Համարը 
թիվ 20-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2008.01.29/3(277) Հոդ.26
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
14.12.2007
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.12.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.02.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2013

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԿՇ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի ԹԻՎ 132-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 դեկտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 60307479

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

14 դեկտեմբերի 2007 թ.
ք. Երևան

թիվ 20-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԿՇ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի ԹԻՎ 132-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Օբյեկտների հիմնական միջոցների գործարկման և շինարարության իրականացման մասին» ձև թիվ 2-կշ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման մեթոդական ցուցումները` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 9-ի «Օբյեկտների հիմնական միջոցների գործարկման և շինարարության իրականացման մասին» ձև թիվ 2-կշ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման մեթոդական ցուցումները հաստատելու մասին» թիվ 132-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի փետրվարի 1-ից:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
2007 թ. դեկտեմբերի 14-ի
թիվ 20-Ն որոշմամբ

 

Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն  Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

 

«ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԿՇ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն մեթոդական ցուցումները սահմանում են «Օբյեկտների հիմնական միջոցների գործարկման և շինարարության իրականացման մասին» ձև թիվ 2-կշ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` տարեկան հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական աշխատանքների ֆինանսավորում իրականացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև վարկային ծրագրերի իրականացման գրասենյակները (որոնք շինարարական աշխատանքներ են իրականացնում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային և/կամ շնորհային միջոցների հաշվին), որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների համար հաշվետվությունը կազմում և ներկայացնում են տարածքային կառավարման մարմինները (մարզպետարանները):

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալության տեղական բաժանմունքին` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են փաստացի գներով` առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) և այլ նմանատիպ (անուղղակի) հարկերի: Նոր ստեղծված կազմակերպությունները հաշվետվությունները ներկայացնում են սկսած գրանցման օրից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների ծավալների համար:

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հաշվետվությունը կազմված է 8 բաժնից`

 

1. Հիմնական միջոցների գործարկումը և շինարարության իրականացումը

2. Շինարարության վերարտադրողական կառուցվածքը

3. Հիմնական միջոցների գործարկումը և շինարարության ծավալներն ըստ գործունեության տեսակների

4. Բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային և այլ շենքերի գործարկումը և շինարարության իրականացումը

5. Բնակելի շենքերում գործարկված բնակարանները (առանց սյունապահների, պատշգամբների, բնակարաններին կից ծածկապատշգամբների մակերեսի)

6. Գործարկված բնակելի շենքերի դասակարգումն ըստ հարկերի

7. Բնակելի շենքերի (առանց վերնակառույցների և ոչ բնակելի շենքերի, որոնք վերափոխվել են բնակելի շենքերի) շինարարության արժեքը ըստ պատերի տեսակների, սոցիալ-մշակութային նշանակության և այլ օբյեկտների (առանց կցակառույցների և վերնակառույցների) շինարարության արժեքը

8. Բնակելի շենքերի բարեկարգվածությունը ինժեներական կոմունիկացիոն ցանցերով

6.1-ին բաժնի «Հիմնական միջոցների գործարկում և շինարարության իրականացումը» 101 տողի 1 սյունակում լրացվում են շահագործման հանձնված օբյեկտների վերաբերյալ տվյալները հաշվետու տարվա համար, այդ թվում՝ 2-8 սյունակներում առանձնացնելով ըստ ֆինանսավորման աղբյուրների:

6.1. Գործարկված հիմնական միջոցների կազմի մեջ ներառվում են.

ա) ավարտված և հաշվետու տարում գործարկված կազմակերպությունների (լրիվ կամ ըստ առանձին հերթերի, արտադրամասերի, արտադրությունների), շենքերի և կառույցների, երկաթուղիների և ավտոմոբիլային ճանապարհների, օդանավակայանների, ծովային և գետային նավահանգիստների, խողովակաշարերի, կապի միջոցների, էլեկտրահաղորդման գծերի, գյուղատնտեսական օբյեկտների, ոռոգման, չորացման համակարգերի, ջրանցքների և հիդրոտեխնիկական կառույցների, հասարակական սննդի, առևտրի օբյեկտների և պահեստների, բնակելի շենքերի, գիտական հիմնարկների, լուսավորության, մշակույթի օջախների, առողջապահական, վարչական շենքերի, օժանդակ շենքերի և շինությունների արժեքը (ներառյալ կառուցապատման տարածքի բարեկարգման ծախսերը և կառուցվող օբյեկտների վրա կատարված այլ ծախսեր).

բ) գործարկված (շահագործման հանձնված) սարքավորումների, մեքենաների, տրանսպորտային միջոցների, ինչպես նաև ձեռք բերված գործիքների, գույքի արժեքը.

գ) կառուցվող օբյեկտի պահպանման, տեխնիկական վերահսկողության, ինչպես նաև նախագծային փաստաթղթերի պահանջների նկատմամբ հսկողության վրա կատարված ծախսերի արժեքը.

դ) ճարտարապետական, շինարարական նախագծման և կառուցվածքավորման (կոնստրուկտավորման) աշխատանքների արժեքը: Քաղաքների և այլ բնակավայրերի արտաքին բարեկարգման արժեքը և այլ ծախսեր:

6.2. Հիմնական միջոցների կազմում չեն ներառվում.

ա) շինարարական կազմակերպությունների վերադիր ծախսերի հաշվին շինարարության ընթացքում կառուցված ժամանակավոր շենքերի և կառույցների արժեքը.

բ) իրերի արժեքը, անկախ գնից, որոնց ծառայության ժամկետը մեկ տարուց չի անցնում.

գ) հատուկ հագուստի և կոշիկի ձեռքբերման ծախսերը՝ անկախ ծառայության ժամկետից.

դ) երկրաբանահետախուզական, հողաշինարարական և ծառատնկման աշխատանքների վրա կատարված ծախսերը, որոնք կապված չեն օբյեկտների շինարարության հետ.

ե) շենքերի, այլ հիմնական միջոցների ձեռքբերման վրա կատարված ծախսերը.

զ) շինարարության համար հատկացված տարածքում քաղաքացիներին պատկանող կառույցների և ծառերի դիմաց փոխհատուցման ծախսերը.

է) վաճառքի ժամանակ հաշվարկված հարկերի գումարները.

