Համարը 
N 1718-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2006.12.20/64(519) Հոդ.1340
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.11.2006
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
08.12.2006
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
12.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.12.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ (CEN) ԳՈՐԾԸՆԿԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՐՄՆԻ (PSB) ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 նոյեմբերի 2006 թվականի N 1718-Ն

«ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ (CEN) ԳՈՐԾԸՆԿԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՐՄՆԻ (PSB) ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լիազորել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանն սկսելու Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (CEN) գործընկեր ստանդարտացման մարմնի (PSB) կարգավիճակ ձեռք բերելու գործընթացը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Ստանդարտացման եվրոպական կոմիտեին (CEN) միացող ստանդարտացման մարմնի անդամակցության ամենամյա ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` «Միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարների մասին» առանձին տողով:

(2-րդ կետը փոփ. 27.03.08 N 283-Ն)

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել Ստանդարտացման եվրոպական կոմիտեին (CEN) միացող ստանդարտացման մարմնի անդամակցության անդամավճարների վճարումը:

(3-րդ կետը փոփ. 27.03.08 N 283-Ն)

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 8
Երևան