Համարը 
թիվ 40-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2010.02.15/4(356) Հոդ.31
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
14.12.2009
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.12.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.02.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2014

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 46-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 փետրվարի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 60310026

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

14 դեկտեմբերի 2009 թ.
ք. Երևան

թիվ 40-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 46-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Առևտրային կազմակերպություններում աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» հետազոտության հարցաթերթը և լրացման հրահանգը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի դեկտեմբերի 28-ի «Կազմակերպություններում աշխատողների թվաքանակի և աշխատավարձի ընտրանքային հետազոտության հարցաթերթը և լրացման մեթոդական ցուցումները հաստատելու մասին» թիվ 46-Ն որոշումը։

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

Հավելված
ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

2009 թվականի դեկտեմբերի 14-ի

թիվ 40-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ (ՏԱՐԵԿԱՆ) ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ (ՏԱՐԵԿԱՆ) (այսուհետ՝ հարցաթերթ) լրացման կարգը։

2. Հետազոտության հարցաթերթը լրացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրանքային կարգով ընտրված առևտրային կազմակերպությունները՝ հարցազրուցավարի օգնությամբ, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում ավելացված արժեքի ընդհանուր ծավալում ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ։ Վերջինիս որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրիչ չափանիշներով։

5. Հետազոտվող յուրաքանչյուր կազմակերպության համար հասցեամասը և բաժին 1-2-ը լրացվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալությունների տարածքային բաժինների աշխատակիցների կողմից, իսկ բաժին 3-6-ը՝ հետազոտվող կազմակերպության հաշվապահի կողմից։

 

III. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

6. Աշխատողների թվաքանակում ներառվում են աշխատանքային պայմանագրի հիման վրա հիմնական, սեզոնային, ժամանակավոր (մինչև 2 ամիս ժամկետով) աշխատանք կատարող վարձու աշխատողները։

7. Տող 310-ը որոշվում է՝ հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների թվաքանակների (ամսվա վերջի դրությամբ) հանրագումարը 12-ի բաժանելով։

8. Տող 310.1-ը հաշվարկելու համար աշխատողների թվաքանակից (տող 310) անհրաժեշտ է հանել աշխատողների հետևյալ խմբերը.

1) հղիության և ծննդաբերության, նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի հետ կապված արձակուրդում գտնվողներ,

2) առանց աշխատանքից կտրվելու ուսումնական հաստատություններում քննություններ, ստուգարքներ, լաբորատոր, դիպլոմային աշխատանքներ կատարելու, հանձնելու համար առանց աշխատավարձի պահպանման արձակուրդում գտնվող, սովորող (նաև՝ հեռակա ուսուցմամբ) աշխատողներ,

3) առանց աշխատավարձի պահպանման արձակուրդում գտնվողներ,

4) ժամկետային պարտադիր զինծառայության զորակոչված աշխատողներ։

9. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը կատարվում է նույն կարգով, ինչպես աշխատողների թվաքանակինը (տե՛ս 7-րդ կետը)։

10. Տող 320-ի մեջ ներառվում են՝ 1) վարձատրությունն աշխատած ժամանակահատվածի համար, այդ թվում նաև կատարած աշխատանքի դիմաց պարգևատրումները, հավելավճարները, լրավճարները, հատուցման վճարները, 2) վարձատրությունը չաշխատած ժամանակահատվածի համար, 3) միանվագ տրվող խրախուսական և այլ վճարները, 4) սննդի, բնակարանի, վառելիքի համար տրվող և այլ հարակից վճարները՝ հաշվարկած դրամական կամ բնաիրային արտահայտությամբ (անկախ ֆինանսավորման աղբյուրից և փաստացի վճարման ժամկետից)։

11. Հարցաթերթը լրացնելիս ցույց են տրվում հաշվետու ժամանակաշրջանում վճարման համար հաշվարկած գումարները՝ համախառն տեսքով, այսինքն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, առանց եկամտահարկը և այլ պարտադիր վճարումները հանելու՝ համաձայն վճարման փաստաթղթերի, որոնցով վարձու աշխատողների համար իրականացվել է աշխատավարձի հաշվարկ։

12. Բնաիրային (ապրանքների, ծառայությունների տեսքով) ձևով վճարումները հաշվարկվում են.