ը) ամփոփ նախահաշիվներում նախատեսված՝ շենքերի և շինությունների շահագործման համար կադրերի պատրաստման վրա կատարված ծախսերը.

թ) շինարարության ժամանակավոր դադարեցման վրա կատարված ծախսերը և այլն:

7.102 տողում լրացվում են կառուցվող և ընթացիկ տարում գործարկման ենթակա, ինչպես նաև հաջորդ տարի տեղափոխվող անավարտ օբյեկտների շինարարության վրա իրականացված շինարարության ընդհանուր ծավալները:

8.103 տողում՝ 102 տողից առանձնացվում են կառուցվող օբյեկտների շինարարության վրա կատարված շինմոնտաժային աշխատանքների ընդհանուր ծավալները:

Շինմոնտաժային աշխատանքների տեսակները.

շինարարական տարածքի նախապատրաստում,

շենքերի և շինությունների շինարարություն,

կապիտալ նորոգում` շենքերի (շինությունների), կառույցների կամ դրանց առանձին հատվածների ուժեղացման, վերականգնման, վերակառուցման, ինչպես նաև ֆիզիկական մաշվածության հետ կապված ինժեներատեխնիկական սարքավորումների փոխարինման և (կամ) վերականգնման աշխատանքները,

ընթացիկ նորոգում` շենքերի (շինությունների), կառույցների, ինժեներատեխնիկական սարքավորումների, ինչպես նաև դրանց առանձին հատվածների (մասերի) պահպանման, վնասվածքների վերացման և այլ պրոֆիլակտիկ աշխատանքներ,

շենքերի և շինությունների ճարտարագիտական սարքավորանքի տեղադրում,

հարդարման աշխատանքներ,

շինարարական սարքավորանքի վարձակալում սպասարկող անձնակազմի հետ,

Շինմոնտաժային աշխատանքների թվին են դասվում.

ա) մշտական և ժամանակավոր շենքերի և շինությունների կառուցման, ընդարձակման, վերափոխման աշխատանքները և դրա հետ կապված երկաթբետոնյա, մետաղական և այլ շինարարական կոնստրուկցիաների մոնտաժման աշխատանքները.

բ) նյութերի, կոնստրուկցիաների, պատրաստվածքների, սանիտարական և էլեկտրատեխնիկական սարքերի արժեքները, դրանց ձեռքբերման և շինհրապարակ տեղափոխման, ինչպես նաև սարքավորումների մոնտաժման ծախսերը.

գ) վերամբարձ կռունկների գծերի մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքները.

դ) ջրամատակարարման, ջրահեռացման (կոյուղու), ջեռուցման, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ (արտաքին և ներքին) ցանցերի կառուցման աշխատանքները.

ե) արտադրական կեղտաջրերի մաքրման և աղտոտումից մթնոլորտի պահպանման համար կառուցվող օբյեկտների վրա կատարվող աշխատանքները.

զ) կառուցապատման տարածքի, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի բարեկարգման ու կանաչապատման աշխատանքները.

է) ձմեռային պայմաններում կատարվող շինարարական աշխատանքների կատարման համար իրականացվող լրացուցիչ ծախսերը, բանվորների աշխատավարձի հավելավճարները (կապված բարձրլեռնային և հեռավոր շրջաններում կատարվող աշխատանքների հետ).

ը) շինարարական նորմաներում և կանոններում նախատեսված շինարարական այլ աշխատանքները և ծախսերը:

9. 104 տողում արտացոլվում են շինարարության նախահաշիվներում ներառված և չներառված, տեղադրում պահանջող և չպահանջող տեղական և արտասահմանյան արտադրության սարքավորումների և մեքենաների արժեքները:

Սարքավորումների տեղադրման աշխատանքներն են.

ա) տեխնոլոգիական, էներգետիկ, վերամբարձ տրանսպորտային, պոմպային-կոմպրեսորային և այլ սարքավորումների հավաքումը և շահագործման մշտական վայրում տեղադրումը.

բ) կոնստրուկտիվ բաղադրատարրերով (էլեմենտներով) սարքավորման հետ կապված սպասարկման հարթակների, տեխնոլոգիական մետաղական կոնստրուկցիաների տեղադրումը.

գ) ձմեռային պայմաններում սարքավորումների տեղադրման հետ կապված լրացուցիչ ծախսերը.

դ) սարքավորումների տեղադրման գնացուցակներում նախատեսված այլ աշխատանքները և ծախսերը:

Սարքավորումների, գործիքների, գույքի ձեռքբերման համար կատարված ծախսերի մեջ ներառվում են.

ա) սաքավորումների շինմոնտաժային ծախսերը.

բ) շինարարության նախահաշիվներում նախատեսված տեխնոլոգիական, էներգետիկ, վերամբարձ-տրանսպորտային և այլ սարքավորումների արժեքը.

գ) լաբորատորիաների, արհեստանոցների, ռենտգենային և բժշկական այլ աշխատասենյակների (կաբինետների) սարքավորումների արժեքները.

դ) շինարարության նախագծերում և նախահաշիվներում հաստատված ոչ ստանդարտ և կաթսաների օժանդակ սարքավորումների արժեքները.

ե) հաշվիչ տեխնիկայի, չափիչ և կարգավորիչ սարքերի, ավտոմատացման և կապի միջոցների, արտադրական գործիքների և տնտեսական գույքի, ինչպես նաև շինարարության նախահաշիվներով նախատեսված փոքրարժեք և արագամաշ առարկաների (գործիքներ, գույք, հագուստ) արժեքները.

զ) սոցիալական սպասարկման համար նախատեսված շենքերի և շինությունների սկզբնական կահավորման համար՝ նախահաշիվներով նախատեսված սարքավորումների, գործիքների, գույքի արժեքը (բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ, հանրակրթական դպրոցներ, հիվանդանոցներ և այլն).

է) շինարարության ամփոփ նախահաշիվներով նախատեսված այլ սարքավորումների ձեռքբերման վրա կատարված ծախսերը, նախահաշիվներում չներառված սարքավորումների, մեքենաների և մեխանիզմների արժեքները:

10. Շինարարության նախահաշիվներում ներառված չեն համարվում այն սարքավորումները (105 տող), մեքենաները և մեխանիզմները, որոնք ներառված չեն տվյալ ճյուղում գործող օբյեկտների վերափոխման, տեխնիկական վերազինման, ընդարձակման և հզորությունների պահպանման, ինչպես նաև նոր կազմակերպությունների շինարարության համար մշակվող նախագծանախահաշվային փաստաթղթերի մեջ:

Շինարարության նախահաշիվներում չներառված սարքավորումների թվին են դասվում.

