ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՑԿՅԱՆՍ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ» ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների, բազմամյա ազգանվեր ու հայրենանվեր գործունեության համար Հայկական բարեգործական ընդհանուր միության ցկյանս նախագահ Ալեք ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ շնորհել «Հայաստանի ազգային հերոսի» կոչում` հանձնելով Հայրենիքի շքանշան:
Հայաստանի Հանրապետության Նախագահ
14 հոկտեմբերի 1994 թվականի, քաղ. Երևան ՆՀ-381 |
Լ.Տեր-Պետրոսյան |