1) սեփական արտադրության ապրանքներ արտադրելու դեպքում՝ տվյալ ամսում այլ գնորդներին (սպառողներին) այդ ապրանքների իրացման միջին գները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ վարձատրությանը նախորդող ամսում այլ գնորդներին (սպառողներին) այդ ապրանքների իրացման միջին գները, վերջիններիս բացակայության դեպքում՝ ապրանքների ինքնարժեքը,

2) ոչ սեփական արտադրության ապրանքներ արտադրելու դեպքում՝ այդ ապրանքների ձեռքբերման գները։

13. Տող 330-ը հաշվետու տարվա ամիսների մարդ-ժամերի հանրագումարն է։ Ամսվա ընթացքում փաստացի աշխատած մարդ-ժամերը (ՄԺ) հաշվարկվում են. Թ x ՓՕ x ՓԺ, որտեղ Թ-ն աշխատողների թվաքանակն է հաշվետու ամսում, ՓՕ-ն՝ փաստացի աշխատած օրերի քանակը հաշվետու ամսում, ՓԺ-ն՝ փաստացի աշխատած ժամերի քանակն օրվա ընթացքում։

 

IV. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

14. Տող 410-ը հաշվարկվում է աշխատած ժամերի համամասնությամբ (օրինակ, եթե աշխատողն աշխատել է օրական 4 ժամ, ապա յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար հաշվառվում է 0,5 մարդ)։ Միջին տարեկան թվաքանակի հաշվարկը տե՛ս 8-րդ կետը։

15. Տող 420-ի հաշվարկը տե՛ս 8-րդ կետը։

16. Տող 430-ի հաշվարկը տե՛ս 10-12 կետերը։

17. Տող 440- Կապալային կամ այլ քաղաքացիական իրավական բնույթի պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող ֆիզիկական անձանց վարձատրության չափը որոշվում է, ելնելով այդ աշխատանքների (ծառայությունների) նախահաշիվներից՝ համաձայն կնքված պայմանագրերի և վճարման փաստաթղթերի։

18. Տող 450-ի հաշվարկը տե՛ս 9-րդ կետը։

19. Տող 470-ը հաշվարկվում է՝ տող 460-ի աշխատողների թվաքանակը բազմապատկած հաշվետու տարում հարկադիր պարապուրդի օրերի թվով։

 

V. ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՀԱՇՎԱՐԿԱԾ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԻ

 

20. Տող 510 սյուն 8-19-ում լրացվող աշխատողների թվաքանակում չեն ներառվում աշխատողների հետևյալ խմբերը.

1) դեկտեմբերի 1-ից հետո աշխատանքի ընդունվածները և աշխատանքից ազատվածները,

2) ժամանակավոր անաշխատունակության թերթիկ ներկայացրած աշխատողները, հղիության, հետծննդյան արձակուրդում գտնվողները, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի հետ կապված նպատակային արձակուրդում գտնվողները,

3) առանց աշխատավարձի պահպանման արձակուրդում գտնվողները,

4) արտադրական առաջադրանք չկատարող տնաշխատները,

5) չվճարվող հարկադիր պարապուրդում գտնվողները, գործալքումներ թույլ տվածները և այլ պատճառներով աշխատանքի չներկայացածները,

6) այլ կազմակերպություններից համատեղությամբ աշխատողները, կապալային կամ այլ քաղաքացիական իրավական բնույթի պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարողները։

21. Տող 510 սյուն 8-19-ը լրացնել՝ ելնելով հետազոտվող ժամանակաշրջանում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից։

22. Տող 510 սյուն 20-ում լրացվող աշխատավարձի և դրան հավասարեցված միջոցների մեջ չեն ներառվում տարվա արդյունքներով միանվագ տրված պարգևատրումները, աշխատողներին տրված հուշանվերների արժեքը և միանգամյա բնույթ ունեցող այլ պարգևատրումները և խրախուսանքները։

 

VI. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՇԱՐԺԸ

 

23. Տող 620-ը հետազոտվող ժամանակաշրջանում աշխատանքի ընդունվածների թվաքանակն է։

24. Տող 620.1-ը աշխատողների այն թվաքանակն է, ովքեր հետազոտվող ժամանակաշրջանում ընդունվել կամ կարող են ընդունվել աշխատանքի՝ նոր (առաջին անգամ) ստեղծված աշխատատեղում (արտադրության ընդլայնման և վերակազմավորման, հերթափոխային աշխատանքների ավելացման և այլն)։

25. Տող 630-ը հետազոտվող ժամանակաշրջանում աշխատանքից ազատվածների թվաքանակն է (աշխատանքային պայմանագրի լուծում գործատուի կամ աշխատողի նախաձեռնությամբ, երկկողմանի համաձայնություն, զինվորական ծառայություն, այլ աշխատանքի փոխադրում, աշխատողի մահ և այլն)։

26. Տող 650-ը գործատուի կողմից պահանջվող աշխատողների թվաքանակն է։

27. Կցվում է պետական վիճակագրական հետազոտության հարցաթերթի օրինակելի ձևը։

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

Ներմուծեք նկարագրությունը_5817

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հարցաթերթի ներկայացման ժամկետը`

1. Ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալություններ (տարածքային բաժիններ)

իրավաբանական անձինք

մինչև հետազոտվող ժամանակաշրջանին հաջորդող փետրվարի 10-ը

Ով է ներկայացնում  _________________________________

(անվանումը)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը  ________________ ______________________________________________


Գտնվելու վայրը  ___________________________________

___________________________________  I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Մարզը ____________________ Համայնքը ______________


Պետական ռեգիստրում գրանցման համարը   I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I


Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I


Հարկ վճարողի հաշվառման համարը                     I_I_I_I_I_I_I_I_I


Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական
խորհրդի
2009 թվականի դեկտեմբերի 14-ի

թիվ 40-Ն որոշմամբ

 
Չլրացնել ò


ՏԳՏԴ    I_I_I_I_I_I

Մարզը           I_I_I

Համայնքը    I_I_I_I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ

201_ թ. -ի դրությամբ

 

 1. Լրացվել է հարցաթերթ.

2. Հարցաթերթ չլրացնելու պատճառը.

 

Տողի
համարը

 

Այո

110

□ ® 3. 

Ոչ

120

□ ® 2.

 

Տողի
համարը

 

Չի հայտնաբերվել

210

□ ® Հարցման ավարտ

Չի գործում (ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը)

220

□ ® Հարցման ավարտ

Լուծարվել է

230

□ ® Հարցման ավարտ

Հրաժարվել են տեղեկատվություն տրամադրել

240

□ ® Հարցման ավարտ

3. Աշխատողների թվաքանակը և աշխատանքի վարձատրությունը

 

Ցուցանիշի անվանումը

Տողի
համա­-րը

Ընդա-մենը

որից` կանայք

Աշխատողների թվաքանակը դեկտեմբերի 31-ի դրությամբ

Ընդա-մենը, մարդ

նրանցից

տարիքային կենսաթոշա-կառու­

մինչև 16 տարեկան դեռահաս

հաշ-ման-դա­մ

Ա

Բ

1

2

3

4

5

6

Աշխատողների միջին տարեկան թվաքանակը (առանց համատեղու­թ­յամբ և կապալային կամ քաղաքացիական իրա­վական պայմանագրով աշխատանք կատարողների), մարդ

310

           

որից` աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը, մարդ

310.1

   

x

x

x

x

Աշխատողների (310.1 տողի) աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ միջոցները, հազ. դրամ

320

   

x

x

x

x

Աշխատողների (310.1 տողի) փաստացի աշխատած մարդ-ժամերի տարեկան քանակը, հազար

330

   

x

x

x

x

4. Լրացուցիչ տեղեկություններ

 

Ցուցանիշի անվանումը

Տողի
համարը

Ընդամենը

Ա

Բ

7

Համատեղությամբ աշխատողների (առանց ներքին համատեղությամբ աշխատողների) միջին տարեկան թվաքանակը, մարդ

410

 

Կապալային կամ քաղաքացիական իրա­վական պայմանագրով աշխատանք կատարողների միջին տարեկան թվաքանակը, մարդ

420

 

Համատեղությամբ աշխատողների աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ միջոցները, հազ. դրամ

430

 

Կապալային կամ քաղաքացիական իրա­վական պայմանագրով աշխատանք կատարողների աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ միջոցները, հազ. դրամ

440

 

Գործատուի նախաձեռնությամբ ոչ լրիվ աշխատանքային օր (շաբաթ) աշխատողների միջին տարեկան թվաքանակը, մարդ

450

 

Չվճարվող կամ մասնակի վճարվող հարկադիր պարապուրդում գտնվող աշխատողների թվաքանակը հետազոտվող ժամանակաշրջանում, մարդ

460

 

որից` չվճարվող հարկադիր պարապուրդում գտնվողներ

460.1

 

Հարկադիր պարապուրդի մարդ-օրերի քանակը հետազոտվող ժամանակաշրջանում (010 տողի աշխատողների)

470

 

 

 5. Դեկտեմբեր ամիսն ամբողջությամբ աշխատած աշխատողների թվաքանակի

բաշխումն ըստ հաշվարկված աշխատավարձի չափի

 

Ցուցանիշի անվանումը

Տողի
հա­-մարը

սահմանված նվազագույն աշխատա­վարձից ցածր

սահմանված նվազագույն աշխատավարձից ավելի

Աշխատողների աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ միջոցները (առանց միանվագ տրված պարգևատրումների և խրախուսանք-ների), հազ. դրամ

1-2 անգամ

2-3 անգամ

3-4 անգամ

4-6 անգամ

6-8 անգամ

8-10 անգամ

10-15 անգամ

15-20 անգամ

20-25 անգամ

25-30 անգամ

30 անգամ և ավելի

Ա

Բ

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների թվաքանակը, մարդ

510

                         

 որից` ոչ լրիվ աշխատանքային օր (շաբաթ) աշխատողների և մասնակի վճարվող պարապուրդում գտնվողների թվաքանակը, մարդ

510.1

                         

6. Աշխատողների և աշխատատեղերի շարժը

 

Ցուցանիշի անվանումը

Տողի
համարը

մարդ

Ա

Բ

26

Աշխատողների թվաքանակը (առանց համատեղությամբ և կապալային կամ քաղաքացիա­կան իրա­վական պայմանագրով աշխատանք կատարողների) հունվարի 1-ի դրությամբ

610

 

Ընդունվել են աշխատողներ հետազոտվող ժամանակաշրջանում

620

 

 որից ` նոր (առաջին անգամ) ստեղծված աշխատատեղերում

620.1

 

Ազատվել են աշխատողներ հաշվետու տարում (019 + 021+ 022)

630

 

 այդ թվում՝ գործատուի նախաձեռնությամբ, որից.

630.1

 

աշխատողների թվաքանակի կրճատման հետ կապված

630.1.1

 

աշխատողի նախաձեռնությամբ (սեփական կամքով)

630.2

 

այլ պատճառներով

630.3

 

Աշխատողների թվաքանակը (առանց համատեղությամբ և կապալային կամ քաղաքացիա­կան իրա­վական պայմանագրով աշխատանք կատարողների) դեկտեմբերի 31-ի դրությամբ (015 + 016 - 018)

640

 

Պահանջվող աշխատողների թվաքանակը դեկտեմբերի 31-ի դրությամբ

650

 

Ղեկավար

________________________

 

_________________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող

________________________

 

________________________

(գլխավոր հաշվապահ

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

(կամ այլ լիազորված անձ)

 

 

 

 

________________________

 

« __ » ___________201__թ.

 

(Հեռախոսահամար(ներ))

 

(Լրացման ամսաթիվը)

 

 

 

 

 

Էլեկտրոնային փոստ  ____________@____________