Համարը 
Հ.Ն-0525-1
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳԽՏ 1992/4(1008)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
18.02.1992
Ստորագրող մարմինը 
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.02.1992
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.02.1992
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ 1991 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ԲԵԼՈՌՈՒՍ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ (ՌԽՖՍՀ) ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

1991 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ԲԵԼՈՌՈՒՍ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ (ՌԽՖՍՀ) ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

Վավերացնել 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Մինսկում Բելոռուս Հանրապետության, Ռուսաստանի Ֆեդերացիայի (ՌԽՖՍՀ) և Ուկրաինայի կողմից ստորագրված Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը հետևյալ վերապահումներով.

1. Համաձայնագրի նախաբանի չորրորդ պարբերությունում «ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերը փոխարինել «ժողովուրդների ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերով:

2. Համաձայնագիրը 4 հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հոդվածով.

«Բարձր Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրը իրեն իրավունք է վերապահում շրջանառության մեջ մտցնել սեփական դրամանիշներ, նախօրոք տեղեկացնելով Անկախ Պետությունների Համագործակցության մյուս պետություններին»:

3. Համաձայնագրի 5 հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բարձր Պայմանավորվող Կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:

4. Համաձայնագրի 6 հոդվածը չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունը սեփական ռազմական ուժ ստեղծելու և նախկին ԽՍՀՄ-ի զինված ուժերից զենք, զինամթերք և ռազմական տեխնիկա ստանալու իրավունք ունի: Զենքի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի ծավալը և անվանացանկը որոշվում է ելնելով տվյալ երկրի անվտանգությունը ապահովելու անհրաժեշտությունից»:

5. Համաձայնագրի 7 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բարձր Պայմանավորվող Կողմերն ընդունում են, որ իրավահավասար սկզբունքներով իրականացվող համագործակցության ոլորտներն ընդգրկում են.

- խորհրդատվություններ արտաքին քաղաքականության բնագավառում,

- ընդհանուր տնտեսական տարածության զարգացում, մասնակցություն համաեվրոպական և եվրասիական շուկաներում, մաքսային քաղաքականություն,

- համագործակցություն տրանսպորտի, էներգետիկայի և կապի նորմալ գործունեության և զարգացման ապահովման բնագավառում,

- շրջակա միջավայրի պահպանություն, մասնակցություն էկոլոգիական անվտանգության համընդհանուր, միջազգային համակարգի ստեղծմանը,

- միգրացիոն քաղաքականություն,

- բռնագաղթվածների հիմնահարցը,

- պայքար կազմակերպված հանցագործության դեմ:

6. Համաձայնագիրը 7 հոդվածից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր հոդվածով.

«Անկախ Պետությունների Համագործակցության անդամները համաձայնվում են, որ նախկին ԽՍՀ Միության արժեքները և ունեցվածքը, որոնք եղել են ընդհանուր օգտագործման մեջ (ոսկու պաշարը, պետական գանձարանը, դրամահատարանը, արտասահմանում նախկին ԽՍՀՄ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների ունեցվածքը, պետական բանկը, ռազմական, առևտրական, ձկնորսական նավատորմը և այլն), ենթակա են նախկին ԽՍՀՄ-ի բոլոր հանրապետությունների միջև համամասնական բաժանման»:

7. Համաձայնագրի 8 հոդվածի առաջին պարբերությունը «Չեռնոբիլյան աղետի մոլորակային բնույթը» բառերից հետո լրացնել «Հայաստանի 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի լայնամասշտաբ հետևանքները» բառերով:

8. Համաձայնագիրը 8 հոդվածից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր հոդվածով.

«Բարձր Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են համատեղ գործողություններ կիրառել ընկերակցության անդամ պետության նկատմամբ, եթե նա`

ա) խախտում է սույն համաձայնագրի 2, 3 և 7 հոդվածներով նախատեսված պարտավորությունները.

բ) իրականացնում է տնտեսական շրջափակում կամ համագործակցության անդամ պետության (պետությունների) տնտեսությունը քայքայող այլ գործողություններ:

Այն դեպքում, երբ սույն հոդվածի «ա» և «բ» կետերում նշված համաձայնագրի նորմերի խախտումները Բարձր Պայմանավորվող Կողմերից մեկի սեփական տարածքում իրավիճակը վերահսկելու անկարողության արդյունք է, և այդ փաստը արձանագրվում է նրա հայտարարությամբ, ապա Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետություններն իրենց վրա են վերցնում համաձայնագրի պարտավորությունների կատարման ապահովումը, որի վերաբերյալ կայացվում է անդամ պետությունների համատեղ որոշում»:

9. Համաձայնագրի 9 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն համաձայնագրի նորմերի մեկնաբանման և կիրառման շուրջ ծագող վեճերը ենթակա են լուծման բանակցությունների ճանապարհով` միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»:

10. Համաձայնագրի 13 հոդվածի երկրորդ պարբերությունը «բաց է ԽՍՀ Միության անդամ բոլոր պետությունների առջև» բառերից հետո լրացնել «այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, և դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ Պետությունների Համագործակցություն` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ`

բ. արարքցյան


18 փետրվարի 1992 թվականի,
քաղ. Երևան
Հ.Ն-0525-1