Համարը 
N 44-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2006.03.01/6(215) Հոդ.72
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
28.12.2005
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.03.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 փետրվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60306034

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

28 դեկտեմբերի 2005 թ.
ք. Երևան

N 44-Ն

               
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Աշխատանքի պայմանների մասին» Ձև թիվ 1-ԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման մեթոդական ցուցումները` համաձայն հավելվածի:

Նախագահ

Ս. Մնացականյան

 

Հավելված

 

Ներմուծեք նկարագրությունը_5040

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
 

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

1. Ազգային վիճակագրական ծառայություն

2. Ազգային վիճակագրական ծառայության  մարզային գործակալություն (տարածքային բաժին)

Իրավաբանական անձինք

մինչև հաշվետու
ժամանակաշրջանին հաջորդող
ամսվա 25-ը

Ով է ներկայացնում  _________________________________

(անվանումը)

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը  ________________ ______________________________________________

 

Գտնվելու վայրը  ___________________________________

 

____________________________________  I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Մարզը ____________________ Համայնքը ______________

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը   I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

 

Հարկ վճարողի հաշվառման համարը                     I_I_I_I_I_I_I_I_I

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ
1-ԱՊ

(աշխատանքի պայմաններ)
(տարեկան)

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական
խորհրդի
28 դեկտեմբերի 
2005 թ.

թիվ 44-Ն որոշմամբ

 

 
Չլրացնել ò


ՏԳՏԴ    I_I_I_I_I_I

Մարզը           I_I_I

Համայնքը    I_I_I_I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

200_թ.-ի դրությամբ

1. Աշխատանքի պայմանները

Ցուցանիշի անվանումը

Տողի
հա-մարը

Ընդամենը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, մարդ

որից՝

կանայք

մինչև 18 տարեկան անձինք

Ա

Բ

1

2

3

Աշխատողների ցուցակային  թվաքանակը  (առանց հղիության, ծննդաբերության և մինչև 3 տարեկան երեխայի խնամքի հետ կապված արձակուրդում գտնվողների)

001

 

 

 

1. 001 տողից՝ աշխատողների թվաքանակը, ովքեր աշխատում են.

002

 

 

 

ա) բարձր աղմուկի, ուլտրաձայնի, ինֆրաձայնի  պայմաններում

003

 

 

 

բ) վիբրացիայի բարձր մակարդակի պայմաններում

004

 

 

 

գ) աշխատանքային գոտու օդի փոշոտվածության,  գազի, իոնացնող և չիոնացնող ճառագայթման պայմաններում

005

 

 

 

2. Ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվածների թվաքանակը

006

 

 

 

2. Աշխատանքի վնասակար ԵՎ վտանգավոր պայմանների համար տրվող արտոնությունները ԵՎ հատուցումները

Ցուցանիշի անվանումը

Տողի հա-մարը

Ընդամենը հաշվետու տարվադեկտեմբերի 31-ի դրությամբ, մարդ

որից՝
կանայք

Ա

Բ

1

2

Աշխատողների ցուցակային թվաքանակը, որոնց վնասակար, առանձնապես  վնասակար, առանձնապես վտանգավոր պայմաններում աշխատելու համար սահմանված են.

     

լրացուցիչ արձակուրդ

007    

աշխատաժամանակի կրճատ տևողություն

008

 

 

անվճար բուժկանխարգելիչ սնունդ

009

 

 

անվճար կաթի և այլ համարժեք սննդամթերքի ստացում

010

 

 

բարձր տարիֆային դրույքներ

011

 

 

հավելավճարներ աշխատանքի   ինտենսիվության և ոչ նպաստավոր պայմանների  համար

012

 

 

արտոնյալ պայմաններով պետական կենսաթոշակի իրավունք, ըստ  թիվ 1 ցուցակի

013

 

 

ըստ  թիվ 2 ցուցակի

014

 

 

աշխատանքի հատուկ պայմանների, երկարամյա ծառայության համար օրենքով սահմանված այլ կենսաթոշակ

015

 

 

աշխատանքի պայմանների համար կազմակերպության կողմից սահմանված արտոնյալ պայմաններով կենսաթոշակ

016

 

 

Աշխատողների ցուցակային թվաքանակը, որոնց նշանակված է 007-016 տողերում թվարկված արտոնություններից և հատուցումներից որևէ մեկը

017

 

 

Աշխատողների ցուցակային թվաքանակը, որոնց անվճար տրամադրվում է հատուկ համազգեստ, հատուկ կոշիկ և անհատական պաշտպանության այլ միջոցներ

018

 

 

Աշխատողների ցուցակային թվաքանակում ներառվում են աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողները` անկախ պայմանագրի ժամկետից (տե'ս «Աշխատանքի վիճակագրության վերաբերյալ մեթոդական ցուցումների» II բաժնի 6 կետը) և չեն ներառվում հղիության և ծննդաբերության, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի հետ կապված արձակուրդում գտնվողները, ինչպես նաև Ցուցումների II բաժնի 7 կետում նշված աշխատողները:

1-ին բաժնում 001 տողը լրացվում է Ցուցումների II բաժնի 10.1 կետին համապատասխան:

 

002 տողում յուրաքանչյուր աշխատող` անկախ նրա վրա ազդող վտանգավոր և թունավոր արտադրական գործոնների քանակի, հաշվառվում է մեկ անգամ:

 

003-005 տողերում նույն աշխատողը կարող է հաշվառվել մի քանի անգամ` ըստ նրա վրա ազդող արտադրական գործոնների քանակի: 013 - 016 տողերում յուրաքանչյուր աշխատող` անկախ արտոնյալ պայմաններով տրվող կենսաթոշակ ստանալու հիմքերի քանակի, հաշվառվում է մեկ անգամ:

 

017 տողում յուրաքանչյուր աշխատող` անկախ տրվող արտոնությունների և հատուցումների քանակի, հաշվառվում է մեկ անգամ:

 

018 տողում լրացվում է այն աշխատողների թվաքանակը, որոնց անվճար տրամադրվել է անհատական պաշտպանության միջոցներից որևէ մեկը:

 

 

Հավելված

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության վիճակագրության
պետական խորհրդի
28 դեկտեմբերի 2005 թ.
թիվ 44-Ն որոշմամբ

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սույն մեթոդական ցուցումները նախատեսված են իրավաբանական անձանց կողմից աշխատանքի պայմանների մասին թիվ 1-ԱՊ պետական վիճակագրական հաշվետվությունը լրացնելիս առաջնորդվելու համար:

Տեղեկատվություն ներկայացնում են արդյունաբերական, շինարարական, տրանսպորտի և կապի ոլորտի խոշոր և միջին կազմակերպությունները:

Բ Ա Ժ Ի Ն  I

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

2. Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում ավելացված արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Վերջինիս որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրիչ չափանիշներով:

3. Աշխատանքի պայմանների, ոչ նպաստավոր պայմաններում աշխատանքի համար տրվող հատուցումների և արտոնությունների վերաբերյալ պետական վիճակագրական հաշվետվությունը կազմվում է նախատեսված հաշվետու տարվա համար:

Հաշվետվությունը կազմվում է հաշվետու տարվա սկզբից` հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանի կտրվածքով:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով:

Բ Ա Ժ Ի Ն  II

 ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

5. Աշխատանքի պայմաններն աշխատանքային գործընթացի և արտադրական միջավայրի գործոնների ամբողջությունն է, որում իրականացվում է մարդու գործունեությունը:

6. Աշխատատեղը վայր է, որտեղ աշխատողը պետք է գտնվի աշխատանքային գործունեություն իրականացնելու համար` գտնվելով գործատուի անմիջական կամ ոչ անմիջական հսկողության տակ:

7. Վնասակար արտադրական գործոնը աշխատանքային գործընթացի և միջավայրի գործոնն է, որի ազդեցությունն աշխատողի վրա որոշակի պայմաններում (ինտենսիվություն, տևականություն) կարող է առաջացնել մասնագիտական հիվանդություններ, աշխատունակության ժամանակավոր կամ կայուն անկում, բարձրացնել սոմատիկ և վարակիչ հիվանդությունների հաճախականությունը, հանգեցնել սերնդի առողջության խանգարման:

8. Վնասակար արտադրական գործոններ են.

1. ֆիզիկական գործոնները, ինչպիսիք են.

ա) ջերմաստիճանը, խոնավությունը և օդի շարժման արագությունը, ջերմային ճառագայթումը,

բ) չիոնացնող էլեկտրամագնիսական դաշտը և ճառագայթումը (էլեկտրաստատիկ դաշտերը, մշտական մագնիսական դաշտերը (այդ թվում` գեոմագնիսական), արտադրական հաճախականության էլեկտրական և մագնիսական դաշտերը, ռադիոհաճախության ընդգրկույթի (դիապազոնի) էլեկտրամագնիսական ճառագայթումը, օպտիկական ընդգրկույթի էլեկտրամագնիսական ճառագայթումը, այդ թվում` լազերային և ուլտրամանուշակագույն),

գ) իոնացնող ճառագայթումը,

դ) արտադրական աղմուկը, ուլտրաձայնը, ինֆրաձայնը,

ե) վիբրացիան (տեղային, ընդհանուր),

զ) աերոզոլները (փոշին)` կապված առավելապես ֆիբրիոգեն գործունեության հետ,

է) լուսավորությունը. բնական լուսավորության բացակայությունը կամ ոչ բավարար լուսավորությունը, անբավարար արհեստական լուսավորությունը կամ կուրացուցիչ փայլը, թարթող  լուսավորությունը,

ը) էլեկտրական լիցքավորված օդի մասնիկները` աերոիոնները.

2. քիմիական գործոնները, այդ թվում նաև կենսաբանական բնույթի մի շարք նյութերի` հակաբորբոքիչների, վիտամինների, հորմոնների, խմորիչների (ֆերմենտների), սպիտակուցային պատրաստուկների ստացումը քիմիական սինթեզի ճանապարհով և/կամ որոնց հսկման համար օգտագործվում է քիմիական անալիզի մեթոդը.

3. կենսաբանական գործոնները, ինչպիսիք են միկրոօրգանիզմները, միկրոօրգանիզմների պատրաստուկներում պարունակվող կենդանի բջիջները և սպորները, պաթոգեն  միկրոօրգանիզմները:

9. Աշխատանքային գործընթացի գործոններ են.

1. աշխատանքի ծանրությունը, որն աշխատանքային գործընթացի բնութագրիչ է և արտահայտում է օրգանիզմի հենաշարժիչ համակարգի և օրգանիզմի գործունեությունն ապահովող ֆունկցիոնալ համակարգի (սրտանոթային, շնչառական և այլն) ծանրաբեռնվածությունը:

Աշխատանքի ծանրությունը բնութագրվում է ֆիզիկական դինամիկ ծանրաբեռնվածությամբ, տեղափոխվող կամ բարձրացվող բեռի զանգվածով, աշխատանքային նմանատիպ շարժումների ընդհանուր քանակով, աշխատանքային դիրքի ձևով, կայուն ծանրաբեռնվածության մեծությամբ, մարմնի թեքվածության աստիճանով, տարածության մեջ տեղափոխումների, տեղաշարժերի քանակով.

2. աշխատանքի լարվածությունը, որն աշխատանքային գործընթացի բնութագրիչ է և արտահայտում է աշխատողի կենտրոնական նյարդային համակարգի, զգայարանների և հուզական համակարգի ծանրաբեռնվածությունը:

Աշխատանքի ծանրաբեռնվածությունը բնութագրող գործոններից են մտավոր, հուզական, զգայական ծանրաբեռնվածությունը, մոնոտոն  ծանրաբեռնվածության աստիճանը, աշխատանքի ռեժիմը:

10. Վտանգավոր արտադրական գործոններն աշխատանքային գործընթացի և միջավայրի այն գործոններն են, որոնք կարող են հարուցել սուր հիվանդություններ կամ հանգեցնել առողջության վատթարացման, ընդհուպ` մահվան:

Քանակական բնութագրերից և գործողության տևականությունից կախված առանձին վնասակար արտադրական գործոններ կարող են դառնալ վտանգավոր:

Բ Ա Ժ Ի Ն  III

  ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎՆԱՍԱԿԱՐ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԸ

Սույն բաժինը լրացվում է միայն վնասակար և վտանգավոր պայմաններում աշխատելու համար արտոնություններ և հատուցումներ ստացող աշխատողների համար:

11. Վնասակար և վտանգավոր պայմաններում աշխատելու համար.

ա) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 161 հոդվածի 1.1) կետով և ՀՀ կառավարության 11.08.2005 թ. N 1384-Ն որոշմամբ սահմանված է լրացուցիչ արձակուրդ,

բ) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 140 հոդվածի 1.2) կետով սահմանված է աշխատաժամանակի կրճատ տևողություն,

գ) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 183 հոդվածով սահմանված է աշխատանքի վարձատրություն` ավելի բարձր տարիֆային դրույքով և օրենքով սահմանված կարգով տրվող հավելավճարներ,

դ) «Տարիքային արտոնյալ աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցուցանիշների ցուցակների հաստատման մասին» ՀՀ կառավարության 31.03.1993 թ. N 140 որոշման համաձայն՝ սահմանված է արտոնյալ պայմաններով պետական կենսաթոշակ:

12. Վնասակար և վտանգավոր պայմաններում աշխատելու համար մասնագիտական հիվանդությունների կանխարգելման (պրոֆիլակտիկայի) նպատակով աշխատողներին անվճար տրամադրվում է բուժկանխարգելիչ սնունդ, կաթ և այլ համարժեք սննդամթերք: