Համարը 
N 503-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2006.05.10/26(481) Հոդ.512
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
06.04.2006
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
22.04.2006
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
27.04.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.05.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀՀ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 27 ապրիլի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 ապրիլի 2006 թվականի N 503-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի մշակման 2006 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության ստանդարտացման 2006 թվականի ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2006 թ. ապրիլի 22
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
ապրիլի 6-ի N 503-Ն որոշման

 2 0 0 6  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ

NN
ը/կ

Տեխնիկական կանոնակարգի անվանումը

Պատասխանատու կատարող իրավասու մարմինը

Համակատարող
մարմինը

Նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու ժամկետը

1

2

3

4

5

1.

«Գարեջրի և դրա արտադրության վերաբերյալ տեխնիկական
կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

դեկտեմբերի
2-րդ տասնօրյակ

2.

«Հացահատիկին, դրա արտադրմանը, պահմանը, վերամշակմանը և
օգտահանմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը
հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

դեկտեմբերի
2-րդ տասնօրյակ

3.

«Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող
պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

4.

«Մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ

5.

«Փաթեթավորման և փաթեթավորման նյութերի թափոնների
վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

օգոստոսի
3-րդ տասնօրյակ

6.

«Սննդամթերքի տվյալ խմբաքանակի նույնականացման, համարակալման
և մակնշման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ

7.

«Չավտոմատացված կշեռքների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը
հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

 

սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ

8.

«Վաճառքի համար նախատեսված կոշկեղենի հիմնական բաղադրիչ
նյութերի մակնշման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը
հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

 

օգոստոսի
3-րդ տասնօրյակ

9.

«Մանածագործվածքների անվանումների վերաբերյալ տեխնիկական
կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

 

հուլիսի
3-րդ տասնօրյակ

10.

(10-րդ կետն ուժը կորվրել է 14.12.06 N 1812-Ն)

11.

«Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե ապրանքներին
ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու
մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ

12.

«Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական
կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ էներգետիկայի նախարարություն

  

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

13.

«Էլեկտրակայանների և ցանցերի շահագործման վերաբերյալ տեխնիկական
կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ էներգետիկայի նախարարություն

  

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

14.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 23-ի N 1925-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու
մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

  

նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

15.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի
ապրիլի 28-ի N 540-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

մայիսի 3-րդ տասնօրյակ

16.

«Խեցեգործական ամանեղենի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը
հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

  

սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ

17.

(17-րդ կետն ուժը կորվրել է 14.09.06 N 1297-Ն)

 
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
ապրիլի 6-ի N 503-Ն որոշման

 

 2 0 0 6  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ

NN ը/կ

Մշակվող  ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի անվանումը 

Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի մշակման նպատակը

Պատասխանատու կատարող իրավասու մարմինը

Հաստատման ժամկետը

1

2

3

4

5

Բաժին I. Տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովող ստանդարտները

1.1.

Հեղուկ նավթամթերք. Վառելիք կարբյուրատորային. Կապարի պարունակության որոշում` ատոմաաբսորբցիոն սպեկտրաչափման միջոցով ՀՍՏ 220-2002 (ԵՆ 237:1996) վերանայում 

կարբյուրատորային վառելիքում սպեկտրաչափման միջոցով կապարի պարունակության որոշման մեթոդի սահմանում` ՀՀ կառավարության 2004 թ. նոյեմբերի 11-ի N 1592-Ն որոշմամբ հաստատված` ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար` ըստ ԵՆ 237:2002 Եվրամիության նոր նորմերի

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

1.2.

Նավթամթերք. Ավտոմոբիլային վառելիքներում ծծմբի պարունակության որոշում. Էներգետիկ դիսպերսիայով ռենտգենային ֆլուորեսցենտային սպեկտրաչափում

ՀՍՏ ԻՍՕ 20847- մշակում

էներգետիկ դիսպերսիայով ռենտգենային ֆլուորեսցենտ սպեկտրաչափման միջոցով ավտոմոբիլային վառելիքների մեջ ծծմբի պարունակության որոշման մեթոդի սահմանում` ՀՀ կառավարության 2004 թ. նոյեմբերի 11-ի N 1592-Ն որոշմամբ հաստատված` ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

օգոստոսի
3-րդ տասնօրյակ

1.3.

Ներքին այրման շարժիչների վառելիքներ. Ոչ էթիլացված բենզին. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ

ՀՍՏ 193-2000 վերանայում 

ՀՀ կառավարության 2004 թ. նոյեմբերի 11-ի N 1592-Ն որոշմամբ հաստատված` ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարում և ԵՆ 228-2004 Եվրամիության նորմերի պահանջներին համապատասխանեցում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

1.4.

Նավթամթերք. Ավտոմոբիլային վառելիքներում ծծմբի պարունակության որոշում. Ալիքային դիսպերսիայով ռենտգենային ֆլուորեսցենտ սպեկտրաչափում

ՀՍՏ ԻՍՕ 20884-մշակում

ալիքային դիսպերսիայով ռենտգենային ֆլուորեսցենտ սպեկտրաչափման միջոցով ավտոմոբիլային վառելիքների մեջ ծծմբի պարունակության որոշման մեթոդի սահմանում` ՀՀ կառավարության 2004 թ. նոյեմբերի 11-ի N 1592-Ն որոշմամբ հաստատված` ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

օգոստոսի
3-րդ տասնօրյակ

1.5.

Հեղուկ նավթամթերք. Ոչ էթիլացված բենզին. Թթվածին պարունակող օրգանական միացությունների և օրգանապես կապված թթվածնի ընդհանուր պարունակության որոշման գազային քրոմատագրման մեթոդ աշտարակների փոխանակմամբ

ՀՍՏ ԵՆ 13132- մշակում

գազային քրոմատագրման միջոցով բենզինում ոչ էթիլացված թթվածին պարունակող օրգանական միացությունների և թթվածնի ընդհանուր պարունակության որոշման մեթոդի սահմանում` ՀՀ կառավարության 2004 թ. նոյեմբերի 11-ի N 1592-Ն որոշմամբ հաստատված` ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

մայիսի
3-րդ տասնօրյակ

1.6.

 Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգեր. Սննդամթերքի շղթայում ներառված կազմակերպություններին ներկայացվող պահանջներ

ՀՍՏ ԻՍՕ 22000- մշակում

սննդամթերքի շղթայում ներառված կազմակերպություններին ներկայացվող պահանջների սահմանում` միջազգային ԻՍՕ 22000 ստանդարտին համապատասխան

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

մայիսի
1-ին տասնօրյակ

1.7.

Կաթնամթերք. Տերմիններ և սահմանումներ ՀՍՏ մշակում

կաթնամթերքին վերաբերող տերմինների և դրանց սահմանումների ընդունում` ՀՀ կառավարության 2006 թ. ապրիլի 6-ի N 503-Ն որոշման N 1 հավելվածով նախատեսված «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջների կատարումն ապահովելու համար

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

1.8.

Բետոնի ամրանավորման և ամրանային եռակցված հիմնակմախքների պատրաստման համար սառնաձգված պողպատե մետաղալար ՀՍՏ ԻՍՕ 10544 - մշակում

«Երկաթբետոնե շինարարական կոնստրուկցիաներին ներկայացվող պահանջներ» և «Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

1.9.

Բետոնի նախալարման համար պողպատ.
Մաս 1. Ընդհանուր պահանջներ

ՀՍՏ ԻՍՕ 6934-1- մշակում

«Երկաթբետոնե շինարարական կոնստրուկցիաներին ներկայացվող պահանջներ» և «Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովելու համար

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

1.10.

Բետոնի նախալարման համար պողպատ.

 Մաս 2. Սառնաձգած մետաղալար

ՀՍՏ ԻՍՕ 6934-2- մշակում

«Երկաթբետոնե շինարարական կոնստրուկցիաներին ներկայացվող պահանջներ» և «Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովելու համար

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

1.11.

Բետոնի նախալարման համար պողպատ.

 Մաս 3. Մխված և մխամեղմած մետաղալար

ՀՍՏ ԻՍՕ 6934-3 մշակում

«Երկաթբետոնե շինարարական կոնստրուկցիաներին ներկայացվող պահանջներ» և «Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովելու համար

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

1.12.

Բետոնի նախալարման համար պողպատ.

 Մաս 4. Ճոպան

ՀՍՏ ԻՍՕ 6934-4 մշակում

«Երկաթբետոնե շինարարական կոնստրուկցիաներին ներկայացվող պահանջներ» և «Բետոնի  ամրանավորման համար օգտագործվող  պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովելու համար

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

1.13.

Բետոնի նախալարման համար պողպատ.
Մաս 5. Շիկագլոցված պողպատե ձողեր` հետագայում մշակված կամ առանց դրա

ՀՍՏ ԻՍՕ 6934-5 մշակում

«Երկաթբետոնե շինարարական կոնստրուկցիաներին ներկայացվող պահանջներ» և «Բետոնի ամրանավորման համար օգտագործվող  պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովելու համար

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

1.14.

Բետոնի ամրանավորման համար պողպատ.

 Մաս 2. Պարբերական տրամատով ամրանաձողեր

ՀՍՏ ԻՍՕ 6935-2 մշակում

«Երկաթբետոնե շինարարական կոնստրուկցիաներին ներկայացվող պահանջներ» և «Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովելու համար

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Բաժին  II. Ստանդարտացման ազգային համակարգի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերը

   2.1.   

Ստանդարտացման ազգային համակարգ. Հիմնական դրույթներ

ՀՍՏ 1.0-2001 վերանայում

«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքում  կատարված փոփոխություններով և լրացումներով (2005 թ. հուլիսի 2-ի
N ՀՕ-81-Ն) սահմանված դրույթներին ստանդարտով սահմանված պահանջների համապատասխանեցման համար

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

մայիսի
3-րդ տասնօրյակ

   2.2.

Ստանդարտացման ազգային համակարգ. Միջազգային և տարածաշրջանային ստանդարտները որպես ազգային ստան-դարտներ ընդունելու կանոններ և մեթոդներ

ՀՍՏ 1.6- մշակում

որպես ազգային ստանդարտներ միջազգային, տարածաշրջանային ստանդարտների ընդունման կանոնների և մեթոդների սահմանում ԻՍՕ/ԻԷԿ Գայդ 21 -1: 2005 միջազգային ուղեցույցի պահանջներին համապատասխան

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

մայիսի
3-րդ տասնօրյակ

2.3.

Համարանիշեր` տրանսպորտային միջոցների գրանցման համար. Տիպերը և հիմնական չափերը. Տեխնիկական պահանջները և շահագործման վերաբերյալ ցուցումները

ՀՍՏ 110-95 վերանայում

տրանսպորտային միջոցների գրանցման համար համարանիշերի տիպերին  և հիմնական չափերին ներկայացվող տեխնիկական պահանջների շահագործման վերաբերյալ ցուցումների համապատասխանեցում միջազգային նորմերին և ստանդարտի 7 փոփոխության ներառումը ստանդարտի տեքստում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

հուլիսի
1-ին տասնօրյակ

2.4.

Օպերատիվ և հատուկ ծառայությունների ավտոմեքենաներ, ավտոբուսներ և մոտոցիկլետներ. Գունագծապատկերներ, ճանաչման նշաններ, մակագրություններ, լուսային և ձայնային հատուկ  ազդանշաններ. Ընդհանուր պահանջներ

ՀՍՏ 185-99 վերանայում

հատուկ ծառայությունների տրանսպորտային միջոցների հատուկ նշաններին, ազդանշաններին ներկայացվող պահանջների համապատասխանեցումը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքին և այդ օրենքի ենթաօրենսդրական ակտերին 

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

հուլիսի
1-ին տասնօրյակ

Բաժին  III. Համապատասխանության գնահատման համակարգի ստանդարտները

3.1.

Համապատասխանության հավաստման համակարգ. Համակարգի գրանցամատյանների վարումը

ՀՍՏ 5.6- 2000 վերանայում

համապատասխանության հավաստման համակարգի գրանցամատյանների վարման կարգի վերանայում` համաձայն «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքի և ՀՍՏ ԻՍՕ 17024-2005 ազգային ստանդարտի պահանջներին համապատասխանեցում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

ապրիլի
1-ին տասնօրյակ

3.2.

Համապատասխանության գնահատում. Կառավարման համակարգերի ստուգում (աուդիտ) և սերտիֆիկացում իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջներ

ՀՍՏ ԻՍՕ 17021 մշակում

միջազգային ԻՍՕ 17021 ստանդարտի կամ ԻՍՕ/ԻԷԿ 62:1999 ուղեցույցի կիրառումը` Հայաստանի Հանրապետությունում ապահովելու համար

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

նոյեմբերի
2-րդ տասնօրյակ

Բաժին IV. Որակի  կառավարման համակարգի ստանդարտները

4.1.

Որակի կառավարման համակարգեր. Հիմնական դրույթներ և բառարան

ՀՍՏ ԻՍՕ 9000- 2002 վերանայում

միջազգային ԻՍՕ 9000-2005 ստանդարտի պահանջներին համապատասխանեցում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

օգոստոսի
2-րդ տասնօրյակ

Բաժին  V.  Էկոլոգիական կառավարման համակարգի ստանդարտները

  5.1.

Անտառների պահպանություն և պաշտպանություն. Տերմիններ և սահմանումներ

ՀՍՏ մշակում

անտառների պահպանության և պաշտպանության բնագավառի տերմինների  և  սահմանումների ընդունում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ապրիլի
1-ին տասնօրյակ

5.2.

Հողեր. Տերմիններ և սահմանումներ ՀՍՏ մշակում

հողերին վերաբերող տերմինների և սահմանումների ընդունում

ՀՀ բնապահպանության նախարարություն

հուլիսի
3-րդ տասնօրյակ

5.3.

Արդյունաբերական կազմակերպությունների էկոլոգիական անձնագիր ՀՍՏ մշակում

արդյունաբերական կազմակերպությունների էկոլոգիական անձնագրին ներկայացվող պահանջների սահմանում

ՀՀ բնապահպանության նախարարություն

հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ

Բաժին VI.  Տեխնիկատնտեսական տեղեկատվության դասակարգման և կոդավորման համակարգի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերը

6.1.

Ստանդարտների դասակարգիչ.

ՀԴ 001-2000 Փոփոխության մշակում

միջպետական ՄԿ/ ԻՍՕ/ԻՆՖԿՕ ՄԿՍ 001-96 դասակարգչի 4-րդ փոփոխության հիման վրա

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

ապրիլի
3-րդ տասնօրյակ

6.2.

Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ.

Մաս 1. Դասակարգիչ

Մաս 2. Պարզաբանում

ՀԴ 005.1-2001

ՀԴ 005:2-2001 փոփոխության մշակում

Եվրամիության տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի 2002 թվականի փոփոխությունների հիման վրա

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Բաժին  VII.  Էներգետիկայի բնագավառի ստանդարտները

7.1.

Էներգախնայողություն. Էներգասպառող կազմակերպության էներգական անձնագրեր

ՀՍՏ մշակում

«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի (2004թ. դեկտեմբերի 4-ի N ՀՕ-122-Ն) պահանջների կատարում

ՀՀ էներգետիկայի նախարարություն

օգոստոսի
3-րդ տասնօրյակ

7.2.

Էներգախնայողություն. Էներգախնայողական միջոցառումների տնտեսական արդյունավետության որոշման մեթոդներ

ՀՍՏ մշակում

«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի (2004 թ. դեկտեմբերի 4-ի N ՀՕ-122-Ն) պահանջների կատարում

ՀՀ էներգետիկայի նախարարություն

օգոստոսի
3-րդ տասնօրյակ

7.3.

Էներգախնայողություն. Երկրորդային էներգապաշարներ. Տերմիններ և սահմանումներ

ՀՍՏ մշակում

«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի (2004 թ. դեկտեմբերի 4-ի N ՀՕ-122-Ն) պահանջների կատարում

ՀՀ էներգետիկայի նախարարություն

օգոստոսի
3-րդ տասնօրյակ

7.4.

Էներգախնայողություն. Էլեկտրական էներգիայի հաշվառքը

ՀՍՏ մշակում

«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի (2004 թ. դեկտեմբերի 4-ի N ՀՕ-122-Ն) պահանջների կատարում

ՀՀ էներգետիկայի նախարարություն

օգոստոսի
3-րդ տասնօրյակ

Բաժին VIII. Ծառայությունների բնագավառի ստանդարտները

8.1.

Ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի ծառայություններ. Ընդհանուր պահանջներ.

ՀՍՏ մշակում

ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի ծառայությունների դասակարգում. Մատուցվող ծառայություններին ներկայացվող ընդհանուր և անվտանգության պահանջների սահմանում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

հուլիսի
2-րդ տասնօրյակ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան