«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հոկտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60307353
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
14 սեպտեմբերի 2007 թ.
ք. Երևան |
N 14-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԵՐԿԱԹ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 15-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» ձև թիվ 2-ԵՐԿԱԹ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը»՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի «Ձև թիվ 2-ԵՐԿԱԹ (ամսական) «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 15-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
|
Հավելված
Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի 2007թ. սեպտեմբերի 14-ի
թիվ 14-Ն որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԵՐԿԱԹ (ԱՄՍԱԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԵՐԿԱԹ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները, որոնք այդ մասին նախապես իրազեկում են:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. «Առաքվել են բեռներ» (տող 110) ցուցանիշը հանրապետության երկաթուղային կայարաններում բեռնված բեռների քանակն է անկախ նրանից՝ դրանք բեռնաթափվել են հանրապետությունից դուրս, թե հանրապետության ներսում:
2. 110-121 տողերում լրացվում է առաքված բեռների քանակն ըստ դրանց առանձին տեսակների:
3. «Ներկրվել են բեռներ» (տող 130) ցուցանիշը ներառում է հանրապետության սահմաններից դուրս գտնվող երկաթուղային կայարաններում բեռնված և հանրապետություն ներկրված բեռների քանակը:
4. 131-141 տողերում լրացվում է ներկրված բեռների քանակն ըստ դրանց առանձին տեսակների:
5. «Ներհանրապետական փոխադրումներ» (տող 150) ցուցանիշը ներկայացնում է հանրապետության երկաթուղային կայարաններում բեռնված և հանրապետության տարածքում փոխադրված բեռների քանակը:
6. «Բեռնաշրջանառություն» (տող 160) ցուցանիշը որոշվում է տեղափոխված առանձին տեսակի բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
7. «Վագոնի պտույտը» (տող 170) ցուցանիշը վագոնի միջին օրական վազքն է, որը որոշվում է վագոնների ընդհանուր վազքի (վագոն-կիլոմետր) և աշխատած օրերի թվի (վագոն-օրերի) հարաբերակցությամբ:
8. «Վագոնների միջին օրական բեռնումը» (տող 180) և «Բեռնաթափումը» (տող 190) ցուցանիշները որոշվում են բեռնված և բեռնաթափված բեռների (տոննա) և համապատասխան վագոնների քանակների հարաբերակցությամբ:
9. «Փոխադրվել են ուղևորներ» (տող 200) ցուցանիշը ներկայացնում է երկաթուղային բոլոր կայարաններից փոխադրված ուղևորների թվաքանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):
10. «Ուղևորաշրջանառությունը» (տող 210) ցուցանիշը որոշվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տեղափոխված ուղևորների թվաքանակի և 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորության արտադրյալների հանրագումարով: 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորությունը որոշվում է ուղևորների հոսքի մեկանգամյա դիտարկումների հիման վրա և համարվում է հաստատուն մեծություն մինչև հաջորդ դիտարկումը:
11. «Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)-ընդամենը» (տող 220) լրացվում է բեռների փոխադրումից ստացված հասույթը, առանց ավելացված արժեքի հարկի:
12. «Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)-ընդամենը» (տող 230) լրացվում է ուղևորների փոխադրումից ստացված հասույթը, առանց ավելացված արժեքի հարկի:
13. Օժանդակ և լրացուցիչ երկաթուղային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված առրժեքի հարկի), ընդամենը» (տող 240) ներառում է` բեռների և ուղեբեռների բեռնումից և բեռնաթափումից, բոլոր տեսակի ապրանքների պահումից և պահեստավորումից շտեմարաններում, ընդհանուր նշանակության ապրանքային պահեստներում, պահեստ-սառնարաններում, զետեղարաններում (բունկերներում), տեղեկատու բյուրոների, պահասենյակների, երկաթուղային շարժակազմի տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման, գնացքներում տեղի ամրագրման, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից, ինչպես նաև տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարներից և այլն:
14. «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» (տող 250) հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31), փետրվարի համար՝ 28 (29)` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը բաժանելով հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա:

|
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանարպետության վիճակագրական պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանարպետության վիճակագրական պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի» |
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
Ներկայացվում է |
Ներկայացնում է |
Հաշվետվության ներկայացման ժամկետը` |
Ազգային վիճակագրական ծառայություն |
Երկաթուղային տրանսպորտի գործունեություն իրականացնող կազմակերպությունները |
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-ը |
Ով է ներկայացնում ____________________________________
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ___________________
_________________________________________________
Գտնվելու վայրը ______________________________________
_____________________________________ I I I I I I I
Մարզը ______________ Համայնքը_______________________
Պետական ռեգիստրում գրանցված համարը I I I I I I I I I I I I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I I I I I I I I I
Հարկ վճարողի հաշվառման համարը I I I I I I I I I Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից |
ՁԵՎ ԹԻՎ 2-ԵՐԿԱԹ (ամսական)
«Հաստատված է» Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2007 թ. սեպտեմբերի 14-ի թիվ 14-Ն որոշման
|
Չլրացնել  | ՏԳՏԴ I I I I I I
Մարզը I I I
Համայնքը I I I I |
|
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
200___թ. _____________ ամսվա համար
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Չափի միավորը |
Հաշվետու ամիսը |
Աճողական թվերով |
ընթացիկ տարվա |
նախորդ տարվա |
հաշվետու տարվա սկզբից |
նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար |
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
Առաքվել են բեռներ, ընդամենը |
110 |
հազար տոննա |
|
|
|
|
որից` |
|
|
|
|
|
|
Հանքային շինարարական նյութեր |
111 |
"_" |
|
|
|
|
Ցեմենտ |
112 |
"_" |
|
|
|
|
Քարածուխ |
113 |
"_" |
|
|
|
|
Կոքս |
114 |
"_" |
|
|
|
|
Նավթ և նավթամթերք |
115 |
"_" |
|
|
|
|
Հանքաքար գունավոր մետաղներ |
116 |
"_" |
|
|
|
|
Սև մետաղներ |
117 |
"_" |
|
|
|
|
Սև մետաղների ջարդոն |
118 |
"_" |
|
|
|
|
Անտառային բեռներ |
120 |
հազար տոննա |
|
|
|
|
Քիմիական և հանքային պարարտանյութեր |
119 |
"_" |
|
|
|
|
Հացահատիկ և աղացվող մթերքներ |
121 |
"_" |
|
|
|
|
Ներկրվել են բեռներ |
130 |
”-” |
|
|
|
|
որից` |
|
|
|
|
|
|
Հանքային շինարարական նյութեր |
131 |
”-” |
|
|
|
|
Ցեմենտ |
132 |
”-” |
|
|
|
|
Քարածուխ |
133 |
”-” |
|
|
|
|
Կոքս |
134 |
”-” |
|
|
|
|
Նավթ և նավթամթերք |
135 |
”-” |
|
|
|
|
Հանքաքար երկաթ և մանգան |
136 |
”-” |
|
|
|
|
Սև մետաղներ |
137 |
”-” |
|
|
|
|
Սև մետաղների ջարդոն |
138 |
”-” |
|
|
|
|
Քիմիական հանքային պարարտանյութեր |
139 |
”-” |
|
|
|
|
Անտառային բեռներ |
140 |
”-” |
|
|
|
|
Հացահատիկ և աղացվող մթերքներ |
141 |
”-” |
|
|
|
|
Ներհանրապետական փոխադրումներ |
150 |
"_" |
|
|
|
|
Բեռնաշրջանառություն |
160 |
հազար տոննա- կմ |
|
|
|
|
Վագոնի պտույտը |
170 |
օր |
|
|
|
|
Վագոնների միջին օրական բեռնումը |
180 |
վագոն |
|
|
|
|
Վագոնների միջին օրական բեռնաթափումը |
190 |
"_" |
|
|
|
|
Փոխադրվել են ուղևորներ |
200 |
հազար ուղևոր |
|
|
|
|
այդ թվում` |
|
|
|
|
|
|
մեկնել են |
201 |
"_" |
|
|
|
|
ժամանել են |
202 |
"_" |
|
|
|
|
Ուղևորաշրջանառություն |
210 |
հազար ուղևոր-կմ |
|
|
|
|
Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)-ընդամենը |
220 |
հազար դրամ |
|
|
|
|
Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)-ընդամենը |
230 |
"_" |
|
|
|
|
Օժանդակ և լրացուցիչ երկաթուղային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը. |
240 |
"_" |
|
|
|
|
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը |
250 |
"_" |
|
|
|
|
Ղեկավար |
_______________________ (Ազգանուն, անուն) |
_______________________ (Ստորագրություն) |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
_______________________ (Ազգանուն, անուն) |
_______________________ (Ստորագրություն, պաշտոն) |
|
_______________________ (Հեռախոսահամար(ներ))
|
__ _________200__թ. (Լրացման ամսաթիվը)
|
Էլեկտրոնային փոստ ____________________@__________________