Համարը 
N 623
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ նախարարների խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
29.10.1991
Ստորագրող մարմինը 
ՀՀ նախարարների խորհրդի նախագահի պաշտոնակատար ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվը 
29.10.1991
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.10.1991
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԽՍՀՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 1991 թվականի N 623

քաղ. Երևան

 

ԽՍՀՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

1. ԽՍՀՄ քաղաքացիական ավիացիայի նախարարության «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը վերակազմավորել Հայաստանի պետական ավիաընկերության:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ պրն. Վ. Ամիրբեկյանին` Հայաստանի պետական ավիաընկերության, Հայաստանի Հանրապետության էկոնոմպետկոմի և ֆինանսների նախարարության հետ համատեղ, մասնագետների ներգրավմամբ, ստեղծել հանձնախումբ և հանձնարարել մեկամսյա ժամկետում`

ա) ԽՍՀՄ քաղաքացիական ավիացիայի նախարարության հետ վարել բանակցություններ Հայաստանի պետական ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության իրավասությանը հանձնելու վերաբերյալ.

բ) ԽՍՀՄ քաղաքացիական ավիացիայի նախարարության և շահագրգռված մյուս կազմակերպությունների հետ լուծել Հայաստանի պետական ավիաընկերության սեփականության հարցերը.

գ) մշակել և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հաստատմանը ներկայացնել Հայաստանի ավիացիայի կառավարման կառուցվածքը:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