Համարը 
N 178-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2002.10.28/26.1  Հոդ.225
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
12.08.2002
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.08.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 
25.01.2019

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՋՐՄՈՒՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՋՐՄՈՒՂ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 հոկտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 60302233

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 օգոստոսի 2002 թ.

ք. Երևան

N 178-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՋՐՄՈՒՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՋՐՄՈՒՂ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Ամփոփ հաշվետվություն ջրմուղի աշխատանքի մասին» Ձև թիվ 1-ջրմուղ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

 Նախագահ Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

12 օգոստոսի 2002 թ. թիվ 178-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՋՐՄՈՒՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ»՝ ՁԵՎ N 1- ՋՐՄՈՒՂ (ՏԱՐԵԿԱՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Ջրմուղի աշխատանքի մասին»՝ ձև թիվ 1-ջրմուղ (տարեկան) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն, որը այդ մասին նախապես տեղեկացվում է, Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն՝ մինչև ապրիլի 1-ը:

(2-րդ կետը փոփ. 23.02.04 N 03-Ն)

3. Հաշվետվության առաջին և երկրորդ բաժինները լրացվում են ըստ հանրապետության, մարզերի, ըստ մարզի առանձին քաղաքների և ամփոփ գյուղական վայրերի, իսկ երրորդ բաժինն՝ ըստ հանրապետության և մարզերի:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Բ ա ժ ի ն  1

 

Ջրմուղի կառուցվածքների առկայությունը տարեվերջին

 

5. Սյունակ 1-ում բերվում է սպասարկվող բնակավայրերի քանակը:

6. Սյունակ 2-ում բերվում է ջրատարների միագիծ երկարությունը: Ջրատարների միագիծ երկարությունը որոշվում է մի գծով շարված խողովակների երկարությամբ: Եթե ջրատարը կազմված է երկու և ավելի խողովակաշարից, ապա պետք է հաշվել յուրաքանչյուր խողովակաշարի երկարությունը:

Ջրագծերի ընդհանուր երկարության մեջ ներառվում է նաև այն խողովակաշարերի երկարությունը, որոնց օգնությամբ ջուրը տրվում է ուրիշ բնակավայրերի, եթե դրանք գտնվում են ջրմուղի տվյալ տնտեսության հաշվեկշռում:

7. Սյունակ 3-ում բերվում է ջրմուղի փողոցային ցանցերի միագիծ երկարությունը, սյունակ 5-ում՝ միջթաղային և միջբակային ցանցերի միագիծ երկարությունը:

8. Սյունակ 6-ում բերվում է ջրմուղի համակարգում եղած առաջին բարձրացման (ջրհան) պոմպակայանների սահմանված արտադրական հզորությունը, որը որոշվում է հաշվետու տարեվերջին տեղադրված բոլոր պոմպերի արտադրողականության հանրագումարով, անկախ այն հանգամանքից, դրանք աշխատում են, թե գտնվում են վերանորոգման մեջ: Յուրաքանչյուր պոմպի արտադրողականությունը որոշվում է արտադրող գործարանի կողմից պոմպի տեխնիկական անձնագրում բերված տվյալներով: Պահեստային պոմպերի, հրշեջային պոմպերի (որպես հատուկ սարքավորում) և օժանդակ պոմպերի (վակուում պոմպեր, էժեկտորներ) արտադրողականությունը այդ ցուցանիշի մեջ չի ներառվում:

9. Սյունակ 7-ում բերվում է ջրմուղի մաքրող կառույցների սահմանված արտադրական հզորությունը, որը որոշվում է համապատասխան չափիչ սարքավորումներով կամ նախնական մաքրման կայանքների տեխնիկական ցուցանիշներով:

10. Սյունակ 8-ում բերվում է ջրմուղի սահմանված արտադրական հզորությունը, որը որոշվում է բաց թողնված ջրի առավելագույն օրական քանակով՝ ելնելով ջրմուղի հիմնական սարքավորումների, ջրհորի կամ բաց ջրամբարի առաջին բարձրացման պոմպակայանի, մաքրող սարքավորումների, երկրորդ բարձրացման պոմպակայանի ջրատարների արտադրողականությունից, որի հիման վրա էլ լիմիտավորում է ջրամատակարարումը:

 

Բ ա ժ ի ն  2

 

Ջրմուղի աշխատանքի հիմնական ցուցանիշները

 

11. Սյունակ 9-ում բերվում է տարվա ընթացքում ցանցին տրված ջրի քանակը, որը որոշվում է ջրատարների և ջրմուղի փողոցային բաշխիչ ցանցերի միացման տեղում տեղաբաշխված ջրաչափների տվյալներով՝ տեխնիկական մատյաններում կատարվող ամենօրյա գրանցումների հիման վրա:

Ջրաչափերի բացակայության դեպքում ջրատարների կողմից ցանցին տրված ջրի քանակը որոշվում է ելնելով ջրմուղի տեխնիկական ցուցանիշներից: Մաքրող սարքավորումներով կահավորված մեխանիկական ջրմուղներում՝ այն իրենից ներկայացնում է մաքրող սարքավորումներով բաց թողնված և սեփական կարիքների համար օգտագործված ջրի քանակների տարբերությունը: Մաքրող սարքավորումների բացակայության դեպքում՝ ցանցին տրված ջրի քանակը սովորաբար հավասար է լինում առաջին բարձրացման (ջրհան) պոմպերի կողմից բարձրացված ջրի քանակին:

Ինքնահոս ջրմուղներում այն որոշվում է ջրամատակարարման աղբյուրի ջրի ելքամասի վրա տեղադրված ջրաչափով, կամ սպառողների ցանցերի վրա տեղադրված հսկիչ ջրաչափերով, կամ ջրատար ջրմուղի խողովակների տրամագծերի և դրանցով հոսող ջրի արագության հիման վրա:

Սյունակ 9-ի ցուցանիշում անհրաժեշտ է հաշվի առնել փաստացի ցանցին տրված ամբողջ ջրի քանակը, անկախ նրա ստացման աղբյուրից՝ բարձրացված է առաջին բարձրացման ջրհան պոմպերով, մատակարարվել է ինքնահոսով կամ ստացվել է այլ ջրմուղներից:

12. Սյունակ 9-ից առանձնացվում է պոմպերով տրված ջրի քանակը (սյունակ 10), ինքնահոս եղանակով ստացված ջրի քանակը (սյունակ 11) և տարվա ընթացքում դրսից՝ տարբեր ենթակայության արդյունաբերական և այլ ջրմուղներից ստացված (գնված) ջրի քանակը (սյունակ 12): Դրսից ստացված ջրի քանակը որոշվում է մատակարարների հաշիվների տվյալներով՝ հիմնվելով չափիչ սարքավորումների ցուցմունքների, կամ համապատասխան հաշվարկների վրա:

13. Սյունակ 13-ում բերվում է տարվա ընթացքում մաքրող սարքավորումներով բաց թողնված ջրի քանակը: Տարվա ընթացքում մաքրող սարքավորումներով բաց թողնված ջրի փաստացի քանակը որոշվում է այդ կառույցների վրա տեղադրված ջրաչափերի տվյալների հիման վրա: Վերջինիս բացակայության դեպքում բաց թողնված ջրի քանակը որոշվում է առաջին բարձրացման (ջրհան) պոմպերի միջոցով փաստացի բարձրացված ջրի քանակով (եթե այդ ամբողջ ջուրն անցել է մաքրող կառույցների միջով) հանած ջրի այն քանակը, որն օգտագործվել է սեփական կարիքների համար:

Այն դեպքում, երբ ջրմուղի տնտեսությունը (որը չունի ջրաչափիչներ) բացի բարձրացրած ջրից մաքրում է նաև դրսից ստացված (գնված) ջուրը, ապա տարվա ընթացքում մաքրող կառույցներով անցկացված փաստացի ջրի քանակը որոշելու համար անհրաժեշտ է առաջին բարձրացման ջրհան պոմպերի միջոցով փաստացի բարձրացված ջրի քանակին գումարել դրսից ստացված ջրի քանակը և ստացված գումարից հանել ջրի այն քանակությունը, որը ծախսվել է սեփական կարիքների համար:

14. Բոլոր սպառողներին բաց թողնված ջրի ընդհանուր քանակը բերվում է սյունակ 14-ում: Բոլոր սպառողներին բաց թողնված ջրի քանակը որոշվում է ջրաչափիչների ցուցմունքների հիման վրա, բաժանորդների ներկայացրած հաշիվներով: Սյունակ 14-ից առանձնացվում է իր սպառողներին բաց թողնված ջուրը (սյունակ 15)` առանց այն ջրի, որը վաճառվել է ջրմուղի կազմակերպություններին և այլ սպառողներին բաց թողնված ջրի քանակը (սյունակ 16):

15. Սյունակ 15-ն իր մեջ ներառում է բնակչությունը (սյունակ 17), կոմունալ-կենցաղային կազմակերպությունները (սյունակ 18) և արտադրական կազմակերպությունները (սյունակ 19):

16. Սյունակ 20-ում բերվում է ջրի տարեկան կորուստը ցանցում, որոշվում է ցանցին տրված ջրի քանակի և բոլոր սպառողներին բաց թողնված ջրի քանակի տարբերությամբ (սյունակ 9-սյունակ 14):

 

Բ ա ժ ի ն  3

 

Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները

 

17. Սյունակ 22-ում բերվում է ջրմուղի և ջրմուղու ցանցերի արտադրական կարողությունների միջին տարեկան հաշվեկշռային արժեքը:

18. Սյունակ 23-ում բերվում է բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որից առանձնացվում է բյուջեից մուտքերը (սյունակ 24), բաց թողնված ջրից ստացված մուտքերը (սյունակ 25), մուտքեր նվիրատվությունից (սյունակ 27) և այլ մուտքեր (սյունակ 28): Սյունակ 25–ից առանձնացվում է բնակչությունից ստացված մուտքերը (սյունակ 26):

19. Ջրամատակարարման դիմաց գոյացած սպառողների պարտքերը բերվում են սյունակ 29-ում, որից հաշվետու տարում գոյացածը՝ սյունակ 30-ում: Այդ թվում՝ բնակչությանը մատուցված ծառայություններից գոյացած պարտքերի մասով՝ համապատասխանաբար՝ 31 և 32 սյունակներում:

20. Ընդհանուր ծախսերից (սյունակ 33) առանձնացվում են.

1) «նյութական ծախսեր» սյունակ 34-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,

2) «ոչ նյութական ծառայությունների վճարումները» սյունակ 35-ում բերվում են աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,

3) «գործուղման ծախսեր» սյունակ 36-ում բերվում են հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,

4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 37-ում բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,

5) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները բերվում են սյունակ 38-ում,

6) սյունակ 39-ում բերվում են կազմակերպությունների կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռքբերման և վերանորոգման ծախսերը,

7) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում են սյունակ 40-ում:

21. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար (սյունակ 41) որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը ամիսների թվի (12-ի) վրա բաժանելով:

Աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսվա 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի հանրագումարը (ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը), հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով: Աշխատողների ցուցակային թվաքանակը հանգստյան կամ տոն (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա ցուցակային թվաքանակին հավասար:

Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի

 

Ով է ներկայացնում _________________________________________

(անվանումը)

 

Գտնվելու վայրը ___________________________________________

 

Էլեկտրոնային փոստի հասցեն__________________________________

Ձև N 1- ջրմուղ

 

տարեկան

 

Հաստատված է՝ ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

12 օգոստոսի 2002 թ.

թիվ 178-Ն որոշմամբ

 

Ներկայացվում է՝

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն

 

Ներկայացնում է՝

ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն

 

Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ մինչև ապրիլի 1-ը

Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենքով սահմանված կարգով:

(Ձևը փոփ. 23.02.04 N 03-Ն)

 

 

Ա Մ Փ Ո Փ  Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՋՐՄՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

 

200…թ. համար

 

Բաժին 1. Ջրմուղի կառուցվածքների առկայությունը տարեվերջին

 

Սպասարկվող բնակավայրերի քանակը, միավոր

Միագիծ երկարությունը, կմ

Սահմանված արտադրական հզորությունը,
հազ.խոր. մ/ օր

ջրատարի

ջրմուղի փողոցային ցանցերի

որից՝ կարիք ունեն փոխման

միջթաղային, միջբակային
ցանցերի

առաջին բարձրացման պոմպային
կայանների

մաքրող կառուց-վածքների

ջրմուղների

Ա

1

2

3

4

5

6

7

8

Ընդամենը հանրապետությունում

               

 այդ թվում՝

               

 քաղաքային բնակավայրերում

               

 գյուղական վայրերում

               

ըստ մարզերի

               

ք. Երևան

               

Արագածոտնի

               

ք. Աշտարակ

               

ք. Թալին

               

ք. Ապարան

               

գյուղական վայրերում

               

Արարատի

               

ք. Արարատ

               

ք. Վեդի

               

ք. Արտաշատ

               

ք. Մասիս

               

գյուղական վայրերում

               

Արմավիրի

               

ք. Արմավիր

               

ք. Մեծամոր

               

ք. Էջմիածին

               

գյուղական վայրերում

               

Գեղարքունիքի

               

ք. Գավառ

               

ք. Ճամբարակ

               

ք. Մարտունի

               

ք. Սևան

               

ք. Վարդենիս

               

գյուղական վայրերում

               

Լոռվա

               

ք. Վանաձոր

               

ք. Ալավերդի

               

ք. Ախթալա

               

ք. Թումանյան

               

ք. Շամլուղ

               

ք. Սպիտակ

               

ք. Ստեփանավան

               

ք. Տաշիր

               

գյուղական վայրերում

               
Կոտայքի                

ք. Աբովյան

               

ք. Բյուրեղավան

               

ք. Հրազդան

               

ք. Չարենցավան

               

ք. Ծաղկաձոր

               

ք. Եղվարդ

               

ք. Նոր-Հաճըն

               

գյուղական վայրերում

               
Շիրակի                

ք. Գօումրի

               

ք. Մարալիկ

               

ք. Արթիկ

               

գյուղական վայրերում

               

Սյունիքի

               

ք. Գորիս

               

ք. Կապան

               

ք. Քաջարան

               

ք. Մեղրի

               

ք. Ագարակ

               

ք. Սիսիան

               

ք. Դաստակերտ

               

գյուղական վայրերում

               

Վայոց ձորի

               

ք. Եղեգնաձոր

               

ք. Վայք

               

ք. Ջերմուկ

               

գյուղական վայրերում

               

Տավուշի

               

ք. Իջևան

               

ք. Նոյեմբերյան

               

ք. Բերդ

               

ք.Դիլիջան

               

գյուղական վայրերում

               

Բաժին 2. Ջրմուղի աշխատանքի հիմնական ցուցանիշները

հազ.խոր.մ/օր

 

Ցանցին տրված ջրի քանակը

Մաքրող սարքավո-րումներով բաց թողնված ջուրը

Բոլոր սպառողներին բաց թողնված ջուրը

Ջրի կո-
րուստ-ները

Վթար-ների քանա-կը, միավոր

ընդա-
մենը

այդ թվում՝

ընդա-մենը

 այդ թվում՝

իր սպառողներին

բաց թողնված ջրից

բար-
ձրաց-
վել է
պոմ-
պերով

ինքնա-հոս-քով

ստացվել է դրսից (գնովի ջուր)

իր սպա-
ռող-ներին

այլ սպա-
ռող-
ներին

բնակ-
չութ-յանը

կոմունալ-կենցաղա-յին կա-րիքների համար

արտադ-րական կարիք-
ների համար

 

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

Ընդամենը հանրապետությունում

                         

 այդ թվում՝

                         

 քաղաքային
բնակավայրերում

                         

 գյուղական վայրերում

                         

ըստ մարզերի

                         

ք. Երևան

                         

Արագածոտնի

                         

ք. Աշտարակ

                         

ք. Թալին

                         

ք. Ապարան

                         

գյուղական վայրերում

                         

Արարատի

                         

ք. Արարատ

                         

ք. Վեդի

                         

ք. Արտաշատ

                         

ք. Մասիս

                         

գյուղական վայրերում

                         

Արմավիրի

                         

ք. Արմավիր

                         

ք. Մեծամոր

                         

ք. Էջմիածին

                         

գյուղական վայրերում

                         

Գեղարքունիքի

                         

ք. Գավառ

                         

ք. Ճամբարակ

                         

ք. Մարտունի

                         

ք. Սևան

                         

ք. Վարդենիս

                         

գյուղական վայրերում

                         

Լոռվա

                         

ք. Վանաձոր

                         

ք. Ալավերդի

                         

ք. Ախթալա

                         

ք. Թումանյան

                         

ք. Շամլուղ

                         

ք. Սպիտակ

                         

ք. Ստեփանավան

                         

ք. Տաշիր

                         

գյուղական վայրերում

                         
Կոտայքի                          

ք. Աբովյան

                         

ք. Բյուրեղավան

                         

ք. Հրազդան

                         

ք. Չարենցավան

                         

ք. Ծաղկաձոր

                         

ք. Եղվարդ

                         

ք. Նոր-Հաճըն

                         

գյուղական վայրերում

                         
Շիրակի                          

ք. Գյումրի

                         

ք. Մարալիկ

                         

ք. Արթիկ

                         

գյուղական վայրերում

                         

Սյունիքի

                         

ք. Գորիս

                         

ք. Կապան

                         

ք. Քաջարան

                         

ք. Մեղրի

                         

ք. Ագարակ

                         

ք. Սիսիան

                         

ք. Դաստակերտ

                         

գյուղական վայրերում

                         

Վայոց ձորի

                         

ք. Եղեգնաձոր

                         

ք. Վայք

                         

ք. Ջերմուկ

                         

գյուղական վայրերում

                         

Տավուշի

                         

ք. Իջևան

                         

ք. Նոյեմբերյան

                         

ք. Բերդ

                         

ք.Դիլիջան

                         

գյուղական վայրերում

                         

Բաժին 3. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները

 

(հազ.դրամ)

 

Ջրմուղի և ջրմուղի ցանցերի արտադ-
րական կարողութ-յունների
միջին տարեկան հաշվե-
կշռային արժեքը

Մուտքեր, ընդամենը

այդ թվում՝

Տարիների ընթացքում գոյացած պարտքերը

որից՝ բնակչությունից

բյուջեից

բաց թողնված ջրից ստացված մուտքեր

որից՝ բնակչու-թյունից

նվիրատ-վությունից

այլ մուտքեր

ընդա-
մենը

հաշ-
վետու տարում

ընդա-
մենը

հաշ-
վետու տարում

Ա

22

23

24

25

26

27

28

29

30

31

32

Ընդամենը

                     

 այդ թվում՝

                     

ք. Երևան

                     

Արագածոտն

                     

Արարատ

                     

Արմավիր

                     

Գեղարքունիք

                     

Լոռի

                     
Կոտայք                      
Շիրակ                      

Սյունիք

                     

Վայոց ձոր

                     

Տավուշ

                     

 

Ծախսեր, ընդամենը

այդ թվում՝

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը,
մարդ

նյութական

ոչ նյութական ծառայութ-յունների վճարումներ

գործուղ-ման

աշխատա-վարձ և դրան հավասա-րեցված վճարումներ

պարտադիր սոցիալական ապահովա-գրական վճարներ

հիմնավերա-նորոգման, սարքավո-րումների և գույքի ձեռք բերման

այլ
ծախսեր

 

33

34

35

36

37

38

39

40

41

Ընդամենը

                 

 այդ թվում՝

                 

ք. Երևան

                 

Արագածոտն

                 

Արարատ

                 

Արմավիր

                 

Գեղարքունիք

                 

Լոռի

                 
Կոտայք                  
Շիրակ                  

Սյունիք

                 

Վայոց ձոր

                 

Տավուշ

                 

   

Ղեկավար՝

     

Կատարող ________________

 

Անուն, ազգանուն_____________

     

Հեռ.____________________

 

Պաշտոն ___________________

     

___ _______________ 200 թ.

 

Ստորագրություն _____________