Համարը 
թիվ 33-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2009.12.21/33(351) Հոդ.446
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
27.10.2009
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.10.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2011

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՏՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 դեկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 60309441

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 հոկտեմբերի 2009 թ.

թիվ 33-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՏՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական ծառայությունների մասին» Ձև թիվ 1-ՏՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից։

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2009 թվականի հոկտեմբերի 27-ի

թիվ 33-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՏՏ (ամսական) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական ծառայությունների մասին» Ձև թիվ 1-ՏՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

5. Տեղեկատվական տեխնոլոգիաների գործունեության արդյունքը բնութագրող ծավալն արժեքային արտահայտությամբ, ընթացիկ գներով, իրենից ներկայացնում է ապրանքներ և ծառայություններ, որոնք արտադրվել ու օգտագործվել են նույն ժամանակահատվածում ստորև ներկայացված մեկ կամ մի քանի եղանակներով.

1) իրացում,

2) սեփական կարիքների համար օգտագործում,

3) բնաիրային եղանակով փոխանակում, կամ աշխատավարձի դիմաց վճարում,

4) պատրաստի արտադրանքի և անավարտ պաշարների փոփոխություն: Ընդ որում` անավարտ արտադրության ծավալները որոշվում են հաշվապահական հաշվառման քաղաքականության համաձայն անավարտության աստիճանի գնահատման հիման վրա,

5) անհատույց փոխանցում և այլն:

6. Հաշվետվությունը ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական ծառայությունների բնագավառի հետևյալ հիմնական տեսակները (համաձայն փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագրի ըստ «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի» (ՏԳՏԴ) (հաստատված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 03.06.2009թ., թիվ 372-Ն հրամանով, գրանցված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում` 01.07.2009թ. (պետ. գրանցման թիվ` 10309238) և հրապարակված Հայաստանի Հանրապետության Գերատեսչական նորմատիվ ակտերի 16.07.2009թ. թիվ 22(340)1  տեղեկագրում):

1) Ծրագրային ապահովման մշակման, խորհրդատվությունների և հարակից գործունեություն համակարգչային տեխնիկայի բնագավառում

(ծածկագիր) 62

ա. ծրագրային ապահովման մշակման

(ծածկագիր) 62.01.0

բ. խորհրդատվական գործունեություն, համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում

(ծածկագիր) 62.02.0

գ. համակարգչային համակարգերի կառավարման գործունեության

(ծածկագիր) 62.09.0

2) Տեղեկատվական ծառայությունների մատուցման

(ծածկագիր) 63

տվյալների մշակման, ցանցում տեղեկատվության տեղաբաշխման և հարակից գործունեոթյան, վեբ-պորտալների հետ կապված գործողությունների

 

(ծածկագիր) 63.1

ա. տվյալների մշակման, ցանցում տեղեկատվության տեղաբաշխման

(ծածկագիր) 63.11.0

բ. վեբ-պորտալների հետ կապված գործողությունների

(ծածկագիր) 63.12.0

3) տեղեկատվության մատակարարման այլ գործունեության

(ծածկագիր) 63.9

ա. նորությունների գործակալությունների

(ծածկագիր) 63.91.0

բ. տեղեկատվության մատակարարման այլ գործունեության

(ծածկագիր) 63.99.0

4) Համակարգիչների և ծայրամասային սարքվածքների նորոգման

(ծածկագիր) 95.11.0

5) Գրառված կրիչների բազմացման

(ծածկագիր) 18.20.0

7. Արտահանում (սյունակ 3). ապրանքը և ծառայությունը համարվում է արտահանված, երբ այն վաճառված է (մատուցված է, անկախ մատուցման վայրից) ՀՀ ոչ ռեզիդենտներին ՀՀ ռեզիդենտների կողմից և հաշվառվում է առանց ավելացված արժեքի հարկի:

8. Ներմուծում (սյունակ 4). ապրանքը և ծառայությունը համարվում է ներմուծված, երբ այն վաճառված է (մատուցված է, անկախ մատուցման վայրից) ՀՀ ռեզիդենտներին ՀՀ ոչ ռեզիդենտների կողմից և հաշվառվում է առանց ավելացված արժեքի հարկի:

9. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է համարվում ֆիզիկական անձը, տնային տնտեսությունը, ցանկացած կազմակերպությունը (ընկերությունը), որի մշտական գտնվելու վայրը (ֆիզիկական անձանց համար բնակության վայրը) կամ տնտեսական գործունեության շրջանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձանց արտասահմանում՝ երկարատև ժամանակով գտնվող (մեկ տարուց ավելի կամ երկարաժամկետ տնտեսական գործունեություն իրականացնող) մասնաճյուղերը և ներկայացուցչությունները դիտվում են որպես ոչ ռեզիդենտներ (ըստ ազգային հաշիվների համակարգի և վճարային հաշվեկշռի մեթոդաբանության): Նույն սկզբունքով, ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց մասնաճյուղերը և ներկայացուցչությունները (մեկ տարուց ավելի կամ երկարաժամկետ տնտեսական գործունեություն իրականացնող), որոնք գտնվում են Հայաստանում, դիտվում են որպես Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներ:

 

III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

10. Սույն հաշվետվությունում ապրանքների և ծառայությունների վերաբերյալ ցուցանիշների հաշվառումն իրականացվում է հաշվետու (սյունակ 1) և նախորդ տարվա (սյունակ 2) համապատասխան ժամանակաշրջանների համար` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա առանց ավելացված արժեքի հարկի` հաշվեգրման սկզբունքով:

11. Տող 110-ը ներառում է հաշվետվության 115 և 120 տողերում բերված ցուցանիշների հանրագումարը:

12. Տող 115-ը ներառում է ծրագրային ապահովման մշակումը, խորհրդատվությունները և հարակից գործունեությունը համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում:

1) Տող 115.1-ը` ծրագրային ապահովման մշակումը, ներառում է ծրագրային ապահովման ստեղծումը, փոփոխությունների կատարումը, փորձարկումը և աջակցումը: Ներառվում է նաև պատվիրատուների համար կիրառական ծրագրերի ստեղծումը: Այն ներառում է համակարգերի ծրագրային ապահովման, կիրառական ծրագրերի, տվյալների հիմնապահեստների, վեբ-կայքերի կառուցվածքի ու բովանդակության մշակումը և/կամ մշակման և գործարկման համար անհրաժեշտ մեքենայական հրամանների ստեղծումը, ինչպես նաև ծրագրային ապահովման սարքաբերումը` որոշակի գործառույթների իրականացման համար մշակված կիրառական ծրագրերի վերափոխումը և հարմարեցում պատվիրատուների տեղեկատվական համակարգի միջավայրին:

ա. Ծրագրերի ապահովման մշակման ծառայությունները չեն ներառում օպերացիոն համակարգերի, աշխատանքային և այլ կիրառական ծրագրերի հրատարակությունը, ինչպես նաև առանձնահատուկ շուկայի համար սպառողի պահանջներին չհարմարեցված ծրագրային ապահովման փոփոխումը և հարմարեցումը:

2) Տող 115.2-ը՝ խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում, ներառում է համակարգչային տեխնիկական միջոցների, ծրագրային ապահովման և կապի տեխնոլոգիաների ինտեգրված համակարգչային համակարգերի մշակումը և նախագծումը: Այստեղ ներառվում են նաև օգտվողների ուսուցման հետ կապված ծառայությունները:

ա. Համակարգչային տեխնոլոգիաների բնագավառի խորհրդատվական ծառայությունները չեն ներառում համակարգչային տեխնիկական միջոցների կամ ծրագրային ապահովման առևտուրը, համակարգիչների տեղադրումը, ինչպես նաև սպառողի պահանջներին համապատասխան անհատական համակարգիչների հավաքումը:

 3) Տող 115.3-ը` համակարգչային համակարգերի կառավարման գործունեությունը, ներառում է ներցանցային կառավարումը և պատվիրատուների համար համակարգչային համակարգերի ստեղծումը և/կամ տվյալների մշակման տեխնիկական միջոցների սպասարկումը և աջակցման այլ ծառայությունները:

4) Տող 115.4-ը` այլ ծառայությունները, ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեությունը, այն է` խափանման դեպքում ծրագրային ապահովման վերականգնումը, սպառողի պահանջներին համապատասխան անհատական համակարգիչների հավաքումը:

ա. Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեությունը չի ներառում համակարգիչների տեղադրումը, համակարգչային ծրագրավորման գործունեությունը, տվյալների մշակումը, տեղեկատվության տեղաբաշխման ծառայությունները:

13. Տող 120-ը` տեղեկատվական ծառայությունների մատուցումը, ներառում է ցանցում որոնման պորտալների (web search portals), կայքերի տեղաբաշխման (web hosting), տվյալների մշակման հետ կապված գործունեությունը, ինչպես նաև հիմնականում տեղեկատվության մատակարարմանն առնչվող այլ գործունեությունը:

1) Տող 120.1-ը` տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխման և հարակից գործունեության, վեբ-պորտալների հետ կապված գործողությունների, ներառում է ցանցում կայքերի տեղաբաշխման ենթակառուցվածքների ապահովումը, տվյալների մշակման և հարակից ծառայությունները, ինչպես նաև ինտերնետում որոնման համակարգերի և այլ պորտալների (ինտեգրված տեղեկատվության տրամադրման համար նախատեսված վեբ-կայքերի) մշակումը և տեղադրումը:

2) Տող 120.1.1-ը` ներառում է կայքերի տեղաբաշխման հետ կապված մասնագիտացված ծառայությունները (hosting service)` ինտերնետ ցանցում կայքերի տեղաբաշխում (Web hosting), տվյալների հոսընթաց փոխանցում (չբաժանված ըստ փաթեթների) կամ կիրառական ծրագրերի տեղաբաշխում, ծրագրային և ապարատային ռեսուրսների գործարկում, ընդհանուր ժամանակի տարանջատման ռեժիմում գործող կենտրոնական (համընդհանուր) համակարգչի միջոցով օգտվողների սպասարկում:

3) Տող 120.1.2-ը` վեբ-պորտալների հետ կապված գործողությունները, ներառում է գործողությունները կապված վեբ-կայքերի հետ` որոշակի ձևաչափով ինտերնետում տեղադրված տվյալների ծավալուն հիմնապահեստների ձևավորման և սպասարկման համար որոնման համակարգերի կիրառումը` հասցեներով կամ բովանդակությամբ հեշտ և հասանելի որոնում կազմակերպելու նպատակով: Այն ներառում է նաև գործողություններ կապված այլ վեբ-կայքերի հետ, որոնք գործում են որպես ինտերնետի պորտալ, ինչպես օրինակ, պարբերաբար թարմացվող տեղեկատվություն ապահովող լրատվական կայքերը:

ա. Վեբ-պորտալների հետ կապված գործողությունները չեն ներառում գրքերի, ամսագրերի, թերթերի և այլնի հրատարակությունը ինտերնետի միջոցով, ռադիոհեռարձակումը ինտերնետի միջոցով:

14. Տող 125-ը` համակարգիչների և ծայրամասային սարքվածքների նորոգում, ներառում է անհատական համակարգիչների ու նոութբուքերի նորոգումը և սպասարկումը, մագնիսական սկավառակատարերի, ֆլեշերի և հիշողության այլ սարքվածքների, օպտիկական սկավառակատարերի, տպիչների, մոնիտորների, ստեղնաշարերի, մկնիկների, համակարգչային մանիպուլյատորների, համակարգչային ներքին և արտաքին մոդեմների նորոգումը, համակարգչային պրոյեկտորների, համակարգչային սերվերների, շարժական համակարգիչների նորոգումը և սպասարկումը և այլն:

15. Տող 130-ը` գրառված կրիչների բազմացումը, ներառում է ծրագրային ապահովման և տվյալների հիմնապահեստների բնօրինակների վերագրառումը սկավառակների և մագնիսական ժապավենների վրա:

16. Տող 135-ը` ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին չվերաբերող այլ ծառայությունները: Սա այն դեպքում, երբ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը բացի իր հիմնական գործունեության տեսակից ծառայություններ է մատուցում նաև այլ բնագավառներում:

1) Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին չվերաբերող այլ ծառայությունների հաշվառումն իրականացվում է այն ժամանակաշրջանի համար, որի ընթացքում մատուցվել են ծառայությունները, անկախ վճարումից` հաշվեգրման սկզբունքով և ներառում են.

ա. կապի, փոխադրումների և պահեստային տնտեսության, մանրածախ և մեծածախ առևտրի, կացության և հանրային սննդի կազմակերպման, մշակույթի, զվարճությունների, հանգստի, կրթության, առողջապահության, ֆինանսական, ապահովագրական գործունեության, անշարժ գույքի, վարձույթի և լիզինգի, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության, անձնական օգտագործման, կենցաղային արտադրատեսակների նորոգման և այլ սպասարկման ծառայությունները, որոնք առանձնացված պետք է արտացոլվեն 135.1-135.3 տողերում:

17. Տող 140-ում լրացվում է աշխատողների միջին ցուցակային թվաքանակը` տարեսկզբից: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը` տարեսկզբից մինչև հաշվետու ամիսը ներառյալ, հաշվարկվում է տվյալ տարվա ամիսների աշխատողների միջին ամսական ցուցակային թվաքանակների հանրագումարը հաշվետու ժամանակաշրջանի ամիսների (տարեսկզբից) թվին բաժանելու միջոցով: Աշխատողների միջին ամսական ցուցակային թվաքանակը` հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար՝ 28 (29)-ը աշխատողների ցուցակային թվաքանակի գումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելու միջոցով: Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների միջին ցուցակային թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելու միջոցով: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակի մեջ ներառվում են միայն ծառայությունների ոլորտում զբաղված աշխատողները և վարչական աշխատողները:

 

Ներմուծեք նկարագրությունը_19428

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ 

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հաշվետվության
ներկայացման ժամկետը

Ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալություններ (տարածքային բաժին) իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-ը
 

Ով է ներկայացնում ___________________________________________

(անվանումը)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________________

______________________________________

Գտնվելու վայրը ______________________________________________

______________________________________

I  I  I  I  I  I  I 

 

 (փոստային դասիչ)

Մարզը________________________________ Համայնքը _______________
Ինտերնետային կայքէջը _________________________


Պետական ռեգիստրում գրանցման համարը


I  I  I  I  I  I  I  I  I  I  I  I
 


Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը


 I  I  I  I  I  I  I  I  I

Հարկ վճարողի հաշվառման համարը


 I  I  I  I  I  I  I  I  I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ

1-ՏՏ

(ամսական)

 

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի

2009 թվականի  հոկտեմբերի 27-ի

թիվ 33-Ն որոշմամբ

 

«Տպագրված է»

 

 

Չլրացնել ß

ՏԳՏԴ I   I   I   I   I   I

 

Մարզը  I  I  I

 

Համայնքը  I  I  I  I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

հունվար - _______________ 20 ___ թ.

(տարեսկզբից աճողական կարգով)

 

 

տողի համարը

Ծավալը (ապրանքների և ծառայությունների) (առանց ավելացված արժեքի հարկի), հազար դրամ

Հաշվետու ժամանակաշրջանում

հաշվետու
ժամանակա-շրջանում

նախորդ տարվա համապա-տասխան ժամանակա-շրջանում

արտահա-նում

ներմու-ծում

Ա

Բ

1

2

3

4

Ընդամենը, (115, 120 տողերի գումարը)

110

       

 այդ թվում`

         

Ծրագրային ապահովման մշակման, խորհրդատվությունների և հարակից գործունեություն համակարգչային տեխնիկայի բնագավառում,
ընդամենը (115.1-115.4 տողերի գումարը)

115

       
այդ թվում` ծրագրային ապահովման մշակման

115.1

       

 խորհրդատվական գործունեություն
 համակարգչային տեխնոլոգիաների  բնագավառում

115.2

       

համակարգչային համակարգերի կառավարման գործունեության

115.3

       

  այլ

115.4

       
Տեղեկատվական ծառայությունների մատուցման, ընդամենը (120.1, 120.2 տողերի գումարը)

120

       
այդ թվում`
տվյալների մշակման, ցանցում տեղեկատվության տեղաբաշխման և հարակից գործունեոթյան, վեբ-պորտալների հետ կապված գործողությունների, ընդամենը (120.1.1-120.1.2 տողերի գումարը)

120.1

       
այդ թվում տվյալների մշակման, ցանցում տեղեկատվության տեղաբաշխման

120.1.1

       

վեբ-պորտալների հետ կապված գործողությունների

120.1.2

       
տեղեկատվության մատակարարման այլ  գործունեության,  ընդամենը
(120.2.1, 120.2.2 տողերի գումարը)

120.2

       
այդ թվում` նորությունների գործակալությունների

120.2.1

       
 այլ

120.2.2

       
Համակարգիչների և ծայրամասային սարքվածքների նորոգում, ընդամենը

125

       
Գրառված կրիչների բազմացում, ընդամենը

130

       
           
Ընդամենը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին չվերաբերվող այլ ծառայություններ

135

       

որից` (նշել ծառայության տեսակը)

135.1

       
 

135.2

       
 

135.3

       
           
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարեսկզբից (մարդ)

140

       

 

Ղեկավար 

___________________

(Ազգանուն, անուն)

__________________

(Ստորագրություն)

Լրացնող 

___________________

(Ազգանուն, անուն)

__________________

(Ստորագրություն)

(գլխավոր հաշվապահ  կամ այլ լիազորված անձ)

___________________
(Հեռախոսահամար(ներ))

« __ » _______200__թ.

(լրացման ամսաթիվը)

 

 Էլեկտրոնային փոստ ________@_______»: