Համարը 
N 46-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2006.03.01/6(215) Հոդ.74
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
28.12.2005
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.03.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 
25.02.2010

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 փետրվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60306032

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

28 դեկտեմբերի 2005 թ.
ք. Երևան

N 46-Ն

               Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Կազմակերպություններում աշխատողների թվաքանակի և աշխատավարձի ընտրանքային հետազոտության հարցաթերթը և լրացման մեթոդական ցուցումները»` համաձայն հավելվածի:

Նախագահ

Ս. Մնացականյան

Հավելված

Ներմուծեք նկարագրությունը_5040

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հարցաթերթի ներկայացման ժամկետը`

1. Ազգային վիճակագրական ծառայություն

2. Ազգային վիճակագրական ծառայության  մարզային գործակալություն (տարածքային բաժին)

Ազգային վիճակագրական ծառայության  կողմից ընտրանքային կարգով ընտրված իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը

մինչև հաշվետու
ժամանակաշրջանին հաջորդող
ամսվա 25-ը

Ով է ներկայացնում  _________________________________

(անվանումը)

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը  ________________ ______________________________________________


Մարզը ____________________ Համայնքը ______________


Գտնվելու վայրը  ___________________________________

 

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը   I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

 

Հարկ վճարողի հաշվառման համարը                     I_I_I_I_I_I_I_I_I

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական
խորհրդի
28 դեկտեմբերի 
2005 թ.

թիվ 46-Ն որոշմամբ

 
Չլրացնել ò


ՏԳՏԴ    I_I_I_I_I_I

Մարզը           I_I_I

Համայնքը    I_I_I_I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Հ Ա Ր Ց Ա Թ Ե Ր Թ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ

200_թ.-ի դրությամբ

1. Լրացվե՞լ է հարցաթերթ

1. Այո (նշել)                                                                   q è 3.
2. Ոչ (նշել) q è 2.

 2. Հարցաթերթ չլրացնելու դեպքում` նշել պատճառը 

2.1. Չի հայտնաբերվել
2.2. Չի գործում (ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը) q
2.3 Լուծարվել է q
2.4. Հրաժարվել են տեղեկատվություն տրամադրել

3. Աշխատողների թվաքանակը, աշխատանքի վարձատրության և դրան  հավասարեցված այլ վճարումները

Ցուցանիշի անվանումը

Տողի
համարը

Ընդամենը

Ա

Բ

1

Աշխատողների միջին տարեկան թվաքանակը, մարդ (002+003+004)

001

 

    այդ թվում՝  ցուցակային կազմի աշխատողներ

002

 

համատեղությամբ աշխատողներ 

003

 

կապալային կամ քաղաքացիական իրավական  պայմանագրով աշխատողներ

004

 

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը,   մարդ

005

 

Ցուցակային և ոչ ցուցակային կազմի աշխատողների աշխատանքի վարձատրության և դրան  հավասարեցված այլ վճարումները,   հազ. դրամ (007+008+009)

006

 

    այդ թվում՝  ցուցակային կազմի աշխատողների

007

 

համատեղությամբ աշխատողների

008

 

կապալային կամ քաղաքացիական իրավական  պայմանագրով աշխատանք կատարողների

009

 

4. Դեկտեմբեր ամիսն ամբողջությամբ աշխատած ցուցակային կազմի աշխատողների բաշխումն ըստ հաշվարկած աշխատավարձի չափի

Ցուցանիշի  անվանումը

Տողի  համարը

Ընդամենը

Ա

Բ

1

Դեկտեմբեր ամիսն ամբողջությամբ աշխատած աշխատողների թվաքանակը,   մարդ

010

 

010 տողից՝  աշխատողների թվաքանակն  ըստ աշխատավարձի  չափի,   մարդ

 

 

մինչև 15000 դրամ

011

 

15000 - 20000

012

 

20001 - 30000

013

 

30001 - 40000

014

 

40001 - 50000

015

 

50001 - 60000

016

 

60001 - 80000

017

 

80001 - 100000

018

 

      100001 և ավելի

019

 

Կազմակերպության աշխատավարձի նվազագույն չափը,   դրամ

020

 

Կազմակերպության աշխատավարձի առավելագույն չափը,   դրամ

021

 

5. Աշխատողների և աշխատատեղերի շարժը   

Ցուցանիշի անվանումը

Տողի  համարը

Ընդամենը, մարդ

Ա

Բ

1

Ընդունվել են աշխատողներ հետազոտվող ժամանակաշրջանում

022

 

Ազատվել են աշխատողներ հետազոտվող ժամանակաշրջանում   (024+026+027)

023

 

   այդ թվում՝  գործատուի նախաձեռնությամբ,  որից.

024

 

աշխատողների թվաքանակի կրճատման հետ կապված

025

 

աշխատողի նախաձեռնությամբ (սեփական կամքով)

026

 

այլ պատճառներով

027

 

Ազատ աշխատատեղերի (պահանջվող աշխատողների) թիվը հետազոտվող ժամանակաշրջանի վերջին (դեկտեմբերի 31-ի դրությամբ)

028

 

6. Զբաղվածության աստիճանը և աշխատաժամանակի օգտագործումը

Ցուցանիշի անվանումը

Տողի
համարը

Ընդամենը,
տարեսկզբից

Ա

Բ

1

Առանց աշխատավարձի պահպանման կամ աշխատավարձի մասնակի պահպանմամբ հարկադիր պարապուրդում գտնվող աշխատողների թվաքանակը, հետազոտվող ժամանակաշրջանում, մարդ

029

 

Գործատուի նախաձեռնությամբ ոչ լրիվ աշխատանքային օր կամ շաբաթ աշխատողների թվաքանակը  հետազոտվող  ժամանակաշրջանում,   մարդ

030

 

Փաստացի աշխատած մարդ-ժամերի քանակը   հետազոտվող ժամանակաշրջանում, հազար

031

 

Հարկադիր պարապուրդի  մարդ-օրերի քանակը  հետազոտվող  ժամանակաշրջանում (029 տողի աշխատողների)

032

 

Ղեկավար

________________________

 

_________________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող

________________________

 

________________________

(գլխավոր հաշվապահ

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

(կամ այլ լիազորված անձ)

 

 

 

 

________________________

 

« __ » ___________200__թ.

 

(Հեռախոսահամար(ներ))

 

(Լրացման ամսաթիվը)

 

 

 

 

 

Էլեկտրոնային փոստ  ____________@____________

 

 Հավելված

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության վիճակագրության  պետական խորհրդի
28 դեկտեմբերի 2005 թ.
թիվ 46-Ն որոշմամբ

Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն  Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ

1. Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում ավելացված արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Վերջինիս որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրիչ չափանիշներով:

2. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հետազոտվող յուրաքանչյուր կազմակերպության համար, անկախ հարցաթերթ չլրացնելու հանգամանքից, պետք է լրացվի հասցեամասը և նշվի հարցաթերթ չլրացնելու պատճառը:

 

3. Աշխատողների թվաքանակը, աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները

 

Աշխատողների ցուցակային թվաքանակի մեջ ներառվում են աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողները՝ մեկ օր և ավելի ժամկետով հիմնական, սեզոնային, ինչպես նաև ժամանակավոր (մինչև երկու ամիս ժամկետով) աշխատանք կատարողները` նրանց աշխատանքի ընդունելու օրվանից սկսած, ինչպես նաև կազմակերպության աշխատող գործատուները, ովքեր աշխատավարձ են ստանում տվյալ կազմակերպությունում: Աշխատողների ցուցակային թվաքանակում ներառվում են ինչպես փաստացի աշխատողները, այնպես էլ ժամանակավորապես բացակայողները, որոնք, սակայն, պահպանում են կցվածությունն իրենց  աշխատատեղին:

Տող 002-Աշխատողների ցուցակային թվաքանակը միջինը տարվա համար (միջին տարեկան թվաքանակը) որոշվում է՝ հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների ցուցակային միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա ամիսների թվին` 12 -ի, բաժանելով:

Աշխատողների ցուցակային թվաքանակը միջին ամսվա համար (միջին ամսական թվաքանակը) հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար՝ 28 (29)-ը աշխատողների ցուցակային թվաքանակի գումարը՝ ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելու միջոցով:

Տող 003-Համատեղությամբ աշխատողների (արտաքին) միջին թվաքանակը ժամանակաշրջանի համար որոշվում է ոչ լրիվ աշխատանքային օր կամ շաբաթ աշխատողների հաշվառման կարգին համապատասխան, իսկ միջին տարեկան թվաքանակը` ըստ ցուցակային միջին թվաքանակի հաշվարկման կարգի (տող 002):

Տող 004-Կապալային կամ քաղաքացիական իրավական պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարողների թվաքանակը միջին ամսվա համար հաշվարկվում է ըստ ցուցակային միջին թվաքանակի հաշվարկման կարգի (տող 002):

Տող 005-Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվարկելու համար աշխատողների ցուցակային թվաքանակից անհրաժեշտ է հանել աշխատողների հետևյալ խմբերը.

ա) հղիության և ծննդաբերության, նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված, ինչպես նաև մինչև
երեք տարեկան երեխայի խնամքի հետ կապված արձակուրդում գտնվողները,

բ) առանց աշխատանքից կտրվելու ուսումնական հաստատություններում քննություններ, ստուգարքներ, լաբորատոր, դիպլոմային աշխատանքներ կատարելու, հանձնելու համար առանց աշխատավարձի պահպանման արձակուրդում գտնվող սովորող (նաև` հեռակա ուսուցմամբ) աշխատողները,

գ) առանց աշխատավարձի պահպանման արձակուրդում գտնվող աշխատողները:

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակի հաշվարկը միջին ամսվա, միջինը տարվա համար հաշվարկվում է նույն կարգով, ինչպես աշխատողների ցուցակային թվաքանակը:

Տող 006-Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները ներառում են կազմակերպության ցուցակային կազմի, համատեղությամբ (արտաքին) աշխատողների և կապալային կամ քաղաքացիական իրավական պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարողների կողմից փաստացի կատարված աշխատանքի դիմաց հաշվարկված աշխատավարձը, պարգևատրումները, հատուցումները, հավելավճարները, լրավճարները և այլն: Այն ընդգրկում է աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները` հաշվարկած դրամական կամ բնեղեն արտահայտությամբ (անկախ ֆինանսավորման աղբյուրից և փաստացի վճարման ժամկետից), ներառյալ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում չաշխատած ժամերի համար հաշվարկած դրամական գումարները` ամենամյա և լրացուցիչ արձակուրդ, տոն օրեր և այլն:

Հաշվետվությունը կազմելիս ցույց է տրվում հաշվետու ժամանակաշրջանում վճարման համար հաշվարկած գումարները՝ համախառն տեսքով, այսինքն` օրենսդրությամբ սահմանված կարգով, առանց եկամտահարկը և այլ պարտադիր վճարումները հանելու` համաձայն վճարման փաստաթղթերի, որոնցով վարձու աշխատողների համար կանոնավոր իրականացվել է աշխատավարձի հաշվարկ:

Բնեղեն ձևով (ապրանքների, ծառայությունների տեսքով) վճարումները հաշվարկվում են ապրանքների, ծառայությունների շուկայական գներով` հաշվարկման պահի դրությամբ: Եթե արտադրանքը (ապրանքը, մթերքը, սնունդը) կամ ծառայությունը տրամադրված է շուկայական (վաճառքի) գնից ցածր գնով, ապա արտադրանքի կամ ծառայության շուկայական (վաճառքի) արժեքի և աշխատողներին փաստացի վճարված գումարի տարբերությունը պետք է ներառել աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարումների մեջ:

Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարումների մեջ ներառվում են.
ա) աշխատած ժամանակահատվածի համար վարձատրությունը, այդ թվում նաև կատարած աշխատանքի դիմաց ցանկացած լրացուցիչ վարձատրությունը` պարգևատրումներ, հավելավճարներ, լրավճարներ,

բ) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում չաշխատած ժամանակահատվածի համար վարձատրությունը,

գ) միանվագ տրվող խրախուսական և այլ վճարները,

դ) սննդի, բնակարանի, վառելիքի համար տրվող վճարները:

4. Դեկտեմբեր ամիսն ամբողջությամբ աշխատած ցուցակային կազմի աշխատողների բաշխումն ըստ հաշվարկած աշխատավարձի չափի

Աշխատողների թվաքանակն ըստ աշխատավարձի չափի բաշխելիս, յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձը որոշվում է, ելնելով ոչ թե փաստացի վճարված, այլ միայն հաշվետու ամսվա օրերի համար հաշվարկված (ներառյալ եկամտահարկը և պարտադիր վճարումները) աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված միջոցներից` դրամական և բնեղեն արտահայտությամբ:

Կազմակերպության աշխատողների թվաքանակն ըստ աշխատավարձի չափի բաշխելիս, աշխատողների ցուցակային թվաքանակում ներառվում են միայն ցուցակային կազմի աշխատողները:

5. Աշխատողների աշխատատեղերի շարժը

Աշխատողների շարժը բնութագրվում է աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու հետևանքով աշխատողների ցուցակային թվաքանակի փոփոխությամբ:

Տող 022 - Աշխատանքի ընդունվածների թվաքանակը ներառում է հաշվետու ժամանակաշրջանում հրամանի (կարգադրության) համաձայն՝ տվյալ կազմակերպությունում աշխատանքի ընդունվածներին:

Տող 023 - Աշխատանքից ազատվածների թվաքանակը ներառում է աշխատանքից ազատվածներին (աշխատանքային պայմանագրի լուծում գործատուի կամ աշխատողի նախաձեռնությամբ, երկկողմանի համաձայնությամբ, զինվորական ծառայության, աշխատողի համաձայնությամբ այլ կազմակերպություն աշխատանքի փոխադրվելու հետևանքով), որոնց ազատումը կամ այլ աշխատանքի փոխադրվելը ձևակերպվել է հրամանով (կարգադրությամբ), ինչպես նաև աշխատողի մահվան դեպքում:

Տող 028 - Ազատ (թափուր) աշխատատեղերի թիվն արտահայտվում է կազմակերպության կողմից պահանջվող աշխատողների թվաքանակով՝ նրանց լրիվ զբաղվածությունն ապահովելու պայմանով:

6. Զբաղվածության աստիճանը  աշխատաժամանակի օգտագործումը

Տող 031-հաշվարկվում են հաշվետու ժամանակաշրջանի յուրաքանչյուր ամսվա ընթացքում փաստացի աշխատած մարդ-ժամերը` աշխատողների միջին ցուցակային թվաքանակ x ամսվա ընթացքում աշխատած փաստացի օրեր x աշխատած ժամեր (ներառյալ արտաժամյա) / 1000:

Տարեսկզբից փաստացի աշխատած մարդ-ժամերը հաշվետու ժամանակաշրջանի ամիսների մարդ-ժամերի հանրագումարն են:

Տող 032-հաշվարկվում է 029 տողի աշխատողների թվաքանակ x հաշվետու ժամանակաշրջանում տրամադրված արձակուրդի օրեր: