Համարը 
թիվ 46-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2010.02.01/3(355) Հոդ.9
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
23.12.2009
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
23.12.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.02.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 
12.12.2019

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԳԻՆ (ԱՐՏԱԴՐԱՆՔ) (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 հունվարի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 60310012

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

23 դեկտեմբերի 2009 թ.
ք. Երևան

  թիվ 46-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԳԻՆ (ԱՐՏԱԴՐԱՆՔ) (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների արտադրանքի գների հաշվառման մասին» Ձև թիվ 1-Գին (արտադրանք) (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

 Հավելված
ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի
2009 թվականի դեկտեմբերի 23-ի
թիվ 46-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԳԻՆ (արտադրանք) (ամսական) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հրահանգը սահմանում է «Արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների արտադրանքի գների հաշվառման մասին» ՁԵՎ ԹԻՎ 1-Գին (արտադրանք) (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են արտադրական գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք (այսուհետ՝ կազմակերպություններ), անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

4. Հաշվետվությունը կազմվում է յուրաքանչյուր ամիս հաշվետու և նախորդ ժամանակաշրջանի համար: Սույն հրահանգի իմաստով հաշվետու ժամանակաշրջան է համարվում ընթացիկ ամիսը, իսկ նախորդ ժամանակաշրջան` նախորդ ամիսը:

5. Արտադրատեսակների մասին պահանջվող տվյալները պետական վիճակագրական հաշվետվական ձևում բերվում են սահմանված օրացուցային ժամանակահատվածի համար: Հաշվետվության մեջ յուրաքանչյուր արտադրատեսակի համար գրանցվում է հաշվետու ամսվա 1-ից մինչև նույն ամսվա վերջին օրը ներառյալ արտադրված արտադրատեսակի փաստացի քանակը բնաիրային արտահայտությամբ և փաստացի բացթողման միջին կշռված գինն առանց ավելացված արժեքի ակցիզային հարկերի:

6. Տեղեկատվության հավաքագրման նպատակը

1) Արդյունաբերական արտադրանքի գների դիտարկումը կատարվում է արդյունաբերողների արտադրանքի գների ինդեքսի հաշվարկման համար:

2) Արդյունաբերողների արտադրանքի գների ինդեքսը հաշվարկվում է արդյունաբերության ոլորտի բազային կազմակերպություններում թողարկած արտադրատեսակների գների գրանցման հիման վրա: Այն կիրառվում է տնտեսության մեջ գնային փոփոխությունների ուսումնասիրման և բնութագրման, արդյունաբերության առանձին ճյուղերի կազմակերպությունների գների փոփոխման համեմատական վերլուծության, գնաճի պայմաններում անփոփոխ գներով արդյունաբերական արտադրանքի ծավալների և համախառն ներքին արդյունքի գնահատման, ինչպես նաև տնտեսագիտական այլ հաշվարկներ կատարելու համար:

7. Արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների ընտրանք

1) Պետական վիճակագրական հաշվետվությունը նախատեսված է «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի դասակարգչի» հանքագործական արդյունաբերության և բաց հանքերի շահագործման, մշակող արդյունաբերության, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման, ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման բաժիններին համապատասխան տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար:

2) Տնտեսական գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում թողարկված արտադրանքի ընդհանուր ծավալում ունեցել է փաստացի առավել մեծ տեսակարար կշիռ:

3) Սույն իմաստով թողարկված պատրաստի արտադրանք են համարվում կազմակերպության կողմից արտադրված այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք.

ա. իրացվում են (վաճառվում են կամ փոխանակվում այլ ապրանքների ու ծառայությունների հետ (բարտեր)),

բ. որպես աշխատանքի վարձատրություն վճարվում են իր աշխատողներին,

գ. ընդգրկվում են պատրաստի արտադրանքի պաշարներում (զուտ փոփոխությունը),

դ. օգտագործվում են կազմակերպության սեփական կարիքների համար (ինչպես վերջնական սպառման, այնպես էլ հիմնական միջոցների կուտակման նպատակով):

4) Արդյունաբերական արտադրանքի գների մակարդակի և դրանց փոփոխության դիտարկումն իրականացվում է ընտրանքային կարգով ընտրված բազային կազմակերպությունների կողմից ներկայացրած տվյալների հիման վրա:

5) Բազային կազմակերպությունների ընտրանքը կատարվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից:

6) Դիտարկվող կազմակերպությունների ցանկում ներառվում են արդյունաբերության այս կամ այն ոլորտի արտադրության ծավալում որոշակի կշիռ ունեցող կազմակերպությունները:

8. Արտադրատեսակների ընտրանք

1) Արտադրատեսակների ընտրանքի հիմնական սկզբունքը հանդիսանում է դրանց ներկայացուցչականության ապահովումը:

2) Արտադրատեսակների ճիշտ և ներկայացուցչական ընտրանքից մեծապես կախված է հաշվարկվող գների ամփոփ ինդեքսների ճշգրտության աստիճանն ագրեգացման բոլոր մակարդակներում:

3) Գների դիտարկման համար կազմակերպության կողմից արտադրատեսակներն ընտրվում են ելնելով հետևյալ սկզբունքներից.

ա. արտադրատեսակի արտադրությունը նախատեսված պետք է լինի երկարատև ժամանակով,

բ. արտադրատեսակը պետք է ներկայացուցչական լինի տվյալ կազմակերպության արտադրության ընդհանուր ծավալում,

գ. եթե հնարավոր չէ առանձնացնել արտադրատեսակներն առանձին տարատեսակներով` արտադրվածի տիպով (արտիկուլով), ապրանքապիտակով (մարկայով, մակնիշով), ապա կարելի է միատիպ արտադրատեսակները խմբավորել որպես առանձին արտադրանք, որտեղ մեկ արտադրատեսակների արտադրության ծավալների կառուցվածքային տեղաշարժերն ու գների տատանումներն էական ազդեցություն չեն ունենում տվյալ արտադրանքի միջին կշռված գնի դինամիկայի վրա,

դ. գների գրանցման ժամանակ պետք է հաշվի առնել ինչպես արտադրանքի (տեսականու) նշանակությունը (օրինակ` կոշիկ - մանկական, կանանց, տղամարդկանց, ճտքավոր, կիսաճտքավոր, ամառային, ձմեռային), այնպես էլ օգտագործված հումքի տեսակը` բնական կաշվից, արհեստական կաշվից և այլն,

ե. արդյունաբերության այն ճյուղերում, որտեղ արագ են նորացվում արտադրատեսակները կամ կան արտադրանքի բազմազան տեսականիների խմբեր (հագուստի, կոշիկի, հրուշակեղենի և այլն) անհրաժեշտ է տարանջատել և գների գրանցումն իրականացնել այդ խմբերի մեջ մտնող մի քանի տեսականիների համար առանձին-առանձին:

4) Կազմակերպության կողմից ներկայացված (կամ ընտրված) ներկայացուցչական արտադրատեսակների գին և քանակ ցուցանիշների հիման վրա հաշվարկվող արտադրության ծավալների հանրագումարը պետք է կազմի տվյալ կազմակերպության թողարկված արտադրանքի ընդհանուր ծավալի առնվազն 60%-ը:

5) Եթե հաշվետու տարվա ընթացքում սկսվում է նոր արտադրատեսակի թողարկում, որի արտադրությունը նախատեսված կլինի երկարաժամկետ և կունենա թողարկման արտադրության մեծ ծավալ, ապա անհրաժեշտ է ընդգրկել ներկայացուցչական արտադրատեսակների ցանկում և ներառել հաշվետվությունում:

6) Ընտրված արտադրատեսակների գների գրանցումը կատարվում է մշտապես, ամբողջ տարվա ընթացքում, անվանացանկին խիստ համապատասխան: Նախորդ ամիսների տվյալների ճշգրտման դեպքում հաշվետվությանը կից տրվում են պարզաբանումներ:

7) Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում հաշվետու ժամանակաշրջանում արտադրանքի վերաբերյալ կամ արտադրանքի առաքման պայմանագրերով նախատեսված արտադրողի փաստացի բացթողման (շուկայական) գների մասին տեղեկություններն առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի, ներառյալ սուբսիդիաները:

8) Երկարատև ցիկլով արտադրանքների արտադրության համար, որոնց բեռնառաքումը մի քանի ամսվա ընթացքում չի կատարվել, հաշվետվությունը լրացվում է առաքման համար կնքված փաստաթղթերում առկա գների մասին տվյալների հիման վրա: Առաքման կամ այլ պայմանագրերով նախատեսված գների փոփոխման պարագայում հաշվետվության մեջ լրացվում է փոփոխված գինը:

9) Գրանցվող (հաշվարկվող) միջին կշռված ամսական գնի կազմում չեն ներառվում արտադրության գնից բարձր կազմակերպության լրացուցիչ ծախսերը, որոնք բերվում են վճարման փաստաթղթերում: Օրինակ արտադրանքի արտադրության գնի մեջ չպետք է ներառվեն վճարման փաստաթղթերում բերված փոխադրման, ապահովագրական և այլ ծախսերը, որոնք չեն նախատեսվել արտադրողի արտադրանքի գնի մեջ և վճարվում են պատվիրատուի կողմից առանձին:

10) Արտադրողի արտադրանքի գնի մեջ չի մտնում տարայի արժեքը, եթե այն վերադարձվում է գնորդի կողմից:

11) Գների գրանցման պարագայում հաշվետու ժամանակաշրջանում թողարկված, բայց չիրացված (կազմակերպության սեփական կարիքների համար նախատեսված, պատրաստի արտադրանքի պաշարները համալրած) արտադրատեսակների գինը որոշվում է հաշվետու ժամանակաշրջանում նմանատիպ արտադրատեսակի շուկայական գնով:

 

II. Լրացման կարգը

 

9. Արտադրված արտադրատեսակի անվանումը` Ա բաժնում լրացվում է արտադրատեսակի ամբողջական անվանումը: Ամբողջությամբ կամ մասամբ պատվիրատուի հումքով աշխատող կազմակերպությունները գների գրանցումը պետք է իրականացնեն հումքի և հումքի մշակման ծառայության (տոլինգային ծառայության) մասով, որպես առանձին արտադրատեսակներ: Վիճակագրական ձևում արտադրատեսակի անվանման լրացման հետ միասին փակագծերում նշել «հումք» կամ «ծառայություն» բառերը:

10. Արտադրված արտադրատեսակի բնութագիրը (ապրանքապիտակը` մարկան, մակնիշը և այլն)` Բ բաժնում լրացվում է ատադրատեսակի (հումքի, ծառայության) մանրամասն բնութագիրը:

11. Իրացման տեսակը` Գ բաժնում լրացվում է արտադրատեսակի իրացման տեսակի համապատասխան ծածկագիրը` 01-ներքին շուկա, 02-արտաքին շուկա։ Եթե նույն արտադրատեսակն իրացվում է և՛ ներքին, և՛ արտաքին (արտահանվում է) շուկաներում, ապա դրանք տարանջատվում են որպես երկու առանձին արտադրատեսակներ:

12. Չափի միավորը` Դ բաժնում լրացվում է ատադրատեսակի չափի միավորը, իսկ մատուցված տվյալ ծառայության դիմաց` վճարման համար հիմք հանդիսացող պայմանագրով նախատեսած չափի միավորը (կարած բաճկոններ` հատ, կոշիկներ` զույգ, տաբատներ` հատ, մշակված ադամանդ` կարատ և այլն):

13. Արտադրված արտադրատեսակի քանակը հաշվետու ամսում` 1 բաժնում գրանցվում է հաշվետու ամսում արտադրված արտադրատեսակի փաստացի քանակը (ըստ չափման միավորների) բնաիրային արտահայտությամբ (էներգետիկ ոլորտի կազմակերպությունների համար՝ օգտակար առաքման քանակը):

14. Արտադրված արտադրատեսակի մեկ միավորի գինը (դրամ) առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի հաշվետու ամսում, նախորդ ամսում` 2,3 բաժիններում յուրաքանչյուր արտադրատեսակի համար գրանցվում է տվյալ ամսվա (հաշվետու, նախորդ) 1-ից մինչև նույն ամսվա ներառյալ վերջին օրը ձևավորված արտադրողի փաստացի բացթողման (շուկայական) միջին կշռված գինը (ինքնարժեք գումարած շահույթ): Միջին կշռված գինը տվյալ ամսում արտադրատեսակի գնի և քանակի արտադրյալների հանրագումարի հարաբերությունն է քանակների գումարին:

Օրինակ - ենթադրենք, տվյալ ամսվա ընթացքում թողարկվել է արտադրանք՝ կաուստիկ սոդա երեք խմբաքանակով և ձևավորվել են հետևյալ գները.

 

Կաուստիկ սոդա

Չափի
միավորը

Թողարկված արտադրանքի

 քանակը

գինը (դրամ)

ծավալը (դրամ)

 

Ա

Բ

1

2

3=[1]*[2]

I խմբաքանակ

կգ

200

225

45000

II խմբաքանակ

կգ

250

210

52500

III խմբաքանակ

կգ

400

235

94000

Ընդամենը

կգ

850

225.29

191500

 

Ըստ այդմ ձևավորված միջին կշռված ամսական գինը հաշվարկվում է հետևյալ կերպ. ((200*225)+(250*210)+(400*235)) / (200+250+400) = 225.29։

15. Գնի փոփոխության պատճառը (ծածկագիրը)` 4 բաժնում գների զգալի փոփոխության (տատանումների) դեպքում լրացվում են նախորդ ամսվա նկատմամբ գնի փոփոխության պատճառներն ըստ հետևյալ ծածկագրերի`

1) 01` հումքի, նյութերի և կիսաֆաբրիկատների վրա կատարած ծախքերի փոփոխություն,

2) 02` ֆիզիկական բաղադրության փոփոխություն,

3) 03` մրցակցային գործոն,

4) 04` վաճառքի պայմանների փոփոխություն,

5) 05` էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, վառելիքի գնի (սակագնի) փոփոխություն,

6) 06` արտարժույթի փոխարժեքի փոփոխություն,

7) 07` աշխատուժի վարձավճարի փոփոխություն,

8) 08` այլ պատճառներ (նշել):

 

Ներմուծեք նկարագրությունը_5817

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԳԻՆ (ԱՐՏԱԴՐԱՆՔ) (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է Ներկայացնում են

Հաշվետվության ներկայացման
ժամկետը
`

1. Ազգային վիճակագրական ծառայություն
2. Ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալություն (տարածքային բաժին)

 արտադրական գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը

ոչ ուշ, քան հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը


Ով է ներկայացնում ____________________________________

(անվանումը)


Փաստացի գործունեության հիմնական տեսակը _________ I_I_I_I_I_I

Գտնվելու վայրը_______________ I_I_I_I_I

(փոստային դասիչը)

Մարզը _________________ Համայնքը ____________

Ինտերնետային կայքէջը _______________________

Պետական ռեգիստրում գրանցման համարը  I   I   I   I   I   I   I   I   I   I   I   I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը   I   I   I   I   I   I   I   I   I

Հարկ վճարողի հաշվառման համարը                       I   I   I   I   I   I   I   I   I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ
1-ԳԻՆ (արտադրանք)
(ամսական)

Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի 2009 թ. դեկտեմբերի 23-ի
թիվ 46-Ն որոշմամբ

 

Չլրացնել             Ներմուծեք նկարագրությունը_17998

ՏԳՏԴ  I   I   I   I   I   I

 

Մարզը          I   I   I

 

Համայնքը    I   I   I   I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
(տվյալները լրացվում են առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի)

20__ թ. ____________________ ամսվա համար

 

հ/հ

Արտադրված արտադրատեսակի

Չափի
միավորը

Արտադրված արտադրատեսակի

Գնի փոփոխության պատճառը (ծածկագիրը)

անվանումը

բնութագիրը (ապրանքապիտակը` մարկան, մակնիշը և այլն)

իրացման տեսակը

քանակը

մեկ միավորի գինը (դրամ) առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի

 հաշվետու ամսում

 հաշվետու ամսում

նախորդ ամսում

Ա

Բ

Գ

Դ

1

2

3

4

1

               

2

               

3

               

4

               

5

               

6

               

7

               

8

               

9

               

10

               

11

               

12

               

13

               

14

               

15

               

16

               

17

               

 

Անհրաժեշտության դեպքում շարունակել լրացուցիչ ձևերի վրա

 

Ցուցում.1-Գին (արտադրանք) հաշվետվական ձևի լրացման կարգն ամբողջական տեսքով զետեղված է հրահանգում և/կամ ՀՀ ԱՎԾ կայքէջում` http://www.armstat.am

/Ա/- բաժնում լրացվում է արտադրատեսակի ամբողջական անվանումը: /Բ/- բաժնում լրացվում է ատադրատեսակի մանրամասն բնութագիրը: /Գ/ - բաժնում լրացվում է արտադրատեսակի իրացման տեսակի համապատասխան ծածկագիրը` 01-ներքին շուկա, 02-արտաքին շուկա: Եթե նույն ատադրատեսակն իրացվում է և´ ներքին և´ արտաքին (արտահանվում է) շուկաներում, ապա դրանք տարանջատվում են որպես երկու առանձին արտադրատեսակներ: /Դ/- բաժնում լրացվում է ատադրատեսակի չափի միավորը: /1/- բաժնում գրանցվում է հաշվետու ամսում արտադրված արտադրատեսակի փաստացի քանակը բնաիրային արտահայտությամբ: /2/ , /3/-բաժիններում յուրաքանչյուր արտադրատեսակի համար գրանցվում է տվյալ ամսվա (հաշվետու, նախորդ) 1-ից մինչև նույն ամսվա վերջին օրը ձևավորված արտադրողի փաստացի բացթողման (շուկայական) միջին կշռված գինը (ինքնարժեք գումարած շահույթ): /4/- բաժնում լրացվում է նախորդ ամսվա նկատմամբ գնի փոփոխության պատճառը (ծածկագիրը). 01-հումքի, նյութերի և կիսաֆաբրիկատների վրա կատարած ծախքերի փոփոխություն, 02-ֆիզիկական բաղադրության փոփոխություն, 03-մրցակցային գործոն, 04-վաճառքի պայմանների փոփոխություն, 05-էլեկտրաէներգիայի, գազի,ջրի, վառելիքի գնի (սակագնի) փոփոխություն, 06-արտարժույթի փոխարժեքի փոփոխություն, 07-աշխատուժի վարձավճարի փոփոխություն, 08-այլ պատճառներ (նշել պատճառի տեսակը):

 

 Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)
 _________
(Ազգանուն, անուն)

 _________
(Ստորագրություն)

 Ղեկավար

 _________
(Ազգանուն, անուն)

 _________
(Ստորագրություն)

 

 ______________ 
(Հեռախոսահամար(ներ))

 « __ » _______20___թ.
(լրացման ամսաթիվը)

 Էլեկտրոնային փոստ

 _____@_______