Համարը 
N 1439-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2007.12.26/66(590) Հոդ.1345
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.11.2007
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
17.12.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀՀ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԻՍ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ՀՀ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՐԱՎԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՏԻՊԱՅԻՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 2007 թվականի N 1439-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԻՍ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՐԱՎԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՏԻՊԱՅԻՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերների հաստատման և հաշվառման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերները հաստատման ներկայացնելիս պահանջվող փաստաթղթերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերի նկարագիրը և տիպային ձևը` համաձայն NN 3 և 4 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. դեկտեմբերի 17
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 15-ի N 1439-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերը փաստաթուղթ է, որը հիմնավորում է օտարերկրացու մուտքը և գտնվելը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ դրանում նշված նպատակներով և ժամկետներով:

2. Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավեր կարող են տալ Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին, Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները և միջազգային կազմակերպությունները կամ դրանց ներկայացուցչությունները:

3. Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու կողմից տրված Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերներն առավելագույնը 15-օրյա ժամկետում հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը, իսկ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների կողմից տրված Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերները` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը: Հայաստանի Հանրապետությունում աշխատելու նպատակով տրվող հրավերն առավելագույնը 15-օրյա ժամկետում հաստատվում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների աշխատանքի և զբաղվածության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից:

4. Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերները հրավերը հաստատող մարմնի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համաձայնեցմանը, որն էլ 7-օրյա ժամկետում հրավերը հաստատող մարմին է ներկայացնում հրավերի հաստատման նպատակահարմարության վերաբերյալ իր դիրքորոշումը:

5. Հրավերը հաստատող մարմնի կողմից հրավերի հաստատումը կարող է մերժվել, եթե առկա են «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում նշված հիմքերը, կամ այն դեպքում, երբ հրավիրողի կողմից խախտվել են «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասում նշված իր պարտավորությունները:

6. Հրավերն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում հրավերը հաստատող մարմինը հրավիրողին գրավոր հայտնում է հրավերի հաստատման կամ մերժման մասին:

7. Լիազոր մարմնի կողմից հրավերը հաստատվելուց հետո հրավիրվող օտարերկրացու անունը, ազգանունը (առկայության դեպքում` հայրանունը), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, բնակության երկիրը և հասցեն, այցելության նպատակի և այցելության ժամկետի վերաբերյալ տվյալները մուտքագրվում են համակարգչային ցանց` համապատասխան օտարերկրյա պետությունում առկա Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի հասցեով:

8. Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերները հրավերը հաստատող պետական կառավարման մարմինների կողմից հաշվառվում են քարտային` համաձայն ձևի, և համակարգչային եղանակներով:

9. Հաշվառման քարտը ներառում է հրավիրվողի ազգանունը, անունը (առկայության դեպքում` հայրանունը), սեռը, ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը, քաղաքացիությունը, ծննդավայրը, այցելության ժամկետը, նպատակը, հրավերի հաստատման կամ մերժման օրը, ամիսը, տարեթիվը, մերժման դեպքում` պատճառը, գործի համարը, փաստաթղթերի ընդունման օրը, ամիսը և տարեթիվը, քարտը լրացնող անձի ստորագրությունը: Հաշվառման քարտը տեղադրվում է քարտադարանում՝ այբբենական կարգով:

10. Սույն կարգի 9-րդ կետում նշված տվյալները մուտքագրվում են համակարգիչ և պահվում համակարգչային պահոցում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև

 

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ N
Հայաստանի Հանրապետություն
հրավիրվող անձի վերաբերյալ

 

1. _________________________________________________________

(հրավիրողի ազգանունը, անունը, հայրանունը)

2. Սեռը (արական, իգական)   3. _____________________
ընդգծել  

(ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)

4. _______________________   5. _____________________

(քաղաքացիությունը)

 

(ծննդավայրը)

6. _______________________   7. _____________________

(այցելության ժամկետը)

 

(այցելության նպատակը)

8. Հրավերի հաստատման կամ մերժման օրը, ամիսը, տարեթիվը ___________

9. Մերժման պատճառը _________________________

10. Գործի համարը _________________________

 

____ ________________ 200  թ.

 

___________________
(քարտը կազմողի ստորագրությունը)

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 15-ի N 1439-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԻՍ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Օտարերկրացու` Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերը հաստատման ներկայացնելիս Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացնում իր անձնագիրը, Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերը, պետական տուրքի վճարման անդորրագիրը:

2. Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն հաստատման ներկայացնելիս ներկայացնում է իր անձնագիրը, կացության քարտը կամ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը, Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերը և պետական տուրքի վճարման անդորրագիրը:

3. Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք օտարերկրացու` Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն հաստատման ներկայացնելիս Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերին կից ներկայացնում են Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված պետական գրանցման վկայականի պատճենը և պետական տուրքի վճարման անդորրագիրը:

4. Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները և միջազգային կազմակերպությունները կամ դրանց ներկայացուցչություններն օտարերկրացու` Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն հաստատման ներկայացնելիս հրավերին կից ներկայացնում են նաև պետական տուրքի վճարման անդորրագիրը:

5. Հայաստանի Հանրապետությունում աշխատելու նպատակով տրվող հրավերն օտարերկրացիների աշխատանքի և զբաղվածության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի հաստատմանը ներկայացնելիս գործատուն ներկայացնում է հրավերը, գործատուի պետական գրանցման վկայականի պատճենը, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների աշխատանքի և զբաղվածության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից օտարերկրացուն տրված աշխատանքի թույլտվության պատճենը և պետական տուրքի վճարման անդորրագիրը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 15-ի N 1439-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՐԱՎԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերի վերևի մասում, ձախ կողմում նշվում է հրավերը հաստատող մարմնի անունը, իսկ աջ կողմում տեղ է հատկացված հրավերի հաստատման կամ մերժման վերաբերյալ նշում կատարելու համար: Նշվածից ներքև կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը:

2. Հայաստանի Հանրապետության զինանշանից ներքև գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ» բառերը, որոնց աջ կողմում նախատեսված է տեղ հրավերի համարը նշելու համար:

3. Այնուհետև նշվում են՝

1) հրավիրողի ազգանունը, անունը (առկայության դեպքում` հայրանունը), իսկ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերով նախատեսված դեպքերում` հրավիրողի անվանումը, կազմակերպաիրավական ձևը.

2) հրավիրողի բնակության վայրը (գտնվելու վայրը) և հեռախոսահամարը.

3) հրավիրվողի ազգանունը, անունը (առկայության դեպքում` հայրանունը).

4) հրավիրվողի ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը, ծննդավայրը.

5) հրավիրվողի բնակության երկիրը և հասցեն, քաղաքացիությունը, սեռը.

6) հրավիրվողի մասնագիտությունը կամ զբաղմունքի տեսակը.

7) հրավիրվողի` Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերի նպատակը.

8) հրավիրվողի` Հայաստանի Հանրապետություն այցելելու ժամկետը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ներկայացվող հրավերների դեպքում հրավերում նշվում են նաև հրավիրողի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը և ծննդավայրը, հրավիրողի աշխատանքի (ուսման) վայրը, հրավիրողի անձնագրի սերիան և համարը, տալու և վավերականության ժամկետները, հրավիրվողի հետ ժամանող մինչև 18 տարեկան երեխաների ազգանունները, անունները (առկայության դեպքում` հայրանունները) և նրանց ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը:

5. Հայաստանի Հանրապետությունում աշխատելու նպատակով տրվող հրավերում նշվում է նաև տեղեկատվություն գործատուի մոտ հրավիրվողի կողմից կատարվելիք աշխատանքների բնույթի և պայմանների վերաբերյալ:

6. Այնուհետև հրավերում նշվում են Հայաստանի Հանրապետությունում հրավիրվողի կողմից իր կեցության ծախսերը, այդ թվում` նրա հնարավոր բուժօգնության և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու ծախսերը հոգալու մասին կամ այդ ծախսերը հրավիրվողի կողմից հոգալու պարտավորության մասին:

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն և Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների աշխատանքի և զբաղվածության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին ներկայացվող հրավերները հաստատվում են կնիքով և համապատասխան պաշտոնատար անձանց ստորագրությամբ:

8. Հրավերի ներքևի մասում տեղ է հատկացված հրավերը հատատող մարմնի կողմից համապատասխան օտարերկրյա պետությունում առկա Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներակայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի հասցեով հրավիրվողի տվյալներն ուղարկելու վերաբերյալ նշում կատարելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 15-ի N 1439-Ն որոշման

Ներմուծեք նկարագրությունը_18754

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՐԱՎԵՐԻ ՏԻՊԱՅԻՆ ՁԵՎԸ

 

N______

 

_________________________________________________________

(հրավիրողի ազգանունը, անունը, հայրանունը)

Բնակության (գտնվելու) վայրը_______________հեռախոսահամարը________

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը_________ Ծննդավայրը _______________

Աշխատանքի (ուսման) վայրը _____________________________________

Հրավիրողի անձնագրի սերիան և համարը, տալու և վավերականության ժամկետները

______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

(հրավիրվողի ազգանունը, անունը, հայրանունը)

 

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը___________Ծննդավայրը ______________

Բնակության երկիրը և հասցեն____________________________________

Քաղաքացիությունը______________Սեռը __________________________

Մասնագիտությունը կամ զբաղմունքի տեսակը ________________________

Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերի նպատակը (աշխատանքային հրավերների

դեպքում` տեղեկատվություն գործատուի մոտ հրավիրվողի կողմից կատարվելիք

աշխատանքների բնույթի և պայմանների վերաբերյալ) __________________

____________________________________________________

____________________________________________________

Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերի ժամկետը _____________

Հրավիրվողի հետ ժամանող մինչև 18 տարեկան երեխաների___________________

(ազգանունները, անունները,

______________________________________________________

(առկայության դեպքում` հայրանունները), նրանց ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)

Հայաստանի Հանրապետությունում հրավիրվողի կեցության ծախսերը, այդ թվում` նրա հնարավոր

բուժօգնության և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու ծախսերը հոգալու է`

հրավիրողը

հրավիրվողը

____________________________________________________

(ընդգծել)

_____ ________________ 200  թ.

_________________________

(հրավիրողի ստորագրությունը)

 

Հաստատված հրավերն ուղարկվել է ______________________________

____________________________________________________

_____ ________________ 200  թ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան