«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունվարի 2007 թվականի N 506-Ն
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՏԱՐՄԱՆ, ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՎԱՐՁՈՒՅԹՈՎ ՏԱԼՈՒ, ԴԵԿՈՐԱՏԻՎ-ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՎԵՐԱՐՏԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 251 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ստեղծագործությունների հրապարակային կատարման, հեռարձակման, ձայնագրությունների միջոցով վերարտադրության, վարձույթով տալու, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններն արդյունաբերության մեջ վերարտադրելու համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
2. «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի համաձայն` գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպություններն օգտագործողների հետ լիցենզային պայմանագրեր կնքելիս պետք է կիրառեն սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերից ոչ պակաս դրույքաչափեր, եթե օրենքով կամ սույն որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Գրականության և արվեստի երկերի օգտագործման որոշ տեսակների համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերի մասին» N 251 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2007 թ. հունվարի 17 Երևան
|
|
|
Հավելված ՀՀ կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի N 506-Ն որոշման |
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՏԱՐՄԱՆ, ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՎԱՐՁՈՒՅԹՈՎ ՏԱԼՈՒ, ԴԵԿՈՐԱՏԻՎ-ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՎԵՐԱՐՏԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
NN ը/կ |
Ստեղծագործության տեսակը |
Վարձատրության նվազագույն դրույքաչափը |
1 |
2 |
3 |
1. |
Բնագիր դրամատիկական ստեղծագործություններ
ա) արձակ և տիկնիկային պիեսի դեպքում` - ստեղծագործության հեղինակին - բեմադրող ռեժիսորին - բեմադրող նկարչին - զգեստները ձևավորող նկարչին բ) չափածո պիեսի դեպքում (երբ բեմից արտասանվող տեքստի առնվազն կեսը շարադրված է բանաստեղծական ձևով)` - ստեղծագործության հեղինակին - բեմադրող ռեժիսորին - բեմադրող նկարչին - զգեստները ձևավորող նկարչին |
հասույթի (համախառն եկամտի) տոկոսով (տոմսերի վաճառքից ստացված եկամուտը, իսկ անվճար մուտքի դեպքում` միջոցառման համար հատկացված պայմանագրային գումարը) |
բազմարար
11 4 3 1
13 4 3 1 |
մեկ արար
5 2 1.5 0.5
6 2 1.5 0.5 |
2. |
Թարգմանված դրամատիկական ստեղծագործություններ՝ ա) արձակ պիեսի դեպքում` - պիեսի հեղինակին - թարգմանության հեղինակին - միջակա թարգմանության հեղինակին - բեմադրող ռեժիսորին - բեմադրող նկարչին - զգեստները ձևավորող նկարչին բ) չափածո պիեսի դեպքում` - պիեսի հեղինակին - թարգմանության հեղինակին - միջակա թարգմանության հեղինակին - բեմադրող ռեժիսորին - բեմադրող նկարչին - զգեստները ձևավորող նկարչին |
4 5 2 4 3 1
5 6 2 4 3 1
|
2 2,5 1 2 1,5 0,5
2,5 3 1 2 1,5 0,5
|
3. |
Ստեղծագործությունների բեմականացումներ՝ - ստեղծագործության հեղինակին - թարգմանության հեղինակին - բեմականացման հեղինակին - բեմականության թարգմանության հեղինակին - բեմադրող ռեժիսորին - բեմադրող նկարչին - զգեստները ձևավորող նկարչին |
2,5 2 6,5
5 4 3 1 |
1,5 1 3
2,5 2 1,5 0,5 |
4. |
Երաժշտադրամատիկական ստեղծագործություններ՝ ա) օպերայի դեպքում` - երաժշտության հեղինակին - լիբրետոյի հեղինակին - լիբրետոյի թարգմանության հեղինակին - լիբրետոյի միջակա թարգմանության հեղինակին - պարերը բեմադրողին - բեմադրող ռեժիսորին - բեմադրող նկարչին - զգեստները ձևավորող նկարչին բ) բալետի դեպքում՝ - երաժշտության հեղինակին - լիբրետոյի հեղինակին - պարերը բեմադրողին - բեմադրող նկարչին - զգեստները ձևավորող նկարչին գ) օպերետի, երաժշտական կոմեդիայի, մյուզիքլի դեպքում՝ - երաժշտության հեղինակին - պիեսի հեղինակին - պիեսի թարգմանության հեղինակին - պիեսի միջակա թարգմանության հեղինակին - բեմադրող ռեժիսորին - պարերը բեմադրողին - բեմադրող նկարչին - զգեստները ձևավորող նկարչին |
10,5 5
1,5
0,5 1 4 3 1
9 4 6 3 1
5,5 5 1,5
1 4 1 3 1 |
5 2,5
0,5
0,3 0,5 2 1,5 0,5
4,5 2 3 1,5 0,5
3 2,5 1
0,5 2 0,5 1,5 0,5 |
5. |
Դրամատիկական ստեղծագործությունն ուղեկցող երաժշտության հեղինակին |
1 (յուրաքանչյուր գործողության համար) |
6. |
Հասարակական վայրերում ստեղծագործությունների հրապարակային կատարման համար (անվճար մուտքի դեպքում)՝ ա) սրճարաններում, բարերում և այլ հաստատություններում՝ - մինչև 50 քառ. մ մակերեսով 51-100 քառ. մ 101-300 քառ. մ 300 և ավելի քառ. մ բ) խաղատներում և գիշերային ակումբներում գ) ռեստորաններում` - մինչև 50 քառ. մ մակերեսով 51-100 քառ. մ 101-300 քառ. մ 300 և ավելի քառ. մ դ) մարզական և պարային հրապարակներում ե) սույն կետում նշված օգտագործման համար օգտագործողը վարձատրություն է վճարում նաև իր մոտ կազմակերպվող այլ միջոցառումների ժամանակ երաժշտական ստեղծագործությունների օգտագործման համար` պայմանագրային հիմունքներով ստացած գումարի կամ մուտքի գումարի (ստացած հասույթի) |
դրամ (տարեկան)
20000 25000 30000 40000 100000
30000 40000 60000 75000 25000
5 տոկոս
|
7. |
Համերգներ` կազմված՝ ա) սիմֆոնիկ, վոկալ-սիմֆոնիկ կամերային, ժողգործիքների համար գրված ստեղծագործություններից բ) պարային (խորեոգրաֆիկ) ստեղծագործություններից
գ) վոկալ-պարային համերգ
դ) այլ համերգներ, այդ թվում` թատերականացված, էստրադային, ամանորյա հանդեսներ, պարահանդես- ներ, վարիետե ծրագրեր և այլն |
մուտքի գումարի (հասույթի) տոկոսով
7 (ամբողջ ծրագրի համար) 6 (ամբողջ ծրագրի համար, որից 3-ը` պարերը բեմադրողին) 5 (ամբողջ ծրագրի համար, որից 2-ը` պարերը բեմադրողին)
5 (ամբողջ ծրագրի համար)
|
8. |
Կրկեսային ծրագրեր՝ ա) մեկ ինքնուրույն բաժին զբաղեցնող և հատուկ կրկեսային մնջախաղի, հրավառության, բալետի, սյուժետային ատրակցիոնի համար գրված երաժշտության համար բ) կրկեսային ծրագրում մեկ ինքնուրույն բաժին զբաղեցնող մնջախաղի, հրավառության, սյուժետային ատրակցիոնի, բալետի կատարման համար |
1 (ամբողջ ծրագրի համար)
0,5 (յուրաքանչյուր բաժնի համար` լրացուցիչ)
0,5 (յուրաքանչյուր բաժնի համար` լրացուցիչ)
|
9. |
Զանգվածային հրապարակներում (3000-ից ավելի տեղ ունեցող փակ և բաց հրապարակները, ինչպես նաև հանդիսատեսների համար տեղերի որոշակի թիվ չունեցող հրապարակները, եթե վաճառվել է 3000-ից ավելի մուտքի տոմս) թատերականացված, էստրադային, կրկեսային ներկայացումների, համերգների համար, ինչպես նաև մարզական մրցումները, մարզիկների ցուցադրական ելույթները, նորաձևությունների ցուցադրումն ուղեկցող տեքստով կամ առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունների օգտագործման համար |
ստացված հասույթի 2 տոկոսը
|
10. |
Հրապարակված երաժշտական ստեղծագործությունները ռադիոհաղորդումներում օգտագործելու համար՝ ա) ընդհանուր հաղորդումներում երաժշտական ստեղծագործությունների մինչև 30 տոկոս ծավալի դեպքում`
բ) 30-60 տոկոսի դեպքում՝
գ) 60 տոկոսից ավելիի դեպքում՝
|
օգտագործողի համախառն եկամտից (տոկոս)
1 տոկոս` օգտագործողի համախառն եկամտից կամ միանվագ ամսական պայմանագրային գումար` նվազագույն աշխատավարձի 25-ապատիկից ոչ պակաս 1,5 տոկոս` օգտագործողի համախառն եկամտից կամ միանվագ ամսական պայմանագրային գումար` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից ոչ պակաս 2 տոկոս` օգտագործողի համախառն եկամտից կամ միանվագ ամսական պայմանագրային գումար` նվազագույն աշխատավարձի 75-ապատիկից ոչ պակաս
|
11. |
Հրապարակված երաժշտական ստեղծագործությունները հեռուստահաղորդումներում օգտագործողի համախառն եկամտից (տոկոս) ա) ընդհանուր հաղորդումներում երաժշտական ստեղծագործությունների մինչև 30 տոկոս ծավալի դեպքում՝
բ) 30-60 տոկոսի դեպքում՝
գ) 60 տոկոսից ավելիի դեպքում՝
|
օգտագործելու համար՝
1 տոկոս` օգտագործողի համախառն եկամտից կամ միանվագ ամսական պայմանագրային գումար` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից ոչ պակաս 1,5 տոկոս` օգտագործողի համախառն եկամտից կամ միանվագ ամսական պայմանագրային գումար` նվազագույն աշխատավարձի 150-ապատիկից ոչ պակաս 2 տոկոս` օգտագործողի համախառն եկամտից կամ միանվագ ամսական պայմանագրային գումար` նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից ոչ պակաս
|
12. |
Հրապարակված երաժշտական ստեղծագործությունները մալուխային հեռուստատեսությամբ հաղորդելու և վերահաղորդելու համար |
5 տոկոս` բաժանորդներից հավաքված գումարներից |
13. |
Ստեղծագործությունները ձայնագրության (տեսագրության) միջոցով վերարտադրելու համար ա) ստեղծագործության ձայնագրության (տեսագրության) եզակի օրինակի (մայր օրինակի) պատրաստման դեպքում` բ) ստեղծագործության ձայնագրության (տեսագրության) մայր օրինակից վերարտադրելու դեպքում` |
10 տոկոս` եզակի օրինակի պատրաստման համար ստացված եկամտից 10 տոկոս` յուրաքանչյուր պատրաստված օրինակի բացթողման գնից |
14. |
Ձայնագրության (տեսագրության), տեսալսողական ստեղծագործության օրինակներն առևտրային նպատակով բազմացնելու դեպքում՝ |
8 տոկոս` ստացված եկամտից |
15. |
Ձայնագրության (տեսագրության), տեսալսողական ստեղծագործության օրինակը վարձույթով հանձնելու դեպքում՝ |
8 տոկոս` վարձույթի հասույթից
|
16. |
Ձայնագրության (տեսագրության), տեսալսողական ստեղծագործության օրինակը թվային միջավայրում օգտագործելու դեպքում՝ |
10 տոկոս` յուրաքանչյուր բեռնավորման համար ստացված համախառն եկամտից կամ միանվագ գումար, որը որոշված է գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպության և օգտագործողի միջև կնքված լիցենզային պայմանագրով |
17. |
Դեկորատիվ-կիրառական արվեստի գործեր` ա) դեկորատիվ-կիրառական արվեստի գործնական նշանակության երկեր, ինչպես նաև դեկորատիվ և հուշանվերային փոքր ու հասարակ գործածական իրեր, արդուզարդի առարկաներ բ) դեկորատիվ-կիրառական բնույթի` գործնական նշանակության առարկաներ (պատյան, փաթեթանյութ, գեղարարության (կոսմետիկա) սրվակներ և այլն) |
բացթողման գնի տոկոսը
5
1,5
|
1. Ներկայացման գործողությունների թիվ համարվում է այն թիվը, որը նշված է հեղինակի կողմից ստեղծագործությունը կոլեկտիվ կառավարող կազմակերպությունում գրանցելիս կամ թատրոնի (օգտագործողի) հետ կնքված պայմանագրում:
2. Թատրոնները, կատարողների (համերգային) կոլեկտիվներն իրենց հյուրախաղերի ծրագիրը գրանցում են գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունում:
3. Հայաստանի Հանրապետությունում անցկացվող թատերական, համերգային հյուրախաղերի համար սույն դրույքաչափերով սահմանված հեղինակային վարձատրությունը վճարում է հյուրախաղեր կազմակերպող անձը: Հեղինակային վարձատրություն վճարող անձը պարտավոր է նախապես, նախքան ելույթը կայանալը, ստանալ հրավիրված կոլեկտիվի ներկայացման կամ համերգի ծրագիրը:
4. Հնչյունագրի և տեսագրության կրկնակի օգտագործումը դիտվում է առանձին օգտագործում, և դրա համար վարձատրությունը վճարվում է յուրաքանչյուր օգտագործման համար:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |