Համարը 
N 393-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2005.04.20/23(395) Հոդ.477
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
10.03.2005
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
05.04.2005
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
12.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.04.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐՆ ՈՒ ՀՀ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 876-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 ապրիլի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 2005 թվականի N 393-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 876-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի մշակման 2005 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության ստանդարտացման 2005 թվականի ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության
2004 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում 2004-2005 թվականների ընթացքում մշակման ենթակա առաջնային տեխնիկական կանոնակարգերի ցանկը հաստատելու մասին» N 876-Ա որոշումը:
 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ 

Ա. Մարգարյան


2005 թ. ապրիլի 5
Երևան


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 10-ի N 393-Ն որոշման


 2 0 0 5  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ

NN
ը/կ

Տեխնիկական կանոնակարգերի անվանումները

Պատասխանատու
կատարող իրավասու
մարմինը

Համակատարող
մարմինը

Նախագիծը  ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու
ժամկետը

1

2

3

4

5

1.

«Մեքենաշինական արտադրանքի անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

 

նոյեմբերի 2-րդ տասնօրյակ

2.

«Վերելակների և դրանց շահագործման անվտանգության պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարություն

 

հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ

3.

«Սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և դրանց հիմքով պլաստմասսայե արտադրանքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարություն

ՀՀ առողջապահության
նախարարություն

ապրիլի 3-րդ տասնօրյակ

4.

«Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարություն

ՀՀ առողջապահության
նախարարություն

ապրիլի 3-րդ տասնօրյակ

5.

 

«Քաղաքացիական  և  ծառայողական զենքի ու դրա փամփուշտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարություն

ՀՀ առողջապահության
նախարարություն
ՀՀ կառավարությանն
առընթեր
ՀՀ ոստիկա-նություն

հուլիսի 3-րդ տասնօրյակ

6.

«Հակասառիչների և հիդրավլիկ արգելակի հեղուկների  տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշում

ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարություն

 

մարտի 3-րդ տասնօրյակ

7.

«Կշռածրարման, վաճառքի և ներմուծման ժամանակ ցանկացած տիպի փաթեթվածքներում չափածրարված ապրանքների քանակին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշում

ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարություն

 

հոկտեմբերի  3-րդ տասնօրյակ

8.

«Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարություն

 

մարտի 3-րդ տասնօրյակ

9.

«Սննդի ապահովման ծառայություններին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարություն

 

նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

10.

«Ցեմենտներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ քաղաքաշինության
նախարարություն

 

դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

11.

«Երկաթբետոնե շինարարական կոնստրուկցիաներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը  հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ քաղաքաշինության
նախարարություն

 

դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

12.

«Բետոնի ամրանավորման համար օգտագործվող տաք գլանմամբ պողպատե ձողերին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ քաղաքաշինության
նախարարություն

 

դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

13.

(13-րդ կետն ուժը կորցրել է 24.11.05 N 2009-Ն)

14.

«Էլեկտրական սարքավորումներ` 1000 Վ-ից ավելի հոսանքի միացման, անջատման, ընդհատման, պաշտպանական միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ էներգետիկայի նախարարություն

 

հուլիսի 3-րդ տասնօրյակ

15.

«Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոնների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ էներգետիկայի նախարարություն

 

նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

16.

«Էլեկտրատեղակայանքների շահագործման ժամանակ անվտանգության կանոնների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ էներգետիկայի նախարարություն

 

դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

17.

«Էլեկտրակայանքների սարքվածքի կանոններ. բաժին 1. ընդհանուր կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ էներգետիկայի նախարարություն

 

նոյեմբերի 2-րդ տասնօրյակ

18.

«Անվտանգության տեխնիկայի կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ էներգետիկայի նախարարություն

 

հոկտեմբերի 1-ին տասնօրյակ

19.

«Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոմոբիլային տեխնիկայի էկոլոգիական անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ բնապահպանության նախարարություն

 

դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

20.

«Ռադիոսարքավորումներին և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

(Հավելվածը փոփ. 24.11.05 N 2009-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 10-ի N 393-Ն որոշման


2 0 0 5  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ

NN
ը/կ

Մշակվող  ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի անվանումը

Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի մշակման  նպատակը

Պատասխանատու կատարող իրավասու մարմինը

Հաստատման ժամկետը

1

2

3

4

5

Բաժին I. Տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովող ստանդարտներ

1.

Խաղալիքների անվտանգություն. Հավաքածուներ քիմիական փորձերի և համանման զբաղմունքների համար
ՀՍՏ ԵՆ 71-4-ի մշակում

խաղալիքների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ստանդարտի մշակում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

սեպտեմբերի  3-րդ տասնօրյակ

2.

Խաղալիքների անվտանգություն. Խաղային լրակազմեր (հավաքածուներ), որոնք ներառում են քիմիական նյութեր և քիմիական փորձերի կատարման հավաքածուներ չեն ՀՍՏ ԵՆ 71-5-ի մշակում

խաղալիքների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ստանդարտի մշակում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

սեպտեմբերի  3-րդ տասնօրյակ

3.

Պինդ պարարտանյութերի և հողի բերրիությունը բարձրացնելու համար կալցիում ու մագնեզիում պարունակող նյութերի նմուշառումը և նմուշների նախապատրաստումը ՀՍՏ ԵՆ 1482-ի մշակում

հանքային պարարտանյութերի տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ստանդարտի մշակում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

սեպտեմբերի  3-րդ տասնօրյակ

4.

Սարքավորանքի անվտանգություն.
Տերմիններ և սահմանումներ
ՀՍՏ ԵՆ 1070-ի մշակում

սարքավորանքի անվտանգությանը վերաբերող տերմինների և սահմանումների ընդունում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

օգոստոսի 3-րդ տասնօրյակ

5.

Ճանապարհային տրանսպորտ.
Արգելակի հեղուկ` ոչ նավթային հիմքով ՀՍՏ ԻՍՕ 4925-ի մշակում

հակասառիչների, հիդրավլիկ արգելակի հեղուկների և այլ հիդրավլիկ հեղուկների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ստանդարտի մշակում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

6.

Ճանապարհային տրանսպորտ.
Արգելակի հեղուկ` նավթային հիմքով էներգիա կուտակող հիդրավլիկ արգելակների համար ՀՍՏ ԻՍՕ 7308-ի մշակում

հակասառիչների, հիդրավլիկ արգելակի հեղուկների և այլ հիդրավլիկ հեղուկների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ստանդարտի մշակում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

7.

Նավթամթերք. Միջին նավթաթորվածքներում արոմատիկ ածխաջրածինների տեսակների որոշում. Բարձր արդյունավետ հեղուկային քրոմատոգրաֆիայի մեթոդ` բեկման ցուցիչի որոշմամբ ՀՍՏ ԵՆ 12916-ի մշակում

ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ստանդարտի մշակում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

8.

Ճանապարհային տրանսպորտ. Նավթի հիմքով արգելակի հեղուկների տարաների մակնշում ՀՍՏ ԻՍՕ 3871-ի մշակում

ճանապարհային տրանսպորտի արգելակի հեղուկների տարաների մակնշմանը ներկայացվող պահանջների  սահմանում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

9.

Ծխախոտահումք և ծխախոտային արտադրանք. Քլորօրգանական պեստիցիդների մնացորդային քանակությունների որոշում. Գազային քրոմատագրման մեթոդ ՀՍՏ ԻՍՕ 4389-ի մշակում 

գազային քրոմատագրման մեթոդով քլորօրգանական պեստիցիդների մնացորդային քանակությունների որոշում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

10.

Սննդամթերք. Տեղեկատվություն սպառողի համար. Ընդհանուր պահանջներ ՀՍՏ-ի մշակում (ՀՍՏ 189-2000-ի փոխարեն)

Հայաստանի Հանրապետությունում հայրենական և օտարերկրյա սննդամթերքի մասին սպառողի համար տեղեկատվության ընդհանուր պահանջների սահմանում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

11.

Պահածոներ. Հյութեր, նեկտարներ և հյութեր պարունակող ըմպելիքներ. Տերմիններ և սահմանումներ ՀՍՏ 232-2004-ի փոփոխության մշակում

ՀՍՏ 232 ստանդարտի փոփոխության նախապատրաստում` միջազգային տերմինաբանության հիման վրա

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Բաժին II. Ստանդարտացման ազգային համակարգի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթեր

1.

Ստանդարտացման ազգային համակարգ. Ստանդարտների կառուցումը, շարադրումը, ձևավորումը և բովանդակությունը
ՀՍՏ 1.5-99-ի վերանայում

միջազգային ուղեցույցներին և միջպետական ԳՕՍՏ 1.5-2001 ստանդարտի պահանջներին համապատասխանեցում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

2.

Ստանդարտացման ազգային համակարգ. Տեխնիկական հանձնաժողովների կազմավորման և աշխատանքների կազմակերպման կարգ. Կանոնների մշակում
(ՀՀ ՂՓ 07334.1.008-97-ի փոխարեն)

ԻՍՕ/ԻԷԿ կանոնակարգի և «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանեցում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

օգոստոսի 3-րդ տասնօրյակ

3.

