ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 1999 թվականի N 39
քաղ. Երևան
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՈԼՈՐՏԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20 հոդվածի «դ» կետը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել`
1.1. Բնական գազի փոխադրում իրականացնելու պայմանագրի օրինակելի ձևը (հավելված 1):
1.2. Բնական գազի բաշխում իրականացնելու պայմանագրի օրինակելի ձևը (հավելված 2):
1.3. (կետն ուժը կորցրել է 20.01.06 N 9-Ն)
2. Բնական գազի ոլորտում ներկրման, փոխադրման և բաշխման գործունեությունների լիցենզիա ունեցող անձանց.
2.1. Մինչև 2000 թվականի հունվարի 30-ը վերակնքել ներհամակարգային պայմանագրերը` դրանք համապատասխանեցնելով սույն որոշմամբ հաստատված ձևերին և սահմանված կարգով գրանցել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովում:
2.2. Մինչև 2000 թվականի փետրվարի 15-ը վերակնքել սպառողների հետ կնքված համապատասխան պայմանագրերը` դրանք համապատասխանեցնելով սույն որոշմամբ հաստատված օրինակելի ձևերին և էներգետիկայի բնագավառում բնական գազի օգտագործմամբ էլեկտրական և (կամ) ջերմային էներգիա արտադրող ընկերությունների հետ կնքված պայմանագրերը սահմանված կարգով գրանցել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախագահ` |
Վ. Մովսեսյան |
|
Հաստատված է ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1999 թ. դեկտեմբերի 29-ի N 39 որոշմամբ
|
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N_____
Երևան - 1999 թ.
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N_____
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«___» _______________ 20 թ. ք. ___________
__________________________________________________
(գազ առաքող ընկերության անվանումը)
(այսուհետև` Առաքող), ի դեմս տնօրեն (նախագահ) __________________
_______________________________________________ , որը
(տնօրենի (նախագահի) անունը, ազգանունը)
գործում է համաձայն ______________________________________և
(գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերի անվանումը)
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից տրված N _____ գործունեության
լիցենզիայի, մի կողմից, և ___________________________________
(գազ փոխադրող ընկերության անվանումը)
(այսուհետև` Փոխադրող), ի դեմս տնօրեն (նախագահ) _________________
________________________________________________, որը
(տնօրենի (նախագահի) անունը, ազգանունը)
գործում է համաձայն _____________________________________ և
(գործունեությունը կանոնակարգող փաստաթղթի անվանումը)
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից տրված N_____ գործունեության լիցենզիայի,
մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, կազմեցին սույն պայմանագիրը` հետևյալի մասին. |
Հոդված 1
Պայմանագրի առարկան
1.1 Առաքողը պարտավորվում է Բնական գազի որոշակի քանակություն առաքել և վճարել, իսկ Փոխադրողը` առաքման կետում (կետերում) Առաքողից ընդունել և համապատասխան գազաբաշխիչ կայաններ ու գազի ստորգետնյա պահեստ-կայան հասցնել և հանձնել Առաքողին կամ բաշխման գործունեության լիցենզիա ունեցող ընկերությանը` Բաշխողին սույն պայմանագրի պայմաններին համապատասխան:
1.2 Առաքման տարեկան քանակությունը (լրացվում է բոլոր գազաբաշխիչ կայանների (ԳԲԿ) համար) կազմում է ____________ մլն խմ, այդ թվում ըստ եռամսյակների (կամ ամիսների` ըստ Կողմերի համաձայնության):
(գազի քանակությունը)
1.3 Սույն պայմանագրի գործողության ընթացքում Կողմերը ղեկավարվում են սույն պայմանագրով, «Բնական գազից օգտվելու կանոններով», ՀՀ օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով:
Հոդված 2.
Սահմանումներ
Բացառությամբ այն դեպքերի, երբ բովանդակությունը այլ իմաստ է պարունակում, սույն պայմանագրում մեծատառով գրված հասկացությունները նշանակում են.
Բնական գազ կամ Գազ |
բնական գազ, որի որակական ցուցանիշները համապատասխանում են ԳՈՍՏ 5542-87-ին` «Բնական վառելանյութային գազեր արդյունաբերության և կոմունալ-կենցաղային նպատակների համար»: |
Նորմալ խորանարդ մետր կամ նխմ |
չոր գազի քանակություն, որը Ցելսիուսի 20 աստիճան ջերմաստիճանի և 101.325 կՊա ճնշման պայմաններում գրավում է մեկ խորանարդ մետր ծավալ: |
Կոնդենսացման աստիճան կամ Ցողի կետ |
Ցելսիուսի սանդղակով արտահայտված ջերմաստիճան, որի ժամանակ սկսվում է գազում պարունակվող հեղուկացվող բաղադրիչների կոնդենսացումը: |
Գազի ճնշում |
գազատարի մեջ գազի բացարձակ ճնշման և մթնոլորտային ճնշման տարբերություն` արտահայտված կՊա: |
Օր |
24 ժամանոց ժամանակահատված, որը սկսվում է տվյալ օրվա առավոտյան ժամը 11.00-ին և ավարտվում հաջորդ օրվա առավոտյան ժամը 11.00-ին: |
Ամիս |
Ժամանակահատված, որը սկսվում է տվյալ ամսվա առաջին օրվա առավոտյան ժամը 11.00-ին և ավարտվում հաջորդ ամսվա առաջին օրվա առավոտյան ժամը 11.00-ին: |
Տարի |
ժամանակաշրջան, որը սկսվում է տվյալ տարվա հունվարի 1-ի առավոտյան ժամը 11.00-ին և ավարտվում հաջորդ տարվա հունվարի 1-ի առավոտյան ժամը 11.00-ին: |
Հոդված 3
Գազի որակը և ճնշումը
3.1 Գազի որակական ցուցանիշները պետք է համապատասխանեն ԳՈՍՏ 5542-87-ին` «Բնական վառելանյութային գազեր արդյունաբերության և կոմունալ-կենցաղային նպատակների համար»:
3.2 Գազի Ցողի կետն, ըստ ջրի, առաքման կետում պետք է լինի ոչ ավելի, քան`
● ձմռան շրջանում` __________-ից մինչև _________-ը ______օC
● ամռան շրջանում` __________-ից մինչև _________-ը ______օC
առաքման փաստացի ճնշման պայմաններում:
3.3 Առաքման կետում Գազի ճնշումը պետք է լինի ոչ պակաս, քան ______ կՊա և ոչ ավելի, քան _____ կՊա:
3.4 Փոխադրողը գազաբաշխիչ կայաններում Գազը հանձնելիս պարտավոր է ապահովել նրա մաքրումը մեխանիկական խառնուրդներից և խոնավությունից` համաձայն գազաբաշխիչ կայանի համապատասխան սարքավորումների շահագործման կանոնների:
3.5 Փոխադրողը պարտավոր է գազ ընդունող (Բաշխող) ընկերության հիմնավորված պահանջով կատարել Գազի օդորիզացումը:
3.6 Գազաբաշխիչ կայաններում (ԳԲԿ) Գազը հանձնելիս Փոխադրողը կայանների ելքում պետք է ապահովի Գազի հետևյալ ճնշումները`
____________________ _________ ____________կՊա
(հաշվարկի կայանի (ԳԲԿ-ի) անվանումը) (նվազագույն ճնշումը) (առավելագույն ճնշումը)
(լրացվում է բոլոր ԳԲԿ-ների համար):
Հոդված 4
Հանձնվող Գազի քանակությունները
4.1 Փոխադրողը պարտավոր է ապահովել գազաբաշխիչ կայաններից Գազի հանձնումը Բաշխողին համաձայն Առաքողի կողմից ներկայացված բաշխման ժամանակացույցի: Գազի բաշխումը ամսվա ընթացքում կատարվում է հավասարաչափ: Օրական բաշխման Գազի քանակի շեղումը օրական միջին քանակությունից չպետք է գերազանցի ______ %:
Բաշխման ժամանակացույցի այն փոփոխությունների մասին, որոնց դեպքում անհրաժեշտություն է առաջանում շահագործել մինչ այդ շահագործման մեջ չգտնվող գազատարներ կամ գազաբաշխիչ կայաններ, Առաքողը տեղեկացնում է Փոխադրողին ոչ ուշ, քան փոփոխությունից մեկ ամիս առաջ:
4.2 Գազի ներմղումը գազի ստորգետնյա պահեստ-կայան Փոխադրողն իրականացնում է
______________________________________ ժամանակահատվածում:
(ներմղումն սկսելու ամսաթիվը) (ներմղման ավարտի ամսաթիվը)
Նշված ժամանակահատվածում Փոխադրողը պարտավոր է գազի ստորգետնյա պահեստ-կայան ներմղել _____________________ մլն խմ Բնական գազ:
Ներմղման ժամանակացույցի և ներմղվող Գազի քանակության փոփոխությունը իրականացվում է միայն Առաքողի գրավոր թույլտվությամբ:
4.3 Փոխադրողն ազատվում է գազի ստորգետնյա պահեստ-կայան Գազ ներմղելու պարտավորությունից, եթե Գազի ճնշումը ստորգետնյա պահեստ-կայանի հաշվառքի կայանի մուտքում ցածր է ________ կՊա:
4.4 Գազի ստորգետնյա պահեստ-կայան ներմղված Գազը հանդիսանում է Առաքողի սեփականությունը:
4.5 Փոխադրողն Առաքողի պահանջով պարտավոր է ապահովել ստորգետնյա պահեստ-կայանից Գազի բացթողումը ցանց և նրա բաշխումն ըստ ԳԲԿ-ների:
Հոդված 5
Չափումներ և ստուգումներ
5.1 Գազի առաքումն Առաքողի կողմից և նրա ընդունումը Փոխադրողի կողմից կատարվում են ՀՀ տարածքում գտնվող` Առաքողի «Կողբ» հաշվառքի կայանում:
5.2 «Կողբ» հաշվառքի կայանը, ինչպես նաև Փոխադրողի կողմից սպասարկվող բոլոր հաշվառքի կայանները պետք է ապահովված լինեն Գազի ծախսը և քանակությունը չափող սարքերով, որոնց տեխնիկական և չափագիտական բնութագրերը համապատասխանում են ՀՀ-ում կիրառվող ստանդարտների պահանջներին, և որոնք ստուգաչափված և վկայագրված են ստանդարտացման իրավասու պետական մարմինների կողմից:
5.3 Կողմերը շահագործվող բոլոր հաշվառքի կայաններում իրավունք ունեն`
● ունենալ մշտական ներկայացուցիչ (ներկայացուցիչներ).
● մասնակցել Գազի ծախսի չափման հետ կապված փաստաթղթերի մշտական գործընթացին և ստորագրել ընդունված-հանձնված Գազի մասին կազմված փաստաթղթերը.
● պահանջել հաշվառքի սարքերի արտապլանային ստուգումների անցկացում.
● կապարակնքել հաշվառքի սարքերը, իմպուլսային գծերը և փականները:
5.4 Հաշվառքի սարքերի յուրաքանչյուր պլանային կամ արտապլանային ստուգման ժամանակ հաշվառքի սարքերը պետք է կարգավորվեն այնպես, որ նվազագույնի հասցվի նրանց չափումների սխալանքը:
5.5 Հաշվառքի սարքերի արտապլանային ստուգումների անցկացման մասին Կողմերը միմյանց տեղյակ են պահում այդ ստուգումներն անցկացվելուց առնվազն ______ ժամ առաջ, որպեսզի ապահովվի Կողմերի և, անհրաժեշտության դեպքում, անկախ իրավասու կազմակերպության փորձագետների մասնակցությունը:
5.6 Եթե Կողմերը կամ անկախ իրավասու կազմակերպության ներկայացուցիչները հայտնաբերում են չափումների այնպիսի սխալներ, որոնք վնաս են հասցրել Կողմերից մեկին և այդ սխալ հաշվառքի սկիզբը հնարավոր չէ որոշել, ապա ընդունվում է, որ այդ սխալ չափումները սկսվել են վերջին չվիճարկվող ստուգաչափման և սխալ չափման հայտնաբերման օրվա միջև ընկած ժամանակահատվածի կեսում: Ամեն դեպքում ուղղումները պետք է կատարվեն մեկ ամիսը չգերազանցող ժամանակահատվածի համար:
5.7 Եթե Փոխադրողի (Առաքողի) հաշվառքի կայանի արտապլանային ստուգումները կատարվում են Առաքողի (Փոխադրողի) նախաձեռնությամբ և արդյունքում չի ապացուցվում այդ հաշվառքի կայանի սխալ աշխատանքի փաստ, ապա այդ ստուգումների հետ կապված ծախսերը փոխհատուցում է Առաքողը (Փոխադրողը):
5.8 Առաքման կետ առաքված Գազի ծախսի, ճնշման և ջերմաստիճանի մասին օպերատիվ տեղեկությունները հաղորդվում են երկու ժամը մեկ անգամ: Յուրաքանչյուր օրվա առաքված Գազի քանակության մասին տեղեկատվությունը հաղորդվում է Գազի ծախսի չափման հետ կապված փաստաթղթերի մշակումից հետո, բայց ոչ ուշ, քան տեղական ժամանակով ժամը ____ -ը:
5.9 Փոխադրված և հանձնված Գազի քանակության և ճնշման մասին օպերատիվ տեղեկությունները Փոխադրողը հաղորդում է Առաքողին յուրաքանչյուր երկու ժամը մեկ անգամ, իսկ արտակարգ իրավիճակներում` Առաքողի կողմից որոշված պարբերականությամբ: Յուրաքանչյուր օրվա առավոտյան ժամը 11.00-ին-12.00-ն ընկած ժամանակահատվածում Փոխադրողը Առաքողին օպերատիվ տեղեկություններ է հաղորդում հանձնված Գազի օրական քանակության վերաբերյալ:
Հոդված 6
Գազի փոխադրման սակագինը
6.1* Սույն պայմանագրով գազի փոխադրման ծառայություն իրականացնելու համար Առաքողը պարտավորվում է փաստացի փոխադրած յուրաքանչյուր 1000 նխմ Բնական գազի դիմաց Փոխադրողին վճարել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից սահմանված _____ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)` հաշված հաշվետու ամսվան նախորդող ամսի 25-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված դոլարի և դրամի փոխարժեքի հաշվարկային կուրսով:
6.2** Սույն պայմանագրով գազի փոխադրումն իրականացնելու համար Առաքողը պարտավորվում է փաստացի փոխադրած յուրաքանչյուր 1000 նխմ Բնական գազի դիմաց Փոխադրողին վճարել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից սահմանված` _____ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)` հաշված հաշվետու ամսվան նախորդող ամսի 25-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված դոլարի և դրամի փոխարժեքի հաշվարկային կուրսով: Վճարի նշված մեծությունը ներառում է փոխադրման ծառայության վճարը` ______ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և գազի փոխադրման ցանկի սեփականության իրավունքից ծագող վճարը («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մասնաբաժինը)`________ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
______
* Կիրառվում է այն դեպքում, երբ Առաքողը և փոխադրման ցանցի սեփականատերը միևնույն անձն է:
** Կիրառվում է այն դեպքում, երբ Առաքողը փոխադրման ցանցի սեփականատեր չէ:
Հոդված 7
Վճարման կարգը (սահմանում են կողմերը)
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
(Սույն հոդվածում նշվում են վճարման ժամկետները և պարբերականությունը, պարտքերի
վճարման պայմանները, վճարման երաշխիքները (գույքի գրավ, կանխավճար, բանկային
երաշխիք կամ այլ երաշխիքներ` համաձայն ՀՀ օրենսդրության), հաշվեհամարները,
ուր պետք է կատարվեն վճարումները գնված գազի դիմաց և այլն) |
Հոդված 8
Կողմերի պարտավորությունները և պատասխանատվությունը
8.1 Փոխադրողը իր պարտավորությունները կատարելիս ղեկավարվում է գործող ստանդարտների, կանոնների և այլ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներով: Նախավթարային և վթարային իրավիճակներում Փոխադրողը պարտավոր է անմիջապես այդ մասին տեղյակ պահել Առաքողին և սահմանված կարգով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները:
8.2 Եթե Գազի Ցողի կետն, ըստ ջրի, առաքման կետում չի համապատասխանում սույն պայմանագրի 3.2 կետի պահանջներին, ապա Փոխադրողը պատասխանատվություն չի կրում դրա հետևանքով գազատարներում առաջացած խցանումների և հիդրավլիկ ռեժիմի խախտման համար: Այդպիսի դեպքերում խցանումների չեզոքացման և հիդրավլիկ ռեժիմի կարգավորման հետ կապված լրացուցիչ ծախսերը կատարում է Առաքողը:
8.3 Սույն պայմանագրի 7-րդ հոդվածում սահմանված վճարումների կատարման ժամկետները խախտելու դեպքում Առաքողը Փոխադրողին վճարում է տույժ` յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար չկատարված վճարումների _____%-ի չափով, բայց ոչ ավելի քան չվճարված գումարի ____ %-ի չափով:
8.4 Սույն պայմանագրի 4.1 կետի պահանջներն իր կողմից խախտելու դեպքում Փոխադրողը Առաքողին վճարում է տույժ` չհանձնված Գազի արժեքի ____% չափով:
8.5 Սույն պայմանագրի 4.2 կետի պահանջները իր կողմից խախտելու դեպքում Փոխադրողը Առաքողին վճարում է տույժ` չներմղված Գազի արժեքի ____%-ի չափով:
Հոդված 9
Ֆորս-մաժորային իրավիճակներ
9.1 Կողմերն ազատվում են պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար պատասխանատվությունից, եթե դրանք հետևանք են արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների (տարերային աղետներ, ռազմական գործողություններ, գազամուղի և ստորգետնյա պահեստ-կայանի խոշոր վթարներ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված մատակարարումների սահմանափակումներ), տվյալ պայմաններում Կողմերից անկախ առաջացած անհաղթահարելի ուժի հետևանքների, որոնք մասամբ կամ ամբողջությամբ անհնար են դարձնում սույն պայմանագրի պայմանների պահպանումը:
9.2 Կողմերը պարտավոր են 9.1 կետում նշված իրավիճակների մասին ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում տեղեկացնել միմյանց` նշելով դրանք վերացման հնարավոր ժամկետները:
9.3 Ֆորս-մաժորի ավարտից հետո Կողմերը պարտավոր են անմիջապես ձեռնարկել միջոցներ` իրենց պայմանագրային պարտավորություններն իրականացնելու համար:
9.4 Ֆորս-մաժորի սկիզբը և ավարտը պետք է հայտարարի այդ պայմանների առկայությունը հավաստող` Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը:
Հոդված 10
Վեճերի լուծումը
Պայմանագրի առնչությամբ առաջացած վեճերը հնարավորության սահմաններում լուծվում են Կողմերի միջև բանակցությունների միջոցով, անհրաժեշտության դեպքում` ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի միջնորդությամբ, նրա կողմից սահմանված կարգով:
Սույն կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:
Հոդված 11
Հատուկ պայմաններ
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
(Սույն հոդվածով ամրագրված պայմանները չպետք է հակասեն սույն պայմանագրի
մյուս հոդվածների դրույթներին և ՀՀ գործող օրենսդրությանը): |
Հոդված 12
Պայմանագրի գործողության ժամկետը
12.1 Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելուց և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովում գրանցվելուց հետո` սկսած ___ _________20 թ. և գործում է մինչև «_____» _________ 20 թ.:
(ամսաթիվ) (ամսաթիվ)
12.2 Առաքումները սկսելու մասին Առաքողը Փոխադրողին տեղյակ է պահում առաքումները սկսելու ամսաթվից ոչ պակաս, քան _____ օր առաջ:
Հոդված 13
Կողմերի իրավաբանական հասցեները
ԱՌԱՔՈՂ |
ՓՈԽԱԴՐՈՂ |
Փոստային կարգաթիվը ___________ Հասցեն ____________________
Հաշվարկային հաշիվ
N _____________________ Հեռ. _________________ Ֆաքս ____________________ Էլեկտրոնային փոստ _____________ Ա. Ա. Հ._____________________ «____» __________ 20 թ.
Կ.Տ. |
Փոստային կարգաթիվը ___________ Հասցեն _____________________
Հաշվարկային հաշիվ
N _____________________ Հեռ. _________________ Ֆաքս ____________________ Էլեկտրոնային փոստ _____________ Ա. Ա. Հ._____________________ «____» __________ 20 թ.
Կ.Տ. |
ՀՀ էներգետիկայի հանձնաժողով
Գրանցված է «___» ______ 20 թ.
Գրանցման N ________________
Պատասխանատու _____________
(ստորագրություն) |
|
Հաստատված է ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1999 թ. դեկտեմբերի 29-ի N 39 որոշմամբ |
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԲԱՇԽՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N___
Երևան - 1999 թ.
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N ____
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԲԱՇԽՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«____» _______________ 20 թ. ք. ___________
------------------------------------------------------------------------- (գազ առաքող ընկերության անվանումը)
(այսուհետև` Առաքող), ի դեմս տնօրեն (նախագահ) ______________________________________________, որը (տնօրենի (նախագահի) անունը, ազգանունը)
գործում է համաձայն______________________________________________և (գործունեությունը կանոնակարգող փաստաթղթի անվանումը)
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից տրված N_____ գործունեության
լիցենզիայի, մի կողմից, և_______________________________ (գազ բաշխող ընկերության անվանումը)
(այսուհետև` Բաշխող), ի դեմս տնօրեն (նախագահ) _________________________
________________________________________________, որը (տնօրենի (նախագահի) անունը, ազգանունը)
գործում է համաձայն ____________________________________ և (գործունեությունը կանոնակարգող փաստաթղթի անվանումը)
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից տրված N_____ գործունեության լիցենզիայի, մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, կազմեցին սույն պայմանագիրը` հետևյալի մասին: |
Հոդված 1
Պայմանագրի առարկան
1.1 Առաքողը պարտավորվում է առաքել և վճարել, իսկ Բաշխողն` առաքման կետում Առաքողից կամ փոխադրման գործունեության լիցենզիա ունեցող ընկերությունից` Փոխադրողից ընդունել և սպառողներին բաշխել Բնական գազի որոշակի քանակություն` սույն պայմանագրի պայմաններին համապատասխան:
1.2 Սույն պայմանագրի գործողության ընթացքում Կողմերը ղեկավարվում են սույն պայմանագրով, «Բնական գազից օգտվելու կանոններով», ՀՀ օրենսդրությամբ և այլ նորմատիվ իրավական ակտերով:
Հոդված 2
Սահմանումներ
Բացառությամբ այն դեպքերի, երբ բովանդակությունը այլ իմաստ է պարունակում, սույն պայմանագրում մեծատառով գրված հասկացությունները նշանակում են.
Բնական գազ կամ Գազ |
բնական գազ, որի որակական ցուցանիշները համապատասխանում են ԳՈՍՏ 5542-87-ին` «Բնական վառելանյութային գազեր արդյունաբերության և կոմունալ-կենցաղային նպատակների համար»: |
Նորմալ խորանարդ մետր կամ նխմ |
չոր գազի քանակություն, որը Ցելսիուսի 20 աստիճան ջերմաստիճանի և 101.325 կՊա ճնշման պայմաններում գրավում է մեկ խորանարդ մետր ծավալ: |
Կոնդենսացման աստիճան կամ Ցողի կետ |
Ցելսիուսի սանդղակով արտահայտված ջերմաստիճան, որի ժամանակ սկսվում է գազում պարունակվող հեղուկացվող բաղադրիչների կոնդենսացումը: |
Գազի ճնշում |
գազատարի մեջ գազի բացարձակ ճնշման և մթնոլորտային ճնշման տարբերություն` արտահայտված կՊա: |
Օր |
24 ժամանոց ժամանակահատված, որը սկսվում է տվյալ օրվա առավոտյան ժամը 11.00-ին և ավարտվում հաջորդ օրվա առավոտյան ժամը 11.00-ին: |
Ամիս |
ժամանակահատված, որը սկսվում է տվյալ ամսվա առաջին օրվա առավոտյան ժամը 11.00-ին և ավարտվում հաջորդ ամսվա առաջին օրվա առավոտյան ժամը 11.00-ին: |
Տարի |
ժամանակաշրջան, որը սկսվում է տվյալ տարվա հունվարի 1-ի առավոտյան ժամը 11.00-ին և ավարտվում հաջորդ տարվա հունվարի 1-ի առավոտյան ժամը 11.00-ին: |
Հաշվառքի կայան |
կայան, որտեղ չափվում է առաքվող գազի քանակը: |
Հոդված 3
Առաքման կետը
3.1 Առաքման կետեր են համարվում Փոխադրողի հետևյալ Հաշվառքի կայանների`
-------------------------------------------------------------------------
(հաշվառքի կայանների անվանումները և գտնվելու վայրը)
ելքային փականները:
3.2 Որպես առաքման ճնշում ընդունվում է Հաշվառքի կայանների ելքային փականի ելքում Գազի ճնշումը:
3.3 Բնական գազի առաքումը մինչև առաքման կետեր և հանձնումը Բաշխողին` իրականացնում է Առաքողի կողմից լիազորված ընկերությունը` Փոխադրողը («Տրանսգազ ՍՊԸ»), որի փոխհարաբերությունները Բաշխողի հետ կարգավորվում են առանձին տեխնիկական պայմանագրով, որը ուժի մեջ է մտնում Առաքողի կողմից այն վավերացվելուց և էներգետիկայի հանձնաժողովում գրանցվելուց հետո:
Հոդված 4
Գազի որակը և առաքման ճնշումը
4.1 Գազի որակական ցուցանիշները պետք է համապատասխանեն ԳՈՍՏ 5542-87-ին` «Բնական վառելանյութային գազեր արդյունաբերության և կոմունալ-կենցաղային նպատակների համար»:
4.2 Գազի Ցողի կետն, ըստ ջրի պետք է լինի`
● ձմռան շրջանում` ________-ից մինչև ___________-ը ____օC
● ամռան շրջանում` ________-ից մինչև ___________-ը ____օC
առաքման փաստացի ճնշումների պայմաններում (կետ 4.3):
4.3 Առաքման կետերում Գազի ճնշումը պետք է լինի`
____________________________________________կՊա
(հաշվառքի կայանի (ԳԲԿ-ի) անվանումը) (նվազագույն ճնշումը) (առավելագույն ճնշումը)
____________________________________________կՊա
(հաշվառքի կայանի (ԳԲԿ-ի) անվանումը) (նվազագույն ճնշումը) (առավելագույն ճնշումը)
____________________________________________կՊա
(հաշվառքի կայանի (ԳԲԿ-ի) անվանումը) (նվազագույն ճնշումը) (առավելագույն ճնշումը)
4.4 Գազի առաքման կամ ընդունման դադարեցումից հետո առաքումները վերսկսելիս, Առաքողը պարտավոր է սույն պայմանագրով որոշված Գազի օրական քանակությունը և առաքման ճնշումներն ապահովել առաքումները սկսելուց հետո առնվազն ______ ժամվա ընթացքում:
Հոդված 5
Առաքման քանակը
5.1 Սույն պայմանագրով բաշխվող Գազի տարեկան քանակությունը կազմում է ____ մլն նխմ: Նշված քանակության բաշխումը ըստ եռամսյակների, ամիսների և օրերի կատարվում է համաձայն Կողմերի հաստատած ժամանակացույցի, որը սույն պայմանագրի անբաժանելի մասն է կազմում:
Հոդված 6
Չափումներ և ստուգումներ
6.1 Առաքողի և Բաշխողի միջև Բնական գազի ընդունման և հանձնման չափաքանակների հաշվառումը կատարվում է համաձայն Փոխադրողի ԳԲԿ-ների Հաշվառքի կայանների չափով սարքավորումների ցուցմունքների:
6.2 Հաշվառքի կայանները պետք է ապահովված լինեն Գազի ծախսը և քանակությունը հաշվառքի սարքերով, որոնց տեխնիկական և չափագիտական բնութագրերը պետք է համապատասխանեն գործող ստանդարտների պահանջներին, և որոնք ստուգաչափված և վկայագրված պետք է լինեն ստանդարտացման իրավասու մարմինների կողմից:
6.3 Հաշվառքի կայանը պետք է պարունակի`
ա) Գազի ծախսը և քանակությունը չափող սարքեր` մեկ կամ մեկից ավելի չափով խողովակներ, հանդերձված չափով տափօղակներով (մեկ տափօղակ` մեկ չափող խողովակի համար), չափող տափօղակի վրա առաջացած ճնշման անկումը գրանցող մեխանիկական կամ էլեկտրոնային սարքերով (ծախսաչափեր կամ ծավալային գազահաշվիչներ (ռոտացիոն, տուրբինային) և այլն).
բ) Գազի ավելցուկային կամ բացարձակ ճնշումն անընդհատ գրանցող մեխանիկական կամ էլեկտրոնային սարքեր (տեղադրվում է տափօղակից առաջ).
գ) Գազի ջերմաստիճանը չափող գրանցող սարքեր.
դ) էլեկտրոնային (համակարգչային) հաշվիչ, եթե օգտագործվում են էլեկտրոնային հաշվառքի սարքեր:
Այլ սարքավորումների կիրառումը պետք է նախապես համաձայնեցվի Բաշխողի հետ:
6.4 Բաշխողն իրավունք ունի`
ա) ունենալ մշտական ներկայացուցիչներ Փոխադրողի Հաշվառքի կայաններում.
բ) մասնակցել Գազի ծախսի չափման հետ կապված փաստաթղթերի մշակման գործընթացին և ստորագրել առաքված Գազի վերաբերյալ կազմված ամսական (կամ օրական) փաստաթղթերը.
գ) իր ծախսերով Փոխադրողի Հաշվառքի կայանում տեղադրել զուգահեռ հաշվառքի սարքեր (բացառությամբ չափող տափօղակի).
դ) մասնակցել Բնական գազի նմուշառմանը և նրա որակական հատկանիշների որոշման գործընթացին.
ե) ցանկացած ժամանակ իր ներկայացուցչին ուղարկել Փոխադրողի Հաշվառքի կայան` օպերատիվ տեղեկություններ ստանալու համար.
զ) անհրաժեշտության դեպքում պահանջել հաշվառքի սարքերի արտապլանային ստուգումների անցկացում.
է) կապարակնքել Փոխադրողի հաշվառքի սարքերի իմպուլսային գծերը և փականները:
6.5 Չափման այն կամ այն եղանակն ընտրելիս Կողմերը պետք է նախապատվություն տան այն եղանակին, որն ապահովում է չափման ավելի բարձր դաս, և որի օգտագործումը բացառում է Կողմերի ազդեցությունը հաշվառքի սարքերի աշխատանքի վրա:
6.6 Հաշվառքի սարքերի յուրաքանչյուր պլանային կամ արտապլանային ստուգման ժամանակ հաշվառքի սարքերը պետք է կարգավորվեն այնպես, որ նվազագույնի հասցվի նրանց սխալանքը:
6.7 Հաշվառքի սարքերի արտապլանային ստուգումների անցկացման մասին Կողմերը միմյանց տեղյակ են պահում առնվազն _________ ժամ առաջ, որպեսզի ապահովվի Կողմերի և, անհրաժեշտության դեպքում, անկախ իրավասու կազմակերպության փորձագետների մասնակցությունը:
6.8 Եթե Կողմերը կամ անկախ իրավասու կազմակերպության ներկայացուցիչները հայտնաբերում են չափումների այնպիսի սխալներ, որոնք վնաս են հասցրել Կողմերից մեկին և այդ սխալ հաշվառքի սկիզբը հնարավոր չէ որոշել, ապա ընդունվում է, որ այդ սխալ չափումները սկսվել են վերջին չվիճարկվող ստուգաչափման և սխալ չափման հայտնաբերման օրվա միջև ընկած ժամանակահատվածի կեսում: Ամեն դեպքում ուղղումները պետք է կատարվեն մեկ ամիսը չգերազանցող ժամանակահատվածի համար:
6.9 Եթե Առաքողի (Փոխադրողի) Հաշվառքի կայանի արտապլանային ստուգումները կատարվում են Բաշխողի նախաձեռնությամբ, ապա այդ ստուգումների հետ կապված ծախսերը փոխհատուցում է Բաշխողը, եթե ստուգումների արդյունքում չի ապացուցվում այդ Հաշվառքի կայանի սխալ աշխատանքի փաստը:
6.10 Համաձայն Բաշխողի կողմից ներկայացված հայտի Առաքողը (Փոխադրողը) պարտավոր է այնպիսի հաշվառքի սարքեր ընտրել, որ չափումն ապահովվի գրանցող սարքերի սանդղակի 30-100 % տիրույթում: Սպառման քանակության հնարավոր փոփոխության դեպքում Բաշխողն այդ մասին գրավոր տեղեկացնում է Առաքողին (Փոխադրողին), և եթե պահանջվում է հաշվառքի սարքերի փոխարինում կամ Հաշվառքի կայանի վերափոխում, ապա նաև փոխհատուցում է այդ փոխարինման կամ վերափոխման հետ կապված Առաքողի (Փոխադրողի) ծախսերը: Նշված աշխատանքը կատարվում է Կողմերի փոխհամաձայնեցված ժամանակացույցի համաձայն:
6.11 Եթե սպառման համաձայնեցված քանակության փոփոխության պատճառով Առաքողի (Փոխադրողի) ծախսաչափի գրանցումը կատարվում է սանդղակի 30%-ից ցածր տիրույթում, ապա ծախսն ընդունվում է սանդղակի _____ %-ին հավասար, իսկ եթե նշված պատճառով գրանցումը կատարվում է սանդղակի 100 %-ից բարձր տիրույթում, ապա ծախսն ընդունվում է սանդղակի _____ %-ին հավասար:
6.12 Եթե Առաքողի (Փոխադրողի) մեղքով (հաշվառքի սարքի և տափօղակի ոչ ճիշտ ընտրություն կամ փոխարինում և այլն) գրանցումը կատարվում է սանդղակի 30 %-ից ցածր տիրույթում, ապա ծախսն ընդունվում է սանդղակի _____ %-ին հավասար: Եթե նույն պատճառով ծախսաչափի գրանցումը գերազանցում է սանդղակի 100 %-ը, ապա ծախսն ընդունվում է սանդղակի 100 %-ին հավասար:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. 6.10, 6.11 և 6.12 կետերում նշված չափման տիրույթի ստորին սահմանը (30 %) բարձր ճշտության հաշվառքի սարքերի կիրառման դեպքում կարող է փոխվել: Չափման տիրույթի նոր ստորին սահման է հանդիսանում այն կետը, որից ցածր չափման սխալանքը գերազանցում է 5 %-ը:
6.13 Գազաբաշխիչ կայաններից առաքվող Գազի քանակի, ճնշման և ջերմաստիճանի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններն Առաքողը (Փոխադրողը) Բաշխողին է հաղորդում երկու ժամը մեկ անգամ: Յուրաքանչյուր օրվա առաքված Գազի քանակության մասին տեղեկությունները հաղորդվում են Գազի ծախսի չափման հետ կապված փաստաթղթերը մշակելուց հետո, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր օրվա ժամը 12.00-ն:
6.14 Յուրաքանչյուր օրվա առավոտյան ժամը 11.00-ից 12.00-ն ընկած ժամանակահատվածում Բաշխողն Առաքողին օպերատիվ տեղեկություններ է հաղորդում նախորդ օրվա առաքումների մասին` ըստ առանձին գազաբաշխիչ կայանների:
6.15 Առաքված Գազի որակական ցուցանիշների վերաբերյալ տեղեկությունները Բաշխողին հաղորդվում են փոխհամաձայնեցված պարբերականությամբ, իսկ յուրաքանչյուր ամսվա վերջին օրը կազմվում և Բաշխողին է տրամադրվում Գազի որակը բնութագրող փաստաթուղթ (կամ Գազի որակի սերտիֆիկատ, եթե Առաքողի չափումները վավերացվում են ստանդարտացման մարմինների կողմից):
6.16 Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո, երեք օրվա ընթացքում, Առաքողը (Փոխադրողը) և Բաշխողը կազմում են Գազի առաքման-ընդունման ակտ:
6.17 Առաքված Գազի քանակի և (կամ) որակի որոշման վերաբերյալ Առաքողի և Բաշխողի միջև որևէ տարաձայնության առկայության դեպքում նույն ամսաթվով կազմվում է առաքման-ընդունման ամսական պայմանական ակտ, որում ընդունված Գազի քանակը և (կամ) որակական ցուցանիշները հաշվվում են Առաքողի (Փոխադրողի) տվյալների հիման վրա: Տարաձայնությունը սույն պայմանագրի 6.18 կետով նախատեսված կարգով լուծելուց հետո ճշտվում է տարբերությունը:
6.18 Եթե կողմերը համաձայնության չեն գալիս Գազի քանակի և (կամ) որակի որոշման հարցում ծագած տարաձայնությունների վերաբերյալ, ապա վեճը լուծվում է երկկողմանի ընտրված անկախ իրավասու կազմակերպության կողմից: Այն դեպքում, երբ Կողմերը համաձայնության չեն գալիս անկախ իրավասու կազմակերպության ընտրության հարցում, ապա այդ տարաձայնությունները լուծվում են սույն պայմանագրի 12 հոդվածի համաձայն:
Հոդված 7
Գազի մատակարարման կարգը
7.1 Գազի պայմանագրային քանակի բաշխումն ըստ ամիսների, որպես կանոն, կատարվում է հավասարաչափ, ելնելով առաքման ամսվա միջին օրական քանակությունից: Կողմերի համաձայնությամբ հնարավոր է փոփոխել ամսական քանակությունը: Բնական գազի ամսական առաքման քանակության վերաբերյալ առաջարկները Բաշխողն Առաքողին ներկայացնում է առաքման ամսից առնվազն 10 օր առաջ:
7.2 Բաշխողի խնդրանքով հնարավոր է Գազի ոչ հավասարաչափ առաքում` ըստ Կողմերի փոխհամաձայնեցված գրաֆիկի:
7.3 Չնախատեսված հանգամանքների պատճառով (ֆորս-մաժոր, փոխհամաձայնեցված նորոգում) Գազի առաքման կամ ընդունման քանակության փոփոխման դեպքում Կողմերը պարտավորվում են օպերատիվ կարգով դիտարկել գազամատակարարման աշխատանքներին վերաբերող հարցերը:
Հոդված 8
Գազի բաշխման սակագինը
8.1* ա) Սույն պայմանագրով գազի բաշխման ծառայություն իրականացնելու և Առաքողի անունից Առաքողի սեփականությունը հանդիսացող Գազի վաճառքը սպառողներին իրականացնելու համար Առաքողը պարտավորվում է փաստացի բաշխված յուրաքանչյուր 1000 նխմ Բնական գազի դիմաց Բաշխողին վճարել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից սահմանված` _____ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)` հաշված հաշվետու ամսվան նախորդող ամսի 25-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված դոլարի և դրամի փոխարժեքի հաշվարկային կուրսով:
8.1** բ) Սույն պայմանագրով գազի բաշխումն իրականացնելու համար Առաքողը պարտավորվում է փաստացի բաշխված յուրաքանչյուր 1000 նխմ Բնական գազի դիմաց Բաշխողին վճարել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից սահմանված` _____ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ)` հաշված հաշվետու ամսվան նախորդող ամսի 25-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված դոլարի և դրամի փոխարժեքի հաշվարկային կուրսով: Վճարի նշված մեծությունը ներառում է բաշխման ծառայության վճարը` ______ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և գազի բաշխման ցանցի սեփականության իրավունքից ծագող վճարը («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մասնաբաժինը)`________ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
______
* Կիրառվում է այն դեպքում, երբ Առաքողը և փոխադրման ցանցի սեփականատերը միևնույն անձն է:
** Կիրառվում է այն դեպքում, երբ Առաքողը փոխադրման ցանցի սեփականատերը չէ:
Հոդված 9
Վճարման կարգը (սահմանում են կողմերը)
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
(Սույն հոդվածում նշվում են վճարման ժամկետները և պարբերականությունը,
պարտքերի վճարման պայմանները, վճարման երաշխիքները (գույքի գրավ,
կանխավճար, բանկային երաշխիք կամ այլ երաշխիքներ` համաձայն ՀՀ օրենսդրության),
հաշվեհամարները, ուր պետք է կատարվեն վճարումները գնված գազի դիմաց և այլն) |
Հոդված 10
Կողմերի պարտավորությունները և պատասխանատվությունը
10.1 Բաշխողն իր պարտավորությունները կատարելիս ղեկավարվում է գործող ստանդարտների, կանոնների և այլ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներով: Վթարի վտանգի կան նրա առաջացման դեպքում Բաշխողը պարտավոր է անմիջապես այդ մասին տեղյակ պահել Առաքողին, որը պարտավոր է դադարեցնել կամ սահմանափակել գազամատակարարումը:
10.2 Եթե Գազի Ցողի կետն առաքման կետերում չի համապատասխանում սույն պայմանագրի 4.2 կետի պահանջներին, ապա Բաշխողը պատասխանատվություն չի կրում դրա հետևանքով գազատարներում առաջացած խցանումների և հիդրավլիկ ռեժիմի խախտման համար: Այդպիսի դեպքերում խցանումների չեզոքացման և հիդրավլիկ ռեժիմի կարգավորման հետ կապված լրացուցիչ ծախսերը կատարում է Առաքողը:
10.3 Սույն պայմանագրի 9-րդ հոդվածով սահմանված վճարումների կատարման ժամկետները խախտելու դեպքում Առաքողը Բաշխողին տույժ է վճարում յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար չկատարված վճարումների _____ %-ի չափով, բայց ոչ ավելի քան չվճարված գումարի _____ %-ի չափով:
10.4 Սույն պայմանագրի 5.1 կետի պայմաններն իր կողմից խախտելու դեպքում Բաշխողը Առաքողին վճարում է տույժ` չբաշխված Գազի արժեքի _____% չափով:
Հոդված 11
Ֆորս-մաժորային իրավիճակներ
11.1 Պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դրանք հետևանք են արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների (տարերային աղետներ, ռազմական գործողություններ, գազամուղի և ստորգետնյա պահեստ-կայանի խոշոր վթարներ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված մատակարարումների սահմանափակումներ), տվյալ պայմաններում Կողմերից անկախ առաջացած անհաղթահարելի ուժի հետևանքների, որոնք մասամբ կամ ամբողջությամբ անհնար են դարձնում սույն պայմանագրի պայմանների պահպանումը:
11.2 Կողմերը պարտավոր են 11.1 կետում նշված իրավիճակների մասին ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում տեղեկացնել միմյանց` նշելով դրանց վերացման հնարավոր ժամկետները:
11.3 Ֆորս-մաժորի ավարտից հետո Կողմերը պարտավոր են անմիջապես ձեռնարկել միջոցներ` իրենց պայմանագրային պարտավորություններն իրականացնելու համար:
11.4 Ֆորս-մաժորի սկիզբը և ավարտը պետք է հայտարարի այդ պայմանների առկայությունը հավաստող` Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը:
Հոդված 12
Վեճերի լուծումը
Պայմանագրի առնչությամբ առաջացած վեճերը հնարավորության սահմաններում լուծվում են Կողմերի միջև բանակցությունների միջոցով, անհրաժեշտության դեպքում` ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի միջնորդությամբ, նրա կողմից սահմանված կարգով:
Սույն կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:
Հոդված 13
Հատուկ պայմաններ
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
(Սույն հոդվածով ամրագրված պայմանները չպետք է հակասեն սույն պայմանագրի
մյուս հոդվածների դրույթներին և ՀՀ գործող օրենսդրությանը): |
Հոդված 14
Պայմանագրի գործողության ժամկետը
14.1 Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրելուց և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովում գրանցվելուց հետո` սկսած ___ _______20 թ. և գործում է մինչև «___» _______ 20 թ.:
(ամսաթիվ) (ամսաթիվ)
14.2 Առաքումները սկսելու մասին Առաքողը Բաշխողին տեղյակ է պահում առաքումները սկսելու ամսաթվից ոչ պակաս, քան _________ օր առաջ:
Հոդված 15.
Կողմերի իրավաբանական հասցեները
ԱՌԱՔՈՂ |
ԲԱՇԽՈՂ |
Փոստային կարգաթիվը ___________ Հասցեն ____________________
Հաշվարկային հաշիվ
N _____________________ Հեռ. _________________ Ֆաքս ____________________ Էլեկտրոնային փոստ _____________ Ա. Ա. Հ._____________________ «____» __________ 20 թ.
Կ.Տ. |
Փոստային կարգաթիվը ___________ Հասցեն _____________________
Հաշվարկային հաշիվ
N _____________________ Հեռ. _________________ Ֆաքս ____________________ Էլեկտրոնային փոստ _____________ Ա. Ա. Հ._____________________ «____» __________ 20 թ.
Կ.Տ. |
ՀՀ էներգետիկայի հանձնաժողով
Գրանցված է «___» ______ 20 թ.
Գրանցման N ________________
Պատասխանատու _____________
(ստորագրություն) |
|
Հաստատված է ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1999 թ. դեկտեմբերի 29-ի N 39 որոշմամբ
|
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N_____
(հավելվածն ուժը կորցրել է 20.01.06 N 9-Ն)
|
Հաստատված է ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1999 թ. դեկտեմբերի 29-ի N 39 որոշմամբ |
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N_____
(հավելվածն ուժը կորցրել է 20.01.06 N 9-Ն)