երկաթուղային տրանսպորտի շարժակազմը, բեռնարկղերը (կոնտեյներները), մետրոպոլիտենի վագոնները, հեղուկ գազ տեղափոխող գլանատակառները (ցիստեռները), օդանավերը և քաղաքացիական օդային նավատորմի այլ ավիացիոն սարքավորումները, ծովային և գետային նավատորմերի նավերը և բեռնարկղերը, ավտոմոբիլները, ավտոբուսները, ճանապարհային տնտեսության և ավտոմոբիլային տրանսպորտի այլ մեքենաները և մեխանիզմները, տրամվայները և տրոլեյբուսները, փողոցների մաքրման մեքենաները և կոմունալ տնտեսության մեխանիզմները, շինարարական մեքենաները, մեխանիզմները, գույքը և գործիքները, ինչպես նաև շինմոնտաժային կազմակերպությունների տրանսպորտային միջոցները, վագոնները և կոնտեյներային տիպի այլ շինությունները, տրակտորները, կոմբայնները, առևտրական կազմակերպությունների հավաքող մեքենաները և տրանսպորտային միջոցները, փոստի տեղափոխման ավտոմեքենաները և երկաթուղային վագոնները, հորատման և երկրաբանահետախուզական կազմակերպությունների սարքավորումները, էներգագնացքները, շարժական դիզելային էլեկտրակայանները, ավտոխանութները և այլն.

105 տողում արտացոլվում են նաև կառույցների նախահաշիվներում չմտած բոլոր մեքենաների և սարքավորումների արժեքները, ինչպես նաև այն սարքավորումների, որոնք նախատեսված են ֆիզիկապես մաշված սարքավորումներին փոխարինելու համար:

11. Այն սարքավորումները, որոնք գործող օբյեկտների համար ձեռք են բերվում ներդրումների հաշվին, և որոնց համար շինարարության նախահաշիվ (գտնվում է վերափոխման և/կամ տեխնիկական վերազինման գործընթացում) դեռևս կազմված չէ, նախահաշիվներ չներառվող սարքավորումներ չեն համարվում և տարեկան հաշվետվության մեջ արտացոլվում են 104 տողում:

12. «Այլ աշխատանքներ և ծախսեր» տող 106-ում ցույց են տրվում շինմոնտաժային աշխատանքների ծավալի մեջ չներառված և պայմանագրային գնի մի մասը կազմող լրացուցիչ ծախսերը:

Այլ աշխատանքների և ծախսերի ծավալում ներառվում են.

ա) ճարտարապետական, շինարարական նախագծումը և կառուցվածքավորումը (կոնստրուկտավորումը) (ներառյալ հետագա տարիների շինարարության աշխատանքները և տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման ծախսերը), որոնք իրականացվում են շինարարության հաշվին, ինչպես նաև նախագծային կազմակերպությունների՝ հեղինակային հսկողությունը.

բ) նավթի, գազի և ստորերկրյա ջրերի արդյունահանման և հետախուզական հորատման աշխատանքները.

գ) թեք լանջերի վրա տեռասների պատրաստման և չորացում չպահանջող հողերի վրա մշակութատեխնիկական աշխատանքների համար կատարվող ծախսերը.

դ) ոչ գյուղատնտեսության ոլորտի կազմակերպությունների կողմից անասնահոտի ձեռքբերման ծախսերը.

ե) կառուցվող օբյեկտի շինարարության նախահաշվում նախատեսված կադրերի պատրաստման (ուսուցման) ծախսերը.

զ) հողահատկացման և դրա հետ կապված տեղափոխման (բացի տեղափոխման հետ կապված շինարարական աշխատանքները) ծախսերը.

է) հողօգտագործողներին հողի օգտագործումից ժամանակավորապես զրկելու համար առաջացած վնասների փոխհատուցման ծախսերը.

ը) պետության ու համայնքների կարիքների համար շինարարական աշխատանքների իրականացման նպատակով հողօգտագործողներից վերցված հողի փոխարեն նոր հողերի յուրացման վրա կատարված ծախսերը (բացի այդ նպատակի համար կատարված շինարարական աշխատանքների արժեքից).

թ) շինարարության ամփոփ նախահաշվով նախատեսված շինմոնտաժային աշխատանքներին չառնչվող այլ աշխատանքները և ծախսերը.

ժ) հեղինակային և տեխնիկական վերահսկողություն։

13. Տող 106-ից՝ 107 տողում առանձնացվում են ընթացիկ շինարարության և հետագա տարիների համար ճարտարապետական, շինարարական նախագծման և կառուցվածքավորման (կոնստրուկտավորման) աշխատանքների ծավալները: 107 տողում չեն արտացոլվում նախագծային կազմակերպությունների կողմից նախագծային փաստաթղթերի հսկողության և կառույցները սարքերով, սարքավորումներով և այլնով համալրելու (կոմպլեկտավորելու) համար կատարված ծախսերը: Նշված ծախսերը ցույց են տրվում 102 և 106 տողերում:

Շինարարության ծավալի մեջ չեն ներառվում.

ա) հիմնական գործունեության միջոցների հաշվին օբյեկտների գործարկման կարգավորման աշխատանքների վրա կատարված ծախսերը.

բ) սարքավորումների նախամոնտաժային ստուգումների և հայտնաբերված թերությունների վերացման համար կատարված ծախսերը (բացի ներդրումների հաշվին կատարվող ծախսերից).

գ) հիմնական գործունեության կամ պետական բյուջեի հաշվին աշխատանքների առանձին տեսակների վրա կատարված ծախսերը.

դ) հողային և անտառատնկման աշխատանքների ծախսերը, ինչպես նաև հիմնական գործունեության հաշվին հողերի բարելավման ծախսերը.

ե) խոտանի և անորակ կատարված աշխատանքների վերացման նպատակով կատարված ծախսերը: Շինարարական հրապարակ բերված կամ այնտեղ պատրաստված, բայց դեռ չտեղադրված դետալների, կոնստրուկցիաների, շինանյութերի արժեքները և այլ ծախսեր։

14. Անավարտ շինարարության ծավալները վերաբերում են օբյեկտների շինարարության սկզբից մինչև նրանց գործարկումը կատարված ծախսերի ընդհանուր գումարին և ներառում են կատարված շինմոնտաժային և այլ աշխատանքների, տեղադրված և դեռ չտեղադրված սարքավորումների արժեքը, կառուցապատման տարածքի յուրացման հետ կապված ծախսերը և այլ ծախսերը:

Անավարտ շինարարության մեջ գտնվող օբյեկտների թվին են դասվում այն օբյեկտները, որոնց շինարարությունը շարունակվում է, շինարարությունը դադարեցված, կոնսերվացված կամ լրիվ կանգնեցված է (բայց դուրսգրված չէ հաստատված կարգով), գտնվում է շահագործման մեջ (բայց ընդունման ակտը հաստատված չէ):

15. Շինարարության և այդ թվում շինմոնտաժային աշխատանքների դասակարգումն ըստ վերարտադրական կառուցվածքի համապատասխան ուղղությունների կատարվում է համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերում նշված շինարարության ձևի:

Եթե գործող օբյեկտի ընդարձակման և վերափոխման հետ միասին նախատեսվում է նաև տեխնիկական վերազինում, ապա ընդարձակման (վերափոխման) և տեխնիկական վերազինման տվյալները չեն գումարվում, այլ ցույց են տրվում անջատ` ըստ նշված համապատասխան ուղղությունների:

Այն դեպքերում, երբ գործող օբյեկտի ընդարձակման հետ միաժամանակ նախատեսվում է գործող ինչպես նաև հիմնական, օժանդակ և սպասարկող արտադրամասերի վերափոխում, ապա ընդարձակման և վերափոխման ցուցանիշները դասվում են վերարտադրական կառուցվածքի համապատասխան ուղղություններին:

16. Նախագծանախահաշվային փաստաթղթերով չնախատեսված և տեխնիկական վերազինմանը չվերաբերող օբյեկտների շինարարության, ընդարձակման և վերափոխման տվյալները լրացվում են տարեկան հաշվետվության բաժին 2-ի 202 տողի 6-րդ սյունակում: Այդ օբյեկտների թվին են դասվում արտադրական նշանակության առանձին օբյեկտները, ինժեներական ցանցերը, պահեստները, վարչական-կենցաղային կոմբինատները, գրասենյակները և կենցաղային շինությունները, հասարակական սննդի օբյեկտները, պրոֆիլակտիկ բուժման, հատուկ նշանակության օբյեկտները և այլն:

17. Բաժին 3-ում տվյալները դասակարգվում են ըստ գործունեության տեսակների (ըստ NACE դասակարգչի և ըստ ֆինանսավորման աղբյուրների: Մի քանի օժանդակ արդյունաբերական արտադրությունների դեպքում, դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ տվյալներն արտացոլվում են առանձին-առանձին:

Օրինակ, արդյունաբերական օբյեկտի օժանդակ գյուղատնտեսական արտադրությունը պետք է արտացոլվի «Գյուղատնտեսություն» գործունեության տեսակում, շինարարական օբյեկտի օժանդակ արդյունաբերական արտադրությունը` «Արդյունաբերություն» գործունեության տեսակում և այլն:

Շինարարական վերանորոգում իրականացնող կազմակերպությունների կողմից ընդարձակման, ձևափոխման, տեխնիկական վերազինման համար կատարված շինարարությունը ներառվում է հիմնական գործունեության այն արտադրական ճյուղերի ցուցանիշներում, որոնց դրանք սպասարկում են:

18. 302, 303, 316-319, 321-326 տողերի տվյալների համապատասխան սյունակների հանրագումարը հավասար է 301 տողի համապատասխան սյունակների գումարին:

3-րդ բաժնի 322-326 տողում չեն լրացվում հետևյալ նշանակության օբյեկտների տվյալները.

ա) գործարանի տարածքում գտնվող սոցիալ-մշակութային նշանակության օբյեկտները, որոնք նախատեսված են կազմակերպության աշխատողների սպասարկման համար.

բ) 302, 303, 316-319, 321 տողերում նշված գործունեության շինարարության համար հատկացված ներդրումների հաշվին կառուցված օբյեկտների պահանջմունքների լրիվ կամ մասնակի բավարարման համար նախատեսված ջրամատակարարման, կոյուղու, գազամատակարարման և ջերմամատակարարման ցանցերը.

գ) 302, 303, 316-319, 321 տողերում նշված ոլորտի կազմակերպությունների վարչական շենքերը և շինությունները:

ա), բ) և գ) կետերի տվյալներն արտացոլվում են 302, 303, 316-319, 321 տողերում նշված համապատասխան գործունեության ոլորտում:

19. 4-րդ բաժնում «Բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային և այլ շենքերի գործարկումը և շինարարության իրականացումը» արտացոլվում են բնակելի շենքերի, հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հիմնարկների, հիվանդանոցների, ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկների և այլ շենքերի գործարկման վերաբերյալ տվյալները, ինչպես նաև այդ օբյեկտների շինարարության վրա իրականացված շինարարությունը:

20. Այս բաժնում արտացոլվում են նաև նոր կառուցվող օբյեկտների, ինչպես նաև շահագործվող շենքերի ընդարձակման, վերափոխման, վերասարքավորման, վերանորոգման համար կատարված ծախսերը:

21. Գործարկված բնակելի շենքերը և սոցիալ-մշակութային նշանակության օբյեկտները ցույց են տրվում սահմանված կարգով շահագործման հանձնված փաստացի ծավալներով:

22. Իրականացված շինարարության ծավալում հաշվի են առնվում հաշվետու տարվա ընթացքում շահագործման հանձնված, ինչպես նաև անավարտ շինարարության օբյեկտների (նաև կոնսերվացված, շինարարության լրիվ կամ մասնակիորեն դադարեցված) վրա կատարված բոլոր ծախսերը:

23. Բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը բաղկացած է բնակելի և օժանդակ շինությունների մակերեսներից:

Բնակելի և հյուրանոցային բնույթի բնակելի շենքերի համար բնակելի մակերես է համարվում սենյակների (բնակարանում գտնվող ճաշասենյակները, ննջարանները, մանկական և այլ սենյակները) մակերեսը: Հանրակացարանների բնակելի մակերես է համարվում միայն ննջարանների և ցերեկային սենյակների մակերեսը:

Բնակելի շենքերի, հյուրանոցների և բնակության համար չնախատեսված շենքերում գոյություն ունեցող բնակարանների օժանդակ շինություններ են համարվում բնակարանի ներսում գտնվող ոչ բնակելի սենյակները (խոհանոցներ, լողարաններ, սանիտարական հանգույցներ, պատշգամբներ, միջանցքներ, պահարաններ և այլն):

Հանրակացարաններում օժանդակ շինություններ են համարվում խոհանոցները, միջանցքները, սանիտարական հանգույցները, լողարանները, պահարանային սենյակները, բժշկական սպասարկման սենյակները և այլն:

Ծածկած նախաբնակարանային հարթակները և պատշգամբները ընդհանուր մակերեսում ներառվում են բնակելի շենքերի նախագծում բերված տեխնիկատնտեսական ցուցանիշների՝ համապատասխան նվազեցնող գործակիցներով բազմապատկելուց հետո:

Գործարկված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսի մեջ չեն ներառվում.

շենքերի տարածքում կամ կից գտնվող այլ բնակչության սոցիալական սպասարկման համար նախատեսված օբյեկտների (օրինակ՝ խանութ, դեղատուն, նախադպրոցական հիմնարկ, վարսավիրանոց, արհեստանոց, լվացքատուն, բնակշահագործման գրասենյակ, գրադարան և այլն) մակերեսները:

24. «Հանրակրթական դպրոցներ» տողում արտացոլվում են սարքավորված նոր հանրակրթական դպրոցները, ինչպես նաև գործող հանրակրթական դպրոցների ընդարձակման և վերասարքավորման, վերանորոգման համար կատարված ծախսերը, ներառելով բոլոր տեսակի դպրոց-ինտերնատները, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով դրանց աշակերտական տեղերը:

«Նախադպրոցական հիմնարկներ» տողում արտացոլվում են սարքավորված նոր նախադպրոցական հիմնարկները, ինչպես նաև գործող նախադպրոցական հիմնարկների ընդարձակման և վերասարքավորման, վերանորոգման համար կատարված ծախսերը, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով դրանց տեղերը:

«Հիվանդանոցներ» տողում արտացոլվում են հիվանդանոցների, հոսպիտալների, ծննդատների և ստացիոնար այլ բուժհիմնարկների շինարարության վերաբերյալ տվյալները, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով դրանց մահճակալների քանակը:

«Ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներ» տողում արտացոլվում են պոլիկլինիկաներում (անկախ և հիվանդանոցներին կից), ամբուլատորիաներում, դիսպանսերներում, առողջարարական, կանանց և մանկական կոնսուլտացիաներում մեկ հերթափոխում հաճախումների քանակը:

«Ակումբներ և մշակույթի տներ» տողում արտացոլվում են սարքավորված նոր ակումբները և մշակույթի տները, ինչպես նաև գործող նոր ակումբների և մշակույթի տների ընդարձակման և վերասարքավորման, վերանորոգման համար կատարված ծախսերը, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով դրանց տեղերը:

«Հյուրանոցներ և ռեստորաններ» տողում արտացոլվում են հյուրանոցների և ռեստորանների առևտրատեխնոլոգիական սարքավորումների, ինչպես նաև կեմպինգների, մոթելների, հանգրվանատների և այլնի շինարարության վերաբերյալ տվյալները:

446, 451, 456, 461, 466, 471 և 476 տողերում արտացոլվում են այն օբյեկտների շինարարության տվյալները, որոնք ավարտից հետո կնախատեսվեն, համապատասխանաբար, արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և այլ գործունեությանը:

4-րդ բաժնի ազատ տողերում լրացման ենթակա են հետևյալ տվյալները.

25. «Ջրատար» - լրացվում են ջրընդունման կառույցների, պոմպային կայանների, ջրի կուտակման ավազանների, ջրատարների, մաքրման քաղաքային ցանցերի և ջրամատակարարման այլ օբյեկտների շինարարության համար կատարված ծախսերի մասին տվյալները:

Գործարկված ջրատարների տվյալները բերվում են չափման երկու միավորներով. ջրատարի հզորությունը` մեկ օրում հազար խոր. մետր, ջրատարների և փողոցային ցանցերի երկարությունը` կիլոմետր: Եթե խողովակները տեղադրված են մի քանի շարքով, ապա ջրատարի երկարությունը որոշվում է բոլոր գծերի ընդհանուր երկարությամբ:

Ներթաղամասային ցանցերի՝ շենքերի հետ միացման համակարգի շինարարության տվյալները այս տողերում չեն արտացոլվում:

26. «Կոյուղի» - լրացվում են մաքրման կայանների, պոմպակայանների, փողոցային ցանցերի, կոլեկտորների և կոյուղու այլ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները: Գործարկված (շահագործման հանձնված) կոյուղիների համար ներկայացվում են դրանց հզորությունը (թողունակությունը)` չափման միավորը՝ հազար խոր. մետր կեղտաջրեր /օր, կոլեկտորների և ցանցերի երկարությունը` կիլոմետր:

27. «Գազաֆիկացում» - արտացոլվում են գազամուղների, քաղաքներին կից գազաբաշխման կայանների, գազի ցանցերի, բաշխման կետերի և կայանների, ինչպես նաև գազաֆիկացման այլ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները:

Գործարկված գազի ցանցերը լրացվում են ըստ երկարության` կիլոմետրերով:

Այս տողում չեն լրացվում նոր կառուցվող բնակելի շենքերի գազաֆիկացումը, ներթաղամասային գազային ցանցերի շինարարությունը:

28. «Ջերմամատակարարում» - արտացոլվում են քաղաքային մագիստրալ և բաշխիչ ջերմային ցանցերի, ջերմային կետերի, շրջանային կաթսայատների և ջերմամատակարարման այլ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները:

Ջերմամատակարարման ցանցերի գործարկումը լրացվում է ըստ դրանց երկարության` կիլոմետրերով, իսկ շրջանային կաթսայատների գործարկումը` հեկտոկալորիաներով (Հկալ մեկ ժամում): Այս տողում չեն լրացվում ջերմային էլեկտրակայանների և նրանցից սկիզբ առնող մագիստրալ ջերմային ցանցերի, ջերմամատակարարման ներթաղամասային ցանցերի և կաթսայատների, նոր կառուցվող շենքերի ջերմամատակարարման շինարարության վերաբերյալ տվյալները:

29. «Առողջարաններ» - գործարկված մահճակալների կազմի մեջ ներառվում են նաև գործարկված և կառուցվող առողջարանների ամառային ննջարանային մասնաշենքերում մահճակալների քանակը: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ առողջարան-պրոֆիլակտորիաների գործարկումը լրացվում է նաև առանձին:

30. Լրացվում են հանգստյան տների շինարարության վերաբերյալ տվյալները: Հանգստավայրերում և հանգստյան գոտիներում գտնվող պանսիոնատները հավասարեցվում են հանգստյան տներին:

31. Լրացվում են նաև հետևյալ տեսակի սպորտային համալիրների վերաբերյալ տվյալները:

«Մարզադահլիճներ» լրացվում են նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև նախարարություններին, գերատեսչություններին և իրավաբանական անձանց պատկանող մարզադահլիճների շինարարության վերաբերյալ տվյալները: Այս տողում հաշվի են առնվում ինչպես առանձին կառուցվող շենքերում, այնպես էլ շենքերի առաջին հարկերում և դրանց կից տեղաբաշխվող մարզադահլիճների, ինչպես նաև բոքսի, ըմբշամարտի, մարմնամարզության, ծանրամարտի և այլնի մասնագիտացված մարզադահլիճների շինարարության վերաբերյալ տվյալները:

«Լողավազաններ» - լրացվում են նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև նախարարություններին, գերատեսչություններին և իրավաբանական անձանց պատկանող, ամբողջ տարին գործող տաքացվող բացօդյա և ծածկած լողավազանների շինարարության տվյալները: Այս տողում հաշվի են առնվում նաև այն լողավազանները, որոնք տեղաբաշխված են շինություններին կից և դրանց ներսում, ներառյալ նաև այլ մարզական համալիրներում կառուցվածները:

«Հարթակային կառուցվածքներ» - արտացոլվում են ֆուտբոլային դաշտերի, բասկետբոլի, վոլեյբոլի հարթակների, թենիսի հրապարակների և բացօդյա այլ խաղահրապարակների շինարարության վերաբերյալ տվյալները:

«Ֆիզկուլտուրային առողջարարական համալիրներ» (ՖԱՀ) - նշվում են ՖԱՀ-երի շինարարության վերաբերյալ տվյալները: Ընդհանուր արդյունքից առանձին տողերով լրացվում են թեթև մետաղական և փայտյա սոսնձվող կոնստրուկցիաներից կառուցվող ՖԱՀ-երի վերաբերյալ տվյալները:

Բուժման-առողջարարական հաստատությունների, հիվանդանոցների, առողջարանների, հանգստյան տների սպորտային դահլիճները և լողավազանները չեն վերագրվում մարզական կառուցվածքներին և համապատասխան տողերում չեն արտացոլվում:

32. «Բարձրագույն ուսումնական հաստատություններ» - լրացվում են ուսումնական-լաբորատոր շենքերի աշխատանքային մակերեսների գործարկումը, այսինքն ուսումնաարտադրական և օժանդակ սենյակների գումարային մակերեսի և տեխնիկական սենյակների մակերեսի գործարկման տվյալները:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների թվին են դասվում ակադեմիաները, համալսարանները, ինստիտուտները, կոնսերվատորիաները:

33. «Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ» - լրացվում են գործարկված տեխնիկումների, քոլեջների, ուսումնարանների, ինչպես նաև միջին մասնագիտական այլ ուսումնական հաստատությունների ուսումնական-լաբորատոր շենքերի ընդհանուր մակերեսները:

 

Ներմուծեք նկարագրությունը_19428

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
 

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2001 թ. հուլիսի 23-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 56-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հաշվետվության
ներկայացման ժամկետը`

1.Ազգային վիճակագրական ծառայություն
2. Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն (տարածքային բաժին)

Շինարարություն իրականացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, մարզպետարանները, քաղաքապետարանները, գյուղական համայնքները

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 1-ը

Ով է ներկայացնում  _________________________________

(անվանումը)

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը  ________________

 

Գտնվելու վայրը  __________________________   I_I_I_I_I_I_I

    (փոստային դասիչ)

 

Մարզը ____________________ Համայնքը ______________

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը*   I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը* I_I_I_I_I_I_I_I_I

 

Հարկ վճարողի հաշվառման համարը                     I_I_I_I_I_I_I_I_I

 

*) Լրացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ

2-կշ

(տարեկան)

 

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի
  2007 թ.
թիվ 20-Ն որոշմամբ

 
Չլրացնել ò


ՏԳՏԴ   I_I_I_I_I_I

Մարզը          I_I_I

Համայնքը    I_I_I_I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 200___թ.

 

1. Հիմնական միջոցների գործարկումը և շինարարության իրականացումը

(փաստացի գներով՝ հազ. դրամ, առանց ԱԱՀ)

Անվանումը Տողի
համարը
Ընդա-
մենը
այդ թվում՝ ըստ ֆինանսավորման աղբյուրների (նշել) Տարեվերջին
անավարտ
շինարա-
րությունը
             
Ա Բ 1 2 3 4 5 6 7 8 9
Հիմնական միջոցներ 101                 x
Շինարարություն (103+104+106) 102                  

այդ թվում՝

շինմոնտաժային աշխատանքներ
103                  
սարքավորումներ, գործիք, գույք 104                  

դրանցից՝
շինարարության նախահաշիվներ չներառված սարքավորումներ և մեքենաներ

105                 x
այլ աշխատանքներ և ծախսեր 106                  

դրանցից՝

ճարտարապետական, շինարարական նախագծում և կառուցվածքավորում (կոնստրուկտավորում)
107                  
102 տողից՝ տնտեսավարական եղանակով իրականացված շինարարության համար 108                 x

դրանից՝
շինմոնտաժային աշխատանքներ

109   x x     x x x x

 

2. Շինարարության վերարտադրողական կառուցվածքը

(փաստացի գներով՝ հազ.դրամ, առանց ԱԱՀ)

Անվանումը Տողի համարը Վերակա-
ռուցում
Տեխնիկական վերազինում (ներառյալ շինարարության նախահաշիվների մեջ չմտած սարքավորումները) Ընդար-
ձակում
Նոր
շինարա-
րություն
Գործող
հզորու-
թյունների պահպանում
Այլ
Ա Բ 1 2 3 4 5 6
Ընդամենը (204+205+209+210+211) 201            

դրանից՝
շինմոնտաժային աշխատանքներ

202            
սարքավորում, գործիք, գույք 203            

 

3. Հիմնական միջոցների գործարկումը և շինարարության ծավալներն ըստ գործունեության տեսակների

(փաստացի գներով՝ հազ.դրամ, առանց ԱԱՀ)

Անվանումը Տողի
հա-
մարը
Հիմնա-
կան
միջոց-
ների
գոր-
ծար-
կումը
Շինարարություն

Հաշվետու
տարվա
վերջում
անա-
վարտ
շինարա-
րություն

Ընդա-
մենը
դրանից՝
շինմոն-
տա-
ժային
աշխա-
տանք-
ներ
2-րդ սյունակից՝
ըստ
ֆինանսա-
վորման աղբյուրների
             
Ա Բ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11
Ընդամենը (302+303+316+317+318+319+
321+322+323+324+325+326)
301                      

այդ թվում՝

                       
գյուղատնտեսություն, որսորդություն և անտառային տնտեսություն 302                      
ընդամենը արդյունաբերություն (304+305+316) 303                      
հանքագործական արդյունաբերություն 304                      
մշակող արդյունաբերություն (306+307+.....+315) 305                      
սննդամթերքի, ներառյալ խմիչքների և ծխախոտի արտադրություն 306                      
քիմիական արդյունաբերություն 307                      
գունավոր մետալուրգիա 308                      
շինարարական նյութերի արդյունաբերություն 309                      
  310                      
  311                      
  312                      
արդյունաբերության այլ ճյոււղեր 313                      
էլեկտրաէներգիայի, գազի արտադրություն և բաշխում 314                      
դրանից` գազի արտադրություն և բաշխում 315                      
շինարարություն 316                      
առևտորի, մեքենաների, կենցաղային արտադրատեսակների և անձնական օգտագործման իրերի նորոգում 317                      
հյուրանոցներ և ռեստորաններ 318                      
տրանսպորտ և կապ 319                      
դրանից` կապ 320                      
ֆինանսական գործունեություն 321                      
անշարժ գույքի հետ կապված գործառնությունների, վարձակալում և սպառողների ծառայությունների մատուցում 322                      
պետական կառավարում 323                      
կրթություն 324                      
առողջապահություն և սոցիալական ծառայությունների մատուցում 325                      
կոմունալ, սոցիալական և անհատական ծառայությունների մատուցում 326                      
դրանից` մշակույթ 327                      
եկեղեցաշինություն 328                      

 

4. Բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային և այլ շենքերի գործարկումը և շինարարության իրականացումը

Անվանումը Տողի
համարը

Չափի
միավորը

Ընդա-
մենը
այդ թվում ՝ ըստ ֆինանսա-
վորման աղբյուրների
1-ին սյունակից` գյուղական վայրերում այդ թվում ՝ ըստ ֆինանսա-
վորման աղբյուրների
Շինարա-
րություն
(փաստացի գներով՝ հազ. դրամ,
առանց
ԱԱՀ)
             
Ա Բ Գ 1 2 3 4 5 6 7 8 9 10
Բնակելի շենքեր
շենքերի քանակը
401 քառ. մ ընդհանուր մակերես                    
402 քառ.մ բնակելի մակերես                    
403 հատ                    
401 տողից՝
ա) նոր շենքերի շինարարություն
շենքերի քանակը
404 քառ. մ ընդհանուր մակերես                    
405 հատ                    
այդ թվում՝
հաշվետու տարում սկսված
նախորդ տարիներից փոխանցված (անավարտ)
4041 քառ. մ ընդհանուր մակերես                    
4042 քառ. մ ընդհանուր մակերես                    
բ) շենքերի նորոգում 406 հազար դրամ x x x x x x x x x  
գ) տարբեր նշանակության շենքերի վերափոխում 407 քառ. մ ընդհանուր մակերես                    
շենքերի քանակը 408 հատ                    
դ) շենքերի ամրացում

շենքերի քանակը
409 քառ. մ ընդհանուր մակերես                    
410 հատ                    
Հանրակրթական դպրոցներ

շենքերի քանակը
411 աշակերտական տեղ                    
 412 քառ.մ մակերես                    
413 հատ                    
411 տողից՝
ա) նոր շենքերի շինարարություն
շենքերի քանակը
բ) շենքերի նորոգում
414 աշակերտական տեղ                    
415 քառ.մ մակերես                    
416 հատ                    
417 հազար դրամ x x x x x x x x x  
Նախադպրոցական հիմնարկներ
շենքերի քանակը
418 տեղ                    
419 քառ.մ մակերես                    
420 հատ                    
418 տողից՝
ա) նոր շենքերի շինարարություն
շենքերի քանակը
բ) շենքերի նորոգում
421 տեղ                    
422 քառ.մ մակերես                    
423 հատ                    
424 հազար դրամ x x x x x x x x x  
Հիվանդանոցներ

շենքերի քանակը
425 մահճակալ                    
426 քառ.մ մակերես                    
427 հատ                    
425 տողից`
ա) նոր շենքերի շինարարություն
շենքերի քանակը
428 մահճակալ                    
429 քառ.մ մակերես                    
430 հատ                    
բ) շենքերի նորոգում 431 հազար դրամ x x x x x x x x x  
Ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներ

շենքերի քանակը
432 հաճախումներ մեկ հերթափոխում                    
433 քառ.մ մակերես                    
434 հատ                    
432 տողից՝
ա) նոր շենքերի շինարարություն

շենքերի քանակը
435 հաճախումներ մեկ հերթափոխում                    
436 քառ.մ մակերես                    
437 հատ                    
բ) շենքերի նորոգում 438 հազար դրամ x x x x x x x x x  
Ակումբներ և մշակույթի տներ 439 տեղ                    
440 քառ.մ մակերես                    
441 հատ                    
439 տողից՝
ա) նոր շենքերի շինարարություն
442 տեղ                    
443 քառ.մ մակերես                    
շենքերի քանակը 444 հատ                    
դ) շենքերի նորոգում 445 հազար դրամ x x x x x x x x x  
Արդյունաբերական շենքեր
շենքերի քանակը
446 քառ.մ մակերես                    
447 հատ                    
446 տողից՝
ա) նոր շենքերի շինարարություն
շենքերի քանակը
448 քառ.մ մակերես                    
449 հատ                    
դ) շենքերի նորոգում 450 հազար դրամ x x x x x x x x x  
Գյուղատնտեսական շենքեր
շենքերի քանակը
451 քառ.մ մակերես                    
452 հատ                    
451 տողից՝
ա) նոր շենքերի շինարարություն
453 քառ.մ մակերես                    
 շենքերի քանակը 454 հատ                    
դ) շենքերի նորոգում 455 հազար դրամ x x x x x x x x x  
Տրանսպորտի և կապի շենքեր
շենքերի քանակը
456 քառ.մ մակերես                    
457 հատ                    
456 տողից՝
ա) նոր շենքերի շինարարություն
458 քառ.մ մակերես                    
շենքերի քանակը 459 հատ                    
դ) շենքերի նորոգում 460 հազար դրամ x x x x x x x x x  
Հյուրանոցներ և ռեստորաններ
շենքերի քանակը
461 քառ.մ մակերես                    
462 հատ                    
461 տողից՝
ա) նոր շենքերի շինարարություն
463 քառ.մ մակերես                    
շենքերի քանակը 464 հատ                    
դ) շենքերի նորոգում 465 հազար դրամ x x x x x x x x x  
Այլ շենքեր (նշել) շենքերի քանակը 466 քառ.մ մակերես                    
467 հատ                    

466 տողից՝
ա) նոր շենքերի շինարարություն

468 քառ.մ մակերես                    
շենքերի քանակը 469 հատ                    
դ) շենքերի նորոգում 470 հազար դրամ x x x x x x x x x  
  471 քառ.մ մակերես                    
472 հատ                    
  473 քառ.մ մակերես                    
  474 հատ                    
  475 հազար դրամ x x x x x x x x x  
  476                      
477                      
  478                      
  479                      
  480                      

 

5. Բնակելի շենքերում գործարկված բնակարանները (առանց սյունապահների, պատշգամբների, բնակարաններին կից ծածկապատշգամբների մակերեսի)
7 Բնակելի շենքերի (առանց վերնակառույցների և ոչ բնակելի շենքերի, որոնք վերափոխվել են բնակելի շենքերի) շինարարության արժեքը ըստ պատերի տեսակների, սոցիալ-մշակութային նշանակության և այլ օբյեկտների (առանց կցակառույցների և վերնակառույցների) շինարարության արժեքը

Անվանումը Տողի
հա-
մարը
բնակա-
րանների
թիվը
Ընդամենը, քառ.մ
ընդհանուր
մակերես
դրանից`
բնակելի
մակերես
Ա Բ 1 2 3
Ընդամենը 501      

6. Գործարկված բնակելի շենքերի դասակարգումն ըստ հարկերի

Անվանումը Տողի
հա-
մարը
Ընդհանուր մակերես, քառ.մ
Ընդա-
մենը
դրանից՝
գյուղական
վայրերում
Ա Բ 1 2
Ընդամենը 601    

այդ թվում՝
1 հարկանի

602    
2 հարկանի 603    
3-4 հարկանի 604    
5 հարկանի 605    
6-8 հարկանի 606    
9 հարկանի 607    
10-13 հարկանի 608    
14 հարկանի 609    
15 և ավելի հարկանի 610    

Անվանումը Տողի
համարը
Չափի
միավորը
Ընդամենը Դրանից` գյուղական վայրերում
գոր-
ծարկ-
վել
են
փաստացի արժեքը՝
հազ. դրամ, առանց ԱԱՀ
գոր-
ծարկ-
վել
են
փաստացի արժեքը
(հազ. դրամ, առանց ԱԱՀ)
Ա Բ Գ 1 3 4 5
Բնակելի շենքեր 701 քառ.մ ընդհանուր մակերես        

այդ թվում՝
աղյուսից և քարից

702 -"-        
խոշոր պանելային 703 -"-        
բետոնյա բլոկից 704 -"-        
պեմզաբլոկից 705 -"-        
խոշոր բլոկային 706 -"-        
փայտյա 707 -"-        
մոնոլիտային բետոնից և երկաթբետոնից 708 -"-        
այլն 709 -"-        
Հանրակրթական դպրոցներ 710 աշակերտական տեղ        
Նախադպրոցական հիմնարկներ 711 տեղ        
Հիվանդանոցներ 712 մահճակալ        
Պոլիկլինիկաներ 713 հաճախում մեկ հերթափոխում        
Այլ (նշել) 714          
  715          
  716          

 

Տեղեկանք. Հաշվետու տարվա վերջում շինարարության ընթացքում գտնվող բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը ____________քառ.մ

 

8. Բնակելի շենքերի բարեկարգվածությունը ինժեներական կոմունիկացիոն ցանցերով

 

Անվանումը Տողի
համ-
արը
Ընդհանուր մակերես, քառ.մ
Ընդա-
մենը
 դրանից՝
գյուղական
վայրերում
Ա Բ 1 2
Ջրամատակարարմամբ, կոյուղով, կենտրոնական ջեռուցմամբ,
տաք ջրամատակարարմամբ և լողարանով (ջրացնցուղով)
801    
ջրամատակարարմամբ 802    
կոյուղով 803    
Ջեռուցման տեսակը.      
այդ թվում՝ կենտրոնացված 804    
անհատական 805    
Լողարանով (ջրացնցուղով) 806    

 

Ղեկավար

________________

_______________

 

(Ազգանուն, անուն)

(Ստորագրություն)

   

Լրացնող

________________

_______________

(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

(Ազգանուն, անուն)

(Պաշտոն)

 

________________

__ __________200__թ.

 

(Հեռախոսահամար(ներ))

(լրացման ամսաթիվը)

 

Էլեկտրոնային փոստ ________________@______________