Համարը 
N 6
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Պաշտոնական պարզաբանում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2008.08.15/27(301)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
Ընդունման ամսաթիվը 
05.08.2008
Ստորագրող մարմինը 
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվը 
05.08.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.08.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

5 օգոստոսի 2008 թ.

 

N 6

 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ
23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «օրենքի համաձայն ԱԱՀ վճարող անձինք հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում իրականացված հարկվող գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են՝

1) արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված այն ապրանքների և ստացված այն ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների չափով (բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի), որոնց դիմաց բանկային փոխանցմամբ կատարվել է վճարում…,

2) հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար, օրենքով սահմանված կարգով և չափերով, Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գանձված (գանձման ենթակա) ԱԱՀ-ի գումարների չափով, եթե …. օրենքով նախատեսված է ԱԱՀ-ի գանձում ապրանքների ներմուծման պահին»:

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի «զ» կետի համաձայն` «ներմուծում է համարվում ապրանքների և տրանսպորտային միջոցների ներսբերումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք»:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով, իսկ նշված օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Հաշվի առնելով օրենքներով սահմանված նորմերը` պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով ավելացված արժեքի հարկի հաշվանցումներ կատարելու առումով ձեռք բերված ապրանքների կամ ստացված ծառայությունների դիմաց բանկային փոխանցում է համարվում բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին դրամական միջոցների փոխանցումը, որով լրիվ կամ մասնակիորեն մարվում է մատակարարի հանդեպ պարտավորությունը:

2. Քանի որ օրենքով հաշվանցում (պակասեցում) կատարելու համար անմիջականորեն ապրանքը ձեռք բերողի կամ անմիջականորեն ծառայությունը ստացողի (այսուհետ` գնորդ) կողմից բանկային փոխանցմամբ վճարելու պայման ուղղակիորեն սահմանված չէ` ձեռք բերված ապրանքների կամ ստացված ծառայությունների մասով ստացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները գնորդի կողմից օրենքով սահմանված դեպքերում և կարգով ենթակա են հաշվանցման, եթե ձեռք բերված ապրանքի կամ ստացված ծառայության դիմաց անմիջականորեն գնորդի կամ այլ անձի կողմից բանկային փոխանցմամբ կատարվել է վճարում: Ընդ որում` այլ անձի կողմից վճարումների դեպքում ձեռք բերված ապրանքի կամ ստացված ծառայության մասով հաշվանցում կարող է կատարվել, եթե բանկային փոխանցմամբ վճարմանը վերաբերվող փաստաթղթով (օրինակ` վճարման հանձնարարականով) հիմնավորվում է, որ այլ անձի կողմից վճարումը կատարվել է գնորդի անունից և գնորդի ձեռք բերված ապրանքի կամ ստացած ծառայության դիմաց:

3. Քանի որ օրենքով հաշվանցում (պակասեցում) կատարելու համար անմիջականորեն ապրանք մատակարարողին կամ ծառայություն մատուցողին (այսուհետ` մատակարար) վճարում կատարելու պայման օրենքով ուղղակիորեն սահմանված չէ` մատակարարի հանձնարարությամբ գնորդի կողմից այլ (երրորդ) անձանց բանկային փոխանցում կատարելու դեպքերում, ձեռք բերված ապրանքի կամ ստացված ծառայության դիմաց մատակարարի հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը օրենքով սահմանված դեպքերում և կարգով ենթակա է հաշվանցման, եթե վճարմանը վերաբերվող փաստաթղթով (օրինակ` վճարման հանձնարարականով) հիմնավորվում է, որ բանկային փոխանցմամբ վճարումը կատարվել է մատակարարի նշած անձին, տվյալ հարկային հաշվով ստացված` տվյալ ապրանքի կամ տվյալ ծառայության դիմաց:

4. Քանի որ օրենքով հաշվանցում (պակասեցում) կատարելու համար անմիջականորեն գնորդի կողմից բանկային փոխանցմամբ վճարելու և անմիջականորեն մատակարարին վճարելու պայմաններ օրենքով սահմանված չեն` մատակարարի նշած անձին գնորդի հանձնարարությամբ մեկ այլ անձի կողմից բանկային փոխանցմամբ վճարելու դեպքերում մատակարարի հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը օրենքով սահմանված դեպքերում և կարգով ենթակա է հաշվանցման, եթե վճարմանը վերաբերվող փաստաթղթով (օրինակ` վճարման հանձնարարականով) հիմնավորվում է, որ բանկային փոխանցմամբ վճարումը կատարվել է տվյալ գնորդի անունից, տվյալ մատակարարի նշած անձին, տվյալ հարկային հաշվով ստացված` տվյալ ապրանքի կամ տվյալ ծառայության դիմաց:

5. Ձեռք բերված ապրանքների կամ ստացված ծառայությունների դիմաց բանկային փոխանցմամբ մասնակի վճարումների դեպքում օրենքով սահմանված դեպքերում և կարգով հաշվանցման ենթակա է հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարի այն մասը, որը համապատասխանում է բանկային փոխանցմամբ մասնակի վճարման գումարին: Բանկային փոխանցմամբ մասնակի վճարմանը համապատասխանող ԱԱՀ-ի գումարը օրենքով սահմանված կարգով հաշվանցվում է այն հաշվետու ժամանակաշրջանում, որում կատարվել է բանկային փոխանցմամբ մասնակի վճարումը: Մինչև սույն պարզաբանման հրապարակումը ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց բանկային փոխանցմամբ մասնակի վճարումների դեպքերում` բանկային փոխանցմամբ մասնակի վճարումների մասով հաշվանցումները կարող են կատարվել նաև այն հաշվետու ժամանակաշրջանում, որում ձեռքբերման դիմաց մատակարարին բանկային փոխանցմամբ վճարումներն ամբողջությամբ կատարվել են կամ մատակարարի նկատմամբ պարտավորությունները ամբողջությամբ մարվել են:

Ձեռք բերված ապրանքի կամ ստացված ծառայության դիմաց մատակարարին վճարման ենթակա գումարի մի մասը բանկային փոխանցմամբ, իսկ մյուս մասը կանխիկ վճարումով կամ այլ կերպ հատուցելու (օրինակ` ապրանքափոխանակությամբ, փոխադարձ պարտավորությունների մարման) դեպքերում ոչ բանկային փոխանցմամբ հատուցում կատարելու հանգամանքը հիմք չէ բանկային փոխանցումով մասնակի վճարմանը վերաբերվող ԱԱՀ-ի գումարները չհաշվանցելու կամ նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում հաշվանցված ԱԱՀ-ի գումարները տվյալ հաշվետու ժամանակաշրջանում վերաձևակերպելու համար:

6. Բանկային փոխանցմամբ վճարում կատարվելու դեպքում ապրանք ձեռք բերողի կամ ծառայություն ստացողի մոտ հաշվանցման իրավունքը ծագում է փաստացի վճարման պահին, եթե մատակարարի հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը չհաշվանցելու նորմ օրենքով սահմանված չէ:

7. Քանի որ օրենքով հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար մաքսային մարմինների կողմից գանձված (գանձման ենթակա) ԱԱՀ-ի գումարների հաշվանցման ժամանակաշրջան ուղղակիորեն չի սահմանված և ապրանքների ՀՀ տարածք ներսբերման պահին դրանք օրենքի համաձայն համարվում են ներմուծված` ներմուծված ապրանքների մաքսային հայտարարագրերում առանձնացված և ներմուծման պահին մաքսային մարմինների կողմից գանձված (գանձման ենթակա) ԱԱՀ-ի գումարները օրենքով սահմանված դեպքերում և կարգով կարող են հաշվանցվել (անկախ մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները տվյալ պահին վճարված լինելու փաստից) ապրանքների ներմուծման, դրանց հայտարարագրման կամ հետագա հաշվետու ժամանակաշրջաններից մեկում:

 

ՀՀ ԿԱ հարկային պետական

ծառայության պետ

Վ. Բարսեղյան