Համարը 
թիվ 02-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2008.07.15/23(297) Հոդ.221
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
19.06.2008
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.06.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.07.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՎԵԼԱԳՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՀ ՄԻԱՆՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 հուլիսի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 60308202

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 հունիսի 2008 թ.

թիվ 02-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՎԵԼԱԳՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՀ ՄԻԱՆՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

հաստատել «Առևտրի հավելագնի վերաբերյալ» Ձև թիվ 1-ԱՀ միանվագ հետազոտության հարցաթերթը և դրա լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
2008 թ. հունիսի 19-ի
թիվ 02-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՌԵՎՏՐԻ ՀԱՎԵԼԱԳՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՄԻԱՆՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

Հրահանգը սահմանում է «Առևտրի հավելագնի վերաբերյալ» (ձև թիվ 1-ԱՀ) միանվագ հետազոտության հարցաթերթի լրացման կարգը:

Հետազոտության հարցաթերթը լրացնում են մեծածախ և մանրածախ առևտրի (ներառյալ դեղատները) և ռեստորանային գործունեություն իրականացնող կազմակերպությունները` հարցազրուցավարի օգնությամբ:

Հարցաթերթում լրացվում են կազմակերպության 2007 թվականի վերաբերյալ տարեկան տվյալները:

Հարցաթերթում տվյալները լրացվում են հազար դրամներով` առանց տասնորդական նիշի:

Հարցաթերթը լրացվում է կազմակերպության սկզբնական (ապրանքների, հումքի ու նյութերի հաշվառման գրքերի, հաշիվ-ապրանքագրերի, պահանջագրերի, պահեստային հաշվառման քարտերի, նյութական գույքագրման և այլն) և հաշվապահական (շրջանառու գրանցամատյանների, ապրանքների շարժի մասին հաշվետվությունների, հաշվապահական մատյանների և այլն) հաշվառման տվյալներով:

Հարցաթերթը լրացվում է հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների հիման վրա, եթե վիճակագրությունը կարգավորող օրենքներով և իրավական ակտերով դրանց կիրառման այլ առանձնահատկություններ չեն նախատեսվում:

Հարցաթերթում պարունակվող տվյալները (տեղեկությունները) օգտագործվելու են բացառապես վիճակագրական նպատակներով:

 

2. Լրացման կարգ

 

Հարցաթերթի 1-ին և 4-րդ սյունակում լրացվում է կազմակերպությունում տարվա սկզբին և տարվա վերջին ապրանքի մնացորդի արժեքն ըստ արտադրատեսակների` դրանց ձեռքբերման գներով, որը ներառում է նաև գնի մեջ ընդգրկված ավելացված արժեքի և ակցիզային հարկերի գումարները:

2-րդ սյունակում արտացոլվում են կազմակերպության կողմից տարվա ընթացքում ձեռք բերված ապրանքի արժեքն ըստ արտադրատեսակների` դրանց ձեռքբերման գներով:

3-րդ սյունակում լրացվում է կազմակերպության կողմից տարվա ընթացքում վաճառված ապրանքի արժեքը` գնորդի գներով (ներառյալ ավելացված արժեքի հարկը և ակցիզային հարկը):

Հարցաթերթի 5-րդ սյունակում արտացոլվում են ձեռք բերված արտադրանքի (ապրանքների) փոխադրման համար կատարված վճարները, եթե փոխադրումն իրականացվել է այլ (տրանսպորտային) կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից:

Հարցաթերթում պարունակվող տվյալներն ըստ արտադրատեսակների բաշխելու համար օգտագործվել է «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների» (ԱԴԳՏ) դասակարգչի եռանիշ մակարդակը (հրապարակված է ՀՀ Գերատեսչական նորմատիվ ակտերի, 2005 թ. մարտի 11-ի թիվ 51 տեղեկագրում, I-VI հատորներ):

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ

 

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող  «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

 

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

 

Ով է ներկայացնում  _______________________________
                                                     (անվանումը)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը  ________________ _______________________________             I_I_I_I_I_I

Գտնվելու վայրը  ___________________________________

____________________________________  I__I__I__I__I(փոստային դասիչ)

Մարզը _____________ I_I_I   Համայնքը _________ I_I_I_I_I

Պետական ռեգիստրում գրանցման համարը   I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

Հարկ վճարողի հաշվառման համարը                     I_I_I_I_I_I_I_I_I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից


ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՀ

«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
հունիսի 19-ի 2008 թ.
թիվ 02-Ն որոշմամբ

Ներկայացնում են
մեծածախ և մանրածախ առևտրի (ներառյալ դեղատները) և ռեստորանային գործունեություն իրականացնող կազմակերպությունները

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

ՄԻԱՆՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՎԵԼԱԳՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2007 ԹՎԱԿԱՆԻՆ

 

(հազար դրամ, առանց տասնորդական նիշի)

NN Ապրանքի անվանումը Ապրանքի ծածկա-
գիրը (ըստ ԱԴԳՏ-ի)
Ապրանքի մնացորդը տարվա սկզբին` ձեռք բերման գներով (ներառյալ ավելացված արժեքի հարկ և ակցիզային հարկ) Ձեռք է բերվել տարվա ընթացքում՝ ձեռք բերման գներով (ներառյալ ավելացված արժեքի հարկ և ակցիզային հարկ) Վաճառվել է տարվա ընթաց-
քում՝ գնորդի գներով (ներառյալ ավելացված արժեքի հարկ և ակցիզային հարկ)
Ապրանքի մնացորդը տարվա վերջին՝ ձեռք բերման գներով (ներառյալ ավելացված արժեքի հարկ և ակցիզային հարկ) Ապրանքի (ձեռք բերումից մինչև վաճառքն ընկած ժամանակա-
հատվածում) փոխադրման համար այլ տեղական կազմա-
կերպու-
թյուններին վճարված գումարը
Ա Բ Գ 1 2 3 4 5
01 Ընդամենը X          
02 Արտադրանք բուսաբուծության 01.1          
03 Կենդանիներ կենդանի և արտադրանք անասնաբուծական 01.2          
04 Արտադրանք չմասնագիտացված բազմաճյուղ գյուղատնտեսության 01.3          
05 Արտադրանք որսի, ջրաորսի և բուծման մուշտակավոր գազանների, թռչունների, ծովային կաթնասունների 01.5          
06 Արտադրանք անտառային տնտեսության, փայտամթերման 02.0          
07 Ձուկ և արտադրանք ձկնորսության 05.0          
08 Քարածուխ 10.1          
09 Տորֆ 10.3          
10 Նավթ հում և գազ բնական 11.1          
11 Հանքաքարեր գունավոր մետաղների, բացի ուրանի և թորիումի հանքաքարերից 13.2          
12 Քար շինարարության և արդյունաբերության համար 14.1          
13 Ավազ և կավ 14.2          
14 Միներալներ քիմիական արդյունաբերության և պարարտանյութերի արտադրության համար 14.3          
15 Աղ 14.4          
16 Մթերք արդյունահանվող ստորգետնյա կամ բաց եղանակով, չներառված ուրիշ խմբավորումներում 14.5          
17 Միս և մսամթերք 15.1          
18 Ձուկ և ձկնամթերք վերամշակված և պահածոյացրած 15.2          
19 Մրգեր և բանջարեղեն մշակված և պահածոյացրած 15.3          
20 Յուղեր (ձեթեր) և ճարպեր կենդանական և բուսական 15.4          
21 Կաթնամթերք և պաղպաղակ 15.5          
22 Մթերք ալրաղաց արդյունաբերության, օսլաներ և օսլայամթերք 15.6          
23 Կերեր պատրաստի կենդանիների համար 15.7          
24 Սննդամթերք, այլ 15.8          
25 Խմիչքներ 15.9          
26 Արտադրատեսակներ ծխախոտի 16.0          
27 Մանվածք և թելեր մանածագործվածքային 17.1          
28 Գործվածքներ 17.2          
29 Արտադրատեսակներ մանածագործվածքային պատրաստի, բացի հագուստից 17.4          
30 Արտադրատեսակներ մանածագործվածքային այլ 17.5          
31 Պաստառներ տրիկոտաժե մեքենայական կամ ձեռքի գործվածքի 17.6          
32 Արտադրատեսակներ տրիկոտաժե մեքենայական կամ ձեռքի գործվածքի 17.7          
33 Հագուստ կաշվե 18.1          
34 Հագուստ այլ և պարագաներ 18.2          
35 Կաշի 19.1          
36 Ճամպրուկներ, ուղեպայուսակներ, պայուսակներ և արտադրատեսակներ համանման, արտադրատեսակներ թամբագործական և արտադրատեսակներ կաշվե այլ 19.2          
37 Կոշկեղեն 19.3          
38 Անտառանյութեր, երկայնքով սղոցած, ռանդած կամ տոգորած 20.1          
39 Նրբատախտակ միաշերտ, նրբատախտակ սոսնձած, սալեր շերտավոր, փայտատաշեղային, փայտաթելքային, պանելներ և սալեր, այլ 20.2          
40 Կառուցատարրեր շինարարական փայտե, արտադրատեսակներ ատաղձագործական 20.3          
41 Տարա փայտե 20.4          
42 Արտադրատեսակներ փայտե այլ, արտադրատեսակներ խցանակեղևից, ծղոտից, հյուսկեն նյութերից 20.5          
43 Թաղանթանյութ, թուղթ և ստվարաթուղթ 21.1          
44 Արտադրատեսակներ թղթից և ստվարաթղթից 21.2          
45 Գրքեր, թերթեր և նյութեր տպագիր, այլ, կրիչներ տեղեկատվության 22.1          
46 Կոքսահնոցների արտադրանք 23.1          
47 Նավթամթերք 23.2          
48 Վառելիք միջուկային 23.3          
49 Նյութեր քիմիական հիմնական 24.1          
50 Թունաքիմիկատներ և արտադրանք ագրոքիմիական, այլ 24.2          
51 Ներկեր, լաքեր և պատվածքներ համանման, ներկ տպարանային և մածիկներ 24.3          
52 Պատրաստուկներ դեղագործական քիմիական և արտադրանք դեղաբույսերի 24.4          
53 Գլիցերին, օճառ և միջոցներ լվացող, պատրաստուկներ մաքրող և փայլեցնող, միջոցներ օծանելիքի և կոսմետիկական 24.5          
54 Արտադրանք քիմիական, այլ 24.6          
55 Արտադրատեսակներ ռետինե 25.1          
56 Արտադրատեսակներ պլաստմասսայե 25.2          
57 Ապակի և արտադրատեսակներ ապակուց 26.1          
58 Արտադրատեսակներ խեցեգործական, ոչ հրահեստ, ոչ շինարարական, հրահեստ նյութեր 26.2          
59 Սալիկներ և սալեր խեցեգործական 26.3          
60 Աղյուսներ, սալիկներ և արտադրատեսակներ շինարարական, թրծված կավից 26.4          
61 Ցեմենտ, կիր և գիպս 26.5          
62 Արտադրատեսակներ բետոնից, գիպսից կամ ցեմենտից 26.6          
63 Քար մշակված, հուշարձանների, հարդարման և շինարարության համար և արտադրատեսակներ դրանից 26.7          
64 Արտադրատեսակներ հանքային, ոչ մետաղական, այլ 26.8          
65 Մետաղներ սև հիմնական` երկաթ, թուջ, պողպատ և ֆեռոհամահալվածքներ 27.1          
66 Խողովակներ սև մետաղներից 27.2          
67 Արտադրատեսակներ, այլ, սև մետաղներից 27.3          
68 Մետաղներ թանկարժեք հիմնական և մետաղներ գունավոր այլ 27.4          
69 Մետաղակոնստրուկցիաներ 28.1          
70 Ռեզերվուարներ, ցիստեռններ, բաքեր և տարողություններ մետաղական, ռադիատորներ և կաթսաներ մետաղական կենտրոնական ջեռուցման 28.2          
71 Արտադրատեսակներ դանակային, գործիք և արտադրատեսակներ կենցաղային նշանակման մետաղից 28.6          
72 Մետաղաարտադրատեսակներ պատրաստի, այլ 28.7          
73 Մեքենաներ մեխանիկական էներգիայի արտադրության և օգտագործման համար, բացի շարժիչներից 29.1          
74 Սարքավորումներ ընդհանուր նշանակության, այլ 29.2          
75 Մեքենաներ գյուղատնտեսության և անտառային տնտեսության համար 29.3          
76 Հաստոցներ 29.4          
77 Սարքավորանք հատուկ նշանակության, այլ 29.5          
78 Զենք և զինամթերք 29.6          
79 Սարքեր կենցաղային, չներառված ուրիշ խմբավորումներում 29.7          
80 Սարքավորանք գրասենյակային և տեխնիկա հաշվողական (համակարգիչներ) 30.0          
81 էլեկտրաշարժիչներ, գեներատորներ և տրանսֆորմատորներ 31.1          
82 Սարքեր էլեկտրաբաշխիչ և կարգավորող 31.2          
83 Հաղորդալարեր և մալուխներ, մեկուսացված 31.3          
84 Կուտակիչներ, առաջնային տարրեր և մարտկոցներ առաջնային տարրերի 31.4          
85 Սարքավորանք լուսավորման և լամպեր էլեկտրական 31.5          
86 Սարքավորանք էլեկտրական, այլ 31.6          
87 Սարքեր էլեկտրավակուումային և էլեկտրոնային տարրեր, այլ 32.1          
88 Սարքավորումներ հեռուստահաղորդիչ և ռադիոհաղորդիչ, սարքավորումներ լարային հեռախոսային և հեռագրային կապի համար 32.2          
89 Հեռուստաընդունիչներ և ռադիոընդունիչներ, սարքավորումներ գրման և վերարտադրման համար, ձայնի և պատկերի, ապրանքներ, հարակից 32.3          
90 Սարքավորանք բժշկական և վիրաբուժական և հարմարանքներ ոսկրաբուժական 33.1          
91 Սարքեր և գործիքներ չափումների, վերահսկողության, փորձարկումների, նավագնացության և այլ նպատակների համար 33.2          
92 Սարքեր օպտիկական և լուսասարքավորանք 33.4          
93 ժամացույցներ 33.5          
94 Ավտոմեքենաներ 34.1          
95 Թափքեր ավտոմեքենաների, կցանքներ և կիսակցանքներ 34.2          
96 Մասեր և պարագաներ ավտոմեքենաների և դրանց շարժիչների 34.3          
97 Գնացքաքարշեր երկաթուղային, տրամվայի շարժիչավոր վագոններ և շարժակազմ և դրանց մասեր 35.2          
98 Սարքեր թռչող օդային և տիեզերական 35.3          
99 Սարքավորանք տրանսպորտային, չներառված ուրիշ խմբավորումներում 35.5          
100 Կահույք 36.1          
101 Արտադրատեսակներ ոսկերչական և համանման 36.2          
102 Գործիքներ երաժշտական 36.3          
103 Ապրանքներ սպորտային 36.4          
104 Խաղեր և խաղալիքներ 36.5          
105 Ապրանքներ արդյունաբերական այլ, չներառված ուրիշ խմբավորումներում 36.6          

 

__________________________

____________

կատարողի անուն, ազգանունը և հեռախոսի համարը
(գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

(ստորագրություն)

 

____ ______________ 2008 թ.

 

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հարցազրուցավար