ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության դատաիրավական բարեփոխումները համակարգող պետական հանձնաժողովի առաջարկությունները, որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դատաիրավական բարեփոխումների համար անհրաժեշտ օրենսգրքերի և կարևորագույն օրենքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բարելավմանն ուղղված կարևորագույն օրենսգրքերի և օրենքների ընդունման նպատակահարմար ժամանակացույցը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
ա) մինչև 1998 թվականի հունիս ամիսը դատաիրավական համակարգի բարեփոխումների ծրագրին համապատասխան լուծել դատարաններին, դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին և իրավապահ այլ մարմիններին անհրաժեշտ շենքերի հատկացման և նյութատեխնիկական ապահովման հարցերը,
բ) մինչև 1997 թվականի դեկտեմբեր ամիսը առաջարկություններ ներկայացնել ուղղիչ աշխատանքային հիմնարկները և քննչական մեկուսարանները արդարադատության նախարարության ենթակայությանը հանձնելու մասին:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
|
27 փետրվարի 1997 թվականի քաղ. Երևան ՆՀ-705 |
|
|
Հաստատված է Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թ. փետրվարի 27-ի ՆՀ-705 հրամանագրով |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՕՐԵՆՍԳՐՔԵՐԻ ԵՎ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
Օրենքի անվանումը |
Վերջնական ժամկետը |
1. Քրեական դատավարության օրենսգիրք 2. Քաղաքացիական դատավարության օրենսգիրք 3. Դատարանակազմության մասին օրենք 4. Դատախազության մասին օրենք 5. Փաստաբանական ծառայության մասին օրենք |
1998 թ. մարտ 1998 թ. ապրիլ 1997 թ. նոյեմբեր 1997 թ. նոյեմբեր 1998 թ. ապրիլ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐԻ ԵՎ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
Օրենքի անվանումը |
Վերջնական ժամկետը |
1. Քրեական օրենսգիրք (ընդհանուր մաս) 2. Քրեական օրենսգիրք (հատուկ մաս) 3. Քրեակատարողական օրենսգիրք 4. Քաղաքացիական օրենսգիրք (առաջին մաս) 5. Քաղաքացիական օրենսգիրք (երկրորդ մաս) 6. Քաղաքացիական օրենսգիրք (երրորդ մաս) 7. Դատարանների վճիռների և որոշումների կատարման մասին օրենք 8. Միջնորդ դատարանների և միջնորդ դատավարության մասին օրենք 9. Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենք 10. Դատավորի կարգավիճակի մասին օրենք |
1997 թ. նոյեմբեր 1998 թ. մարտ 1998 թ. ապրիլ 1997 թ. հոկտեմբեր 1998 թ. ապրիլ 1998 թ. մայիս 1998 թ. օգոստոս 1997 թ. հունիս 1998 թ. ապրիլ 1998 թ. մայիս |