Ստանդարտացման ազգային համակարգ. Տերմիններ և սահմանումներ ՀՍՏ 1.1-ի մշակում (ՀՍՏ 52-91-ի փոխարեն)

«Ստանդարտացում և գործունեության հարակից տեսակներ. Ընդհանուր բառարան» ԻՍՕ/ԻԷԿ 2 միջազգային ձեռնարկի հիման վրա

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

հունիսի
3-րդ տասնօրյակ

Բաժին III. Համապատասխանության գնահատման համակարգի ստանդարտներ

1.

Համապատասխանության հավաստման համակարգ. Որակի կառավարման համակարգերի սերտիֆիկացում ՀՍՏ 5.7-2000-ի վերանայում

ՀՍՏ ԻՍՕ 9000-2002-ի,
ՀՍՏ ԻՍՕ 9001-2002-ի,
ՀՍՏ ԻՍՕ 9004-2002-ի
պահանջներին համապատասխանեցում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ

2.

Անձերի սերտիֆիկացում իրականացնող մարմիններին ներկայացվող ընդհանուր պահանջներ ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17024-ի մշակում

անձերի սերտիֆիկացման մարմիններին ներկայացվող պահանջների սահմանում` ըստ ԻՍՕ/ԻԷԿ 17024 միջազգային ստանդարտի

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ

3.

Փորձարկման և ստուգաճշտման լաբորատորիաների իրազեկությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ
ՀՍՏ ԻՍՕ/ ԻԷԿ 17025-ի փոփոխության մշակում

փորձարկման և ստուգաճշտման լաբորատորիաների իրազեկությանը ներկայացվող ընդհանուր պահանջների ճշգրտում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

օգոստոսի 3-րդ տասնօրյակ

Բաժին IV. Որակի  կառավարման համակարգի ստանդարտներ

 

Որակի կառավարման համակարգի աուդիտի անցկացման կարգի վերաբերյալ ցուցումներ

ՀՍՏ ԻՍՕ 19011-ի մշակում
(ՀՍՏ ԻՍՕ 10011-1-90,
ՀՍՏ ԻՍՕ 10011-2-91,
ՀՍՏ ԻՍՕ 10011-3-91-ի փոխարեն)

ԻՍՕ 19011։2002 միջազգային ստանդարտին ներդաշնակ որակի կառավարման համակարգերի սերտիֆիկացման (աուդիտի) անցկացման կարգի սահմանում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Բաժին V. Էկոլոգիական կառավարման համակարգի ստանդարտներ

1.

Էկոլոգիական սերտիֆիկացում. Էկոլոգիական կառավարման համակարգերի սերտիֆիկացման սկզբունքները, չափանիշները և կարգը

էկոլոգիական կառավարման համակարգերի սերտիֆիկացման գործընթացների սահմանում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ

2.

Էկոլոգիական կառավարում. Էկոլոգիամիտության բնութագրերի գնահատում. Ընդհանուր դրույթներ ՀՍՏ ԻՍՕ 14031-ի մշակում

էկոլոգիական բնութագրերի գնահատման ղեկավար ցուցումների մշակում` ըստ
ԻՍՕ 14031 միջազգային ստանդարտի

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Բաժին VI.  Տեխնիկատնտեսական տեղեկատվության դասակարգման և կոդավորման համակարգի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթեր

 

Երկրների անունների դասակարգիչ
ՀԴ 002-99-ի փոփոխության մշակում

միջպետական դասակարգիչ (ԻՍՕ 3166) 004-97-ի փոփոխության հիման վրա

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

հունիսի 3-րդ տասնօրյակ

Բաժին VII. Էներգետիկայի բնագավառի ստանդարտներ

1.

Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Բաշխման 0,4-110 կՎ լարմամբ էլեկտրական ցանցերի էլեկտրական կայանքներ. Տերմիններ և սահմանումներ ՀՍՏ-ի մշակում

0,4-110 կՎ լարմամբ էլեկտրական ցանցերի էլեկտրական կայանքների աշխատանքի անվտանգության տերմինների և սահմանումների մշակում

ՀՀ էներգետիկայի նախարարություն

հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

2.

Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Բաշխման 0,4-110 կՎ լարմամբ էլեկտրական ցանցերի էլեկտրական կայանքներ. Հիմնական պահանջներ ՀՍՏ-ի մշակում

0,4-110 կՎ լարմամբ էլեկտրական ցանցերի էլեկտրական կայանքներին ներկայացվող հիմնական պահանջների սահմանում

ՀՀ էներգետիկայի
նախարարություն

նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

3.

(3-րդ կետն ուժը կորցրել է 02.02.06 N 77-Ն)

(Հավելվածը փոփ. 02.02.06 N 77-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան