Համարը 
N 163-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2006.04.17/11(220) Հոդ.123
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվը 
16.02.2006
Ստորագրող մարմինը 
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվը 
16.02.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.04.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒ ՕԴՈՒՄ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՈՒՄ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 ապրիլի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10006091


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

16 փետրվարի 2006 թ. 
ք. Երևան

N 163-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒ ՕԴՈՒՄ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՈՒՄ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետի, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից՝ աշխատանքային գոտու օդին և մթնոլորտային օդին ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,


 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել աշխատանքային գոտու օդում ռենիումի սահմանային թույլատրելի խտությունը 6 մգ/մ3 :

2. Հաստատել մթնոլորտային օդում.

- մոլիբդենի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը 0,24 մգ/մ3,

- մոլիբդենի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը 0,02 մգ/մ3,

- մոլիբդենի եռօքսիդի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը 0,24 մգ/մ3,

- մոլիբդենի եռօքսիդի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը 0,02 մգ/մ3,

- ամոնիումի մոլիբդատի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը 0,24 մգ/մ3,

- ամոնիումի մոլիբդատի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը  0,02 մգ/մ3,

- ամոնիումի պարամոլիբդատի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը 0,24 մգ/մ3,

- ամոնիումի պարամոլիբդատի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը 0,02 մգ/մ3

- մոլիբդենի սուլֆիդի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը 0,35 մգ/մ3,

- մոլիբդենի սուլֆիդի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը 0,035 մգ/մ3,

- ֆերոմոլիբդենի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը 0,35 մգ/մ3,

- ֆերոմոլիբդենի  միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը 0,035 մգ/մ3,

- մոլիբդենի սիլիցիդի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը 0,35 մգ/մ3,

- մոլիբդենի սիլիցիդի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը 0,035 մգ/մ3:

 3. Հաստատել մթնոլորտային օդում կալիումի պերռենատի անվտանգ ազդեցության կողմնորոշիչ մակարդակը 0,2 մգ/մ3: Սույն կետով սահմանված նորմի գործողության ժամկետը՝ մինչև 2009 թվականի մարտի 1-ը:

Նախարար՝  

Ն. Դավիդյան


   

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2006 թվականի փետրվարի 16-ի
N 163-Ն հրամանով

    

Հիգիենիկ նորմեր

Աշխատանքային գոտու օդում ռենիումի սահմանային թույլատրելի խտության, մթնոլորտային օդում մոլիբդենի և դրա միացությունների սահմանային թույլատրելի խտությունների և կալիումի պերռենատի անվտանգ ազդեցության կողմնորոշիչ մակարդակի

 

I. Աշխատանքային գոտու օդում

Քիմիական նյութի անվանումը 

Սահմանային թույլատրելի խտությունը, մգ/մ3

1. Ռենիում

 6

II. Մթնոլորտային օդում

Քիմիական նյութի անվանումը  Միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը, մգ/մ3 Միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը,
 մգ/մ3
Անվտանգ ազդեցության կոմնորոշիչ մակարդակը, մգ/մ3
1 2 3 4

1. Մոլիբդեն

 

0,24 0,02   
2. Մոլիբդենի եռօքսիդ  0,24 0,02  -
3. Ամոնիումի մոլիբդատ  0,24 0,02  -
4. Ամոնիումի պարամոլիբդատ  0,24 0,02  -
5. Մոլիբդենի սուլֆիդ 0,35 0,035  -
6. Ֆերոմոլիբդեն  0,35 0,035  -
7. Մոլիբդենի սիլիցիդ  0,35 0,035  -
8. Կալիումի պերռենատ     0,2