Համարը 
N 1438-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2007.12.26/66.1 Հոդ.1363.1
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
08.11.2007
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
17.12.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.06.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 նոյեմբերի 2007 թվականի N 1438- Ն

 

«ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթի կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով մայրուղային գազատարների շահագործման ժամանակ մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրա պետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Մայրուղային գազատարների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ս. Սարգսյան

 

2007 թ. դեկտեմբերի 17

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

նոյեմբերի 8-ի N 1438-Ն որոշման

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ 

 

«ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ»

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ 

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ 

 

1. Սույն տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` ՏԿ) պահանջները տարածվում են գազի տնտեսության կազմակերպությունների ենթակայության տակ գտնվող մայրուղային (մագիստրալային) գազատարների վրա և պարտադիր են մայրուղային գազատարների օբյեկտներում աշխատանքներ իրականացնող բոլոր կազմակերպությունների համար: Սույն ՏԿ-ն սահմանում է մայրուղային գազատարների շահագործման, անձնակազմի աշխատանքի կազմակերպման և տեխնիկական փաստաթղթերի վարման հիմնական տեխնիկական, կազմակերպական նորմերը և պահանջները: Մայրուղային գազատարների կազմի մեջ, որպես առանձին օբյեկտներ, մտնում են՝

1) գազատար խողովակն իր ճյուղավորումներով (լուպինգ) և փակող արմատուրով, բնական և արհեստական խոչընդոտների միջով անցումներով, մաքրման սարքավորման բացթողման և ընդունման հանգույցներով, խտուցքի հավաքման և պահման հանգույցներով և մեթանոլի ներածման սարքավորումով.

2) գլխավոր և միջանկյալ ճնշակային կայանները, գազաբաշխիչ կայանները, գազի ստորգետնյա պահեստարանները.

3) կոռոզիայից էլեկտրաքիմիական պաշտպանման տեղակայանքները, տեխնոլոգիական կապի և հեռուստամեխանիկայի գծերը և կառույցները.

4) գազատարների սպասարկման համար նախատեսված էլեկտրահաղորդման գծերը, փակող արմատուրի, հեռուստակառավարման և էլեկտրաքիմիական պաշտպանության տեղակայանքների էլեկտրամատակարարման սարքավորումները.

5) հակահրդեհային միջոցները, գազատարների հակաքայքայամաշման և պաշտպանական կառույցները.

6) խտուցքի պահման և գազազատման տարողությունները, խտուցքի վթարային դատարկման գետնահորերը.

7) շենքերը, կառույցները և սենքերը.

8) գազատարի ուղեգծով տեղաբաշխված մշտական ճանապարհները և ուղղաթիռային հրապարակները, դրանց մուտքի ուղիները` գազատարների տեղադրման տարբերիչ նիշերով և ազդանշաններով:

2. Սույն ՏԿ-ի պահանջները չեն տարածվում այն գազատարների վրա, որոնք նախատեսված են խողովակի մետաղի վրա կոռոզիայի ներգործություն թողնող կամ -40 0C-ից ցածր ջերմաստիճանի սառեցրած գազի փոխադրման համար: Նշված գազատարների շահագործումը պետք է իրականացվի ըստ նախագծային և գիտահետազոտական ինստիտուտների կողմից մշակված հատուկ հրահանգի:

3. Մայրուղային գազատարների օբյեկտների շահագործման մեթոդներն ու սխեմաները պետք է կանոնակարգվեն արտադրական, պաշտոնական հրահանգներով և տեխնոլոգիական սխեմաներով, որոնք մշակվում են կազմակերպությունների կողմից` հաշվի առնելով տեղական պայմանները և հիմնվելով սույն ՏԿ-ի վրա: Հրահանգների անվանացանկը, մշակման և հաստատման կարգը սահմանում են կազմակերպությունները:

4. Արտադրական, պաշտոնական հրահանգների, տեխնոլոգիական և այլ սխեմաների վերանայումը կատարվում է յուրքանչյուր 3 տարին մեկ անգամ, իսկ անհրաժեշտ փոփոխությունները դրանց մեջ մտցվում են անմիջապես:

5. Մայրուղային գազատարները շահագործող անձնակազմի հիմնական խնդիրներն են`

1) գազի փոխադրումը հանքավայրից կամ հանրապետություն ներկրման կետից մինչև բաշխման համակարգ, գազի մատուցումը քաղաքների, բնակավայրերի կամ առանձին կազմակերպությունների բաշխիչ ցանցը, սարքավորման անվտանգ և հուսալի աշխատանքի ապահովումը.

2) գազատարի արդյունավետ աշխատանքի ապահովումը՝ սարքավորման լավարկված (օպտիմալացված) աշխատանքային ռեժիմների օգնությամբ, դրա գործառության հուսալիությամբ, վառելիքաէներգետիկական պաշարների և նյութերի արդյունավետ ծախսմամբ, փոխադրման ընթացքում գազի կորուստների կրճատմամբ, ճնշակային կայաններում առաջացած երկրորդային էներգապաշարների առավել լրիվ օգտագործմամբ.

3) գազատարի արդիականացման համար միջոցառումների մշակումը և իրագործումը.

4) աշխատանքի արտադրողականության բարձրացումը, գազի փոխադրման ինքնարժեքի իջեցումը.

5) աշխատողների որակավորման բարձրացումը.

6) աշխատանքային և արտադրական կարգապահության խիստ պահպանումը, աշխատանքի պաշտպանության ու տեխնիկական անվտանգության գործող նորմատիվային փաստաթղթերի պահանջների և նորմերի կատարումը:

6. Մայրուղային գազատարների շահագործումն իրականացնող կազմակերպությունները որոշում են իրենց ստորաբաժանումների կողմից մայրուղային գազատարների և օժանդակ օբյեկտների սպասարկման սահմանները: Ծառայությունների, արտադրամասերի և տեղամասերի ղեկավարները հաստատում են որոշակի աշխատողների պատասխանատվությունը՝ սարքավորման շահագործման, դրա տեխնիկական վիճակի համար, որը ձևակերպվում է ստորաբաժանման հրամանով (կարգադրությամբ):

7. Մայրուղային գազատարների շինարարության, դրանց վերակառուցման, տեխնիկական վերազինման կամ հիմնական նորոգման ժամանակ պատվիրատուն պետք է կազմակերպի աշխատանքների կատարման տեխնիկական վերահսկողություն:

8. Նոր և վերակառուցվող օբյեկտները պետք է շահագործման հանձնվեն «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 626-Ն որոշման պահանջներին համապատասխան:

9. Գազի մատուցումը վառելիքային, գործարկվող և իմպուլսային հաղորդակցուղիներ, ինչպես նաև ՃԿ, ԳԲԿ և ԳՍՊ տեխնոլոգիական կապակցման խողովակաշարեր, սարքավորման անհատական փորձարկումներ կատարելու համար, իրականացվում է միայն կազմակերպության գլխավոր ճարտարագետի թույլտվությամբ: Անվտանգության անհրաժեշտ միջոցների ապահովումը դրվում է շահագործող ստորաբաժանման վրա:

10. Գազի մատուցումը մայրուղային գազատարներ, գազատար-ճյուղավորումներ, սարքավորման փչամաքրման և անհատական փորձարկումներ կատարելու համար, իրականացվում է միայն կազմակերպության գլխավոր ճարտարագետի թույլտվությամբ: Անվտանգության անհրաժեշտ միջոցներն այդ դեպքում նշվում են հատուկ հրահանգներում, որոնք մշակվում են կապալառու կազմակերպության կողմից և համաձայնեցվում պատվիրատուի, շահագործող կազմակերպության և, անհրաժեշտության դեպքում, նախագծային կազմակերպության հետ: Հրահանգը հաստատվում է կապալառու կազմակերպության կողմից, որի վրա դրվում է անվտանգության անհրաժեշտ միջոցների պահպանման ապահովումը: Գազի մատուցումը բաշխիչ գազատարներին ԳԲԿ-ի սարքավորումների համալիր փորձարկման ժամանակ չի թույլատրվում:

11. Գազի մատուցումը շինարարությունն ավարտված մայրուղային գազատարներին, ճյուղավորումներին և ԳԲԿ-ին պետք է իրականացվի սույն ՏԿ-ի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի N 1843-Ն որոշմամբ հաստատված` գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոններ և աշխատանքի անվտանգության պահանջներ ՏԿ-ի պահանջների համաձայն:

12. Գազի մատակարարումը գազասպառող տեղակայանքներին և սարքերին, ցածր ճնշման գազատարներին՝ ԳԲԿ-ի ելքից հետո, պետք է իրականացվի կազմակերպության կողմից սահմանված կարգով՝ այդ տեղակայանքները շահագործման հանձնելու համար ռեժիմային-կարգաբերման աշխատանքներ կատարելուց հետո:

13. Գազատարը շահագործման ընդունելուց հետո շահագործող կազմակերպությունը պետք է հետևի, որ մեկամսյա ժամկետում գազատարի փաստացի դիրքը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անցկացվի հողօգտագործողների քարտեզների վրա:

14. Բանվորների մասնագիտական պարտականությունները, իրենց կցված սարքավորման և օբյեկտների համար, որոշվում են ըստ կազմակերպության հրահանգների:

15. Ինժեներատեխնիկական աշխատողների պարտականությունները, իրավունքները որոշվում են պաշտոնական հրահանգներով, որոնք կազմում են բաժինների, արտադրամասերի, ծառայությունների, տեղամասերի, արտադրական ստորաբաժանումների ղեկավարները և հաստատում է կազմակերպության ղեկավարը:

16. Գազափոխադրման կազմակերպության յուրաքանչյուր աշխատող պարտավոր է` իմանալ իր աշխատատեղին վերագրվող գործառույթները, իրեն կցված շահագործվող օբյեկտը, սարքավորումը, սենքերը և մյուս օբյեկտների հետ դրանց կապակցված շահագործման ռեժիմը, ճշտորեն և ժամանակին կատարել իր վրա դրված պարտականությունները, ցուցաբերել անհրաժեշտ նախաձեռնություն, ստեղծագործական վերաբերմունք աշխատանքին, անընդհատ կատարելագործել սեփական մասնագիտական հմտությունը, միջոցներ ձեռնարկել սույն ՏԿ-ի պահանջների խախտումների նախազգուշացման համար, ամեն կերպ աջակցել ՃԿ-ի, ԳՄ-ի (գծային մաս), ԳԲԿ-ի, ԳՍՊ-ի և մայրուղային գազատարի այլ տեխնիկական օբյեկտների արդյունավետության և հուսալիության ապահովմանը:

17. Մայրուղային գազատարների սարքավորման, օբյեկտների և հաղորդակցուղիների, շենքերի և կառույցների շահագործման ընթացքում կազմակերպատեխնիկական միջոցառումների մշակման, կատարելագործման և զարգացման նպատակով պետք է կատարվի դրանց արդյունավետության, հուսալիության և անվտանգության վերլուծություն:

18. Մայրուղային գազատարների օբյեկտներում, սենքերում և հաղորդակցուղիներում կրակային և գազավտանգ աշխատանքները պետք է իրականացվեն համաձայն կրակային աշխատանքների անվտանգ վարման վերաբերյալ կազմակերպության ստանդարտի:

19. Կազմակերպությունները պարտավոր են իրենց ստորաբաժանումները, դրանց ծառայությունները և տեղամասերն ապահովել նորմատիվային տեխնիկական փաստաթղթերով: 

 

2. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԸ 

 

20. Սույն ՏԿ-ում հիմնականում օգտագործված են «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2399-Ն որոշմամբ հաստատված` «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» ՏԿ-ում նշված հասկացությունները, ինչպես նաև հետևյալ հասկացությունները`

1) շլեյֆներ` գազի ճնշակային կայանից գազի ստորգետնյա պահեստարանը սնող գազատարներ, որտեղ գազի ճնշումը հասնում է 10-ից մինչև 13 ՄՊա.

2) տիպային հրահանգներ` կազմակերպության ղեկավարների կողմից հաստատված հրաման (հրահանգ), որոնք կարող են վերաբերվել նմանատիպ աշխատանքների կատարմանը.

3) հատուկ հրահանգներ` կազմակերպության ղեկավարների կողմից հաստատված հրաման (հրահանգ), որոնք կարող են վերաբերվել միայն տվյալ աշխատանքների կատարմանը:

21. Սույն ՏԿ-ում օգտագործված են հետևյալ հապավումները`

 

ՄԳ` մայրուղային գազատար
ՃԿ` ճնշակային կայան
ԳՎԱ` գազավերամղման ագրեգատներ
ԳՍՊ` գազի ստորգետնյա պահեստարան
ԳՇԾ` գծաշահագործական ծառայություն
ԷՀԳ` էլեկտրահաղորդման գիծ
ԳԲԿ` գազաբաշխիչ կայան
ԿԿԾ` կենտրոնական կարգավարական ծառայություն
ԿԿԿ` կենտրոնական կարգավարական կետ
ԳՄՀ` գազամատակարարման միասնական համակարգ
ԿՊՍ` կատոդային պաշտպանության սարքավորում
ՑՊՍ` ցամաքուրդային պաշտպանության սարքավորում
ՃԱ` ճնշակային արտադրամաս
ԱԿՀ` ավտոմատ կառավարման համակարգ
ՀՉՍ և Ա` հսկիչ-չափիչ սարքեր և ավտոմատիկա
ՌՊ` ռելեային պաշտպանություն
ՀԱ` հակավթարային ավտոմատիկա
ՊԳՊ` պահեստամասեր, գործիքներ, պիտույքներ
ՇՓ` շահագործական փաստաթղթեր
ՉԿ` չափիչ կապուղի
ՆՏՓ` նորմատիվային տեխնիկական փաստաթղթեր
ԱԳԲԿ` ավտոմատացված գազաբաշխիչ կայան
ՆՇԿ` նորոգման - շահագործման կետ
ՕՍՍ` օդասառեցման սարք
ԷՔՊ` էլեկտրաքիմիական պաշտպանություն:

 

3. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ 

 

22. Մայրուղային գազատարների օբյեկտները պետք է շահագործվեն հատուկ պատրաստված անձնակազմի կողմից: Շահագործող անձնակազմը պետք է ունենա որակավորում՝ գործառույթների և հաստատված պաշտոնական հրահանգներին համապատասխան:

23. Անձնակազմի պարբերական ուսուցման և որակավորման բարձրացման աշխատանքները պետք է կազմակերպեն և ղեկավարեն կազմակերպության և նրա ստորաբաժանումների գլխավոր ճարտարագետները:

24. Շահագործող անձնակազմի արտադրական ուսուցման և որակավորման բարձրացման համար պետք է սահմանել հետևյալ ձևերը՝

1) դասընթացային ուսուցում.

2) տեխնիկական և տնտեսական ուսուցում.

3) ներածական, սկզբնային և պարբերական հրահանգավորումներ.

4) հակավթարային և հակահրդեհային վարժանքներ:

25. Նոր ընդունված բանվորների համար կազմակերպվում է ուսուցում և կարգերի բարձրացում:

26. Մնացած դեպքերում օբյեկտների սպասարկող անձնակազմը պետք է անցնի պատրաստում (վերապատրաստում) կազմակերպություններում այդ նպատակով ստեղծված դասընթացներով:

27. Մայրուղային գազատարների կազմում ՄԳ-ի սեփական կարիքների համար օգտագործվող ցածր ճնշման գազատարները և գազի ցանցերը, ԳԲԿ-ն, կաթսայատները և գազօգտագործող տեղակայանքներն սպասարկող անձնակազմը պետք է անցնի պատրաստում (վերապատրաստում)` այդ նպատակով ստեղծված հատուկ դասընթացներով:

28. Էլեկտրասարքավորումն սպասարկող անձնակազմը պետք է անցնի ուսուցում, պատրաստում (վերապատրաստում)` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1939-Ն որոշմամբ հաստատված` «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1933-Ն որոշմամբ հաստատված`«էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» ՏԿ-ների պահանջների:

29. Ուսուցումն ավարտելուց հետո շահագործող անձնակազմը պետք է անցնի գիտելիքների ստուգում՝ ինքնուրույն աշխատելու թույլտվություն ստանալու համար տվյալ կազմակերպությունում: Քննություններ չհանձնած անձինք ՃԿ-ի, ԳՄ-ի, ԳԲԿ-ի, ԳՍՊ-ի և մայրուղային գազատարների այլ օբյեկտներում աշխատանքի չեն թույլատրվում:

30. Ուսուցման և գիտելիքների ստուգման նպատակներով բոլոր մայրուղային գազատարները շահագործող կազմակերպություններում (ստորաբաժանումներում) պետք է սարքավորվեն ուսուցման տեխնիկական միջոցներով կահավորված կաբինետներ:

31. Վթարային աշխատանքների կազմակերպման և անցկացման ունակությունների կատարելագործման համար յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ մայրուղային գազատարների բոլոր շահագործվող օբյեկտներում պետք է անցկացվեն հակավթարային և հակահրդեհային վարժանքներ: Պարապմունքների անցկացման թեմատիկան և ծրագրերը մշակում են ստորաբաժանումների գլխավոր ճարտարագետները (պետի տեղակալները): Ըստ օբյեկտի պատկանելության` վարժանքների կազմակերպման և անցկացման պատասխանատուներն արտադրամասերի և տեղամասերի ծառայությունների ղեկավարներն են:

32. Յուրաքանչյուր տարին մեկ անգամ գազատարների գծամասերում, ՃԿ-ի, ԳՍՊ-ի ստորաբաժանման պետի ղեկավարությամբ և բոլոր ծառայությունների, արտադրամասերի և տեղամասերի մասնակցությամբ պետք է անցկացվեն համալիր հակավթարային վարժություններ: Վթարի վերացումը կարող է հաշվվել որպես համալիր հակավթարային վարժանքի անցկացում:

33. Հակավթարային վարժանքների և վթարային իրավիճակների վերացման արդյունքներով ծառայությունների, արտադրամասերի և տեղամասերի կոլեկտիվներում ղեկավարները պետք է անցկացնեն քննարկում՝ յուրաքանչյուր մասնակցի գործողությունների գնահատմամբ: 

 

II . ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ 

 

4. ՏԱՐԱԾՔԸ, ՇԵՆՔԵՐԸ ԵՎ ՍԵՆՔԵՐԸ 

 

34. Արտադրական օբյեկտների տարածքի պահանջվող տեխնիկական և սանիտարահիգիենիկ վիճակն ապահովելու համար պետք է կատարվեն շրջակա միջավայրի պահպանման պահանջները և սարքին վիճակում պահվեն ջրատարի, կոյուղու, ջերմագազամատակարարման ցանցերը և դրանց կառույցները, խմելու ջրի աղբյուրները, ջրամբարները և ջրամատակարարման աղբյուրների սանիտարական գոտիները, մեքենաների և հատուկ տեխնիկայի կանգառները, ավտոմոբիլային և հետիոտն ճանապարհները, անցումները և մուտքերը հրշեջ ջրածորաններին (հիդրանտ), ջրամբարներին, ջրահովարաններին, պաշտպանական ազդանշանային և հակահրդեհային անվտանգության միջոցները և համակարգերը, մեթանոլի և վառելիքաքսուքային նյութերի պահեստները, մակերևութային և ստորգետնյա ջրերի հեռացման համակարգերը, ցանկապատումը, լուսավորությունը, կանաչապատումը և բարեկարգումը: Ջրահեռացման բոլոր ցանցերը և սարքավորումները պետք է զննվեն և նախապատրաստվեն վարարաջրերի բացթողման համար:

35. Տարածքում պահեստային հրապարակներից և շինություններից դուրս չպետք է լինեն ժամանակավոր սենքեր, սարքավորում և շինարարական նյութեր: Արտադրական օբյեկտների ընդլայնման դեպքում տարածքը, որտեղ տեղավորված է գործող սարքավորումը, պետք է ցանկապատով առանձնացվի այն տարածքից, որտեղ իրականացվում է շինարարությունը: Տարածքը պետք է հարթեցված լինի: Գոյություն ունեցող դիտահորերը, փոսորակները, խրամուղիները պետք է ցանկապատվեն և չխանգարեն շենքին, կառույցներին և սարքավորմանը մոտենալուն: ՃԿ-ին և մայրուղային գազատարին նրա միացման հանգույցների, ԳԲԿ-ին, ԳՍՊ-ի, ծախսաչափ կետերի տարածքները պետք է լուսավորված լինեն:

36. Արտադրական օբյեկտների տարածքում պետք է բացակայեն մթնոլորտային օդի աղտոտման աղբյուրները: Տարածքը պետք է բարեկարգված և լուսավորված լինի համաձայն նախագծի: Ճնշակային արտադրամասի մոտ հողի բաց հատվածները ԳՎԱ-ի օդահավաքիչ սարքերի ուղղությամբ պետք է կանաչապատվեն կամ ասֆալտապատվեն (բետոնապատվեն):

37. Սողանքային և նստվածքային երևույթների հայտնաբերման, բնահողերի փքման դեպքերում արտադրական օբյեկտների տարածքում պետք է միջոցներ ձեռնարկվեն դրանց պատճառները և հետևանքները վերացնելու համար:

38. Արտադրական օբյեկտների տարածքում նոր շենքերի և կառույցների շինարարությունը պետք է իրականացվի միայն նախագծի և կազմակերպության ակտ-թույլտվության առկայության դեպքում:

39. Արտադրական օբյեկտների տարածքում տեղադրված անվտանգության նշանները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 12.4.026-ի պահանջներին:

40. Գազատարի, կոյուղու, ջրատարի, ջերմամատակարարման, մալուխային (կաբելային) գծերի ստորգետնյա հաղորդակցուղիները պետք է ունենան տեղադրման ցուցանակներ: Հաղորդակցուղիների տեղադրման հատակագծերը պետք է գտնվեն համապատասխան արտադրամասերում, ծառայություններում, տեղամասերում` ըստ պատկանելության:

41. Օբյեկտների, տարածքների և շինությունների ցանկը, որոնք ենթակա են պահպանական ազդասարքով կահավորման, յուրաքանչյուր ստորաբաժանման համար սահմանվում է տվյալ կազմակերպության կողմից: Պահպանական ազդասարքով կահավորված օբյեկտների ցանկը յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ ենթակա է վերանայման:

42. Պահպանական ազդասարքն աշխատանքային վիճակում պահելը, ստուգման կարգը և պարբերականությունը սահմանվում են արտադրական ստորաբաժանման կողմից և դրվում են հսկիչ-չափիչ սարքերի և ավտոմատիկայի (ՀՉՍ և Ա) ծառայության վրա:

43. Գազի, խտուցքի, յուղի, ջրի, սեղմված օդի արտահոսքի առկայությունը տարածքում և շինություններում անթույլատրելի է: Հսկողության կարգը պետք է սահմանվի արտադրական ստորաբաժանման կողմից:

44. ՄԳ-ի օբյեկտների և կառույցների զբաղեցրած տարածքը պետք է ցանկապատվի: Ցանկապատը պետք է պահվի սարքին վիճակում: Մուտքի մոտ՝ ցանկապատին պետք է մակագրություններ լինեն օբյեկտի անվանման, կազմակերպության և նրա ստորաբաժանման պատկանելության մասին, ինչպես նաև այլ մակագրություններ և նշաններ՝ համաձայն այլ նորմատիվ փաստաթղթերի պահանջների:

45. Տարածքների, շենքերի, կառույցների շահագործման պատասխանատվությունը, համաձայն սույն ՏԿ-ի պահանջների, ստորաբաժանման հրամանով դրվում է արտադրամասերի և տեղամասերի ղեկավարների վրա:

46. Մայրուղային գազատարների օբյեկտների տարածքում փոխադրամիջոցների շարժման արագությունը սահմանափակվում է մինչև 5 կմ/ժ:

47. Պետք է ապահովվի ավտոփոխադրական միջոցների և հատուկ տեխնիկայի մոտեցումն արտադրական օբյեկտների բոլոր կառույցներին և շենքերին: ՄԳ-ի օբյեկտների տարածքում (ՃԿ, ԳԲԿ, ծախսաչափ կետեր, փոխարկման հանգույցներ և այլն) երթևեկության կարգը որոշվում է օբյեկտը շահագործող ստորաբաժանման ղեկավարության կողմից:

48. Արտադրական շենքերը և սենքերը պետք է պահվեն սարքին վիճակում, որը կապահովի դրանց օգտագործումն ըստ նշանակության` համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի:

49. Կազմակերպությունը պետք է ապահովի շենքերի և կառույցների` տարեկան երկու անգամ (գարնանը և աշնանը) ընդհանուր տեխնիկական զննում՝ թերությունները բացահայտելու համար, ինչպես նաև արտահերթ ստուգման՝ բնական աղետներից (երկրաշարժ, մրրկային քամիներ, տեղատարափ անձրևներ, առատ ձյուն կամ վթարներ) հետո: Զննման արդյունքները պետք է ձևակերպվեն արձանագրություններով: Գարնանային տեխնիկական զննման ժամանակ պետք է ճշտվեն շենքերի և սենքերի նորոգման աշխատանքների ծավալները, որոնք նախատեսվում է կատարել ամռանը, ինչպես նաև հիմնական նորոգման աշխատանքների ծավալները՝ հաջորդ տարվա ծրագրի մեջ մտցնելու համար: Աշնանային տեխնիկական զննման ժամանակ անհրաժեշտ է ստուգել շենքերի և սենքերի ձմռանը պատրաստվածությունը:

50. Շինարարական կոնստրուկցիաներում ճաքերի, կոտրվածքների և այլ վնասվածքների առաջացման դեպքում գործիքային չափումների օգնությամբ դրանք պետք է հսկողության տակ վերցվեն և միջոցներ ձեռնարկվեն այդ վնասվածքների պատճառները վերացնելու համար: Եթե հիմքերում կամ այլ կոնստրուկցիաներում տատանումներից ճաքեր են առաջացել, ապա այդ կառուցվածքները պետք է ստուգվեն ըստ թրթռադիմացկունության:

51. Շահագործման առաջին տարում պետք է իրականացնել շենքերի և կառույցների հիմքերի նստվածքի զննում: Հետագայում հիմքերի վիճակը պարբերաբար հսկվում է տեսողական, անհրաժեշտության դեպքում՝ գործիքային չափումներով:

52. Արտադրական շենքերի պատերի միջով անցնող գազատարները և այլ հաղորդակցուղիներ պետք է ունենան խտացումներ՝ համաձայն կատարված նախագծի:

53. Սարքավորման հիմքերը պետք է պաշտպանվեն յուղի, յուղային խտուցքի և այլ հեղուկների ազդեցությունից:

54. Շենքերի և կառույցների բնականոն շահագործման վիճակը պահպանելու համար անհրաժեշտ է՝

1) ժամանակին կատարել նորոգում.

2) արտադրական շինություններում և դրանցից դուրս սարքին վիճակում պահպանել հիմնական և վթարային լուսավորությունը.

3) հետևել խողովակաշարերի ջերմամեկուսացման սարքին վիճակին.

4) սարքին վիճակում պահպանել ճարտարագիտական հաղորդակցուղիները:

55. Սանիտարակենցաղային շինությունները պետք է պահվեն համաձայն սանիտարական նորմերի և այլ նորմատիվային փաստաթղթերի պահանջների:

56. Շենքերի, կառույցների և սենքերի պատերում չի թույլատրվում նախագծով չնախատեսված անցքերի և որմնախորշերի բացում, տեխնիկական սարքավորման, վերամբարձ-փոխադրական միջոցների, խողովակագծերի տեղադրում, կախում և ամրացում: Լրացուցիչ բեռնվածքներ և որմնախորշեր են թույլատրվել միայն շինարարական կոնստրուկցիաների ստուգման հաշվարկից և անհրաժեշտ ամրացումից հետո:

57. Շենքերի և կառույցների մետաղական կառուցվածքները պետք է կոռոզիայից պաշտպանվեն (ներկվեն, մեկուսացվեն) և այդ պաշտպանության արդյունավետությունը պետք է հսկվի զննումների ժամանակ:

58. Սարքավորման ազդանշանանախազգուշական ներկվածքը պետք է կատարվի և պահպանվի ըստ ԳՕՍՏ 12.4.026-ի պահանջների, իսկ խողովակաշարերի տարբերիչ ներկվածքը պետք է կատարվի և պահպանվի ըստ ԳՕՍՏ 14202-ի պահանջների: 

 

5. ԽՈՂՈՎԱԿԱԳԾԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԸ 

 

59. Խողովակները, որոնք կիրառվում են մայրուղային գազատարներում և ՃԿ-ի, ԳՍՊ-ի, ԳԲԿ-ի տեխնոլոգիական կապակցման գազատարներում, ինչպես նաև վթարային պահուստի համար նախատեսված խողովակները, պետք է համապատասխանեն տեխնիկական պայմաններին, գազային և նավթային արդյունաբերության մեջ խողովակների կիրառման վերաբերյալ գործող հրահանգներին` կախված գազատարի աշխատանքային պարամետրերից և շրջակա միջավայրից: Տեխնոլոգիական կապակցման գազատարների թվին են պատկանում` տեխնոլոգիական, վառելիքային, թողարկման և իմպուլսային գազի խողովակագծերը:

60. Վթարային նորոգման համար արգելվում է օգտագործել խողովակներ, որոնք չեն համապատասխանում խողովակների տվյալ տեղամասի կառուցման համար նախագծով նախատեսված խողովակների վրա դրվող պահանջներին:

61. Մայրուղային գազատարների և ՃԿ-ի, ԳՍՊ-ի և ԳԲԿ-ի տեխնոլոգիական կապակցման գազատարների տեխնիկական սպասարկումը պետք է կատարվի համապատասխան ծառայությունների կողմից` ըստ ծրագիր-ժամկետացանկի, որը համաձայնեցվում է մյուս տեխնոլոգիական սարքավորման նորոգման ժամկետի հետ և հաստատվում կազմակերպության կամ նրա ստորաբաժանումների կողմից:

62. Պարբերաբար պետք է իրականացվի գազատարների (հիմքերի, հենարանների, կախոցների, անուրների) ամրակապման հսկողություն, ինչպես նաև թրթռումների և չքայքայող մեթոդներով գազատարների պատերի հաստության ստուգում՝ այն տեղերում, որոնք առավել ենթակա են կոռոզիոն մաշվածության: Հսկողության պարբերականությունը, կարգը և ծավալները որոշվում են կազմակերպության և նրա ստորաբաժանումների կողմից:

63. Եռակցման-մոնտաժային աշխատանքները գործող կամ հիմնական նորոգման ենթակա գազատարներում պետք է կատարվեն գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Եռակցման աշխատանքները գործող գազատարում, առանց նրանից գազի դատարկման, արգելվում է:

64. Գործող գազատարներին միացումները (ճյուղավորման մոնտաժումը) պետք է կատարվեն համաձայն կազմակերպության հաստատված նախագծի կամ տեխնիկական փաստաթղթերի: Խողովակի միացման հանգույցի կառուցվածքային չափերը (տրամագիծը, պատի հաստությունը) և պողպատի մակնիշը պետք է համապատասխանեն նախագծին և գործող նորմատիվ փաստաթղթերին:

65. Թույլատրվում է գործող գազատարին ոչ կրակային եղանակով ճյուղավորումների միացումը` ըստ տեխնոլոգիայի և սահմանված կարգով ձևակերպված տեխնիկական փաստաթղթերի:

66. Շահագործման ընթացքում ստորգետնյա գազատարների, ՃԿ-ի, ԳՍՊ-ի և ԳԲԿ-ի գծային մասերի տեխնոլոգիական կապակցման մեկուսիչ ծածկույթների խախտման և անթույլատրելի կոռոզիոն վնասվածքների բացահայտման դեպքերում, կախված դրանց տեխնիկական վիճակից, անհրաժեշտ է յուրաքաչյուր 8 տարին մեկ անգամ կատարել հիմնական նորոգում կամ վերափորձարկում:

67. Շահագործման հանձնված խողովակագծերը, որոնք չեն շահագործվել 6 ամսվա ընթացքում, նախքան դրանցով գազ բաց թողնելը պետք է ենթարկվեն ամրության և հերմետիկության կրկնակի փորձարկման: Արգելվում է բաց կրակով տաքացնել գազատարների գծային և ՃԿ-ի, ԳԲԿ-ի և ԳՍՊ-ի տեխնոլոգիական կապակցման մասերը՝ հիդրատային խցանները վերացնելու նպատակով: 

 

6. ԽՈՂՈՎԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՐՄԱՏՈՒՐԸ 

 

68. Սույն գլխի պահանջները տարածվում են խողովակագծային արմատուրի վրա, որոնք տեղադրվում են գծային մասերում, ՃԿ-ի, ԳԲԿ-ի, ԳՍՊ-ի տեխնոլոգիական կապակցման գազատարների, ինչպես նաև վթարային պահուստի խողովակների վրա:

69. Արմատուրը պետք է լինի լրակազմ և պահվի սարքին վիճակում, համարակալվի ըստ տեխնոլոգիական սխեմաների, ունենա գազի հոսքի ուղղության և փականի դիրքի ցուցանակներ: Ձեռքի մեխանիկական շարժաբերով արմատուրի վրա սլաքներով պետք է նշված լինեն բացման և փակման ուղղությունները: Արմատուրի վրա պետք է լինեն մակագրություններ և նշաններ՝ այն ղեկավարելու համար:

70. Գծային մասերի և բազմագծային անցումների վրա տեղադրված փականները պետք է ունենան վթարային փակման ավտոմատներ, որոնք սարքաբերվում են հաշվի առնելով գազատարի աշխատանքի ռեժիմի հնարավոր փոփոխությունները:

71. Գծային փականները պետք է սարքավորված լինեն տեխնիկական ճնշաչափերով՝ փականներից առաջ և հետո գազի ճնշումը չափելու համար:

72. Արմատուրի կառավարման տեխնիկական սպասարկման և նորոգման գործողությունները պետք է անցկացվեն արտադրող գործարանի հրահանգների պահանջներին համապատասխան: Պնևմահիդրավլիկական կառավարմամբ փականների հիդրոհամակարգերում պետք է օգտագործվեն աշխատանքային հեղուկներ` համաձայն արտադրող գործարանի շահագործման հրահանգների կամ օգտագործման թույլատրված փոխարինիչների:

73. Փականների յուղման և հերմետիկության վերականգնման համար պետք է կիրառվեն արտադրող գործարանի և մասնագիտացված կազմակերպությունների կողմից երաշխավորվող հատուկ մածուկներ և թանձր քսուքներ:

74. Արգելվում է փոխադրվող գազի պարամետրերին չհամապատասխանող աշխատանքային ճնշումով կամ ջերմաստիճանով փակիչ արմատուրի տեղակայումը:

75. Պետք է ապահովվի սպասարկող անձնակազմի անարգել մուտքը դեպի կառավարման հանգույցները, փակիչ արմատուրի դիրքի ցուցանակները և մյուս սարքավորումը: Սպասարկման հրապարակները և փակոցները պետք է պահպանվեն մաքուր և սարքին վիճակում:

76. Շահագործման ընթացքում պնևմահիդրավլիկ կառավարման համակարգերի փականների մեջ ջրի ներթափանցում չի թույլատրվում: Փորձարկումից հետո անհրաժեշտ է ջուրը հեռացնել փականների իրաններից և ղեկավարման համակարգերից:

77. Գազատարների փականների համար հիմնականում կիրառվում է հեռավորական և տեղական պնևմահիդրավլիկ կառավարում: Ձեռքով կառավարումը թույլատրվում է պնևմահիդրավլիկ շարժաբերի բացակայության կամ դրա անսարքության դեպքում:

78. Գծային հատվածում փականների բնականոն դիրքը բացն է, իսկ մոմային և շրջանցիկ փականներինը՝ փակը: Բազմագծային գազատարների համակարգում փականների դիրքը գծերի միջև միջակապի վրա որոշվում է գազատարի աշխատանքի ռեժիմով և սահմանվում համակարգի ԿԿԾ-ի կողմից:

79. Փականների վերադասավորումը գազատարի գծային մասում, բացառությամբ վթարային դեպքերի, իրականացվում է միայն համակարգի ԿԿԾ-ի թույլտվությամբ կամ նրա կարգադրությամբ:

80. Փակիչ փականները (բացի մոմային և շրջանցիկ) պետք է բացել գազի ճնշումը փականներից առաջ և հետո նախապես հավասարեցնելուց հետո:

Փակիչ փականները մոմերի և շրջանցիկների վրա պետք է առանց ընդհատումների լրիվ բացել:

81. Փակիչ արմատուրի տեխնիկական սպասարկման և նորոգման կազմակերպումն իրականացվում է համապատասխան ծառայության ղեկավարի կողմից: Տեխնիկական սպասարկման աշխատանքների ծավալը որոշվում է արտադրող գործարանների և մասնագիտացված կազմակերպությունների հրահանգներով:

82. Արմատուրի ընթացիկ նորոգումը կատարվում է համապատասխան ծառայության կողմից՝ ըստ պատկանելության կամ մասնագիտացված նորոգակարգաբերական կազմակերպության կողմից: Ընթացիկ նորոգման աշխատանքների ծավալի մեջ մտնում են այնպիսիները, որոնք չեն պահանջում փականի իրանի ապահերմետիկացում կամ նրա ապամոնտաժում:

83. Տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման աշխատանքները պետք է գրանցվեն կազմակերպության տեխնիկական փաստաթղթերում:

84. Արմատուրի հիմնական նորոգման ծավալի մեջ մտնում են նրա լրիվ սարքինության վերականգնման աշխատանքները` կատարված մասնագիտացված նորոգող կազմակերպությունում:

85. Յուրաքանչյուր ստորաբաժանում պետք է ունենա փակիչ արմատուրի վթարային պահուստ՝ համապատասխան գործող նորմերի: Վթարային պահուստի արմատուրը պետք է պահվի պահեստում՝ կոնսերվացված վիճակում:

86. Գծային և միջակապերի վրայի փականների աշխատունակությունն ստուգելու համար փականները յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ պետք է ամբողջությամբ վերադասավորվեն: Հեռավորական ղեկավարման համակարգով սարքավորված փականները պետք է այդ համակարգի հետ համալրված ստուգվեն: Ստուգման կարգը և արդյունքների ձևակերպումը հաստատվում է կազմակերպության կողմից:

87. Գազատարի գծային մասերի փականային հրապարակները ցանկապատից ներս պետք է լինեն հարթեցված, պաշտպանված բնահողային և մակերևութային ջրերից և ունենան պինդ ծածկ (կոպիճ, խճաքար): Փականային հրապարակներում պետք է նախատեսել ավտոմոբիլային և հատուկ տրանսպորտի մոտեցման հնարավորություն:

88. Ճնշակային կայաններում տեխնոլոգիական արմատուրի համարակալումը կատարվում է համաձայն N 1 աղյուսակի, իսկ գծային մասի համար՝ N 2 աղյուսակի: 

 

Աղյուսակ N 1

Ճնշակային կայաններում տեխնոլոգիական արմատուրի համարակալումը 

 

Թիվ Փականի անվանումը Տեղակայման կետը
ՃԿ-ի տեխնոլոգիական գազի խողովակագծեր
1 Մուտքային ԳՎԱ-ի մուտքային գազատար
2 Մղիչ ԳՎԱ-ի ելքային գազատար
3, 3բ Շրջանցիկ ԳՎԱ-ի մուտքային և ելքային գազատարների միջև խողովակագիծ
4 Լցավորիչ 1 փականի շրջանցիկ գազատար
5 Թողարկիչ (մոմ) ԳՎԱ-ի թողարկիչ գազատար (մոմ)
6, 6բ Վերաշրջանառու Խմբի կամ ագրեգատի շրջանցիկ գիծ
Գործարկման գազի խողովակագծեր
11 Ընդհատիչ ԳՎԱ-ի գործարկման գազի մուտքային գազատար
9 Թողարկիչ (մոմ) ԳՎԱ-ի գործարկման գազի թողարկիչ գազատար (մոմ)
13 Կարգավորիչ Մուտքային գազատար՝ գործարկման սարքից
ամիջապես առաջ
Վառելիքային գազի խողովակագծեր
12 Ընդհատիչ ԳՎԱ-ի մուտքային վառելիքային գազատար
10 Թողարկիչ(մոմ) Թողարկիչ վառելիքային գազատար (մոմ)
14 Հերթապահ

Գազատուրբինային տեղակայանքի այրման խցիկի
հերթապահ այրիչի մուտքային գազատար

ՃԿ-ի մայրուղային գազատարին միացնող հանգույցի խողովակագծեր
7, 7ա Մուտքային ՃԿ-ի մուտքային գազատար
8, 8ա Ելքային ՃԿ-ի ելքային գազատար
17, 17ա Մուտքի թողարկիչ (մոմ) ՃԿ-ի մուտքի թողարկիչ գազատար
18, 18ա Ելքի թողարկիչ (մոմ) ՃԿ-ի ելքի թողարկիչ գազատար
19 Մուտքային պահպանման ՄԳ-ի գծային հատվածը՝ մինչև միացման հանգույցը
20 Հատող ՃԿ-ի շրջանցիկ գազատար
21 Ելքային պահպանման ՄԳ-ի գծային հատվածը՝ միացման հանգույցից հետո

 

Աղյուսակ N 2

Գծային մասի տեխնոլոգիական արմատուրի համարակալումը 

 

Թիվ

Փականի անվանումը

Համարակալման հերթականությունը և տեղակայման կետը

Միագծային գազատար

1234

Գծային (պահպանման)

Թվանշանները համապատասխանում են գազատարի տեղաբաշխման
կիլոմետրերի թվին

1234.1

Շրջանցիկ

Գծային փականի եռափականային կապակցման մեջ գազի ընթացքով առաջինը

1234.2

Շրջանցիկ

Գծային փականի եռափականային կապակցման մեջ գազի ընթացքով երկրորդը

1234.3

Մոմային

Եռափականային կապակցման ընդհանուր մոմ

1234.4

Շրջանցիկ

Գծային փական

1234.5

Մոմային

Գծային փականի գազատար

1234.6

Մոմային

Գազատար՝ գծային փականից հետո

1234.7

Կողմնատար

Գազատարի ճյուղ

Բազմագծային գազատար

1234-2

Գծային (պահպանման)

Երկրորդ գծի փական

1234.12.0

Միջակապի վրա

12 ցուցիչը ցույց է տալիս 1 և 2 գծերի միջև միջակապը: 0 ցուցիչը
ցույց է տալիս միջակապի դիրքը մինչև գծային փականը

1234.21.0

Միջակապի վրա

Միջակապի վրա երկու փականի առկայության դեպքում 21 ցուցիչը
նշում է երկրորդ գծի կողմից միջակապի վրայի փականը

1234.21.9

 

9 ցուցիչը նշում է միջնապատի տեղաբաշխումը գծային փականներից հետո

1234-2.1

Շրջանցիկ

Երկրորդ գծի՝ գծային փականի եռափականային կապակցման մեջ գազի
ընթացքով առաջինը

1234-2.2

Շրջանցիկ

Նույնը, բայց գազի ընթացքով երկրորդը

1234-2.3

Մոմային

Եռափականային կապակցման ընդհանուր մոմ

1234-2.4

Շրջանցիկ

Երկրորդ գծի գծային փական

1234-2.5

Մոմային

Գազատար՝ մինչև երկրորդ գծի գծային փականը

1234-2.6

Մոմային

Գազատար՝ երկրորդ գծի գծային փականից հետո

1234-12.1

Շրջանցիկ

Միջնապատի վրա առաջին գծի կողմից տեղակայված փական

1234-21.1

Շրջանցիկ

Նույնը, երկրորդ գծի կողմից

 

7. ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ, ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ, ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ, ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՈՅՈՒՂԱՑՈՒՄԸ 

 

89. Արտադրական օբյեկտների ջերմամատակարարումը հիմնականում պետք է իրականացվի հետևյալ աղբյուրներից՝ գազատուրբինային ԳՎԱ-ի օգտահանման (ուտիլիզացիոն) ջերմափոխանակիչներից, կաթսայատներից, գազային օդաջեռուցիչներից և այլ անհատական ջեռուցման միջոցներից:

90. Ջերմային ցանցերը, կաթսայատները և ջերմության օգտահանման կայանքները պետք է շահագործվեն համաձայն արտադրական հրահանգների՝ կազմված սարքավորումն արտադրող գործարանների շահագործման հրահանգների, սույն ՏԿ-ի պահանջների հիման վրա:

91. Օգտահանման ջերմափոխանակիչներով սարքավորված ՃԿ-ի ջերմամատակարարումը բնականոն շահագործման ընթացքում պետք է հիմնականում իրականացվի երկրորդային էներգառեսուրսեների հաշվին` սակայն աշխատունակ վիճակում պահպանելով կաթսայատունը և անհատական ջեռուցման միջոցները:

92. Ջերմային ցանցերի հենարանային մետաղական կառուցվածքները կոռոզիայից պաշտպանելու համար պետք է ներկվեն: Ներկման պարբերականությունը որոշվում է՝ ելնելով տեղական պայմաններից:

93. Ջերմային ցանցերի ցածր կետերում պետք է նախատեսվի ջրահեռացման սարք: Ջրի ինքնահոսի հեռացման բացակայության դեպքում պետք է այն պարբերաբար պոմպահանել: Ցանցի ամենաբարձր կետերում պետք է տեղադրվեն խողովակագծերից օդի բացթողման փականներ:

94. Նորոգումից հետո ջերմային ցանցը շահագործման հանձնելուց այն պետք է լվանալ ժամանակավոր տիղմընդունիչների օգնությամբ, որոնք տեղադրվում են մատակարարող և հետադարձ խողովակագծի վերջում (ջրի հոսքի ուղղությամբ): Ջերմային ցանցի երկրորդ լվացումն անհրաժեշտ է կատարել մեկ տարի հետո, որից հետո տիղմընդունիչները պետք է ապամոնտաժվեն:

95. Յուրաքանչյուր տարի, ջեռուցման շրջանի ավարտից հետո, հիմնական նորոգման ժամանակ վերացման ենթակա թերությունները հայտնաբերելու նպատակով պետք է անցկացվեն ջերմային ցանցերի և ջերմային մուտքերի ամրության և հերմետիկության հիդրավլիկ փորձարկումներ: Նորոգումից հետո ջերմային ցանցերը ենթարկվում են հիդրավլիկական փորձարկման:

96. Ջերմային ցանցերը յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ պետք է փորձարկել ըստ հաշվարկային ջերմաստիճանի: Այդ դեպքում ստուգվում է ջերմային ցանցերի և մուտքերի սարքավորումը:

97. Ստորգետնյա ջերմային ուղեգծերի վիճակի հսկման համար արտաքին կոռոզիայի և ջերմամեկուսացման խոնավացման տեսակետից առավել վտանգավոր տեղերում յուրաքաչյուր երկու տարին մեկ անգամ կատարվում է ջերմային ցանցի հետախուզապեղում (շինարարական կառուցվածքների և ջերմամեկուսացման բացում), 2 կմ մայրուղու վրա մեկ հետախուզահորի հաշվարկից ելնելով, իսկ ուղեգծի ավելի փոքր երկարության դեպքում՝ մեկ հետախուզահորից ոչ պակաս: Հետախուզապեղման հետ կապված բոլոր աշխատանքները կատարվում են սկսած ջերմային ցանցերի շահագործման երրորդ տարվանից: Յուրաքանչյուր բացման համար պետք է կազմվի արձանագրություն, որտեղ նշվում են բնահողի, շինարարական կառուցվածքների, խողովակների մեկուսացման վիճակը և կառուցվածքների վերականգնման միջոցները:

98. Ջրային ջերմային ցանցերի ներքին կոռոզիայի հսկողությունը պետք է իրականացվի ցանցային ջրի և խտուցքի վերլուծության միջոցով, ինչպես նաև առավել բնորոշ տեղերում կոռոզիայի ցուցասարքերի տեղադրմամբ:

99. Ջերմակրի միջին տարեկան արտահոսքը ջերմային ցանցերում չպետք է գերազանցի համակարգի ծավալի 0,25 %-ը:

100. Ջերմային ցանցերի ընթացիկ նորոգումը պետք է անցկացվի յուրաքանչյուր տարին մեկ անգամ, հաստատված ժամկետացանկով՝ պարբերական զննումների, փորձարկումների և հետախուզապեղման արդյունքների հիման վրա:

101. Նորոգման ավարտից հետո ջերմային ցանցերը պետք է լվացվեն մինչև ջրի լրիվ պարզվելը և փորձարկվեն աշխատանքայինի 125 %-ին հավասար ճնշման տակ, բայց ոչ պակաս, քան աշխատանքային ճնշումը՝ գումարած 0,5 ՄՊա:

102. Ամառային ամիսներին ջերմային ցանցը պետք է լցվի ջրով:

103. Ըստ պայմանագրերի՝ կողմնակի սպառողներին տրվող ջերմության քանակությունը պետք է հաշվվի հաշվառքային սարքերի օգնությամբ (առևտրական):

104. Ջրամատակարարման համակարգը պետք է ապահովի կազմակերպության տեխնոլոգիական, հակահրդեհային և տնտեսակենցաղային, ինչպես նաև ջերմամատակարարման և շրջանառու ջրամատակարարման համակարգերի ջրասնուցման կարիքները:

105. Կենցաղային կարիքների համար տրվող ջուրը պետք է բավարարի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանի պահանջները: Ջրի ստուգման պարբերությունը և մեթոդները համաձայնեցվում են սանիտարական հսկման տարածքային մարմինների հետ:

106. Տնտեսակենցաղային կարիքների համար նախատեսված ջրհորերի և ջրամբարների տարածք կողմնակի անձանց մուտքն արգելվում է:

107. Ջրով լցված արմատուրը, խողովակագծերը և տարողությունները պետք է պաշտպանվեն սառչելուց:

108. Ջրի պահեստարանները յուրաքանչյուր տարին մեկ անգամ պետք է մաքրվեն և քլորավորվեն:

109. Շրջանառու ջրամատակարարման համակարգում օգտագործվող ջուրը պետք է համապատասխանի սարքավորում արտադրող գործարանների տեխնիկական պահանջներին:

110. Ջերմամատակարարման համակարգի սնուցման համար օգտագործվող ջուրը պետք է համապատասխանի ջերմային ցանցերի և սարքավորման համար սահմանված նորմերին:

111. Պահուստային շրջանառության պոմպերի փականները միշտ պետք է բաց լինեն:

112. Շահագործման հանձնված ջրատարի հատվածները և խմելու ջրի պոմպերը գործող հաղորդակցուղիներին միացնելուց առաջ նախապես պետք է քլորակրով մշակվեն:

113. Օդամբարները և ապահովիչ փականները պետք է շահագործվեն համաձայն արտադրող կազմակերպության շահագործման հրահանգի:

114. Ջրամատակարարման օբյեկտների շահագործումը պետք է իրականացվի համաձայն ՄԳ-ի կազմակերպության ստորաբաժանումների կողմից մշակված արտադրական հրահանգների՝ հաշվի առնելով տեղական պայմանները:

115. Ցածր ճնշման գազատարների և սարքավորման շահագործումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի N 1843-Ն որոշմամբ հաստատված` գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոններ և աշխատանքի անվտանգության պահանջներ ՏԿ-ի պահանջների համաձայն:

116. Օդափոխության համակարգերի և տեղակայանքների շահագործումը պետք է բավարարի սույն ՏԿ-ի և կազմակերպության հրահանգների պահանջները:

117. Օդափոխության համակարգերը և տեղակայանքները պետք է շահագործվեն աշխատունակ վիճակում, շինություններում և աշխատանքային գոտիներում պահպանեն օդային միջավայրի պարամետրերը (ջերմաստիճանը, խոնավությունը, փոշոտվածությունը, օդափոխման հաճախությունը, օդի արագությունը) ՝ համաձայն սանիտարական և տեխնոլոգիական պահանջների:

118. Օդափոխության համակարգերի և տեղակայանքների տեխնիկական սպասարկումը, նորոգումը և արդյունավետության փորձարկումները պետք է իրականացվեն համաձայն ծրագիր-ժամկետացանկի և ձևակերպվեն տեխնիկական արձանագրություններով կամ տեղեկաթերթիկում գրանցումների տեսքով: Արդյունավետության փորձարկումները պետք է անցկացվեն ոչ պակաս, քան յուրաքանչյուր տարին մեկ անգամ:

119. Արտադրական օբյեկտների կոյուղու համակարգը պետք է համապատասխանի ՍՆԻՊ 2.04.03-85-ի պահանջներին:

120. Կոյուղու համակարգը և մաքրման կառույցները պետք է գտնվեն սարքին վիճակում:

121. Գազային խտուցքը, նավթ պարունակող թափոնները, թունավոր նյութերն ընդհանուր կոյուղու համակարգ լցնելուց առաջ պետք է հավաքել, վնասազերծել և մաքրել միայն տեղային մաքրման սարքավորման մեջ: Տեղային մաքրման սարքավորումը պետք է պահվի սարքին վիճակում:

122. Գազա-, ջերմա- և ջրամատակարարման, օդափոխության և կոյուղու համակարգերի տեխնիկական վիճակի պատասխանատվությունը ՄԳ-ի կազմակերպության կամ նրա ստորաբաժանման ղեկավարին հրամանով դրվում է համապատասխան արտադրամասերի, տեղամասերի, ծառայությունների և բրիգադների խմբերի ղեկավարների վրա: 

 

III. ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐԻ ԳԾԱՅԻՆ ՄԱՍԸ 

 

8. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 

 

123. Սույն բաժնի պահանջները տարածվում են գազատարների գծային մասի վրա, որը բաղկացած է գազատարից (արդյունահանման վայրից հետագա փոխադրման համար պատրաստված գազի)` ճյուղավորումներով, փակող արմատուրով, բնական և արհեստական խոչընդոտների միջով անցումներով, ՃԿ-ի միացման հանգույցներով, ծախսաչափային և գազի ճնշման կարգավորման կետերով, մաքրման սարքերի ընդունման և բացթողման հանգույցներով, խտուցքահավաքիչներով և մեթանոլի ներածման սարքավորումով, հակաքայքայիչ և պաշտպանիչ կառույցներով, խտուցքի պահման և ապագազացման տարողություններով, գազատարի ուղեգծի երկայնքով տեղաբաշխված ճանապարհներից և ուղղաթիռային հրապարակներից՝ դրանց մուտքերով, գազատարի տեղադրման տարբերիչ և ազդանշանային ցուցանակներով:

124. Մայրուղային գազատարի գծային մասը պետք է ապահովի գազի նախագծային կամ ծրագրված ծավալների փոխադրումը հետևյալ տեխնոլոգիական գործողությունների դեպքում՝

1) գազատարի խոռոչի մաքրումը հեղուկ և կարծր խառնուրդներից` մաքրիչ սարքերի օգնությամբ կամ փչամաքրումով՝ կախված տրամագծից.

2) մեթանոլի ներածումը գազատարի խոռոչը՝ բյուրեղահիդրատների առաջացումը կանխելու կամ դրանք քայքայելու նպատակով.

3) կոռոզիայի դանդաղիչի (ինգիբիտոր) ներածումը գազատարի խոռոչ` ներքին մակերևույթը կոռոզիայից կանխելու նպատակով.

4) գազի վերաբացթողումն առանձին խողովակագծերի միջև բազմագծային համակարգերում կամ հատվող գազատարներում, անհրաժեշտության դեպքում, խողովակագծի առանձին հատվածների անջատումը և միացումը,

5) գազի վերաբացթողումը տարբեր աշխատանքային ճնշում ունեցող համակարգերի միջև:

125. Գծային մասի շահագործման հուսալիությունը և արդյունավետությունը պետք է ապահովվեն հետևյալ միջոցներով՝

1) գազատարների գծային մասի վիճակի պարբերական հսկումով, տեսողական ստուգումներով կամ հետազննումներով՝ օգտագործելով տեխնիկական միջոցներ.

2) պահպանելով այն սարքին վիճակում՝ նորոգման-նախազգուշական աշխատանքները ժամանակին կատարելու միջոցով.

3) պահպանելով առավելագույն հնարավոր հիդրավլիկական արդյունավետությունը:

ժամանակին արդիականացնելով բարոյապես հնացած և մաշված սարքավորումը.

4) ապահովելով պահպանման գոտու, նրա և բնակավայրերից, արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպություններից, շենքերից, կառույցներից նվազագույն հեռավորությունների պահանջները.

5) խափանումների ժամանակին կանխմամբ և վերացմամբ.

6) կազմակերպությունների ղեկավարներին և բնակչությանը տեղեկացնելով գազատարի տեղի և այլ անվտանգության միջոցների մասին: 

 

9. ԳԾԱՅԻՆ ՄԱՍԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ 

 

126. Կազմակերպությունները և նրանց ստորաբաժանումները պարտավոր են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել գազատարից մինչև բնակավայրեր, առանձին արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպություններ, շենքեր և կառույցներ նվազագույն հեռավորություններն ապահովելու համար՝ համաձայն N 3 աղյուսակի:

 

Բնակավայրերից, առանձին արդյունաբերական ԵՎ գյուղատնտեսական կազմակերպություններից, շենքերից ԵՎ կառույցներից I ԵՎ II դասի գազատարների նվազագույն հեռավորությունները (մ) 

 

Աղյուսակ N 3

 

Գազատարի պայմանական տրամագիծը, մմ

 

I

II

Օբյեկտներ, շենքեր,
կառույցներ
300 և պակաս 300-ից ավելի մինչև 600 600-ից ավելի մինչև 800 800-ից ավելի մինչև 1000 1000-ից ավելի մինչև 1200 1200-ից ավելի մինչև 1400 300 և պակաս 300-ից ավելի
1. Քաղաքներ և այլ բնակավայրեր՝ այգետնակներով կոլեկտիվ այգիներ, ամառանոցային ավաններ, արդյունաբերական և գյուղատնտեսական առանձին կազմակերպություններ, ջերմոցային կոմբինատներ և տնտեսություններ, թռչնաբուծական ֆաբրիկաներ, կաթի գործարաններ, օգտակար հանածոների մշակման բացահանքեր, 20-ից ավելի ավտոմեքենաների համար՝ անձնական օգտագործման ավտոմեքենաների ավտոտնակներ և բաց կայանատեղեր, մարդկանց զանգվածային կուտակմամբ առանձին տեղաբաշխված շենքեր (դպրոցներ, հիվանդանոցներ, ակումբներ, մանկապարտեզներ, կացարաններ և այլն), եռահարկ և բարձր բնակելի շենքեր, երկաթուղային կայաններ, օդակայաններ, հիդրոէլեկտրակայաններ, հիդրոտեխնիկական կառույցներ, մաքրիչ կառույցներ, մայրուղային խողովակագծին չպատկանող ջրմուղային պոմպակայաններ, I և II կարգի ավտոճանապարհների, երկաթուղային ընդհանուր ցանցի` 20մ-ից ավելի հենամեջով կամուրջներ (նավթատարների և նավթամթերքատարների տեղադրման դեպքում) դյուրաբոցավառ և այրվող հեղուկների պահեստներ և 1000մ3  ավելի ծավալով գազի պահեստարաններ, ավտոլիցքավորման կայաններ, բազմակապուղային ռադիոռելեային գծերի, խողովակագծերի տեխնոլոգիական կապի կայմասյուներ (աշտարակներ) և կառույցներ, հեռուստատեսային աշտարակներ 100 150 200 250 300 350 75 125
2. Ընդհանուր ցանցի երկաթուղի (կայարանների միջև) և I-III կարգի ավտոճանապարհներ, որոնց զուգահեռ տեղադրվում է խողովակագիծ, առանձնացած՝ միա-, երկհարկ բնակելի շենքեր, այգետնակներ, ամառանոցներ, գծային շրջագայողների տնակներ, գերեզմանոցներ, գյուղատնտեսական ֆերմաներ և անասունների կազմակերպված արածեցման համար ցանկապատված տեղամասեր, դաշտակացարաններ 75 125 150 200 225 250 75 100
3. Առանձին կանգնած ոչ բնակելի և օժանդակ շինություններ, հորատվող և շահագործվող նավթի, գազի և արտեզյան հորատանցքերի ելանցքեր, 20 և պակաս ավտոմեքենաների համար անձնական օգտագործման ավտոմեքենաների ավտոտնակներ և բաց կայանատեղեր, կոյուղային կառույցներ, արդյունաբերական կազմակերպությունների երկաթուղի, IV, V, III-պ և IV-պ կարգի ավտոճանապարհներ, որոնց զուգահեռ տեղադրվում է խողովակագիծ 30 50 100 150 175 200 30 50
4. Արդյունաբերական կազմակերպությունների երկաթուղի, III, IV, III-պ, IV-պ կարգի ավտոճանապարհների՝ 20մ-ից ավելի հենամեջով կամուրջներ (նավթատարների և նավթամթերքատարների տեղադրման դեպքում) 75 125 150 200 225 250 75 125
5. ԿՊՄ-ի, ՃԿ-ի, նավթի և գազի համալիր պատրաստման տեղակայանքների, ԳՍՊ-ի, հանքերի խմբային և հավաքական կետերի, հանքերի ԳԲԿ-ի, գազի մաքրման և չորացման տեղակայանքների տարածքներ 75 125 150 200 225 250 75 125
6. Առանց ուղղաթիռների բազավորման ուղղաթիռակայաններ և վայրէջքի հրապարակներ 50 50 100 150 175 200 50 50
7. ԳԲԿ-ի, ԱԳԲԿ-ի, կարգավորիչ կայանների (այդ թվում՝ պահարանային տեսակի) տարածքներ, որոնք նախատեսված են գազով ապահովելու՝ քաղաքները, բնակավայրերը, կազմակերպությունները, առանձին շենքերը և կառույցները, այլ սպառողներին, գազատարի օբյեկտները (գազի ծախսաչափիչ կետեր, ջերմաէլեկտրագեներատորներ և այլն)

 

 

50

25

 

 

75

25

 

 

100

25

 

 

125

25

 

 

150

25

 

 

175

25

 

 

50

25

 

 

75

25

8.Ջերմաէլեկտրագեներատորներով ավտոմատացված էլեկտրակայաններ, կապի, հեռուստամեխանիկայի և ավտոմատիկայի սարքեր Ծայրային գծից 15 մ ոչ պակաս
9. Մայրուղային ոռոգիչ ջրանցքներ և կուտակիչներ, գետեր և ջրավազաններ, որոնց երկայնքով (ափերով) խողովակագիծ է տեղադրվում, ոռոգիչ համակարգերի ջրառու կառույցներ և կայաններ 25 25 25 25 25 25 25 25
10. Հատուկ կազմակերպություններ, կառույցներ, հրապարակներ, պահպանվող գոտիներ, պայթուցիկ և պայթյունավտանգ նյութերի պահեստներ, օգտակար հանածոների բացահանքեր, որոնցում արդյունահանումը կատարվում է պայթեցման աշխատանքներով, սեղմված այրվող գազի պահեստներ Պետվերահսկողության համապատասխան մարմինների և շահագրգիռ կազմակերպությունների հետ համաձայնեցված
11. Բարձր լարման էլեկտրահաղորդման օդային գծեր, որոնց զուգահեռ ուղեգծի դժվարացած պայմաններում խողովակագիծ է տեղադրվում, նույն օդային գծերի հենարանները խողովակագծի հետ հատման դեպքում, բաց և փակ տրանսֆորմատորային ենթակայաններ, 35կՎ և բարձր լարվածության տակ բաշխիչ սարքեր Էլեկտրատեղակայանքների տեղադրման կանոններին համապատասխան
12. Գազատարից խտուցքի բացթողման հողե ամբար 50 75 75 75 100 100 50 50
13.Միջքաղաքային կապի մալուխներ և ուժային էլեկտրամալուխներ  10  10 10 10 10 10  10 10
14. Խողովակագծերի չսպասարկվող սակավակապուղային ռադիոռելեային գծի կայմասյուներ (աշտարակներ) և կառույցներ, ջերմաէլեկտրագեներատորներ 15 15 15 15 15 15 15 15
15. Ստորգետնյա ջերմախցիկներում մալուխային կապի չսպասարկվող ուժեղացուցիչ կետեր 10 10 10 10 10 10 10 10
16. Միայն խողովակագծի սպասարկման համար նախատեսված ուղեգծամերձ մշտական ճանապարհներ 10-ից ոչ պակաս

 

127. Մայրուղային գազատարների պահպանման գոտիներում աշխատանքների կատարման թույլտվությունը տրվում է կազմակերպության (ընկերության) կողմից: Պահպանման գոտիներում աշխատանքների կատարման հսկողությունը և նվազագույն հեռավորությունների գոտիներում աշխատանքների համաձայնեցումը և կատարումն իրականացվում է գազատարը շահագործող կազմակերպությունների ստորաբաժանումների կողմից:

128. Գազատարը շահագործող կազմակերպությունները և ստորաբաժանումները պետք է պարբերաբար տեղեկացնեն գազատարների մոտ գտնվող կազմակերպություններին և բնակչությանը սույն ՏԿ-ի պահանջների կատարման անհրաժեշտության մասին: Տեղեկացնելու պարբերականությունը որոշվում է կազմակերպության կողմից և հարմարեցվում է գյուղատնտեսական սեզոնային աշխատանքներին:

129. Գազատարի գծային մասը պետք է նշվի 1,5-ից մինչև 2 մ բարձրության տարբերիչ նշաններ ունեցող սյուներով՝ ուղիղ հատվածներում մեկից մյուսը տեսողության սահմաններում, բայց 500 մ ոչ պակաս հեռավորության վրա, իսկ գազատարի թեքման տեղերում՝ նշելով գազատարի կիլոմետրաժը և խողովակի տեղադրման փաստացի խորությունը: Եթե գազատարի երկայնությամբ անցնում են կապի օդային գծեր, ապա գազատարի ուղեգիծը նշելու համար կարելի է օգտագործել կապի հենարանները՝ դրանց վրա նշելով գազատարի կիլոմետրաժը, տեղադրման խորությունը, կապի հենարանի և գազատարի առանցքների միջև հեռավորությունը: Գազատարի ուղեգծի ամրացման տեղերը նշելու համար երկաթբետոնե սյունիկների փոխարեն կարելի է օգտագործել կատոդային պաշտպանման ստուգողական-չափիչ սյուները: Կիլոմետրային սյունիկները պետք է ներկվեն նարնջագույն: Գյուղատնտեսական նշանակության հողերում սյունիկները տեղադրվում են մշակվող հողերի և անտառատնկումների սահմաններում:

130. Գազատարների և ավտոմոբիլային ճանապարհների հատման տեղերում տեղադրում են «Զգուշացեք գազատար է», «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշաններ, որոնք արգելում են տրանսպորտի կանգառը գազատարի անվտանգության գոտում:

131. Մայրուղային գազատարների նշանների տեղադրումը պետք է ձևակերպվի կազմակերպությունների ստորաբաժանումների և հողօգտագործողների համատեղ արձանագրություններով: Գազատարի հետ ճանապարհների հատման տեղերում փոխադրամիջոցների կանգառն արգելող ճանապարհային նշանների տեղադրումն իրականացվում է համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների:

132. Այլ վերգետնյա և ստորգետնյա հաղորդակցուղիների հետ գազատարի հատման տեղերը պետք է նշվեն «Բարձր ճնշման գազատար» նշաններով:

133. Գազատարի ստորջրյա անցումները ոչ նավարկելի ջրային արգելքների միջով պետք է նշվեն ուղեգիծը նշող նշաններով:

134. Նշանները պետք է ապահովեն`

1) գազատարի տեսողական հայտնաբերումը ցանկացած ձևով հսկելիս.

2) գազատարի տեղի որոշումը գազատարի պահպանման գոտում ցանկացած աշխատանքներ կատարելիս: Յուրաքանչյուր սյունիկ կահավորվում է երկու ցուցատախտակով. առաջինը՝ պահպանման գոտու տեղեկություններով գազատարի տեղադրման և պատկանելության մասին՝ տեղադրվում է ուղղահայաց, երկրորդը՝ գազատարի երկարության (կմ) նշմամբ (օդից անհրաժեշտ հատվածների տեսողական որոնման համար)՝ տեղադրվում է հորիզոնականից մի փոքր թեք (300-ից ոչ ավելի):

135. Բոլոր հեծանային տիպի վերգետնյա անցումները պետք է ցանկապատվեն, որպեսզի բացառեն գազատարով կողմնակի անձանց անցումը, ներկվեն ալյումինե ներկով, ունենան մակագրություններ, նշանակումներ և լրացուցիչ ցուցանակ «Անցումն արգելվում է»:

136. Թունելներում մայրուղային գազատարներ տեղադրելիս, թունելի մուտքի մոտ գազատարը քարերից պաշտպանելու համար փոխհատուցիչները (կոմպենսատորները) պետք է ծածկվեն երկաթբետոնե սալերով: Գազատարի մուտքերը թունելի մեջ պետք է փակվեն մետաղական ճաղավանդակով կամ ցանցով, որպեսզի բացառվի կողմնակի անձանց մուտքը թունել: Ցանկապատի վրա պետք է դրվի լրացուցիչ ցուցանակով նշան:

137. Մայրուղային գազատարի բոլոր հատվածներում պետք է ապահովվի մոտեցումը գազատարի ցանկացած կետին՝ կանխարգելիչ, նորոգման և վթարային աշխատանքներ կատարելու համար:

138. Որպեսզի ապահովվի մոտեցումը գազատարի ցանկացած կետին, ձորակների, գետերի և առվակների թեք լանջերը պետք է հարթեցվեն այնպես, որ այդտեղով կարողանա ավտոտրանսպորտ անցնել: Դժվար անցանելի հատվածների շրջանցման տեղերում պետք է դրվեն շրջանցման ուղղությունը և հեռավորությունը ցույց տվող ցուցանակներ:

139. Մայրուղային գազատարի ուղեգիծը երկու կողմից, եզրային գազատարի առանցքից 3մ-ի սահմաններում պետք է պարբերաբար մաքրել թփերից, բուսականությունից և պահպանել անվտանգ հակահրդեհային վիճակում:

140. Ձորակների լանջերին և գետերի ափերին գազատարի տակ բնահողը ողողումից պաշտպանելու համար անհրաժեշտ է կանխել մակերևութային ջրերի հոսքը գազատարի առանցքի երկայնությամբ, ինչպես նաև գազատարի պահպանման գոտում գտնվող ձորակների և հեղեղատների մեծացումը:

141. Շահագործող կազմակերպությունը շահագրգիռ կազմակերպությունների հետ որոշում է գազատարի վրայով կազմակերպված անցումների տեղերը, որպեսզի բացառվի գազատարի հնարավոր վնասումը:

142. Ստորգետնյա գազատարները չպետք է ունենան մերկացված (բացված) հատվածներ, բաց հետախուզահորեր, փոսորակներ, բացառությամբ այն դեպքերի, երբ անցկացվում է ընթացիկ նորոգում և հետազննում: Այդ աշխատանքներն ավարտելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում բաց հատվածները պետք է ծածկվեն:

143. Փականային և միացման հանգույցների, խտուցքի հավաքման, մաքրիչ սարքերի հրապարակների ցանկապատերի դռները պետք է լինեն կողպված: 

 

10. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ 

 

144. Գազատարների գծային մասի շահագործման տեխնիկական և մեթոդական ղեկավարումն իրականացնում են կազմակերպության տնօրենի (պետի)` շահագործման գծով տեղակալը և արտադրական բաժինը: Որոշակի հատվածի և գազատարի օբյեկտների շահագործման տեխնիկական և վարչական ղեկավարությունն իրականացվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից՝ համաձայն պարտականությունների սահմանված բաշխման: Գազատարների գծային մասի աշխատանքները ղեկավարում է ԳՇԾ-ի պետը:

145. Գազատարների գծային մասի և նրա վրա տեղակայված սարքավորման շահագործման հիմնական արտադրական օղակը գծային շահագործման ծառայությունն է: Կախված տեղանքի պայմաններից և գազատարների տեխնիկական վիճակից՝ կազմակերպությունը կարող է նախատեսել սպասարկման այլ կազմակերպական ձևեր:

146. ԳՇԾ-ն պետք է ապահովի գծային մասի սարքավորման, սենքերի արդյունավետ և անվտանգ շահագործումը, տեխնիկական սպասարկումը և ժամանակին նորոգումը, փոխադրամիջոցները և մեխանիզմներն աշխատանքային վիճակում պահելը, խողովակների չնվազող և վթարային պաշարի պահումն ու լրացումը, գազատարների և սարքավորման հերմետիկության ապահովումը, շրջակա միջավայրի աղտոտման կանխումը, տեխնիկական փաստաթղթերի և հաշվետվությունների ժամանակին վարումը:

147. ԳՇԾ-ի կազմի մեջ կարող են մտնել ՆՇԿ և արտադրական հրապարակներ: ՆՇԿ-ները կազմակերպվում են կազմակերպությունների հրամաններով և կարող են գործել ինչպես ինքնուրույն, այնպես էլ արտադրական հրապարակների ղեկավարների վարչատեխնիկական ղեկավարման ներքո: Վերջին դեպքում ԳՇԾ-ի ղեկավարն իրականացնում է ՆՇԿ-ի անմիջական ղեկավարությունը, իսկ ընդհանուր ղեկավարությունը՝ արտադրական հրապարակի ղեկավարը:

148. ԳՇԾ-ի ղեկավարի խնդիրները, պարտականությունները և պատասխանատվությունը որոշվում են ԳՇԾ-ի դրույթներով, որոնք մշակում է ստորաբաժանումը՝ համաձայնեցնելով կազմակերպության համապատասխան արտադրական բաժնի հետ: Դրույթները հաստատում է ստորաբաժանման ղեկավարը:

149. ԳԲԿ-ի, շրջագայողների տնակների, վթարանորոգման կետերի շահագործումը, տեխնիկական սպասարկումը և նորոգումն իրականացվում են գծային-շահագործական ծառայությունների կողմից՝ համաձայն սենքերի և ստորաբաժանման մեջ դրանց սպասարկման սահմանների բաշխման:

150. Կախված տեխնիկական սպասարկման և նորոգման ընդունված համակարգից` ԳՇԾ-ի կազմի մեջ կարող են մտնել էլեկտրաքիմպաշտպանության, չափիչ-ստուգիչ սարքերի և ավտոմատիկայի տեղամասեր, խմբեր կամ մասնագետներ:

151. Մայրուղային գազատարներում վթարների արագ վերացման, դժվար վերականգնողական և այլ աշխատանքներ կատարելու համար կազմակերպության կողմից կարող են կազմվել վթարավերականգնիչ գնացքներ: Դրանց տեղադրման վայրերը, ենթակայության կարգը և մյուս ստորաբաժանումների հետ փոխհարաբերությունները հաստատվում են կազմակերպության կողմից մշակված դրույթներով:

152. ԳՇԾ-ն պետք է կատարի մեթանոլի ստացման, պահպանման և գազատարի մեջ լցնելու աշխատանքները` համաձայն գործող հրահանգների: Գազատարի մեջ մեթանոլի լցնումը պետք է իրականացվի ըստ ԿԿԾ-ի կարգադրության կամ թույլտվության:

153. ԳՇԾ-ն պետք է կատարի հոտանյութի ստացման, փոխադրման, պահպանման, ԳԲԿ-ում և գազաբաշխման կետերում հոտանյութը ժամանակին լցնելու աշխատանքները` համաձայն ստորաբաժանումներում մշակված և հաստատված հրահանգների:

154. Գծային մասի օբյեկտների շինարարության որակի, հիմնական նորոգման, վերակառուցման և տեխնիկական վերազինման, շինարարության տեխնիկական հսկողությունը պետք է իրականացնի ԳՇԾ-ն: Կազմակերպության կողմից որոշված առանձին դեպքերում տեխնիկական հսկողության ապահովումը կարող է դրվել այլ կազմակերպությունների կամ կազմակերպությունների աշխատողների վրա:

155. Գործող գազատարներին նոր գազատարների կամ օբյեկտների միացումը կազմակերպության կարգադրությամբ պետք է իրականացվի ԳՇԾ-ի կամ կազմակերպության այլ ստորաբաժանումների կողմից: Անհրաժեշտության դեպքում այդ աշխատանքները կատարելու համար կազմակերպությունը ներգրավում է կողմնակի կազմակերպությունների: Վերջին դեպքում ԳՇԾ-ն պետք է ապահովի գազատարի հատվածի անջատումը, գազի դատարկումը և այլ աշխատանքներ, որոնք աշխատանքի գոտում բացառում են գազի ներհոսքը, պայթյունավտանգ խառնուրդի առաջացումը կամ խտուցքի թափումը: Աշխատանքները պետք է կատարվեն համաձայն գազային օբյեկտներում կրակային աշխատանքների անվտանգ կատարման գործող տիպային հրահանգների: 

 

11. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ 

 

156. Տեխնիկական սպասարկումը և ընթացիկ նորոգումը պետք է իրականացվեն օբյեկտների պատկանելության գծային շահագործական ծառայությունների կողմից: Վթարավերականգնիչ գնացքները կարող են օգտագործվել տեխնիկական սպասարկման և նորոգման համար՝ ըստ կազմակերպության կարգադրության: Տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքների ղեկավարումն իրականացվում է կազմակերպության արտադրական բաժնի կողմից:

157. Տեխնիկական սպասարկման և նորոգման հատուկ աշխատանքների կատարման համար կարող են ներգրավվել շահագործող կազմակերպության և այլ կազմակերպությունների մասնագիտացված ստորաբաժանումներ:

158. Տեխնիկական սպասարկման և նորոգման համակարգը մշակվում է կազմակերպության կողմից և պետք է նախատեսի՝ զննում և հետազոտում, տեխնիկական սպասարկում, ընթացիկ նորոգում, հիմնական նորոգում, վթարավերականգնիչ աշխատանքներ, փորձարկումներ (վերափորձարկումներ), տեխնիկական վիճակի մասին տեղեկությունների հավաքում, մշակում և վերլուծություն, արդյունավետության, հուսալիության և անվտանգության բարձրացման միջոցառումների կատարում:

159. Պլանային զննման ժամանակ ստուգվում են պահպանման և նվազագույն հեռավորությունների գոտիները, ձորակների միջով ջրային արգելքները, երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների անցումները, փականային և խողովակների վթարային պահուստի հրապարակների, մաքրիչ սարքերի ընդունման հանգույցների, ուղեգծերի երկայնքով երթանցումները, գազատարին մոտեցումները, կամուրջները, ամբարտակները, գազատարների վրայով անցուղիները, ջրի բացթողման և այլ կառույցներ, ուղեգծի երկայնքով կապի և էլեկտրահաղորդման գծերը, ուղեգծերի նշանները, ինչպես նաև այլ կազմակերպությունների հաղորդակցուղիներ (ԷՀԳ, նավթանյութատարներ և այլն), գազատարի հատումների վրայով անցումները:

160. Զննման նպատակը պետք է լինի՝ սարքավորման և հաղորդակցուղիների տեխնիկական վիճակի որոշումը, սույն ՏԿ-ի և «Մայրուղային խողովակագծերի պահպանության կանոններ» կազմակերպության ստանդարտի խախտումների հայտնաբերումը, գազի արտահոսքերի նախավթարային վիճակների և վթարների, այլ անսարքությունների և վնասվածքների բացահայտումը, մերձակա կառույցներում և օբյեկտներում գազատարի ամբողջությանն իրականորեն սպառնացող վտանգների հայտնաբերումը:

161. Զննումների ընթացքում հայտնաբերված խախտումները, վնասվածքները և մերժումները պետք է գրանցվեն գազատարի գծային մասի զննման մատյանում:

Վնասվածքներ հայտնաբերելիս, որոնց բնույթն ու չափերը զննումն անցկացնող անձի գնահատմամբ կարող են վթարի բերել, զննումը դադարեցնում են և անմիջապես միջոցներ են ձեռնարկում հավանական վթարը կանխելու համար:

162. Զննումներ անցկացնելու ժամկետները, պարբերականությունը և ծավալները պետք է սահմանվեն կազմակերպության կողմից` հաշվի առնելով տեղական պայմանները (բնակավայրերի, անցումների առկայությունը), գազատարի տեխնիկական վիճակը և այլն:

163. Զննումները, որպես կանոն, կատարվում են օգտագործելով փոխադրամիջոցներ` ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ավտոտրանսպորտ կամ հետիոտն շրջագայմամբ: Զննման ձևերը սահմանում է կազմակերպությունը:

164. Զննումը կատարում են՝ կիրառելով տեխնիկական միջոցներ և սարքավորում` գազատարի առանձին հանգույցների, հատվածների կամ ուրիշ օբյեկտների տեխնիկական վիճակը գնահատելու համար: Հետազննման ծավալի մեջ, որպես կանոն, մտնում է զննումը:

165. Հետազննման ծրագրերը և միջոցները մշակվում են կազմակերպության կամ մասնագիտացված կազմակերպությունների կողմից: Հետազննման արդյունքները պետք է ձևակերպվեն արձանագրություններով, որոնք պետք է պահվեն օբյեկտի շահագործման համար պատասխանատու անձանց մոտ և կազմակերպության արտադրական բաժնում:

166. Օբյեկտների մոտակայքում, հատումների վրա, նվազագույն հեռավորությունների գոտում, ինչպես նաև անվտանգության գոտիների, նստվածքափեշերի և տեխնոլոգիական հաղորդակցուղիների մոտ տեղադրված գազատարի հատվածները յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ պետք է հետազննվեն` արտահոսքերը հայտնաբերելու համար: Էլեկտրաչափական հետազոտումների և վերը նշված հատվածների հետախուզապեղումների պարբերականությունը որոշվում է կազմակերպության կողմից` հաշվի առնելով դրանց տեխնիկական վիճակը:

167. Հետազննման նպատակն է՝

1) արտահոսման անցքի չափերի և գազի արտահոսքի չափի ճշտումը.

2) կոռոզիոն և քայքայամաշման վնասվածքների, ճաքերի և մետաղի այլ թերությունների հայտնաբերումը.

3) մետաղի մեխանիկական լարումների, ձևափոխման և գազատարի հատվածների տեղաշարժերի չափումը.

4) հենարանների, ամրակապերի և օդային անցումների այլ կառուցվածքային տարրերի, մաքրիչ սարքավորման ընդունիչ և բացթողիչ հանգույցների, ծախսաչափ կետերի և այլնի վիճակի գնահատումը.

5) ստորջրյա անցումների տեխնիկական վիճակի որոշումը.

6) ստորգետնյա գազատարի տեղադրման խորության որոշումը.

7) հիդրավլիկական արդյունավետության գնահատումը, տեղական հիդրավլիկական դիմադրությունների որոշումը.

8) մաքրիչ սարքերի անցկացման հնարավորությունների որոշումը (այն հատվածներով, որտեղ նման սարքեր նախկինում չեն անցել).

9) էլեկտրաչափական հետազոտումներ և հետախուզապեղումներ՝ խողովակի մետաղի և մեկուսացման վիճակի դիտողական և գործիքային գնահատման համար:

168. Հերմետիկության հետազննումը պետք է իրականացվի՝ օգտագործելով հատուկ սարքեր՝ գազի արտահոսքը և դրա չափերը որոշելու համար: Հետազննման պարբերականությունը որոշում է կազմակերպությունը:

169.Հենարանների, ամրակապերի, հիմքերի և այլ կառուցվածքային տարրերի, օդային անցումներում գազատարի՝ բնահողի մեջ մտնելու և դուրս գալու տեղերի, մաքրիչ սարքերի բացթողման և ընդունման հանգույցների, ծախսաչափային հանգույցների տեխնիկական վիճակը որոշվում է ԳՇԾ-ի ուժերով` համաձայն նախագծի և հատուկ հրահանգների պահանջների: Այդ դեպքում պետք է կատարվի գազատարի արտաքին մակերևույթի մանրամասն զննում: Օդային անցումներում հետազննումներն անցկացվում են երեք անգամ. գարնանը՝ վարարումից հետո, ամռանը՝ օդի առավելագույն ջերմաստիճանների, իսկ ձմռանը՝ օդի նվազագույն ջերմաստիճանների ժամանակ:

170. Ջրային անցումների վիճակը հետազննում են համաձայն գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի: Մինչև 1,5 մ խորությամբ ոչ նավարկելի անցումները հետազննվում են ԳՇԾ-ի ուժերով՝ ամռանը: Հետազննումների պարբերականությունը որոշվում է կազմակերպության կողմից՝ ելնելով շահագործման պայմաններից:

171. Տեղանքի ռելիեֆի հնարավոր փոփոխման տեղերում (սողանք, ողողահարում, հիմնահողի նստվածք և այլն) ստորգետնյա գազատարների տեղադրման խորությունը որոշում է ԳՇԾ-ն: Լեռնային տեղանքում տեղադրված գազատարի հետազննումը պետք է ընդգրկի գազատարի և փոխհատուցիչների մոտակայքում սողանքային տեղամասերի զննումը:

172. Սահողերի և ամբարտակների մեջ տեղադրված գազատարի հատվածները հետազննվում են յուրաքանչյուր տարին մեկ անգամ:

173. Հետազննումների արդյունքներով ԳՇԾ-ն կազմում է նորոգման աշխատանքների կատարման ժամկետացանկ: Գազատարի հատվածների և ԳԲԿ-ի անջատում պահանջող աշխատանքները նախատեսվում են կազմակերպության կողմից՝ ըստ ստորաբաժանումների հայտերի:

174. Հետազննումների ընթացքում ստուգվում են ջրանցիկ կառույցները և սարքավորումը, գազատարի մոտ գտնվող պարբերաբար ջրածածկվող տարածքները, ջրային արգելքների և ձորակների հետ հատման և անցման տեղերում լանջերի, քարային կուտակումների և երեսապատման վիճակը, հնարավոր ողողահարման տեղերը:

175. Ընթացիկ նորոգում համարում են գծային մասի և դրա սարքավորման սարքին վիճակում պահելու, շահագործման հուսալիության և անվտանգության բարձրացման և վթարավերականգնման աշխատանքները:

176. Ընթացիկ աշխատանքների ծավալի մեջ պետք է ընդգրկվեն այն աշխատանքները, որոնք չեն նախատեսվում գազատարի հիմնական նորոգման ծրագրերում, ի հայտ են եկել գծային մասի, փականային հրապարակների, անցումների և հատումների մաքրման սարքերի ընդունման և բացթողման հանգույցների, դրանց հարող հրապարակների և գոտիների զննման, հետազննման և տեխնիկական սպասարկման ժամանակ:

177. Ստորաբաժանումները պետք է կազմեն տարեկան ընթացիկ նորոգման կատարման ծրագիր-ժամկետացանկեր, որոնք հաստատման համար պետք է ներկայացվեն կազմակերպություն:

178. Ընթացիկ նորոգման ծրագիր-ժամկետացանկերում տարվա ընթացքում կատարված դիտումների, հետազննումների, փորձարկումների արդյունքների հիման վրա կարող են մտցվել լրացումներ: Ընթացիկ նորոգման հաստատված ծրագրով նախատեսված աշխատանքների ծավալների կրճատումը թույլատրվում է միայն կազմակերպության հետ համաձայնեցնելուց հետո:

179. Ընթացիկ նորոգման աշխատանքները պետք է ներառեն`

1) ուղեգծի նշանակումների վերականգնումը.

2) գազատարի երկարությամբ մինչև 500 մ հեռավորության հետախուզահորերի փորումը, գազատարի մեկուսիչ ծածկույթի ստուգումը և անհրաժեշտության դեպքում դրանց վերանորոգումը.

3) գազատարի առանձին հատվածներում խողովակների փոխումը.

4) խողովակների պատերի խորշերի մակահալումը.

5) հրապարակների վերալցումը.

6) փականային հրապարակների, մաքրիչ սարքերի ընդունման և բացթողման հրապարակների, մեթանոլի պահեստարանների, ամբարների ցանկապատների նորոգումը.

7) ուղեգծի գազատարի վրայով երթանցումների, փականային հրապարակների և խողովակների վթարային պահուստների մոտեցումների ճանապարհների նորոգումը.

8) գազատարի տեղադրման նախագծային խորության վերականգնումը, գազատարի բացված հատվածների վերացումը.

9) սահող հողերի ամրացումը.

10) ձորակների, հեղեղատների, բնահողի նստման և իջեցման առաջացումը կանխարգելող աշխատանքների կատարումը, ամբարտակների վերականգնումը.

11) անցումների և հատումների չթույլատրված տեղերում նախագծով կամ հրահանգով նախատեսված պատնեշապատման և բնահողի լցման վերականգնումը.

12) գազատարի ուղեգծի երկարությամբ և թեքումներում ծառա- և թփահատումը.

13) ջրաբացթողման կառույցների և ափերի ամրացման կառույցների նորոգումը, խողովակների վթարային պահուստի դարակաշարերի նորոգումը և վերականգնումը, վթարային պահուստի լրացումը, մակագրությունների, համարակալումների և նշանակումների նորացումը,

14) ուղղաթիռային և վթարային տեխնիկայի հրապարակների, ԳՇԾ-ի տարածքի և շենքերի նորոգումը,

15) գազի արտահոսքի և խորշերի վերացումը, փակիչ արմատուրի և միացման մասերի փոխարինումը,

16) փքվածքների և ծալքերի վերացումը, հիմքերի, հենարանների, ամրակապերի և օդային անցումների մյուս կառուցվածքային տարրերի, գազատարի վերգետնյա հատվածների, խտուցքահավաքիչների ընդունման և բացթողման խցիկների, ծախսաչափ կետերի նորոգումը,

17) մինչև 1,5 մ խորության ստորջրյա և ձորակների վրայով անցումների նորոգումը.

18) մեթանոլի, հոտանյութի, նյութերի և սարքավորման չնվազող և վթարային պաշարների պահեստների նորոգումը:

180. Հողերի ամրացումը պետք է իրականացվի հետևյալ մեթոդներից որևէ մեկով` մեխանիկական միջոցներով, օրգանական և անօրգանական սևեռիչներով (ներոզին, նավթամթերքների մնացորդներ, կավեր, ցեմենտային լուծույթներ և այլն), կենսաբանական սևեռիչներով՝ բնահողն ամրացնելու համար բույսեր տնկելով, համակցված եղանակով՝ հողերն ամրացնելով օրգանական կամ անօրգանական սևեռիչներով:

181. Հողերի ամրացման որոշակի մեթոդը պետք է ընդունել` կախված տեղանքի պայմաններից և շահագործող կազմակերպությունների հնարավորություններից:

182. Մեկուսիչ ծածկերի նորոգումը բնահողից գազատարի դուրս գալու տեղում՝ 1,5 մ ոչ պակաս երկարությամբ, պետք է իրականացվի առնվազն յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ:

183.Գազատարի գծային մասի և նրա հատվածների հիմնական նորոգման ժամկետները և դրա անհրաժեշտությունը որոշում է կազմակերպությունը՝ զննումների, հետազննումների, գազի փոխադրման կանխատեսվող ռեժիմների, հաստատված սահմանային աշխատանքային ճնշման, տեղական պայմանների և անվտանգության պահանջների հիման վրա:

184. Ստորջրյա անցումների հիմնական նորոգումն իրականացվում է գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերին համապատասխան՝ մասնագիտացված կազմակերպությունների ուժերով: Մինչև 1,5 մ խորությամբ գետերի և առուների ստորջրյա անցումների հիմնական նորոգումը կարող է իրականացվել կազմակերպությունների ուժերով:

185. Սույն ՏԿ-ի 179-րդ կետում նշված ընթացիկ նորոգման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ նյութածախսերի նվազագույն տեսակարար նորմերը, որոնց պարտադիր կատարման դեպքում միայն հնարավոր է ապահովել շահագործման անվտանգության մակարդակը, մշակվում և հաստատվում են կազմակերպության կողմից` համաձայնեցված էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականություն և տեխնիկական վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի հետ:

186. Մայրուղային գազատարներում ճնշման բարձրացման դեպքում ազդանշանման և պաշտպանման համար ՃԿ-ի ավտոմատ պաշտպանման համակարգերը պետք է տեղակայվեն ճնշման գերազանցման հետևյալ արժեքների համար. ազդանշանում՝ 0,05-ից մինչև 0,1 ՄՊա, պաշտպանում՝ 0,1-ից մինչև 0,15 ՄՊա:

187. Գազատարի խոռոչը (ներսը) մաքրելու սարքավորումը պետք է ապահովի մաքրող սարքի բացթողման և ընդունման անհրաժեշտ տեխնոլոգիական գործողությունների կատարումը, հատույթով սարքի անցման ստուգումը, գազատարից դուրս եկած աղտի հավաքումը և պահումը:

188. Մաքրող սարքի կառուցվածքը, մաքրվող հատվածի ամբողջ երկարությամբ, պետք է բացառի աղտի վերահոսքը սարքի շարժման ժամանակ:

189. Գազատարի խոռոչի մաքրումը պետք է իրականացվի կազմակերպության կողմից մշակված հատուկ հրահանգով, որը պետք է նախատեսի՝ մաքրող սարքի բացթողման աշխատանքների կազմակերպումը, մաքրող սարքի տեղաշարժման հսկողության մեթոդները և միջոցները, անվտանգության պահանջները և հակահրդեհային միջոցառումները:

190. Մաքրող սարքի բացթողման ժամկետները և պարբերականությունը որոշում են՝ ելնելով գազատարների հատվածների փաստացի հիդրավլիկական վիճակից:

191. Ցանկապատերը, խտուցքը հավաքելու և պահելու համար նախատեսված կառույցները պետք է սարքին լինեն և բացառեն կողմնակի անձանց մուտքը: Ցանկապատին պետք է կախվեն զգուշացնող ցուցատախտակներ և մակագրություններ:

192. Գազի հայտնաբերված բոլոր արտահոսքերի մասին անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել ստորաբաժանման կարգավարին: Ստորաբաժանումը պետք է անմիջապես որոշի արտահոսքի տեղը և բնույթը, ապահովի անվտանգության անհրաժեշտ միջոցառումները (նշանների, ցանկապատերի տեղադրումը, պահակակետերի նշանակումը և այլն): Արտահոսքի վերացման ժամկետները որոշվում են՝ դրանք կազմակերպության հետ համաձայնեցնելով:

193. Բնակավայրերի, երկաթուղիների և ավտոմոբիլային ճանապարհների մոտ գազի արտահոսքի հայտնաբերման դեպքում պետք է ձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ՝ զգուշացնել բնակավայրի բնակչությանը վտանգի մասին, ավտոմոբիլային ճանապարհների վրա անհրաժեշտության դեպքում դադարեցնել տրանսպորտի շարժումը գազատարի ուղղությամբ և արտահոսքի մոտ կազմակերպել շրջանցում, երկաթուղային տրանսպորտի նկատմամբ վտանգի առկայության դեպքում դադարեցնել գնացքների շարժումը, վտանգավոր ուղղություններով կազմակերպել գծային անձնակազմի մշտական հերթապահություն, ամենակարճ ժամկետում վերացնել արտահոսքերը: 

 

12. ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ 

 

194. Գծային շահագործող ծառայությունը պետք է զինված լինի տրանսպորտով և մեխանիզմներով` հաշվի առնելով մայրուղային գազատարների ԳՇԾ-ի զինման նորմատիվ ցուցակը:

195. Բոլոր տրանսպորտային միջոցները, նորոգաշինարարական մեխանիզմները և մեքենաներն ստորաբաժանման հրամանով, համաձայնեցրած կազմակերպության հետ, պետք է բաժանվեն տնտեսական, վթարային և վթարականխարգելիչ աշխատանքների համար և կցված լինեն ԳՇԾ-ի աշխատողներին, որոնք և կրում են պատասխանատվություն դրանք սարքին վիճակում պահելու, համալրված և միշտ պատրաստ՝ ըստ նշանակության օգտագործելու համար:

196.Վթարային ավտոմեքենաները հագեցվում են սարքավորմամբ, նյութերով և գործիքներով` ըստ կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված ցուցակի, տեղական պայմանների հաշվառմամբ:

197. Վթարային տեխնիկայի օգտագործման կարգը՝ կանխարգելիչ, տնտեսական և այլ աշխատանքների կատարման համար, որոշվում է կազմակերպության կողմից: 

 

13. ՎԹԱՐԱՅԻՆ ՊԱՇԱՐԸ 

 

198. Խողովակների, սարքավորման, միացման մասերի, վառելիքաքսուքային և այլ նյութերի վթարային պաշարը նախատեսվում է և պետք է օգտագործվի վթարների վերացման համար: Վթարային պաշարը կազմակերպության կարգադրությամբ կարող է օգտագործվել գազատարի վերափորձարկման դեպքում և ընթացիկ նորոգման համար:

199. Խողովակների, սարքավորման, միացման մասերի, վառելիքաքսուքային և այլ նյութերի վթարային պաշարը պետք է պարբերաբար լրացվի: Վթարային պաշարի խողովակների լրացման, պահման, հաշվառքի կարգը և դրանց օգտագործման վերաբերյալ ստորաբաժանումների հաշվետվությունը սահմանվում է կազմակերպության կողմից:

200. Վթարային պաշարի խողովակների պատի հաստությունը և մակնիշը պետք է համապատասխանի շահագործվող խողովակների համանման չափերին:

201. Վթարային պաշարի խողովակների պահման կետերը տեղադրվում են գազատարի ուղեգծի երկարությամբ, ՃԿ-ի հրապարակներում, ԳՇԾ-ի հանգուցային և հիմնային կետերի, փականային հանգույցների տեղադրման մասերում, մոտեցման, ազատ բեռնման և բեռնաթափման համար հարմար տեղերում:

202. Ստորաբաժանումները պարբերաբար, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր տարին երկու անգամ, պետք է անցկացնեն խողովակների վթարային պաշարի ստուգում: Անհրաժեշտության դեպքում պետք է նորոգել դարակաշարերը, խուզել բուսականությունը և այլն:

203. Արմատուրի, միացման մասերի, նյութերի վթարային պաշարը պետք է պահվի կազմակերպության ստորաբաժանումներում: Պաշարների անվանացանկը և ծավալները յուրաքանչյուր ստորաբաժանման համար հաստատվում են կազմակերպության կողմից՝ հաշվի առնելով ՃԿ-ի, ԳՍՊ-ի և ԳԲԿ-ի պահանջները:

204. Վթարային պաշարի խողովակները, միացման մասերը, էլեկտրոդները և մեկուսիչ նյութերը պետք է ունենան մայրուղային գազատարներում դրանց կիրառման հնարավորությունը հաստատող փաստաթղթեր (հավաստագրեր, տեղեկաթերթիկներ):

205. Գազատարներում օգտագործվող մեկուսիչ ծածկերը պետք է ունենան հավաստագրեր, որտեղ պետք է նշված լինեն ծածկի մակնիշը, ժամկետը և նրա օգտագործման ձևը, պատման սխեման (ուղեգծի պայմաններում մեկուսացվող խողովակների համար), սահմանային ջերմաստիճանը: Այդ տվյալներն անհրաժեշտ են շահագործման ընթացքում ծածկի հատկությունների փոփոխման գնահատման համար և պետք է պահվեն ստորաբաժանումում:

206. Վթարային պաշարի խողովակները ներքին մակերևույթի վրա պետք է ունենան երկարության, տրամագծի, պատի հաստության և պողպատի մակնիշի մասին տվյալներ պարունակող մակնիշավորում: 

 

14. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ 

 

207. Գծային-շահագործողական ծառայությունը պետք է ունենա հետևյալ տեխնիկական փաստաթղթերը`

1) հողատարածքները գազատարի ուղեգծի, գծային նորոգողների տնակների և այլ սենքերի համար հատկացնելու արձանագրությունների պատճենները.

2) գազատարի գծային մասի կատարողական տեխնիկական փաստաթղթերը.

3) մայրուղային գազատարի սպասարկվող հատվածի սխեմաները տեղանքի իրավիճակային հատակագծով (գետերի և ձորակների վրայով անցումները, մոտակա բնակավայրերը, ուղեգծի երկայնքով ճանապարհները, գազատարի հատումները մյուս ստորգետնյա և վերգետնյա հաղորդակցուղիների, ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների հետ, խողովակների վթարային պաշարի պահման, էլեկտրաքիմիական պաշտպանության օբյեկտների և միջոցների տեղադրման տեղերը).

4) մայրուղային գազատարի և ստորջրյա անցումների տեխնիկական տեղեկաթերթիկները.

5) ճնշման տակ աշխատող հիմնական սարքավորման և անոթների տեղեկաթերթիկները.

6) վթարային տեխնիկայի գործարանային հրահանգները.

7) կազմակերպության ստանդարտները:

208. ԳՇԾ-ն պետք է ունենա նաև հետևյալ օպերատիվ փաստաթղթերը՝ գազատարի ուղեգծի զննման մատյան, նորոգման աշխատանքների մատյան, վթարային բրիգադի հավաքման պլան, վթարային մեքենաների կանչերի հաշվառման մատյան, մերժումների, վնասվածքների, վթարների հետազննման տեխնիկական արձանագրություններ, մեթանոլի և հոտանյութի պահման և օգտագործման փաստաթղթեր, գազատարի և սարքավորման հետազոտման և փորձարկման տեխնիկական արձանագրություններ, տվյալների նորմատիվ-տեղեկատվական բազա (հաշվողական միջոցների առկայության դեպքում): 

 

IV. ՃՆՇԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԸ 

 

15. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ 

 

209. ՃԿ-ները պետք է ապահովեն գազատարի նախագծային կամ ծրագրային արտադրողականությունը` բարձրացնելով փոխադրվող գազի ճնշումը և իրականացնելով հետևյալ հիմնական տեխնոլոգիական գործընթացները (պրոցեսները) ՝ գազի մաքրումը հեղուկ և կարծր խառնուրդներից, գազի սեղմումը և սառեցումը:

210. ՃԿ-ի սարքավորման արդյունավետությունը, հուսալիությունը, անվտանգությունը և խնայողականությունը պետք է ապահովվեն սարքավորման վիճակի մշտական և պարբերական հսկողությամբ՝ տեսողական, հսկիչ-չափիչ սարքերի ցուցմունքներով և արատորոշման տեխնիկական միջոցների օգնությամբ, սարքավորումը և հաղորդակցուղիները պահելով սարքին վիճակում, ՃԿ-ի տեխնոլոգիական տեղակայանքների աշխատանքի լավարկված ռեժիմով, ֆիզիկապես և բարոյապես հնացած սարքավորման արդիականացմամբ և նորացմամբ:

211. ՃԿ-ի սարքավորումը պետք է ունենա կայանային տեխնոլոգիական համարակալում, որը գրվում է չմաքրվող ներկով կամ այլ եղանակով:

212. ՃԿ-ի սարքավորման կառուցվածքի փոփոխությունները, որոնք անցկացվում են արդիականացման նպատակով, պետք է կատարվեն սարքավորումն արտադրող կազմակերպությունների տեղեկագրերի, տեղեկատվական և շրջանառու նամակների, լավարարական առաջարկությունների քննարկման և առաջարկված այլ տեխնիկական լուծումների հիման վրա: ԳՎԱ-ի կառուցվածքի, ՃԿ-ի հիմնական տեխնոլոգիական սարքավորման փոփոխությունների վերաբերյալ լավարարական առաջարկները և այլ տեխնիկական լուծումները պետք է համաձայնացվեն տվյալ սարքավորումն արտադրող կազմակերպության հետ:

213. ՃԿ-ի հաղորդակցուղիներում և սարքավորման մեջ իրականացված բոլոր փոփոխությունները ներդրումից և փորձարկումից հետո պետք է գրանցվեն գործադիր տեխնիկական փաստաթղթերում: Բոլոր փոփոխությունների մասին պետք է տեղյակ պահել շահագործող անձնակազմին, որի համար այդ փաստերի իմանալը պարտադիր է: Փոփոխությունների մասին տեղեկացումն արտածրագրային հրահանգավորման տեսքով պետք է գրավոր ձևակերպվի աշխատատեղում կամ կարգադրությունների մատյանում:

214. Գազի, յուղերի, քսուքների, սառեցնող հեղուկների, տեխնիկական և խմելու ջրի որակը, աշխատանքային գոտիներում գազի առկայությունը հսկում է շահագործող անձնակազմը` համաձայն արտադրական հրահանգների: Հսկողության կարգը և պարբերականությունը որոշում է կազմակերպությունը կամ ստորաբաժանումը: 

 

16. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ 

 

215. ՃԿ-ի կառուցվածքները, համակարգերը և սարքավորումը շահագործող և նորոգող անձնակազմի հիմնական խնդիրներն են՝

1) գազի մաքրման, սեղմման և սառեցման անխափան տեխնոլոգիական գործընթացի ապահովումը.

2) ՃԿ-ի համակարգերի և սարքավորման հուսալիության, արդյունավետության, խնայողության և անվտանգության ապահովումը.

3) արտադրական շենքերի, կառուցվածքների, տարածքների սարքին վիճակի ապահովումը, գազի սեղմման տրված ռեժիմի կատարումը.

4) շրջակա միջավայրի պահպանությունը և մարդկանց առողջության պաշտպանության ապահովումը` վտանգավոր և վնասակար արտանետումներից:

216. ՃԿ հաղորդակցուղիները, սարքավորումը և արտադրական օբյեկտները շահագործվում են հետևյալ ծառայությունների (տեղամասերի) կողմից՝

1) գազաճնշակային - հիմնական տեխնոլոգիական սարքավորումը, ճնշակային արտադրամասի համակարգերը և կառույցները.

2) էներգամատակարարման - ՃԿ-ի էլեկտրատեխնիկական սարքերը, ջերմա- և ջրամատակարարման համակարգերը, արտադրական կոյուղին.

3) հսկիչ-չափիչ սարքերի և ավտոմատացման - ՃԿ-ի հիմնական և օժանդակ սարքավորման ավտոմատացման միջոցները: Շահագործող ծառայությունների արտադրական խնդիրները, դրանց ղեկավարների իրավունքները և պարտականությունները որոշվում են շահագործող ծառայությունների մասին կազմակերպության կողմից հաստատված համապատասխան դրույթներով:

217. Շահագործող ծառայությունները պետք է միջոցներ ձեռնարկեն ՃԿ-ից մինչև օբյեկտները, շենքերը և կառույցները նվազագույն հեռավորություններն ապահովելու համար: 

 

17. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ 

 

218. ՃԿ-ի սարքավորման աշխատունակ վիճակում պահպանումն իրականացվում է տեխնիկական սպասարկման և նորոգման համակարգի միջոցով:

219. Տեխնիկական սպասարկման և նորոգման համակարգը մշակվում է կազմակերպության կողմից (հաստատման սխեման նշված է սույն ՏԿ-ի 185-րդ կետում): Նորոգման համակարգը պետք է նախատեսի՝ պարբերական տեխնիկական սպասարկումը բեռնվածության տակ աշխատելիս; տեխնիկական սպասարկումը բեռնվածության տակ նշանակված թվով ժամեր աշխատելուց հետո; անջատված սարքավորման տեխնիկական սպասարկումը և (կամ) ընթացիկ նորոգումը սահմանված թվով ժամեր աշխատելուց հետո; պահուստում գտնվող սարքավորման և համակարգերի տեխնիկական սպասարկումը; պլանային նախազգուշական (միջին, հիմնական) նորոգումները; վթարային վերականգնման նորոգումները:

220. Տեխնիկական սպասարկման և նորոգման պարբերականությունը և ծավալները որոշվում են կազմակերպության ստանդարտով, որտեղ պետք է հաշվի առնվեն սարքավորման տեխնիկական վիճակը և սարքավորումն արտադրող կազմակերպությունների շահագործման և նորոգման փաստաթղթերի պահանջները:

221.Հիմնական ագրեգատների հետ անմիջապես կապված օժանդակ մեխանիզմների նորոգումը պետք է անցկացվի հիմնականի հետ միաժամանակ:

222. Մինչև սարքավորումը և կառույցները հիմնական կամ միջին նորոգման կանգնեցնելը պետք է՝

1) կազմվեն աշխատանքների ծավալի ամփոփագրեր և նախահաշիվ, որոնք ճշտվում են սարքավորումը բացելուց և ստուգելուց հետո.

2) անցկացվեն սարքավորման շտապ փորձարկումներ` տեխնիկական վիճակի վերլուծության անհրաժեշտ տվյալներ ստանալու համար.

3) կազմվեն նորոգման աշխատանքների կատարման ժամկետացանկ և կազմակերպման նախագիծ.

4) պատրաստվեն անհրաժեշտ նորոգման փաստաթղթեր, կազմվեն և հաստատվեն սարքավորման արդիականացման և վերակառուցման աշխատանքների փաստաթղթեր, որոնք նախատեսված են կատարել նորոգման ընթացքում.

5) պատրաստվեն անհրաժեշտ նյութեր, պահեստամասեր, հանգույցներ և կազմվեն համապատասխան փաստաթղթեր.

6) համալրվեն, սարքին վիճակի բերվեն և անհրաժեշտության դեպքում փորձարկվեն գործիքները, սարքավորումը և վերամբարձ-փոխադրական մեխանիզմները.

7) համալրվի և հրահանգավորվի նորոգող անձնակազմը:

223. Նորոգման ծրագրերը և ժամկետացանկերը կազմում է կազմակերպությունը և դրանք համաձայնեցնում նորոգող կազմակերպության հետ:

224. Ծրագրային կարգով նորոգման աշխատանքներ կատարելու համար ճնշակային արտադրամասը յուրաքանչյուր տարին մեկ անգամ պետք է կանգնեցվի (ամռանը) 48 ժ ժամկետով` սարքավորումն աշնանային-ձմեռային շահագործման նախապատրաստելու համար:

225. Ճնշակային արտադրամասի ծրագրային կանգնեցումից առաջ անհրաժեշտ է կազմել և հաստատել աշխատանքների ծրագիրը՝ նշանակելով ղեկավարներին և կատարողներին, համալրել ծրագրավորված աշխատանքներն անհրաժեշտ նյութերով, գործիքներով և մեխանիզմներով:

226. Գազի փոխադրման հուսալիության բարձրացումը և ՃԿ-ի սարքավորման վթարային նորոգման ժամանակի կրճատումը պետք է ապահովվեն նյութերի և պահեստամասերի չնվազող պաշարների ստեղծմամբ և պահպանմամբ: 

 

18. ՃՆՇԱԿԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ 

 

227. ՃԱ-ի սարքավորումը, տեղակայանքները և համակարգերը պետք է շահագործվեն համաձայն արտադրական հրահանգների:

228. ՃԱ-ի անձնակազմի պարտականությունները շահագործման ժամանակ որոշվում են հաստատված պաշտոնական հրահանգներով:

229. Գազավերամղման ագրեգատի գործարկման կամ կանգնեցման հետ կապված բոլոր գործողությունները պետք է անցկացվեն օպերատիվ անձնակազմի կողմից: Նորոգումից հետո ագրեգատի գործարկումը կատարվում է համաձայն ԳՎԱ-ի նորոգման հանձնելու և ընդունելու կարգի մասին հաստատված դրույթների: Ավտոմատ կառավարման համակարգով սարքավորված ԳՎԱ-ի գործարկումը շահագործման ընթացքում պետք է ավտոմատորեն իրականացվի:

230. ԳՎԱ-ի սպասարկման ժամանակ օպերատիվ անձնակազմը պետք է պահպանի աշխատանքի տրված ռեժիմը, իրականացնի պարամետրերի հսկողությունը և պարբերական գրանցումը, վերլուծի դրանց խախտումների պատճառները և բնականոն մեծություններից շեղումները, միջոցներ ձեռնարկի վտանգավոր ռեժիմները կանխելու համար, այդ թվում` նաև՝

1) թույլ չտա ճնշակներից հետո թույլատրելի աշխատանքային ճնշումից ավելի գազի ճնշման բարձրացում` կարգավորելով ռոտորի պտտման հաճախականությունը, փոխելով աշխատող ԳՎԱ-ի քանակը և վերափոխելով դրանց աշխատանքի սխեման (պաշտպանությունը պետք է գործարկվի թույլատրելիից 0,15 ՄՊա ավելի ճնշման դեպքում).

2) թույլ չտա գազի ջերմաստիճանը ՃԱ-ի դուրս գալուց սահմանային թույլատրելիից բարձր՝ կարգավորելով աշխատող սառեցման տեղակայանքների ռեժիմը, փոխելով ԳՎԱ-ի կամ գազատարի աշխատանքի ռեժիմը.

3) կենտրոնախույս մղիչներով հսկի գազի ծավալային ծախսերը և կանխի աշխատանքի հնարավորությունը ցածր և բարձր ծավալային ծախսով գոտիներում (անկայուն կառավարում և դինամիկական ամրության վտանգավոր ռեժիմային գոտի), փոփոխելով ԳՎԱ-ի թիվը և աշխատանքի սխեման, ռոտորների պտտման հաճախությունը, գազատարի ռեժիմը, ինչպես նաև գազի տարաթողումը.

4) պահպանի գազատուրբինային տեղակայանքների այրման արգասիքների աշխատանքային ջերմաստիճանը, բեռնվածության (կամ արտաքին պայմանների) փոխվելու դեպքում չթույլատրի սահմանված մեծությունների գերազանցումը.

5) ծրագրային անջատման դեպքում՝ հսկի և կարգավորի բեռնվածքի հավասարաչափ բաշխումը գազամոտո ճնշակների գլանների վրա.

6) ԳՎԱ-ի կցորդիչի վրա տվյալ տեսակի ագրեգատի համար կանխի թույլատրելի հզորության գերազանցումը.

7) թույլ չտա ԳՎԱ-ի աշխատանքն արտադրող գործարանների շահագործման հրահանգներով արգելված ռոտորի պտտման հաճախությունների դեպքում.

8) կանխի գազատուրբինային տեղակայանքի ներծծող ուղեսարքվածքի սառչելու հնարավորությունը՝ ժամանակին միացնելով, կարգավորելով և հսկելով հակասառեցման համակարգի աշխատանքները.

9) ճնշակի մուտքում, ըստ ժամանակի, հսկի նոսրացումը և ժամանակին փոխի զտիչ տարրերը.

10) հսկի տեխնոլոգիական գազի պարամետրերը՝ ՃԱ-ի տեղակայանքներում և տեխնոլոգիական հաղորդակցուղիներում հիդրատաառաջացումների պայմանները կանխելու և վերլուծելու նպատակով.

11) հսկի ճնշման, ըստ ժամանակի, տատանումները և փոփոխությունները գազի սառեցման տեղակայանքներում, պաշտպանիչ ցանցերի և տեխնոլոգիական հաղորդակցուղիների այլ տարրերի վրա, որպեսզի կանխվի աշխատանքը թույլատրելիից բարձր հիդրավլիկական դիմադրությունների դեպքում.

12) ապահովի գազի մաքրման սարքավորման արդյունավետ աշխատանքը՝ մղիչների տարրերի քայքայամաշումը և աղտոտումը կանխելու նպատակով միացնելով անհրաժեշտ քանակի սարքեր, դրանց պարբերական մաքրմամբ և ջրահեռացմամբ.

13) հսկի վառելիքային համակարգի աշխատանքի պարամետրերը, ժամանակի ընթացքում դրանց փոփոխությունը՝ ապահովելով կարգավորող փականների, վառելիքային գազի տաքացման և մաքրման տեղակայանքների հուսալի և արդյունավետ աշխատանքը.

14) հսկի յուղի մակարդակը յուղի բաքերում և կատարի դրանց ժամանակին վերալիցքավորումը (անպայման ցերեկային հերթափոխի ժամանակ).

15) հսկի ճնշումը և ջերմաստիճանը յուղման, կարգավորման և խտացման համակարգերում, ապահովի ԳՎԱ-ի արտադրող գործարանների շահագործման հրահանգներով հաստատված սահմաններում յուղերի և առանցքակալների ջերմաստիճանային ռեժիմը, որոշի յուղային զտիչներում ճնշման տատանումների արժեքները, փոփոխությունները և կատարի դրանց ժամանակին մաքրումը, ստուգիչ մղիչի խտացման համակարգի աշխատունակությունը.

16) հսկի տատանումների մակարդակը և դրա փոփոխությունները.

17) հսկի հրդեհամարման միջոցների աշխատունակությունը և լրակազմությունը.

18) հսկի գազավորվածության մակարդակը:

231. ՃԱ-ն պետք է վթարային կարգով կանգնեցվի` անջատելով այն գազատարից և դատարկելով գազը տեխնոլոգիական հաղորդակցուղիներից, եթե` շենքում հրդեհ է, բարձր ճնշման գազատարը ճեղքվել է կամ առկա են գազի զգալի արտահոսքեր, մաքրման, գազի սառեցման սարքերում և հաղորդակցուղիներում հրդեհ է, բնական աղետների դեպքում, որոնք սարքավորմանը և մարդկանց վտանգ են սպառնում (ջրհեղեղ, երկրաշարժ և այլն):

232. ԳՎԱ-ի ավտոմատ կանգնեցումը և օպերատիվ անձնակազմի կողմից վթարային կանգնեցումը պետք է իրականացվեն ԳՎԱ-ի արտադրող գործարանների տեխնիկական փաստաթղթերի և արտադրական հրահանգների պահանջներին համապատասխան: Շահագործման ընթացքում չի թույլատրվում անջատել ավտոմատ պաշտպանիչները կամ փոխել դրանց նախադրվածքը: Անհրաժեշտության դեպքում, կապված որոշ պաշտպանիչների ժամանակավոր անջատման հետ (օրինակ` սպասարկման սարքերի դեպքում), պետք է ապահովվի այն պարամետրի մշտական հսկողություն, ըստ որի անջատված է պաշտպանությունը, և ամբողջ ագրեգատը: Նորոգումից հետո կարգաբերված և բոլոր համակարգերն ստուգված ագրեգատը պետք է շահագործվի փակ, կապարակնքված ղեկավարման վահաններով:

233. Բոլոր ծրագրային անջատումները և դրանց հետ կապված պահուստային ԳՎԱ-ի գործարկումն անցկացվում է օպերատիվ անձնակազմի կողմից ցերեկային ժամերին: Բոլոր ծրագրային և ռեժիմային անջատումները պետք է կատարվեն բնականոն կարգով:

234. ԳՎԱ-ի ստիպողական անջատումները պետք է կատարվեն օպերատիվ անձնակազմի կողմից բնականոն կամ վթարային կարգով` կախված վնասվածքների կամ մերժի պատճառներից, բնույթից և ենթադրվող հետևանքներից:

235. Ստիպողական կամ վթարային կանգնեցման դեպքում անհրաժեշտ է պարզել պատճառը և մինչև այն չվերացվի, չգործարկել տվյալ ագրեգատը:

236. ԳՎԱ-ի «պահուստ» կամ «հույժ պահուստ» վիճակում գտնվելը սահմանվում է կազմակերպության կարգավարական ծառայության կողմից: «Հույժ պահուստ» վիճակում գտնվող ագրեգատի վրա պետք է կատարվեն և անընդհատ պահպանվեն նախագործարկման բոլոր պայմանները, որոնք ապահովում են նրա անհապաղ ավտոմատ միացումը (գործարկումը) սեղմակով կամ տեխնոլոգիական գործընթացի ավտոմատ կառավարման համակարգի ազդանշանով: «Պահուստ» վիճակում գտնվող ագրեգատի վրա պետք է անցկացվի տեխնիկական սպասարկում: Դրա անցկացման կարգը անհրաժեշտության դեպքում պետք է ապահովի ԳՎԱ-ի գործարկումն ազդանշանն ստանալուց ոչ ուշ, քան 2 ժ հետո:

237. Շահագործման ընթացքում ըստ գործարկման (միացման) և (կամ) գործառության պետք է փորձարկվեն հետևյալ սարքավորումները և համակարգերը՝

1) էլեկտրամատակարարման պահուստային և վթարային աղբյուրները` առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ.

2) պահուստային կաթսայատունը, գազային օդատաքացուցիչները և այլ անհատական տաքացման միջոցներ, ձմռան շրջանում՝ յուրաքանչյուր ամիս.

3) հրդեհի ջրային, փրփրային, գազային, փոշեմարման համակարգերը՝ դրանց շահագործման հրահանգներով որոշված ժամկետներում.

4) ՃԿ-ի վթարային անջատման համակարգը՝ արտադրամասի ծրագրային կանգնեցման ժամանակ.

5) բացի դրանից` պետք է ստուգվի արտադրամասի ավտոմատ պաշտպանությունը գազի ճնշման բարձրացումից՝ յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, վառելիքային գազի ճնշման իջեցումից` յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, օդի գազավորվածության ազդանշանումը և վթարային օդափոխության միացումը՝ յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

238. ՃԱ-ի բոլոր համակարգերը և սարքավորումը սահմանված ժամկետներում պետք է ենթարկվեն տեխնիկական հրահանգներով և կարգերով նախատեսված հիդրավլիկական, պնևմատիկական, էլեկտրական և այլ անհրաժեշտ փորձարկումների, զննումների և ստուգումների:

239. ՃԱ-ի բոլոր համակարգերի և տեխնոլոգիական սարքավորման համալիրային փորձարկման տևողությունը որոշվում է պատվիրատուի կողմից: Շահագործման ընդունումը, որպես կանոն, կատարվում է 72 ժ անընդհատ աշխատանքից հետո: 

 

19. ԳԱԶԻ ՄԱՔՐՄԱՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԸ 

 

240. Գազի մաքրման տեղակայանքները շահագործվում են համաձայն արտադրական հրահանգների, կազմված՝ սարքավորումն արտադրող գործարանների հրահանգների, ճնշման տակ աշխատող սարքավորման տեղադրման և անվտանգ շահագործման կանոնների և սույն ՏԿ-ի հիման վրա:

241. Գազի մաքրման տեղակայանքի տեխնիկական սպասարկումը պետք է ընդգրկի՝

1) սարքավորման և հաղորդակցուղիների արտաքին զննումը.

2) մաքրող սարքերի միացումը և անջատումը համակարգից.

3) տեղակայանքի մուտքի և ելքի մոտ ճնշման տատանումների հսկումը.

4) սարքերում հեղուկի մակարդակի հսկումը.

5) տաքացման և ջրահեռացման սարքերի միացումը, անջատումը և աշխատունակության հսկումը.

6) սարքից զատված շլամի և խտուցքի հեռացումը (փչամաքրումը).

7) գազի արտահոսքի հսկումը և դրա վերացումը.

8) տվյալ գործողությունների կատարման պարբերականությունը որոշվում է սարքավորման տեխնիկական վիճակից ելնելով, ավտոմատացման աստիճանով, գազի որակով և այլն: Փչամաքրման հաճախությունը և տևողությունը պետք է ապահովեն բնական գազի նվազագույն ծախսերը:

242. Մաքրման սարքերից աղտոտվածքների փչամաքրումը դեպի շրջակա միջավայր արգելվում է:

243. Աշխատանքի միացվող սարքերի թիվը որոշվում է՝ կախված գազի ծախսից` ըստ դրանց տեխնիկական բնութագրերի:

244. Թույլատրելին գերազանցող ճնշման տատանումներով մաքրման սարքերի աշխատանքն արգելվում է:

245. Սարքերի տեխնիկական վկայագրությունների և պարբերականության կարգը պետք է համապատասխանի արտադրող կազմակերպությունների շահագործման հրահանգին:

246. Պարբերաբար, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր տարին մեկ անգամ, ՃԿ-ի ծրագրային կանգնեցման կամ հերթական տեխնիկական վկայագրության հետ միաժամանակ պետք է անցկացվի զննում` զտիչ տարրերի և սարքի այլ մասերի աշխատունակությունը որոշելու և աղտոտվածքներից մաքրելու համար:

247. Համաձայն կազմակերպության ղեկավարի հատուկ հրահանգի` յուրաքանչյուր տարի պետք է անցկացնել մուտքի, ելքի և ջրաքաշման խողովակագծերի քայքայամաշման կետերում (եռաբաշխիկներ, արմունկներ և այլ միացման մասեր) չքայքայող մեթոդներով պատերի հաստության ստուգում: Ստուգման արդյունքները պետք է ամրագրվեն համապատասխան արձանագրություններով: 

 

20. ԳԱԶԻ ՍԱՌԵՑՄԱՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԸ 

 

248. Գազի սառեցման տեղակայանքի ՕՍՍ-ի շահագործումը պետք է անցկացվի համաձայն արտադրական հրահանգների, կազմված սարքավորումն արտադրող գործարանների հրահանգների և սույն ՏԿ-ի հիման վրա:

249. Ճնշակային կայանի շահագործման գործարկումն առանց գազի սառեցման տեղակայանքի արգելվում է: ՕՍՍ-ի ելքում գազի ջերմաստիճանն օպերատիվ անձնակազմի կողմից պետք է պահվի հաստատված սահմաններում:

250. ՕՍՍ-ի ելքում գազի ջերմաստիճանի փոփոխության սահմանները պետք է հաստատվեն ԿԿԾ-ի կողմից` հաշվի առնելով մայրուղային գազատարի երկայնական կայունությունը, ապահովումն օպտիմալ աշխատանքային ռեժիմում, մեկուսացման պահպանվածությունը, հիդրատաառաջացումների կանխումը, օդի ջերմաստիճանը:

251. Գազի սառեցման տեղակայանքի տեխնիկական սպասարկումը ներառում է՝

1) սարքավորման և հաղորդակցուղիների արտաքին զննումը, գազի արտահոսքի հայտնաբերումը.

2) սարքավորման ելքում գազի ջերմաստիճանի հսկումը և գրանցումը.

3) գազի ճնշման տատանումների հսկումը.

4) նշված գործողությունների կատարման պարբերականությունը որոշվում է տեխնիկական վիճակով, ավտոմատացման աստիճանով, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր օրը մեկ անգամ.

252. Աշխատանքի պետք է միացվեն օդային սառեցման բոլոր սարքին ապարատները: Աշխատանքի մտցված սառեցման օդամուղերի քանակն ընտրվում է կարգավարի կողմից կամ ավտոմատ կերպով՝ հաշվի առնելով մթնոլորտային պայմանները և աշխատանքային ռեժիմը: Եթե գազի ջերմաստիճանը սարքավորման ելքում շեղվում է որոշված սահմաններից և բացակայում են այն փոխելու տեխնիկական միջոցները, ապա ԿԿԾ-ի հետ համաձայնեցված պետք է փոխվի ՃԿ-ի աշխատանքի ռեժիմը:

253. Եթե գազի ճնշման շեղումները սարքավորման վրա բարձր են հաստատվածից, ապա պետք է բացվի սարքավորման շրջանցիկ գազատարի փակող փականը և միջոցներ ձեռնարկվեն աղտոտված սարքերը հերթականությամբ անջատելու և մաքրելու համար:

254. Ոչ պակաս, քան յուրաքանչյուր տարին մեկ անգամ պետք է կատարվի օդային սառեցման սարքերի արտաքին զննում, որպեսզի որոշվի հանգույցների օդամուղերի աշխատունակությունը և դրանք մաքրվեն աղտոտվածքից:

255. Համաձայն կազմակերպության ղեկավարի հատուկ հրահանգի` անհրաժեշտ է յուրաքանչյուր տարի չքայքայող մեթոդներով անցկացնել մուտքի և ելքի խողովակագծերի քայքայամաշման վտանգավոր կետերում (եռաբաշխիչներ, արմունկներ և այլ միացման մասեր) պատերի հաստության ստուգում: Ստուգման արդյունքները պետք է ամրագրվեն համապատասխան արձանագրություններով: 

 

21. ՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ, ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ԻՄՊՈՒԼՍԱՅԻՆ ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ 

 

256. Վառելիքային գազի համակարգը վերածման կետում պետք է շահագործվի պահուստային գծի ավտոմատ միացման ռեժիմով՝ հիմնականի խափանման դեպքում:

257. Համակարգերը շահագործում են համաձայն ստորաբաժանման կողմից մշակված արտադրական հրահանգների՝ հաշվի առնելով սարքավորումն արտադրող գործարանների շահագործման հրահանգները և սույն ՏԿ-ի պահանջները:

258. Համակարգերը շահագործելիս անհրաժեշտ է՝

1) հսկել ճնշումը համակարգերում և անհրաժեշտության դեպքում կատարել կարգավորիչի կարգաբերում.

2) իրականացնել պարբերական (ոչ պակաս, քան յուրաքանչյուր տարին մեկ անգամ) ստուգում և ապահովիչ փականների կարգավորում.

3) պարբերաբար (կախված տեղանքի պայմաններից) զտիչներից, սառնախտացուցիչներից, օդամբարներից և հավաքիչներից հեռացնել աղտոտվածքը.

4) հսկել ճնշման տատանումները զտիչների վրա և անհրաժեշտության դեպքում փոխել զտիչ տարրերը.

5) փոխել կամ վերականգնել իմպուլսային գազի չորուցիչների նյութը.

6) հսկել վառելիքային գազի տաքացուցիչների աշխատանքը.

7) ժամանակին հայտնաբերել և վերացնել գազի արտահոսքերը.

8) չափել և գրանցել գազի ծախսը.

9) համաձայն ժամկետացանկի` կատարել սարքավորման մաքրում, նորոգում և փորձարկում:

 

22. ՅՈՒՂԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ 

 

259. Շահագործման ընթացքում ՃԿ-ի յուղամատակարարման համակարգը պետք է յուղով ապահովի գազավերամղման ագրեգատները, էլեկտրատեխնիկական սարքավորումը և օժանդակ մեխանիզմները, յուղի հավաքումը, մաքրումը և ծախսի չափումը:

260. ՃԿ-ի շահագործման ժամանակ պետք է ապահովվի հետևյալ քանակությամբ յուղի չպակասող պաշար՝

1) բոլոր տեղադրված ԳՎԱ-ների և էլեկտրակայանների շարժիչների յուղի երեքամսյա ծախսից ոչ պակաս, իսկ անբարենպաստ փոխադրական սխեմայի դեպքում՝ ոչ պակաս, քան վեց ամսվա ծախսը.

2) տրանսֆորմատորային յուղ՝ ոչ պակաս, քան տրանսֆորմատորի և յուղային գործարկիչների մեջ լցված յուղի քանակի 10%-ը.

3) այլ յուղեր՝ ոչ պակաս, քան երկու ամսվա ծախսը:

261. ՃԿ-ի մատուցվող յուղման և տրանսֆորմատորային յուղերը, քսուքները և այլ ազդանյութերը պետք է ունենան արտադրող կազմակերպության կողմից տրված բնութագրեր, որոնք պետք է համապատասխանեն կազմակերպության ստանդարտով սահմանված նորմատիվ բնութագրերին:

262. ԳՎԱ-ի պահման և շահագործման ընթացքում յուղը պետք է պարբերաբար ենթարկվի դիտողական հսկողության և ոչ լրիվ վերլուծության: Տուրբինային յուղի ոչ լրիվ վերլուծության ծավալի մեջ մտնում է՝ բռնկման ջերմաստիճանի, թթվային թվի, ջրի արտածման ռեակցիայի, շլամի, ջրի, մեխանիկական խառնուրդների առկայության որոշումը: Տրանսֆորմատորային յուղի ոչ լրիվ վերլուծության ծավալի մեջ մտնում է նաև բռնկման, ծակման լարման, թթվային թվի, արտածման ռեակցիայի և մեխանիկական խառնուրդների որոշումը:

263.Վերլուծության և հսկողության պարբերականությունը որոշվում է կազմակերպության կողմից:

 

23. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ 

 

264. Յուրաքանչյուր ճնշակային կայանում պետք է լինեն՝

1) գործադիր տեխնիկական փաստաթղթեր, այդ թվում` տարածքի գլխավոր հատակագիծը ստորգետնյա հաղորդակցուղիներով.

2) կայանային համակարգերի կառուցվածքային, գործառական, սկզբունքային և այլ անհրաժեշտ սխեմաներ.

3) սարքավորման համակարգերի շահագործման արտադրական հրահանգները.

4) պաշտոնական հրահանգները.

5) վթարային բրիգադների ազդանշանման, հավաքման և մեկնման հրահանգները (հերթափոխային ճարտարագետի մոտ).

6) վթարային իրավիճակներում շահագործող անձնակազմի գործողությունների հրահանգները.

7) կազմակերպությունների և ստորաբաժանումների կողմից հաստատված այլ փաստաթղթեր:

265. Հաշվետվային փաստաթղթերի ներկայացման ժամկետները, ձևերը և անվանացանկը որոշում է կազմակերպությունը: ՃԱ-ի օպերատիվ փաստաթղթերի մոտավոր ցուցակը ներառում է հետևյալ փաստաթղթերը՝ աշխատանքների կատարման, յուղման յուղերի հաշվառման, գազավտանգ և կրակային աշխատանքների գրանցման, աշխատատեղում հրահանգավորման, ՃԱ-ի համակարգերի և սարքավորման վնասվածքների և ՃԱ-ի շինությունների գազավորվածության ստուգման մատյաններ, ԳՎԱ-ի շուրջօրյա աշխատանքի ամփոփագրեր: 

 

V. ԳԱԶԻ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՊԱՀԵՍՏԱՐԱՆԸ 

 

24. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ 

 

266. Գազի ստորգետնյա պահեստարանները գազամատակարարման ընդհանուր համակարգի բաղկացուցիչ մասն են և նախատեսված են գազօգտագործման անհավասարաչափությունը կարգավորելու, գազի երկարաժամկետ և օպերատիվ պաշարներ ստեղծելու համար:

267. ԳՍՊ-ն իրականացնում է գազի ընդունում, մղում և արտահանում: ԳՍՊ-ի կառույցների և սարքավորման շահագործման, հսկողական, կանխարգելիչ միջոցառումների կատարման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել ընդերքի պահպանման, հակաշատրվանային և հակահրդեհային անվտանգության միջոցառումների և սույն ՏԿ-ի պահանջները:

268. ԳՍՊ-ները պետք է շահագործման հանձնվեն և շահագործվեն ծակոտկեն շերտերում գազի ստորգետնյա պահեստարանների ստեղծման և շահագործման կանոնների, նավթային և գազային հանքավայրերի օբյեկտների ընդունման և շահագործման կանոնների, սույն ՏԿ-ի և այլ փաստաթղթերի համաձայն:

269. ԳՍՊ-ի ստեղծման սկզբնական փուլում փորձնական-արտադրական շահագործումը պետք է իրականացվի ԳՍՊ-ի անձնակազմի կողմից` տեխնոլոգիական սխեմաները մշակող կազմակերպությունների հետ համատեղ:

270. Փորձնական-արտադրական շահագործման ժամանակ հայտնաբերված գազի արտահոսքերը պետք է վերացվեն:

271. Շահագործող հորատանցքի մոտակա տարածքում (50 մ ոչ պակաս) չպետք է լինեն հորատային աշտարակներ և սարքավորում, աշտարակային կառույցներ: Շատրվանային սպասարկման հրապարակները պետք է ցանկապատվեն: 

 

25. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ 

 

272. ԳՍՊ-ի շահագործման տեխնիկական և մեթոդական ղեկավարումն իրականացնում է կազմակերպությունը (երկրաբանական ծառայությունը և ԳՍՊ-ի բաժինը): ԳՍՊ-ի անմիջական շահագործման տեխնիկական և մեթոդական ղեկավարումը պետք է իրականացվի ԳՍՊ-ի ղեկավարության կողմից` համաձայն պարտականությունների սահմանված բաշխման: ԳՍՊ-ի սարքավորման և կառույցների շահագործման անմիջական ղեկավարումն իրականացնում են ծառայությունների և ԳՍՊ-ի այլ ստորաբաժանումների պետերը:

273. ԳՍՊ-ի շահագործումը պետք է իրականացվի համաձայն ծակոտկեն շերտերում գազի ստորգետնյա պահեստարանների ստեղծման և շահագործման կանոնների, իսկ մյուս սարքավորումը՝ համաձայն սույն ՏԿ-ի և գործող այլ նորմատիվային տեխնիկական փաստաթղթերի պահանջների:

274. ԳՍՊ-ի շահագործող անձնակազմը պատասխանատվություն է կրում ԳՍՊ-ի շահագործման ռեժիմը պահպանելու, հորատանցքերը ծրագրավորված հիդրոդինամիկական, երկրաֆիզիկական, արդյունագործական փորձարկումներին պատրաստելու, սարքավորման և հորատանցքերի տեխնիկական սպասարկումը, նորոգումը ժամանակին կատարելու, ընդերքի և շրջակա միջավայրի, աշխատանքի պաշտպանության, հակահրդեհային և հակաշատրվանային անվտանգության միջոցառումները կատարելու համար:

275. ԳՍՊ-ի շահագործումն առանց երկրաբանական ապահովման և հսկողության` համաձայն երկրաբանական ծառայության դրույթների, չի թույլատրվում: 

 

26. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ 

 

276. Կառույցների և սարքավորման տեխնիկական սպասարկման և նորոգման պարբերականությունը հաստատվում է ԳՍՊ-ի ղեկավարության կողմից՝ համաձայնեցված կազմակերպության հետ և գործող նորմատիվ փաստաթղթերին համապատասխան:

277. Տեխնոլոգիական նախագիծ մշակողը ԳՍՊ-ի երկրաբանական ծառայության հետ համատեղ պետք է իրականացնի ԳՍՊ-ի շահագործման տեխնոլոգիական պարամետրերի հսկողությունը և անցկացնի հատուկ արդյունագործական հետազոտություններ մղող և շահագործական հորատանցքերի արտադրողականությունը բարձրացնելու և պահեստարաններում գազի ակտիվ ծավալն ավելացնելու, ինչպես նաև տեխնոլոգիական գործողությունների իրականացման ժամանակ գազի ծավալն իջեցնելու համար:

278. ԳՍՊ-ի փորձաարտադրական և արտադրական շահագործման համար գազի լցման և արտահանման յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար պետք է կազմվի և հաստատվի պահեստարանի աշխատանքի տեխնոլոգիական քարտ:

279. Հաստատված տեխնոլոգիական քարտերից ԳՍՊ-ի աշխատանքի ռեժիմների շեղումները պետք է համաձայնեցվեն գազմատակարարման համակարգի կենտրոնական կարգավարական ծառայության և տեխնոլոգիական նախագծի հեղինակի հետ:

280. ԳՍՊ-ի շահագործման ժամանակ անհրաժեշտ է ստուգել մղող, շահագործական, կլանող, դիտողական և ստուգողական հորատանցքերի արտախողովակային տարածության հերմետիկությունը: Հսկողությունը պետք է իրականացվի երկրաֆիզիկական և ուրիշ հետազոտման մեթոդներով (գամմա-զննում, գազաչափություն, ջերմաչափություն): Հետազոտումների պարբերականությունը և կարգը որոշվում են ԳՍՊ-ի երկրաբանական ծառայության և հաստատվում են կազմակերպության կողմից: Հավաքիչ շերտի գազահագեցած մասի ճնշումը պետք է ամեն օր մի քանի հորերում չափել և որոշել դրա միջին արժեքը:

281. Գազատար գոտու չափերը որոշելու համար դիտողական հորատանցքերում անհրաժեշտ է չափել շերտային ճնշումները: Շերտածածկի հերմետիկությունը հսկելու նպատակով շահագործման ընթացքում ստուգողական հորատանցքերում պետք է իրականացվեն ջրի ճնշման (մակարդակի) չափումներ: Նշված աշխատանքների կատարման կարգը և պարբերականությունը որոշված է ԳՍՊ-ի երկրաբանական ծառայության կողմից` կազմակերպության հետ համաձայնեցված:

282. Մղման և շահագործման հորատանցքերի շահագործումը պետք է հսկողության տակ լինի, որը ներառում է գազի ծախսի, հեղուկի քանակի և կազմի, գազում մեխանիկական խառնուրդների քանակության և ջերմաստիճանի չափումները:

283. Պրոֆիլի թափառքաունակության որոշման համար անհամասեռ հավաքիչ շերտերում խորքային ելքաչափերով պետք է որոշվի գազի և հեղուկի ծախսը մղող, շահագործող և կլանող հորատանցքերում:

284. Շահագործող, մղող, կլանող և դիտողական հորատանցքերի աշխատանքի հիմնական պարամետրերը և դիտողական հորատանցքերի ճնշումների (մակարդակի) չափման արդյունքները պետք է գրանցվեն ԳԲԿ-ի օպերատիվ հերթափոխային մատյաններում, ԳՍՊ-ի երկրաբանական ծառայության ամփոփիչ մատյաններում:

285. Թափառքաունակությանը և արտադրողականությանը չհամապատասխանող կամ վթարային վիճակում գտնվող հորատանցքերը ենթակա են ընթացիկ կամ հիմնական նորոգման: Հորատանցքերի նորոգման համար կազմակերպվում են հորատանցքերի ստորգետնյա նորոգման հատուկ ծառայություններ (ստորաբաժանումներ):

286. Հորատանցքերի ընթացիկ նորոգումը ներառում է հետևյալ հիմնական աշխատանքները՝

1) միջսյունային գազաերևակումների վերացումը.

2) մերձհանքախորշային գոտու մշակումը` մակերևութաակտիվային նյութերով, հորատանցքերի լվացումը.

3) երկրաֆիզիկական փորձարկումները` հորատանցքերի խցանումով.

4) հորատանցքերի փողերի ներմղումը` չսառչող հեղուկով և այլ նյութերով.

5) ուրիշ օբյեկտների, կառույցների և սարքավորման ընթացիկ նորոգումն իրականացվում է համաձայն սույն ՏԿ-ի մյուս բաժինների:

287. Հորատանցքերի հիմնական նորոգման աշխատանքները ներառում են՝

1) նորոգման-մեկուսիչ աշխատանքները (հավաքիչ շերտի ջրավորված առանձին մասերի մեկուսացումը, ցեմենտային օղակի անհերմետիկության վերացումը).

2) շահագործողական խողովակասյան անհերմետիկության վերացումը.

3) հավաքիչ շերտի մերձհանքախորշային գոտու թույլ ցեմենտված ապարների ամրացումը.

4) հանքախորշային սարքավորման (զտիչներ, շերտանջատիչներ) փոխարինումը (տեղակայումը) կամ դրա աշխատունակության վերականգնումը.

5) շահագործման և նորոգման ժամանակ թույլ տված վթարների վերացում (հորատանցքերի փողերի մաքրումը, շերտանջատիչներով վերհան խողովակների դուրսհանումը).

6) այլ հորիզոնականների վրա հորատանցքերի տեղադրումը.

7) ըստ նշանակության՝ հորատանցքերի մի կարգից մյուսը փոխադրումը (օրինակ՝ դիտողականից շահագործական).

8) բեռնաթափման և կլանիչ հորատանցքերի նորոգումը.

9) հորատանցքերի արտադրողականության բարձրացումը (վերականգնումը), (թթվային մշակման, հիդրոճեղքման, ավազաշիթային անցքահատման և մերձխոռոչային գոտու թրթռամշակման իրականացումը, լուծիչներով մերձխոռոչային գոտու լվացումը և խեժերով, պոլիմերներով մշակումը).

10) ավազային խցանումների վերացումը, հորատանցքերի վերացումը և կոնսերվացումը.

11) հորատանցքերում ցեմենտյա կապերի կենտրոնահանումը,

12) շահագործական խողովակասյուների ճնշասեղմումը,

13) շատրվանային արմատուրի փոխումը,

14) շատրվանային արմատուրի խողովակասյունային գլխիկների ռետինե տարրերի փոխարինումը.

15) հիմնական նորոգման ենթակա հորատանցքերն ընդունվում են հորատանցքերի ստորգետնյա նորոգման ծառայության կողմից` ըստ ԳՍՊ-ի երկրաբանական ծառայության արձանագրության:

288. ԳՍՊ-ի կամ կազմակերպությունների հորատանցքերի ստորգետնյա նորոգման ծառայությունները (ստորաբաժանումները) կատարում են աշխատանքներ` համաձայն ԳՍՊ-ի երկրաբանական ծառայության կողմից կազմված և ԳՍՊ-ի ղեկավարության կամ վերադաս կազմակերպության կողմից հաստատված տեխնիկական ծրագրի և նախագծի: Առանձին դեպքերում, կապված հորատանցքի կառուցվածքի կամ նշանակության փոփոխության, փորձնական միջոցների օգտագործման և նորոգման աշխատանքների նոր տեխնոլոգիայի ներդրման հետ, ծրագրերը և նախագծերը հաստատելուց առաջ պետք է համաձայնեցվեն տեխնոլոգիական նախագծի մշակողի հետ:

289. Հորատանցքերի ստորգետնյա նորոգումը կատարող ԳՍՊ-ի անձնակազմը պետք է ղեկավարվի համապատասխան հրահանգներով, հորատանցքերի հիմնական նորոգման և գազի արտահանման, ինչպես նաև շատրվանային և գազային անվտանգության կանոնակարգային փաստաթղթերով:

290. Շահագործման մեջ գտնվող շատրվանային արմատուրի սպասարկումը պետք է կատարվի երկու օպերատորների կողմից, որոնցից մեկը պետք է գտնվի հորատանցքի ցանկապատից դուրս:

291. Շատրվանային արմատուրի սպասարկման ժամանակ անհրաժեշտ է՝

1) ժամանակին վերացնել գազի արտահոսքերը և բացթողումները.

2) բաց վիճակում գտնվող սողնակների փակաղակի սահուն ընթացքի ստուգման համար անհրաժեշտ է պարբերաբար 2-3 պտույտով կատարելով թափառք` վերադարձնելով այն ելակետային վիճակի.

3) հսկել շատրվանային արմատուրի համալրվածությունը շարժաբեր-ղեկանիվներով.

4) ստուգել շարժաբերային սարքավորման անխափանությունը` անհրաժեշտության դեպքում լրացնելով խցակային լցվածքը կամ քսուքը.

5) ուղղել պտուտակային միացումները:

292. Շահագործման և զննման ընթացքում շատրվանային արմատուրի հայտնաբերված բոլոր թերությունները և անսարքությունները պետք է գրանցվեն գազարդյունագործական արտադրամասի համապատասխան մատյանում և ժամանակին վերացվեն: Տեխնիկական սպասարկման և զննման պարբերականությունը սահմանվում է ԳՍՊ-ի կողմից:

293. Շատրվանային արմատուրի տեխնիկական սպասարկման համար հորատանցքի ելանցքի մոտ պետք է մոնտաժվի ցանկապատված և ճաղաշարեր ունեցող մշտական սանդուղքով աշխատանքային հրապարակ:

294. Բարձրության վրա տեղադրված շատրվանային արմատուրի խողովակագծերը պետք է հուսալի ամրացվեն:

295. Շատրվանային արմատուրի սառցակալման դեպքում այն անհրաժեշտ է արտաքինից տաքացնել գոլորշիով, տաք ջրով կամ դրա մեջ լցնել սառցակալման արգելակիչ (դանդաղիչ):

296. Հորատանցքերի փչամաքրման և դրանց պարբերաբար փորձարկումների ժամանակ անհրաժեշտ է ղեկավարվել ԳՍՊ-ի ղեկավարության կողմից հաստատված համապատասխան հրահանգներով և աշխատանքների անցկացման ծրագրերով:

297. Ճնշման կամ էլեկտրական լարման տակ գտնվող տեղակայանքների և սարքերի գործարկումը պետք է անցկացվի ամբողջ սարքավորման, հաղորդակցուղիների, ստուգիչ-չափիչ սարքերի (ՍՉՍ), արմատուրի հերմետիկության և սարքինության ստուգումից, ինչպես նաև սարքերի, շլեյֆների և այլ արդյունագործական գազատարների մանրակրկիտ մաքրումից, լվացումից և փչամաքրումից հետո: Գազի ճնշումը սարքերում և խողովակագծերում պետք է աստիճանաբար ավելացնել` համաձայն տեղակայանքների գործարկման աշխատանքային հրահանգների:

298. Գազի չորացման և մաքրման համակարգի երկարատև անջատման դեպքում պետք է ձեռնարկվեն միջոցառումներ` խողովակագծերը, սարքերը ձմռանը հալեցումից, պայթյունա- և հրդեհավտանգ խառնուրդների առաջացումից պաշտպանելու համար:

299. Սարքավորման լվացման, փչամաքրման, մաքրման և նորոգման կարգը պետք է որոշվի կազմակերպության կողմից հաստատված հատուկ հրահանգով:

300. Շերտերից նավթի և գազային խտուցքի արտազատումով ԳՍՊ-ի շահագործման կարգը պետք է որոշվի կազմակերպության կողմից:

301. Բարձր տեղադրված հավաքիչ շերտերում ԳՍՊ-ի արտահոսքի պատճառով գազի կուտակումների առաջացման դեպքում անհրաժեշտ է բացահայտել արտահոսքի պատճառները և ձեռնարկել միջոցառումներ` տեղափակելու, գազի հետագա տատանումը և կուտակումների ծավալի ավելացումը կանխելու համար: Եթե գազի կուտակումը վտանգ է սպառնում ԳՍՊ-ի բնականոն շահագործմանը կամ մոտակա կազմակերպություններին և բնակավայրերին, ապա անհրաժեշտ է դուրս բերել այդ կուտակումը հատուկ հորատված բեռնաթափման հորատանցքերի օգնությամբ, մինչև դրանցում գազի լրիվ իջեցումը: Բեռնաթափման հորատանցքերի գազը հնարավորին չափով ենթակա է օգտագործման: 

 

27. ԳԱԶԻ ՄԱՔՐՈՒՄԸ ԵՎ ՉՈՐԱՑՈՒՄԸ 

 

302. ԳՍՊ-ի գազի մաքրումը և չորացումը հեղուկ և կարծր մեխանիկական խառնուրդներից իրականացվում է համաձայն ԳՕՍՏ 5242 պահանջների:

303. Գազի մաքրման և չորացման սարքավորումը ԳՍՊ-ում անհրաժեշտ է շահագործել` համաձայն կազմակերպության հրահանգների, որոնք կազմված են սարքավորումն արտադրող գործարանների հրահանգների, ճնշման տակ աշխատող անոթների գործարկման և անվտանգ շահագործման կանոնների և սույն ՏԿ-ի հիման վրա:

304. Գազի մաքրման սարքավորման շահագործման ընթացքում անհրաժեշտ է հավաքված խառնուրդները պարբերաբար հավաքման տարողություններ հեռացնել և հաշվառել դրանց քանակը, ինչպես նաև սարքավորման մեջ և սարքերում հսկել գազի ճնշումը և ջերմաստիճանը:

 

28. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ 

 

305. ԳՍՊ-ն պետք է ունենա հետևյալ փաստաթղթերը՝

1) լեռնահատկացում, հողահատկացում (գազատարների և ճյուղերի ուղեգծին, ՃԿ-ին, հորատանցքերին, օբյեկտներին, կառույցներին և հորատանցքերին մոտեցման համար).

2) ԳՍՊ-ի իրավիճակային հատակագիծ, որի վրա անցկացվում են մղող, շահագործական, կլանիչ, դիտողական, երկրաֆիզիկական, ստուգողական և բեռնաթափման հորատանցքերը, ինչպես նաև ԳԲԿ-ի և ՃԿ-ի ներարդյունագործական խողովակագծերը, պահեստարանի հորատանցքերի անցուղիները և ստորգետնյա հաղորդակցուղիները.

3) ԳՍՊ-ի հավաքիչ շերտի կառուցվածքային քարտեզները, մակերեսի երկրաբանական կառույցների պրոֆիլները.

4) արդյունաբերական հրապարակների հատակագծերը` ներառյալ ՃԿ-ի, ԳԲԿ-ի ստորգետնյա և վերգետնյա հաղորդակցուղիները.

5) ԳՍՊ-ի կառույցները և գործադիր տեխնիկական փաստաթղթերը.

6) շատրվանային արմատուրի, ԳՍՊ-ի հաշվեկշռում գտնվող հորատանցքերի, ԳՍՊ-ի պահպանման նշված այլ կազմակերպությունների հորատանցքերի (ներառյալ փակված հորատանցքերի տեղեկաթերթիկները).

7) ԳՍՊ-ի ստեղծման և շահագործման տեխնոլոգիական նախագիծը, ինչպես նաև պահեստարանի ստեղծման և շահագործման ընթացքում մտցված լրացումները և փոփոխությունները.

8) սարքավորման սպասարկման հրահանգները.

9) պաշտոնական հրահանգները.

10) տեխնոլոգիական սարքավորման և կառույցների մյուս փաստաթղթերը` համաձայն սույն ՏԿ-ի.

11) կազմակերպության կողմից հաստատված այլ օպերատիվ և նորմատիվատեխնիկական փաստաթղթերը.

12) շահագործման տվյալների բանկ՝ ԳՍՊ ԿԱՀ-ի առկայության դեպքում: 

 

VI. ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԿԱՅԱՆՆԵՐԸ 

 

29. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ 

 

306. Գազաբաշխիչ կայանները պետք է ապահովեն սահմանված քանակությամբ գազի մատուցումը սպառողներին (կազմակերպություններին և բնակավայրերին) որոշակի ճնշմամբ` մաքրման և հոտավորման աստիճանով: ԳԲԿ-ներն իրականացնում են հիմնական տեխնոլոգիական գործընթացները՝ կարծր և հեղուկ խառնուրդներից գազի մաքրումը, ճնշման իջեցումը, հոտավորումը, քանակի հաշվառումը:

307. ԳԲԿ-ի շահագործման հուսալիությունը և անվտանգությունը պետք է ապահովվեն՝

1) տեխնոլոգիական սարքավորման և համակարգերի վիճակի պարբերական հսկմամբ.

2) պահպանելով դրանք սարքին վիճակում՝ նորոգականխարգելիչ աշխատանքները ժամանակին կատարելու հաշվին.

3) ֆիզիկապես և բարոյապես մաշված սարքավորումները և համակարգերը ժամանակին արդիականացնելով և նորացնելով.

4) պահպանելով նվազագույն հեռավորությունների գոտու պահանջները՝ մինչև բնակավայրերը, արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպությունները, շենքերը և կառույցները` համաձայն N 4 աղյուսակի.

5) խախտումները ժամանակին կանխելով և վերացնելով խափանումները:

308. Շինարարությունից, վերակառուցումից և արդիականացումից հետո ԳԲԿ-ն շահագործման հանձնելն առանց գործարկման-կարգաբերման աշխատանքները կատարելու արգելվում է:

309. ԳԲԿ-ի նոր տեղադրվող սարքավորման համար ավտոմատ կառավարման համակարգը պետք է ապահովի`

1) աշխատող գծերից որևէ մեկի շարքից դուրս գալու դեպքում պահուստային վերածման գծի աշխատանքները.

2) շարքից դուրս եկած վերածման գծի անջատումը.

3) վերածման գծերի փոխարկման մասին ազդանշանումը:

310. Նորոգականխարգելիչ աշխատանքներ կատարելու համար յուրաքանչյուր ԳԲԿ պետք է յուրաքանչյուր տարին մեկ անգամ կանգնեցվի:

311. Կողմնակի անձանց թույլատրման կարգը և փոխադրամիջոցի մուտքը որոշվում են կազմակերպության ստորաբաժանման կողմից:

312. ԳԲԿ-ի կայանի տարածքը մտնելուց պետք է տեղադրվի ԳԲԿ-ի անվանմամբ (համարով) նշան՝ ցույց տալով նրա ստորաբաժանման և կազմակերպության պատկանելությունը, ԳԲԿ-ի շահագործման համար պատասխանատու անձի ազգանունը և պաշտոնը:

313. ԳԲԿ-ում եղած պաշտպանիչ ազդանշանային համակարգը պետք է պահվի սարքին վիճակում: 

 

Բնակավայրերից, արդյունաբերական ԵՎ գյուղատնտեսական առանձին կազմակերպություններից, շենքերից ԵՎ կառույցներից ճնշակային (համարիչում) ԵՎ գազաբաշխիչ (հայտարարում) կայանների նվազագույն հեռավորությունները I ԵՎ II դասի գազատարների դեպքում (մ) 

 

Աղյուսակ N 4

 

Գազատարի պայմանական տրամագիծը, մմ

 

I

II

Օբյեկտներ, շենքեր,
կառույցներ
300 և պակաս 300-ից ավելի մինչև 600 600-ից ավելի մինչև 800 800-ից ավելի մինչև 1000 1000-ից ավելի մինչև 1200 1200-ից ավելի մինչև 1400 300 և պակաս 300-ից ավելի
1. Քաղաքներ և այլ բնակավայրեր՝ այգետնակներով կոլեկտիվ այգիներ, ամառանոցային ավաններ, արդյունաբերական և գյուղատնտեսական առանձին կազմակերպություններ, ջերմոցային կոմբինատներ և տնտեսություններ, թռչնաբուծական ֆաբրիկաներ, կաթի գործարաններ, օգտակար հանածոների մշակման բացահանքեր, 20-ից ավելի ավտոմեքենաների համար՝ անձնական օգտագործման ավտոմեքենաների ավտոտնակներ և բաց կայանատեղեր, նավթի և գազի համալիր պատրաստման տեղակայանքներ և դրանց խմբային և հավաքական կետեր, մարդկանց զանգվածային կուտակմամբ առանձին տեղաբաշխված շենքեր (դպրոցներ, հիվանդանոցներ, ակումբներ, մանկապարտեզներ, կացարաններ և այլն), եռահարկ և բարձր բնակելի շենքեր, երկաթուղային կայաններ, օդակայաններ, հիդրոէլեկտրակայաններ, հիդրոտեխնիկական կառույցներ, խողովակագծերի տեխնոլոգիական կապի բազմակապուղային ռադիոռելեային գծի կայմասյուներ (աշտարակներ) և կառույցներ, հեռուստատեսային աշտարակներ


500/
150


500/
175

700/
200

700/
250

700/
300


700/
350


500/
100

500/
125

2. Երկաթուղային ընդհանուր ցանցի և I, II կարգի ավտոճանապարհների 20 մ-ից ավելի հենամեջով կամուրջներ (նավթատարների և նավթամթերքատարների տեղադրման դեպքում), դյուրաբոցավառվող և այրվող հեղուկների պահեստներ և 1000 մ3  ավելի ծավալի գազի պահեստարաններ, ավտոլցավորման կայաններ, մայրուղային խողովակագծին չպատկանող ջրատարային կառույցներ

250/
150
300/
175
350/
200
400/
225
450/
250
500/
300
250/
100
300/
125
3. Ընդհանուր ցանցի երկաթուղի (կայարանների միջև) և I, II կարգի ավտոճանապարհներ, առանձին կանգնած միա-, եռահարկ բնակելի շենքեր, գծային շրջագայողների տնակներ, գերեզմանոցներ, գյուղատնտեսային ֆերմաներ և անասունների կազմակերպված արածեցման համար ցանկապատված տեղամասեր, դաշտակացարաններ 100/
75
150/
125
200/
150
250/
200
300/
225
350/
250
75/
75
150/
100
4. Արդյունաբերական կազմակերպությունների երկաթուղու, III-V, III-պ և IV-պ կարգի ավտոճանապարհների՝ 20 մ-ից ավելի հենամեջով կամուրջներ

125/
100

 

150/ 125

200/ 150

250/ 200

300/ 225

350/ 250

100/
75

150/ 125

5. Արդյունաբերական կազմակերպությունների երկաթուղի

75/
50

     

100/
75
150/
100
175/
150
200
175
250/
200
50/
50
100/
75
6. IV, V, III-պ և IV-պ կարգի ավտոճանապարհներ

75/
50

100/
75
150/
100
175/
150
200/
175
250/
200
50/
50
100/
75
7. Առանձին կանգնած ոչ բնակելի և օժանդակ շինություններ (մարագներ և այլն), հորատվող և շահագործվող նավթի, գազի և արտեզյան հորատանցքերի ելանցքեր, 20 և պակաս ավտոմեքենաների համար անձնական օգտագործման ավտոմեքենաների ավտոտնակներ և բաց կայանատեղեր, կոյուղու մաքրիչ կառույցներ, պոմպակայաններ

50/
50

75/
75

150/
100

200/
150

225/
175

250/
200

50/
30

75/
50

8. Մայրուղային խողովակագծերի ՃԿ-ին և ԿՊՄ-ին և այլ սպառողներին սնող 35, 110, 220 կՎ էլեկտրաենթակայանների բաց բաշխիչ սարքեր

100/
100

100/
100

100/
100

100/
100

100/
100

100/
100

100/
100

100/
100

9. Մայրուղային խողովակագծերի ՃԿ-ին և ԿՊՄ-ին սնող 35, 110, 220 կՎ էլեկտրաենթակայանների բաց բաշխիչ սարքեր

 

ՃԿ տարածքում շենքերից և կառույցներից պահպանելով պայթունա- և հրդեհաանվտանգ հեռավորությունները
10.Տարբեր ծառատեսակներով անտառային զանգվածներ՝ փշատերև

50/
50

50/
50

50/
50

50/
50

50/
50

50/
50

50/
50

50/
50

սաղարթավոր

20/
20

20/
20

20/
20

20/
20

20/
20

20/
20

20/
20

20/
20

11. Առանց ուղղաթիռների բազավորման ուղղաթիռակայաններ և վայրէջքի հրապարակներ՝

ծանր՝

ՄԻ -6, ՄԻ – 10

 

միջին՝ ՄԻ -4, ՄԻ -8

 

թեթև ՄԻ -2, ԿԱ -26

 

(ուղղաթիռների օդային մոտեցման շերտում գտնվող շենքերի և կառույցների բարձրությունը չպետք է գերազանցի արգելքների բարձրությունը սահմանափակող հարթության չափը` համաձայն նորմատիվային փաստաթղթի պահանջների)

100/
100


75/
75


60/
60

 

100/
100


75/
75


75/

75

 

150/
100


150/
150


150/
150

 

200/

100

 

200/
200


200/
200

 

225/ 100

 

225/ 225

 

225/ 225

 

250/ 100

 

250/ 250

 

250/ 250

 

100/ 100

 

75/

75


60/
60

 

100/

100


75/ 75

 

60/ 60

 

12. Հատուկ կազմակերպություններ, կառույցներ, հրապարակներ, պահպանվող գոտիներ, պայթուցիկ և պայթյունավտանգ նյութերի պահեստներ, օգտակար հանածոների բացահանքեր, որոնցում արդյունահանումը կատարվում է պայթեցման աշխատանքներով, սեղմված այրվող գազի պահեստներ Պետվերահսկողության համապատասխան մարմինների և շահագրգիռ կազմակերպությունների հետ համաձայնեցված
13. Բարձր լարման էլեկտրահաղորդման օդային գծեր

 

Էլեկտրակայանքների տեղադրման կանոններին համապատասխան
14. Գազի այրման ջահ 100/
100
100/
100
100/
100
100/
100
100/
100
100/
100
100/
100
100/
100

 

30. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ 

 

314. Կազմակերպության գազաբաշխիչ կայանների շահագործման տեխնիկական և մեթոդական ղեկավարումն իրականացնում է համապատասխան արտադրական բաժինը: Ստորաբաժանման մեջ գազաբաշխիչ կայանների շահագործման տեխնիկական և վարչական ղեկավարումն իրականացնում է ստորաբաժանման ղեկավարը` համաձայն պարտականությունների սահմանված բաշխման: ԳԲԿ-ի շահագործման անմիջական ղեկավարությունն իրականացնում է ԳՇԾ-ի պետը կամ ԳՇԾ-ի ճարտարագետը:

315. Սարքավորման և համակարգերի շահագործումը, ընթացիկ և հիմնական նորոգումը, տեխնիկական հսկողությունը, որպես կանոն, պետք է իրականացվեն՝

1) գծային շահագործական ծառայության կողմից - տեխնոլոգիական սարքավորման, գազատարների և սենքերի, օդափոխության և ջեռուցման համակարգերի, տարածքի և մուտքի ավտոճանապարհների նկատմամբ.

2) ՀՉՍ և Ա-ի ծառայության կողմից - հսկիչ-չափիչ սարքերի, հեռուստամեխանիկայի, ավտոմատիկայի և ազդանշանային համակարգերի նկատմամբ.

3) էլեկտրաքիմպաշտպանության ծառայության (տեղամասի) կողմից - էլեկտրաքիմպաշտպանության սարքերի և սարքավորման, էլեկտրամատակարարման, լուսավորման, շանթապաշտպան, հողակցման համակարգերի նկատմամբ.

4) կապի ծառայության կողմից - կապի միջոցների նկատմամբ.

5) ծառայությունների միջև պարտականությունների բաշխումը կարող է կարգավորվել կազմակերպության կողմից՝ ելնելով կազմակերպության կառուցվածքից և տեղական առանձնահատկություններից:

316. Յուրաքանչյուր առանձին ԳԲԿ-ի համար շահագործման կարգը և անձնակազմի թվաքանակը հաստատվում են կազմակերպության կողմից` կախված նրա ավտոմատացման, հեռուստամեքենացման, արտադրողականության աստիճանից, սպառողների կարգից (որակավորումից):

317. ԳԲԿ-ի շահագործումը պետք է իրականացվի համաձայն յուրաքանչյուր ԳԲԿ-ի համար ստորաբաժանման կողմից մշակված շահագործման հրահանգների, սույն ՏԿ-ի, ԳԲԿ-ի սարքավորման շահագործման հրահանգների և այլ տեխնիկական փաստաթղթերի պահանջների հիման վրա:

318. Սարքավորումը, փակիչ, կարգավորիչ և ապահովիչ արմատուրը պետք է ունենան տեխնոլոգիական համարակալում, որը չլվացվող ներկով գրվում է երևացող տեղերում` համաձայն ԳԲԿ-ի սկզբունքային սխեմայի: ԳԲԿ-ի գազատարների վրա պետք է նշված լինի գազի շարժման ուղղությունը, փակիչ արմատուրի ղեկանիվի վրա՝ բացելու և փակելու պտտման ուղղությունը:

319. ԳԲԿ-ի ելքի մոտ ճնշման փոփոխությունը կատարում է օպերատորը՝ միայն ստորաբաժանման կարգավարի հրահանգով և օպերատորի մատյանում գրանցմամբ:

320. ԳԲԿ-ի պետք է օպերատորի կողմից ինքնուրույն կանգնեցվի (միջոցներձեռնարկվեն մուտքի և ելքի փականները փակելու համար) տեխնոլոգիական և մոտեցնող գազատարների պայթման, ԳԲԿ-ի տարածքում հրդեհի, գազի զգալի բացթողումների, տարերային աղետների դեպքերում և սպառողների պահանջով:

321. ԳԲԿ-ն պետք է սարքավորվի ազդանշանման և ելքում ճնշման բարձրացման և իջեցման ավտոմատ պաշտպանության համակարգերով: Ազդանշանման և պաշտպանման համակարգերի ստուգման կարգը և պարբերականությունը պետք է նախատեսվեն ԳԲԿ-ի շահագործման հրահանգներով: ԳԲԿ-ի շահագործումն առանց ազդանշանման և ավտոմատ պաշտպանման համակարգերի և միջոցների արգելվում է: Շահագործվող ԳԲԿ-ում ավտոմատ պաշտպանման համակարգերի բացակայության դեպքում այդ համակարգերով սարքավորման կարգը հաստատվում է կազմակերպության կողմից:

322. Ապահովիչ փականների ստուգման և փոփոխման կարգը և պարբերականությունը պետք է նախատեսվեն ԳԲԿ-ի շահագործման հրահանգներում:

323. Ավտոմատիկայի և ազդանշանման տեղակայանքները թույլատրվում է անջատել միայն ԳԲԿ-ի շահագործման համար պատասխանատու անձի կարգադրությամբ, նորոգման և կարգաբերման աշխատանքներ կատարելու ժամանակ՝ օպերատորի մատյանում գրանցմամբ:

324. ԳԲԿ-ի գազոտվածությունը հսկող համակարգերը պետք է պահվեն սարքին վիճակում: Այդ համակարգերի կարգաբերման ստուգման կարգը և պարբերականությունը որոշվում է ԳԲԿ-ի շահագործման հրահանգներով:

325. ԳԲԿ-ի շրջանցիկ գծի փակիչ արմատուրը պետք է փակ և կապարակնքված լինի:

ԳԲԿ-ի աշխատանքը շրջանցիկ գծով թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում՝ վթարային իրավիճակներում և նորոգման աշխատանքների կատարման ժամանակ: Շրջանցիկ գծով աշխատելիս ԳԲԿ-ում օպերատորի ներկայությունը և ելքի ճնշման անընդհատ գրանցումը պարտադիր են: ԳԲԿ-ի շրջանցիկ գծով աշխատանքին փոխադրումը պետք է գրանցվի օպերատորի մատյանում:

326. Գազի մաքրման սարքերից աղտոտվածքի հեռացման պարբերականությունը և կարգը որոշում է կազմակերպության ստորաբաժանումը: Այդ դեպքում պետք է ապահովվեն շրջակա միջավայրի պաշտպանման, սանիտարական և հրդեհային անվտանգության պահանջները, ինչպես նաև պետք է բացառվի սպառողների ցանց աղտոտվածքի մուտքը:

327. Սպառողներին տրվող գազը պետք է հոտավորվի ԳՕՍՏ 5542 պահանջներին համապատասխան: Առանձին դեպքերում, սպառողներին գազի մատակարարման պայմանագրերով որոշված, հոտավորում չի կատարվում: ԳԲԿ-ի սեփական կարիքների համար տրվող գազը պետք է հոտավորվի: ԳԲԿ-ի և օպերատորների ջեռուցման համակարգը պետք է ավտոմատացվի:

328. ԳԲԿ-ի հոտավորիչի ծախսի հաշվառումը և կարգը սահմանվում և իրականացվում է կազմակերպության կողմից հաստատված ժամկետներում:

329.ԳԲԿ-ն պետք է ապահովի սպառողին տրվող գազի ճնշման ավտոմատ կարգավորումը, սահմանված աշխատանքային ճնշման 10 % չգերազանցող սխալանքով:

330. ԳԲԿ-ի անջատման անհրաժեշտության հետ կապված նորոգումը պետք է նախատեսվի գազի նվազագույն սպառման ժամանակահատվածում՝ սպառողների հետ համաձայնեցված: 

 

31. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ 

 

331. ԳԲԿ-ի սարքավորման, համակարգերի նորոգման և տեխնիկական սպասարկման պարբերականությունը և ժամկետները որոշվում են կազմակերպության կողմից՝ կախված դրանց տեխնիկական վիճակից և համաձայն շահագործման հրահանգների պահանջների:

332. Տեխնիկական սպասարկման և նորոգման որակի պատասխանատվությունը կրում է նրա անձնակազմը և համապատասխան ստորաբաժանումների ու ծառայությունների ղեկավարները:

333. Տեխնիկական սպասարկումը և ընթացիկ նորոգումը ԳԲԿ-ում, որպես կանոն, իրականացնում է շահագործող անձնակազմը (օպերատորները):

334. Բոլոր անսարքությունները, որոնք հայտնաբերվել են տեխնիկական սպասարկման ընթացքում, անհրաժեշտ է գրանցել օպերատորի մատյանում: Հայտնաբերված անսարքությունների դեպքում, որոնք կարող են բերել տեխնոլոգիական գործընթացների խախտման, հարկավոր է ձեռնարկել միջոցներ` նախատեսված ԳԲԿ-ի շահագործման հրահանգներով:

335. Տեխնոլոգիական սարքավորման, էլեկտրասարքավորման, ՀՉՍ և Ա-ի, հեռուստամեխանիկայի և ավտոմատիկայի, ջեռուցման, օդափոխության համակարգերի տեխնիկական սպասարկումը և նորոգումները (ընթացիկ և հիմնական) պետք է կատարվեն ստորաբաժանման ղեկավարի կողմից հաստատված ժամկետացանկերով: 

 

32. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ 

 

336.Ստորաբաժանման յուրաքանչյուր ԳԲԿ-ի համար պետք է լինեն հետևյալ տեխնիկական փաստաթղթերը՝

1) հողատարածքի հատկացման արձանագրությունը.

2) ԳԲԿ մտնող գազատարի ճյուղավորման ընդունման արձանագրությունը և գործադիր տեխնիկական փաստաթղթերը.

3) գազատարի ճյուղավորման տեխնիկական սպասարկման սխեման և տեղանքի իրավիճակային հատակագիծը.

4) սկզբունքային սխեմաները (տեխնոլոգիական, ավտոմատիկայի, ղեկավարման և ազդանշանման, էլեկտրալուսավորման, ջեռուցման, օդափոխության և այլն).

5 ) տեխնիկական տեղեկաթերթիկը.

6) սարքավորման, գործիքների տեղեկաթերթիկները և գործարանային հրահանգները.

7) ԳԲԿ-ի շահագործման հրահանգները.

8) կազմակերպության կողմից հաստատված այլ նորմատիվատեխնիկական փաստաթղթեր:

337. Անմիջապես ԳԲԿ-ում պետք է լինեն հետևյալ փաստաթղթերը՝ սկզբունքային տեխնոլոգիական սխեման, ԳԲԿ-ի շահագործման հրահանգները, օպերատորի մատյանը:

ԳԲԿ-ի շահագործական փաստաթղթերը, սարքավորումը, կառույցները և համակարգերը պետք է ստուգի ԳԲԿ-ի շահագործման համար պատասխանատու անձը և անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկի ԳԲԿ-ի շահագործման անհրաժեշտ մակարդակն ապահովելու համար: 

 

VII. ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԸ 

 

33. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ 

 

338. Մայրուղային գազատարների էլեկտրատեղակայանքները (այսուհետ` էլեկտրատեղակայանքներ) սպասարկող անձնակազմը պետք է ղեկավարվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ», Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվաանի նոյեմբերի 23-ի N 1939-Ն որոշմամբ հաստատված «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ», Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1933-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» ՏԿ-ներով և արտադրող կազմակերպությունների շահագործման հրահանգներով:

339. Տվյալ բաժնում նշված են էլեկտրատեղակայանքների շահագործման առանձնահատկությունները, որոնք արտացոլված չեն սույն գլխի 338-րդ կետում թվարկված իրավական ակտերում և հրահանգներում:

340. Արտադրության հատուկ պայմանների կամ էլեկտրատեղակայանքների առկայության դեպքում, որոնց շահագործումը չի սահմանվում սույն գլխի 338-րդ կետում թվարկված կանոններով, պետք է կազմվեն կազմակերպության կողմից հաստատված լրացուցիչ տեղական հրահանգներ: Այդ հրահանգներում չի թույլատրվում գործող կանոնների պահանջների մեղմացում, ինչպես նաև գործող կանոնների և դրանց առանձին դրույթների կրկնում:

341. Էլեկտրատեղակայանքները և դրանց սարքվածքները շահագործման են ընդունվում` համաձայն շինություններում և դրանցից դուրս պայթունա- և հրդեհավտանգ գոտիների դասակարգման, ինչպես նաև ըստ գազերի պայթունավտանգ խառնուրդների կարգի և խմբի: Ընդունման ժամանակ ղեկավարվում են սույն գլխի 338-րդ կետում թվարկած նորմատիվային փաստաթղթերի պահանջներով: 

 

34. ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ 

 

342. Յուրաքանչյուր ստորաբաժանումում պետք է նշանակվի էլեկտրատեղակայանքների շահագործման պատասխանատու անձ:

343. Էլեկտրատեղակայանքներն սպասարկող անձնակազմը պետք է լրացուցիչ ուսուցանվի գազավտանգ պայմաններում անվտանգության տեխնիկային, ինչպես նաև հրդեհային անվտանգության միջոցներին: Անձը կարող է աշխատանքի թույլատրվել միայն կազմակերպության ղեկավարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից գիտելիքներն ստուգելուց հետո:

344. Էլեկտրատեխնիկական հերթապահ անձնակազմը գտնվում է կարգավարի (հերթապահ ճարտարագետի) օպերատիվ ենթակայության ներքո:

345. Կարգավարը պետք է ունենա կազմակերպության ստանդարտով սահմանված համապատասխան կարգ:

346. ՃԿ-ի, ԳԲԿ-ի և գազատարի գծային մասի էլեկտրատեղակայանքների սպասարկումը կազմակերպելու համար ստորաբաժանումների կարգադրություններով պետք է որոշվեն բաժինների և ծառայությունների պարտականությունները և սպասարկման սահմանները:

347. Բոլոր արտադրական ստորաբաժանումներում յուրաքանչյուր արտադրամասի, ծառայության, խմբի ղեկավարը պատասխանատու է իր տեղամասի էլեկտրասարքավորման ճիշտ և անվտանգ շահագորժման համար:

348. Էլեկտրատեղակայանքների աշխատանքի ռեժիմը պետք է ապահովի հիմնական տեխնոլոգիական սարքավորման անխափան աշխատանքը և հիմնական էլեկտրամատակարարման լարման կորուստի դեպքում ԳՎԱ-ի անվթար կանգառը: Էլեկտրատեղակայանքների շահագործման համար պատասխանատուն պետք է մշակի էլեկտրամատակարարման բնականոն, նորոգման և վթարային ռեժիմների սխեմաները:

349. Սեփական կարիքների համար օգտագործվող էլեկտրակայանի աշխատանքի ռեժիմը պետք է ապահովի ՃԿ-ի անխափան աշխատանքը՝ աշխատող գեներատորներից մեկի շարքից դուրս գալու կամ արտաքին էլեկտրամատակարարման անջատման դեպքում: Էլեկտրակայանի սարքին վիճակը և ավտոմատ գործարկման պատրաստվածությունը պետք է պարբերաբար ստուգվեն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի (տեղակալի) կողմից հաստատված ժամկետացանկով:

350. Վառելիքի պաշարը վթարային դիզելտուրբագեներատորի համար պետք է ապահովի նրա աշխատանքը` մինչև բնականոն էլեկտրամատակարարման վերականգնումը: Վառելիքի պաշարի նորմերը յուրաքանչյուր ստորաբաժանման համար պետք է սահմանվեն կազմակերպության կողմից:

351. Դիզել-գեներատորի սարքավորումը պետք է պահվի այնպիսի վիճակում, որպեսզի դեպի հիմնական սնուցման անջատման դեպքում ապահովի նրա ավտոմատ գործարկումը:

352. Պահուստում գտնվող էլեկտրասարքավորումը (սեփական կարիքների տրանսֆորմատոր, եթե դրա վրա լարում չի տրված, պահուստի ավտոմատ միացման սարքավորում) պետք է պարբերաբար փորձարկվի ըստ էլեկտրատնտեսության պատասխանատու անձի կողմից հաստատված ժամկետացանկի, բայց ոչ պակաս, քան յուրաքանրյուր տարին 2 անգամ: Վթարային դիզել-գեներատորի մեխանիկական մասի աշխատունակությունը ստուգվում է յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

353. Յուրաքանչյուր ՃԿ-ում պետք է լինեն ՌՊ-ի և ՀԱ-ի նախադրվածքային քարտեզներ` հաստատված համապատասխան հաշվարկներով: Պարբերաբար, էլեկտրամատակարարման արտաքին և ներքին պայմանների փոփոխման հետ, պետք է կատարվեն կարճ միացման հոսանքների, ՌՊ-ի, ՀԱ-ի կրկնական հաշվարկներ: Համապատասխանաբար պետք է կատարվի ՌՊ-ի և ՀԱ-ի սարքավորման վերակարգաբերումը: Էլեկտրահամակարգի ներանցիչների վրա պաշտպանության ավտոմատիկայի նախադրվածքները պետք է համաձայնեցվեն էլեկտրահամակարգի ռելեային պաշտպանության և ավտոմատիկայի ծառայության հետ:

354. Էլեկտրատեղակայանքների ծրագրային նորոգումների և զննումների անցկացման համար էլեկտրատնտեսության պատասխանատու անձը յուրաքանչյուր տարի կազմում է տեխնիկական սպասարկման և նորոգման ժամկետացանկ, որը հաստատվում է ըստ կազմակերպության ընդունած կարգի: Էլեկտրասարքավորման նորոգման և զննման ժամկետները և տևողությունը հաստատվում են գործող դրույթների հիման վրա: Զննումները, որպես ինքնուրույն գործողություն, ծրագրավորվում են միայն մշտական հերթապահ անձնակազմ չունեցող տեղակայանքների համար: Մշտական հերթապահությամբ տեղակայանքների համար զննումներն ընդգրկվում են օպերատիվ անձնակազմի գործառույթներում և մտնում են տեխնիկական սպասարկման կազմի մեջ:

355. Շահագործման ընթացքում կամ կանխարգելիչ փորձարկումների ժամանակ անսարքություններ հայտնաբերվելու դեպքում արտահերթ ընթացիկ կամ հիմնական նորոգման անհրաժեշտությունը որոշում է էլեկտրատնտեսության պատասխանատու անձը:

356. Պայթյունավտանգ գոտիներում էլեկտրատեղակայանքների շահագործումը և նորոգումը կատարվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1939-Ն որոշմամբ հաստատված «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1933-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» ՏԿ-ների պահանջների:

357. Էլեկտրասարքավորումը նորոգման և փորձարկման դուրս բերելու, ինչպես նաև էլեկտրատեղակայանքներում բարդ փոխարկումների ձևակերպման կարգը գործող նորմատիվ փաստաթղթերի հիման վրա հաստատվում է կազմակերպության կողմից:

358. Էլեկտրական սխեմաների մեջ փոփոխություններ կարող են մտցվել միայն էլեկտրատնտեսության պատասխանատու անձի թույլտվության դեպքում: Այդ փոփոխությունները պետք է մտցվեն գործադիր սխեմաների մեջ և ձևակերպվեն պատասխանատու կատարողի ստորագրությամբ՝ ցույց տալով նրա պաշտոնը և փոփոխություն մտցնելու ամսաթիվը:

359. Էլեկտրական սխեմաներում ժամանակային փոփոխությունները պետք է արտացոլվեն օպերատիվ փաստաթղթերում:

360. Մալուխային անցուղիները և գետնախորշերը գազատուրբինային շարժաբերով ՃԱ-ում պետք է ծածկվեն ավազով:

361. Մի քանի ագրեգատային հավաքվածքների ԿՏՊ-0,4 կՎ երկու բաժիններից օղակային սխեմայով սնման դեպքում կառավարման կայանների ագրեգատային վահանակի (ԿԿԱՎ) ներանցող անջատիչներից մեկի վրա սնող օղակը պետք է բացված լինի պաշտպանության ընտրողական գործողություն ապահովելու համար:

362. ԿԿԱՎ-ի ագրեգատային հավաքվածքների ԿՏՊ-0,4 կՎ երկու բաժիններից շառավղային սնման սխեմայի դեպքում ԿԿԱՎ-ի հատվածամասային անջատիչները բնականոն ռեժիմում պետք է անջատվեն:

363. Էլեկտրատեղակայանքներում և տեխնոլոգիական ագրեգատներում ամբողջ էլեկտրասարքավորումը և էլեկտրաշարժիչները պետք է համարակալվեն` շարժաբերային սարքավորման մականշմանը համապատասխան:

364. Կուտակչային մարտկոցները պետք է շահագործվեն հաստատուն վերասնման ռեժիմով: Վերասնող տեղեկացանկը, որպես կանոն, պետք է հագեցված լինի մարտկոցի վահանակի վրա ±2 % ճշտության լարման կայունացման սարքով: Հերթապահ անձնակազմի գտնվելու տեղում հաստատուն օպերատիվ հոսանքի համակարգի սարքին վիճակին համապատասխան ազդասարքի միջոցով պետք է անընդհատ հսկողություն իրականացվի: Կուտակչային մարտկոցի շինությունը պետք է օդափոխվի` համաձայն էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոնների և մայրուղային գազատարների անվտանգ շահագործման կանոնների:

365. ՃԿ-ում յուրաքանչյուր 2-3 տարին մեկ անգամ պետք է անցկացվի մարտկոցի ստուգողական պարպում, որպեսզի որոշվի դրա փաստացի տարողությունը: Մարտկոցը լիցքավորել և լիցքաթափել թույլատրվում է առավելագույն արժեքից ոչ ավելի հոսանքով, որը հաստատված է տվյալ տեսակի մարտկոցի համար: 

 

VIII. ԿՈՌՈԶԻԱՅԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ 

 

35. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ 

 

366. Սույն բաժնի պահանջները տարածվում են մայրուղային խողովակագծերի և դրանց ճյուղավորումների, ՃԿ-ի տեխնոլոգիական կապվածքների խողովակագծերի, ԳԲԿ-ի, ԳՍՊ-ի հորատանցքերի, ուժային մալուխների և տեխնոլոգիական կապերի մալուխների վրա:

367. Բոլոր կառույցները ենթակա են կոռոզիայից համալիր պաշտպանության՝ պաշտպանիչ շերտերի և էլեկտրաքիմիական պաշտպանության միջոցներով ԳՕՍՏ 9.015 և ԳՕՍՏ 25812 պահանջներին համապատասխան:

368. Ամբողջ օբյեկտի կառույցների ԷՔՊ-ի համակարգն ամբողջությամբ պետք է կառուցված և ընդգրկված լինի աշխատանքի մինչև կառույցների շահագործման հանձնելը:

369. Վերգետնյա տեղադրման դեպքում կառույցները մթնոլորտային կոռոզիայից ենթակա են պաշտպանության մետաղական և ոչ մետաղական պաշտպանիչ շերտերով:

370. Մայրուղային գազատարների ավարտված շինարարության տեղամասերի մեկուսացման վիճակը պետք է վերահսկվի վնասվածքների փնտրիչ սարքով, ինչպես նաև խողովակ-հող անցման դիմադրության՝ կատոդային բևեռացման մեթոդով չափմամբ` ըստ փորձարկումների տվյալների ձևակերպման արձանագրության: 

 

36. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ 

 

371. Կազմակերպության կոռոզիայից պաշտպանության մեթոդական և տեխնիկական ղեկավարումն իրագործում է համապատասխան արտադրական բաժինը: Ստորաբաժանումում կոռոզիայից պաշտպանության միջոցների շահագործման տեխնիկական և վարչական ղեկավարումն իրագործում է ստորաբաժանման ղեկավարը՝ պարտականությունների սահմանված բաշխմանը համապատասխան: Աշխատանքների անմիջական ղեկավարումն իրագործում և կոռոզիայից պաշտպանելու պատասխանատվությունը կրում է կոռոզիայից պաշտպանության ծառայության (խմբի, տեղամասի) ղեկավարը:

372. Կոռոզիայից պաշտպանության ծառայության հիմնական խնդիրը կոռոզիայից կառույցների լրիվ պաշտպանությունն է` դրանց հուսալի և անվտանգ աշխատանքի նպատակով: Դրված խնդրի լուծման համար անհրաժեշտ է՝

1) ապահովել էլեկտրահաղորդման սնման և ուղեգծի երկայնքով գծերի և կատոդային պաշտպանության տեղակայանքների անխափան աշխատանքը.

2) ապահովել և հսկել պաշտպանության պոտենցիալը` ըստ տարածվածության ու ժամանակի.

3) հսկել կառույցների պաշտպանիչ շերտերը և կոռոզիայի վիճակը.

4) կազմել կառույցների հուսալի աշխատանքի կանխատեսություն կոռոզիայի վիճակի վերլուծության հիման վրա.

5) իրականացնել մեկուսիչ շերտերի պատման որակի և կոռոզիայից պաշտպանության միջոցների կառույցների տեխնիկական հսկողությունը: 

 

37. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ 

 

373. Տեխնիկական զննումը և ԷՔՊ-ի միջոցների աշխատանքի ստուգումը, որպես կանոն, պետք է անցկացնել հետևյալ պարբերականությամբ. ամսվա մեջ 2 անգամ՝ հեռավորական ստուգման միջոցներով չսարքավորված կատոդային պաշտպանության սարքավորմամբ (ԿՊՍ), ամսվա մեջ ոչ պակաս 4 անգամ՝ ցամաքուրդային պաշտպանության սարքավորմամբ (ՑՊՍ), 6 ամսվա մեջ 1 անգամ՝ կանխիչ պաշտպանության տեղակայանքով: Հեռավորության ստուգմամբ ԿՊՍ-ի հսկման պարբերականությունը սահմանում է կազմակերպությունը: Տեխնիկական զննման և հսկման դեպքում անհրաժեշտ է կատարել ԿՊՍ-ի (ՑՊՍ-ի) աշխատանքային ռեժիմների ստուգում, հպակային միացումների, անոդային հողակցումների, տեղակայանքների բլոկների և հանգույցների կանխարգելիչ սպասարկում, հատուկ կամ էլեկտրաէներգիայի հաշվիչով ԿՊՍ-ի անընդմեջ աշխատանքի գնահատում:

374. ԷՔՊ-ի յուրաքանչյուր տեղակայանքի գործողության ընդմիջումը թույլատրվում է կարգավորման և նորոգման աշխատանքների անցկացման անհրաժեշտության դեպքում, բայց եռամսյակում 60 ժ ոչ ավելի: Ավելի երկարատև անջատումները (ոչ ավելի 10 օր/տարի) թույլատրվում են կազմակերպության համաձայնության դեպքում:

375. Պաշտպանության շերտի վիճակի և ԷՔՊ-ի միջոցների ստուգման արդյունքները պետք է գրանցել մատյանում կամ ձևակերպել արձանագրությամբ:

ԿՊՍ-ի (ՑՊՍ-ի) էլեկտրաչափիչ սարքերի ցուցումները և ցամաքուրդի կետերում չափումների արդյունքները պետք է գրանցվեն ԿՊՍ-ի (ՑՊՍ-ի) աշխատանքի ռեժիմների մատյանում:

376. Բարձրօհմային սակավ խոնավությամբ և ձնահալված բնահողերում խողովակ-հող պոտենցիալների տարբերության փոփոխության դեպքում անհրաժեշտ է օգտագործել 100 ՄՕմ ոչ պակաս մուտքային դիմադրությամբ սարք: Մնացած դեպքերում թույլատրվում է 10 ՄՕմ մուտքային դիմադրությամբ սարքավորման օգտագործումը:

377. Բևեռացման պոտենցիալները պետք է փոխել ԳՕՍՏ 25812 պահանջներին համապատասխան: Հսկիչ-չափիչ կետերը պետք է տեղադրված լինեն ոչ պակաս քան 1 կմ-ը մեկ և ԿՊՍ-ի ցամաքուրդի կետերում:

378. Պաշտպանվող կառույցների ամբողջ երկարությամբ պոտենցիալները պետք է չափել համեմատման դուրս բերովի էլեկտրոդներով՝ անընդհատ կամ ոչ ավելի 20 մ չափման քայլով, ոչ հազվադեպ, քան յուրաքանչյուր 5 տարին 1 անգամ: Այդ դեպքում առաջին չափումները պետք է կատարվեն կառույցների հողակցումից հետո ոչ շուտ, քան 10 ամիս անց:

379. Կառույցների տեղամասերում, որոնք ունեն նվազագույն (ըստ բացարձակ մեծության) և առավելագույն թույլատրելի նշանակության պաշտպանական պոտենցիալներ, պետք է հանովի էլեկտրոդի մեթոդով կատարվեն պոտենցիալների լրացուցիչ չափումներ` յուրաքանչյուր տարին 1 անգամից ոչ պակաս, բնահողի նվազագույն և առավելագույն (համապատասխանաբար) խոնավացման շրջաններում: Նման չափում անհրաժեշտ է նաև կատարել` կապված ԿՊՍ-ի աշխատանքի ռեժիմների փոփոխության՝ թափառող հոսանքների աղբյուրներ հայտնվելու, նոր կառույցների շինարարության և ԷՔՊ-ի համակարգի զարգացման հետ:

380. Կառույցների կոռոզիայի վիճակը որոշվում են տեսողական ստուգիչ հետախուզահորերի միջոցով, առաջին հերթին պաշտպանիչ շերտի անբավարար վիճակով տեղամասերում, որոնք ապահովված չեն պաշտպանիչ մեծության անընդմեջ կատոդային բևեռացմամբ և տեղադրված են կոռոզիոն-վտանգավոր տեղամասերում:

381. Մայրուղային գազատարների կոռոզիոն-վտանգավոր տեղամասերին են պատկանում 40 0C բարձր ջերմաստիճանով փոխադրվող գազի տեղամասերը, ինչպես նաև գազատարները, որոնք տեղադրված են աղակալված հողերում (աղուտներում, քարաղահողերում և այլն), ճահճային, ճահճացված և ջրովի հողերում, ջրային անցումներում և ողողված գետափերում, ինչպես նաև երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների անցումներում, ՃԿ-ի, ԳՍՊ-ի, ԳԲԿ-ի տարածքներում, տարբեր խողովակագծերի հետ հատումներում, արդյունաբերական և կենցաղային ջրահոսքերի, աղբի և խարամի կուտակման, թափառող հոսանքների տեղամասերում: Այլ կառույցների կոռոզիոն-վտանգավոր տեղամասերը սահմանվում են թափառող հոսանքների և բնահողերի կոռոզիոն ակտիվության, բնահողային և այլ ջրերի առկայության դեպքում՝ ԳՕՍՏ 9.015 հիման վրա:

382. Պաշտպանիչ շերտերի վիճակի ընտրովի ստուգումը պետք է կատարվի կոռոզիոն-վտանգավոր տեղամասերում տարվա մեջ մեկ անգամից ոչ պակաս գարնան-աշնանային շրջանում: Այդ ընթացքում պետք է կատարվեն հետևյալ աշխատանքները`

1) վնասված մեկուսիչի փնտրում` վնասվածքների փնտրիչով կամ հանովի չբևեռացված էլեկտրոդի մեթոդով.

2) պաշտպանիչ շերտերի անցողիկ դիմադրության չափումը` «թաց հպակի» հանրագումարային գնահատման մեթոդով.

3) հետախուզահորերում մեկուսացման վիճակի գործիքային և տեսողական հետազննում.

4) կոռոզիոն վնասվածքների հայտնաբերում, դրանց խորության և մակերեսի որոշում:

383. Խողովակի ծածկաշերտերում վնասվածքների նորոգումը պետք է անցկացվի գործող նորմատիվային փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Նորոգված տեղամասում պաշտպանիչ ծածկույթը պետք է բավարարի կառույցի հիմնական ծածկույթին ներկայացվող պահանջները:

384. Միևնույն տեխնոլոգիական միջանցքով անցնող խողովակները պետք է ընդգրկվեն համատեղ ԷՔՊ-ի միասնական համակարգում: Համատեղ պաշտպանության միասնական համակարգի ստեղծման անհնարինության դեպքում անհրաժեշտ է հեռացնել հարևան կառույցների պաշտպանությունների փոխադարձ վտանգավոր ազդեցությունը:

385. Կոռոզիայից խողովակների պաշտպանության սխեմաները (համատեղ և առանձին) պետք է ընտրվեն՝ ելնելով շահագործման որոշակի պայմաններից և տնտեսական նպատակահարմարությունից:

386. Կատոդային պաշտպանության մեկ տեղակայանքի պաշտպանիչ շերտի լայնությունը շահագործման սկզբում բնականոն մեկուսացման համար պետք է կազմի 20 կմ ոչ պակաս և 30 կմ` ուժեղացված մեկուսացման համար: Էլեկտրաֆիկացված երկաթուղու մեկ քարշային ենթակայանին միացված ցամաքուրդային պաշտպանության բոլոր տեղակայանքների միջին ժամային հոսանքը չպետք է գերազանցի այդ ենթակայանի ընդհանուր միջին ժամային բեռնվածության 20 %-ը:

 

38. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ 

 

387. Կոռոզիայից պաշտպանության համակարգը պետք է ունենա հետևյալ տեխնիկական փաստաթղթերը`

1) կատոդային, ցամաքուրդային, կանխիչ պաշտպանության տեղակայանքների տեղեկաթերթիկները.

2) գազատարի տեղամասի կոռոզիայի վիճակի քարտեզը.

3) գազատարների սխեմաները՝ մեկուսացման ծածկույթների և տեսակների նշումներով.

4) կատոդային բևեռացման մեկուսիչ ծածկույթների ընդունման արձանագրությունները,

5) գազատարների մեկուսացման նորոգման արձանագրությունները.

6) անոդային հողակցիչների նորոգման և կանխիչ պաշտպանության տեղակայանքի փոխարինման ամփոփագիրը.

7) կատոդային պաշտպանության սարքավորմամբ ԷՀԳ-ն սնող սկզբունքային էլեկտրական սխեման:

388. Կոռոզիայից պաշտպանության տեխնիկական փաստաթղթերը, ինչպես նաև պաշտպանիչ ծածկույթի վիճակի ստուգման, ԷՔՊ-ի և կոռոզիայի մասին փաստաթղթերը շահագործման ամբողջ շրջանի ընթացքում պահպանման ենթակա չեն: 

 

IX. ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ 

 

39. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ 

 

389. Մայրուղային գազատարների օբյեկտների ավտոմատացման, հեռամեքենայացման և կառավարման ծավալը որոշվում է կազմակերպության կողմից:

390. Ավտոմատացման, կառավարման և կապի միջոցների անընդմեջ աշխատանքն ապահովվում է ՀՉՍ և Ա-ի, կապի և հեռուստամեխանիկայի ծառայություններով:

391. ՀՉՍ և Ա-ի ծառայությունն սպասարկում է հետևյալ հիմնական և օժանդակ համակարգերը՝

1) ագրեգատային, արտադրամասային, ընդհանուր կայանային ավտոմատիկայի գծային և կենտրոնական հեռուստամեխանիկայի (առանց գծային կապի) համակարգեր.

2) ապահովող համակարգերի (ջերմա-, ջրամատակարարման, օժանդակ մեխանիզմների, էլեկտրակայանների) ՀՉՍ և Ա-ի միջոցներ, շինությունների գազոտվածության ստուգման և վթարային արտածծման օդափոխության ավտոմատ միացման համակարգեր.

3) հակահրդեհային ավտոմատիկայի համակարգեր.

4) վառելիքային և գործարկվող գազի բլոկների ճնշման կարգավորիչներ, ապահովիչ կափույրներ, ավտոմատացման միջոցներ և ՍՉՍ.

5) կառավարման հանգույցներ և փականներ, ագրեգատային և տեխնոլոգիական կապվածքի կարգավարական կետ, հեռուստամեխանիկայի գծային փականների ծայրային անջատիչներ.

6) ԳԲԿ, օժանդակ սարքավորման, գծային և կենտրոնական հեռուստամեխանիկայի ազդանշանման և չափման միջոցներ, պաշտպանության տվիչներ.

7) բնակելի ավանի և կաթսայական արդյունաբերական հրապարակների ավտոմատիկա.

8) սեփական կարիքների չափման հանգույցներ, ինչպես նաև գազի չափման տնտհաշվարկային և ստուգիչ կետեր.

9) ավտոմատացման համակարգեր, չափման, հեռուստամեխանիկայի, ՍՉՍ-ի պաշտպանության միջոցներ, ճնշման կարգավորիչներ, ապահովիչ կափույրներ, ազդասարքեր, ԳԲԿ.

10) պաշտպանական ազդանշանում:

392. Կապի և հեռուստամեխանիկայի ծառայությունը ներառում է կապի համակարգեր և միջոցներ, կապի գծեր, հեռուստամեխանիկայի միջոցներ:

393. Ընդունվող օբյեկտի կազմի մեջ մտնող միջոցները և սարքավորումը շահագործման է ընդունում կազմակերպության ղեկավարի հրամանով ստեղծված հանձնաժողովը (հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել այլ մարմինների ներկայացուցիչներ` համաձայնեցմամբ):

394. Գործող օբյեկտում ԱԿՀ-ն շահագործման մտցնելու դեպքում դրանց փորձնական և արդյունաբերական շահագործման ընդունելու համար նշանակվում են ենթահանձնաժողովներ և հաստատվում են դրանց աշխատանքի ծրագրերը:

395. Սարքավորման ընդունման վերջնական փուլն աշխատանքային ռեժիմներով համալիր փորձարկումն է, որի ժամկետը պետք է կազմի`

1) անընդմեջ ռեժիմով աշխատող սարքերի համար՝ 72 ժամ.

2) սպասման ռեժիմով աշխատող սարքերի համար՝ մինչև 1 ամիս:

396. Սարքավորումը փորձնական շահագործման է մտցվում կազմակերպության հրամանով: Փորձնական շահագործման շրջանում անց է կացվում սարքերի և համակարգերի ստուգում, որը նախատեսում է տարբեր ռեժիմների ստեղծում կամ դրանց նմանակում: Փորձնական շահագործման ընթացքում սարքավորումն սպասարկում է ստորաբաժանումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մոնտաժակարգաբերող կազմակերպությունը: Փորձնական շահագործման հետ մեկտեղ պետք է սկսել ամբողջ օպերատիվ փաստաթղթերի վարումը և իրականացնել տեխնիկական սպասարկումը:

397. Չափման, ավտոմատացման և կապի միջոցների պահպանման պատասխանատվությունը կրում է համապատասխան արտադրամասի և ծառայությունների շահագործող անձնակազմը, որտեղ տեղադրված են այդ սարքերը:

398. Ընդունման փորձարկումների ընթացքում ստացված փաստացի տեխնիկական տվյալները և բնութագրերը գրանցվում են համակարգի տեղեկաքարտի մեջ:

399. Աշխատանքային պարամետրերը և կլիմայական պայմանները (շրջակա միջավայրի ջերմաստիճանը, խոնավությունը, օդի փոշոտվածությունը, ագրեսիվ միջավայրի առկայությունը), մեխանիկական ներգործությունները համակարգերի և միջոցների տեղադրման վայրերում չպետք է գերազանցեն արտադրող գործարանների հրահանգների սահմանները:

400. Ավտոմատացման և կառավարման միջոցների սնման էլեկտրական լարումը պետք է կայունացված լինի: Այդ սարքերի սնման շղթաները պետք է պաշտպանված լինեն արդյունաբերական խանգարիչների ներգործությունից:

401. Անհրաժեշտության դեպքերում սարքավորման բնականոն աշխատանքը բավարարելու համար պետք է նախատեսված լինի սարքերի և մեխանիզմների սնման ավտոմատ պահուստավորում՝ դրա պարբերական ստուգմամբ:

402. Վահանակները, անցումային տուփերը և հավաքովի մալուխային վահանակները պետք է համարակալված լինեն, բոլոր սեղմակները և դրանց մոտեցող լարերը, ինչպես նաև հսկիչ-չափիչ սարքերի և ավտոմատ կարգավորիչների իմպուլսային գծերը պետք է մականշում ունենան, կառավարման, ազդանշանող և չափիչ սարքերը՝ մակագրություն իրենց նշանակության մասին` սխեմաներին համապատասխան:

403. Սարքերը պետք է ունենան սարքին վիճակում գտնվող փակող հարմարանքներ, խտացումներ, դիտելու մաքուր ապակիներ, գրանցման ընթեռնելի նշում, սեղմիչ միացումները պետք է խտացված լինեն և ունենան հուսալի հպակներ: Անշարժ տեղադրված չափիչ գործիքների սանդղակների վրա պետք է լինի կարմիր գիծ, որը համապատասխանի չափվող մեծության սահմանային արժեքին:

404. Ստուգիչ մալուխները պետք է ունենան նշանակումներ՝ ծայրերին, ճյուղավորման և հատման տեղերում, անցումներում, ինչպես նաև ուղեգծի երկարությամբ` 50-70 մ մեկ: Մալուխների ազատ ջիլերը պետք է մեկուսացված լինեն: Մետաղական պատյանով մալուխների վթարները վերացնելիս կամ դրանք երկարացնելու դեպքում, ջիլերը միացնելով, պետք է տեղադրել հերմետիկ կցորդիչներ, որոնցից յուրաքանչյուրը ենթակա է գրանցման՝ նշելով աշխատանքը կատարող պատասխանատուին: Ռետինե պատյանով և մեկուսիչով մալուխների միացման տեղերը պետք է վուլկանացման մեթոդով հերմետիկացվեն: Պոլիքլորվինիլային պատյանով մալուխները երկարացնելու դեպքում պետք է միացվեն զոդելով և մեխանիկական ամրացմամբ, անհրաժեշտության դեպքում՝ փակ պատյանով:

405. Չափման և ավտոմատացման միջոցների միացնող խողովակային միջադիրները (իմպուլսային գծերը) պետք է տեղադրվեն՝ պահպանելով անհրաժեշտ թեքությունները, և շահագործման ժամանակ կանոնավոր կերպով պետք է փչամաքրվեն: Հնարավոր սառցակալման կամ չափից դուրս տաքացման ենթակա տեղերը պետք է ջերմամեկուսացվեն:

406. Ավտոմատ շրջափակման համար նախատեսված միջոցները, որոնք բացառում են միաժամանակյա ձեռքով և հեռակառավարման հնարավորությունը, պետք է պարբերաբար ստուգվեն և գտնվեն սարքին վիճակում:

407. Սարքինության ստուգման, համակարգերի, ավտոմատացման և կառավարման միջոցների փորձարկման պարբերական գործողությունները պետք է անցկացվեն շահագործող անձնակազմի կողմից, իսկ այն դեպքում, երբ դա կպահանջվի շահագործման պայմաններով՝ հերթապահ օպերատիվ անձնակազմի կողմից, ըստ տեխնոլոգիական հրահանգների՝ օպերատիվ մատյանում արդյունքների գրանցմամբ:

408. Պաշտպանության սարքերը պետք է պարբերաբար ստուգվեն ծրագրային-նախազգուշական նորոգման ժամկետացանկով և տեխնոլոգիական հրահանգներով սահմանված ժամկետներում: Ստուգման համար պաշտպանության անջատումը պետք է ուղեկցվի օպերատիվ մատյանում գրանցմամբ: Չի թույլատրվում նորոգման և կարգավորման աշխատանքներ կատարել գործող պաշտպանության շղթաներում աշխատող տեխնոլոգիական սարքավորման վրա: Պաշտպանության միջոցների անջատումը թույլատրվում է միայն թերությունների հայտնաբերման դեպքում` դրանց վերացման համար տրված անհրաժեշտ ժամկետում: Այդ դեպքում չափիչ սարքի միջոցով պետք է սահմանել հսկվող պարամետրի անընդհատ դիտում: Եթե պարամետրի ուղղակի ստուգումն անհնար է, ապա ագրեգատը կանգնեցնում են: Աշխատող սարքավորման վրա պաշտպանության անսարք սարքերը կարելի է փոխարինել միայն դրանց սնուցման անջատման դեպքում: Նոր տեղադրվող սարքերի սնումն իրականացվում է պաշտպանության սխեմայի կարճաժամկետ ապաշրջափակման դեպքում:

409. Պաշտպանության սարքերի ստուգումն իրականացվում է՝

1) աշխատող ԳԲԱ-ում և էլեկտրակայաններում՝ երկու շաբաթվա մեջ 1 անգամից ոչ պակաս.

2) ԳԲԱ-ի ագրեգատների վրա և պահեստային էլեկտրակայաններում՝ երկու շաբաթվա մեջ 1 անգամից ոչ պակաս և անմիջականորեն դրանք աշխատանքի մեջ մտցնելուց առաջ.

3) ԳԲԿ-ում ամիսը 1 անգամից ոչ պակաս.

4) ազդանշանային համակարգի ստուգման կարգը որոշում է կազմակերպությունը:

410. Սարքերի, ավտոմատացման հարմարանքների չափագիտական և ճշտության բնութագրերը չպետք է գերազանցեն դրանց տեխնիկական փաստաթղթերում նշված սահմանները: Չափման միջոցների չափագիտական ստուգման կարգը նշված է սույն ՏԿ-ի 42-րդ գլխում: Թույլատրվում է չափման միայն այն միջոցների բացումը և նորոգումը, որոնք համապատասխանում են «Չափումների միասնականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին: Ավտոմատացման և հսկման համակարգերի կազմի մեջ մտնող առաջնային կերպափոխիչներն ստուգվում են այդ համակարգի կազմում` ՇՓ-ին համապատասխան:

411. Արգելվում է ավտոմատացման, կառավարման և կապի սարքերին և համակարգերին, պաշտպանության սարքերին դրանց սպասարկման և ստուգման հետ ուղղակի կապ չունեցող անձանց մոտեցումը: 

 

40. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ 

 

412. Ստուգման, պաշտպանության, ավտոմատ կառավարման, հեռուստամեխանիկայի և կապի տեխնիկական միջոցների անընդմեջ աշխատանքի ապահովման համար կազմակերպությունում կազմակերպվում են ծառայություններ (խմբեր) և տեղամասեր: Ծառայությունների, տեղամասերի և խմբերի կազմակերպատեխնիկական և մեթոդական կառավարումն իրականացվում է կազմակերպության արտադրական բաժնի կողմից:

413. ՀՉՍ և Ա-ի ծառայությունը (խումբը) ապահովում է՝

1) հսկման պաշտպանության, ավտոմատ կառավարման սարքերի անընդմեջ և հուսալի շահագործումը ՃԿ-ի, ԳՍՊ-ի, և ԳԲԿ-ի բոլոր օբյեկտներում և մայրուղային գազատարի գծային մասում.

2) տեխնիկական սպասարկում.

3) ընթացիկ նորոգում՝ սարքին վիճակի և աշխատունակության վերականգնման համար.

4) սարքերի և համակարգերի ծրագրային տեխնիկական սպասարկման և ծրագրային նորոգման կանգնեցման ժամկետացանկի մշակում.

5) տեխնիկական միջոցների նորոգումը և սպասարկումը կատարող կապալառու կազմակերպությունների գործունեության հսկում.

6) մոնտաժային և կարգաբերման աշխատանքների կատարման հսկում, ավտոմատացման, հսկման, պաշտպանության, ավտոմատ կառավարման միջոցների փորձարկման և շահագործման ընդունման անցկացում.

7) մերժումների հետաքննության մասնակցություն, դրանց կանխման միջոցառումների մշակում.

8) չափման միջոցների պետական և գերատեսչական ստուգում:

414. Կապի ծառայությունն ապահովում է՝

1) ամրակցված սահմանների շրջանում տեխնոլոգիական կապի անընդմեջ աշխատանքը.

2) կապի շահագործվող կառույցների սարքին վիճակի պահումը` տեխնիկական նորմերին և կանոններին համապատասխան.

3) տեխնոլոգիական կապի սարքերի և կառույցների վթարների օպերատիվ վերացումը.

4) վթարների, դժբախտ պատահարների և անվտանգության կանոնների խախտումների կանխման միջոցառումների անցկացումը.

5) չափիչ սարքերի ճիշտ օգտագործումը համապատասխան ՆՏՓ-ի պահանջներին` ըստ չափագիտական հսկողության.

6) սպասարկվող օբյեկտներում վթարային և պլանային աշխատանքների կատարման ժամանակ գազատարի ուղեգծում ժամանակավոր կապի կազմակերպումը.

7) կապի միջոցների կազմակերպումը և պահումը` հաշվի առնելով քաղաքացիական պաշտպանության պահանջները.

8) հեռուստամեխանիկայի, գծային և հեռուստամեխանիկայի կայանային սարքերի կապուղիների շահագործումը.

9) տեխնիկական սպասարկումը և ընթացիկ նորոգումը` կապի միջոցների աշխատունակության և անսարքությունների վերականգնման համար:

415. Հեռուստամեխանիկայի համակարգերն ապահովում են՝

1) տեխնոլոգիական սարքավորման վիճակի մասին հեռուստաազդանշանումը և պարամետրերի ընթացիկ և հանրագումարային արժեքների հեռուստաչափումը.

2) օբյեկտների հեռուստակառավարումը և հեռուստակարգավորումը.

3) հսկվող օբյեկտների և հեռուստակառավարման հրամանների և վիճակի գրանցումը:

416. Ծառայությունների (տեղամասերի և այլն) գործունեության կազմակերպումը պետք է ապահովի ավտոմատացման համակարգերի, միջոցների և սարքավորման կառավարման շուրջօրյա աշխատանքը:

417. Ավտոմատացման, կառավարման, կապի միջոցների և համակարգերի սպասարկման համար շահագործող անձնակազմի աշխատանքի կազմակերպումը կատարվում է ստորաբաժանման կողմից: Տեխնիկական սպասարկման նորոգման հատուկ տիպի աշխատանքների կատարման համար կարող են ներգրավվել կազմակերպության և այլ կազմակերպությունների մասնագիտացված ստորաբաժանումներ: Շահագործող անձնակազմը պետք է ունենա սույն ՏԿ-ի 46-րդ գլուխում նշված տեխնիկական փաստաթղթերը:

418. Շահագործող անձնակազմին չի թույլատրվում ավտոմատացման, հեռուստամեխանիկայի, ազդանշանման և պաշտպանության համակարգերի և միջոցների անջատում առանց սարքավորման և օբյեկտների շահագործման համար պատասխանատու անձի թույլտվության: Փոխարկումը նշված համակարգերում, այդ թվում՝ անցումն ավտոմատ կառավարումից ձեռքով կառավարման պետք է կատարվի ստորաբաժանման կարգավարի (հերթափոխի ճարտարագետի) թույլտվությամբ՝ գրանցում կատարելով օպերատիվ մատյանում: Երկարաժամկետ փոխարկումը կատարվում է արտադրամասի (ծառայության) պետի թույլտվությամբ:

419. ԳԲԿ-ում, կաթսայատներում և այլ օբյեկտներում ավտոմատացման, հսկման և ազդանշանման միջոցների և համակարգերի անջատման կարգը, այդ թվում` ավտոմատ կառավարման անցումը ձեռքի, որոշվում է կազմակերպության ստորաբաժանման ղեկավարության կողմից: Ավտոմատացման միջոցների կրկին միացումն իրականացվում է վերականգնման աշխատանքի վերջում՝ մատյանում պարտադիր գրանցմամբ:

420. Սարքերն ստուգում է շահագործող անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման ժամկետացանկերով սահմանված պարբերականությամբ:

421.Ավտոմատացման և կառավարման աշխատող բոլոր միջոցները և համակարգերը պետք է կապարակնքվեն, բացի սարքերից, որոնց նախադրվածքն օպերատիվ անձնակազմի կողմից ենթակա է փոփոխման՝ կախված սարքավորման աշխատանքի տրված ռեժիմից: Պահարանների դռնակները և վահանակների պաշտպանական պատյանները պետք է լինեն փակ և կողպված: Սարքերի բացումը թույլատրվում է շահագործող անձնակազմին, նորոգատեխնիկական սպասարկման ժամանակ, համապատասխան կատարվելիք աշխատանքի առաջադրանքի: Վահանի վրա, վահանակներում, հսկման և պաշտպանության շղթաներում աշխատանքներ կատարելու և աշխատող հիմնական սարքավորման հսկողության անհրաժեշտության դեպքերում պետք է ձեռնարկվեն նախազգուշական միջոցներ կառավարման սարքերի կեղծ փոխարկումների և անձնակազմի սխալ գործունեության դեմ:

422. Վահանների և ռելեական սարքերի տեղաբաշխման մոտ չի թույլատրվում կատարել աշխատանքներ, որոնք կարող են առաջ բերել դրանց ուժգին ցնցումը, որը ռելեի և այլ սարքերի կեղծ գործարկման պատճառ կդառնա:

423. Աշխատող սարքավորման վրա չափիչ-հսկիչ գործիքների փոխարինումը կամ նորոգումը, եթե այդպիսի աշխատանքներ թույլատրվում են անվտանգության տեխնիկայի հրահանգներով և տեխնոլոգիական գործընթացի պայմաններով, պետք է կատարվեն միայն կարգավարի (հերթափոխի ճարտարագետի) թույլտվությամբ: Փոխարինման (նորոգման) ժամանակ սարքավորման աշխատանքի հսկումն իրականացվում է դրա հետ փոխադարձ կապված այլ պարամետրերով:

424. Կանխարգելիչ աշխատանքներ անցկացնելուց հետո համակարգն աշխատանքի մեջ մտցնելու համար անհրաժեշտ է վերականգնել բոլոր անջատված շղթաները, ստուգել համակարգերի գործունեությունը և դրա ազդեցությունը կառավարող սարքավորման վրա՝ տեխնոլոգիական հրահանգին համապատասխան: 

 

41. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ 

 

425. Տեխնիկական սպասարկումը և նորոգումը պետք է իրականացվեն արտադրական ստորաբաժանումների ծառայությունների, տեղամասերի և խմբերի կողմից` ըստ սպասարկման սահմանների:

426. Տեխնիկական սպասարկման և նորոգման համակարգը մշակվում է կազմակերպության կողմից և պետք է նախատեսի՝

1) տեխնիկական սպասարկում` պարբերական հսկողությամբ.

2) կարգավորված տեխնիկական սպասարկում.

3) ընթացիկ նորոգում.

4) միջանկյալ և հիմնական նորոգում.

5) ՊԳՊ-ի ապահովում.

6) շահագործման հուսալիության ապահովում.

7) տեխնիկական սպասարկման ժամկետները պետք է համապատասխանեն հիմնական տեխնոլոգիական սարքավորման տեխնիկական սպասարկման ժամկետացանկին:

427. Պարբերական հսկողությամբ տեխնիկական սպասարկումը, որպես կանոն, կատարվում է առանց տեխնոլոգիական գործընթացի կանգառի, տեխնիկական միջոցների ՇՓ-ում նշված ծավալով և պարբերականությամբ:

428. Նախապես ծրագրավորված տեխնիկական սպասարկումը, որպես կանոն, կատարվում է տեխնիկական սարքավորման անջատմամբ` ՇՓ-ում նշված ծավալով, պարբերականությամբ և տեխնիկական միջոցներով, և ներառում է ընդլայնված տեխնիկական ստուգումներ և սարքերի աշխատունակությունը պահելու աշխատանքներ: Կանգնեցված ու աշխատող սարքավորման վրա կատարվող աշխատանքների ծավալը և անվանացանկը սահմանվում են ստորաբաժանման ղեկավարության կողմից՝ կազմակերպության հետ համաձայնեցված:

429. Ընթացիկ նորոգման ծավալը որոշվում է յուրաքանչյուր որոշակի դեպքի համար՝ զննման արդյունքներով կամ մերժի բնույթով: Ընթացիկ նորոգումն անց է կացվում կազմակերպության շահագործող անձնակազմի կողմից շարքից դուրս եկած տարրերի ու հանգույցների փոխարինման կամ նորոգման ճանապարհով: Անսարքությունների փնտրումը և վերացումը, վերականգնումից հետո վերահսկման ծավալների ստուգումը պետք է իրագործվեն ՇՓ-ին համապատասխան: Բարդ դեպքերում, անսարքությունների փնտրման և վերացման համար ներգրավվում է կազմակերպությունների մոնտաժող-կարգաբերող կազմակերպությունների և տեխնիկական միջոցներ արտադրող գործարանների նորոգող անձնակազմը:

430. Տեխնիկական միջոցների միջանկյալ նորոգումն իրականացնում են կազմակերպության շահագործող անձնակազմը, մասնագիտացված կազմակերպությունների և արտադրող գործարանների նորոգող անձնակազմը: Միջանկյալ նորոգման անցկացման ժամանակ վերականգնում են ծառայության ժամկետը կամ փոխարինում հանգույցները, որոնց ծառայության ժամկետը փոքր է արտադրանքի հերթականորեն անցկացված 2 հիմնական նորոգումների միջև ընկած շրջանից, փոխում են կամ նորոգում արագ մաշվող հանգույցներն ու մեքենամասերը, ստուգում են տեխնիկական միջոցների բոլոր բաղադրիչ մասերի տեխնիկական վիճակը՝ հայտնաբերված անսարքությունների վերացումն իրականացնելով շարքից դուրս եկած հանգույցների ու մեքենամասերի վերականգնման կամ փոխարինման ճանապարհով, դրանց կարգավորման և կարգաբերման միջոցով, վերջնամշակում են ըստ տեղեկատվական նամակների և տեղեկագրերի, ինչպես նաև արդիականացնում են սարքավորումը:

431. Տեխնիկական միջոցների հիմնական նորոգումն իրագործվում է մասնագիտացված կազմակերպություններում կամ արտադրող գործարաններում, ինչպես նաև դրանց անձնակազմով՝ տեխնիկական միջոցների տեղակայման վայրերում:Հիմնական նորոգումը նախատեսում է տեխնիկական միջոցների ծառայության ժամկետի վերականգնում և միջնորոգման շրջանում աշխատանքի հուսալիության ապահովում` ի հաշիվ դրանց քանդման, մանրակրկիտ զննման, պարամետրերի և չափման միջոցների ստուգման, փոխարկումների, կարգավորման, հայտնաբերված թերությունների վերացման: Հիմնական նորոգումների ժամանակ պետք է կատարվեն ղեկավար ցուցումների պահանջները և միջոցառումներ` ուղղված սարքավորման աշխատանքի անընդմեջ գործունեության մեծացմանը, դրա տեխնիկատնտեսական ցուցանիշների լավացմանը: Անհրաժեշտության դեպքում հիմնական նորոգման ընթացքում պետք է կատարվեն աշխատանքներ առանձին հանգույցների արդիականացման ուղղությամբ՝ հաշվի առնելով շահագործման փորձը:

432. Նորոգման աշխատանքը պետք է ուղեկցվի փաստաթղթերի ձևակերպմամբ` ԳՕՍՏ 28.201-ի պահանջներին համապատասխան:

433. Առաջնային փաստաթղթերը, որոնք հաստատում են տեխնիկական միջոցների հետագա շահագործման համար պիտանի չլինելը, տեղեկաքարտը և տեխնիկական միջոցների հաշվառման մատյանն են:

434. Չափման միջոցների (ՉՄ) տեխնիկական սպասարկումը կատարվում է ՀՉՍ և Ա-ի ծառայության կողմից: Ստուգման բացասական արդյունքների դեպքում ՉՄ-ները պետք է նորոգման ենթարկվեն: ՉՄ-ները, որոնց իրավունքի համար կազմակերպությունն ունի գրանցման վկայական, նորոգվում են չափագիտական ծառայության ուժերով, մնացածը՝ հավատարմագրված նորոգող կազմակերպությունների միջոցով: Նորոգման ժամկետացանկերը կազմվում են առանձին` ամեն մի նորոգող կազմակերպության համար, համաձայնեցվում են դրանց հետ և հաստատվում կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից:

435. Շահագործման հուսալիության, միջոցների և համակարգերի օգտագործման արդյունավետության ապահովումն իրականացվում է նորոգատեխնիկական սպասարկումը ժամանակին և որակով կատարելու ուղով:

436. Հուսալիության ապահովման աշխատանքները ներառում են՝

1) շահագործման, պահման և նորոգատեխնիկական սպասարկման ժամանակ հայտնաբերված մերժուների և անսարքությունների հաշվառումը, տեղեկատվության հաշվառման առաջնային և համահավաք ձևերի լրացումը.

2) հուսալիության փաստացի ցուցանիշների հաշվարկը, դրանց համեմատումը հաստատված արժեքների հետ և արդյունքների անցկացումը տեխնիկական միջոցների տեղեկաթերթիկների մեջ.

3) հուսալիության փաստացի ցուցանիշների վերլուծությունը, պայմանների ազդեցության և շահագործման ռեժիմների որոշումը, առավել անհուսալի հանգույցների և տարրերի հայտնաբերումը.

4) շահագործման համակարգերի կատարելագործման, նորոգատեխնիկական սպասարկման, նյութատեխնիկական ապահովման միջոցառումների մշակումը.

5) արտադրանքների վերջնամշակման առաջարկությունների մշակումը, ՇՓ-ի և սպասարկող սարքավորման կատարելագործումը:

437. Շահագործման հուսալիության մասին տեղեկատվության հավաքման, մշակման, վերլուծության և նրա բարձրացման միջոցառումների մշակման աշխատանքները հաստատվում են կազմակերպության ստանդարտով: Ստորաբաժանումներում աշխատանքների կատարման կարգը որոշվում է կազմակերպության կողմից: Օրացուցային տարվա վերջում շահագործման համար պատասխանատու ստորաբաժանումների ծառայությունները պետք է վերլուծեն շահագործման հուսալիության մասին տեղեկատվությունը և մշակեն միջոցառումներ` սարքավորման հուսալիության բարձրացման համար: Նորոգատեխնիկական սպասարկման համակարգի սարքերի ՇՓ-ի և կառուցվածքի, ՊԳՊ-ի կազմի սարքավորման կատարելագործման մասին առաջարկությունները շահագործող կազմակերպությունները կազմակերպություն են ուղարկում:

438. Եթե արտադրանքի հուսալիության փաստացի ցուցանիշները ցածր են ՇՓ-ում նշվածներից, այն չի համապատասխանում ՆՏՓ-ին և հաշվվում է ոչ պիտանի: Այդ դեպքում շահագործող կազմակերպությունը մատակարարողներին ներկայացնում է պահանջներ` արտադրատեխնիկական նշանակության արտադրանքի մատակարարման կանոնադրությանը համապատասխան:

439. Տեխնիկական միջոցների շահագործման հուսալիության պահպանումը և դրանց ընթացիկ նորոգման ժամկետի կրճատումն ապահովվում են նյութերի նվազող պաշարների և ՊԳՊ-ի լրակազմերի առկայությամբ: Անվանացանկը, նորմատիվները, պահման տեղերն ու պայմանները, նյութերի և ՊԳՊ-ի չնվազող պաշարների վերականգնումն ու օգտագործման կարգը որոշվում են ՇՓ-ով և այլ նորմատիվային փաստաթղթերով:

440. ՊԳՊ-ի օգտագործման և դրա հետ վարվելու կարգը որոշվում է ՇՓ-ով: ՊԳՊ-ի դուրսգրումն իրականացվում է ճարտարագետի կողմից հաստատված արձանագրերով: 

 

42. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ 

 

441. Տեխնոլոգիական գործընթացների չափումների միասնականության ապահովումը սահմանում է մեթոդական և կազմակերպչական հիմքերը, տեխնիկական միջոցները, կանոնները և նորմերը, որոնք ապահովում են չափումների միասնականությունը և պահանջվող ճշտությունը` «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

442. Տեխնոլոգիական գործընթացի և սարքավորման աշխատանքի ռեժիմի պարամետրերը չափվում են անհատականորեն՝ չափումների միջոցներով (ՉՄ) կամ ավտոմատացման, հեռուստամեխանիկայի կամ ԱԿՀ-ի չափիչ կապուղիներով (ՉԿ):

443. Կազմակերպություններում չափագիտական ծառայությունը գլխավորում է գլխավոր չափագետը, որը ենթարկվում է գլխավոր ճարտարագետին: Կազմակերպություններում չափագիտական ապահովումը դրվում է ՀՉՍ և Ա ծառայության և այլ ստորաբաժանումների մասնագետների վրա:

444. Ավտոմատիկայի, հեռուստամեխանիկայի համակարգերի և ԱԿՀ համակարգերի ՉԿ-ները պետք է ստուգված լինեն ստորաբաժանման չափագիտական ծառայության կողմից՝ օգտագործելով ստուգման և չափումների մեթոդները:

445. ՉՄ-ները, որոնք շահագործվում են այնպիսի պայմաններում, որոնք տարբերվում են դրանցից, որոնց համար նորմավորված են դրանց չափագիտական բնութագրերը, պետք է ատեստավորվեն: Ատեստավորման արդյունքները գրառվում են ՉՄ ՇՓ-ում:

446. ՉԿ-ները և ՉՄ-ները բաժանվում են 3 խմբի`

1) պարտադիր պետական չափագիտական հսկողության ոլորտում գտնվող՝ նախատեսված պարամետրերի չափումների համար՝ նյութական արժեքների, վառելիքի և էներգիայի հաշվառման ժամանակ փոխադարձ հաշվարկների, շրջակա միջավայրի պահպանության և աշխատանքային անվտանգության ապահովման համար.

2) պարտադիր գերատեսչական ստուգման ենթակա՝ նախատեսված տեխնոլոգիական գործընթացի և սարքավորման ռեժիմների պարամետրերի չափումների համար, որոնք որոշում են կառավարող օբյեկտի տեխնիկատնտեսական արդյունավետությունը.

3) ցուցչի դեր կատարողներ՝ նախատեսված պարամետրերի փոփոխությանը հետևելու համար, առանց նորմայավորված ճշտության արդյունքի գնահատման:

447. ՉՄ-ների ստուգաչափումն իրականացվում է չափումների միասնականության ապահովման համակարգի ստանդարտներով` միջստուգաչափական ժամանակամիջոցի ընթացքում` Չափագիտության ազգային մարմնի կողմից սահմանված պարբերականությանը համապատասխան:

448. ՉՄ-ների և ՉԿ-ների ստուգումն անցկացվում է կազմակերպության չափագիտական ծառայության կողմից, ԳՕՍՏ 8.513 պահանջներին համապատասխան, ըստ կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված ժամկետացանկի:

449. Ցուցիչները և ցուցչային ՉԿ-ների չափագիտական հսկման ենթակա չեն, դրանց սարքինության ստուգումը տեխնիկական սպասարկման անցկացման ժամանակ իրականացնում է ՀՉՍ և Ա ծառայությունը:

450. Սպասարկման կարգը սահմանվում է կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված հրահանգով: Ինդիկատորային ՉՄ-ի և ՇՓ-ի վրա պետք է դնել նշանակում «Ի»: 

 

43. ԿԱՊԸ 

 

451. Կապի միջոցները ՄԳ-ի անբաժանելի մասն են և մտնում են գազի փոխադրման գործընթացի հսկման և կառավարման միջոցների համալիրի մեջ: ՄԳ-ի վրա նախատեսում է օպերատիվ և տեխնոլոգիական կապ:

452. Օպերատիվ և տեխնոլոգիական կապի կազմի մեջ մտնում են կենտրոնական, շրջանային, գծային կարգավարական կապերը, ցանցային խորհրդակցությունների կապը, տվյալների հաղորդումը հեռուստամեխանիկայի և ԱԿՀ-ի համար, ներօբյեկտային կապը:

453. Տեխնոլոգիական կապի կազմի մեջ մտնում են հեռավոր հեռախոսային և հեռագրական կապը, հանրապետական ելք ունեցող տեղական հեռախոսային կապը:

454. Մայրուղային գազատարներում կապը կազմակերպվում է մայրուղային գազատարների տեխնոլոգիական կապի նկատմամբ գործող ընդհանուր պահանջներին համապատասխան: Դրա կազմակերպման համար օգտագործվում են մալուխային, ռադիոմալուխային, օդային և ռադիոռելեային կապի գծերը, ինչպես նաև գերկարճալիք (ԳԿԱ) ռադիոկայանների կառույցները:

455. Մայրուղային կապի միջոցների շահագործման մեթոդական և տեխնիկական ղեկավարությունն իրականացնում են կազմակերպության համապատասխան բաժինները:

456. Կապի միջոցների տեխնիկական շահագործումն իրականացնում է կապի ծառայությունը կամ արտադրական ստորաբաժանումը (արտադրատեխնոլոգիական կապի արտադրամաս):

457. Կապի հատուկ միջոցներ (ռադիոկայաններ և այլ) կիրառող աշխատողները պետք է ունենան դրանց օգտագործման թույլտվություն, որը տրվում է արտադրական ստորաբաժանման կողմից որոշված կարգով: Կապի ծառայության անձնակազմը պարտավոր է հսկել կապի միջոցների օգտագործման ճշտությունը, վարել աշխատանքում թույլ տրված խախտումների և ընդհատումների հաշվառումը:

458. Կապի գծերի վնասվածքների դեպքում դրանք վերականգնում են հետևյալ հաջորդականությամբ՝ շրջանային կարգավարական կապ, կազմակերպության կարգավարական կապ, ԿԿԿ-ի կարգավարական կապ, կազմակերպության ցանցային խորհրդակցական կապ, տվյալների հաղորդման կապուղիներ:

459. Բլոկ-տուփերը, պահարանները և այլ կառույցները, որոնք նախատեսված են ԿԿ-ի և գծային մասի բաց օբյեկտների կապի սարքավորման տեղադրման համար, պետք է ունենան մակագրություններ` օբյեկտի պատկանելության նշանակումներով, պահվեն սարքին վիճակում, և սարքերը պետք է հուսալիորեն պաշտպանեն արևային ճառագայթման և մթնոլորտային տեղումների ուղղակի ազդեցությունից:

460. Պետք է բացառվի նշված միջոցներին կողմնակի անձանց ազատ մոտեցումը: Ուղեգծային պայմաններում շահագործման համար նախատեսված բլոկ-տուփերի և տաղավարների համար, որպես կանոն, ցանկապատում չի պահանջվում:

461. Կապի վթարային միջոցները և դրանց առբերման միջոցները պետք է պահվեն սարքին և լրակազմված վիճակում: Դրանց նորոգման ժամկետները համաձայնեցվում են կազմակերպության հետ: 

 

44. ԾԱԽՍԱՉԱՓԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԸ 

 

462. Մայրուղային գազատարների ծախսաչափային հանգույցները նախատեսված են փոխադրման, պահման և բաշխման օբյեկտներում գազի ծախսի և քանակական հաշվարկի համար:

463. Ըստ նշանակության` մայրուղային գազատարների օբյեկտների ծախսաչափային հանգույցներն ստորաբաժանվում են` տնտհաշվարկային և ստուգողական: Գազի փոխադրման օբյեկտների տնտհաշվարկային ծախսաչափային հանգույցները նախատեսված են գազի ծախսի և պարամետրերի չափման համար: Չափման արդյունքներն օգտագործվում են գազ մատակարարողի և օգտագործողի միջև փոխադարձ ֆինանսական հաշվարկների համար: Տնտհաշվարկային ծախսաչափային հանգույցները կառուցվում են մատակարարողի տարածքում և գտնվում են դրանց հաշվեկշռում:

464. Ստուգողական ծախսաչափական կետերը նախատեսված են տեխնոլոգիական նպատակների համար օգտագործվող գազի ծախսի չափման համար: Չափման արդյունքները չեն կարող օգտագործվել ֆինանսական հաշվարկների համար` անկախ դրանց տեխնիկական մակարդակից, օգտագործվող մեթոդներից և չափման միջոցներից:

465. Ծախսաչափային հանգույցների տեխնոլոգիական մասի, չափիչ մասի տեխնիկական միջոցների և սարքերի կառուցվածքային կատարումն ու մոնտաժը պետք է համապատասխանեն գործող նորմատիվային տեխնիկական փաստաթղթերի պահանջներին:

466. ԳԲԿ-ները, ինչպես նաև օգտագործողների սեփական կարիքների համար գազի ծախսի չափման փոքր թողունակության ծախսաչափային հանգույցները կարող են նախագծվել պարզեցված տեխնոլոգիական սխեմայով՝ չափիչ գծի տեսքով, որը հագեցված է անհրաժեշտ չափիչ միջոցներով:

467. Ծախսաչափային հանգույցները տեղադրում են`

1) գազատարի գծային մասում՝ գազատարների համակարգի հանգուցային կետերում, գազի մատուցման - ընդունման մասերում, մայրուղային գազատարների վերջնական տեղամասերում,

2) ԿԿ-ում` սեփական կարիքների համար օգտագործվող գազի մատակարարման տեղերում,

3) ԳՍՊ-ում` գազի մղման և վերցման դեպքում, սեփական կարիքների համար գազի տրման տեղերում,

4) ԳԲԿ-ում` արտադրական և կենցաղային սպառողներին գազ մատակարարելու ժամանակ:

468. Ծախսաչափային հանգույցների սարքերը պետք է պաշտպանված լինեն մթնոլորտային և մեխանիկական ազդեցություններից՝ հաշվի առնելով շահագործական փաստաթղթերի պահանջները:

469. Ծախսաչափային հանգույցներն ստորաբաժանումների հետ պետք է ապահովված լինեն հեռախոսային և այլ տիպի կապերով:

470. Ծախսաչափային հանգույցների շինություններում օդափոխությունը պետք է պահել սարքին վիճակում:

471. Ծախսաչափային հանգույցների շենքը և տեխնոլոգիական սարքավորումը պետք է պաշտպանված լինեն կայծակի ուղղակի հարվածներից, դրա երկրորդային դրսևորումներից և ստատիկ էլեկտրականությունից: Օգտագործվող շանթարգելները, շենքի հողանցումը և այլ սարքերը պետք է համապատասխանեն գործող հրահանգների պահանջներին և պարբերաբար պետք է ստուգվեն:

472. Ծախսաչափային հանգույցների շահագործումը և տեխնիկական սպասարկումն իրականացնում է ՀՉՍ և Ա ծառայությունը` ՆՏՓ-ին և սույն ՏԿ-ին համապատասխան: Ծախսաչափային հանգույցներին վերաբերող հիմնական և պարտադիր տեխնիկական փաստաթղթերն են՝

1) գործադիր տեխնիկական փաստաթղթերը.

2) ծախսաչափիչ համակարգի վկայականը.

3) յուրաքանչյուր չափիչ գծի ուղիղ տեղամասերի և նեղացնող սարքերի պարբերական ստուգման արձանագրությունները.

4) ստուգաչափման, միջոցների ու սարքերի չափումների պարբերական և արտահերթ ստուգումների արձանագրությունները.

5) ծախսաչափային չափիչ համակարգերում օգտագործվող միջոցների և սարքերի, այդ թվում` հարթաչափերի տեղեկաթերթիկները

6) հարթաչափերի պարբերական ստուգաչափման մատյանը.

7) տեխնոլոգիական և չափիչ մասերի սկզբունքային սխեման:

473. Ծախսաչափային համակարգի վկայականը կազմում է կազմակերպության ՀՉՍ-ի ծառայությունը՝ չափիչ գծերի, տեխնոլոգիական մասի և չափիչ միջոցների բնութագրերի ու պարամետրերի հիման վրա:

474. Չափման միջոցների սպասարկումը, ելակետային տվյալների հավաքումը, նեղացնող սարքերի հաշվարկը, դիագրամների մշակումը և գազի քանակի որոշումն իրականացնում է ՀՉՍ-ի ծառայությունը:

475. Գազի քանակի որոշվում և չափվում է միասնական մեթոդական և նորմատիվային տեխնիկական փաստաթղթերով:

476. Տնտհաշվարկային ծախսաչափային հանգույցները ենթարկվում են արտահերթ ստուգումների և ստուգականչերի` հետևյալ դեպքերում՝

1) շահագրգիռ կողմի պահանջով,

2) չափման սարքերի և միջոցների սարքին վիճակի ստուգումների համար,

3) դրանք նորոգելուց և պահելուց հետո շահագործման մտցնելու ժամանակ,

4) չափման միջոցների ստուգականչերի և չափիչ գծերի ստուգումների արդյունքների հսկման համար,

5) դրոշմի, կնիքի վնասման կամ չափիչ միջոցների և սարքավորման պարբերական ստուգումների անցկացումը հաստատող փաստաթղթերի կորստի դեպքում:

477. Վիճելի հարցերը, որոնք վերաբերում են գազի ծախսի և քանակի չափմանը, ծախսաչափային հանգույցների շահագործման ժամանակ լուծվում են արտահերթ ստուգականչերի անցկացման միջոցով, ԳՕՍՏ 8.513-ին համապատասխան: 

 

45. ՀԵՌՈՒՍՏԱՄԵԽԱՆԻԿԱՆ 

 

478. Հեռուստամեխանիկայի համակարգերը նախատեսված են մայրուղային գազատարի տեխնոլոգիական սարքավորման աշխատանքի ռեժիմի մասին տեղեկությունների հավաքման, առաջնային մշակման և վերահեռարձակման համար:

479. Հեռուստամեխանիկայի համակարգերի շահագործման մեթոդական և տեխնիկական ղեկավարումն իրականացնում է կազմակերպության արտադրական բաժինը: Ստորաբաժանումներում հեռուստամեխանիկայի համակարգերի տեխնիկական շահագործումն իրականացնում են կապի և հեռուստամեխանիկայի ծառայությունը (տեղամաս, խումբ) ու ՀՉՍ և Ա-ի հաշվառման ծառայությունը (խումբը)՝ պարտականությունների բաշխմանը համապատասխան:

480. Շահագործող ծառայությունների հիմնական խնդիրներն են՝

1) հեռուստամեխանիկայի գծային և կայանային սարքերի պահպանումը սարքին վիճակում.

2) հեռուստամեխանիկայի սարքավորման վնասվածքների ժամանակին հայտնաբերումը և վերացումը.

3) հեռուստամեխանիկայի գծային և կայանային սարքերի` ժամանակին տեխնիկական սպասարկումը:

481. Հեռուստամեխանիկայի համակարգերը շահագործող անձնակազմը պարտավոր է՝

1) ամեն օր վերահսկել հեռուստամեխանիկայի սարքերի աշխատանքը, վիճակը և հեռուստամեխանիկայի սարքերի վնասվածքների մատյանում հերթապահ կարգավարների գրանցումները.

2) միջոցներ ձեռնարկել հայտնաբերելու սարքերի անկանոն աշխատանքի պատճառները և վերացնել վնասվածքները.

3) իրականացնել սարքերի տեխնիկական սպասարկումն օբյեկտներում.

4) գրանցել դրանց արդյունքները հեռուստամեխանիկայի սարքերի վրա կատարվող աշխատանքների մատյանում.

5) ապահովել տեխնիկական փաստաթղթերի առկայությունը և անհրաժեշտ վիճակը.

6) մասնակցել շահագործման հանձնվող հեռուստամեխանիկայի սարքերի տեղադրմանը, կարգավորմանը և ընդունմանը:

482. Հեռուստամեխանիկայի հարմարանքները և սարքերը պետք է պաշտպանված լինեն մթնոլորտային և մեխանիկական ազդեցություններից՝ հաշվի առնելով շահագործման փաստաթղթերի պահանջները:

483. Հեռուստակառավարող օբյեկտներում հեռուստամեխանիկայի սարքերը պետք է անջատվեն ընդհանուր բանալիով, որը հեռուստամեխանիկայի սարքերն աշխատանքից դուրս է բերում միայն հեռուստակառավարման, հեռուստակարգավորման մասերում կամ ամբողջությամբ: Հեռուստակարգավորող սարքավորման անցումը տեղական կառավարման և հակառակը` կարող է իրականացվել միայն կարգավարի կամ այլ պատասխանատու անձի թույլտվությամբ: Երկարատև անջատումն իրականացվում է ստորաբաժանման ղեկավարի թույլտվությամբ:

484. Հեռուստակառավարման սարքերը պետք է բացառեն կառավարվող սարքավորման սխալ անջատումը (միացումը): Հեռուստամեխանիկայի սարքերի և վահանների հավաքման ժամանակ սեղմակները, որոնց միացումը կարող է առաջ բերել սարքավորման անջատում (միացում), իրար կողքի չեն կարող տեղադրվել:

485. Հեռուստամեխանիկայի համակարգն սպասարկող օպերատիվ անձնակազմը տեխնոլոգիական հրահանգներում նշված պարբերականությամբ, բայց ոչ պակաս, քան հերթափոխում 1 անգամ, պետք է ստուգի դրա գործելու ճշտությունը` բոլոր ՀԿ-ներին ստուգողական կանչ ուղարկելով:

486. Հեռուստամեխանիկայի համակարգերի տեխնիկական սպասարկումը կատարվում է շահագործող անձնակազմի կողմից` գործող ՆՏՓ-ին և սույն ՏԿ-ին համապատասխան, ամբողջ ծավալով և պարբերականությամբ՝ համաձայն ՇՓ-ի: ԳԲԿ-ի և գազատարների գծային մասերում տեղադրված հեռուստամեխանիկայի սարքերը` եռամսյակում մեկ անգամից ոչ պակաս պետք է փորձարկվեն` դրանց համակցված տեխնոլոգիական սարքավորման աշխատանքի հետ համատեղ:

487. Առանձին դեպքերում, երբ սարքավորման վիճակի անմիջապես փոփոխմամբ անհնար է կառավարման և ազդանշանման նպատակների ստուգումը, պետք է իրականացվի սարքավորման աշխատանքի նմանակում` առավելագույնս մոտեցված իրական պայմաններին: Ստուգման և փաստաթղթերի ձևակերպման կարգը և պարբերականությունը որոշվում են կազմակերպության կողմից: 

 

46. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ 

 

488. Շահագործող կազմակերպությունները պետք է ունենան տեխնիկական փաստաթղթեր:

489. Տեխնիկական փաստաթղթերի կազմի մեջ պետք է մտնեն՝

1) շինարարության ավարտից հետո ընդունված տեխնիկական գործադիր փաստաթղթերը.

2) տեխնիկական միջոցների շահագործական փաստաթղթերը.

3) տեղեկատվական և ծրագրային ապահովման փաստաթղթերը տրված` նախագիծը մշակողի կողմից.

4) ՆՏՓ-ն` ըստ կազմակերպության կողմից որոշված ցուցակի.

5) արտադրական և տեխնիկական հրահանգները.

6) հակահրդեհային և տեխնիկական անվտանգության հրահանգները.

7) նորոգատեխնիկական սպասարկման և չափագիտական ապահովման ծրագիր-ժամկետացանկերը,

8) տեխնիկական միջոցների հաշվարկի, ստուգման և ստուգականչի մատյանները:

490. Շահագործման և նորոգատեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերը կարգաբերող կազմակերպության կողմից փոխանցվում են կազմակերպության շահագործող ստորաբաժանմանը:

491. Պաշտոնական և տեխնոլոգիական հրահանգները մշակվում են ստորաբաժանման կողմից` հաշվի առնելով տեխնիկական միջոցների շահագործման պատասխանատու ծառայությունների կողմից օրացուցային տարվա համար պատրաստված նախագծային փաստաթղթերը, և հաստատվում են ստորաբաժանման գլխավոր ճարտարագետի կողմից:

Պարտադիր են հետևյալ ժամկետացանկերը՝

1) տեխնիկական միջոցների սպասարկման.

2) տեխնիկական միջոցների նորոգման՝ ըստ նորոգման տեսակների (միջանկյալ, հիմնական).

3) ՉՄ-ի ստուգաչափման, որը պետք է համաձայնեցված լինի Ստանդարտացման ազգային մարմնի հետ:

492. Կողմնակի կազմակերպությունների կողմից նորոգատեխնիկական սպասարկման ժամանակ այդ աշխատանքների համար ժամկետացանկերը կազմվում են առանձին և պետք է համաձայնեցվեն կատարողների հետ:

493. Շահագործող ստորաբաժանումների ծառայություններում պարտավոր են վարել հետևյալ մատյանները՝

1) տեխնիկական սպասարկման և նորոգման.

2) չափման համակարգերի և միջոցների ստուգաչափման արդյունքների գրանցման: 

 

X. ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ 

 

47. ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ 

 

494. Գազամատակարարման միասնական համակարգի օպերատիվ-կարգավարական կառավարումն իրականացվում է գազամատակարարման միացյալ համակարգի կենտրոնական կարգավարական կառավարման (ԳՄՀ ԿԿԿ) կողմից, կազմակերպությունների ԿԿԾ-երով, որոնք օպերատիվ կարգով ենթարկվում են ԳՄՀ ԿԿԿ-ի:

495. ԳՄՀ ԿԿԿ-ն պետք է ՝

1) ապահովի տնտեսության և բնակչության` գազով անընդմեջ մատակարարումը` ծրագրով նախատեսված ծավալներով.

2) կազմակերպության ԿԿԾ-ի հետ համատեղ ամեն կերպ նպաստի գազի վերամշակման, փոխադրման ծրագրերի կատարմանը վառելիքաէներգետիկական պաշարների նվազագույն ծախսումների պայմաններում.

3) որոշի գազի միջհամակարգային հոսքահաղորդման ծավալները` համաձայն ծրագրերի և գազի բաշխման լրացուցիչ առաջադրանքների.

4) մշակի ԳՄՀ-ի գազի փոխադրման սխեման, որն ապահովում է ստորգետնյա պահեստարաններից գազի մղման և առման առավելագույն մակարդակը.

5) վերլուծի փաստացի ռեժիմների շեղումների պատճառները` առաջադրվածներից, մշակի միջհամակարգային հոսքահաղորդման լավարկման առաջարկություններ՝ գազատարների աշխատանքի ռեժիմների հաշվառմամբ.

6) հսկի բոլոր սպառողների` գազի ծրագրային մատակարարումներն ըստ կնքված պայմանագրերի.

7) ապահովի տրված գազի հոսքերը` մայրուղային գազատարների աշխատանքի լավարկված ռեժիմների դեպքում.

8) յուրաքանչյուր օր կազմի գազի մուտքի հաշվեկշիռները և բաշխումն սպառողներին՝ հաշվի առնելով կազմակերպության սեփական կարիքները.

9) հաշվարկի գազի պաշարը գազատարներում` ըստ փաստացի ճնշումների, հսկի գազի որակը.

10) վերլուծի և հայտնաբերի գազամատակարարման համակարգերի թերությունները՝ ձմռան աշխատանքի արդյունքների հիման վրա, մշակի դրանց վերացման առաջարկություններ.

11) ընդունի օպերատիվ որոշումներ ստորգետնյա պահեստարաններից գազի առման կամ մղման փոփոխությունների վերաբերյալ.

12) մշակի համատեղ ժամկետացանկեր` ԳՄՀ-ի օբյեկտներում ծրագրային-կանխարգելիչ նորոգման աշխատանքների համար` ըստ կազմակերպությունների հայտերի.

13) քննարկի կազմակերպության հայտերը և թույլտվություններ տա սարքավորումն ու կառույցներն ստուգման, նորոգման, վերակառուցման փորձարկման համար աշխատանքից դուրս բերելու՝ այն դեպքերում, երբ դա հանգեցնում է գազի հոսքի և մատակարարումների փոփոխության կամ արտահանման կրճատման, գազի ԳՍՊ-ի մղման,

14) մասնակցի ԳՄՀ-ի նախագծերի ու միջոցառումների մշակմանը և իրականացմանը, այդ թվում՝ ուղղված նրա աշխատանքի հուսալիության բարձրացմանը.

15) մասնակցի ԳՄՀ-ի կարգավարական կառավարման ավտոմատացված համակարգի զարգացման ուղիների որոշմանը և կազմակերպական հագեցման ներդրմանը.

16) իրականացնի օպերատիվ հսկողություն գազատարի գծային մասի հիմնական նորոգման ընթացքի նկատմամբ:

496. Կազմակերպության ԿԿԾ-ն պետք է ՝

1) ԳՄՀ ԿԿԿ-ի հետ համատեղ գործողություններով ապահովի ծրագրերի, առաջադրանքների և սպառողներին գազի փոխադրման մատակարարման պայմանագրային պարտավորությունների կատարումը.

2) կազմակերպության սահմաններում իրականացնի մայրուղային գազատարների և դրա հատվածների աշխատանքի ռեժիմի օպերատիվ կառավարումը,

3) ժամանակին ԳՄՀ ԿԿԿ-ին տա տեղեկատվություն գազատարների դասավորության բոլոր փոփոխությունների (նոր հզորությունների մուտք, որոշ հատվածները նորոգման կանգնեցնելու) և սահմանափակող պարամետրերի մասին` գլխամասային հաշվողական կենտրոնի տվյալների բազայի ժամանակին ճշգրտման համար.

4) կազմակերպության օբյեկտներում մշակի ծրագրականխարգելիչ աշխատանքների համալիր և այն համաձայնեցնի ԳՄՀ ԿԿԿ-ի հետ.

5) դիտարկի հայտերը, աշխատանքների ծրագրեր-ժամկետացանկերը և թույլտվությունների հանձնումը` ԳՄՀ ԿԿԿ-ի տեղեկացմամբ, եթե դա հանգեցնում է գազի փոխադրման ժամկետացանկի խախտմանը, նորոգելու, վերակառուցելու և փորձարկելու նպատակներով սարքավորման և կառուցվածքների կանգնեցմանը.

6) իրականացնի ստորաբաժանման օպերատիվ անձնակազմի (կարգավար կամ հերթափոխային ճարտարագետ) ղեկավարությունը.

7) վթարի առաջացման դեպքում անի կարգադրություններ մայրուղային գազատարի գծային հատվածը փակող արմատուրի փոխարկման մասին.

8) կատարի հիդրավլիկական արդյունավետության վերլուծություն և անի կարգադրություններ մաքրող սարքերի բացթողումների կամ մեթանոլի լցման մասին.

9) հսկի գազի մատակարարման մասին կնքված պայմանագրերի ճիշտ կատարումը` հաշվի առնելով փոփոխվող պայմանները (ճնշումը գազահանքում, գազատարներում, հոսքի բազայի փոփոխությունները և այլն).

10) իրականացնի վթարների վերացման ընթացքի նկատմամբ օպերատիվ հսկողություն.

11) հսկի գազատարի գծային մասի հիմնական նորոգման և վերակառուցման ընթացքը.

12) իմանա տարածաշրջանի մոտակա տարիների զարգացման հեռանկարները, տարածաշրջանում գազօգտագործման աճը` արդյունաբերության ճյուղերի կառուցվածքի, կոմունալ-կենցաղային սպառողների և բնակչության պահանջի հաշվառմամբ.

13) ունենա գազի անհավասարաչափ ծախսի տվյալներ` ըստ եռամսյակների և ամիսների.

14) անընդհատ ճշտի գազատարի դասավորությունը:

497. ՃԿ-ի, ԳՍՊ-ի, ԳԲԿ-ի սարքավորման և ստորաբաժանման սահմաններում գծային մասի ռեժիմի անմիջական կառավարումը և հսկողությունը, որպես կանոն, պետք է իրականացնի ստորաբաժանման կարգավարը (հերթափոխային ճարտարագետը): Կառավարումը պետք է իրականացվի միացյալ կարգավարական կետից, որը սարքավորված է կապի, հեռուստաազդանշանային հեռուստակառավարման, էլեկտրոնահաշվիչային և տեղեկատվական տեխնիկայի անհրաժեշտ միջոցներով ու օպերատիվ տեխնիկական փաստաթղթերով:

498. Ստորաբաժանման կարգավարի (հերթափոխային ճարտարագետի) օպերատիվ ենթակայության տակ պետք է գտնվի անձնակազմ, որն իրականացնում է սարքավորման աշխատանքի ռեժիմի անմիջական կառավարումը, այդ թվում` նաև սարքավորման, գազատարի առանձին հատվածների, ԳՍՊ-ի հորատանցքերի միացումը, անջատումը և արմատուրի փոխարկումը:

499. Ստորաբաժանման կարգավարը (հերթափոխային ճարտարագետը) պարտավոր է՝

1) կանխել սարքավորման և գազատարի գծային մասի աշխատանքը` թույլատրելիից բարձր պարամետրերի դեպքում.

2) հսկել գազատարի հատվածների և ճյուղավորումների հիդրավլիկական արդյունավետությունը.

3) վերլուծել սարքավորման և գծային մասի աշխատանքի վիճակը.

4) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հաստատված աշխատանքային ռեժիմի պահպանման համար (կարգադրություններ անել մեթանոլի լցման մասին և այլն).

5) անմիջապես հայտնել կազմակերպության կարգավարին գազատարի, ՃԿ-ի և ԳԲԿ-ի աշխատանքի ռեժիմների փոփոխությունների մասին:

500. Կազմակերպության և նրա ստորաբաժանումների հերթափոխային անձնակազմը պետք է աշխատի համապատասխան ստորաբաժանման ղեկավարության կողմից հաստատված ժամկետացանկերով:

501. Բոլոր կարգավարական ծառայությունները պետք է աշխատեն միևնույն համաձայնեցված ժամանակային գոտում: Կարգավարական շինություններում ժամանակի ցուցումը պետք է միևնույնը լինի մայրուղային գազատարի ամբողջ համակարգի համար:

502. Հերթափոխային անձնակազմի հերթափոխի ընդունում-հանձնումը պետք է գրանցվի մատյանում:

503. Հերթափոխի ընդունում-հանձնումը սարքավորման փոխարկման, գործարկման և կանգառի, վթարային իրավիճակների դեպքում, որպես կանոն, արգելվում է: Ընդունող հերթափոխը պետք է մասնակցի վթարի վերացմանը՝ ըստ ստորաբաժանման (կազմակերպության) ղեկավարության հայեցողության: Մայրուղային գազատարների աշխատանքի ռեժիմի հսկման և օպերատիվ կառավարման գործառությունն ու պարտականությունները ԿԿԾ-ի համար սահմանվում են ԳՄՀ ԿԿՎ-ի կողմից և լրացվում են կազմակերպության ղեկավարների, ստորաբաժանման կարգավարի (հերթափոխային ճարտարագետի) համար` ԿԿԾ-ի և ստորաբաժանման ղեկավարի կողմից:

504. Կազմակերպության կարգավարական ծառայությունները հիդրոօդերևութաբանական ծառայության մարմիններից կանոնավոր պետք է ստանան հետևյալ տվյալները՝

1) օդերևութաբանական տեղեկություններ (օդի ջերմաստիճանը և խոնավությունը, տեղումների քանակը, քամու արագությունը և ուղղությունը, սառցակալման առաջացումը, փոթորկային և ամպրոպային նախազգուշացումը).

2) օդերևութաբանական և հիդրոլոգիական կանխատեսումները, որոնք անհրաժեշտ են ՃԿ-ի և գազատարի մոտակա հատվածների շահագործման համար.

3) ՃԿ-ի տարածքում կատարվում են օդի ջերմաստիճանի և բարոմետրական ճնշման պարբերական չափումներ ու գրանցում (օրական` 4 անգամ): 

 

48. ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ 

 

505. Մայրուղային գազատարների աշխատանքային ռեժիմը որոշվում է գազի փոխադրման և բաշխման ծրագրերով, գազահանքի, ԳՍՊ-ի աշխատանքով, գործող և զարգացող գազափոխադրման համակարգերի տեխնիկական վիճակով, ինչպես նաև ԳՄՀ ԿԿՎ-ի և ԿԿԾ-ի ցուցմունքներով: Մայրուղային գազատարների և առանձին հատվածների աշխատանքի ռեժիմը պետք է նշանակվի և հսկվի` հաշվի առնելով սարքավորման և գծային մասի աշխատանքի պարամետրերի հաստատված սահմանափակումները:

506. Մայրուղային գազատարների աշխատանքի ռեժիմը մշակելիս` ԿԿԾ-ն պետք է կատարի հիդրավլիկական հաշվարկներ` հաշվի առնելով գազատարի տեխնիկական վիճակը և աշխատանքի ռեժիմի ժամկետացանկը (տարեկան, եռամսյակային, ամսական):

507. Գազատարի գծային մասը պետք է շահագործվի լավարկված ռեժիմներով կամ նշանակվի ԿԿԾ-ի կողմից՝ գազի ճնշման ու ջերմաստիճանի սահմանափակումներով, որոնք նշանակվում են փաստացի տեխնիկական վիճակի և շահագործման պայմանների հաշվառմամբ:

508. Թույլատրելի աշխատանքային ճնշումը գազատարի հատվածների համար կազմակերպության կողմից պետք է հաստատվի հավասար կամ նախագծայինից ցածր` հաշվի առնելով հետևյալ գործոնները`

1) գազատարի կոռոզիայի վիճակը,

2) շահագործմանը նախորդող ժամանակամիջոցի աշխատանքային պարամետրերը,

3) տեղամասի շահագործման տևողությունը,

4) աշխատանքների կատարումը պահպանման գոտիներում և մինչև շենքերը, կառույցները և օբյեկտները նվազագույն թույլատրելի հեռավորությունների գոտիներում, մարդկանց զգալի կուտակումների շրջանում (հարևան գծերի հիմնական նորոգման, գյուղատնտեսական աշխատանքների կատարման ժամանակ և այլն):

509. Գազի թույլատրելի աշխատանքային ճնշման բոլոր փոփոխությունների մասին ԿԿԾ-ի օպերատիվ կարգով պետք է տեղեկացնի ԳՄՀ ԿԿՎ-ին: Գազի թույլատրելի աշխատանքային ճնշման սահմանափակումները կարելի է մասնակիորեն կամ լրիվ կարգով վերացնել գազատարների հատվածների հուսալի շահագործումն ապահովող միջոցառումները կատարելուց հետո:

510. Ստորաբաժանման կարգավարը (հերթափոխային ճարտարագետը) պարտավոր է հսկել գազատարի գծային հատվածի, ԳԲԿ-ի միացող ճյուղավորումների աշխատանքային պարամետրերը և հիդրավլիկական արդյունավետությունը` ստորաբաժանման սահմաններում և հարևան հատվածներում օգտագործելով հեռուստամեխանիկայի և այլ միջոցներ ու եղանակներ: Վերլուծության արդյունքների հիման վրա կարգավարը պետք է միջոցներ ձեռնարկի գազատարի արդյունավետությունը բարձրացնելու, մեթանոլով լցնելու համար և այլն: 

 

49. ՕՊԵՐԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ 

 

511. Կազմակերպության կենտրոնական կարգավարական ծառայությունը պետք է ունենա հետևյալ փաստաթղթերը՝

1) պաշտոնական հրահանգներ.

2) գազատարի գծային մասի տեխնոլոգիական սխեման.

3) ՃԿ-ի, ԳՍՊ-ի, ԳԲԿ-ի սկզբունքային սխեման, տեխնոլոգիական կապակցումները.

4) էլեկտրամատակարարման համակարգի սկզբունքային սխեմաները.

5) գազատարի աշխատանքի օպերատիվ օրական մատյան.

6) ԳՍՊ-ի աշխատանքի, գազի օպերատիվ օրական հաշվարկի, գազատարի սահմանված կետերում գազի որակի հսկման, ընդունված և հաղորդված հեռախոսագրերի, հերթափոխի ընդունման-հանձնման մատյաններ.

7) լրացուցիչ օպերատիվ և տեխնիկական փաստաթղթեր` հաստատված կազմակերպության ղեկավարության որոշմամբ:

512. Ստորաբաժանումների կարգավարը (հերթափոխային ճարտարագետը) պետք է ունենա հետևյալ տեխնիկական փաստաթղթերը`

1) պաշտոնական և արտադրական հրահանգներ.

2) գազատարի հատվածի տեխնոլոգիական սխեման.

3) ՃԿ-ի, ԳՍՊ-ի, ԳԲԿ-ի տեխնոլոգիական սխեմաները.

4) ՃԿ-ի, ԳՍՊ-ի ջրամատակարարման և էլեկտրամատակարարման սխեմաները.

5) ՃԿ-ի, ԳՍՊ-ի, ԳԲԿ-ի աշխատանքի և սարքավորման թերությունների հաշվառման օպերատիվ օրական մատյանը.

6) կարգադրությունների, սարքավորման թերությունների մատյանները.

7) վթարային բրիգադի հավաքման և դուրս գալու սխեման.

8) ղեկավարության որոշմամբ՝ լրացուցիչ օպերատիվ և տեխնիկական փաստաթղթեր: 

 

50. ՎԹԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ 

 

513. Ճնշակային կայանում վթարի դեպքում կարգավարը (հերթապահ ճարտարագետը) պետք է ապահովի վթարի տեղափակումը, տեղյակ պահի ստորաբաժանման ղեկավարությանը և կազմակերպության կարգավարին, ինչպես նաև միջոցներ ձեռնարկի չխափանված սարքավորման բնականոն աշխատանքն ապահովելու համար:

514. Գազատարի գծային մասում վթարի առաջացման դեպքում ստորաբաժանման կարգավարը պարտավոր է դրա մասին զեկուցել ստորաբաժանման ղեկավարությանը, կազմակերպության կարգավարին և գործարկել վթարային բրիգադի հավաքման և դուրս գալու ծրագիրը:

515. Գազատարի վթարային հատվածի որոշումը և դրա տեղափակումը (անջատումը գործող գազատարից, գազի արտանետումը) կատարվում են կարգավարական ծառայության կողմից` օգտագործելով հեռուստամեխանիկայի միջոցները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ բրիգադն առաջնահերթ կարգով ուղարկելով ենթադրվող վթարային հատվածի փակիչ արմատուր՝ վթարը տեղափակելու համար:

516. Վթարի վերացման աշխատանքների ղեկավարությունը պետք է իրականացնի. տեղում՝ ստորաբաժանման ղեկավարը կամ նրա տեղակալը, կազմակերպության կարգավարական ծառայությունում՝ տնօրենը, գլխավոր ճարտարագետը կամ նրանց տեղակալները: Մինչև ստորաբաժանման ղեկավարի օբյեկտ ներկայանալը` նրա պարտականությունները վթարի տեղափակման և վերացման համար կատարում է ստորաբաժանման, ծառայության, արտադրամասի` պաշտոնով ավագ մասնագետը (ըստ վթարային օբյեկտի պատկանելության): Եթե վթարի վերացման համար անհրաժեշտ է կատարել մեծ ծավալով աշխատանքներ, ներգրավելով մի քանի ստորաբաժանումների անձնակազմերը, պաշարները և տեխնիկական միջոցները, կամ էլ նախատեսվող աշխատանքները տեխնիկապես բարդ են, ապա աշխատանքները տեղում պետք է գլխավորի կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակված կազմակերպության պատասխանատու ներկայացուցիչը:

517. ԳԲԿ-ում վթարի առաջացման դեպքում ստորաբաժանման կարգավարն անմիջապես զգուշացնում է գազի սպառողներին պահուստային վառելիքի անցնելու անհրաժեշտության մասին, զեկուցում է ստորաբաժանման ղեկավարությանը և կազմակերպության կարգավարին, կանչում վթարային բրիգադ և անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում վթարային վիճակում սպառողներին գազի հնարավոր առավելագույն մատակարարման համար:

518. ՃԿ-ի, ԳԲԿ-ի և մայրուղային գազատարներում բոլոր վթարների մասին կազմակերպության կարգավարները տեղեկացնում են ԳՄՀ ԿԿՎ-ի և պետգազհսկողության տեղական մարմիններին:

519. Վթարների, ավերվածությունների և վնասվածքների պատճառների մասնագիտական քննությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 580-Ն որոշմամբ սահմանված կարգով:

520. Վթարային իրավիճակի առաջացման դեպքում արտադրական միավորների և դրա ստորաբաժանումների անձնակազմի խնդիրներն են՝

1) վթարի տեղափակումը` անջատելով գազատարի, ՃԿ-ի, ԳԲԿ-ի, ԳՍԿՊ-ի վթարային հատվածը և դուրս թողնելով գազը.

2) վթարային բրիգադի տեղեկացումը, հավաքումը և ուղարկումը.

3) միջոցների ձեռնարկումը` բնակչության, մոտակա փոխադրական հաղորդակցուղիների և գազատարի հետ դրանց հատման տեղերի, ինչպես նաև քաղաքացիական և արդյունաբերական օբյեկտների անվտանգությունն ապահովելու համար.

4) սպառողներին գազի մատակարարման դադարեցման կամ դրանց ծավալների կրճատման մասին զգուշացումը.

5) անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը` աշխատանքում մնացած գազափոխադրման սարքավորման, գծային մասի և ԳՍՊ-ի առավելագույնս օգտագործման համար.

6) գազի մատակարարման սահմանափակումը կամ դադարեցումը չորակավորված կամ պահուստային վառելիք ունեցող սպառողներին.

7) վթարի մասին տեղական մարմիններին տեղեկացումը.

8) աշխատանքների կազմակերպումը` մոտակա տեղական կազմակերպությունների մարդկային, տեխնիկական և նյութական միջոցների ներգրավման ու օգտագործման համար,

9) պետավտոտեսչության աշխատողների մասնակցությամբ` վթարի վերացման վայր մեկնող վթարային տեխնիկայի ուղեկցման կազմակերպում,

10) մոտակա ավիակազմակերպությանն ավիացիոն տեխնիկայի օգտագործման վթարային հայտ ներկայացնելը,

11) վթարի վերացումը հնարավորինս կարճ ժամկետում:

521. Շահագործող կազմակերպությունների բոլոր աշխատողները վթարի առաջացման կամ դրա նշանների հայտնաբերման դեպքում պարտավոր են բոլոր միջոցները ձեռնարկել` վթարի վերացման համար, որպեսզի կանխեն սարքավորման, կառուցվածքների ավերումները և բացառեն սպասարկող անձնակազմին և բնակչությանն սպառնացող վտանգը:

522. Մեքենայական արտադրամասում, մղիչների սրահում, ԳՎԱ-ի պատսպարաններում, տեխնոլոգիական հաղորդակցուղիներում, փոշեորսիչների հրապարակներում, գազի ՊՎՄ-ի, ՃԿ-ի միացման հանգույցներում հրդեհի առաջացման կամ գազի հանկարծակի արտահոսքի դեպքում օպերատիվ անձնակազմը պետք է վթարային կարգով կանգնեցնի ճնշակային կայանը: Նման դեպքերում ԳԲԿ-ի և ԳՍՊ-ի կանգնեցման կարգը որոշվում է կազմակերպությունների հրահանգներով:

523. Գծային մասում, ՃԿ-ում, ԳԲԿ-ում, ԳՍՊ-ում վթարային իրավիճակ առաջանալու դեպքում` շահագործող արտադրական ստորաբաժանումները պետք է ունենան ազդարարման, հավաքման և գազատարի ուղեգիծ մեկնող վթարային բրիգադի ու տեխնիկայի մշակված և հաստատված ծրագիր:

524. Վթարի վայրն առաջինը տեղ հասած անձնակազմը պարտավոր է՝

1) կանխել վթարի գոտում կողմնակի անձանց և տեխնիկայի ներկայությունը, եթե վթարն առաջացել է երկաթուղու և ավտոմոբիլային ճանապարհների մոտ, արգելել փոխադրամիջոցների շարժումը,

2) ճշտել վթարի տեղը և չափերը,

3) կապվել կարգավարի կամ ստորաբաժանման ղեկավարի հետ, հայտնել վթարի տեղի և մոտավոր չափերի մասին,

4) եթե վթարն առաջացել է էլեկտրահաղորդման գծերի (ԷՀԳ), նավթանյութատարների, երկաթուղու և ավտոմոբիլային ճանապարհների մոտ, վթարի մասին հայտնել դրանց շահագործողներին:

525. Արգելվում է մարդկանց և տեխնիկայի` վթարի գոտուն մոտենալը` մինչև կապի ստեղծումը և վթարի լրիվ տեղափակման, գործող գազատարն անջատող փակիչ արմատուրի վրա անընդհատ հերթապահության կազմակերպման, անջատված հատվածի սահմաններում փակիչ արմատուրի պատահական և ինքնաբերաբար վերադասավորումը կանխող լրացուցիչ միջոցների իրագործման մասին տեղեկությունների ստացումը:

526. ՃԿ-ի միջև գծային հեռուստամեխանիկայով չսարքավորված գազատարի հատվածում վթարի տեղը որոշելու և դրա տեղափակման համար միաժամանակ երկու ՃԿ իրար ընդառաջ պետք է դուրս գան վթարային բրիգադներ: Բրիգադի շարժման երթուղին, մինչև ստորաբաժանման ղեկավարի գալը, համակարգվում է կարգավարական ծառայության կողմից: Այս դեպքում հավաքի և ուղեգիծ մեկնելու ծրագիրը գործարկվում է համապատասխան ստորաբաժանումներում:

527. Անկախ հեռուստամեխանիկայի համակարգի գործառման՝ վթարի վերացման ժամանակ անձնակազմը պարտավոր է լինել գազատարի անջատվող հատվածի մոտ և հսկել փակիչ արմատուրի փակումը, փականների և փականային հանգույցների մոտ կազմակերպել կապ և անընդհատ հերթապահություն, բացառել փականների ինքնաբերաբար կամ սխալ վերադասավորումը: Վթարային հատվածի փականների հեռուստակառավարման միջոցները` հսկող անձնակազմի գալուց հետո պետք է անջատել: 

 

51. ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՇՆԱՆ-ՁՄՌԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀՈՐԴԱՑՈՒՄՆԵՐԻՆ 

 

528. Գազատարների հուսալի և արդյունավետ շահագործումն աշնան-ձմռան շրջանում ապահովելու համար ստորաբաժանման ծառայությունների կողմից պետք է իրականացվի համապատասխան միջոցառումների համալիր, որը ձևակերպվում է պատրաստվածության տեղեկաթերթիկով: Պատրաստվածության տեղեկաթերթիկները կազմակերպությունների կողմից սահմանված ժամկետներում ստուգման արձանագրությունների հիման վրա տրվում են ստորաբաժանումներին:

529. Ստուգման արձանագրության հիման վրա տեղեկաթերթիկն ստորագրում են նախագահը, հանձնաժողովի անդամները, որը հաստատում է կազմակերպության տնօրենը: Պատրաստվածության տեղեկաթերթիկն ստորագրող անձինք պատասխանատու են դա տալու բոլոր պայմանների լրիվ և որակյալ կատարման համար:

530. Աշնան-ձմռան պայմաններում աշխատանքի պատրաստվածության տեղեկաթերթիկը պետք է տրվի միայն սարքավորման, տարածքի հաղորդակցուղիների, մայրուղային գազատարի օբյեկտների շենքերի և կառուցվածքի տեխնիկական վիճակին կազմակերպության կողմից ներկայացրած պահանջների կատարումից հետո: Հատուկ ուշադրություն պետք է դարձվի հրդեհամարման, ջրա-, ջերմա- և էլեկտրամատակարարման համակարգերի վթարային լուսավորության աշխատունակությանը, վառելիքաքսուքային նյութերի պաշարների, այդ թվում` ձմեռային տեսակների առկայությանը, գազի, ջրի, յուղի և այլ աշխատանքային հեղուկների արտահոսքի բացակայությանը:

531. Այն դեպքում, երբ ստորաբաժանումներն իրենցից անկախ պատճառներով ամբողջովին չեն կատարում տեղեկաթերթիկը տալու պահանջները, այդ տեղեկաթերթիկը տալու հարցը որոշվում է կազմակերպության կողմից:

532. Գազատարների շենքերի, կառույցների և օբյեկտների` գարնանային հորդացմանը նախապատրաստումը պետք է անցկացվի ստորաբաժանման կողմից մշակված ծրագրի համաձայն, որում պետք է նախատեսվեն՝

1) վթարային տեխնիկայի նախապատրաստումը, փակիչ արմատուրի և փականների վթարային փակման ավտոմատների ստուգումը.

2) գազատարի ուղեգծի դժվարամատչելի տեղերում անհրաժեշտ տեխնիկայով և նյութերով հագեցված ժամանակավոր հենակետերի կազմակերպումը.

3) վառելիքաքսուքային նյութերի և մեթանոլի անհրաժեշտ պաշարների ստեղծումը.

4) ստուգումը և անհրաժեշտության դեպքում ջրահեռացուցիչների ու ջրատարների կառուցումը.

5) ջրահեռացուցիչների, ջրատարների և ուրիշ կառույցների մաքրումը ջրաբերուկներից, ձյունից և սառույցից.

6) սառցակուտակումների հնարավոր տեղերում սառցաբեկերի նորոգումը.

7) գետերի և առուների կամուրջների նորոգումը.

8) բնահողային (ոչ ասֆալտի ծածկույթ ունեցող) ճանապարհների նորոգումը.

9) ջրային փոխադրամիջոցների նախապատրաստումը.

10) առավել պատասխանատու հատվածներում հերթապահ կետերի տեղադրումը` գազատարի և դրա կառույցների վնասվածքի վտանգը ժամանակին հայտնաբերելու համար, կապի և այլ միջոցառումների կազմակերպում, որոնք հորդացումների ժամանակ կապահովեն գազատարի անխափան աշխատանքը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան