Համարը 
N 29-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2004.05.03/10(158) Հոդ.133
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Քաղաքաշինության նախարար
Ընդունման ամսաթիվը 
26.03.2004
Ստորագրող մարմինը 
Քաղաքաշինության նախարար
Ստորագրման ամսաթիվը 
26.03.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.05.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 
08.12.2023

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀՇՆ IV-12.03.01-04 «ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

21 ապրիլի 2004 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11704085

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

26 մարտի 2004 թ.
ք. Երևան

N 29-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀՇՆ IV-12.03.01-04 «ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 101 հոդվածի և ՀՀ կառավարության 2003 թ. փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» N 156-Ն որոշման համաձայն

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել և 2004 թ. հունիսի 10-ից Հայաստանի Հանրապետության տարածքում գործողության մեջ դնել ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:

2. 2004 թ. հունիսի 10-ից Հայաստանի Հանրապետության տարածքում ուժը կորցրած ճանաչել ՍՆիՊ 2.04.08-87 «Գազամատակարարում» և ՍՆիՊ 3.05.02-88 «Գազամատակարարում» շինարարական նորմերը:

 

Նախարար`

Ա. Արամյան

 

ՀՀՇՆ IV-12.03.01-04

 

Հավելված

Հաստատված է
ՀՀ քաղաքաշինության նախարարի
թիվ 29-Ն առ 26 մարտի 2004 թ. հրամանով

 


ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

ՀՀՇՆ IV-12.03.01-04


Գործարկման թվականը 2004-06-10

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

Սույն նորմերը տարածվում են նոր, վերակառուցվող և վերականգնվող գազաբաշխիչ համակարգերի նախագծման ու շինարարության վրա, որոնք նախատեսված են սպառողներին բնական և հեղուկացված ածխաջրածնային գազերով ապահովելու համար, ինչպես նաև ներքին գազատարների վրա և սահմանում են պահանջներ նրանց անվտանգության ու շահագործման բնութագրերի նկատմամբ:

 

2. ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՀՂՈՒՄՆԵՐ

 

 Սույն նորմերի նորմատիվային հղումները բերված են Ա հավելվածում:

 

3. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն նորմատիվային փաստաթղթում կիրառված տերմիններն ու սահմանումներն են.

Գազաբաշխիչ համակարգ` բաղկացած տեխնոլոգիապես, կազմակերպչապես և տնտեսապես փոխկապակցված օբյեկտներից, որոնք կոչված են գազ տեղափոխելու և անմիջապես սպառողներին մատուցելու համար:

 Գազաբաշխիչ ցանց` արտաքին գազատարների համակարգերի և դրանց վրայի կառուցվածքների ու տեխնիկական կայանքների համակարգ, սկզբնաղբյուրից մինչև ներանցումը սպառողներին:

 Գազամատակարարման աղբյուր` գազամատակարարման համակարգի տարր (օրինակ գազաբաշխման կայան), ինչը ծառայում է գազը գազաբաշխման ցանց մատակարարելու համար:

Արտաքին գազատար` շենքից դուրս, մինչև շենքի արտաքին կոնստրուկցիան անցկացված ստորգետնյա, գետներեսի և (կամ) վերգետնյա գազատար:

Ներքին գազատար` շենքի արտաքին կոնստրուկցիայից մինչև շենքի ներսում տեղակայված գազօգտագործող սարքավորման հետ միացման տեղն անցկացված գազատար:

Գազօգտագործող սարքավորում` գազը որպես վառելիք օգտագործող սարքավորում:

Գազային սարքավորում` որպես գազատարների բաղկացուցիչ տարրեր օգտագործվող, լրիվ գործարանային պատրաստվածության տեխնիկական արտադրանք (կոմպենսատոր, կոնդենսատահավաքիչ, խողովակաշարային փակիչ արմատուր և այլն):

Գազատարի պահպանման գոտի` հատուկ պայմաններով օգտագործվող տարածք` սահմանված գազատարի ուղեգծի երկայնքով և գազաբաշխիչ ցանցի այլ օբյեկտների շուրջ, դրանց շահագործման նորմալ պայմանների ապահովման և վնասվելու հնարավորության բացառման նպատակով:

Նորմերում բերված պայմանական հապավումների ցանկը բերված է Բ հավելվածում:

 

4. ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

4.1 Նոր գազաբաշխիչ համակարգերի նախագծումն ու շինարարությունը, գործող համակարգերի վերակառուցումն ու զարգացումը իրականացվում է համաձայն տվյալ մարզի, քաղաքի, գյուղի գազամատակարարման հաստատված ուրվագծի:

Գոյություն ունեցող բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգերի վերականգնումը (վերակառուցումը) իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. դեկտեմբերի 5-ի «Բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգերի վերականգնման (վերակառուցման) ժամանակավոր կարգ» N 2024-Ն որոշմամբ:

4.2 Գազաբաշխման համակարգերը պետք է ապահովեն տրվող գազի անհրաժեշտ ծավալը և պահանջվող պարամետրերը:

Գազը որպես վառելիք օգտագործելու առավելության իրավունք ունեցող սպառողների համար, որոնց գազամատակարարումը ենթակա չէ սահմանափակման կամ դադարեցման, պետք է ապահովվի գազի անխափան մատուցում` գազատարների օղակավորման ճանապարհով կամ այլ հիմնավորված եղանակով:

 Գազատարների ներքին տրամագծերը պետք է որոշվեն հաշվարկով` ելնելով առավելագույն գազօգտագործման ժամերին բոլոր սպառողների գազամատակարարման ապահովման պայմաններից: Բնական գազի որակը պետք է համապատասխանի արդյունաբերական և կոմունալ-կենցաղային նշանակության բնական այրվող գազերի տեխնիկական պայմանների վերաբերյալ ստանդարտին և հեղուկացված ածխաջրածնային գազեր (ՀԱԳ) և ՀԱԳ ավտոմոբիլային տրանսպորտի համար տեխնիկական պայմանների վերաբերյալ ստանդարտներին:

 4.3 Ըստ տեղափոխվող գազի բանվորական ճնշման գազատարները բաժանվում են` I և II կարգի բարձր ճնշման, միջին ճնշման և ցածր ճնշման` 1 աղյուսակի համապատասխան.

 

Աղյուսակ 1

Գազատարների դասակարգումը ըստ ճնշումների

Տեղափոխվող գազի տեսակը

Աշխատանքային ճնշումը գազատարում ՄՊա

Բարձր

I կարգի

Բնական

Բարձր 0.6 մինչև 1.2 ներառյալ

ՀԱԳ

Բարձր 0.6 մինչև 1.6 ներառյալ

II կարգի

Բնական և ՀԱԳ

Բարձր 0.3 մինչև 0.6 ներառյալ

Միջին

Նույնը

Բարձր 0.005 մինչև 0.3 ներառյալ

Ցածր

Նույնը

Մինչև 0.005 ներառյալ

 

4.4 Գազի ճնշումը ներքին գազատարներում և գազօգտագործող սարքերից առաջ պետք է համապատասխանի այդ սարքերի անխափան աշխատանքն ապահովող արտադրողի տեխնիկական անձնագրերում նշված ճնշմանը, բայց չպետք է գերազանցի 2 աղյուսակում բերված ցուցանիշները:

 

Աղյուսակ 2

 

Գազօգտագործողներ

Գազի
ճնշումը ՄՊա

1. Արտադրական շենքեր, որոնցում գազի ճնշման մեծությունը պայմանավորված է արտադրության պահանջներով 1.2
2. Այլ արտադրական շենքեր 0.6
3. Արդյունաբերական կազմակերպությունների առանձին կանգնած կենցաղային շենքերը, կցակառույց արտադրական շենքերին և ներկառուցված այդ շենքերում 0.3
4. Վարչական շենքեր 0.005
5. Կաթսայատներ.
արտադրական կազմակերպությունների տարածքում առանձնակառույց, երբ գազի ճնշման մեծությունը պայմանավորված է արտադրական պահանջներով
1.2
  նույնը բնակավայրերի տարածքում 0.6
  արտադրական շենքերին կցակառույց, ներկառուցված և տանիքային 0.6
  հասարակական, վարչական և կենցաղային շենքերին կցակառույց, ներկառուցված և տանիքային 0.3
  բնակելի շենքերին կցակառույց, ներկառուցված և տանիքային 0.005
6. Հասարակական շենքեր (բացի այն շենքերից, որտեղ ՍՆԻՊ 2.08.02 պահանջներով գազային սարքավորումների տեղակայումը չի թույլատրվում) և պահեստներ 0.005
7. Բնակելի շենքեր 0.003

 

4.5 Չի թույլատրվում գազատարների ջերմաստիճանային և այլ ձևախախտումներ (այդ թվում նաև տեղափոխություններից), որոնք կարող են բերել դրանց ամբողջականության և հերմետիկության խախտումների:

Գազաբաշխիչ կայանից (այսուհետև` ԳԲԿ) դուրս եկող գազատարի համար տեղադրման եղանակի և խողովակների նյութի ընտրությունը հարկավոր է նախատեսել հաշվի առնելով բնահողի փքվածությունը և այլ հիդրոերկրաբանական պայմանները, ինչպես նաև հաշվի առնելով ԳԲԿ դուրս եկող գազի ջերմաստիճանը:

4.6 Գազատարների ամրության հաշվարկը պետք է ընդգրկի խողովակների և միացման մասերի պատերի հաստության որոշումն ու լարվածությունը դրանցում: Ընդ որում ստորգետնյա և գետներեսի պողպատյա գազատարների համար հարկավոր է կիրառել 3 մմ-ից ոչ պակաս պատի հաստությամբ խողովակներ (միացման մասեր), վերգետնյա և ներքին գազատարների համար - ոչ պակաս 2 մմ:

Գազատարների հուսալիության գործակիցներն ըստ պատասխանատվության, բեռնվածքների և ազդեցությունների նորմատիվ և հաշվարկային արժեքներն ու նրանց զուգորդությունները, ինչպես նաև նյութերի բնութագրերի նորմատիվ ու հաշվարկային արժեքները հարկավոր է ընդունել ըստ ՍՆԻՊ 2.01.07 և շինարարական կոնստրուկցիաների և հիմնատակերի հուսալիության հաշվարկի ստանդարտի (հիմնական դրույթների):

4.7 Երկրաբանական բարդ պայմաններով և սեյսմիկ ազդեցություններով շրջաններում շինարարության ժամանակ պետք է հաշվի առնվեն համապատասխան շինարարական նորմերի պահանջները և նախատեսվեն գազատարների ամրությունը, կայունությունն ու հերմետիկությունն ապահովող միջոցառումներ:

4.8 Պողպատյա խողովակները պետք է պաշտպանված լինեն կոռոզիայից:

Ստորգետնյա և գետներեսի թմբապատված պողպատե գազատարները, ՀԱԳ ամբարները, գազատարների պողպատե ներդիրներն ու պողպատե պատյանները (այսուհետև` գազատարներ) հարկավոր է պաշտպանել հողային և թափառող հոսանքներից առաջացող կոռոզիայից` ըստ ստորգետնյա կառուցվածքների կոռոզիայից պաշտպանության ընդհանուր պահանջների վերաբերյալ ստանդարտի:

Ավտոմոբիլային ճանապարհների, երկաթուղային և տրամվայի գծերի տակով ոչ խրամուղային անցնող գազատարների պողպատե պատյանները պետք է պաշտպանված լինեն էլեկտրաքիմիական միջոցներով (այսուհետև` ԷՔՊ), բաց եղանակով տեղադրման դեպքում` ԷՔՊ և մեկուսիչ ծածկույթներով:

Վերգետնյա և ներքին պողպատե խողովակները հարկավոր է պաշտպանել մթնոլորտային կոռոզիայից` ըստ ՍՆԻՊ 3.04.03:

4.9 Գազաբաշխիչ համակարգերի կառուցման համար կիրառվող նյութերը, շինվածքները, գազօգտագործող և գազային սարքավորումները պետք է համապատասխանեն գործող ստանդարտներին:

4.10 Ստորգետնյա գազատարների համար հարկավոր է կիրառել պոլիէթիլենային և պողպատե խողովակներ, իսկ գետներեսի և վերգետնյա գազատարների համար` պողպատե խողովակներ: Ցածր ճնշման ներքին գազատարների համար թույլատրվում է կիրառել պողպատե և պղնձե խողովակներ:

Գազաբաշխիչ համակարգերի համար պողպատե անկար, եռակցված (ուղղակար և պարույրակար) խողովակները և միացման դետալները պետք է պատրաստված լինեն ոչ ավել 0.25% ածխածին, 0.056% ծծումբ և 0.046% ֆոսֆոր պարունակող պողպատից:

Խողովակների նյութի, խողովակային փակիչ արմատուրի, միացման դետալների եռակցման նյութերի, ամրակման տարրերի և այլնի ընտրությունը հարկավոր է կատարել հաշվի առնելով գազի ճնշումը, գազատարի տրամագիծը և պատի հաստությունը, շինարարության շրջանի արտաքին օդի հաշվարկային և շահագործման ժամանակ խողովակի պատի ջերմաստիճանները, բնահողային և բնական պայմանները, թրթռումային բեռնվածքների առկայությունը:

4.11 Անկախ կառուցման շրջանից, 5 մմ և ավելի պատի հաստությամբ խողովակի և միացման դետալների մետաղի հարվածային մածուցիկության մեծությունը պետք է լինի ոչ պակաս 30 Ջ/սմ2 (գազատարների համար).

ա) ճնշումը բարձր 0.6 ՄՊա, տրամագիծը մեծ 620 մմ,

բ) 6 բալից բարձր սեյսմիկությամբ շրջաններում ստորգետնյա տեղադրվող,

գ) թրթռումային բեռնվածքների ենթարկվող,

դ) հատուկ բնահողային պայմաններում (բացի թույլ փքվածության, թույլ ուռչող, 1 տեսակի նստվածքային բնահողերից) տեղադրվող ստորգետնյա,

ե) բնական արգելքներ հաղթահարող, ընդհանուր ցանցի երկաթգծերի և 1-III կարգի ավտոմոբիլային ճանապարհների հետ հատվող ստորգետնյա գազատարների:

Ընդ որում խողովակի հիմնական մետաղի հարվածային մածուցիկության մեծությունը որոշվում է շահագործման ամենացածր ջերմաստիճանի դեպքում:

4.12 Գազատար խողովակների եռակցված միացումները, իրենց ֆիզիկամեխանիկական հատկություններով և հերմետիկությամբ պետք է համապատասխանեն եռակցվող խողովակների հիմնական նյութին: Եռակցված միացումների տեսակները, կոնստրուկտիվ տարրերը և եռակցված միացումների չափերը պետք է համապատասխանեն ստանդարտներին:

Ստորգետնյա պողպատե գազատարների համար պետք է օգտագործվեն կցվանքային և անկյունային միացումներ, պոլիէթիլենային խողովակների հետ` հիմնականում ներդիր էլեկտրատաքացուցիչ (այսուհետ` ՆՏ) դետալներով միացումներ: Առանձին դեպքերում թույլատրվում է կցվանքային միացումներ` 100% ֆիզիկական մեթոդներով հսկմամբ:

Կարանները չպետք է ունենան ճաքեր, հալքանցքեր, չեռալցված խառնարաններ, խողովակների տարառանցքայնություն և եռակցված միացումների մեխանիկական հատկությունները նվազեցնող այլ թերություններ:

Արտաքին գազատարների յուրաքանչյուր եռակցված միացումների մոտ պետք է լինի եռակցողի նշանը (համարը, դրոշմը):

Եռակցված միացումները չի թույլատրվում զետեղել պատերի, ծածկերի և շենքերի ու կառուցվածքների կոնստրուկցիաների մեջ:

4.13 Բնական գազի գազատարների վրա տեղադրվող մինչև 80 մմ պայմանական տրամագծով փակիչ և կարգավորիչ արմատուրի հերմետիկությունը պետք է լինի ոչ ցածր Բ դասից, բարձր 80 մմ` ոչ ցածր Ց դասից, իսկ ՀԱԳ հեղուկ ֆազի վրա տեղադրված արմատուրի հերմետիկությունը պետք է լինի ոչ ցածր Ա-Բ դասերից:

4.14 Գազաբաշխիչ համակարգերի շինարարությունը և վերակառուցումը հարկավոր է իրականացնել ըստ հաստատված նախագծի, ինչպես նաև ՍՆԻՊ 3.01.01:

Գազաբաշխիչ համակարգերի նախագծման և շինարարության ժամանակ հարկավոր Է նախատեսել շրջակա միջավայրի պահպանության միջոցառումներ` գործող օրենսդրությանը համապատասխան:

Գազաբաշխիչ ցանցերի պահպանման գոտիների սահմանները և նրանց սահմաններում գտնվող հողակտորների օգտագործման պայմանները պետք է համապատասխանեն գազաբաշխման ցանցերի պահպանման պահանջներին:

Գազաբաշխման համակարգի աշխատունակությունը և շահագործման անվտանգությունը պետք է ապահովվի և պահպանվի շահագործման փաստաթղթերի համապատասխան անցկացվող տեխնիկական սպասարկման և նորոգման ճանապարհով:

 

5. ԱՐՏԱՔԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐ

 

5.1. Ընդհանուր դրույթներ

 

5.1.1. Արտաքին գազատարների տեղադրումը շենքերի, կառուցվածքների և հարևան զուգահեռ անցնող ինժեներական ցանցերի նկատմամբ անհրաժեշտ է կատարել ըստ ՍՆԻՊ 2.07.01, իսկ արդյունաբերական կազմակերպությունների տարածքներում` ըստ ՀՀՇՆ III-9.02.02:

Մինչև 0.6 ՄՊա ճնշմամբ ստորգետնյա գազատարների տեղադրումը սահմանափակ պայմաններում, երբ նորմատիվ փաստաթղթերով կանոնակարգված հեռավորությունները հնարավոր չէ պահպանել, ուղեգծի առանձին հատվածներում, շենքերի միջև և շենքերի կամարների տակ, ինչպես նաև բարձր 0.6 ՄՊա ճնշմամբ գազատարների առանձին կանգնած օժանդակ կառույցներին (առանց մարդկանց մշտական ներկայության շենքերով) մոտեցման դեպքում թույլատրվում է ՍՆԻՊ 2.07.01 և ՀՀՇՆ III-9.02.02 նախատեսված հեռավորության կրճատում մինչև 50%: Ընդ որում մոտեցման տեղամասերում և դրանցից ոչ պակաս 5 մ հեռավորությամբ յուրաքանչյուր կողմից հարկավոր է կիրառել.

ա) գործարանային եռակցվանքների 100% ֆիզիկական մեթոդներով հսկմամբ, պաշտպանիչ պատյանում տեղադրված անկար և էլեկտրաեռակցված պողպատե խողովակներ.

բ) 100% ֆիզիկական մեթոդներով հսկմամբ, պաշտպանիչ պատյաններում տեղադրված, առանց եռակցվանքների կամ ներդիր տաքացուցիչներ (ՆՏ) ունեցող դետալներով միացված պոլիէթիլենային խողովակներ:

ՍՆԻՊ 2.07.01 նախատեսված հեռավորությունների վրա տեղադրված գազատարների դեպքում, բայց ընդհանուր օգտագործման երկաթգծերից ոչ պակաս 50 մ մոտեցումների տեղամասերում և հնգական մետր յուրաքանչյուր կողմի վրա` տեղադրման խորությունը պետք է լինի ոչ պակաս 2.0 մ: Եռակցվանքները պետք է անցնեն 100% ֆիզիկական մեթոդներով հսկում:

Ընդ որում պողպատե խողովակների պատերի հաստությունը հաշվարկայինից պետք է ավել լինի 2-3 մմ, իսկ պոլիէթիլենային խողովակները պետք է ունենան ոչ պակաս 2.8 ամրության պաշարի գործակից:

5.1.2 Գազատարների տեղադրումը հարկավոր է կատարել ստորգետնյա կամ գետներեսով: Պոլիէթիլենային խողովակների վերգետնյա տեղադրում չի թույլատրվում:

Հիմնավորված դեպքերում թույլատրվում է պողպատյա գազատարները տեղադրել վերգետնյա, բնակելի թաղամասերում և բակերում շենքերի պատերի վրայով, գազատարի ուղեգծի այլ հատվածներում, այդ թվում` արհեստական և բնական խոչընդոտների հատվածներում` ստորգետնյա հաղորդակցուղիների հատման դեպքերում:

Վերգետնյա և գետներեսի թմբապատված գազատարները կարող են տեղակայվել ժայռային, ճահճային և այլ բարդ բնահողային պայմաններում: Թմբապատման նյութը և չափերը հարկավոր է ընդունել ելնելով ջերմատեխնիկական հաշվարկից, ինչպես նաև գազատարի և թմբապատման կայունության ապահովումից:

5.1.3 Գազատարների տեղադրումը թունելներում, գետնուղիներում և ջրանցքներում չի թույլատրվում: Բացառություն է կազմում մինչև 0.6 ՄՊա ճնշմամբ պողպատե գազատարների տեղադրումը արդյունաբերական կազմակերպությունների տարածքներում, ըստ ՀՀՇՆ III-9.02.02:

5.1.4 Խողովակների միացումները հարկավոր է նախատեսել չկազմատվող: Կազմատվող կարող են լինել պողպատե և պոլիէթիլենային խողովակների փականների միացումները, սարքավորումների և հսկիչ-չափիչ սարքերի (ՀՉՍ) տեղադրման մասերը: Բնահողի մեջ պոլիէթիլենային և պողպատե խողովակների կազմատվող միացումներ կարող են նախատեսվել միայն պատյանի և հսկիչ փողակի տեղադրման դեպքում:

5.1.5 Գազատարները գետնից դուրս եկող և մտնող մասերում, ինչպես նաև գազատարի ներանցումը շենք հարկավոր է առնել պատյանի մեջ: Պատի և պատյանի միջև եղած տարածությունը հատվող կոնստրուկցիայի ամբողջ հաստությամբ պետք է լցափակել: Պատյանի ծայրերը անհրաժեշտ է խտացնել էլաստիկ նյութով:

5.1.6 Գազատարների ներանցումները շենքեր հարկավոր է նախատեսել անմիջապես այն սենքերում, որտեղ տեղադրված է գազօգտագործող սարքավորում կամ նրան հարակից բաց որմնախորշով միացած սենքում:

Չի թույլատրվում գազատարների ներանցումներ շենքերի նկուղային և կիսանկուղային (ցոկոլային) հարկեր, բացի միաբնակարան և բլոկավորված տներ կատարվող ներանցումները:

5.1.7 Գազատարների վրա անջատիչ սարքերը հարկավոր է տեղադրել`

ա) առանձին կանգնած կամ բլոկավորված շենքերից առաջ,

բ) կանգնակների անջատման համար,

գ) գազօգտագործող սարքավորումներից առաջ,

դ) գազականոնավորիչ կետերից առաջ,

ե) գազականոնավորիչ կայաններից հետո,

զ) գազատարներից դեպի բնակավայրեր, թաղամասեր, բնակելի շենքերի խմբեր, ինչպես նաև արտադրական կազմակերպություններ և կաթսայատներ գնացող ճյուղավորումների վրա,

է) ջրային արգելքները երկու և ավելի գծերով հատելու դեպքում,

ը) ընդհանուր ցանցի երկաթգծերը և I-II կարգի ավտոմոբիլային ճանապարհները հատելու դեպքում, եթե նախորդ անջատիչ սարքը դրված է տվյալ հատումից 1000 մ և ավել հեռավորության վրա:

5.1.8 Շենքերի պատերի և հենարանների վրայով անցկացված վերգետնյա գազատարների վրա անջատիչ սարքերը հարկավոր է տեղադրել դռներից և բացվող պատուհաններից հետևյալ հեռավորության վրա`

ա) ցածր ճնշման գազատարների համար-0.5 մ,

բ) միջին ճնշման գազատարների համար-1.0 մ,

գ) II կարգի բարձր ճնշման գազատարների համար-3.0 մ,

դ) I կարգի բարձր ճնշման գազատարների համար-5.0 մ:

Շենքերի պատերի վրայով տեղադրվող տարանցիկ գազատարների տեղամասերի վրա անջատիչ սարքերի տեղադրում չի թույլատրվում:

 

5.2. Ստորգետնյա գազատարներ

 

5.2.1 Պողպատյա գազատարների ստորգետնյա տեղադրումը հարկավոր է իրականացնել ոչ պակաս 0.8 մ, իսկ պոլիէթիլենայինը ոչ պակաս 1.0 մ խորությամբ, մինչև գազատարի կամ պատյանի վերևը: Այն տեղերում, որտեղ չի նախատեսված տրանսպորտի կամ գյուղատնտեսական մեքենաների շարժում, պողպատե խողովակների տեղադրման խորությունը կարող է լինել ոչ պակաս 0.6 մ:

5.2.2 Գազատարի (պատյանի) և ստորգետնյա ինժեներական հաղորդակցուղիների ու կառուցվածքների միջև եղած ուղղահայաց հեռավորությունը (լուսանցային) նրանց հատման տեղերում հարկավոր է ընդունել ոչ պակաս 0.2 մ:

5.2.3 Ստորգետնյա հաղորդակցուղային կոլեկտորների, զանազան անցուղիների հետ հատման տեղերում, ինչպես նաև գազային դիտահորերի պատերի միջով անցման տեղերում գազատարը պետք է տեղադրվի պատյանի մեջ:

Պատյանի ծայրերը կառուցվածքների ու հաղորդակցուղիների արտաքին պատերի երկու կողմից պետք է դուրս հանվեն առնվազն 2 մ: Գազահորերի պատերի հետ հատման դեպքում` ոչ պակաս 2 սմ հեռավորության վրա: Պատյանի ծայրերը հարկավոր է լցափակել ջրամեկուսիչ նյութով: Պատի մի ծայրում, թեքության վերին կետում (բացի դիտահորերի պատերի հատման տեղերից) հարկավոր է նախատեսել պաշտպանիչ սարքվածքի տակ դուրս եկող հսկիչ փողակ:

Պատյանի և գազատարի միջխողովակային տարածքով թույլատրվում է անցկացնել գազաբաշխիչ համակարգի սպասարկման համար նախատեսված, մինչև 60Վ լարման շահագործման մալուխ (կապի, հեռուստամեխանիկայի և էլեկտրապաշտպանության):

5.2.4 Գազատարների շինարարության համար կիրառվող պոլիէթիլենային խողովակները պետք է ունենան ոչ պակաս 2.5-ից ամրության պաշարի գործակից (ԱՊԳ):

Թույլատրվում է պոլիէթիլենային գազատարները տեղադրել`

ա) բնակավայրերի տարածքներում` մինչև 0.6 ՄՊա ճնշման և 2.8 ԱՊԳ դեպքում

բ) բնակավայրերից դուրս` 1.0 ՄՊա ճնշման և 2.5 ԱՊԳ դեպքում:

Չի թույլատրվում պոլիէթիլենային գազատարների օգտագործումը`

ա) արոմատիկ և քլորացված ածխաջրածին պարունակող գազերի, ինչպես նաև հեղուկացված ածխաջրածնային գազերի (ՀԱԳ) հեղուկ ֆազի տեղափոխման համար,

բ) երբ գազատարի պատի ջերմաստիճանը շահագործման պայմաններում ցածր է մինուս 15օC:

Ոչ պակաս 2.8 ամրության պաշարի գործակցով պոլիէթիլենային խողովակների կիրառման դեպքում թույլատրվում է 0.3 մինչև 0.6 ՄՊա ճնշմամբ գազատարների տեղադրում առավելապես մեկ, երկու հարկանի կառուցապատում ունեցող բնակավայրերում: Փոքր գյուղական բնակավայրերում թույլատրվում է տեղադրել մինչև 0.6 ՄՊա ճնշմամբ, ոչ պակաս 2.5 ամրության պաշարի գործակից ունեցող պոլիէթիլենային գազատարներ: Ընդ որում տեղադրման խորությունը պետք է լինի ոչ պակաս 0.8 մ` մինչև խողովակի վերնամասը:

 

5.3 Վերգետնյա գազատարներ

 

5.3.1 Վերգետնյա գազատարները կախված ճնշումից հարկավոր է տեղակայել չայրվող նյութերից պատրաստված հենարանների կամ շենքերի ու կառույցների կոնստրուկցիաների վրայով` համապատասխան 3 աղյուսակի:

Ընդ որում շենքերի կոնստրուկցիաներով անցնող գազատարի մեջ ճնշումը չպետք է գերազանցի 2 աղյուսակում համապատասխան սպառողների համար նշված մեծություններից:

 

Աղյուսակ 3

 

Վերգետնյա գազատարների տեղադրումը

Գազի ճնշումը գազատարում
ՄՊա, ոչ ավել

1. Առանձին կանգնած հենարանների, սյուների, էստակադաների ու հարկաշարերի վրա 1.2 (բնական գազի համար),
1.6 (ՀԱԳ համար)
2.

Կաթսայատներ, արտադրական շենքեր Վ, Գ և Դ կարգի սենքերով և ԳԼԿ շենքեր, արտադրական նշանակության հասարակական և կենցաղային շենքեր, ինչպես նաև նրանց ներկառույց, կցակառույց և տանիքային կաթսայատներ`

 
  ա) I և II աստիճանի հրակայուն CO դասի հրդեհավտանգ (ըստ ՀՀՇՆ II 8.04.01) 1.2
  II աստիճանի հրակայուն C1 դասի և III աստիճանի հրակայուն CO դասի շենքերի պատերի և տանիքների վրայով 0.6
  բ) III աստիճանի հրակայուն C1 դասի, IV աստիճանի հրակայուն CO դասի 0.3
  IV աստիճանի հրակայուն C1 և C2 դասերի շենքերի պատերով 0.005
3.  Բնակելի, վարչական, հասարակական և կենցաղային շենքեր, ինչպես նաև նրանց ներկառույց, կցակառույց և տանիքային կաթսայատներ` հրակայունության բոլոր աստիճանների 0.005
  Շենքերի արտաքին պատերին ՊԳԿԿ տեղադրման դեպքում (միայն մինչև ՊԳԿԿ) 0.3

 

5.3.2 Չի թույլատրվում բոլոր ճնշումների գազատարների տարանցիկ տեղադրումը մարդկանց մասսայական ներկայությամբ մանկական հիմնարկների, հիվանդանոցների, դպրոցների, սանատորիաների, հասարակական, վարչական և կենցաղային շենքերի պատերի, տանիքների վրայով:

Արգելվում է բոլոր ճնշումների գազատարների տեղադրումը Ա և Բ կարգի սենքերի պատերով, վերնամասով և տակով, բացառությամբ ԳԿԿ շենքերի:

Հիմնավորված դեպքերում թույլատրվում է 100 մմ տրամագծով, միջինից ոչ ավել ճնշմամբ գազատարների տարանցիկ տեղադրումը CO դասի III աստիճանից ոչ պակաս հրակայունության մեկ բնակելի տան պատերով, մինչև տանիքածածկը ոչ պակաս 0.2 մ հեռավորությամբ:

Ցածր և միջին ճնշման գազատարները կարող են տեղադրվել չբացվող լուսամուտների շրջանակների երկայնքով և հատվել արտադրական շենքերի և կաթսայատների ապակեբլոկներով լցված լուսամուտների բացվածքների հետ:

5.3.3 Բարձր ճնշման գազատարները հարկավոր է տեղադրել արտադրական, նրանց հետ բլոկացված վարչական և կենցաղային շենքերի խուլ պատերով կամ դրանց վերին հարկերի լուսամուտների ու դռների որմնախորշերից 0.5 մ բարձրությամբ, տանիքից ցածր 0.2 մ:

5.3.4 Վերգետնյա գազատարների տեղադրման բարձրությունն անհրաժեշտ է ընդունել ըստ ՀՀՇՆ III-9.02.02:

5.3.5 Թույլատրվում է մինչև 0.6 ՄՊա ճնշման անկար կամ էլեկտրաեռակցված, գործարանային եռակցվանքները ֆիզիկական մեթոդներով 100%-ով ստուգում անցած գազատարների տեղադրումը, չայրվող նյութերից կառուցված, հետիոտն և ավտոմոբիլային կամուրջների վրայով:

Գազատարների տեղադրումը հրավտանգ նյութերից կառուցված կամուրջների վրայով` արգելվում է:

 

5.4 Ջրային արգելքների ԵՎ հեղեղատների հատումը գազատարներով

 

5.4.1 Ջրային արգելքների հետ հատվելիս ստորջրյա և վերջրյա գազատարների հեռավորությունը կամուրջներից հորիզոնական դիրքով հարկավոր է պահպանել ըստ 4 աղյուսակի:


Աղյուսակ 4

Ջրային արգելքներ

Կամրջի տեսակը

Գազատարի և կամրջի հեռավորությունը հորիզոնական դիրքով, ոչ պակաս, մ, գազատարի տեղադրման ժամանակ

Կամրջից վեր

Կամրջից ցած

Վերջրյա
գազատարից
տրամագծով,
մմ

Ստորջրյա
գազատարից
տրամագծով,
մմ

Վերջրյա
գազատարից

Ստորջրյա
գազատարից

300 և
փոքր

Մեծ
300

300 և
փոքր

Մեծ
300

Բոլոր տրամագծերը

Չնավարկելի սառչող  բազմաթռիչք

75

125

75

125

50

50

Չնավարկելի չսառչող բազմաթռիչք

20

20

20

20

20

20

Չնավարկելի`
ա) ցածր ճնշման գազատարների համար
բ) միջին և բարձր ճնշման գազատարների համար

Մեկ և երկթռիչքային

2

5

2

5

20

20

20

20

2

5

10

20

Հեռավորությունները ցույց են տրված կամուրջների դուրս եկած մասերից:

 

5.4.2 Ստորջրյա անցումներում հարկավոր է կիրառել.

ա) պողպատե խողովակներ, որոնց պատերի հաստությունը պետք է 2 մմ ավել լինի հաշվարկայինից, բայց ոչ պակաս 5 մմ-ից,

բ) պոլիէթիլենային խողովակներ, որոնք ունեն արտաքին տրամագծի և պատի հաստության հարաբերության ստանդարտ չափ (SDR) ոչ ավել քան 11, իսկ ամրության պաշարի գործակից ոչ պակաս 2.8:

5.4.3 Գազատարի վերջրյա անցման տեղադրման բարձրությունը ջրի բարձրացման հաշվարկային մակարդակից մինչև խողովակի տակը հարկավոր է ընդունել.

ա) ձորակների կամ հեղեղատների հատման դեպքում ոչ ցածր 0.5 մ բարձր ջրերի հորիզոնից (ԲՋՀ) 5% ապահովվածության դեպքում,

բ) ոչ նավարկելի սովորական գետերի հատման դեպքում ոչ պակաս 0.2 մ ԲՋՀ-ից բարձր` 2% ապահովվածության դեպքում:

Փականները անհրաժեշտ է տեղադրել անցման սահմաններից ոչ պակաս 10 մ հեռավորության վրա:

 

5.5. Երկաթուղիների, տրամվայի ուղիների եվ ավտոմոբիլային ճանապարհների հատումը գազատարներով

 

5.5.1. Ստորգետնյա գազատարների հորիզոնական հեռավորությունը տրամվայի, երկաթուղիների և ավտոմոբիլային ճանապարհների հատման տեղերից պետք է լինի ոչ պակաս.

ա) մինչև ընդհանուր օգտագործման երկաթուղիների, տրամվայի ուղիների, I-III կարգի ավտոմոբիլային ճանապարհների վրայի կամուրջները և թունելները, ինչպես նաև նրանց վրայով անցնող հետիոտն, կամուրջները, թունելները` 30 մ, իսկ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղիների, IV կարգի ավտոմոբիլային ճանապարհների և խողովակների համար` 15 մ,

բ) մինչև տրամվայի սլաքային փոխադրիչը` 4 մ, իսկ մինչև երկաթգծի սլաքային փոխադրիչը` 20 մ,

գ) մինչև կոնտակտային ցանցի հենարանները` 3 մ:

Թույլատրվում է նշված հեռավորությունների կրճատում կառույցները շահագործող կազմակերպությունների հետ համաձայնեցնելու դեպքում:

5.5.2 Բոլոր ճնշումների ստորգետնյա պողպատե և պոլիէթիլենային գազատարները` երկաթուղիների, տրամվայի ուղիների և I-IV կարգի ավտոմոբիլային ճանապարհների ու քաղաքային նշանակության մայրուղիների հետ հատման տեղերում, հարկավոր է անցկացնել պողպատե պատյանների միջով: Պոլիէթիլենային խողովակները պետք է լինեն երկարաչափ, միջին խտության, առանց եռակցված և այլ միացումների: Մնացած դեպքերում պատյանավորման հարցերը լուծվում են նախագծային կազմակերպության կողմից:

Պատյանները պետք է բավարարեն ամրության և երկարակեցության պայմանները:

Պատյանի բարձր ծայրում հարկավոր է տեղադրել պաշտպանիչ սարքի տակ դուրս եկող ստուգիչ փողակ:

5.5.3 Ընդհանուր օգտագործման երկաթուղիների հետ գազատարների հատման տեղերում պատյանների ծայրերը դուրս են բերվում դրանցից ՀՀՇՆ IV-11.05.01 սահմանված հեռավորությունից ոչ պակաս:

Սահմանափակ պայմաններում կառուցվող միջգյուղային գազատարների և բնակավայրերում կառուցվող գազատարների դեպքում թույլատրվում է հիշյալ հեռավորության կրճատում մինչև 10 մ, պայմանով, որ պատյանի մի ծայրում տեղադրվի նմուշառման սարքով արտածող փողակ (մոմ), դուրս բերված հողային պաստառի ծայրից 50 մ հեռավորության վրա:

Այլ դեպքերում պատյանների ծայրերը պետք է դուրս բերվեն հետևյալ հեռավորությունների վրա.

ա) ոչ պակաս 2 մ տրամվայի գծի եզրի ռելսից, ինչպես նաև փողոցի երթևեկելի մասի եզրից,

բ) ոչ պակաս 3 մ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղու եզրի ռելսից և ճանապարհների ջրահեռացման կառուցվածքի եզրից (կյուվետ, առու), բայց ոչ պակաս 2 մ լիրքերի ստորոտից:

5.5.4 Ընդհանուր օգտագործման 1520 մմ ռելսամիջի երկաթուղիները գազատարներով հատելիս գազատարի տեղադրման խորությունը պետք է ընդունել ըստ ՀՀՇՆ IV-11.05.01:

Մնացած դեպքերում գազատարի տեղադրման խորությունը ռելսի ստորոտի կամ ճանապարհածածկի վերնամասից, իսկ լիրքի առկայության դեպքում` նրա ստորոտից մինչև պատյանի վերնամասը պետք է բավարարի անվտանգության պահանջներին, բայց ոչ պակաս`

ա) մեկ մետրից` աշխատանքների բաց կատարման դեպքում,

բ) 1.5 մ` ճզմանցման, կամ թեք ուղղվածության և վահանային հորատանցման եղանակով աշխատանքների կատարման դեպքում,

գ) 2.5 մ` ծակման մեթոդով աշխատանքների կատարման դեպքում:

5.5.5 Պողպատյա գազատարների պատերի հաստությունն ընդհանուր օգտագործման երկաթուղիների հետ հատվելիս պետք է լինի 2-3 մմ ավելի հաշվարկայինից, բայց ոչ պակաս, քան 5 մմ` պաստառի եզրից յուրաքանչյուր կողմից 50-ական մետր հեռավորության վրա: Այդ տեղամասերում և I-III կարգի ավտոմոբիլային ճանապարհների հատման տեղերում պոլիէթիլենային խողովակների կիրառման դեպքում SDR պետք է լինի ոչ ավելի, քան 11, ամրության պաշարի` ոչ պակաս 2.8 գործակցով:

 

5.6 Հատուկ բնական եվ կլիմայական պայմաններում գտնվող գազատարներին ներկայացվող լրացուցիչ պահանջներ

 

5.6.1 Մեկ միլիոնից ավել բնակչությամբ` 6 բալից ավելի սեյսմիկությամբ տեղանքում, ինչպես նաև 100 հազարից ավել բնակչությամբ` 7 բալ սեյսմիկությամբ տեղանքում գտնվող բնակավայրերի գազամատակարարումը պետք է նախատեսվի երկու կամ ավել աղբյուրներից (մայրուղային գազաբաշխիչ կայան, ԳԲԿ) բնակավայրի հակադիր մասերում: Ընդ որում բարձր և միջին ճնշման գազատարները պետք է նախագծվեն օղակավորված, փականային հարմարանքներով բաժանված սեկցիաների:

5.6.2 Յոթ և ավելի բալ սեյսմիկությամբ շրջաններում գազատարների անցումները գետերի, ձորերի, փորվածքներով անցնող երկաթուղիների վրայով` տեղադրելիս պետք է նախատեսվեն վերգետնյա: Հենարանների կոնստրուկցիաները պետք է ապահովեն գազատարների` երկրաշարժի ժամանակ առաջացող տեղաշարժերի հնարավորությունը:

5.6.3 Սեյսմիկ շրջաններում, ներքնամշակվող և կարստային տարածքներում կառուցվող ստորգետնյա գազատարների այլ ստորգետնյա հաղորդակցուղիների հետ հատման տեղերում, գազատարների 5 տրամագծից փոքր ծռման շառավիղ ունեցող դարձման անկյուններում, ցանցի ճյուղավորման մասերում, ստորգետնյա տեղադրումից վերգետնյա անցման, պողպատ-պոլիէթիլենային չկազմատվող միացման տեղերում, ինչպես նաև բնակավայրերի սահմաններում գազատարների գծային տեղամասերում 50 մետրը մեկ տեղադրվում են ստուգիչ փողակներ:

5.6.4 Տեղանքի 7 և ավել բալ սեյսմիկության դեպքերում, ներքնամշակվող և կարստային տարածքներում պոլիէթիլենային գազատարների համար պետք է օգտագործվեն գլխավորապես երկարաչափ խողովակներ ոչ պակաս 2.8 ԱՊԳ` քաղաքներում և 2.5 ԱՊԳ միջբնակավայրային տեղամասերում ՆՏ միացման դետալներով: Եռակցվանքային միացումները պետք է անցնեն 100% ֆիզիկական մեթոդներով ստուգում:

Պոլիէթիլենային խողովակներով գազատարների տեկտոնական ակտիվ խզումներով տեղամասերի հատումները անհրաժեշտ է կատարել պողպատյա խողովակներով` վերգետնյա տեղադրմամբ:

 

5.7 Մաշված ստորգետնյա պողպատե խողովակների վերականգնումը

 

5.7.1 Քաղաքային ու գյուղական բնակավայրերի տարածքներում և դրանցից դուրս տեղադրված մաշված ստորգետնյա պողպատե խողովակների վերականգնման (վերակառուցման) համար հարկավոր է կիրառել.

ա) մինչև 0.3 ՄՊա ճնշման դեպքում ներառյալ, գազատարի միջով, ոչ պակաս 2.5 ամրության պաշարի գործակից ունեցող, առանց եռակցված միացումների կամ միացված ՆՏ, կամ բարձրաստիճան ավտոմատացված եռակցման տեխնիկայի օգտագործմամբ եռակցվանքային միացումներով պոլիէթիլենային խողովակների կորզանում (միջաձգում),

բ) 0.3-ից 0.6 ՄՊա ճնշման դեպքում ներառյալ սույն կետի ա ենթակետով նախատեսված կարգով, միայն բնակավայրերի տարածքներում ամրության պաշարի ոչ պակաս 2.8 ԱՊԳ, իսկ բնակավայրերից դուրս` 2.5 ԱՊԳ,

գ) մինչև 1.2 ՄՊա ճնշման դեպքում` գազատարների ներքին մաքրված մակերեսների երեսապատում արհեստական գործվածքով ճկափողով` հատուկ երկբաղադրիչ սոսնձով, որի կիրառման տիրույթում է գտնվում տվյալ ճնշումը:

5.7.2 Մաշված գազատարների վերականգնումը կատարում են առանց ճնշման փոփոխության, գործող գազատարի համեմատ բարձրացնելով կամ իջեցնելով ճնշումը:

Ընդ որում թույլատրվում է պահպանել.

ա) վերականգնվող մասերի հատումները ստորգետնյա հաղորդակցուղիների հետ առանց լրացուցիչ պատյանների տեղադրման,

բ) վերականգնվող գազատարների տեղադրման խորությունը,

գ) վերականգնվող գազատարների հեռավորությունը մինչև շենքերը, կառուցվածքները և ինժեներական հաղորդակցուղիները, եթե չի փոխվում վերականգնվող գազատարում ճնշումը, կամ ճնշման մեծացումը մինչև 0.3 ՄՊա:

Մաշված պողպատե գազատարների վերականգնումը` ճնշման բարձրացմամբ մինչև բարձր ճնշումը թույլատրվում է, եթե հեռավորությունը մինչև շենքերը, կառույցները և ինժեներական հաղորդակցուղիները համապատասխանում է բարձր ճնշման գազատարներին ներկայացվող պահանջներին:

5.7.3 Պոլիէթիլենային և պողպատե խողովակների չափերի հարաբերությունը խողովակների միջաձգման մեթոդով վերակառուցման դեպքում, պետք է ընտրվի` ելնելով պոլիէթիլենային խողովակների և դետալների պողպատե խողովակների միջով ազատ անցման հնարավորություններից: Վերակառուցված տեղամասերի ծայրերը` պոլիէթիլենային և պողպատե խողովակների միջև պետք է խտացվեն:

 

6. ԳԱԶԱԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԿԵՏԵՐ ԵՎ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

6.1 Ընդհանուր դրույթներ

 

Գազի ճնշման իջեցման և կարգավորման համար գազաբաշխիչ ցանցերում նախատեսվում են գազակարգավորիչ կետեր (ԳԿԿ) և գազակարգավորիչ տեղակայանքներ (ԳԿՏ): Կարող են կիրառվել գործարանային պատրաստված բլոկային գազակարգավորիչ կետեր (ԲԳԿԿ) կոնտեյներային տիպի շենքերում և պահարանային գազակարգավորիչ կետեր (ՊԳԿԿ):

 

6.2 ԳԿԿ եվ ԲԳԿԿ ներկայացվող պահանջները

 

6.2.1 ԳԿԿ անհրաժեշտ է տեղադրել`

ա) առանձին կանգնած (առանձնակառույց),

բ) կցակառուցված` արտադրական շենքերին, կաթսայատներին և արտադրական բնույթի սենքեր ունեցող հասարակական շենքերին,

գ) ներկառուցված` գազիֆիկացվող միահարկ արտադրական շենքերում և կաթսայատներում (բացի նկուղային և ցոկոլային հարկերում տեղադրված սենքերից),

դ) CO դասի I և II աստիճանի հրակայունության արտադրական շենքերի ծածկերի վրա,

ե) շենքերից դուրս` արդյունաբերական կազմակերպությունների տարածքներում ցանկապատված, շվաքածածկ բաց հարթակների վրա,

զ) ԲԳԿԿ հարկավոր է տեղադրել առանձին կանգնած (առանձնակառույց):

6.2.2 Բնակավայրերում առանձին կանգնած (առանձնակառույց) գազակարգավորիչ կետերի հեռավորությունը շենքերից և կառուցվածքներից պետք է լինի ոչ պակաս 5 աղյուսակում բերված չափերից, իսկ արդյունաբերական կազմակերպությունների և արտադրական նշանակության այլ կազմակերպությունների տարածքներում` համաձայն ՀՀՇՆ III-9.02.02:

5 աղյուսակում նշված հեռավորությունները հարկավոր է ընդունել ԳԿԿ, ԲԳԿԿ և ՊԳԿԿ շենքերի արտաքին պատերից, իսկ բաց հարթակների վրա տեղակայված սարքավորումների դեպքում` ցանկապատից: 5 աղյուսակի պահանջները տարածվում են նաև գազի ծախսի հաշվառման հանգույցների վրա: Մուտքագծում մինչև 0.3 ՄՊա ճնշմամբ առանձին կանգնած ՊԳԿԿ հեռավորությունը շենքերից և կառուցվածքներից` չի նորմավորվում:


Աղյուսակ 5

Գազի ճնշումը ԳԿԿ, ԲԳԿԿ, ՊԳԿԿ մուտքագծում ՄՊա 

Լուսանցային հեռավորությունը առանձին կանգնած ԳԿԿ, ԲԳԿԿ և ՊԳԿԿ ըստ հորիզոնականի մինչև (մ)

Շենքեր և կառուցվածքներ

Երկաթուղային և տրամվայի ուղիներ (մինչև մոտակա ռելսը)  

Ավտոմոբիլային ճանապարհներ
(մինչև ճամփեզր) 

Էլեկտրահաղորդման օդային գծեր

Մինչև 0.6

ավել 0.6 մինչև 1.2

10

15

10

15

5

8

Ոչ պակաս հենարանի 1.5 բարձրությունից

 

6.2.3. Առանձնակառույց ԳԿԿ և ԲԳԿԿ պետք է լինեն միահարկ, առանց նկուղի, ըստ հրդեհային անվտանգության ոչ ցածր CO դասի և II աստիճանի հրակայունությամբ: Թույլատրվում է ԲԳԿԿ-ները տեղակայել կոնտեյներային տիպի շենքերում (չայրվող ջերմապահպանիչով մետաղական հիմնակմախք):

6.2.4. ԳԿԿ կարող են կցակառուցվել ոչ պակաս CO դասի II աստիճանի հրակայունությամբ, Գ և Դ կարգի սենքեր ունեցող շենքերին:

0.6 ՄՊա բարձր մուտքային ճնշում ունեցող ԳԿԿ կարող են կցակառուցվել այդ նույն շենքերին, եթե նշված ճնշմամբ գազի օգտագործումը պայմանավորված է տեխնոլոգիական անհրաժեշտությամբ:

Կցակառույցները պետք է հարեն այդ շենքերին հակահրդեհային խուլ պատերի կողմից, իսկ հարման մակերեսը լինի գազաանթափանց:

Հեռավորությունը կցակառույց ԳԿԿ պատերից և ծածկից մինչև պատի մեջ ամենամոտ բացվածքը պետք է լինի ոչ պակաս 3 մ:

6.2.5. Ներկառուցված ԳԿԿ թույլատրվում է կառուցել գազի ոչ ավել 0.6 ՄՊա մուտքային ճնշման դեպքում, ոչ ցածր II աստիճանի հրակայունության CO դասի Գ և Դ կարգի սենքեր ունեցող շենքերում: Ներկառուցված ԳԿԿ սենքը պետք է ունենա հակահրդեհային գազաանթափանց պատող կոնստրուկցիաներ և շենքերից դուրս գալու ինքնուրույն ելք:

6.2.6. ԳԿԿ և ԲԳԿԿ սենքերն անջատող պատերը պետք է լինեն հակահրդեհային I տիպի` ըստ ՀՀՇՆ II-8.04.01 և գազաանթափանց: Ծխնելույզների և օդափոխիչ խողովակների տեղադրումը սենքերն անջատող պատերում, ինչպես նաև շենքերի այն պատերում, որոնց կցակառուցվում են ԳԿԿ (նրանց հպման սահմաններում) չի թույլատրվում:

Օժանդակ սենքերը պետք է ունենան շենքից դուրս տանող տեխնոլոգիական սենքերի հետ առնչություն չունեցող ինքնուրույն ելք: ԳԿԿ և ԲԳԿԿ դռները պետք է լինեն հակահրդեհային և բացվեն դեպի դուրս:

6.2.7. Սենքերը, որոնցում տեղադրված են ճնշման կարգավորիչ հանգույցները պետք է բավարարեն ՍՆԻՊ 2.09.02 և ՀՀՇՆ II-8.04.01 պահանջներին:

 

6.3. ՊԳԿԿ ներկայացվող պահանջներ

 

6.3.1. ՊԳԿԿ տեղադրվում են առանձին հենարանների վրա կամ այն շենքերի արտաքին պատերին, որոնց գազամատակարարման համար դրանք կոչված են:

Հեռավորությունները առանձին կանգնած ՊԳԿԿ մինչև շենքեր և կառուցվածքներ պետք է լինեն ոչ պակաս 5 աղյուսակում նշվածներից:

Ընդ որում մուտքում մինչև 0.3 ՄՊա ճնշում ունեցող ՊԳԿԿ հեռավորությունները շենքերից և կառուցվածքներից չի սահմանափակվում:

6.3.2. Մուտքում մինչև 0.3 ՄՊա գազի ճնշում ունեցող ՊԳԿԿ տեղադրվում են`

ա) բնակելի, հասարակական, վարչական և կենցաղային շենքերի արտաքին պատերի վրա անկախ դրանց հրակայունության աստիճանից և հրդեհավտանգավորության դասից` մինչև 50 խմ/ժ գազի ծախսի դեպքում.

բ) բնակելի, հասարակական, վարչական և կենցաղային շենքերի արտաքին պատերի վրա ոչ ցածր III աստիճանի հրակայունության C1 դասի դեպքում` մինչև 400խմ/ժ գազի ծախսի դեպքում:

6.3.3. Մուտքում 0.6 ՄՊա ճնշում ունեցող ՊԳԿԿ տեղադրվում են կաթսայատների, արտադրական, հասարակական և արտադրական նշանակության կենցաղային շենքերի արտաքին պատերի վրա, ինչպես նաև ոչ ցածր CO դասի III կարգի հրակայունության գործող ԳԿԿ արտաքին պատերի վրա:

6.3.4. Մուտքում 0.6-ից մինչև 1.2 ՄՊա ճնշում ունեցող ՊԳԿԿ տեղադրումը շենքերի արտաքին պատերի վրա չի թույլատրվում:

6.3.5. Մուտքում մինչև 0.3 ՄՊա ճնշում ունեցող, շենքերի արտաքին պատերի վրա տեղադրվող ՊԳԿԿ պատից մինչև լուսամուտների, դռների և այլ բացվածքները եղած հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 1մ, իսկ 0.3-ից մինչև 0.6 ՄՊա դեպքում` ոչ պակաս 3 մ:

6.3.6. Թույլատրվում է ՊԳԿԿ տեղադրումը I և II աստիճանի հրակայունությամբ CO դասի արտադրական շենքերի չայրվող ջերմապաշտպանիչով ծածկերի վրա, դեպի ծածկ տանող ելքի կողմից, ելքից ոչ պակաս 5 մ հեռավորության վրա:

 

6.4. Գազակարգավորիչ կայանքներին (ԳԿ) ներկայացվող պահանջներ

 

6.4.1. ԳԿ կարող են տեղադրվել գազօգտագործող սարքավորումների հետ համատեղ, նույն սենքում, ինչպես նաև անմիջապես ջերմային ագրեգատների մոտ` դրանց այրիչներին գազ մատակարարելու համար:

Թույլատրվում է մեկ ԳԿ գազ մատակարարել նույն շենքի այլ սենքերում տեղադրված ջերմային ագրեգատներին, պայմանով, որ դրանք աշխատեն գազի ճնշման նույնանման ռեժիմներում և այն սենքերում, որտեղ ապահովված է գազասարքավորումների անվտանգ աշխատանքն ապահովող շահագործող անձնակազմի շուրջօրյա մուտքը:

6.4.2. ԳԿ քանակը մեկ սենքում չի սահմանափակվում: Ընդ որում յուրաքանչյուր ԳԿ չպետք է ունենա երկուսից ավել կարգավորման գիծ:

6.4.3. ԳԿ կարող են տեղակայվել ոչ ավել 0.6 ՄՊա մուտքային ճնշման դեպքում:

Ընդ որում ԳԿ տեղաբաշխվում են` Գ և Դ կարգի այն սենքերում, որտեղ

ա) տեղադրված են գազօգտագործող սարքավորումներ կամ բաց բացվածքներով նրանց միացած նույն կարգի կից սենքերում, որտեղ գործում է արտադրության համար անհրաժեշտ օդափոխության համակարգը,

բ) Վ1-Վ4 կարգի սենքերում, եթե նրանցում տեղակայված գազօգտագործող սարքավորումները հավաքակցված են արտադրության տեխնոլոգիական ագրեգատների մեջ:

6.4.4. Ա և Բ կարգի սենքերում ԳԿ-ներ տեղադրել չի թույլատրվում:

 

6.5. ԳԿԿ, ԲԳԿԿ, ՊԳԿԿ եվ ԳԿ սարքավորումները

 

6.5.1. ԳԿԿ, ԲԳԿԿ, ՊԳԿԿ և ԳԿ պետք է սարքավորված լինեն զտիչով, ապահովիչ փակման կափույրով (ԱՓԿ), գազի ճնշման կարգավորիչով, ապահովիչ արտանետիչ կափույրով (ԱԱԿ), փակման արմատուրով, հսկիչ չափիչ սարքերով (ՀՉՍ) անհրաժեշտության դեպքում ծախսահաշվիչ հանգույցով, ինչպես նաև շրջանցիկ գազատարով (բայպաս)` երկու հաջորդաբար տեղադրված անջատիչ սարքերով:

Մեկ բնակարանով տան գազամատակարարման համար նախատեսված ՊԳԿԿ թույլատրվում է առանց շրջանցիկ գազատարի:

ԳԿԿ կամ ԳԿ մուտքային 0.6 ՄՊա բարձր ճնշման և գազի ավելի, քան 5000 խմ/ժ ծախսի, իսկ ՊԳԿԿ ավելի, քան 100 խմ/ժ ծախսի դեպքում, շրջանցիկ գազատարի փոխարեն պետք է սարքավորվեն երկու ճնշման կարգավորման գծերով:

6.5.2. Փակիչ արմատուրի, սարքերի և սարքավորումների մի մասի ԳԿԿ, ԲԳԿԿ շենքերից կամ ՊԳԿԿ պահարանից դուրս տեղադրման դեպքում պետք է ապահովված լինեն դրանք արտադրող գործարանների անձնագրերում նշված շահագործման պայմանները:

ԳԿԿ, ԲԳԿԿ շենքերի և ՊԳԿԿ պահարանի սահմաններից դուրս տեղադրված սարքավորումները պետք է լինեն ցանկապատված:

6.5.3. ԳԿԿ, ԲԳԿԿ, ՊԳ ԿԿ և ԳԿ տեղադրված զտիչները պետք է ունենան ճնշման անկումը որոշող հարմարանք, որով բնութագրվում է զտիչ պարկուճի կեղտոտվածության աստիճանը` գազի առավելագույն ծախսի դեպքում:

6.5.4. Գազօգտագործող և գազային սարքավորումների անվտանգ ու կանոնավոր աշխատանքի համար գազատարում գազի ճնշման անթույլատրելի փոփոխության դեպքում ԱՓԿ և ԱԱԿ պետք է ապահովեն համապատասխանաբար` գազամատակարարման ավտոմատ դադարեցումը կամ գազի արտանետումը մթնոլորտ:

6.5.5. ԳԿԿ, ԲԳԿԿ, ՊԳԿԿ և ԳԿ հարկավոր է նախատեսել արտափչման և արտանետման խողովակաշարերի համակարգ գազատարների փչամաքրման և ԱԱԿ գազի արտանետման համար, որոնք դուրս են բերվում այնպիսի տեղերում, որտեղ ապահովվում է գազի անվտանգ ցրման պայմանները:

6.5.6. ԳԿԿ, ԲԳԿԿ, ՊԳԿԿ և ԳԿ հարկավոր է տեղադրել կամ ներառել գազամատակարարման տեխնոլոգիական գործընթացների հեռաղեկավարման ավտոմատ համակարգերի (ԳՏԳ ՀԱՀ) կազմում գազի մուտքի և ելքի ճնշումների, ինչպես նաև ջերմաստիճանի ցուցիչ և գրանցող սարքեր:

ՊԳԿԿ կարող են կիրառվել շարժական սարքեր:

6.5.7 ԳԿԿ և ԲԳԿԿ սենքերի պայթյունավտանգ գոտիներում տեղակայվող հսկիչ-չափիչ սարքերը, որոնք ունեն ելքային էլեկտրական ազդանշաններ և էլեկտրասարքավորումներ, հարկավոր է նախատեսել պայթյունապաշտպանված կատարմամբ:

Էլեկտրական ելքային ազդանշանով ՀՉՍ պետք է տեղակայվեն արտաքինից, պայթյունավտանգ գոտուց դուրս, չայրվող նյութերից պաշտպանված փակվող պահարանում կամ կցակառուցված ԳԿԿ և ԲԳԿԿ հակահրդեհային գազաանթափանց պատին (հպման սահմաններում):

Իմպուլսային գազատարների մուտքը այդ սենք` սարքերին գազի ճնշման իմպուլս հաղորդելու համար հարկավոր է իրականացնել այնպես, որ բացառվի գազի թափանցումը ՀՉՍ սենք:

6.5.8. ԳԿԿ և ԲԳԿԿ էլեկտրասարքավորումները պետք է համապատասխանեն ԷՍԿ պահանջներին:

Հուսալիության տեսակետից բնակավայրերի ԳԿԿ և ԲԳԿԿ էլեկտրամատակարարումը հարկավոր է դասել 3-րդ կարգին, իսկ արդյունաբերական կազմակերպությունների ԳԿԿ և ԲԳԿԿ` հիմնական արտադրությանը: ԳԿԿ և ԲԳԿԿ շանթապաշտպանվածությունը պետք է համապատասխանի II կարգի շանթապաշտպանվածությամբ օբյեկտներին:

 

7. ՆԵՐՔԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐ

 

7.1 Գազօգտագործող սարքավորումների տեղաբաշխման հնարավորությունը տարբեր նշանակության շենքերի սենքերում և պահանջները այդ սենքերի նկատմամբ` սահմանվում են դրանց նախագծման և կառուցման համապատասխան շինարարական նորմերով, հաշվի առնելով այդ սարքավորումների վերաբերյալ գործող ստանդարտների, դրանց կիրառման գործարանային անձնագրերի և հրահանգների պահանջները:

Արգելվում է գազօգտագործող սարքավորումների (բնական գազի և ՀԱԳ) տեղակայումը շենքերի նկուղային և գետնահատակային (ցոկոլային) սենքերում (բացի միաբնակարան և բլոկացված բնակելի շենքերից), եթե տեղակայման նման հնարավորությունը չի սահմանված համապատասխան շինարարական նորմերով:

7.2 Բոլոր նշանակության շենքերի սենքերը (բացի բնակելի բնակարաններից), որտեղ տեղադրվում են ավտոմատացված` շահագործող անձնակազմի մշտական ներկայությունը չպահանջող գազօգտագործող սարքավորումներ, հարկավոր է սարքավորել գազոտվածության հսկողության համակարգերով, գազամատակարարման ավտոմատ անջատմամբ և գազոտվածության ազդանշանի դուրս բերմամբ դեպի կարգավարական կետ կամ սենք, որտեղ կա սպասարկող անձնակազմի մշտական ներկայություն:

Բնակելի շենքերում անկախ գազօգտագործող սարքավորանքների տեղադրման տեղից, հարկավոր է նախատեսել գազոտվածության հսկողության համակարգ՝ գազամատակարարման ավտոմատ անջատմամբ՝ վթարային անջատիչ կափույր միացված այրվող գազերի ազդանշանային սարքին:

(7.2-րդ կետը խմբ. 11.01.08 N 04-Ն)

7.3 Ներքին գազատարները հարկավոր է կատարել մետաղական խողովակներից, ինչպես նաև ծալքավոր մետաղական ճկախողովակներից: Կենցաղային գազային սարքավորումները, ՀՉՍ, ՀԱԳ տարողությունները, տեղափոխվող և շարժական գազօգտագործող սարքավորումները գազատարներին միացնելիս թույլատրվում է նախատեսել տեղափոխվող գազի ճնշման և ջերմաստիճանի նկատմամբ կայուն ճկափող:

Մետաղական ծալքավոր ճկախողովակների և կցամասերի անվտանգության պահանջները պետք է համապատասխանի ՀՍՏ ԻՍՕ 10380 և ՀՍՏ ԻՍՕ 10806 միջազգային ստանդարտների պահանջներին:

(7.3-րդ կետը լրաց. 30.11.05 N 224-Ն, փոփ. 22.12.06 N 302-Ն)

7.4 Խողովակների միացումները պետք է լինեն չկազմատվող: Կազմատվող միացումներ թույլատրվում է նախատեսել գազային և գազօգտագործող սարքավորումների և ՀՉՍ միացման տեղերում, ինչպես նաև մետաղական ծալքավոր ճկախողովակների օգտագործման դեպքում՝ գազատարների ճյուղավորման և գազասարքավորումների միացման տեղերում:

(7.4-րդ կետը լրաց. 30.11.05 N 224-Ն)

7.5 Գազատարի տեղադրումը հարկավոր է նախատեսել բաց կամ թաքնված:

Թաքնված տեղադրման դեպքում անհրաժեշտ է նախատեսել լրացուցիչ միջոցառումներ գազատարները կոռոզիայից պաշտպանելու համար և ստեղծել հնարավորություն դրանց զննման ու պաշտպանիչ ծածկույթի նորոգման համար:

Շենքերի կոնստրուկցիաների հետ հատման մասերում գազատարները հարկավոր է տեղադրել պատյանի մեջ:

ՀԱԳ գազատարների թաքնված տեղադրում չի թույլատրվում:

7.6 Գազատարների տարանցիկ տեղադրումը նոր կառուցվող բնակելի շենքերում անհրաժեշտ է նախատեսել ոչ բնակելի սենքերով: Անհրաժեշտության դեպքում կարելի է իրականացնել գազատարների տարանցիկ բաց տեղադրում, այդ թվում` գոյություն ունեցող և վերականգնվող բնակելի սենքերում, հասարակական նշանակության սենքերում և բոլոր նշանակության շենքերի արտադրական սենքերում, հաշվի առնելով աղյուսակ 2 պահանջները ճնշման նկատմամբ, եթե գազատարների վրա չկան կազմատվող միացումներ և ապահովված է նրանց զննման հնարավորությունը:

7.7 Արտադրական շենքերի, կաթսայատների, հասարակական և կենցաղային նշանակության արտադրական շենքերի գազատարների վրա հարկավոր է նախատեսել փչամաքրման խողովակներ:

7.8 Չի թույլատրվում գազատարների տեղադրումը` Ա և Բ կարգի պայթյունավտանգ և պայթյունահրդեհավտանգ սենքերում, բոլոր սենքերի պայթյունավտանգ գոտիներում, նկուղներում, պայթյունավտանգ և այրվող նյութերի պահեստային շենքերում, էլեկտրաենթակայանների և բաժանարար սարքավորումների սենքերում, օդափոխման անցուղիներով, խցերով և հորաններով, վերելակների հորաններով և սանդղավանդակներով, աղբահավաքման սենքերով, ծխնելույզներով, այնպիսի սենքերով, որտեղ գազատարը կարող է ենթարկվել կոռոզիայի, ինչպես նաև ագրեսիվ նյութերի հնարավոր ազդեցության տեղերով և այնպիսի տեղերով, որտեղ գազատարը կարող է ողողվել այրման թեժ արգասիքներով կամ շփվել շատ տաքացրած կամ հալված մետաղի հետ:

Գոյություն ունեցող բազմաբնակարան շենքերի գազամատակարարումը վերականգնելիս գազականգնակների տեղակայումը սանդղավանդակներում թույլատրվում է իրականացնել համաձայն ՀՀՇՆ 11-8.04.01 6.32 կետի:

7.9 Անջատիչ սարքեր անհրաժեշտ է նախատեսել`

ա) գազահաշվիչներից առաջ (եթե չի կարելի օգտագործել մուտքագծի վրա տեղադրված անջատիչ սարքը).

բ) կենցաղային գազասարքերից, գազասալիկներից, ջեռուցման վառարաններից, գազասարքավորումներից և հսկիչ-չափիչ սարքերից առաջ.

գ) գազօգտագործող սարքավորումների այրիչներից և բռնկիչներից առաջ.

դ) փչամաքրման խողովակների վրա.

ե) այն սենքի ներանցման գազատարի վրա, որտեղ տեղակայված է գազակարգավորիչ կայանք (ԳԿ) կամ գազահաշվիչ` ներանցման տեղից 10 մ-ից ավել հեռավորության վրա տեղադրված անջատիչ հարմարանքով:

Գազատարների թաքնված և տարանցիկ տեղամասերի վրա անջատիչ սարքերի տեղադրումն արգելվում է:

7.10. Յուրաքանչյուր օբյեկտ, որտեղ տեղադրվում է գազօգտագործող սարքավորում պետք է սարքավորված լինի գազի ծախսի հաշվիչով` ըստ «Բնական գազի մատակարարման և օգտագործման ժամանակավոր կանոնների» (հաստատված 29.05.2001 թ. ՀՀ Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի N 24 որոշմամբ):

 

8. ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ԳԱԶԱՄԲԱՐԱՅԻՆ ԵՎ ԲԱԼՈՆԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

8.1 Գազամբարային կայանքներ

8.1.1 Սույն ենթաբաժնի պահանջները տարածվում են բնակելի, վարչական, հասարակական, արտադրական և կենցաղային շենքերի համար որպես գազամատակարարման աղբյուր ծառայող ՀԱԳ գազամբարային կայանքների վրա:

Գազամբարային կայանքներից սպառողներին գազ տեղափոխող գազաբաշխիչ ցանցերը պետք է համապատասխանեն սույն շինարարական նորմերի պահանջներին:

8.1.2 Գազամբարային կայանքի կազմում հարկավոր է նախատեսել` գործարանային պատրաստվածության գազի ճնշման կարգավորիչներ, ապահովիչ-փակիչ և ապահովիչ-արտանետիչ կափույրներ (ԱՓԿ և ԱԱԿ), հսկիչ չափիչ սարքեր (ՀՉՍ) գազամբարներում ճնշումը և մակարդակը հսկելու համար, փակիչ արմատուր, ամբարներ, ինչպես նաև հեղուկ և գոլորշային ֆազերի խողովակաշարեր:

Տեխնիկական անհրաժեշտության դեպքում գազամբարային կայանքի կազմում նախատեսվում է գործարանային պատրաստվածության ՀԱԳ գոլորշիացման կայանքներ:

8.1.3 Գազամբարների քանակը կայանքում պետք է լինի ոչ պակաս երկուսից: Թույլատրվում է նախատեսել մեկ գազամբարի տեղադրում, եթե գազօգտագործման ռեժիմի տեխնոլոգիայի և առանձնահատկության պայմաններով թույլատրվում է ընդմիջումներ:

Երկուսից ավել քանակի գազամբարների դեպքում կայանքը պետք է բաժանվի խմբերի, ընդ որում յուրաքանչյուր խմբի գազամբարները հարկավոր է իրար միացնել հեղուկ և գոլորշի ֆազերի խողովակաշարերով, որոնց վրա անհրաժեշտ է նախատեսել փակիչ սարքերի տեղադրում:

Առանձին խմբերի գազամբարների միասնական աշխատանքի համար հարկավոր է դրանք իրար միացնել գոլորշային ֆազի խողովակաշարերով, որոնց վրա անհրաժեշտ է նախատեսել անջատիչ սարքեր:

8.1.4 Գազամբարային կայանքի ընդհանուր տարողությունը և մեկ գազամբարի տարողությունը հարկավոր է ընդունել 6 աղյուսակում նշվածից ոչ ավել:

Աղյուսակ 6

Գազային կայանքի նշանակությունը

Գազամբարային կայանքի
ընդհանուր տարողությունը, խմ

Մեկ գազամբարի
առավելագույն
տարողությունը, խմ

Վերգետնյա

Ստորգետնյա

Վերգետնյա

Ստորգետնյա

Բնակելի, վարչական և հասարակական շենքերի գազամատակարարում

5

300

5

50

Արտադրական շենքերի, արդյունաբերական կազմակերպությունների, կենցաղային շենքերի և կաթսայատների գազամատակարարում

20

300

10

10

 

8.1.5 Ստորգետնյա գազամբարները անհրաժեշտ է տեղակայել բնահողի սեզոնային սառչումների դեպքում հողի մակերեսից մինչև գազատարի վերին ծնիչը 0.6 մ ոչ պակաս խորությամբ և 0.2 մ` առանց բնահողի սառչումի շրջաններում:

Գազամբարների տեղադրման ժամանակ հարկավոր է նախատեսել դրանց կայունությունն ապահովող միջոցառումներ:

8.1.6 Ստորգետնյա գազամբարների միջև լուսանցային հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս 1 մ, իսկ վերգետնյա գազամբարների միջև` հավասար հարակից մեծ գազամբարի տրամագծին, բայց ոչ պակաս 1 մ:

Մինչև 50 խմ ընդհանուր տարողությամբ գազամբարների հեռավորությունը հաշված եզրային գազամբարից մինչև տարբեր նշանակության շենքերը, կառուցվածքները և հաղորդակցուղիները հարկավոր է ընդունել ոչ պակաս 7 աղյուսակում նշվածից:

Հեռավորությունը գազատարներից ընդունվում է համապատասխան ՍՆԻՊ-2.07.01 և ՀՀՇՆ III - 9.02.02:

Բարձր 50 խմ ընդհանուր տարողություն ունեցող գազամբարների հեռավորությունները ընդունվում են ըստ 9 աղյուսակի:

Գոյություն ունեցող օբյեկտների վերակառուցման դեպքում, ինչպես նաև սահմանափակ պայմաններում (նոր նախագծման ժամանակ), համապատասխան հիմնավորման և շահագործման անվտանգությունն ապահովող միջոցառումների իրականացման դեպքում թույլատրվում է 7 աղյուսակում նշված հեռավորությունները փոքրացնել մինչև 50 % (բացառությամբ հեռավորությունները ջրատարներից և այլ անկանալ հաղորդակցուղիներից, ինչպես նաև ընդհանուր ցանցի երկաթուղիներից): 7 աղյուսակում նշված հեռավորությունները բալոնային և գոլորշիացման կայանքներից ընդունվել են IV աստիճանի հրակայունության բնակելի և արտադրական շենքերի համար: III աստիճանի հրակայունության շենքերի համար թույլատրվում է դրանք պակասեցնել մինչև 10 մ, իսկ I և II աստիճանի հրակայունության շենքերի համար` մինչև 8 մ:

Հեռավորությունը մինչև այն բնակելի շենքերը, որտեղ տեղավորված են հասարակական նշանակության կազմակերպություններ, հարկավոր է ընդունել ինչպես բնակելի շենքերի համար:

8.1.7 Գազաբալոնային կայանքները պետք է ունենան չայրվող նյութերից կառուցված, 1.6 մետրից ոչ պակաս բարձրությամբ, քամահարվող ցանկապատ: Գազամբարների հեռավորությունը մինչև ցանկապատ հարկավոր է ընդունել ոչ պակաս 1 մ, ընդ որում, ցանկապատից մինչև պարփակ թմբապատման եզրը կամ չայրվող նյութերից պատրաստված ցանկապատի հեռավորությունը (գազամբարների վերգետնյա տեղադրման դեպքում) հարկավոր է ընդունել ոչ պակաս 0.7 մ:

8.1.8 Գոլորշիացման կայանքները հարկավոր է տեղակայել բաց հարթակների վրա կամ այնպիսի առանձին շենքերում, սենքերում (կցակառուցված կամ ներկառուցված արտադրական շենքերին), որոնց հատակի մակարդակը բարձր է հողի հատակագծային նիշից, հեռավորությունը գազամբարային կայանքից ոչ պակաս 10 մ և հեռավորությունը շենքերից, կառուցվածքներից ու հաղորդակցուղիներից ոչ պակաս 7 աղյուսակում նշված չափերից:


 

Աղյուսակ 7

 

Շենքեր, կառուցվածքներ և հաղորդակցուղիներ

Հեռավորությունը գազամբարներից լուսանցով, մ 

Հեռավորությունը գոլորշիացման կամ խմբային բալոնային կայանքից լուսանցով, մ

Վերգետնյա

Ստորգետնյա

Կայանքի գազամբարների ընդհանուր տարողության դեպքում, խմ

Մինչև
5

բարձր
5
մինչև
10

բարձր
10
մինչև
20

Մինչև
10

բարձր
10
մինչև
20

բարձր
20
մինչև
50

1.

Հասարակական շենքեր և կառուցվածքներ

40

50

60

15

20

30

25

2.

Բնակելի տներ

20

30

40

10

15

20

12

3.

Մանկական և սպորտային հրապարակներ, ավտոտնակներ,
(գազամբարային
կայանքի
ցանկապատից) 

20

25

30

10

10

10

10

4. Արտադրական շենքեր (արդյունաբերական, գյուղատնտեսական կազմակերպությունների) և արտադրական բնույթի կենցաղային սպասարկման կազմակերպություններ 

15

20

25

8

10

15

12

5. Կոյուղի, ջերմացանց (ստորգետնյա)

3.5

3.5

3.5

3.5

3.5

3.5

3.5

6. Վերգետնյա կառուցվածքներ և հաղորդակցուղիներ (էստակադա, ջերմագիծ) գազամբարներին չվերաբերող

5

5

5

5

5

5

5

7. Ջրատար և այլ անկանալային հաղորդակցուղիներ

2

2

2

2

2

2

2

8. Ստորգետնյա հաղորդակցուղիների
դիտահորեր

5

5

5

5

5

5

5

9. Ընդհանուր ցանցի երկաթուղիներ (մինչև լիրքի ստորոտը կամ գազամբարի կողմից փորվածքի եզերքը)

25

30

40

20

25

30

20

10. Արդյունաբերական կազմակերպությունների մերձատար երկաթուղիներ, տրամվայի ուղիներ (մինչև ուղու առանցքը), I-III կարգի ավտոմոբիլային ճանապարհներ (մինչև երթևեկելի մասի եզրը)

20

20

20

10

10

10

10

11. IV կարգի ավտոմոբիլային ճանապարհներ (մինչև երթևեկելի մասի եզրը) 

10

10

10

5

5

5

5

12.

ԷՀԳ, ՏԵ, ԲԵ Համաձայն էլեկտրակայանքների սարքվածքի կանոնների (ԷՍԿ)

 

Մինչև 100 խմ/ժ (200 կգ/ժ) արտադրողականություն ունեցող գոլորշիացման կայանքները թույլատրվում է տեղադրել անմիջապես գազամբարների բկանցքների կափարիչների վրա, վերգետնյա կամ ստորգետնյա գազամբարներից ոչ պակաս 1 մ հեռավորության վրա, ինչպես նաև անմիջապես սպառող ագրեգատների մոտ, եթե դրանք տեղադրված են առանձին սենքերում կամ բաց հարթակների վրա:

Գոլորշացուցիչների խմբային տեղակայման դեպքում նրանց միջև հեռավորությունը հարկավոր է ընդունել ոչ պակաս 1 մ:

 

8.2 Խմբային եվ անհատական բալոնային կայանքներ

 

8.2.1 Բնակելի, վարչական, հասարակական, արտադրական և կենցաղային շենքերի համար որպես գազամատակարարման աղբյուր ծառայող ՀԱԳ բալոնային կայանքները բաժանվում են`

ա) խմբային, որոնց կազմում մտնում են երկուսից ավել բալոններ.

բ) անհատական, որոնց կազմում մտնում են երկուսից ոչ ավել բալոններ:

8.2.2 Խմբային բալոնային կայանքի կազմում հարկավոր է նախատեսել` բալոններ ՀԱԳ համար, փակիչ արմատուր, գազի ճնշման կարգավորիչ, ԱԱԿ, ցույց տվող մոնոմետր և բարձր ու ցածր ճնշման խողովակաշարեր: Բալոնների քանակը խմբային կայանքում հարկավոր է որոշել հաշվարկով:

8.2.3 Խմբային բալոնային կայանքի առավելագույն ընդհանուր տարողությունը հարկավոր է ընդունել ըստ 8 աղյուսակի:

Աղյուսակ 8

Խմբային բալոնային կայանքի նշանակությունը

խմբային բալոնային կայանքի բոլոր
բալոնների տարողությունը լ (խմ)

շենքի պատի մոտ տեղադրման դեպքում

 շենքից հեռավորության վրա

Բնակելի, վարչական, հասարակական և կենցաղային շենքերի գազամատակարարում

600 (0.6)

 1000 (1)

Կենցաղային սպասարկման արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպություններ

1000 (1)

1500 (1.5)

 

8.2.4 Խմբային բալոնային կայանքների տեղակայումը հարկավոր է նախատեսել շենքերից ու կառուցվածքներից 7 աղյուսակում նշված հեռավորությունների վրա, կամ գազիֆիկացվող CO դասի ոչ պակաս III աստիճանի հրակայունության շենքերի պատերի մոտ լուսամուտների ու դռների որմնախորշերից ոչ պակաս 7 աղյուսակում նշված հեռավորությունների վրա:

Հասարակական կամ արտադրական շենքի մոտ չի թույլատրվում մեկից ավել խմբային կայանքի նախատեսում: Բնակելի տան մոտ թույլատրվում է երեքից ոչ ավել բալոնային կայանք` մեկը մյուսից 15 մ ոչ պակաս հեռավորության վրա:

8.2.5 Անհատական բալոնային կայանքները հարկավոր է նախատեսել ինչպես շենքերի արտաքինից այնպես էլ շենքերի ներսում: Թույլատրվում է բալոնների տեղադրումը երկուսից ոչ ավել հարկեր ունեցող բնակելի շենքերի բնակարաններում (մեկից ոչ ավել բալոն բնակարանում):

Արտաքինից տեղադրվող բալոնային կայանքները հարկավոր է նախատեսել առաջին հարկի լուսամուտների բացվածքներից ոչ պակաս 0.5 մ և դռների բացվածքներից 1 մ լուսանցային հեռավորության վրա, իսկ ցոկոլային և նկուղային հարկերի դռների ու լուսամուտների բացվածքներից, ինչպես նաև կոյուղու դիտահորերից ոչ պակաս 3 մ լուսանցային հեռավորության վրա:

8.2.6 ՀԱԳ բալոնը հարկավոր է տեղադրել գազասալիկից ոչ պակաս 0.5 մ և ջեռուցման սարքերից 1 մ հեռավորության վրա: Բալոնի և ջեռուցման սարքի միջև էկրանի տեղադրման դեպքում հեռավորությունը թույլատրվում է փոքրացնել մինչև 0.5 մ: Էկրանը պետք է պատրաստված լինի չայրվող նյութից և ապահովի բալոնի պաշտպանությունը ջեռուցման սարքի ջերմային ազդեցությունից: ՀԱԳ բալոնը սենքից դուրս տեղադրման դեպքում հարկավոր է պաշտպանել տրանսպորտի վնասումներից և 45օC բարձր տաքացումից:

8.2.7 ՀԱԳ բալոնների տեղադրումը չի թույլատրվում.

ա) բնակելի սենյակներում և միջանցքներում,

բ) գետնահատակային և նկուղային հարկերում և տանիքներում,

գ) հասարակական սննդի օբյեկտների ճաշասրահների, լսարանների ու դասասենյակների, շենքերի հանդիսասրահների, հիվանդասենյակների և այլ նման սենքերի վերևում և հատակի տակ,

դ) բնական լույսից զուրկ սենքերում,

ե) վթարային ելքերի մոտ,

զ) շենքերի գլխավոր ճակատների կողմից:

 

9. ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐ (ԿԵՏԵՐ/ԳԼԿ)

 

9.1 Ընդհանուր դրույթներ

 

9.1.1 Հեղուկացված ածխաջրածնային գազերը (ՀԱԳ) ընդունելու, պահեստավորելու և սպառողներին ավտոցիստեռններով ու կենցաղային բալոններով առաքելու, բալոնները նորոգելու ու վերազննելու համար նախատեսվող գազալցման կայանները (ԳԼԿ) հարկավոր է տեղադրել բնակավայրերի բնակվելու տարածքներից դուրս, բնակելի շրջանների նկատմամբ գերակշռող քամիների ուղղության հակառակ կողմում:

 

Աղյուսակ 9

հ/հ

ը/կ

Շենքեր, սենքեր և հաղորդակցուղիներ

Լուսանցային հեռավորությունը ՀԱԳ գազամբարներից, մ 

Հեռավո-
րությունը
ՀԱԳ օգտա-
գործող
սենքերից,
կայանք-
ներից, մ


50

Հեռավորությունը
լիցքավորված
բալոնների
պահեստից
ընդհանուր տարողությամբ,
խմ

 

Վերգետնյա գազամբարներ

Ստորգետնյա գազամբարներ

Ընդհանուր տարողության դեպքում, խմ

բարձր 20
մինչև 50 

բարձր 50
մինչև 200  

բարձր 50
մինչև 500 

բարձր 200
մինչև 8000 

բարձր 50
մինչև
200

բարձր 50
մինչև 500 

բարձր 200
մինչև 8000 

Մեկ գազամբար, առավելագույն տարողությունը, խմ

պակաս
25

25

50

100

մեծ 100
մինչև 600

25

50

100

մեծ 100
մինչև 600

մինչև
20

բարձր
20

1.

Բնակելի, հասարակական, վարչական, կենցաղային, արտադրական շենքեր, ավտոտնակներ և բաց կանգառներ* 

70
/30/

80
/50/

150
/100/** 

200

300

40
/25/

 75
/55/**

100

150

50
(20)

100
(30)

2. Վերգետնյա կառուցվածքներ և հաղորդակցուղիներ (էստակադներ, ջերմատարներ և այլն) բնակելի շենքերի օժանդակ կառույցներ

30
/15/

30
/20/

40
/30/

40
/30/

40
/30/

20
/15/

25
/15/

25
/15/

25
/15/

30

20
/15/

20
/20/

3. Ստորգետնյա հաղորդակցուղիներ(բացի ԳԼԿ տարածքի գազատարները) Ցանկապատի սահմաններից դուրս, ըստ համապատասխան գործող շինարարական նորմերի
4. Էլեկտրահաղորդման գծեր, տրանսֆորմատորային ենթակայաններ, բաժանարար սարքեր

Ըստ Է Ս Կ կանոնների

5. Ընդհանուր ցանցի երկաթուղիներ (լիրքի ստորոտից), I-III կարգի ավտոմոբիլային ճանապարհներ

50

75

100***

100

100

50

75***

75

75

50

50

50

6. Մերձատար երկաթուղիներ, կազմակերպությունների ճանապարհներ, տրամվայի ուղիներ I կարգի ավտոմոբիլային ճանապարհներ

30
/20/

30***
/20/

40***
/30/

40
/30/

40
/30/

20***
/15/***

25***
/15/***

25
/15/

25
/15/

30

20
/20/

20
/20/

* Հեռավորությունը բնակելի և հասարակական շենքերից հարկավոր է ընդունել ինքնուրույն հարթակի վրա տեղադրված ՀԱԳ և այլ օբյեկտների համար` նշվածից ոչ պակաս, իսկ վարչական, կենցաղային, արտադրական շենքերից, կաթսայատներից, ավտոտնակներից - ըստ փակագծերում բերված տվյալների, բայց ոչ պակաս համապատասխան շենքերի ու կառուցվածքների համար 10 աղյուսակում նշվածներից:
** Թույլատրվում է մինչև 200 խմ ընդհանուր տարողությամբ ԳԼԿ գազամբարից հեռավորությունը կրճատել մինչև 70 մ` վերգետնյա կատարման դեպքում, ստորգետնյա` մինչև 35 մ, իսկ մինչև 300 խմ տարողության դեպքում - համապատասխանաբար 90 և 45 մ:
*** Թույլատրվում է երկաթգծերից և ավտոմոբիլային ճանապարհներից (տող 5) հեռավորությունը մինչև 200 խմ ընդհանուր տարողությամբ, վերգետնյա ՀԱԳ գազամբարները կրճատել մինչև 75 մ, ստորգետնյա գազամբարները` մինչև 50 մ: Հեռավորությունը կազմակերպության տարածքից դուրս անցնող մերձատար, տրամվայի ուղիներից և այլն (տող 6) մինչև ոչ ավել 100 խմ ընդհանուր տարողությամբ ՀԱԳ գազամբարները թույլատրվում է կրճատել` վերգետնյա կատարման դեպքում մինչև 20 մ և ստորգետնյա կատարման` մինչև 15 մ, իսկ ուղիների և ճանապարհների կազմակերպությունների տարածքներով անցման դեպքում (կետ 6) այդ հեռավորությունները կրճատվում են մինչև 10 մ գազամբարների ստորգետնյա կատարման դեպքում:
1. Փակագծերում նշված հեռավորությունները տրված են արդյունաբերական կազմակերպությունների տարածքում տեղավորված ՀԱԳ գազամբարների և լիցքավորված բալոնների պահեստների համար:
2. Լիցքավորված բալոնների պահեստից մինչև արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպությունների շենքերը, ինչպես նաև արտադրական բնույթի կենցաղային սպասարկման կազմակերպությունները հարկավոր է ընդունել ըստ փակագծերում բերված տվյալների:
3. Յուրաքանչյուրը 50 խմ միավոր տարողությամբ երկու գազամբարների տեղադրման դեպքում հեռավորությունը մինչև ԳԼԿ չվերաբերող շենքերը (բնակելի, հասարակական, արտադրական և այլն) թույլատրվում է կրճատել` վերգետնյա գազամբարների համար մինչև 100 մ, ստորգետնյաների համար` մինչև 50 մ:
4. Հեռավորությունը գազամբարներից մինչև այն տեղերը, որտեղ միաժամանակ կարող են 800 մարդուց ավել գտնվել (մարզադաշտեր, շուկաներ, զբոսայգիներ, բնակելի տներ և այլն), ինչպես նաև մինչև դպրոցական և նախադպրոցական, սանատոր-բուժման կազմակերպությունները հարկավոր է ավելացնել 2 անգամ:
5. ԳԼԿ վառելիքալիցքավորման կետից նվազագույն հեռավորությունը անհրաժեշտ է ընդունել ըստ հրդեհային անվտանգության կանոնների:

 

Աղյուսակ 10

Հ/Հ
ը/կ

Շենքեր և կառուցվածքներ

Հեռավորությունը ԳԼԿ շենքերի և կառուցվածքի միջև, մ

1 սյունակում բերված շենքերի և կառուցվածքների հերթական համարները

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1. Վերգետնյա գազամբարներ և երկաթուղային դատարկման էստակադներ

Աղյ.12
Կ.9.3.3

10

15

30

40

15

30

40

10

10

40

40

2. Ստորգետնյա գազամբարներ

10

Կ.9.3.1

10

20

30

10

20

20

5

5

40

30

3. Ա կարգի սենքեր և բալոնների բեռնմաբեռնաթափման
հարթակներ

15

10

10

15

40

15

30

40

10

10

40

40

4. ՀԱԳ լցասյունակներ ավտոցիստեռնների համար և լցավորման աշտարակներ

30

20

15

7

30

15

15

30

10

10

15

30

5. ՀԱԳ չօգտագործող կաթսայատուն, նորոգման արհեստանոց, ավտոմոբիլների տեխսպասարկման շենքեր, ավտոտնակներ 

40

30

40

30

Աղ.9

6. Բալոնների ռելսակից պահեստ

15

10

15

15

Աղ.9

--

Աղ.9

40

5

40

Աղ.9

7. Բաց կրակ չօգտագործող (այդ թվում նաև Ա կարգի), առանց նկուղային մասի օժանդակ շենքեր և կառուցվածքներ

30

20

30

15

Աղ.9

--

●●

8. Նկուղային մասով օժանդակ շենքեր (ավտոկշեռք, ջրամատակարարման պոմպակայան և այլն) 

40

30

40

30

40

--

●●

9. Ավտոճանապարհներ, բացի տեղական մերձատար ուղիներից (մինչև երթևեկել մասի եզրը)

10

5

10

10

5

--

1.5

--

10. Տարածքի ցանկապատը

10

5

10

10

1.5

--

10

11. Հրդեհաշիջման ջրամբարներ (մինչև ջրագծերի դիտահորերը)

40

40

40

15

●●

40

●●

●●

 

--

●●

12. Ավտոմեքենաների բաց կանգառ (բենզին, ՀԱԳ)

40

30

40

30

Աղ.9

--

10

●●

--

«--» նշանը նշանակում է, որ հեռավորությունը չի նորմավորվում,
«» նշանը նշանակում է, որ հեռավորությունը ընդունվում է ըստ ՀՀՇՆ III-9.02.02,
«●●» նշանը նշանակում է, որ հեռավորությունը ընդունվում է ըստ ՍՆԻՊ 2.04.02:
Հեռավորությունը անմիջապես արտադրական անպայթյունավտանգ սենքերում տեղադրված էլեկտրաբաժանարար սարքերից հարկավոր է որոշել սույն աղյուսակի 7-րդ տողով:

 

Ավտոմոբիլների գազալցման կայանները (կետերը (ԱԳԼԿ) տեղադրվում են համաձայն հեղուկացված ածխաջրածնային գազերի ԳԼԿ ներկայացվող պահանջների, բացառելով 9.1.3 կետի պահանջը:

9.1.2 ԳԼԿ շինարարության հարթակի ընտրությունը անհրաժեշտ է նախատեսել հաշվի առնելով մինչև դրան շրջապատող շենքերի և կառուցվածքների հեռավորությունները, ինչպես նաև այդ տարածաշրջանում երկաթուղիների և ավտոմոբիլային ճանապարհների առկայությունը:

9.1.3 ԳԼԿ կառուցման հարթակը հարկավոր է նախատեսել հաշվի առնելով ցանկապատի արտաքինից 10 մ լայնությամբ հակահրդեհային գոտու ապահովումը և մինչև անտառային զանգվածները եղած նվազագույն հեռավորությունները` փշատերև ծառերի համար 50 մ, սաղարթավորի համար` 20 մ, խառի դեպքում ` 30 մ:

9.1.4 ԳԼԿ տարածքում եղած շենքերում բնակելի սենքեր չի թույլատրվում նախատեսել: Գազային տնտեսության շահագործող ծառայությունների տեղակայումը թույլատրվում է նախատեսել ԳԼԿ կից օժանդակ գոտու կողմից:

 

9.2 ԳԼԿ շենքերի եվ կառուցվածքների տեղակայումը

 

9.2.1 ՀԱԳ պահեստավորման գազամբարներից և ԳԼԿ տարածքում տեղակայվող ՀԱԳ օգտագործող կայանքների սենքերից մինչև ԳԼԿ չվերաբերվող շենքերը ու կառուցվածքները եղած նվազագույն հեռավորությունները հարկավոր է ընդունել ըստ 9 աղյուսակի: Վերգետնյա մինչև 20 խմ և ստորգետնյա մինչև 50 խմ տարողությամբ գազամբարների հեռավորությունները ընդունվում են ըստ 7 աղյուսակի:

ԳԼԿ տարածքում կամ արդյունաբերական կազմակերպությունների տարածքում, որտեղ տեղակայված է ԳԼԿ, շենքերի և կառուցվածքների նվազագույն հեռավորությունը ՀԱԳ գազամբարներից հարկավոր է ընդունել ըստ 10 աղյուսակի:

Նվազագույն հեռավորությունը բալոնների (հեղուկացված գազի) պահեստից և բեռնման-բեռնաթափման հարթակներից մինչև տարբեր նշանակության շենքերն ու կառուցվածքները հարկավոր է ընդունել ըստ 9 և 10 աղյուսակների: Ընդ որում, 9 աղյուսակի 1 տողում բերված հեռավորությունները` բալոնների պահեստից մինչև այգեգործական և ամառանոցային ավանների շենքերն ու կառուցվածքները թույլատրվում է փոքրացնել ոչ ավել քան 2 անգամ, պայմանով, որ պահեստում տեղադրվի 50 լիտրանոց 150 բալոններ (7.5 խմ): Արդյունաբերական կազմակերպությունների տարածքներում հեղուկացված գազի բալոնների պահեստների տեղակայումը հարկավոր է նախատեսել համապատասխան ՀՀՇՆ III-9.02.02 պահանջների:

9.2.2 ՀԱԳ օբյեկտների վերակառուցումը առանց գազամբարների ընդհանուր տարողության մեծացման գոյություն ունեցող կառուցապատման մեջ թույլատրվում է կատարել պահպանելով փաստացի հեռավորությունները: Հիմնավորված դեպքերում գազամբարների ընդհանուր տարողության մեծացման ժամանակ, պահանջվում է անվտանգ շահագործման միջոցառումների մշակում:

 

9.3 Գազամբարներ ՀԱԳ համար

 

9.3.1 Հեղուկացված գազերի համար գործարանային պատրաստվածության գազամբարները գազալցման կայաններում կարող են տեղադրվել վերգետնյա և ստորգետնյա:

ԱԳԼԿ գազամբարները տեղադրվում են ստորգետնյա` յուրաքանչյուրը 25 խմ տարողությամբ, բայց ոչ ավել 100 խմ ընդհանուր ծավալում: Տեխնիկատնտեսական հիմնավորման դեպքում թույլատրվում է գազամբարները տեղադրել վերգետնյա` յուրաքանչյուրը 5 խմ տարողությամբ, բայց ոչ ավել 50 խմ ընդհանուր ծավալով:

Ստորգետնյա առանձին գազամբարների միջև լուսանցային հեռավորությունները պետք է հավասար լինեն կից մեծ գազամբարի տրամագծի կեսին, բայց ոչ պակաս 1 մ:

9.3.2 Վերգետնյա գազամբարները հարկավոր է դասավորել խմբերով, ԳԼԿ հարթակի ցածր հատակագծային նիշերի շրջանում: Վերգետնյա գազամբարների առավելագույն ընդհանուր տարողությունը խմբում հարկավոր է ընդունել համապատասխան 11 աղյուսակի:

 

Աղյուսակ 11

ԳԼԿ գազամբարների ընդհանուր
ծավալը, խմ

Գազամբարների ընդհանուր ծավալը
խմբում, խմ

Մինչև 2000

1000

Մեծ 2000 մինչև 8000

2000

Խմբերի միջև նվազագույն լուսանցային հեռավորությունը հարկավոր է ընդունել ըստ 12 աղյուսակի:

 

Աղյուսակ 12

Գազամբարների ընդհանուր
տարողությունը խմբում, խմ

Լուսանցային հեռավորությունը վերգետնյա
տեղադրված խմբերի եզրային գազամբարների
արտաքին ծնորդների միջև, մ

Մինչև 200

5

Մեծ 200 մինչև 700

10

Մեծ 700 մինչև 2000

20

 

9.3.3 Վերգետնյա գազամբարների ներխմբային լուսանցային հեռավորությունները պետք է լինեն կից տեղադրված գազամբարներից ամենամեծի տրամագծից ոչ պակաս:

Վերգետնյա երկշարք և ավելի շարքերով տեղադրված գազամբարների միջև հեռավորությունը հարկավոր է ընդունել ամենամեծ գազամբարի երկարությանը հավասար, սակայն ոչ պակաս 10 մ:

9.3.4 Վերգետնյա գազամբարների յուրաքանչյուր խմբի համար ամբողջ պարագծով պետք է նախատեսվի պարփակված թմբապատում կամ ոչ պակաս 1 մ բարձրությամբ, չայրվող նյութերից պատրաստված գազաանթափանց ցանկապատ, հաշվարկած խմբի գազամբարների տարողության 85% համար:

Հողաթմբի վերնամասի լայնությունը պետք է լինի ոչ պակաս 0.5 մ: Հեռավորությունը գազատարներից մինչև թմբապատի ստորոտը կամ ցանկապատը պետք է հավասար լինի մոտակա գազամբարի տրամագծի կեսին, բայց ոչ պակաս 1 մ: Թմբապատումը (ցանկապատը) պետք է հաշվարկվի ըստ ամրության, ելնելով թմբապատման (ցանկապատի) ներքին տարածությունը ջրով լիքը լցնելու պայմանից: Ջրի հեռացումը պահման բազայի թմբապատված տարածքից հարկավոր է նախատեսել բազայի տարածքի հատակագծման հաշվին, հիդրոփական ունեցող անձրևաընդունիչով: Կիրառվող ցանկապատի լայնությունը ընդունվում է կախված նյութից:

Գազամբարային հավաքակայանի տարածք մտնելու համար թմբապատման կամ ցանկապատի երկու կողմերից պետք է նախատեսել 0.7 մ լայնությամբ անցում - աստիճաններ, ոչ պակաս երկուսից յուրաքանչյուր խմբի համար, դասավորված թմբապատման (ցանկապատի) հակառակ կողմերից:

 

9.4 ՀԱԳ օբյեկտների սարքավորումները

 

9.4.1 ԳԼԿ խողովակաշարերով ՀԱԳ հեղուկ և գոլորշային ֆազերի տեղափոխման համար հարկավոր է նախատեսել պոմպեր, ճնշակներ կամ գոլորշիացման (ջերմափոխանակիչ) կայանքներ:

ՀԱԳ լցման և դատարկման համար թույլատրվում է օգտագործել բնական գազի էներգիան, որոնց հագեցած գոլորշիների ճնշումը 45օC ջերմաստիճանի դեպքում չի գերազանցում 1.2 ՄՊա:

9.4.2 Ճնշակները հարկավոր է տեղակայել ջեռուցվող սենքերում: Պոմպերի և ճնշակների տեղակայման սենքի հատակը պետք է 0.15 մ բարձր լինի մերձակա տարածքի հատակագծային նիշերից: Օդային սառեցմամբ ճնշակները թույլատրվում է տեղադրել ծածկարանի տակ բաց հարթակների վրա:

9.4.3 Պոմպերը և ճնշակները հարկավոր է տեղադրել առանձին հիմքերի վրա, այնպես որ կապ չունենան այլ սարքավորումների հիմքերի և շենքի պատերի հետ: Մեկ շարքով երկու և ավել պոմպերի կամ ճնշակների տեղակայման դեպքում անհրաժեշտ է նախատեսել (լուսանցային) ոչ պակաս (մ).

ա) սպասարկման ճակատով անցման լայնությունը ........................ 1.5

բ) պոմպերի միջև հեռավորությունը............................................... 0.8

գ) ճնշակների միջև հեռավորությունը ........................................... 1.5

դ) հեռավորությունը պոմպերի և ճնշակների միջև........................ 1.0

ե) հեռավորությունը պոմպերից և ճնշակներից մինչև

սենքերի պատերը ............................................................................. 1.0

9.4.4 Գերլեցուն բալոններից գազի և չգոլորշիացած գազի դատարկման համար հարկավոր է նախատեսել գազամբարներ, դրանք տեղադրելով`

ա) պահպանման բազայի տարածքում 10 խմ ավել գազամբարների ընդհանուր տարողության դեպքում,

բ) լցավորման արտադրամասի շենքից 3 մ ոչ պակաս հեռավորության վրա (չերթևեկելի տարածքի վրա), մինչև 10 խմ գազամբարների ընդհանուր տարողության դեպքում:

9.4.5 ՀԱԳ ավտոցիստեռնները լցավորելու համար հարկավոր է նախատեսել լցավորման աշտարակներ:

9.4.6 Ավտոցիստեռնների լցավորման աստիճանը հսկելու համար հարկավոր է նախատեսել ավտոկշեռքներ կամ ավտոցիստեռններում և երկաթուղային ցիստեռներում գազի զանգվածի (լցավորման աստիճանի) որոշման սարքվածքներ:

Տաքացրած գազի օգտագործման դեպքում հարկավոր է հսկել նրա ջերմաստիճանը, որը չպետք է գերազանցի 45օC:

9.4.7 Դեպի լցավորման աշտարակները գնացող հեղուկ և գոլորշի ֆազերի խողովակաշարերի վրա, աշտարակներից 10 մ ոչ պակաս հեռավորության վրա հարկավոր է նախատեսել փակիչ սարքեր:

9.4.8 Սենքերում տեղադրվող գոլորշիացման կայանքները, հարկավոր է տեղակայել լցավորման արտադրամասի շենքում կամ այն շենքի առանձին սենքում, որտեղ կան գազօգտագործող կայանքներ, կամ Ա կարգի շենքերի համար սահմանված պահանջները բավարարող առանձին շենքերում:

9.4.9 ԳԼԿ արտադրական գոտում չի թույլատրվում նախատեսել բաց կրակի կիրառմամբ գոլորշիացման կայանքներ:

9.4.10 ԳԼԿ ջրամատակարարման, կոյուղու. էլեկտրամատակարարման, ջեռուցման և օդափոխման, հրդեհաշիջման համակարգերի նախագծման դեպքում հարկավոր է առաջնորդվել համապատասխան շինարարական նորմերի, էլեկտրակայանքների սարքվածքի կանոնների (ԷՍԿ) և սույն բաժնի պահանջներով:

9.4.11 Ա կարգի հրդեհապայթյունային վտանգավորության շենքերից 50 մ շառավղով գոտում տեղավորված ջրամատակարարման և կոյուղու դիտահորերի վրա անհրաժեշտ է նախատեսել երկու (իրար վրա տեղադրված) կափարիչ: Կափարիչների միջի տարածությունը պետք է խտացվի գազի հոսակորստի դեպքում ներթափանցումը դիտահոր բացառող նյութով:

9.4.12 ԳԼԿ հարկավոր է նախատեսել ջրի հակահրդեհային պաշարի ջրամբարով, պոմպակայանով, հրդեհային հիդրանտ ունեցող բարձր ճնշման օղակային ջրատարով արտաքին հրդեհաշիջման համակարգ:

Պահպանման բազայում 200 խմ և պակաս ընդհանուր տարողությամբ գազամբարների դեպքում հրդեհաշիջման համար հարկավոր է նախատեսել ցածր ճնշման ջրատարի համակարգ կամ հրդեհաշիջում ջրավազաններից:

9.4.13 ԳԼԿ արտաքին հրդեհաշիջման ջրի ծախսը հարկավոր է ընդունել ըստ 13 աղյուսակի:

 

Աղյուսակ 13

 Հեղուկացված գազերի գազամբարների ընդհանուր տարողությունը պահպանման բազայում, խմ

Ջրի ծախսերը, լ/վ ջրամբարներով

վերգետնյա

ստորգետնյա

Մինչև 200 ներառյալ

15

15

Մինչև 1000 ներառյալ

20

15

Մինչև 2000 ներառյալ

40

20

Բարձր 2000, բայց ոչ ավել 8000

80

40

 

9.4.14 ԳԼԿ վերգետնյա ջրամբարներով հակահրդեհային պոմպակայանները ըստ էլեկտրամատակարարման հուսալիության հարկավոր է դասել I կարգի:

ԳԼԿ մեկ աղբյուրից էլեկտրամատակարարման դեպքում անհրաժեշտ է նախատեսել դիզելային շարժաբերմամբ պահուստային հակահրդեհային պոմպերի տեղակայում:

9.4.15 Գազամբարների ավելի քան 200 խմ ընդհանուր տարողությամբ ՀԱԳ պահպանման վերգետնյա գազամբարներով գազալցման կայանքներում հարկավոր է նախատեսել գազամբարների ջրային սառեցման մշտական համակարգ, որը 75 րոպեի ընթացքում պետք է ապահովի գազամբարների ոռոգման ինտենսիվությունը`

ա) 0.1 լ/վրկ մ2 - կողային և ճակատային մակերեսների համար,

բ) 0.5 լ/վրկ մ2 - արմատուր ունեցող ճակատային մակերեսների համար:

Գազամբարների ջրային սառեցման (ոռոգման) կայանքները պետք է սարքավորված լինեն հրդեհային շարժական տեխնիկայի միացման սարքավորանքներով:

Ջրի ծախսը հարկավոր է ընդունել մեկ շարքով դասավորված երեքից ոչ պակաս գազամբարների մեկ խմբում և մեկ խմբում երկշարք դասավորված վեց գազամբարների միաժամանակյա ոռոգման հաշվարկից` լրացուցիչ հաշվի առնելով 13 աղյուսակում բերվածը:

9.4.16 Դատարկման էստակադի հրդեհաշիջումը հարկավոր է ապահովել ԳԼԿ համար նախատեսված հակահրդեհային ջրամատակարարման համակարգից` շարժական միջոցներով:

9.4.17 Ա կարգի փակ սենքերի համար անհրաժեշտ է նախատեսել ներածման-արտածման օդափոխման արհեստական համակարգեր ըստ ՀՀՇՆ IV-12.02.01: Սենքերի վերին գոտիների հաշվարկային օդափոխանակության ապահովման համար թույլատրվում է բնական օդափոխում` դեֆլեկտորների տեղադրմամբ: Այդ սենքերում, ոչ աշխատանքային ժամերին, թույլատրվում է բնական կամ խառը օդափոխում: Չտաքացվող արտադրական սենքերում, որտեղ սպասարկող անձնակազմը գտնվում է պակաս քան 2ժ, թույլատրվում է բնական օդափոխություն արտաքին պատերի ներքևի մասերում տեղակայված շերտափեղկային ցանցերի միջոցով, որոնց չափերը որոշվում են հաշվարկով, ըստ ՀՀՇՆ IV-12.02.01:

9.4.18 Հեղուկացված գազերի առկայությամբ Ա կարգի արտադրական սենքերից արտածումը հարկավոր է նախատեսել սենքերի ներքևի և վերին գոտիներից: Ընդ որում, ներքևի գոտուց անհրաժեշտ է վերցնել հեռացվող օդի նորմավորվող ծախսի ոչ պակաս 2/3, հաշվի առնելով տեղական արտածծմամբ հեռացող օդաքանակը: Ընդհանուր փոխանակման արտածման օդափոխման համակարգերի բացվածքները հարկավոր է նախատեսել հատակից 0.3 մ մակարդակի վրա:

9.4.19 Ա կարգի արտադրական սենքերում տեղադրվող պոմպերի, ճնշակների և այլ սարքավորումների էլեկտրաշարժաբերները հարկավոր է բլոկավորել արտածման օդափոխության համակարգերի օդամուղների հետ այնպես, որ դրանք չկարողանան աշխատել օդափոխման անջատման դեպքում:

9.4.20 Սենքերում և արտաքին կայանքների մոտ պայթյունավտանգ գոտու դասը, որին համապատասխան պետք է կատարվի ԳԼԿ, ԱԳԼԿ համար էլեկտրասարքավորման ընտրությունը, հարկավոր է ընդունել էլեկտրակայանքների սարքվածքի կանոններին (ԷՍԿ) համապատասխան:

9.4.21 Էլեկտրամատակարարման հուսալիության ապահովման տեսակետից շենքերի և կառուցվածքների էլեկտրաընդունիչները, որոնց վրա տարածվում են սույն բաժնի նորմերը, հարկավոր է դասել III կարգին, բացառությամբ հակահրդեհային պոմպակայանների վթարային օդափոխման և մինչ` պայթյունավտանգ խտության ազդարարիչների, էլեկտրաընդունիչների, որոնք հարկավոր է դասել I կարգին: Հրդեհային պոմպերի էլեկտրամատակարարումը երկու անկախ աղբյուրներից հնարավոր չլինելու դեպքում թույլատրվում է նախատեսել դրանց միացումը ըստ ՍՆԻՊ 2.04.01 կամ նախատեսել դիզելային շարժաբերով պահեստային պոմպի տեղակայում:

9.4.22 Պոմպաճնշակային լցավորման, գոլորշիացման և ներկման բաժինների սենքերում աշխատանքային լուսավորումից բացի հարկավոր է նախատեսել լրացուցիչ անկախ վթարային լուսավորություն:

Թույլատրվում է կիրառել կուտակիչային պայթյունապաշտպանված լապտերներ ոչ ավել 12 Վ լարմամբ:

9.4.23 Հրդեհի առաջացման դեպքում, պայթյունավտանգ գոտիներով սենքերի օդում գազի վտանգավոր խտության պարագայում էլեկտրամատակարարման սխեման պետք է նախատեսի տեխնոլոգիական սարքավորման ավտոմատ անջատում և օդափոխման սարքավորումների կենտրոնացված անջատում ըստ ՀՀՇՆ IV-12.02.01:

9.4.24 ԳԼԿ տարածքում հարկավոր է նախատեսել արտաքին և պահպանական լուսավորություն ու ազդանշանում:

Արտաքին և պահպանական լուսավորության կառավարումը հարկավոր է նախատեսել անձնակազմի մշտական ներկայության տեղերից (օրինակ` անցակետի սենքից):

9.4.25 ԳԼԿ տարածքի վրայով էլեկտրահաղորդման օդային գծերի անցկացում չի թույլատրվում:

9.4.26 Շենքերի, կառուցվածքների, արտաքին տեխնոլոգիական կայանքների ու հաղորդակցուղիների համար պայթյունավտանգ գոտիների դասից կախված հարկավոր է նախատեսել շանթապաշտպանություն:

 

ՀԱՎԵԼՎԱԾ Ա

 

Նորմատիվային հղումներ

 

ՀՀՇՆ II-8.04.01-97 Շենքերի և կառուցվածքների հրդեհային անվտանգություն
ՀՀՇՆ III-9.02.02-03 Արդյունաբերական կազմակերպությունների գլխավոր հատակագծեր
ՀՀՇՆ IV-11.05.01-96 Երկաթուղիների 1520 մմ ռելսամիջի
ՀՀՇՆ IV-11.05.02-93 Ավտոմոբիլային ճանապարհներ
ՀՀՇՆ IV-12.02.01-2000  Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում
ՍՆԻՊ 2.01.07-85 Բեռնվածքներ և ազդեցություններ
ՍՆԻՊ 2.04.01-85 Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի
ՍՆԻՊ 2.04.09-84 Շենքերի և կառուցվածքների հրդեհային ավտոմատիկա
ՍՆԻՊ 2.07.01-89 Քաղաքաշինության, քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում
ՍՆԻՊ 2.09.02-85 Արտադրական շենքեր
ՍՆԻՊ 3.04.03-85 Շինարարական կոնստրուկցիաների և կառուցվածքների պաշտպանությունը կոռոզիայից
ՍՆԻՊ 3.01.01-85 Շինարարական արտադրության կազմակերպում
ԷՍԿ Էլեկտրակայանքների սարքվածքի կանոններ (հաստատված ՀՀ էներգետիկայի նախարարության 98 թ. հունիսի 24-ի N 189-ԳՄ հրամանով)
Կարգ գազամատակարարման վերականգնման և գազաֆիկացման (հաստատված էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թ. նոյեմբերի 30-ի N 66 որոշմամբ)
Ժամանակավոր կարգ բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգերի վերականգնման (վերակառուցման), հաստատված ՀՀ կառավարության 2002 թ. դեկտեմբերի 5-ի N 2024-Ն որոշմամբ)
Բնական գազի մատակարարման և օգտագործման ժամանակավոր կանոններ (հաստատված էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թ. մայիսի 29-ի N 24 որոշմամբ)
ՀՍՏ ԻՍՕ 10380-2005 Խողովակաշարեր. Մետաղական ծալքավոր ճկախողովակներ և ճկախողովակային միացումներ
ՀՍՏ ԻՍՕ10806-2005 Խողովակաշարեր. Մետաղական ծալքավոր  ճկախողովակների կցամասեր

 

(հավելվածը լրաց. 30.11.05 N 224-Ն)


 

ՀԱՎԵԼՎԱԾ Բ

 

Հապավումներ

 

ԳԲԿ

գազաբաշխիչ կայան

ՀԱԳ

հեղուկացված ածխաջրային գազ

ԷՔՊ

էլեկտրաքիմիական պաշտպանություն
ԳՏԳ ՀԱՀ գազաբաշխման տեխնոլոգիական գործընթացի հեռակառավարման ավտոմատացված համակարգ

ՆՏ

ներդիր տաքացուցիչ

ՀՉՍ

հսկիչ-չափիչ սարքեր

ԳԿԿ

գազակարգավորիչ կետ

ԳԼԿ

գազալցման կայան / կետ

ԱԳԼԿ

ավտոմոբիլային ԳԼԿ

ՊԳԿԿ

պահարանային գազակարգավորիչ կետ
ՍԴՌ պոլիէթիլենային խողովակների արտաքին տրամագծի հարաբերությունը պատի հաստությանը

ԲՄՊ

բալոնների միջանկյալ պահեստ

ԲՋՀ

բարձր ջրերի հորիզոն

ԲԳԿԿ

բլոկային գազակարգավորիչ կայան

ԳԿ

գազակարգավորիչ կայանք

ԱՓԿ

ապահովիչ-փական կափույր

ԱԱԿ

ապահովիչ-արտանետիչ կափույր

ԷՍԿ

էլեկտրակայանքների սարքվածքի կանոններ

ԳՕԿ

գազաօգտագործման կանոններ

ԷՀԳ

էլեկտրահաղորդագծեր

ՏԵ

տրանսֆորմատորային ենթակայաններ

ԲԵ

բաշխիչ ենթակայաններ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

2. ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՀՂՈՒՄՆԵՐ

3. ՏԵՐՄԻՆՆԵՐ և ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

4. ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

5. ԱՐՏԱՔԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐ

5.1 Ընդհանուր դրույթներ

5.2 Ստորգետնյա գազատարներ

5.3 Վերգետնյա գազատարներ

5.4 Ջրային արգելքների և հեղեղատների հատումը գազատարներով

5.5. Երկաթուղիների, տրամվայի ուղիների և ավտոմոբիլային ճանապարհների հատումը գազատարներով

5.6. Հատուկ բնական և կլիմայական պայմաններում գտնվող գազատարներին ներկայացվող լրացուցիչ պահանջներ

5.7. Մաշված ստորգետնյա պողպատե խողովակների վերականգնումը

6. ԳԱԶԱԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԿԵՏԵՐ և ԿԱՅԱՆՔՆԵՐ

6.1 Ընդհանուր դրույթներ

6.2 ԳԿԿ և ԳԿԿԲ ներկայացվող պահանջներ

6.3 ՊԳԿԿ ներկայացվող պահանջներ

6.4 Գազակարգավորիչ կայանքներին (ԳԿ) ներկայացվող պահանջներ

6.5 ԳԿԿ, ԲԳԿԿ, ՊԳԿԿ և ԳԿ սարքավորումները

7. ՆԵՐՔԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐ

8. ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ԳԱԶԱՄԲԱՐԱՅԻՆ ԵՎ ԲԱԼՈՆԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

8.1 Գազամբարային կայանքներ

8.2 Խմբային և անհատական բալոնային կայանքներ

9. ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐ (ԿԵՏԵՐ(ԳԼԿ)

9.1 Ընդհանուր դրույթներ

9.2 ԳԼԿ շենքերի և կառուցվածքների տեղակայումը

9.3 Գազամբարներ ՀԱԳ համար

9.4 ՀԱԳ օբյեկտների սարքավորումները

(հավելվածը լրաց. 30.11.05 N 224-Ն, փոփ. 22.12.06 N 302-Ն, խմբ. 11.01.08 N 04-Ն )