Համարը 
N 08-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2003.08.01./19(137) Հոդ.285
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
01.07.2003
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
01.07.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.09.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ԹԻՎ 60 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 հուլիսի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 60303219

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

1 հուլիսի 2003 թ.

ք. Երևան

N 08-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ԹԻՎ 60 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2001 թվականի օգոստոսի 15-ի «Վիճակագրական տեղեկատվության հրապարակման ձևերի մասին կարգը հաստատելու մասին» թիվ 60 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

ա) Կետ 11-ի երկրորդ պարբերությունում «տեղեկատվական-վերլուծական» բառերը փոխել «վիճակագրական» բառով,

բ) Կետ 20-ը` առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

««Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը» վիճակագրական ամսական զեկույցները վիճակագրական տեղեկատվության սպառողներին են տրամադրվում ամսական կտրվածքով` հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող 40-րդ օրը:»,

գ) Կետ 25-ի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության վիճակագրական հրատարակությունների օրինակները պահպանվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության արխիվային գործի գործակալության, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հրատարակչական գործի գործակալության, Հայաստանի Հանրապետության ազգային գրապալատի, Հայաստանի Հանրապետության ազգային գրադարանի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության արխիվի (ներառյալ էլեկտրոնային տվյալների բազան) միջոցով:»:

 

Նախագահ Ս. Մնացականյան