ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 2008 թվականի N 1175-Ա
«ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ` ԲԵՌՆԱՏԱՐ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԴՅՈՒՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Համաձայնություն տալ «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների քաղաքացի հանդիսացող` բեռնատար մեքենաների վարորդների համար անդամ երկրներում արտոնագրերի տրամադրման ընթացակարգերի դյուրացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2008 թ. հոկտեմբերի 21 Երևան
|
|