ֆինանսական մուտքերի և ծախսերի վերաբերյալ տվյալները լրացվում են հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համապատասխան տողերի հիման վրա:

11. Տող 201-ում ներկայացվում են բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որից առանձնացվում է բյուջեից մուտքերը (տող 202), մուտքեր նվիրատվությունից (տող 203) և այլ մուտքեր (տող 204):

12. Ընդհանուր ծախսերից (տող 205) առանձնացվում են.

1) «նյութական ծախսեր» տող 206-ում ներկայացվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,

2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» տող 207-ում ներկայացվում են՝ աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,

3) «գործուղման ծախսեր» տող 208-ում ներկայացվում են հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,

4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» տող
209-ում ներկայացվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,

5) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները ներկայացվում են տող 210-ում,

6) տող 211-ում ներկայացվում են կազմակերպությունների կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,

7) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը ներկայացվում են տող 212-ում:

13. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար (տող 213) որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը ամիսների թվի (12-ի) վրա բաժանելով:

Աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսվա 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի հանրագումարը (ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը), հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով: Աշխատողների ցուցակային թվաքանակը հանգստյան կամ տոն (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա ցուցակային թվաքանակին հավասար:

Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:

 

Ներմուծեք նկարագրությունը_17995

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է Ներկայացնում է

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տարածքային բաժին

Քաղաքապետարանները

մինչև փետրվարի 15-ը

Ով է ներկայացնում ____________________________________

(անվանումը)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ___________________

_________________________________________________

Գտնվելու վայրը
______________________________________

_____________________________________   
I   I   I   I   I   I   I
 

    (փոստային դասիչ)


Մարզը ____________________ Համայնքը ______________


 
Պետական ռեգիստրում գրանցման համարը  I   I   I   I   I   I   I   I   I   I   I   I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը   I   I   I   I   I   I   I   I   I


Հարկ վճարողի հաշվառման համարը                       I   I   I   I   I   I   I   I   I


Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ 
1-ԲԱՐԵԿԱՐԳՎԱԾՈՒԹՅՈՒՆ
(տարեկան)


«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի
25 նոյեմբերի 2005 թ.
թիվ 34-Ն որոշմամբ



 

Չլրացնել             Ներմուծեք նկարագրությունը_17998

ՏԳՏԴ   I_I_I_I_I_I_I

Մարզը       I_I_I

 

Համայնքը    I_I_I_I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

ՔԱՂԱՔՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
200_ թ.  համար

Բաժին 1. Ճանապարհային տնտեսություն

Տողի համարը

 

Չափման միավորը

Ընդամենը

Ա

Բ

Գ

1

101

Բոլոր փողոցների, անցումների ընդհանուր երկարությունը տարեվերջին, (102+103)

կմ

 

 102

այդ թվում՝

բնահողային

- " -

 

103

բարեկարգված  (երթևեկելի մասում որևէ տեսակի ծածկույթ ունեցող)

- " -

 

104

որից՝

ցեմենտբետոնե

- " -

 

105

        ասֆալտբետոնե

- " -

 

106

        խճից և կոպիճից (խարամ) մշակված կապակցող նյութերից

- " -

 

107

Փողոցներ, որոնց կից կան անտառաշերտեր

- " -

 

108

                              որից՝  երկկողմանի      

- " -

 

109

Բոլոր փողոցների, անցումների և հրապարակների (ներառյալ մայթերի) ընդհանուր մակերեսը (ծածկույթով և առանց ծածկույթի)

հազ.
քառ. մ

 

110

    որից՝  բարեկարգված   

- " -

 

Բաժին 2. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշներ

(հազ. դրամ)

Տողի համարը

 

Ընդամենը

Ա

Բ

1

201

Մուտքեր, ընդամենը

 

202

    այդ թվում՝  բյուջեից

 

203

                       նվիրատվությունից

 

204

                       այլ մուտքեր

 

205

Ծախսեր,  ընդամենը

 

206

     այդ թվում՝
նյութական ծախսեր

 

207

          ոչ նյութական ծառայությունների վճարումներ

 

208

          գործուղման ծախսեր

 

209

          աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարումներ

 

210

          պարտադիր սոցիալական ապահովագրական վճարներ

 

211

          հիմնավերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռք բերման ծախսեր

 

212

          այլ ծախսեր

 

213

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, մարդ

 

Ղեկավար

_______________
(Ազգանուն, անուն)

_______________
(Ստորագրություն)

Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

_______________
(Ազգանուն, անուն)
_______________
(Հեռախոսահամար(ներ)

_______________
(Ստորագրություն, պաշտոն)
__ _______ 200_թ.
(լրացման ամսաթիվը)

Էլեկտրոնային փոստ _________________@______________