Համարը 
թիվ 25-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2009.12.21/33(351) Հոդ.438
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
27.10.2009
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.10.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.12.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻԱՆՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ» ՁԵՎ ԹԻՎ 3-ՖՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 դեկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 60309433

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 հոկտեմբերի 2009 թ.

թիվ 25-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻԱՆՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ» ՁԵՎ ԹԻՎ 3-ՖՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Կազմակերպության ֆինանսական ակտիվների և պարտավորությունների վերաբերյալ միանվագ հետազոտության հարցաթերթ» Ձև թիվ 3-ՖՀ պետական վիճակագրական դիտարկման հարցաթերթն ու լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

2009 թվականի հոկտեմբերի 27-ի

թիվ 25-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻԱՆՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հետազոտության հարցաթերթը լրացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրանքային կարգով ընտրված առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները` հարցազրուցավարի օգնությամբ:

2. Հարցարթերթում լրացվում են կազմակերպության ֆինանսական ակտիվների և պարտավորությունների վերաբերյալ ցուցանիշները:

3. Հարցաթերթը լրացվում է հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների հիման վրա, եթե վիճակագրությունը կարգավորող օրենքներով և իրավական ակտերով դրանց կիրառման այլ առանձնահատկություններ չեն նախատեսվում:

4. Հարցաթերթում պարունակվող տվյալներն (տեղեկություններն) օգտագործվելու են բացառապես վիճակագրական նպատակներով:

 

II. Մեթոդաբանական պարզաբանումներ

 

5. Տնտեսության բաղադրատարրերն են՝ ինստիտուցիոնալ (տնտեսական) միավորները, հաստատությունները, ճյուղերը և հատվածները:

6. Ինստիտուցիոնալ հատվածի միավորը իրավաբանական և ֆիզիկական անձ հանդիսացող այն տնտեսավարող սուբյեկտն է, որը վարում է ամբողջական հաշվապահական հաշվառում, կարող է ինքնուրույն որոշումներ ընդունել և տնօրինել իր տրամադրության տակ եղած նյութական ու ֆինանսական ռեսուրսները, ստանձնում է պարտավորություններ, կատարում է տնտեսական գործունեություն: Բացառություն են կազմում տնային տնտեսությունները, որոնք հաշվապահական հաշվառում չեն վարում, սակայն տնօրինում են սեփական ռեսուրսները:

7. Ինստիտուցիոնալ միավորները խմբավորվում են հետևյալ վեց հատվածներում`

1) Ոչ ֆինանսական հատվածն ընդգրկում է այն ինստիտուցիոնալ միավորները, որոնք հիմնականում զբաղվում են շուկայական ապրանքների և ոչ ֆինանսական ծառայությունների արտադրությամբ:

2) Ֆինանսական հատվածն ընդգրկում է այն ինստիտուցիոնալ միավորները, որոնք հիմնականում զբաղվում են ֆինանսական միջնորդությամբ կամ օժանդակ ֆինանսական գործունեությամբ:

3) Պետական հատվածը ներառում է այն ինստիտուցիոնալ միավորները, որոնք իրենց քաղաքական գործառնությունների իրականացման և տնտեսության կարգավորման դերին զուգընթաց, արտադրում են առավելապես ոչ շուկայական ծառայություններ` անհատական կամ կոլեկտիվ սպառման համար, ինչպես նաև վերաբաշխում են եկամուտներն ու հարստությունը:

4) Տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններն այն իրավաբանական անձինք են, որոնք հիմնականում զբաղվում են տնային տնտեսությունների համար ոչ շուկայական ծառայությունների արտադրությամբ, որոնք շահույթ ստանալու նպատակ չեն հետապնդում և ստացված շահույթը մասնակիցների միջև չեն բաշխում: Դրանց կարգավիճակը թույլ չի տալիս այդ կազմակերպությունները ստեղծող միավորների համար լինել եկամտի, շահույթի կամ այլ ֆինանսական շահի աղբյուր: Այդ կազմակերպությունների ռեսուրսները գոյանում են անդամավճարներից, նվիրատվություններից և սեփականությունից ստացվող եկամուտներից: Տնային տնտեսություններին սպասարկող ոչ ատևտրային կազմակերպություններից են՝ քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, բարեգործական հիմնադրամները, եկեղեցին և կրոնական այլ կազմակերպությունները, պրոֆեսիոնալ և այլ տիպի միությունները, մշակութային կազմակերպությունները, որոշ կրթական և գիտահետազոտական կազմակերպություններ և այլն:

 5) Տնային տնտեսությունն անձանց ոչ մեծ խումբ է, որոնք բնակվում են միևնույն կացարանում, միավորում իրենց հարստությունը և եկամուտը կամ դրա մի մասը, և որոնք միասին սպառում են ապրանքների և ծառայությունների որոշ տեսակներ, հիմնականում՝ կացարանը և սննդամթերքը: Տնային տնտեսությունների հատվածում ներառված միավորները մասնակցում են արտադրությանը՝ տրամադրելով իրենց աշխատուժը և ձեռք են բերում ապրանքներ և ծառայություններ՝ շուկայում:

6) Արտաքին հատվածն ընդգրկում է արտասահմանյան երկրների ռեզիդենտների գործառնություններն այն չափով, որով դրանք առնչվում են տվյալ երկրի ռեզիդենտների հետ: Վերը թվարկված հատվածների փոխադարձ կապն այլ երկրների հետ արտացոլելու նպատակով ձևավորվում է պայմանական հատված՝ «արտերկիր», որը միավորում է բոլոր կառուցվածքային միավոր ոչ ռեզիդենտներին այն մասում, որտեղ դրանք փոխհամագործակցում են ազգային տնտեսության ռեզիդենտների հետ: ՀՀ ռեզիդենտ է համարվում ֆիզիկական անձը, տնային տնտեսությունը, ցանկացած իրավաբանական անձ, որոնց մշտական գտնվելու վայրը (սովորաբար 1 տարուց ավելի) կամ կենսական և տնտեսական շահերի կենտրոնը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը:

 

III. Ֆինանսական գործիքների դասակարգումը

 

8. Ֆինանսական գործիքները տնտեսական միավորների միջև կնքված ամենատարբեր բնույթի ֆինանսական պայմանագրեր են, որոնք ընդգրկում են միավորների ֆինանսական պահանջների և պարտավորությունների ամբողջությունը՝ ներառյալ այնպիսի պայմանական պարտավորություններ, ինչպիսիք են երաշխավորագրերը, պարտավորագրերը և այլն: Ֆինանսական գործիքը սահմանվում է որպես ցանկացած պայմանագիր, որի արդյունքում կարող են առաջանալ ֆինանսական ակտիվ՝ մի կողմի համար և ֆինանսական պարտավորություն կամ կապիտալում մասնակցություն՝ մյուս կողմի համար: Ֆինանսական գործիքը կարող է գոյություն ունենալ միայն երկու տնտեսական միավորների միջև: Այն դեպքերում, երբ ֆինանսական գործիքները բաղադրյալ են, այսինքն՝ իրենցից ներկայացնում են մի քանի գործիքների փաթեթ, անհրաժեշտ է դրանք տարանջատել առանձին գործիքների, որպեսզի դրանցից յուրաքանչյուրն ընդգրկի տնտեսական սուբյեկտների միայն մեկ զույգ:

9. Ֆինանսական գործիքներն են`

1) կանխիկ և ավանդները, որոնք ամենաիրացվելի ֆինանսական ակտիվներն են՝ բաղկացած շրջանառությունում կանխիկ դրամից, ազգային արժույթով և արտարժույթով ավանդների բոլոր տեսակներից:

ա. Կանխիկ դրամը հաստատագրված անվանական արժեքով և առանց մարման ժամկետի շրջանառվող թղթադրամների և մետաղադրամների ամբողջությունն է: Ընդ որում, թողարկված թղթադրամները և մետաղադրամները հանդիսանում են կենտրոնական բանկի պարտավորություններ: Անհրաժեշտ է միշտ տարբերակում կատարել ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կենտրոնական բանկերի կողմից թողարկված թղթադրամների և մետաղադրամների միջև, այսինքն՝ պետք է տարանջատել ազգային արժույթը օտարերկրյա արժույթից: Եթե ազգային արժույթը հանդիսանում է տվյալ երկրի պարտավորությունը (մասնավորապես կենտրոնական բանկի), ապա արտարժույթը՝ այլ երկրների պարտավորությունն է:

բ. Ավանդներն ընդգրկում են բոլոր պահանջները կենտրոնական բանկի և այլ ավանդային կազմակերպությունների նկատմամբ` արտահայտված բանկային ավանդների ձևով։ Որոշ դեպքերում ավանդներ կարող են ներգրավել նաև այլ ֆինանսական կազմակերպությունները:

գ. Իրացվելի ավանդներ` այն ավանդները (ազգային արժույթով կամ արտարժույթով), որոնք ենթակա են վճարման պահանջի դեպքում՝ առանց որևէ լրացուցիչ ծախսի և սահմանափակման, կարող են օգտագործվել ուղղակի վճարումներ իրականացնելու համար (վճարման հանձնարարականներով, չեկերով, քարտերով կամ այլ վճարման միջոցներով) կամ օգտագործվել այլ կերպ՝ որպես վճարման կամ շրջանառության միջոց:

դ. Այլ ավանդներ (ոչ իրացվելի)` այլ ավանդներ ենթակատեգորիան ընդգրկում է բոլոր տեսակի ավանդները (ազգային արժույթով կամ արտարժույթով)՝ բացի վերը սահմանված իրացվելի ավանդներից:

2) Արժեթղթեր (բացի բաժնետոմսերից)

ա. Արժեթղթերը (բացի բաժնետոմսերից) ֆինանսական շուկայում շրջանառվող գործիքներ են, որոնք վկայում են, որ այդ գործիքները թողարկող սուբյեկտները դրանք մարելու պարտավորություններ են ստանձնել` փողով, այլ ֆինանսական գործիքով կամ տնտեսական արժեք ներկայացնող որևէ այլ գործիքով: Ընդ որում, այս բաժնում ներկայացված արժեթղթերը տարբեր են բաժնետոմսերից, քանի որ արժեթղթի սեփականատիրոջը այն թողարկող սուբյեկտի (կազմակերպության) նկատմամբ սեփականության իրավունք չեն տալիս: Արժեթղթերի հիմնական ձևերից են՝ պետական գանձապետական մուրհակները, պետական պարտատոմսերը, կորպորատիվ պարտատոմսերն ու չապահովված երկարաժամկետ պարտատոմսերը (չապահովված պարտքային պարտավորություններ), կազմակերպությունների կարճաժամկետ պարտատոմսերը (կարճաժամկետ շրջանառու գործիքներ), ավանդային կազմակերպությունների շրջանառվող ավանդային սերտիֆիկատները և նմանատիպ այլ գործիքներ, որոնք սովորաբար վաճառվում են ֆինանսական շուկաներում: Այն վարկերը կամ պարտավորությունները, որոնք այս կամ այն պատճառով փաստացի դարձել են շուկայում շրջանառվող, ևս պետք է ընդգրկվեն այս դասակարգման մեջ։

բ. Արժեթուղթը վկայում է, որ գոյություն ունի այն թողարկողի նկատմամբ ֆինանսական պահանջ և սահմանում է տոկոսավճարների և հիմնական գումարի մարման գրաֆիկը։

գ. Արժեթղթի տեսակների մեջ է մտնում մուրհակը` հասարակ և փոխանցելի, որոնք վճարային արժեթղթեր են:

դ. Մուրհակն արժեթուղթ է, որը սեփականատիրոջը տալիս է սահմանված ժամանակահատվածում ֆիքսված գումարի ստացման իրավունք:

ե. Սույն հրահանգի իմաստով, արժեթուղթ են համարվում նաև այն արտոնյալ բաժնետոմսերը, որոնք կազմակերպության մնացորդային արժեքի նկատմամբ պահանջի իրավունք չեն տալիս:

զ. Կարճաժամկետ արժեթղթեր ` ընդգրկում է այն արժեթղթերը, որոնք ունեն 1 տարի կամ մեկ տարուց պակաս մարման ժամկետ:

է. Երկարաժամկետ արժեթղթեր` ընդգրկում է այն արժեթղթերը, որոնց մարման ժամկետներն ավելի երկար են, քան կարճաժամկետ արժեթղթերինը:

3) Վարկեր`

ա. վարկերը ֆինանսական ակտիվներ են, որոնք առաջանում են կրեդիտորների կողմից դեբիտորներին (փոխառուներին) ուղղակիորեն վարկային միջոցների տրամադրման դեպքում և հաստատված են համապատասխան չշրջանառվող փաստաթղթերով:

բ. Ֆինանսական ակտիվների այս ենթակատեգորիան ընդգրկում է ֆինանսական կազմակերպությունների, կառավարության և որոշ երկրներում՝ այլ հատվածների կողմից տնտեսության տարբեր հատվածներին տրամադրված բոլոր վարկերը և կանխավճարները (բացառությամբ առևտրային վարկի ստացման կամ վճարման ենթակա հաշիվներից, որոնք համարվում են ֆինանսական ակտիվների առանձին ենթակատեգորիա):

գ. Կարճաժամկետ վարկեր` կարճաժամկետ վարկերը սովորաբար ընդգրկում են այն վարկերը, որոնց մարման ժամկետը մեկ տարի կամ մեկ տարուց պակաս է:

դ. Երկարաժամկետ վարկեր` երկարաժամկետ վարկերն ընդգրկում են այն վարկերը, որոնց մարման ժամկետը գերազանցում է կարճաժամկետ վարկերի մարման ժամկետները:

ե. Ըստ վիճակագրական դասակարգման՝ վարկերի և փոխատվությունների կարգին են դասվում նաև ռեպո համաձայնագրերը (եթե բանկի պարտավորությունը չէ), ֆինանսական լիզինգը, ֆակտորինգային գործառնությունները և նմանատիպ այլ պայմանագրերը:

զ. Ֆինանսական լիզինգն երկարաժամկետ համաձայնագիր է վարձատուի և վարձակալի միջև, ըստ որի՝ վարձատուն ձեռք է բերում և վարձակալին տրամադրում համապատասխան մեքենաներ կամ սարքավորումներ, իսկ վարձակալը պարտավորվում է համաձայնագրի գործողության ընթացքում պարբերաբար վճարել այնպիսի վարձավճար, որով հնարավոր կլինի ծածկել վարձատուի բոլոր ծախսերը, այդ թվում՝ սարքավորման լրիվ արժեքը, լրացուցիչ ծախսերը և տոկոսները (եկամուտները): Ֆինանսական լիզինգի առանձնահատկություններն են՝ երրորդ կողմի մասնակցություն, լիզինգի պայմանագրի՝ համեմատաբար երկար տևողություն, որը մոտավորապես հավասար է սարքավորման ծառայության ժամկետին:

4) Փոխառություններ`

ա. Փոխառությունները, սովորաբար, որպես առանձին ֆինանսական գործիք չեն տարանջատվում: Փոխառության գործառնություններն իրականացվում են այլ ֆինանսական գործիքների միջոցով, օրինակ՝ վարկերի, ավանդների և այլն: Այնուամենայնիվ, ելնելով ՀՀ օրենսդրության առանձնահատկություններից, փոխառությունները ՀՀ-ում կարելի է դիտարկել որպես առանձին ֆինանսական գործիք, քանի որ հանդիսանում են կազմակերպությունների համար միջոցների ներգրավման աղբյուր։ Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ փոխառության պայմանագրով փոխատուն փոխառուին սեփականության իրավունքով տրամադրում է փող, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը պայմանագրով նախատեսված համապատասխան ժամկետում և կարգով։

բ. Փոխառությունները կարող են լինել արժեթղթերով ապահովված կամ արժեթղթերով չապահովված:

5) Բաժնետոմսեր և այլ փայաբաժիններ (կապիտալ)`

ա. Բաժնետոմսերը ֆինանսական գործիքներ են, որոնք ներկայացնում են կամ հավաստում են դրանք տնօրինողների սեփականության իրավունքը՝ կազմակերպությունների (այդ թվում՝ ֆինանսական) նկատմամբ: Բաժնետոմսերը և փայաբաժինները ներառում են բոլոր այն գործիքները, որոնք հաստատում են (բոլոր կրեդիտորների պահանջները բավարարելուց հետո) մնացորդային արժեքի նկատմամբ դրանց տնօրինողների պահանջները: Այս ֆինանսական ակտիվները, որպես կանոն, տնօրինողին իրավունք են տալիս կազմակերպությունների շահույթում ունենալ մասնաբաժին (փայաբաժին) և լուծարման դեպքում բաշխել սեփական միջոցները: Փայաբաժնի սեփականության իրավունքը, որպես կանոն, հաստատվում է բաժնետոմսերով, փայամասնակցությամբ և նմանատիպ այլ փաստաթղթերով: Այն ընդգրկում է նաև արտոնյալ բաժնետոմսերը, որոնք ապահովում են լուծարման ենթակա կազմակերպության մնացորդային արժեքում մասնակցություն։

բ. Փայաբաժնի սեփականության եկամուտները դիվիդենդներն են: Փայաբաժինները հիմնականում չեն ապահովում սեփականության եկամտի նախապես որոշված գումարներ, այնուհանդերձ, արտոնյալ բաժնետոմսերի դիվիդենդները սահմանված են նախապես:

6) Փայաբաժինների տեսակներն են՝

ա. սովորական բաժնետոմսեր, որոնք կազմակերպությունում կամ կորպորացիայում սեփականության իրավունք են տալիս,

բ. արտոնյալ բաժնետոմսեր, որոնք կազմակերպության մնացորդային արժեքի նկատմամբ պահանջի իրավունք են տալիս,

գ. փայամասնակցություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններում:

7) Ստացման կամ վճարման ենթակա հաշիվներ

ա. Ստացման կամ վճարման ենթակա հաշիվներն ընդգրկում են առևտրային վարկերը, կանխավճարները և այլ դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերը: Առևտրային վարկերը ապրանքների և ծառայությունների գնորդներին (կազմակերպություններին, կառավարությանը, ոչ առևտրային կազմակերպություններին, տնային տնտեսություններին և ոչ ռեզիդենտներին) ուղղակիորեն տրամադրված առևտրային վարկերն են, իսկ կանխավճարները՝ որոշակի աշխատանքների կատարման կամ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով իրականացված նախնական վճարները: Ցանկացած դեպքում, երբ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար կանխիկով կամ այլ ֆինանսական գործիքով անմիջապես վճարում չի իրականացվում, առաջանում է առևտրային վարկ՝ տրամադրված վաճառողի կողմից գնորդին: Խոսքը չի վերաբերում առևտրային վարկը ֆինանսավորելու համար ձեռք բերված վարկերին, քանի որ այդ վարկերը դասակարգվում են վերը սահմանված «վարկեր» ենթակատեգորիայում, իսկ այս ենթակատեգորիայում ներառվում են միայն ուղղակի առևտրային վարկերն ու կանխավճարները:

բ. Այս ենթակատեգորիայում ընդգրկվում են նաև տարբեր պատճառներով առաջացած այլ դեբիտորական և կրեդիտորական պարտքերը, հարկային պարտավորությունները և ստացման կամ վճարման ենթակա այլ գումարները:

 

IV. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

10. Հետազոտության հարցաթերթի բոլոր տողերի ծածկագրերի առաջին երեք նիշերը համապատասխանում են Ձև թիվ 2-ֆ «Հաշվետվություն կազմակերպության միջոցների կազմի և դրանց գոյացման աղբյուրների վերաբերյալ» պետական վիճակագրական հաշվետվության համապատասխան տողերի ծածկագրի հետ:

11. Հարցաթերթի այն տողերում, որտեղ պահանջվում է կազմակերպության ակտիվների մնացորդները պետք է ներկայացնել ըստ տնտեսության այն հատվածների, որոնց մոտ առաջանում է ֆինանսական պարտավորություն կամ կապիտալում մասնակցություն, իսկ պարտավորությունների մնացորդները` ըստ տնտեսության այն հատվածների, որոնց մոտ առաջանում է ֆինանսական ակտիվ:

1) ԱԿՏԻՎՆԵՐ`

ա. Ոչ ընթացիկ ակտիվներ

Տող 040 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N 1 տող 040-ը (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 040-ը):

Տող 050 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» տողում լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N 1 տող 050-ը (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 050-ը):

Տող 050.1 «Բաժնետոմսեր և փայամասնակցության այլ ձևեր» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N1 տող 050-ից (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 050-ից) 142 «Սկզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» և 1491 մաս «կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների արժեզրկում»` հաշիվների մնացորդների տարբերությունը:

Տող 050.2 «Արժեթղթեր բացի բաժնետոմսերից» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N 1 տող 050-ից (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 050-ից) 143 «Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ», 144 «Մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր», 148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվների մնացորդների հանրագումարի և 1471 «Չվաստակած ֆինանսական եկամուտ մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների գծով», 1492 «Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)» և 1493 «Մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների անհավաքագրելիություն» հաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը:

Տող 050.3 «Փոխառություններ» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N 1 տող 050-ից (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 050-ից) 145 «Տրամադրված երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի» հաշվի մնացորդի և 1472 «Չվաստակած ֆինանսական եկամուտ տրամադրված երկարաժամկետ փոխառությունների գծով» և 1494 «Տրամադրված երկարաժամկետ փոխառությունների անհավաքագրելիություն» ենթահաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը:

Տող 050.3.1 «Փոխառություններ»-ից առանձնացնել մուրհակներով և պարտատոմսերով ապահովվածը

Տող 050.3.2 «Փոխառություններ»-ից առանձնացնել մուրհակներով և պարտատոմսերով չապահովվածը: Սույն հրահանգի իմաստով, կազմակերպության կողմից բանկերում տեղաբաշխված ոչ ընթացիկ ժամկետային և խնայողական ավանդները լրացվում են սույն բաժնի 050.3.2.1 տողում:

Տող 050.4 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N1 տող 050-ից (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 050-ից) 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշվի մնացորդի և 1473 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ֆինանասական վարձակալությամ գծով և 1495 «Ֆինանասական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուրքերի անհավաքագրելիություն» ենթահաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը:

Տող 060 «Հետաձգված հարկային ակտիվներ» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N 1 տող 060-ը (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 060-ը):

Տող 070 «Այլ ոչ ընթացիկ ակտիվներ» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N1 տող 070-ը (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 070-ը)։

Տող 070.1 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N1 տող 070-ը (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 070-ից) 152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» հաշվի մնացորդը:

բ. Ընթացիկ ակտիվներ

Տող 100 «Տրված ընթացիկ կանխավճարներ» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N 1 տող 150-ը (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 100-ը)։

Տող 110 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N 1 տող 160-ը (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 110-ը):

Տող 120 «Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր բյուջեի գծով» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N 1 տող 170-ը (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 120-ը):

Տող 130 «Այլ դեբիտորական պարտքեր» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N 1 տող 180-ը (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 130-ը):

Տող 140 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N 1 տող 190-ը (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 140-ը):

Տող 140.1 «Արժեթղթեր բացի բաժնետոմսերից» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N 1 տող 190-ից (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 140-ից) 231 «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ», 232 «Վաճառքի համար մատչելի ընթացիկ ֆինանսական ակտիվներ», 233 «Մինչև մարման ժամկետը պահվող կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր», 234 «Մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս», 239 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվների մնացորդների հանրագումարի և 2381 «Չվաստակած ֆինանսական եկամուտ մինչև մարման ժամկետ պահվող կարճաժամկետ ներդրումների գծով, 2382 «Չվաստակած ֆինանսական եկամուտ մինչև մարման ժամկետ պահվող երկարաժամկետ ներդրումների կարճաժամկետ մասի գծով», 2411«Առևտրային նպատակներով պահվող ֆինանսական ակտիվների արժեզրկում», 2412 «Վաճառքի համար մատչելի ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)», 2413 «Մինչև մարման ժամկետը պահվող կարճաժամկետ ներդրումների անհավաքագրելիություն», 2414 «Մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների կարճաժամկետ մասի անհավաքագրելիություն» ենթահաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը:

Տող 140.2 «Փոխառություններ» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N 1 տող 190-ից (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 140-ից) 235 «Տրամադրված կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի», 236 «Տրամադրված երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» հաշիվների և 2383 «Չվաստակած ֆինանսական եկամուտ տրամադրված կարճաժամկետ փախառությունների գծով», 2384 «Չվաստակած ֆինանսական եկամուտ տրամադրված երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մասի գծով», 2415 «Տրամադրված կարճաժամկետ փոխառությունների անհավաքագրելիություն», 2416 «Տրամադրված երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մասի անհավաքագրելիություն» ենթահաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը: Տող 140.2.1 «Փոխառություններ»-ից առանձնացնել արժեթղթերով ապահովվածը: Տող 140.2.2 «Փոխառություններ»-ից առանձնացնել արժեթղթերով չապահովվածը: Սույն հրահանգի իմաստով, կազմակերպության կողմից բանկերում տեղաբաշխված ընթացիկ ժամկետային և խնայողական ավանդները լրացվում են սույն բաժնի 140.2.2.1 տողում:

Տող 140.3 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N 1 տող 190-ից (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 140-ից) 237 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» հաշվի մնացորդի և 2385 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ֆինանսական վարձակալության կարճաժամկետ մասի գծով», 2417 «Ֆինանսական վարձակալության գծով համախառն մուտքերի կարճաժամկետ մասի անհավաքագրելիություն» ենթահաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը: Տող 150 «Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N1 տող 200-ը (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 150-ը: Տող 150.1 «Դրամարկղ» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N1 տող 200-ից (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 151-ը) 251 «Դրամարկղ» հաշվի մնացորդը: Տող 150.2 «Հաշվարկային հաշիվ» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N1 տող 200-ից (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 152-ը) 252 «Հաշվարկային հաշիվ» հաշվի մնացորդը: Տող 150.3 «Արտարժութային հաշիվ» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N1 տող 200-ից (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 153-ը) 253 «Արտարժութային հաշիվ» հաշվի մնացորդը: Տող 150.4 «Այլ հաշիվներ բանկերում» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N1 տող 20-ից (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 154-ը) 254 «Այլ հաշիվներ բանկերում» հաշվի մնացորդը: Տող 150.5 «Դրամական միջոցների համարժեքներ» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N1 տող 200-ից (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 155-ը) 257 «Դրամական միջոցների համարժեքներ» հաշվի մնացորդը: Տող 160 «Այլ ընթացիկ ակտիվներ» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N1 տող 210-ը (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 160-ը): Տող 160.1 «Դրամական միջոցներ ճանապարհին» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N 1 տող 210-ից (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 160-ից) 255 «Դրամական միջոցներ ճանապարհին» հաշվի մնացորդը: Տող 160.2 «Դրամական փաստաթղթեր» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N1 տող 210–ից (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 160-ից) 256 «Դրամական փաստաղթեր» հաշվի մնացորդը: Տող 160.3 «Այլ դեբիտորական պարտքեր» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N1 տող 210-ից (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 160-ից) 227 «Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով», 228 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով», 261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով» հաշիվների մնացորդների հանրագումարը:

2) ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

ա. Սեփական կապիտալ

Տող 190 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի զուտ գումար» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N1 տող 240-ը (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 190-ը):

Տող 190.1 «Կազմակերպության մնացորդային արժեքի նկատմամբ սեփականության իրավունք ապահովող արժեթղթեր (հասարակ բաժնետոմսեր, արտոնյալ բաժնետոմսեր, բաժնետոմսեր, փայեր)» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N1 տող 240-ից (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 160-ից) 3111 «Հասարակ բաժնետոմսեր», 3113 «Բաժնետոմսեր», 3114 «Փայեր» և 312 «Չվճարված կապիտալ», 3131 «Հետ գնված կապիտալ», 3133 «Հետ գնված բաժնետոմսեր», 3134 «Հետ գնված փայեր» հաշիվների մնացորդների հանրագումարների տարբերությունը:

Տող 190.2 «Կազմակերպության մնացորդային արժեքի նկատմամբ սեփականության իրավունք չապահովող արտոնյալ բաժնետոմսեր» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N1 տող 240-ից (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 190-ից) 3112 «Արտոնյալ բաժնետոմսեր», 3132 «Հետ գնված բաժնետոմսեր» հաշիվների մնացորդների հանրագումարների տարբերությունը:

Տող 200 «Էմիսիոն եկամուտ» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N1 տող 250-ը (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 200-ը):

Տող 210 «Վերագնահատումից և վերաչափումից տարբերություններ» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N1 տող 260-ը (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 210-ը):

Տող 220 «Կուտակված շահույթ» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N1 տող 270-ը (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 220-ը):

Տող 230 «Պահուստային կապիտալ» լրացվում է Հաշվապահական Հաշվեկշռի Ձև N 1 տող 280-ը (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 230-ը):

Տող 240 «Սեփական կապիտալի այլ տարրեր» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N 1 տող 290-ը (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 240-ը):

բ. Ոչ ընթացիկ պարտավորություններ

Տող 260 «Երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N1 տող 310-ը (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 260-ը):

Տող 260.1 «Երկարաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N1 տող 310-ից (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 260-ից) 411 «Երկարաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն գումարները», 4141 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ բանկերի գծով» հաշվի մնացորդի տարբերությունը:

Տող 260.2 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N1 տող 310–ից (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 260-ից) 412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարները», 4142 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ փոխառությունների գծով» հաշվի մնացորդի տարբերությունը:

Տող 260.2.1 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»-ից առանձնացնել «Մուրհակներով և պարտատոմսերով ապահովված»:

Տող 260.2.2 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»-ից առանձնացնել «Այլ փոխառություններ (արժեթղթերով չապահովված)»:

Տող 260.3 «Ֆինանասական վարձակալության գծով» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի տող 260-ից) 413 «ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ» հաշիվների մնացորդների և 4143 «Չկրած տոկոսային ծախսեր ֆինանսական վարձակալության գծով» հաշվի մնացորդի տարբերությունը:

Տող 270 «Հետաձգված հարկային պարտավորություններ» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N1 տող 320-ը (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 270-ը):

Տող 300 «Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ» լրացվում է Հաշվապահական Հաշվեկշռի Ձև N 1 տող N 350-ը (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 300-ը):

Տող 300.1 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ պարտավորություններ» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N1 տող 350-ից (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 300-ից) 415 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ պարտավորություններ» հաշվի մնացորդը:

գ. Ընթացիկ պարտավորություններ

Տող 320 «Կարճաժամկետ բանկային վարկեր» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N 1 տող 370-ը (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 320-ը):

Տող 330 «Կարճաժամկետ փոխառություններ» լրացվում է Հաշվապահական Հաշվեկշռի Ձև N 1 տող 380-ը (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 330-ը):

Տող 330.1 «Մուրհակներով և պարտատոմսերով ապահովված» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N1 տող 380-ից (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 330-ից) 5141 «Տրված երկարաժամկետ մուրհակների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մասի» և 5142 «Տեղաբաշխված երկարաժամկետ պարտատոմսերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մասի» հաշիվների մնացորդների հանրագումարի և 5164 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մասի գծով» (մուրհակներով և պարտատոմսերով ապահովված մասով) հաշվի մնացորդի տարբերությունը:

Տող 330.2 «Այլ փոխառություններ (արժեթղթերով չապահովված)» լրացվում է Հաշվապահական Հաշվեկշռի Ձև N 1 տող 380-ից (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 330-ից) 513 «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ», 5143 «Այլ երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» հաշիվների մնացորդների հանրագումարի և 5163 «Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ փոխառությունների գծով», 5164 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մասի գծով» (արժեթղթերով չապահավված մասի գծով ) հաշվի մնացորդի տարբերությունը:

Տող 340 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N1 տող 390-ը (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 340-ը):

Տող 350 «Ստացված ընթացիկ կանխավճարներ» լրացվում է Հաշվապահական Հաշվեկշռի Ձև N 1 տող 400-ը (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 350-ը):

Տող 360 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին» լրացվում է Հաշվապահական Հաշվեկշռի Ձև N 1 տող 410-ը ( կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 360-ը):

Տող 370 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N1 տող 420-ը (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 370-ը):

Տող 380 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» լրացվում է Հաշվապահական Հաշվեկշռի Ձև N1 տող 430-ը ( կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 380-ը):

Տող 390 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N1 տող 440-ը ( կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 390-ը):

Տող 400 «Այլ կրեդիտորական պարտքեր» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N 1 տող 450-ը (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 400-ը):

Տող 400.1 «Կրեդիտորական պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով» տողում լրացվում է Հաշվապահական Հաշվեկշռի Ձև N 1 տող 450-ից ( կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 400-ից): 528 «Կրեդիտորական պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով» հաշվի մնացորդը:

Տող 400.2 «Այլ ընթացիկ պարտավորություններ» լրացվում է Հաշվապահական Հաշվեկշռի Ձև N 1 տող 450-ից (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 400-ից) 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ» հաշվի մնացորդը:

Տող 430 «Այլ ընթացիկ պարտավորություններ» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N 1 տող 480-ը (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 430-ը)։

Տող 430.1 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք գումարների կարճաժամկետ մաս» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N 1 տող 480-ից (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 430-ից) 515 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք գումարների կարճաժամկետ մաս» և 5165 «Չկրած տոկոսային ծախսեր ֆինանսական վարձակալության կարճաժամկետ մասի գծով» հաշվի մնացորդի տարբերությունը:

Տող 430.2 «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական պարտավորություններ և որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» լրացվում է Հաշվապահական Հաշվեկշռի Ձև N 1 տող 480-ից (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 430-ից) 517 «Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական պարտավորություններ», 518 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» հաշիվների մնացորդների հանրագումարը:

Տող 430.3 «Ընթացիկ պարտավորություններ հետաձգված հարկերի գծով» լրացվում է Հաշվապահական հաշվեկշռի Ձև N 1 տող 480-ից (կամ Ձև 2Ֆ վիճակագրական հաշվետվության տող 430-ից) 542 «Ընթացիկ պարտավորություններ հետաձգված հարկերի գծով» հաշվի մնացորդը:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_5817

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ով է ներկայացնում ____________________________________

(անվանումը)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ___________________

_________________________________________________

Գտնվելու վայրը ______________________________________

_____________________________________   
I   I   I   I   I
(փոստային դասիչ)
Մարզը ______________ Համայնքը_______________________

Պետական ռեգիստրում գրանցված համարը  I   I   I   I   I   I   I   I   I   I   I   I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը   I   I   I   I   I   I   I   I   I

Հարկ վճարողի հաշվառման համարը                       I   I   I   I   I   I   I   I   I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից


ՁԵՎ ԹԻՎ
3-ՖՀ

«Հաստատված է»
Հայաստանի
Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2009 թվականի
հոկտեմբերի 27-իթիվ
25-Ն որոշմամբ

Ներկայացնում են

առևտրային և ոչ առևտրային
կազմակերպությունները

 
Չլրացնել ò


       

ՏԳՏԴ 

Մարզը

Համայնքը 

 I_I_I_I_I_I

I_I_I

I_I_I_I

 

   

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների,
ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

------------------------------------ թ.

 

(հազար դրամ, ամբողջ թվերով)

Օգտագործվող հաշվա­պա­հա­կան հաշվառ­ման հա­շիվ­­­ներն ըստ հաշվային պլանի

Տողի ծածկա­գիրը

Ցուցանիշի անվանումը

Նախորդ տարվա վերջին

Հաշվետու տարվա վերջին

Ակտիվներ

Ոչ ընթացիկ ակտիվներ

141-1491 մաս

040

Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ

   
 

040.1

Ֆինանսական կազմակերպություններ

   
 

040.2

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

   
 

040.3

Ոչ առևտրային կազմակերպություններ

   
 

040.4

Արտաքին աշխարհ

   

(142 + 143 + 144 + 145 + 146 + 148) - (147 + 1492 + 1493 + 1494 + 1495)

050

Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ

   

142-1491 մաս

050.1

Բաժնետոմսեր և փայամասնակցության այլ ձևեր

   
 

050.1.1

Ֆինանսական կազմակերպություններ

   
 

050.1.2

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

   
 

050.1.3

Ոչ առևտրային կազմակերպություններ

   
 

050.1.4

Արտաքին աշխարհ

   

(143+144 +148) - (1471+1492+1493)

050.2

Արժեթղթեր բացի բաժնետոմսերից

   
 

050.2.1

Ֆինանսական կազմակերպություններ

   
 

050.2.2

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

   
 

050.2.3

Պետական կառավարման մարմիններ

   
 

050.2.4

Տեղական ինքնակառավարման մարմիններ

   
 

050.2.5

Արտաքին աշխարհ

   

145 - (1472 + 1494)

050.3

Փոխառություններ

   
 

050.3.1

 Մուրհակներով և պարտատոմսերով ապահովված

   
 

050.3.1.1

Ֆինանսական կազմակերպություններ

   
 

050.3.1.2

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

   
 

050.3.1.3

Պետական կառավարման մարմիններ

   
 

050.3.1.4

Տեղական ինքնակառավարման մարմիններ

   
 

050.3.1.5

Արտաքին աշխարհ

   
 

050.3.2

 Այլ փոխառություններ (արժեթղթերով չապահովված)

   
 

050.3.2.1

Ֆինանսական կազմակերպություններ

   
 

050.3.2.2

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

   
 

050.3.2.3

Պետական կառավարման մարմիններ

   
 

050.3.2.4

Տեղական ինքնակառավարման մարմիններ

   
 

050.3.2.5

Ոչ առևտրային կազմակերպություններ

   
 

050.3.2.6

Տնային տնտեսություններ

   
 

050.3.2.7

Արտաքին աշխարհ

   

146 - (1473 + 1495)

050.4

 Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք մուտքեր

   
 

050.4.1

Ֆինանսական կազմակերպություններ

   
 

050.4.2

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

   
 

050.4.3

Պետական կառավարման մարմիններ

   
 

050.4.4

Տեղական ինքնակառավարման մարմիններ

   
 

050.4.5

Ոչ առևտրային կազմակերպություններ

   
 

050.4.6

Տնային տնտեսություններ

   
 

050.4.7

Արտաքին աշխարհ

   

151

060

Հետաձգված հարկային ակտիվներ

   

(116 + 119 + 122 +133 +134 + 152 + 154 + 424) - (117 + 121 + 123 + 124 + 135 + 1362 + 1363 + 155 + 423)

070

Այլ ոչ ընթացիկ ակտիվներ

   

152

070.1

Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար

   
 

070.1.1

Ֆինանսական կազմակերպություններ

   
 

070.1.2

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

   
 

070.1.3

Ոչ առևտրային կազմակերպություններ

   
 

070.1.4

Տնային տնտեսություններ

   
 

070.1.5

Արտաքին աշխարհ

   

Ընթացիկ ակտիվներ

224

100

Տրված ընթացիկ կանխավճարներ

   
 

100.1

Ֆինանսական կազմակերպություններ

   
 

100.2

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

   
 

100.3

Պետական կառավարման մարմիններ

   
 

100.4

Տեղական ինքնակառավարման մարմիններ

   
 

100.5

Ոչ առևտրային կազմակերպություններ

   
 

100.6

Տնային տնտեսություններ

   
 

100.7

Արտաքին աշխարհ

   

221 - 223 մաս

110

Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով

   
 

110.1

Ֆինանսական կազմակերպություններ

   
 

110.2

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

   
 

110.3

Պետական կառավարման մարմիններ

   
 

110.4

Տեղական ինքնակառավարման մարմիններ

   
 

110.5

Ոչ առևտրային կազմակերպություններ

   
 

110.6

Տնային տնտեսություններ

   
 

110.7

Արտաքին աշխարհ

   

225

120

Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր բյուջեի գծով

   

(222 + 229) - 223 մաս

130

Այլ դեբիտորական պարտքեր

   
 

130.1

Ֆինանսական կազմակերպություններ

   
 

130.2

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

   
 

130.3

Պետական կառավարման մարմիններ

   
 

130.4

Տեղական ինքնակառավարման մարմիններ

   
 

130.5

Ոչ առևտրային կազմակերպություններ

   
 

130.6

Տնային տնտեսություններ

   
 

130.7

Արտաքին աշխարհ

   

(231 + 232 + 233 + 234 + 235 + 236 + 237 + 239) - (238 + 241)

140

Ընթացիկ ֆինանսական ներդրումներ

   

(231 + 232 + 233 + 234 + 239) - (238(1-2) + 241(1-4))

140.1

Արժեթղթեր բացի բաժնետոմսերից

   
 

140.1.1

Ֆինանսական կազմակերպություններ

   
 

140.1.2

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

   
 

140.1.3

Պետական կառավարման մարմիններ

   
 

140.1.4

Տեղական ինքնակառավարման մարմիններ

   
 

140.1.5

Ոչ առևտրային կազմակերպություններ

   
 

140.1.6

Տնային տնտեսություններ

   
 

140.1.7

Արտաքին աշխարհ

   

(235 + 236) - (238(3,4) + 241(5,6))

140.2

Փոխառություններ

   
 

140.2.1

 Մուրհակներով և պարտատոմսերով ապահովված

   
 

140.2.1.1

Ֆինանսական կազմակերպություններ

   
 

140.2.1.2

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

   
 

140.2.1.3

Պետական կառավարման մարմիններ

   
 

140.2.1.4

Տեղական ինքնակառավարման մարմիններ

   
 

140.2.1.5

Ոչ առևտրային կազմակերպություններ

   
 

140.2.1.6

Տնային տնտեսություններ

   
 

140.2.1.7

Արտաքին աշխարհ

   
 

140.2.2

 Այլ փոխառություններ (արժեթղթերով չապահովված)

   
 

140.2.2.1

Ֆինանսական կազմակերպություններ

   
 

140.2.2.2

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

   
 

140.2.2.3

Պետական կառավարման մարմիններ

   
 

140.2.2.4

Տեղական ինքնակառավարման մարմիններ

   
 

140.2.2.5

Ոչ առևտրային կազմակերպություններ

   
 

140.2.2.6

Տնային տնտեսություններ

   
 

140.2.2.7

Արտաքին աշխարհ

   

237 - (2385 + 2417)

140.3

Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք մուտքեր

   
 

140.3.1

Ֆինանսական կազմակերպություններ

   
 

140.3.2

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

   
 

140.3.3

Պետական կառավարման մարմիններ

   
 

140.3.4

Տեղական ինքնակառավարման մարմիններ

   
 

140.3.5

Ոչ առևտրային կազմակերպություններ

   
 

140.3.6

Տնային տնտեսություններ

   
 

140.3.7

Արտաքին աշխարհ

   

251 + 252 + 253 + 254 + 257

150

Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ

   

251

151

 Դրամարկղ

   
 

151.1

Դրամով

   
 

151.2

 Արտարժույթով

   

252

152

 Հաշվարկային հաշիվ

   

253

153

 Արտարժութային հաշիվ

   
 

153.1

ռեզիդենտ բանկերում

   
 

153.2

ոչ ռեզիդենտ բանկերում

   

254

154

 Այլ հաշիվներ բանկերում

   
 

154.1

 Դրամով

   
 

154.2

 Արտարժույթով

   
 

154.2.1

 ռեզիդենտ բանկերում

   
 

154.2.2

ոչ ռեզիդենտ բանկերում

   

257

155

 Դրամական միջոցների համարժեքներ

   
 

155.1

 Դրամով

   
 

155.2

 Արտարժույթով

   

227 + 228 + 255 + 256 + 261

160

Այլ ընթացիկ ակտիվներ

   

255

160.1

Դրամական միջոցներ ճանապարհին

   
 

160.1.1

Դրամով

   
 

160.1.2

 Արտարժույթով

   

256

160.2

Դրամական փաստաթղթեր

   
 

160.2.1

Դրամով

   
 

160.2.2

 Արտարժույթով

   

227 + 228 + 261

160.3

Այլ դեբիտորական պարտքեր

   
 

160.3.1

Ֆինանսական կազմակերպություններ

   
 

160.3.2

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

   
 

160.3.3

Պետական կառավարման մարմիններ

   
 

160.3.4

Տեղական ինքնակառավարման մարմիններ

   
 

160.3.5

Ոչ առևտրային կազմակերպություններ

   
 

160.3.6

Տնային տնտեսություններ

   
 

160.3.7

Արտաքին աշխարհ

   

Պարտավորություններ

Սեփական կապիտալ

311-(312+313)

190

Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի զուտ գումար

   
 

190.1

Ֆինանսական կազմակերպություններ

   
 

190.2

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

   
 

190.3

Պետական կառավարման մարմիններ

   
 

190.4

Տեղական ինքնակառավարման մարմիններ

   
 

190.5

Ոչ առևտրային կազմակերպություններ

   
 

190.6

Տնային տնտեսություններ

   
 

190.7

Արտաքին աշխարհ

   

314

200

Էմիսիոն եկամուտ

   

321+ 322 + 323

210

Վերագնահատումից և վերաչափումից տարբերություններ

   

(342+343) - 344 մաս

220

Կուտակված շահույթ

   

351 - 344 մաս

230

Պահուստային կապիտալ

   

352

240

Սեփական կապիտալի այլ տարրեր

   

Ոչ ընթացիկ պարտավորություններ

(411+412+413)-414

260

Երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ

   

411 - 4141

260.1

Երկարաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ

   
 

260.1.1

Ֆինանսական կազմակերպություններ

   
 

260.1.2

Արտաքին աշխարհ

   

412 - 4142

260.2

Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ

   

4121+ 4122

260.2.1

 Մուրհակներով և պարտատոմսերով ապահովված

   
 

260.2.1.1

Ֆինանսական կազմակերպություններ

   
 

260.2.1.2

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

   
 

260.2.1.3

Ոչ առևտրային կազմակերպություններ

   
 

260.2.1.4

Տնային տնտեսություններ

   
 

260.2.1.5

Արտաքին աշխարհ

   

4123

260.2.2

 Այլ փոխառություններ (արժեթղթերով չապահովված)

   
 

260.2.2.1

Ֆինանսական կազմակերպություններ

   
 

260.2.2.2

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

   
 

260.2.2.3

Պետական կառավարման մարմիններ

   
 

260.2.2.4

Տեղական ինքնակառավարման մարմիններ

   
 

260.2.2.5

Ոչ առևտրային կազմակերպություններ

   
 

260.2.2.6

Տնային տնտեսություններ

   
 

260.2.2.7

Արտաքին աշխարհ

   

413 - 4143

260.3

Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք մուտքեր

   
 

260.3.1

Ֆինանսական կազմակերպություններ

   
 

260.3.2

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

   
 

260.3.3

Պետական կառավարման մարմիններ

   
 

260.3.4

Տեղական ինքնակառավարման մարմիններ

   
 

260.3.5

Ոչ առևտրային կազմակերպություններ

   
 

260.3.6

Տնային տնտեսություններ

   
 

260.3.7

Արտաքին աշխարհ

   

422

270

Հետաձգված հարկային պարտավորություն­ներ

   

(415+426+427+428)-(153+427+428)

300

Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ

   

415

300.1

Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ

   
 

300.1.1

Ֆինանսական կազմակերպություններ

   
 

300.1.2

Արտաքին աշխարհ

   

426-153

300.2

Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը

   
 

300.2.1

Տնային տնտեսություններ

   
 

300.2.2

Արտաքին աշխարհ

   

Ընթացիկ պարտավորություններ

(511+512)-(5161+5162)

320

Կարճաժամկետ բանկային վարկեր

   
 

320.1

Ֆինանսական կազմակերպություններ

   
 

320.2

Արտաքին աշխարհ

   

(513+514)-(5163+5164)

330

Կարճաժամկետ փոխառություններ

   

5141 + 5142-5164 մաս

330.1

Մուրհակներով և պարտատոմսերով ապահովված

   
 

330.1.1

Ֆինանսական կազմակերպություններ

   
 

330.1.2

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

   
 

330.1.3

Ոչ առևտրային կազմակերպություններ

   
 

330.1.4

Տնային տնտեսություններ

   
 

330.1.5

Արտաքին աշխարհ

   

(513 + 5143)- (5163 + 5164 մաս)

330.2

Այլ փոխառություններ (արժեթղթերով չապահովված)

   
 

330.2.1

Ֆինանսական կազմակերպություններ

   
 

330.2.2

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

   
 

330.2.3

Պետական կառավարման մարմիններ

   
 

330.2.4

Տեղական ինքնակառավարման մարմիններ

   
 

330.2.5

Ոչ առևտրային կազմակերպություններ

   
 

330.2.6

Տնային տնտեսություններ

   
 

330.2.7

Արտաքին աշխարհ

   

521

340

Կրեդիտորական պարտքեր գնումների գծով

   
 

340.1

Ֆինանսական կազմակերպություններ

   
 

340.2

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

   
 

340.3

Պետական կառավարման մարմիններ

   
 

340.4

Տեղական ինքնակառավարման մարմիններ

   
 

340.5

Ոչ առևտրային կազմակերպություններ

   
 

340.6

Տնային տնտեսություններ

   
 

340.7

Արտաքին աշխարհ

   

523

350

Ստացված ընթացիկ կանխավճարներ

   
 

350.1

Ֆինանսական կազմակերպություններ

   
 

350.2

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

   
 

350.3

Պետական կառավարման մարմիններ

   
 

350.4

Տեղական ինքնակառավարման մարմիններ

   
 

350.5

Ոչ առևտրային կազմակերպություններ

   
 

350.6

Տնային տնտեսություններ

   
 

350.7

Արտաքին աշխարհ

   

524

360

Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին

   

525

370

Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրու­թյան գծով

   

527

380

Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատ­­­ուցումների գծով

   
 

380.1

ռեզիդենտներ

   
 

380.2

ոչ ռեզիդենտներ

   

529

390

Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին)

   
 

390.1

Ֆինանսական կազմակերպություններ

   
 

390.2

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

   
 

390.3

Պետական կառավարման մարմիններ

   
 

390.4

Տեղական ինքնակառավարման մարմիններ

   
 

390.5

Ոչ առևտրային կազմակերպություններ

   
 

390.6

Տնային տնտեսություններ

   
 

390.7

Արտաքին աշխարհ

   

528+531

400

Այլ կրեդիտորական պարտքեր

   

528

400.1

Կրեդիտորական պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով

   
 

400.1.1

Տնային տնտեսություններ

   
 

400.1.2

Արտաքին աշխարհ

   

531

400.2

Այլ ընթացիկ պարտավորություններ

   
 

400.2.1

Ֆինանսական կազմակերպություններ

   
 

400.2.2

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

   
 

400.2.3

Պետական կառավարման մարմիններ

   
 

400.2.4

Տեղական ինքնակառավարման մարմիններ

   
 

400.2.5

Ոչ առևտրային կազմակերպություններ

   
 

400.2.6

Տնային տնտեսություններ

   
 

400.2.7

Արտաքին աշխարհ

   

(515+517+518+542)-5165

430

Այլ ընթացիկ պարտավորություններ

   

515-5165

430.1

Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս

   
 

430.1.1

Ֆինանսական կազմակերպություններ

   
 

430.1.2

Ոչ ֆինանսական կազմակերպություններ

   
 

430.1.3

Պետական կառավարման մարմիններ

   
 

430.1.4

Տեղական ինքնակառավարման մարմիններ

   
 

430.1.5

Ոչ առևտրային կազմակերպություններ

   
 

430.1.6

Տնային տնտեսություններ

   
 

430.1.7

Արտաքին աշխարհ

   

517+518

430.2

Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական պարտավորություններ և որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ

   
 

430.2.1

Ֆինանսական կազմակերպություններ

   
 

430.2.2

Արտաքին աշխարհ

   

542

430.3

Ընթացիկ պարտավորություններ հետաձգված հարկերի գծով

   

_______________________
 կատարողի անունը, ազգանունը և հեռախոսի համարը
(գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

_______________________
(ստորագրություն)

 

____ ______________ 20  թ.

 

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հարցազրուցավար ________________________________________